Օրվա լրահոսը
Դատավորը մերժել է քննիչի ներկայացրած կալանավորման միջնորդությունը
Քննիչները նախընտրում են փակի տակ տեսնել ամբաստանվողին եւ միջնորդություններ են ներկայացնում դատարաններ: ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սեւանի քննչական բաժնի ավագ քննիչ Ա. Անտոնյանը միջնորդություն էր ներկայացրել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ Արթուր Մարտիրոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին: Ա.Մարտիրոսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը «Առավոտին» երեկ հայտնեց. «Եթե անձը որպես մեղադրյալ ներգրավվում
«Այլեւս կարիք չունենք միջազգային գործընկերների հետ համագործակցել հանուն արտաքին լեգիտիմության կամ հանուն փողի». Ռուբինյանի ելույթը՝ դեսպանների մոտ
Ռուբինյանն արտաքին քաղաքականության հարցերում նոր Հայաստանի առաջնահերթությունների վերաբերյալ իր պատկերացումները ներկայացրեց. «Չափազանց կարեւոր է, որ մեր դիվանագետներն ուշադրությամբ հետեւեն եւ տեղեկացված լինեն ՀՀ ներքաղաքական զարգացումներին, խորությամբ ըմբռնեն դրանք: Հասկանալու համար, թե ինչպիսին պետք է լինի մեր արտաքին քաղաքականությունը, պետք է նախ հասկանալ, թե ինչպիսին է Հայաստանը»:
Ինչո՞ւ բաց եւ թափանցիկ գործունեության կարգախոսով իշխանության եկած կառավարությունը գնաց փակ ընտրության ճանապարհով, ինչո՞ւ առանց մրցույթի, ինչո՞ւ հենց այս կազմակերպությունները. «Այլընտրանքային նախագծեր»
Առանց մրցույթի վերոնշյալ կազմակերպություններին ընտրելը կարող է նշանակել, որ ընտրողը՝ կառավարությունը, կոնկրետ խնդիրներ է դնում նրանց առաջ, որոնք չեն հրապարակվում եւ գուցե ավելին են, քան պարզապես դիտորդական առաքելությունը։ Չի բացառվում, որ դրվող խնդիրները լինեն այսպիսին.
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Օգոստոսի 29-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 29-ի ցերեկը առանձին շրջաններում, 30-31-ը հանրապետության ողջ տարածքում, սեպտեմբերի 1-3-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 30-31-ը առանձին վայրերում տեղումները կլինեն ինտենսիվ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 30-31-ը
Հայկական բրեյք-դանսի ներկայացուցիչ B-boy Magix-ը դեռ չի մտածում միջազգայնագետի կարիերայի մասին
Թատերական-պարային ուղղություն համարվող ժամանակակից պարը (բալետ, մոդեռն ու ջազային ոճեր եւ այլն), որը զարգացում է ապրել XX դարի կեսերին, հասնելով մեր ժամանակները, դարձել է գերիշխող ժանր պրոֆեսիոնալ պարողների համար: Ժամանակակից պարի դեպքում, ինչպես մասնագետներն են հավաստիացնում, կարեւոր են բալետից ուժեղ եւ հստակ ոտքի աշխատանքը, մոդեռն պարերի դեպքում՝ մեջքի ձգվածությունը, իմպրովիզացիան … Ժամանակակից պարերը վերջին շրջանում
Տպավորություն է, որ վարչապետը կոնկրետ հրահանգ է տվել իր ենթականերին ամենօրյա ռեժիմով զեկուցել միայն լավ տվյալներ, գտնել, հայտնաբերել ու ստեղծել լավ նորություններ, ամեն գնով, ցանկացած ոլորտում. «Փաստ»
Երբ երկրի ղեկավարը նման աճի ցուցանիշներ է հրապարակում, փաստացի դա վերագրելով իր գործունեությանը, ապա պետք է նաև բացատրի, թե որտեղ է այդ աճի տրամաբանական կապը իր կառավարության գործունեության հետ: Մի՞թե կառավարությունն ավելացրել է արվեստի և մշակույթի ուղղությամբ պետական աջակցությունը, ֆինանսավորումը: Կամ գուցե այլ ոչ ֆինանսական միջոցներո՞վ է խթանում այդ ամենը: Սրանք կոնկրետ հարցեր են, բայց դառնում են հռետորական, քանի որ դժվար է իսկապես գտնել այդ տրամաբանական կապը, որովհետև այն պարզապես չկա:
Եթե պետական շենքերը գրավելու եւ այդ շենքերում գիշերելու մասին կոչերը քաղաքական կոչեր են, հարց չկա. «Հրապարակ»
Մարտի 1-ի բուն մեղավորները կրկին ակտիվացել են։ Նրանք վախենում են, որ Քոչարյանի գործի հետ կապված այս ամեն ինչն իրենց դեմ կարող է շուռ գալ։ Պատճառը «Մարտի 1-ի գործով մեղադրյալ», ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի հայտարարությունն է այն մասին, որ Հայաստանի օրենսդրությունը թույլ է տալիս զինված ուժերն օգտագործել ներպետական հարցերում։ Ավելին, պաշտպանը միֆ
Հայ պատանիները 1 ոսկե և 2 բրոնզե մեդալով են վերադարձել ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայից
Սլովենիայի Մարիբոր քաղաքում օգոստոսի 23-29-ն անցկացված EJOI2019 (European Junior Olympiads in Informatics-Եվրոպայի ինֆորմատիկայի պատանիների օլիմպիադա) ինֆորմատիկայի 3-րդ միջազգային օլիմպիադային, որին մասնակցում էր 24 երկրի 90 աշակերտ, ՀՀ թիմը նվաճել է 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ։ Ոսկե մեդալի է արժանացել Քվանտ վարժարանի աշակերտ Ալեքսանդր Աբելյանը, իսկ բրոնզե մեդալների՝ Էմիլ Կոստանյանը /Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ
Վաշինգտոնի քաղաքական որոշմանը սպասելով
18 տարի տեւած ծրագրերով ականազերծումն Արցախում իրականացվել է 97,9 տոկոսով ԱՄՆ վարչակազմը որոշել է վերականգնել 2019թ. արտաքին օգնության ծրագրերի ֆինանսավորումը, ներառյալ ընթացիկ տարվա Հայաստանի համար նախատեսված ամերիկյան օժանդակությունը: Այս մասին օրերս հաղորդեց «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը: Ըստ էության, ամերիկյան վարչակազմը հետ է կանգնել արտաքին օգնության ֆինանսավորման կրճատման գաղափարից: Իսկ դա նշանակում է՝ արտաքին օժանդակության սառեցված 4
Կարելի է հարյուրավոր օրինակներ բերել, թե ինչքան անհետեւողական է իշխանությունն իր խոստումների կատարման հանդեպ. «Հրապարակ»
Եվ ինչքան անպատասխանատու հայտարարություններ են հնչել այս մեկ տարվա մեջ, որոնք իրականություն չեն դարձել, շարունակություն չեն ունեցել եւ չեն հաստատվել՝ խարխլելով հանրության հավատն իշխանությունների հանդեպ։ Չէ՞ որ յուրաքանչյուր անլուրջ հայտարարություն, որը հետեւանք չի ունենում, խոսում է այն անլրջության մասին, որն առկա է իշխանական շրջանակներում եւ որն ուղղակի սպառնում է մեր պետության անվտանգությանը։
Մանրամասներ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում կախված հայտնաբերված կալանավորի մասին
Երեկ՝ օգոստոսի 28-ի առավոտյան «Գորիս» քրեակատարողական հիմնարկում սավանով ճաղավանդակից կախված 31-ամյա Արթուր Սայունցը Գորիս քաղաքից էր։ Ըստ մեր աղբյուրների, նա ամուսնացած չէր, հայր չունի, ապրում էր մոր եւ քրոջ հետ։ Սայունցը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով եւ 34-268-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից շուրջ 200 գրամ քաշով ափիոն
Բռնցքամարտի կանանց ԵԱ-ն շարունակվում է առանց Հայաստանի ներկայացուցիչների
Մադրիդում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի կանանց առաջնությունում 64 կգ քաշային Անի Հովսեփյանը քառորդ եզրափակչում պարտվեց Լեհաստանի ներկայացուցչին: Ավելի վաղ մեկնարկային մենամարտերում պարտություն էին գրել 51 կգ Անուշ Գրիգորյանը եւ 48 կգ քաշային Քրիստինե Սարգսյանը: Այսպիսով, Եվրոպայի առաջնությունը շարունակվում է առանց Հայաստանի ներկայացուցիչների: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ուկրաինայում պահանջում են Ավակովի հրաժարականը
«Ավակովը միավորել է միանգամայն տարբեր մարդկանց՝ աջերի, ձախերի, լիբերալների, նրանց, ովքեր իրեն ատում են: Մենք եկել ենք այստեղ մեկ հստակ պահանջով. Ավակովը պետք է իշխանության չլինի»,- հայտարարել է ակտիվիստ Ռոման Սինիցինը:
Վարդան Բոստանջյան. «Երբ կա մի ցուցանիշ, որը կարող է մի կերպ, մի կերպ, իբր, դրական բան ցույց տալ, էդ ցուցանիշներն են դնում». «Հրապարակ»
Նեուժելի՞ էդքան դժվար է հասկանալ՝ եթե գնաճը ցածր է, նշանակում է, որ տնտեսությունը չի զարգանում։ Մենակ դա արդեն հերիք է։ Եվ կա գնաճի որոշակի մակարդակ, դա նշան է տնտեսության զարգացման։ Այսինքն՝ եթե գնաճ չկա, ուրեմն նշանակում է՝ վճարունակ պահանջարկ չկա։ Որ վճարունակ պահանջարկ չկա, նշանակում է՝ սպառման մակարդակն է ցածր։ էնքան հասարակ բան է, որ մինչեւ անգամ ոչ մասնագետը հասկանում է։
Պետք է ուշադրության կենտրոնում պահել Սարսանգի ջրերը Թարթառ գետի աջափնյա հատված տեղափոխելը. Արայիկ Հարությունյան
«Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ, Արցախի նախկին վարչապետ, տեխնիկական գիտությունների թեկնածու Արայիկ Հարությունյանը «Արցախի ջրային պաշարներն ու ջրամատակարարման առկա խնդիրները» թեմայով հանդես է եկել վերլուծական հոդվածով: Հոդվածում վեր են հանվել Արցախում առկա ջրային խնդիրներն ու պաշարները, երկրի կլիմայական և աշխարհագրական կառուցվածքը: ԱՀ նախկին վարչապետը գիտական վերլուծությամբ գնահատականներ է տվել ոչ միայն ստեղծված իրավիճակին, այլև կոնկրետ ուղղություններով
Համաժողովի երկրորդ օրվա քննարկումների կենտրոնում նոր Հայաստանն էր, որն աշխարհին է ներկայանում ավելի հավակնոտ տեսլականով
Օգոստոսի 28-ին Երևանում իր աշխատանքները շարունակեց նախօրեին մեկնարկած ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովը։ Համաժողովի երկրորդ օրը սկսեց «ՀՀ զարգացման օրակարգը» խորագիրը կրող թեմատիկ քննարկմամբ, որը վարում էր ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Որպես բանախոսներ հանդես եկան ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
Այն հետևողականությամբ, որով ազատագրվել են հայրենիքի այս տարածքները, հնարավոր է դարձել նաև համայնքի շենացումը. Քաշաթաղի Ծաղկաբերդ համայնքում նշել են գյուղի ազատագրման 26-րդ տարեդարձը
Օգոստոսի 28-ին ԱՀ Քաշաթաղի շրջանի Ծաղկաբերդ համայնքում նշել են գյուղի ազատագրման 26-րդ տարեդարձը, ինչպես նաև համայնքային կենտրոնի բացումը։ Նորաբաց համայնքային կենտրոնը ծառայելու է որպես համայնքապետարան և ակումբ։ Միջոցառմանը մասնակցել են Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանը, Ծաղկաբերդ համայնքի ղեկավար Ազատ Եղոյանը, պաշտոնատար այլ անձինք և բնակիչներ։ Շնորհավորելով ծաղկաբերդցիներին՝ վարչակազմի ղեկավար Ս․ Սարգսյանը շեշտադրել է հետևողականության
Եվրամիության երկրներից Հայաստան վերադարձվողների թիվը կաճի. Jam-news
Տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայությունը 2019 թվականի առաջին եռամսյակում ԵՄ երկրներից ստացել է 1030 հայտ՝ 2045 անձանց մասով։ Բավարարվել է հայտերի 83 տոկոսը։ Այսինքն ծառայությունը հաստատել է, որ այդ մարդիկ Հայասատանի քաղաքացիներ են և կարող են վերադառնալ։ Այն քաղաքացիները, որոնց փաստաթղթերում խնդիր չկա, վերադարձվում են Հայաստան առանց միգրացիոն ծառայությանը զգուշացնելու։ Հետևաբար, նրանց մասին
Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց հարեւանի հետ ու վաստակեց $10 հազար
Սենթ-Լուիսում ուշ գիշեր ավարտված շախմատի Սինքֆիլդի գավաթի եզրափակիչ տուրում մրցաշարային աղյուսակը եզրափակող հարեւաններ Լեւոն Արոնյանն ու Ուսելի Սոն խաղացին իրար հետ ու համաձայնեցին ոչ-ոքիի: Երկու գրոսմայստերներն էլ 4,5 միավորով եզրափակեցին մրցաշարային աղյուսակը: Իսկ Սինքֆիլդի գավաթի խաղարկության հաղթողը հայտնի կդառնա փլեյ-օֆֆում, որտեղ միմյանց հետ կմրցեն 6,5-ական միավոր վաստակած Մագնուս Կարլսենն ու Դին Լիրենը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Պաշտպանության նոր մարտավարությունը
Այսօր Սահմանադրական դատարանը պետք է քննարկեր Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խնդիրը, սակայն քննարկումը մի քանի օրով հետաձգվել է: Ինքնին այն հանգամանքը, որ դատարանում քննվող քրեական գործի ճակատագիրն այս կամ այն չափով կախված է ՍԴ-ի որոշումից, բավականին արտառոց վիճակ է ստեղծում: Այստեղ պետք է արժանին մատուցել երկրորդ նախագահի պաշտպանական թիմին. վերջինս հաշվի է առել այն
ՀՀ վարչապետ. «Սա նշանակում է, որ առաջ ենք շարժվում: Բավականին լավ տեմպով»
րանք իսկապես շատ լավ թվեր են: Հասկանալի է, որ սա չի նշանակում, թե մենք բոլոր հարցերը լուծել ենք:
ԱՍԵԿՈՍԵ
Առնվազն հայտարարությունների մակարդակով Փաշինյանը տեղափոխվեց վերջին տարիներին մեր եւ մեր գաղափարակից ընկերների ջանքերով վերստեղծված «Միացումի» դաշտ, ինչը ողջունելի է: Վարուժան ԱՎԵՏԻՍՅԱՆ
Մասիվցի Անդիկի սպանությանն օժանդակելու մեջ մեղադրվողը քաղցկեղով հիվանդ է, 2 ամսից հայր է դառնալու
Մի քանի փաստ՝ «օրենքով գողի» սպանությանն օժանդակելու մեջ մեղադրվող 50 ամյա տղամարդու մասին
«Այ թուլա, գնա ձեր գյուղում գոռա». Գնդեվազի միջադեպից մանրամասներ է ասում բերման ենթարկվածի եղբայրը
Ընկերներիցս մեկը, որը դեմ է հանքի շահագործմանը, իջել է մեքենայից եւ գոռացել՝ «Ամուլսարն առանց հանքի», ապա լսել է, որ այդ մարդիկ ինչ-որ ռեպլիկներ են արել
Ահազանգ նռնակի հայտնաբերման վերաբերյալ
Օգոստոսի 28-ին, ժամը 13:32-ին «911» ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գորկու փողոցում՝ աղբամանի մեջ, հայտնաբերվել է նռնակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հայտնաբերվել է РГД-5 տեսակի ուսումնական նռնակ
Գեղարվեստի ակադեմիայի Գյումրու մասնաճյուղը նոր տնօրեն ունի
Գյումրու Ասլամազյան քույրերի պատկերասրահի տնօրեն Վահագն Ղուկասյանը նշանակվել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն։ «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր, պրոֆեսոր Արամ Իսաբեկյանի հրամանով Վահագն Ղուկասյանը նշանակվել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն»,-գրված է պաշտոնական տեղեկատվության մեջ, որը տեղադրված է նաև ՀԳՊԱ Գյումրու ստորաբաժանման ֆեսյբուքյան էջում։ Նշենք, որ Վահագն Ղուկասյանը 32 տարեկան
«Հիմա ավելի թրենդային է հեշթեգ ստեղծել եւ այդ հեշթեգի շուրջ բոլոլա հավաքել». Ալեն Սիմոնյանը՝ Նաիրա Զոհրաբյանին ու բնապահպաններին
Թրենդային ենք դարձնում, ֆեյսբուքում «saveAmulsar» գրած շատ ու շատ մարդիկ ֆիզիկապես չգիտեն, թե որտեղ է գտնվում Ամուլսարը ՀՀ տարածքում: Բայց երբ որ Իջեւանում ծառ էին կտրում, չգիտես ինչու, այդ սելեկտիվ բնապահպանությունը չէր գործում: Ես չտեսա ձեր ասած այն գործընկերներին, որոնք պատրաստ էին աշխատավարձը տալ, որպեսզի այդ մարդիկ ապրեն եւ ծառ չկտրեն:
Քաղաքապետարանի արձագանքը՝ «Սանիթեքին»
Հակոբ Կարապետյանն ասում է՝ դժվար է պատկերացնել ավելի վատ կազմակերպված աղբահանություն, քան վերջին ամիսներինս են
«Իրենք փնտրտուքների մեջ են քաղաքական եւ հանրության դաշտում ինչ-որ ձեւով տեղավորվելու եւ հանրությանը հաճո խոսք ասելու». Ալեն Սիմոնյանը՝ ՀՅԴ-ին
Ալեն Սիմոնյանի կարծիքով ճիշտ չի վերագրել նշված մարդկանց խոսքը ամբողջ Դաշնակցություն կուսակցությանը. «ՀՅԴ-ն հին, կարեւոր եւ պատմություն ունեցող կուսակցություն է, բայց իր հնությունը, մեծ լինելը նաեւ ենթադրում է, որ այնտեղ կան մարդիկ, որոնք հաճախակի սխալ քայլեր են անում»:
«Եթե ինչ-որ մեկը համաձայն չի, պիտի մանդատը վայր դնի ու գնա՞… տարակարծություն կա, պառակտում չկա». Ալեն Սիմոնյանը՝ Ամուլսարի շուրջ վեճերի մասին
«Երբ որ դուք ձեր խմբագրությունում քննարկում եք որտեղ անցկացնել ամանորյա կորպորատիվը, մեկը ասում է՝ մի տեղ, մեկը՝ մյուս տեղ, ինչ-որ մեկը խմբագրությունից դո՞ւրս է գալիս: Խոսում ենք, քննարկում ենք»: Դիտարկմանը, որ Ամուլսարը կորպորատիվի քեֆ չի, ուրի՛շ հարց է, ո՞նց եք համեմատում՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ինչո՞վ է ուրիշ հարց: Այսինքն, յուրաքանչուր քննարկման ժամանակ, եթե ինչ-որ մեկը համաձայն չի, պիտի մանդատը վայր դնի ու գնա՞»:


















































