Օրվա լրահոսը

«Այսօրվա իշխանությունները հստակ չեն արտահայտում իրենց դիրքորոշումները Ղարաբաղի հարցում». Արամ Մանուկյանը՝ Փաշինյանի կառավարության սխալների մասին

Նա ասաց, որ մի քիչ շվարած է եղել դատական բարեփոխումների քայլերի ժամանակ. «Գնացինք, մասնակցեցինք, խորհուրդներ տվեցինք, առաջարկություններ արեցինք, բայց մի տեսակ կորավ: Սկզբում կար դատական բարեփոխումների ծրագիր, անցումային արդարադատության մեծ ծրագիր, վեթթինգի ծրագիր, հիմա չենք տեսնում, կորավ: Տնտեսական հեղափոխություն: Բումի նման հնչեց, շատ լավ, ուրախանում ես, բայց հլը չենք տեսել տնտեսական հեղափոխության տանողը ով է»:

Առաջին օրից մինչ այսօր Ամուլսարի հետ կապված գործը կոռուպցիա է. Հակոբ Սանասարյան. Ա1+

«Կանաչների միության» նախագահ, բնապահպան Հակոբ Սանասարյանը դեմ է Ամուլսարի հանքի շահագործմանը։ Ամուլսարը հանք դարձնելու ողջ գործընթացը կոռուպցիայի միջով է անցել, ասում է նա։ Բնապահպանը կարծում է, որ վարչապետին սխալ են զեկուցում։ Նա վստահություն չունի «Էլարդ» միջազգային փորձագիտական խմբի կողմից ներկայացրած եզրակացության նկատմամբ։ Պնդումները, թե ռիսկերը կառավարելի են, Հակոբ Սանասարյանը կեղծ է որակում։ «Հայտարարվեց, որ կոռուպցիոն

Կարլո Կոպպոլան` Բարիի հայ զորավարների, Ադրբեջանի ապատեղեկատվության եւ Հրանտ Նազարյանցի մասին

«Ադրբեջանի կողմից ապատեղեկատվության այնպիսի մեծ հոսք կա, որ նորմալ մարդիկ էլ են սկսում հավատալ դրան»,-նշում է Կոպպոլան: Նաեւ ասում է, որ իր տպավորությամբ Ադրբեջանի ապատեղեկատվությանը հաճախ համարժեք պատասխան չի տրվում Հայաստանի կողմից, կամ եթե տրվում է, արձագանքը բավականին ուշացած է լինում:

Հայ ռազմական ոստիկանները Իրանում պարգևների ու պատվոգրերի են արժանացել

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության զինավտոտեսչության զինծառայողները մասնակցել են «Միջազգային բանակային խաղեր-2019»-ի մրցաշարի շրջանակում Իրանի Իսլամական Հանրապետությունում անցկացված «Ճանապարհային պարեկ» մրցույթին: Հայ զինծառայողները ցուցաբերել են մասնագիտական և անհատական պատրաստվածության բարձր մակարդակ` արժանանալով մի շարք պարգևների ու պատվոգրերի:   ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Ողջունում ենք վարչապետի՝ միջազգային փորձագետների հետ լրացուցիչ քննարկում կազմակերպել որոշումը. Հայ կառուցողական կուսակցության գլխավոր խորհուրդ

Մենք ողջունում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ջերմուկ  և անմիջական շփումը համայնքի բնակիչների հետ: Ջերմուկցիների արձագանքը Ամուլսարի հանքը բացելու պնդումներին վկայում է, որ ցանկացած փորձ՝ բիրտ ուժով կամ քրեական հետապնդումներով, լուծել հանքի շրջափակման հարցը՝ կարժանանա հանրության բացասական գնահատականին: Այս պայթունավտանգ իրավիճակում մենք ողջունում ենք վարչապետի որոշումը լրացուցիչ քննարկում կազմակերպել միջազգային փորձագետների հետ իրենց կողմից կատարված

Բաբկեն Թունյան. Իմ հարևան Պողոսը ջերմորեն բարևում է իրեն նամակ գրած մարդկանց

Եթե այդ հանրությունը իմ արտաբերած մտքերը հասկանալու խնդիր ունի, ուրմեն դա ի՛մ, և ոչ թե իրենց խնդիրն է։ Ես ձևը կգտնեմ, միջոց կգտնեմ այն ավելի մատչելի դարձնելու համար։

«Դրսի ազդեցությունները այս պահին Հայաստանի վրա ուժեղ են». Արամ Մանուկյանը վստահեցնում է, որ մեր սուվերենությանը սպառնացող վտանգներ կան

«Դա սկսվեց 98-ի փետրվարից, մեր սեփականությունները ջրի նման գնաց՝ կոնյակը գնաց, «ԱրմենՏելը» գնաց, «Գույք պարտքի դիմացը» գնաց, մեր ստրատեգիական ամբողջ քաղաքական բաները տվեցինք, տվեցինք միայն ինչի՞ համար, որ Ռոբն ու Սերժն իրենց իշխանությունը պահեն: Ղարաբաղի պատերազմի ժամանակ եւ մինչեւ այդ ՀՀ իշխանությունն իր սուվերենությունից մի կտոր չի տվել:

Այս իշխանությունը ոչ միայն համարժեք չէ մեր երկրի արտաքին և ներքին մարտահրավերներին, այլեւ էլ ավելի է վատթարացնում առանց այդ էլ թեժ մթնոլորտը. Արմեն Աշոտյան

Հայաստանի անհանգիստ ամառը՝ փաստերով 1. Նիկոլ Փաշինյանը Ջերմուկի այցով փորձում է մաշեցնել հանրային դժգոհության ալիքը և ժամանակ ձգել: 2. Նիկոլը զուգահեռ կուլիսային պայմանավորվածություններ է բանակցում Ամուլսարի հարցով մտահոգ որոշ շրջանակների հետ: 3. Քաղաքական մեծամասնությունում խորանում են տարաձայնություններն այս հարցով: 4. ԱՄՆ կառավարությունը նախատեսում է կրճատել Արցախին տրամադրվող ֆինանսական աջակցությունը: 5. Նիկոլի գալիք այցը ԱՄՆ կարող

Վիճաբանության ժամանակ նախկին ամուսինը ատրճանակով կրակել է օդ

Օգոստոսի 22-ին, ժամը 22.50-ին, 36-ամյա մի կին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է տվել, որ իրենց տան դիմաց վիճաբանության ժամանակ նախկին ամուսինը ատրճանակով մեկ անգամ կրակել է օդ: Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է կոպիտ կերպով հասարակական կարգը խախտած նախկին ամուսնու ինքնությունը, որը բացատրական աշխատանքի արդյունքում ժամեր անց ներկայացել է բաժին, տվել խոստովանական բացատրություն և ներկայացրել «ԻԺ-79-8» տիպի

Կա պնդում, որ օդը կեղտոտվելու է, ջուրը կեղտոտվելու է, հողը կեղտոտվելու է: Եթե պարզվի, որ այդպես է, հանքը չի կարող շահագործվել. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաք՝ Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակը Ջերմուկի բնակչության հետ քննարկելու նպատակով: Նիկոլ Փաշինյանը շրջել է Ջերմուկում, հանդիպել քաղաքի բնակչության հետ, այցելել Ջերմուկի առողջարաններ, ջերմուկցիների հետ խոսել Ամուլսարի իրավիճակի շուրջ: Կառավարության ղեկավարն անդրադարձել է Ամուլսարի հանքի ծրագրի միջազգային փորձաքննության եզրակացության արդյունքներին, Ջերմուկի բնակիչների հետ

71 հարկ ունեցող երկնաքեր Երևանում. էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է խոշոր համալիր կառուցելու հայեցակարգը

Բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի նախագծային աշխատանքները կտևեն մոտ 2 տարի, իսկ  շինարարական աշխատանքները՝5։ Ներկայացվել են համալիրի սեյսմիկ կայունության ապահովմանը միտված քայլերը։

ՀՀ նախագահի հրամանագրով ուժը կորցրած է ճանաչվել Վաղարշակ Հարությունյանին զինվորական կոչումից զրկելու հրամանագիրը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի ՆՀ-1135-Ա ՀՐԱՄԱՆԱԳԻՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասի. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի հուլիսի 22-ի «Վ. Վ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ զինվորական կոչումից զրկելու մասին» ՆՀ-1135-Ա հրամանագիրը: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ա.ՍԱՐԳՍՅԱՆ 2019թ. օգոստոսի 23 Երևան

Հայաստանի պատանի լողորդները շարունակում են թարմացնել ազգային ռեկորդները

Հունգարիայի մայրաքաղաքում շարունակվող լողի պատանիների աշխարհի առաջնությունում Նինա Կիրակոսյանը 100 մետր թիկնալողում 1.07.00 արդյունքով Հայաստանի նոր ռեկորդ է սահմանել: Վարսենիկ Մանուչարյանը 50 մետրը դելֆին ոճում անցել է 0.30.09-ում, Նինա Կիրակոսյանը՝ 0.29.60-ում: ՀՀ եւս մեկ ռեկորդ մեր լողորդները սահմանել են 4×100 մետր ազատ ոճում (Արթուր Բարսեղյան-Էդուարդ Շախնազարով-Նինա կիրակոսյան-Վարսենիկ Մանուչարյան)` ցույց տալով 3.46.96 արդյունք: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Փաշինյանը՝ ջերմուկցի կնոջ մասին. «Էնքան ա վանկարկել «Ամուլսարն առանց հանքի», որ ձայնը կտրվել է»

Նիկոլ Փաշինյանը Ջերմուկում մարդկանց հետ զրուցեց Ամուլսարի հանքի շահագործման մասին

Եղանակը Հայաստանում

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Առաջիկա 5 օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 23-ի ցերեկը, 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն 25-27-ն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Օգոստոսի 23-ի ցերեկը, 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երևան քաղաքի օգոստոսի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ. · Օդի

Արդյունաբերության ծավալների իրական աճ է արձանագրվել. ՏԶՆԿ

Հանքարդյունաբերություն  vs  Մշակող արդյունաբերություն Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնը ներկայացնում է ուսումնասիրություն 2018-2019թթ.-ի առաջին կիսամյակում արդյունաբերության դինամիկայի վերաբերյալ: Արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալները 2019թ.-ի առաջին կիսամյակում 2018թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ 6.9% աճ են արձանագրել՝ կազմելով 900.5 մլրդ ՀՀ դրամ, ընդ որում արտադրանքի արտադրության կառուցվածքում (տե՛ս գծապատկեր 1) ամենամեծ տեսակարար կշիռը բաժին է ընկել մշակող արդյունաբերությանը՝ 67.2% (605.1 մլրդ

Կառավարության շենքի մոտից ցուցարարին տարել էին հիվանդանոց

Գեղարքունիքի մարզի Վ.Համբարձումյան 3-րդ նրբանցքի 7 տան բնակչին՝ Վեռա Կարապետյանին անցյալ հինգշաբթի ՀՀ կառավարության շենքի մոտից բուժաշխատողները տեղափոխել էին «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց: Նրա ճնշումը կտրուկ բարձրացել էր: Երեկ նա հիվանդանոցից իր էպիկրիզը ստանալուց հետո կրկին եկավ Կառավարության շենքի մոտ՝ իր բողոքը շարունակելու: Նա բողոքում է իրենց քաղաքապետի դեմ, որը «կեղծ որոշմամբ» իր տարածքը ցանկանում է

Մամուլի պաշտպանության կազմակերպությունները Մոսկվային կոչ են արել հանդուրժող վերաբերմունք ցուցաբերել լրագրողների նկատմամբ

«Լրագրողների պաշտպանության կոմիտեն» միացել է մամուլի ազատության 7 այլ կազմակերպությունների՝ կոչ անելով Ռուսաստանի իշխանություններին դադարեցնել բռնությունը Մոսկվայում բողոքի ցույցերը լուսաբանող լրագրողների նկատմամբ։ Հուլիսի կեսերից շարունակվող ցույցերի ժամանակ ցուցարարներից և քաղաքական գործիչներից բացի թիրախավորվել են նաև լրագրողներ։ Ցույցեր նախատեսվում են նաև օգոստոսի 24-ին և 25-ին։ Հայտարարության մեջ նշվում է, որ հուլիսի 27-ին ոստիկանների հետ բախումներում երկու

Բռնություն գործադրելու սպառնալիքով գնդապետը պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափի կաշառք

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՊՆ ՌՈ բաժանմունքի պետին: Կատարված բազմակողմանի քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Մ.Մ.-ը, հանդիսանալով հետաքննության մարմնի աշխատակից, իսկ 30.11.2015թ սկսած՝ հետաքննության մարմնի ղեկավար, չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, այն է՝ 2014 թվականի հոկտեմբերին տեղեկանալով իր ծանոթ, ՌԴ քաղաքացի Է.Մ-ի

Ինչու է «Չի վավերացվելու» նախաձեռնությունը ստորագրահավաք անում նաեւ Արտաշատում

«Անհրաժեշտության դեպքում բողոքի ցույցեր ենք անելու, պետք լինի փողոցներ էլ ենք փակելու, բոլոր օրինական միջոցներով պայքարելու ենք: Եւ թույլ չենք տալու, որ այս կոնվենցիան իշխանությունը վավերացնի», – երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց «Չի վավերացվելու» նախաձեռնության անդամ Բաբկեն Հարությունյանը, որը «Ռոսիա» տոնավաճառի դիմացի մայթում ընդդեմ «Ստամբուլյան կոնվենցիայի» ստորագրահավաք էր կազմակերպել: «Ոչ ոք իրավունք չունի դեմ գնա

Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարի վարորդը պնդում է, որ հրդեհը շատ փոքր էր եւ ակնհայտորեն կարելի էր «Գազելի» ուղեւորներին օգնել. «Հայկական ժամանակ»

Ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչու գործնական միջոցներ չձեռնարկվեցին մարդկանց արագ դուրս հանելու համար։ Այսինքն՝ այն, ինչ տեղի է ունեցել հետո, պետք է դառնա քննության առարկա, որպեսզի հասկանանք՝ ինչ է կատարվել։

Ձերբակալման ենթակա հայերի ցուցակները կազմելիս Թալեաթին աջակցող հայեր կային։ Այսօր ևս կան. Կարո Փայլանը՝ Մարգար Եսայանին. Ermenihaber

Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ներակայացուցիչ Մարգար Եսայանը իշխանամետ «Akşam»-ում հոդված է հրապարակել: Եսայանը, անդրադառնալով ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանի և նույն կուսակցության պատգամավոր Էբրու Գյունալի՝ Լատինական Ամերիկա կատարած այցին, գրել է․ «Երկու ԺԴԿ-ական պատգամավոր շրջագայության են դուրս եկել Հարավային Ամերիկայում։ Միջազգային ուժերից խնդրել են միջամտել

Չպետք է զլանալ օգտագործել հանրապետության նախագահի պատրաստակամությունն ու հնարավորությունները

«Առավոտի» հարցազրույցը հանրապետության նախագահի խորհրդական Թեւան Պողոսյանի հետ – Պարոն Պողոսյան, վերջին օրերին Ամուլսարի հարցի վերաբերյալ քննարկումների շրջանակում կարծիքներ, նույնիսկ կոչեր են հնչում, թե հանրապետության նախագահը պետք է դիրքորոշում հայտնի, ինչպես նաեւ օգտագործի իր միջազգային կապերն ու փորձառությունը՝ լուծման ուղիներ գտնելու համար: – Նախ, պետք է լրջորեն հաշվի առնել մի կարեւոր հանգամանք. Նախագահն ունի Սահմանադրությամբ

Ստյոպա Սաֆարյան. Ներդրումների համար ավելի կարեւոր է երկրի կանխատեսելիությունը, երբ իմանան, որ հանրությունը չի հանդուրժում հանքարդյունաբերություն եւ ուզում է կրճատել. «Հայկական ժամանակ»

Քան եթե հիմա միջազգային մակարդակներում իմանան, որ ռիսկերը կառավարելի են եղել, բայց նոր կառավարությունը առանց համոզիչ բացատրության արգելել է հանքի շահագործումը։

Բակո Սահակյանը եւ Ռոբերտ Ամիրխանյանը քննարկել են Արցախի մշակութային ոլորտի զարգացմանն առնչվող հարցեր

Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 23-ին ընդունել է կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին: Քննարկվել են Արցախի մշակութային ոլորտի զարգացմանն առնչվող մի շարք հարցեր: Նախագահը երախտագիտություն է հայտնել անվանի կոմպոզիտորին Արցախի նկատմամբ ունեցած հատուկ վերաբերմունքի համար՝ կարեւոր համարելով նրա խորհուրդներն ու ներդրումը մեր հանրապետության մշակութային կյանքում:   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ  ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

«Ձեր երկրում ինձ ապահով եմ զգում»

Իրանցի մոդել Վիդան Հայաստանը համարում է որպես բնակության եւ ստեղծագործելու կատարյալ վայր: Կան ասպարեզներ, որտեղ մեր երկիրը ինքն է երիտասարդ համարվում՝ նկատի ունենք մոդելային ոլորտը: Այդուհանդերձ, ելնելով մեր պրակտիկայից, փաստենք, որ Հայաստանը վերջին շրջանում որոշ արտասահմանյան երկրների սկսնակ մոդելների համար դարձել է մասնագիտական միջավայր: Աշխարհում ծագումով իրանցի բազմաթիվ մոդելներ, մասնավորապես վերջին տարիներին, մեծ հաջողություններ են

Մատուցողների վիճաբանությունն ավարտվել է 3 հոգու դանակահարությամբ. shamshyan.com

Երեկ՝ օգոստոսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 3 հոգի։ Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Երանոսյանի և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ենոքյանի գլխավորությամբ։ Մանրամասները՝  սկզբնաղբյուր կայքում:

«Մելան հորքուր, Նիկոլն ա եկել». «Վայ, աստված, Փաշինյա՞նն ա, չեմ հավատում». Վարչապետը Ջերմուկում տնետուն է գնում

Նիկոլ Փաշինյանն այս պահին Ջերմուկում է եւ քաղաքացիների հետ զրուցում է Ամուլսարի հանքի շահագործման մասին

Հանքավայրի շահագործումից ակնկալվող եկամուտները շատ մեծ են՝ դրանք արհամարհելու համար. «Ազգ»

Ամուլսարի վերաշահագործումը դրական ազդանշան կարող է դառնալ արտաքին հնարավոր ներդնողների համար եւ ապացույցՙ պայմանագրային պարտավորությունները հարգելու իշխանությունների պատրաստակամության:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031