Օրվա լրահոսը
Արդարադատության նախարարության նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձը զրկել է նոտարներին Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող նոտարական գրասենյակների տարածքները տնօրինելու իրավունքից. ՀՀ ոստիկանություն
արդարադատության նախարարության նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձը, նույն նախարարության և Երևանի քաղաքապետարանի մի շարք պաշտոնատար անձանց հետ միասին, 2012-2013 թվականներին Բաղրամյան պողոտայում իրենց գործունեությունն իրականացնող նոտարներին, ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալներով, տվել է բանավոր կարգադրություններ՝ չկատարելու դեպքում խոչընդոտել մասնագիտական գործունեությունը կամ ազատել աշխատանքից: Իսկ Բագրատունյաց պողոտայում գործող նոտարին գցել են մոլորության մեջ:
Անհասկանալի է, թե ինչո՞ւ է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը խեղաթյուրում փաստերը՝ շահարկելով նաև մեր անունը. Հայկական բնապահպանական ճակատ
Տիգրան Ավինյանի՝ վերը նշված պնդումը չի համապատասխանում իրականությանը։ Մենք ոչ մի առնչություն չենք ունեցել այդ մրցույթի հետ և ոչ մի փորձագետի չենք բերել դրան մասնակցելու համար։
2016 թվականի հուլիսին Սասնա ծռերի կոչերի հրապարակելը այս նախագծով կարող է հանգեցնել լրագրողի կամ խմբագրի քրեական պատասխանատվության. հայտարարություն
Լրագրողական մասնագիտական կազմակերպություններն անհրաժեշտ են համարում տեղեկացնել, որ առաջարկվող կարգավորումները խիստ վիճահարույց են, զուրկ են իրավական որոշակիությունից և այդ պատճառով կարող են հանգեցնել արտահայտվելու ազատության իրավունքի չարդարացված սահմանափակման հետեւյալ պատճառաբանությամբ։
Ստանում ենք ահազանգ, որ ոստիկանական ուժեր են կուտակվում Ջերմուկում. այդ ի՞նչ հանցածին իրավիճակ է. Արթուր Սաքունց
Ավետիք Իշխանյանի համար անհանգստացնող է այն, որ ԱԱԾ-ն մոնստր է դառնում:
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը Պոլիտեխնիկական համալսարանում արձանագրել է խնդիրներ
Ուսումնասիրության արդյունքում արձանագրվել են խնդիրներ գնումների որոշ ընթացակարգերի, ձեռք բերված գույքի նպատակային օգտագործման, ինչպես նաև ուսանողական սննդի կետում սննդապահովման կազմակերպման գործընթացներում։
«Լուսավոր Հայաստանը» պղտոր ջրում ձուկ որսացող չի, մենք լողում ենք զուլալ ջրերում». Անի Սամսոնյանը՝ ցուցարարի քննադատությանը
«Լուսավոր Հայաստանին» պատեհապաշտ գոռացողները առաջինը թող իրենք իրենց մասին մտածեն: Աստվածաշնչի մեջ ասվում է՝ թող առաջինը քարը գցեն նրանք, ովքեր անմեղ են:
Առնվազն մի քանի հիմքով Լիդիանի գործունեությունն առհասարակ Հայաստանում կարող է դադարեցվել. Ամուլսարի թեմայով հանդիպում-քննարկում՝ ՀԴԿ-ի գրասենյակում
Սույն թվականի հուլիսի 21-ին Հայաստանի դեմոկրատական կուսակցության գրասենյակում տեղի ունեցավ Մտավորականների խորհրդի հանդիպում-քննարկում՝ Ամուլսարի թեմայով: Խորհրդի կողմից քննարկմանը մասնակցելու էին հրավիրվել ոլորտի տարբեր մասնագետներ: Մասնավորապես՝ ԵՊՀ Ռեգիոնալ երկրաբանության և օգտակար հանածոների ամբիոնի վարիչ, երկրաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Շահեն Խաչատրյանը, լեռնային ճարտարագետ, Հանրային խորհրդի Ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի անդամ Գագիկ Դորունցը, երկրաբանական գիտությունների թեկնածու, Էկոլոգիայի
Գասպարի. Ամուլսարի մասին ոչ մի կարծիք չունեմ, այստեղ եմ պաշտպանելու ժողովրդավարությունը
Վարդգես Գասպարին պառկած պահանջում էր չհեռանալ ժողովրդավարական արժեքներից:
Հայաստանում է ՆԱՏՕ-ի խորհրդատվական խումբը
Օգոստոսի 19-ից 22-ը հերթական այցով Հայաստանում էր պաշտպանական կրթության զարգացման և բարեվարքության ամրապնդման հարցերով ՀՀ պաշտպանության նախարարությանը խորհրդատվական աջակցություն տրամադրող ՆԱՏՕ-ի թիմը: Այցի նպատակն էր մասնակցությունը ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում «Լավ կառավարում և բարեվարքություն» առարկայի պիլոտային ծրագրի մեկնարկին և մասնագիտական քննարկումների անցկացումը: Հայկական կողմից խորհրդատվական խմբի հետ աշխատանքներին ներգրավվել էին ՀՀ ՊՆ համապատասխան ստորաբաժանումների, Վ.
«Մի րոպե, Հովիկ Աբրահամյանը ի՞նչ կապ ունի մեր հետ՝ ԲՀԿ-ի հետ». Նաիրա Զոհրաբյանի արձագանքն ու Ամուլսարի հարցը
Մեր դիտարկմանը, որ Հովիկ Աբրահամյանը ողջունում էր Ամուլսարի հանքի շահագործումը՝ տիկին Զոհրաբյանը արձագանքեց. «Մի րոպե, Հովիկ Աբրահամյանը ի՞նչ կապ ունի մեր հետ՝ ԲՀԿ-ի հետ: Ենթադրում եմ, որ Հովիկ Աբրահամյանը ողջ եւ առողջ է, դիմեք Հովիկ Աբրահամյանին: 2015-ին ԲՀԿ-ն չի եղել իշխանության մաս, մենք եղել ենք ընդդիմություն:
31-ամյա տղամարդը բերման է ենթարկվել գրպանահատության համար
Օգոստոսի 15-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում մի կին հաղորդում էր տվել, որ նույն օրը 58 երթուղու ավտոբուսի մեջ ինչ-որ մեկը պայուսակից գաղտնի հափշտակել է դրամապանակը, որի մեջ եղել է փող, նույնականացման ու բանկային քարտեր: Հաղորդումը ստանալուն պես ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները սկսեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկել: Բացահայտման աշխատանքներին միացան նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի
Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա ՍԴ քննության ընդունված գործերով Վենետիկի հանձնաժողովը խորհրդատվական կարծիք կտրամադրի. ՍԴ
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից քննության ընդունված գործերով խորհրդատվական կարծիք ստանալու համար Սահմանադրական դատարանի կողմից Վենետիկի հանձնաժողով ներկայացված դիմումի առնչությամբ Սահմանադրական դատարանի աշխատակազմը տեղեկացնում է. 2019 թվականի օգոստոսի 20-ին Սահմանադրական դատարանի նախագահ պարոն Հրայր Թովմասյանին հասցեագրված գրությամբ Վենետիկի հանձնաժողովի տնօրեն-քարտուղար պարոն Թոմաս Մարկերտը հայտնել է,
Ֆինանսների նախարար. Ամուլսարի հարցում պետք է ապավինել փորձաքննության արդյունքներին
Ֆիննախը չի հաշվել՝ Ամուլսարը չշահագործվելու դեպքում ինչ վնասներ կլինեն
Արցախի ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար կառավարությունը գումար կհատկացնի
Գործադիրի որոշմամբ Արցախում 2019 թ. սեպտեմբերին տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին քաղաքացիական հասարակության կողմից դիտորդական առաքելություն իրականացնելուն աջակցելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 33 մլն 680 հազար դրամ: Սեպտեմբերի 8-ին Արցախում կայանալիք ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար ցանկություն են հայտնել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը և «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը: Վերջիններիս գումարը հատկացվելու է
«Հույս ունեմ, որ այդ երիտասարդին իր վարքագծի վերաբերյալ ինչ պետք է՝ ասվել է». Նաիրա Զոհրաբյանը հրապարակել է, թե «Սերժի վախտ» ինչպես են քննադատել
Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ցուցարարները շատ ջերմ էին իր նկատմամբ, ավելին՝ ինքն այդ օրը եկել էր Ջերմուկի բնակիչների հրավերով. «Այդտեղ մեկ ներկայացուցիչ էր Սասնա ծռերից, ես հիմա չեմ ցանկանում ասել դրդապատճառները, թե ինչու էր ինքը այդքան ոգեւորված, այդ խնդիրը ես ում հետ որ պետք է իր կուսակիցներից՝ քննարկել եմ: Խոսքը ընդամենը մեկ երիտասարդի մասին է Սասնա ծռերից՝ կանաչ վերնաշապիկով, որը բավականին ագրեսիվ վարք դրսեւորեց թե՛ «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչ Անի Սամսոնյանի, թե՛ իմ եւ Վահե Էնֆիաջյանի նկատմամբ:
Դայակների ծրագրում այս տարի ընդգրկվել է ևս 400 շահառու
«Մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց՝ երեխայի մինչև 2 տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում, երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրում» ծրագրում նախորդ տարվանից ընդգրկված անձանց սահմանված ժամկետներում համապատասխան վճարումներ կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ինչպես նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, որոշման նպատակը նախորդ
Ջանջուղազյան. Արտաքին պարտքի բեռի տեսանկյունից 2020 թվականը շատ չի տարբերվի 2019 թվականից
Անվանական արտահայտությամբ արտաքին պարտքը կաճի, բայց դա չի նշանակում՝ պարտք-ՀՆԱ հարաբերակցության աճ է կանխատեսվում
Կպարզեցվի ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման գործընթացի վարչարարությունը
Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը և այն համարել անհետաձգելի: Փաթեթի ընդունմամբ կպարզեցվի ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման գործընթացի վարչարարությունը, ինչպես նաև վարչական վիճակագրական
Ֆինանսների նախարարը 5 միլիոն դրամով ԱԺ գորգերը լվանալու մասին. «Ամեն մեկ դրամն էլ կարեւոր է»
Ատոմ Ջանջուղազյանը 1 տրիլիոն 680 միլիարդ դրամի մեջ 5 միլիոնը համարում է մանր ծախս:
Կստեղծվի ավելի քան 160 նոր աշխատատեղ. կառավարությունն արտոնություն է տրամադրել ևս 3 ընկերության
Կառավարության որոշումներով գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը մաքսատուրքից ազատելու արտոնությունից կօգտվեն «ԱՖԱ» և «Պրոֆ Ալ» ՍՊԸ-ները, ինչպես նաև «Լենտեքս» ՓԲԸ-ն: «ԱՖԱ» ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է արգելակման կոճղակների արտադրության մեջ (ք. Երևան)։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 300 մլն ՀՀ դրամի ներդրում` նոր
Զոհրաբ Մնացականյանը՝ գերեվարված Արայիկ Ղազարյանի, Թրամփի հետ հանդիպման ու Մամեդյարովի հետ հանդիպումների մասին
Արայիկ Ղազարյանի հարցով որեւէ նորություն չկա:
Պայմանագրային զինծառայողների բնակարանային խնդիրների լուծման համար կառավարությունը սահմանել է մատչելի և արտոնյալ պայմաններով հիպոթեկային վարկավորման կարգը
Վարչապետը հանձնարարել է քննարկել ուժային այլ կառույցների՝ Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության՝ բնակարանի կարիք ունեցող աշխատակիցներին ևս այս ծրագրում ընդգրկելու հարցը և գտնել լուծումներ:
«Բրոնզի դարից մարդիկ բնակություն են հաստատել մետաղական հանածոներով հարուստ վայրերում». երկրաբան
Ի՞նչ առիթ կա մեր իշխանության ընտրած փորձաքննություն կատարող կազմակերպությանը չվստահելու: Հարգեք փորձագետների կարծիքը
Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
Օգոստոսի 22-ին, ժամը 00:21-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասից Հաղթանակ թաղամաս տանող ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:50-ին, մարվել՝ 00:58-ին: «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մուշեղ Ա.) ամբողջությամբ այրվել է:
«Ասում են, թե «Լիդիան»-ը չի կարող դիմել արբիտրաժի, բայց ֆիզիկական անձի միջոցով էլ է դա հնարավոր». փորձագետ
Ըստ Արայիկ Պապյանի՝ կարող է նաեւ առաջանալ իրավիճակ, երբ ներդրողը դիմի իր պետությանը եւ ասի, որ իր իրավունքները խախտված են
Կործանեցինք «Նաիրիտը» եւ մեր ողջ հզոր քիմիական արդյունաբերությունը. բնության պահպանության առաքելությունը չվերածենք անկառավարելի գործընթացի. «Ժառանգություն»
Հայաստանում հանքարդյունաբերության եւ հատկապես Լիդիան Արմենիա ընկերության կողմից Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հետ կապված խնդիրների շահարկումը հանրային որոշ ուժերի կողմից արդեն վերածվում է ուղղակի սպառնալիքի՝ վտանգի ենթարկելով Հայաստանի Հանրապետության տնտեսական եւ քաղաքական արդյունավետ զարգացումը, մեր հանրային համերաշխությունը: Առանց մասնագիտական գիտելիքների եւ տեսական ու գործնական հիմնավորումների՝ հուզազգայական կարգախոսներով փորձ է կատարվում բնության պահպանության ազնիվ առաքելությունը վերածելու
«Սրանք հեքիաթներ են թվում, բայց իրականանալի են, ես արդեն սկսել եմ իրականացնել»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել էր համայնքապետերին, որ ամեն համայնք իր զարգացման ծրագիրը ներկայացնի: Օրերս, երբ այցելել էինք Տավուշի մարզ, Aravot.am-ը փոխմարզպետ Թաթուլ Ստեփանյանին հարցրեց՝ կոնկրետ ձեր մարզում համայնքապետերը զարգացման ծրագրերը դրե՞լ են սեղանին, բերե՞լ են: Նա պատասխանեց. «Եռամյա եւ հնգամյա ծրագրերը կան, բայց դրանք բովանդակային առումով այդքան շատ բանի մասին չեն խոսում: Այդ ամեն ինչը
«Բերե՛ք էդ մարդուն, հենց իրեն եմ ման գալիս»․ ո՞ւմ է փնտրում Գյումրու քաղաքապետը
Գյումրու պատմական հատվածի բազմաթիվ տներ լքված են, կիսաքանդ, երբեմն մեծ վտանգ են ներկայացնում շուրջբոլորով անցնողների համար, անգամ փողոցաշինության ժամանակ այդ հատվածներում զգուշությամբ էին աշխատանքներ իրականացնում․ մտավախություն կար փլուզման։ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի կարծիքով, հարցի լուծման միջոցներից մեկը դրանք վաճառելն է։ «Մեր բոլորի բնավորությունն էսպիսին է․ եթե տեսնում են ինչ-որ բան լավ է, շահ կա, սկսում
Դիանա Գալոյանը՝ ՀՊՏՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար
ՀՊՏՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Դիանա Ռոբերտի Գալոյանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով այսօր «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել ՀՊՏՀ-ի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Դիանա Ռոբերտի Գալոյանը՝ մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ
Սպանության գործով հետախուզվողն «Առավոտի» հետ զրույցում չի ընդունում իրեն մեղսագրվածը
«Ես ուզում եմ գալ հանձնվել, բայց մտավախություններ ունենալով, որ ապօրինի գործողություններ կանեն, ինչպես որ արել են 2019թ. մարտի 2-ին Մոսկվայից վերադառնալուց «Զվարթնոց» օդանավակայանում բերման ենթարկելուց հետո, դեռ չեմ հանձնվում»,-ասում է գործարար, գազալցակայանների, սպասարկման մի շարք օբյեկտների տեր, «Ռուբ Ռուս» ֆիրմայի հիմնադիր, գյումրեցի Ռուբեն Սարգսյանը: Վերջինիս վերաքննիչ քրեական դատարանը դատապարտել էր 4,6 տարվա ժամկետով ազատազրկման: Դատարանը


















































