Օրվա լրահոսը
«Արևմտյան Ամերիկայի համահայկական խորհո՞ւրդ», թե՞ Հայկական կազմակերպությունների խորհուրդ
Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com 2019 թ. օգոստոսի 15-ին քսան ամերիկահայ կազմակերպությունների համախմբումը հայտարարեց «Արևմտյան Ամերիկայի համահայկական խորհրդի» ձևավորման մասին: Համախմբման անդամներն են. Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Արևմտյան թեմ. Միացյալ Նահանգների Արևմտյան թեմի Հայոց Առաջնորդարան. Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միություն. Հյուսիսային Ամերիկայի Տիրամայր Նարեկի Հայ Կաթողիկե թեմ. Արևմտյան Ամերիկայի Հայ Յեղափոխական Դաշնակցություն.
Նախաքննական մարմինը տեղեկություններ չունի՝ մասիվցի Անդիկի սպանության մեջ նախկին ԵԿՄ-ականների ներգրավվածության մասին
ԵԿՄ-ում նույնպես նախկին ԵԿՄ-ականների մասնակցության մասին տեղեկություններ չունեն
Գագիկ Խաչատրյանի պաշտպան. «Նա չի ունեցել փախուստի նպատակ»
Ձերբակալված ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը ԱԱԾ-ի դիմաց պատասխանեց լրագրողների հարցերին: Նրա ձեւակերպմամբ, ՊԵԿ նախագահին վերագրվում են պաշտոնավարման ընթացքում կատարված գործողություններ: «Ինձ համար ակնհայտ է, որ չի կարող ձերբակալում լինել 2010թ. կատարված դեպքի առնչությամբ…Գագիկ Խաչատրյանը 2019-ին իրավապահ մարմինների կանչով Գերմանիայում ընդհատելով բուժումը վերադարձել է Հայաստան՝ տեղյակ լինելով, որ քրեական գործ է քննվում
Ամուլսար. պետության քննությունը հասարակության եւ ներդրողների առաջ
Ի՞նչ է եղել Հայաստանում անցած քսան տարիների ընթացքում, ինչպե՞ս է երկիրը «կառավարվել». դրա մասին պատկերացում կազմելու համար բավական է տեսնել, թե ինչ է կատարվում հանքարդյունաբերության ոլորտում, այն իրավիճակի խտացված պատկերն է։ Իրողությունները միանգամայն «օրենքով» են, ամենը «թղթով ճիշտ է», սակայն դրանից չի թեթեւանում այն զգացողությունը, որ երկիրը պարզապես ենթարկվել է ռեյդերային զավթման։ Ի վերջո, դա
Զոհրաբ Մնացականյանը կարևորել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ որպես ԵՄ և ԵՄ անդամ պետությունների հետ հարաբերությունների նոր իրավական հենք
Օգոստոսի 27-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց պաշտոնական այցով Երևանում գտնվող Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի նախագահ Անդրեաս Նորլենի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին Հայաստանում՝ նախարար Մնացականյանը գոհունակություն հայտնեց հայ-շվեդական հարաբերություններում առկա դինամիկայի առնչությամբ՝ ընդգծելով, որ պարբերաբար տեղի ունեցող բարձրաստիճան այցելությունները և հանդիպումները, ինչպես նաև Շվեդիայի խորհրդարանի նման ներկայացուցչական պատվիրակության այցը Հայաստան ևս մեկ վկայություն են այն կարևորության,
««Լույս» հիմնադրամը ստեղծման օրվանից որդեգրել է թափանցիկ և հաշվետվողական գործելաոճ». «Լույս» հիմնադրամ
«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի կողմից «Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամին ուղղված նվիրաբերության շուրջ օրերս ստեղծված աղմուկի վերաբերյալ, ըստ որի՝ փորձ է արվում նվիրաբերության մեջ տեսնել կոռուպցիոն ռիսկեր, «Առավոտ» թերթը հարցում է ուղարկել «Լույս» հիմնադրամին` ճշտելու, թե ինչ նպատակի համար են տրվել այդ գումարները և ինչպես են դրանք ծախսվել: Հիմնադրամից մեր հարցմանը պատասխանել են. «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի
Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում դեռևս 2019 թվականի փետրվարի 2-ին հարուցված քրեական գործի շրջանակներում տևական ժամանակ ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա, 2019 թվականի օգոստոսի 27-ին խուզարկություններ են կատարվել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի, ինչպես նաև վերջինիս հետ
Նոր սերնդի ՀԴՄ չունեցող տնտեսվարողների նկատմամբ ՊԵԿ-ը խոստանում է մեղմ լինել. Չեն տուգանի
Սամսոն Գրիգորյանը ՊԵԿ նախագահի հետ քննարկումից հետո ասաց՝ տուգանվածները կարող են դիմել բեկանման հանձնաժողով
Համազգեստի ընտրությունը դպրոցներում ազատ է, դերձակների մոտ ուղղորդումը՝ անընդունելի
Նոր ուսումնական տարվան ընդառաջ դպրոցների խնդիրների, լուծումների և հանրակրթության ոլորտում առաջիկա ծրագրերի մասին է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը խոսել տնօրենների հետ հանդիպմանը: Փոխանցելով քաղաքապետի ողջույնները՝ Տիգրան Վիրաբյանը հույս է հայտնել, որ 2019-2020թթ. ուսումնական տարվա ծրագրերի արդյունքը պետք է լինի ևս մեկ նշաձողով բարձր որակի կրթության ապահովումը: Փոխքաղաքապետը նշել է, որ խնդիրների մի մասը բարձրաձայնվել է
Նիկոլ Փաշինյան. «Մուդիզ միջազգային վարկանիշային կազմակերպությունը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը «B1»-ից դարձնելով «Ba3»»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Ուրախ եմ տեղեկացնել, որ Մուդիզ միջազգային վարկանիշային կազմակերպությունը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը «B1»-ից դարձնելով «Ba3»: Որոշումը հիմնված է Մուդիզի այն գնահատականների վրա, որ Հայաստանում տնտեսական աճի աճող դիվերսիֆիկացումը՝ զուգակցվելով արդեն երկար ժամանակ պահպանվող մակրոտնտեսական կայունության հետ, բարձրացնում է Հայաստանի տնտեսության դիմադրողականությունը: Մուդիզն իր հայտարարության մեջ
«Սուպերնախարարը որոշել է վերագրել պատմության դասագրքերը. սա Ամուլսարից վտանգավոր է». Միհրդատ Մադաթյան
Ըստ հոգեբանի՝ ներկայիս կառավարությունը թիմ չէ, այլ ինչ-որ մարդիկ, որոնք վերադասի հրաման են կատարում:
Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Պաշտոնական այցով Երեւանում գտնվող Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի նախագահ Անդրեաս Նորլենի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանի ուղեկցությամբ օգոստոսի 27-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Անդրեաս Նորլենն ու պատվիրակության անդամները Շվեդիայի խորհրդարանի անունից ծաղկեպսակ են դրել 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Հյուրերը եղել
Մարգարիտա Գասպարյանն անցավ US Open-ի երկրորդ շրջան
Ռուսաստանի կանանց հավաքականի անդամ, հայ թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը հաղթանակ տարավ Նյու-Յորքում մեկնարկած թենիսի Ամերիկայի բաց առաջնությունում: Առաջին շրջանում Մարգարիտան 7:6, 6:4 հաշվով առավելության հասավ ավստրալացի Պրիսցիլա Հոնի նկատմամբ եւ երկրորդ շրջանում ուժերը չափելու է Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Իոհաննա Կոնտայի հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Վարչապետը հրշեջ-փրկարարների աշխատավարձը բարձրացնելու որոշում է կայացրել
Ավարտվեց իմ աշխատանքային հանդիպումը Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հետ: Քննարկումների արդյունքներով հոկտեմբերի 1-ից հրշեջ-փրկարարների աշխատավարձը բարձրացնելու որոշում կայացրեցինք: Աշխատավարձերի բարձրացման սանդղակները կհրապարակվեն ավելի ուշ՝ աշխատանքային կարգով: Նիկոլ Փաշինյան ՀՀ վարչապետ
Սա այն հարցն է, որը կառավարությունը պետք է որոշի, ոչ թե հանրաքվեն. Ստեփան Մարգարյանը՝ Ամուլսարի խնդիրը հանրաքվեով որոշելու մասին
Ըստ նախկին պատգամավորի՝ կառավարությունը՝ որպես աշխատանքային թիմ չձևավորվեց:
Սիրանույշը
Երկրի ծայր հյուսիսում՝ բարձր լեռներից ու ոլորապտույտ ճանապարհներից անդին, անտառի փեշին ծվարած, ողջ աշխարհից մեկուսացած մի փոքրիկ գյուղում էր ապրում տիկին Սիրանույշը՝ ազնվական ծագում ունեցող կանանց բնորոշ ճերմակ մորթով, գարնան մանուշակների կապույտն ունեցող աչքերով, փոքր համաչափ քթով, կարճ սանրվածքով ու նրբագեղ շարժուձևով: Նրան նայելիս ակամա հասկանում էիր, որ տեղացի չէր, նման չէր տեղաբնակ հասակակակից տատիկներին՝
Ռուսաստանաբնակ գյումրեցի գործարարները սկսել են ներդրումներ անել իրենց ծննդավայրում
Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանն Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ վերջին շրջանում Գյումրիում ներդրումներ անելու համար քաղաքապետարան են դիմել երեք գործարարներ․ նրանցից մեկը Սոչիում բնակվող գյումրեցի գործարար Գագիկ Պետրոսյանն է, որը դելֆինարիում բացեց Գյումրիում։ Նա այժմ, ըստ ճարտարապետի, պատրաստվում է հյուրանոց կառուցել․ Ալեք Մանուկյան փողոցի վրա գտնվող շենքերից մեկն է գնել, որը կհիմնանորոգի ու հյուրանոց
Հայերի ոչնչացման վերաբերյալ մինչ օրս հայտնի ամենահին օսմանյան փաստաթուղթը ստորագրված է 1914-ին․ Ermenihaber
Անվանի թուրք ցեղասպանագետ Թաներ Աքչամն ընդդիմադիր «T24» լրատվամիջոցում հրապարակած իր հոդվածում անդրադարձել է Թուրքիայի արխիվներում պահվող մի փաստաթղթի, որը հայերի մասսայական ոչնչացման վերաբերյալ մինչ օրս հայտնի ամենահին օսմանյան փաստաթուղթն է։ 1914թ․ դեկտեմբերի 1-ով թվագրված այս որոշումն ընդունվել է Էրզրումի կենտկոմի կողմից և նույն օրը «գաղտնի» նշումով ուղարկվել Ստամբուլ։ Որոշումն ուղարկվել է հեռագրի տեսքով և պահանջվել
Պյոտր Սվիտալսկին Հայաստանից հեռանում է միայն հաճելի տպավորություններով
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետն անձամբ իր և Կառավարության անունից շնորհակալություն է հայտնել պաշտոնավարման ընթացքում կատարած զգալի աշխատանքի և ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար: Փոխվարչապետը բարձր է գնահատել դեսպանի սրտացավ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ: Մհեր
ԱՍԵԿՈՍԵ
Երբ Նիկոլն անազատության մեջ էր, Զարուհի Փոստանջյանը, նաեւ որպես փաստաբան, անազատության մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանի ամենաակտիվ պաշտպաններից մեկն էր: ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ
Հայ-մոլդովական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. Արմեն Սարգսյան
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնին՝ Անկախության օրվա առթիվ: Նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ հայ-մոլդովական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն, և համատեղ ջանքերով հնարավոր է ընդլայնել փոխշահավետ համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ ձևաչափով: Նա նախագահ Դոդոնին հաջողություններ և ամենայն բարիք է մաղթել, իսկ Մոլդովայի բարեկամ ժողովրդին՝
Արսեն Ջուլֆալակյան. «Մնալու եմ ու պայքարելու եմ առնվազն մինչեւ Տոկիո-2020-ը»
Aravot.am-ի հարցին, թե հոր հրաժարականից հետո Արսեն Ջուլֆալակյանը մնո՞ւմ է հավաքականում, Լոնդոնի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը պատասխանեց. «Շատ կարճ արտահայտվեմ. հարս իր խոսքում նշեց, որ Արսենի միակ խնդիրն այն է, որ իր որդին է, որքան իր համար է հպարտություն իմ նման որդի ունենալը, այնքան էլ իմ համար է հպարտություն՝
Ucom-ը «Վարդանանց» կենտրոնի հետ հանդես է եկել uDoctor առցանց բժշկական խորհրդատվության լուծումով
Ucom ընկերությունը թողարկել է իր հերթական բջջային հավելվածը՝ uDoctor նորարարական լուծումը, որը հնարավորություն է ընձեռում օգտատերերին առցանց բժշկական խորհրդատվություն ստանալ ցանկացած ժամի և ցանկացած վայրում գտնվելիս։ Խորհրդատվությունն իրականացվում է «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի բարձրակարգ բժիշկների կողմից։ Հեռաբժշկությունն (Telehealth) աշխարհում արագ զարգացող ուղղություններից է, իսկ որոշ երկրներում (ԱՄՆ, Միացյալ Թագավորություն) այն ապահովագրական փաթեթների կարևորագույն բաղադրիչ է
«Ամուլսարն էլ է ժողովրդինը. ճիշտ կլինի ՀՀ վարչապետը Ամուլսարի հարցում գնա համաժողովրդական հանրաքվեի ճանապարհով». Գևորգ Պետրոսյան
Ըստ նրա՝ վեթինգը դեռևս չծնված մեռավ:
Նիկոլ Փաշինյան. Չափազանց դառնացած եմ այն իրավիճակով, որով, որպես վարչապետ, ժառանգել եմ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցային գործընթացը եւ ընդհանրապես Ղարաբաղի հարցի միջազգային ընկալումը
Վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո զարմանքով արձանագրեցի, թե միջազգային շրջանակներում որքան խորն է նստած, օրինակ, Աբխազիայի, Հարավային Օսիայի, ընդհուպ Մերձդնեստրի եւ Ղարաբաղի հակամարտությունները նույնական ընկալելու բանաձեւը: Սա մեզ համար իսկապես լուրջ խնդիր է՝ թե՛ միջազգային, թե՛ տարածաշրջանային առումով:
«Ես եկել եմ փարատելու մի մեծ միֆ, թե Հայաստանում չի թույլատրվում օգտագործել զինված ուժերը ներքին խնդիրների լուծման համար». Ալումյան
Մեր դիտարկմանը՝ ձեր մեջբերումների մեջ խոսքը զանգվածային անկարգությունների մասին է, երբ պետությանը վտանգ է սպառնում, բայց ամբողջ խնդիրն այն է, որ ըստ մեղադրանքի, Մարտի 1-ի ցույցերը եղել են խաղաղ բնույթի եւ ցուցարարները զինված չեն եղել՝ Ալումյանն արձագանքեց. «Լավ, եթե ցուցարարները զինված չեն եղել, որտեղի՞ց այսպիսի հարաբերակցությունը՝ 32 վիրավոր ցուցարար, 187 վիրավոր ոստիկան»:
Ըստ Հրաչ Բերբերյանի՝ գյուղատնտեսական տարբեր խնդիրներ ավելի են սրվել. «Ա1+»
«Օրինակ, ապրանքի մթերման ծավալները նվազել են, միայն դեղձն է, որ այս տարի լավ է բերք տվել։ Խաղողի մթերումը պակասել է 30 տոկոսով, ծիրանը նույնպես պակաս է, իսկ բանջարեղենը նույնն է, ինչ անցյալ տարի։ Գարնանը կունենանք 500 դրամանոց կարտոֆիլ»,- ասում է Բերբերյանը։
«Ես հեռանում եմ հավաքականից, բայց մնում եմ Արսեն Ջուլֆալակյանի անձնական մարզիչ». Լեւոն Ջուլֆալակյան
Այսօր լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ հրաժարական տալու մասին հայտարարած հունահռոմեական ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանին Aravot.am-ը հարցրեց, թե հավաքականի մարզչական շտաբը նրա այս որոշման հետ կապված որեւէ դիրքորոշում հայտնե՞լ է, եւ արդյոք ճի՞շտ է աշխարհի առաջնության շեմին եւ օլիմպիական խաղերի մեկնարկից ընդամենը մեկ տարի առաջ հրաժարական տալը: «Այս որոշումը կայացրել եմ մեկ
Գագիկ Խաչատրյանին եւ նրա եղբորորդուն մեղադրանք կառաջադրեն. Արթուր Վանեցյան
Գագիկ Խաչատրյանին առաջադրվելու է մեղադրանք՝ խոշոր չափերի վատնման և պաշտոնեական դիրքի չարաշահման համար
Փորձագետների եզրակացությունը` երեխաների մեծ մասը հատուկ հաստատություններում է հայտնվել աղքատության պատճառով
Օգոստոսի 22-ին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը գրառում էր կատարել իր ֆեյսբուքյան էջում, որ Հայաստանում հատուկ հաստատությունները փակվելու են, որովհետև դա դեմ է ներառման սկզբունքին, ներառական և հավասար հասարակություն ունենալու տեսլականին, նաեւ կոչ էր արել համակերպվել։ Նրա այդ գրառումը միանշանակ չի ընդունվել: «1990-ին, երբ բարեփոխումների փուլը սկսվեց, Հայաստանն ընդամենը 100 երեխա ուներ


















































