Օրվա լրահոսը

Պարզաբանում՝ 3D հոլովակի պատրաստման վերաբերյալ

Քիչ առաջ ՀՀ քննչական կոմիտեն հրապարակել է 3D հոլովակ՝ «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից ստանձնած՝ Ամուլսարի հանքում մեղմման և լրացուցիչ միջոցառումներ կիրառելու վերաբերյալ: Համացանցում լուրեր են տարածվել, թե  3D հոլովակը պատրաստվել է  «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից: Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ

Ավարտեցինք Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության վերաբերյալ բողոքն ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքները. ԲՈԿ նախագահ

ՀՀ ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Այսօր ավարտեցինք վարչապետի հանձնարարականով և ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծված «ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռ. Հայրապետյանի դոկտորական ատենախոսության վերաբերյալ բողոքն ուսումնասիրող հանձնաժողովի» աշխատանքները։ Եզրակացությունն այսօր ուղարկեցինք նախարարին։ Հանձնաժողովի անդամները ցուցաբերեցին բացարձակ անաչառ վերաբերմունք և վերացարկվեցին ընկերական ու այլ տիպի հարաբերություններից։ Թեև եզրակացությունը գաղտնի չէ, այնուամենայնիվ այսօր չենք

Պայքար՝ ապօրինի ծառահատումների դեմ

Ոստիկանության Մարտունու բաժնի և ճանապարհային ոստիկանության ծառայողները Սևանի անշարժ հենակետում օգոստոսի 22-ին, ժամը 20.30-ին, ստուգման նպատակով կանգնեցրել են «Ֆորդ Տրանզիտ» մեքենա, որում հայտնաբերվել է մոտ երկու խորանարդ մետր կաղնու վառելափայտ: 33-ամյա դիլիջանցի վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել և բացատրությամբ հայտնել է, որ փայտանյութն ինքն է հավաքել անտառից և վառելափայտ պատրաստել: Վառելափայտով մեքենան տեղափոխվել է բաժնի

Էրդողանի հրամանագրով Սահակ եպս. Մաշալյանը սքեմ կրելու արտոնություն է ստացել. Ermenihaber.am

Կ.Պոլսի Հայոց պատրիարքարանը հայտարարություն է տարածել այն մասին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2019թ. օգոստոսի 9-ին թիվ 1416 հրամանագրով Պոլսի Հայոց պատրիարքի տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանին հասարակական վայրերում սքեմ կրելու արտոնություն է տվել։ Հրամանագրով չեղյալ է հայտարարվել 2010 օգոստոսի 18-ին ընդունված որոշումը, որով հասարակական վայրերում սքեմ կրելու թույտվությունը տրվում էր  պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս

Սամվել Մարտիրոսյան. «Սա Լիդիանի կողմից ստեղծված տեսանյութ է, որը տեղադրվել է իրենց ալիքում հեղափոխությունից երկու շաբաթ առաջ»

Տեղեկատվական անվտանգության ոլորտի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Քննչական կոմիտեն իր յություբյան էջի վրա տեղադրել է տեսանյութ Ամուլսարի վերաբերյալ մուլտֆիլմով։ Տեսանյութը չունի ոչ մի նկարագրություն։ Նույն բանը տեղադրվել է կայքի վրա։ Նկարագրող տեքստը հետեւյալն է․ «ՀՀ քննչական կոմիտեի կողմից հրապարակված 3D հոլովակում ներկայացվում են մի շարք մեղմման և լրացուցիչ միջոցառումներ, որոնք ստանձնել

Ապօրինի նիստով ակնհայտ քաղաքական դրդապատճառներով փորձ կատարվեց լուծարել ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը. Վահագն Վարագյան

ԵՊՀ Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն  Վահագն Վարագյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. Հարգելի գործընկերներ, սիրելի ուսանողներ, հուլիսի 20-ի հոգաբարձուների խորհրդի հարցման կարգով անցկացված ապօրինի նիստով ակնհայտ քաղաքական դրդապատճառներով փորձ կատարվեց լուծարել ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը, որպեսզի ինձ ազատեն աշխատանքից՝ նպատակ ունենալով համալսարանականների շրջանում սերմանել այլակարծության նկատմամբ վախ և սարսափ: Հուլիսի 23-ին

«Բա կարելի՞ է մեզ ու երեխաներին դուրս շպրտել»․ ոտքի են կանգնել Գյումրու գիշերօթիկների աշխատակիցները

Գյումրու 1-ին և 2-րդ գիշերօթիկ հաստատություններում խիստ լարված իրավիճակ է․ աշխատակիցների ասելով, իրենք ընկել են շոկի մեջ, երբ ծանոթացել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի՝ տնօրեններին ուղղված գրությանն առ այն, որ սեպտեմբերի 2-ից հաստատությունները լուծարվում են։ Նշենք, որ կառավարության որոշում դեռ չկա։ Սա լուրջ մտահոգության թեմա է դարձել աղքատության ամենաբարձր ցուցանիշ ունեցող Շիրակի

Պլանային ջրանջատում Երևանում, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղին կառուցող շինարարական կազմակերպության կողմից ջրատարների վերատեղադրման ժամանակ թույլ տրված աշխատանքների թերությունների պատճառով ստորև նշված տարածքների ջրամատակարարումը կվերականգնվի նախօրոք հայտարարված ժամանակացույցից 4-ժամ ուշ (օգոստոսի 23-ի ժամը 22.00-ի փոխարեն օգոստոսի 24-ին ժամը 2.00-ին)։ Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Հալաբյան, Աբելյան, Ջանիբեկյան, Էստոնական, Արզումանյան, Լենինգրադյան, Շինարարների, Բաշինջաղյան,

«Եթե Սահմանադրությանը չեն անդրադառնում, ուրեմն նախորդ՝ մերժված ռեժիմի գործը շարունակողն են». Պ. Հայրիկյան

Նախորդ ռեժիմը հեռացվեց ժողովրդի համընդհանուր աջակցությամբ, բայց ինչպե՞ս կարելի է հեռացված իշխանության հիմնական օրենքը՝ Սահմանադրությունը, պահպանել

Ոստիկանները բացահայտել են ՌՈ գնդապետի ապօրինությունները. նա կալանավորվել է (Տեսանյութ)

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ ՌԴ իրավապահների կողմից թմրանյութերի ապօրինի շրջանառության և մաքսանենգության մեղադրանքով հետախուզվող ազգությամբ հայ քաղաքացին Հայաստանի ռազմական ոստիկանության աշխատակցին տվել է առանձնապես խոշոր չափի կաշառք՝ քննությունից թաքնվելու և հետախուզման հարցերը լուծելու համար: Օգոստոսի 9-ին, ձեռնարկված միջոցառումների արդյունքնում, հետախուզվողը հայտնաբերվել է Երևանում, բերման ենթարկվել և կալանավորվել: Նա

Հայրիկյանը՝ Ամուլսարի հարցը հանրաքվեի դնելու մասին. «Նեղ մասնագիտական հարցերը լուծվում են մասնագիտորեն»

«Մեզ ստորաբար վախեցնում են, թե համաձայնագրեր կան»,-դառնալով հանքարդյունաբերողի հետ պայմանագրին՝ նշեց Հայրիկյանը

Վտանգված է դեղձի մթերումը

Արդեն երկու օր է՝ ինչ հայկական դեղձով բեռնված «Սպայկա» ընկերության բեռնատարները կանգնած  են Վերին  Լարսի անցակետում: Բեռնատարներին  նշանակել են  մաքսային զննում, սակայն Վերին Լարսի մաքսակետի այն տարածքը, որտեղ բեռնատարները պետք է ենթարկվեն մաքսային զննման ապահոված չէ շուտ փչացող ապրանքների պահպանման համար անհրաժեշտ պայմաններով և առաջին հերթին՝ շուտ փչացող ապրանքների (մրգերի, բանջարեղենների, պարենային ապրանքների) պահպանման համար

16-ամյա հայուհին Մոսկվայում տասնյակ օլիմպիադաների հաղթող է դարձել. Մարիա Վարդանյանը զարմացրել է ռուսներին

Այս տարի Մարիա Վարդանյանը ոչ միայն Մոսկվայի դպրոցների մասշտաբով, այլեւ տարածաշրջանում անգլերենի քննության արդյունքներով ամենաբարձր միավորներն է հավաքել: Ռուսների զարմանքն է հարուցել նաեւ այն, որ հայուհին անգամ իրենց մայրենի ռուսաց լեզվին իրենցից ավելի լավ է տիրապետում, բազմաթիվ օլիմպիադաներից հաղթած է եկել:

Փաշինյանի կատակը. «Էնքան էք կովի ականջի տակ ասել՝ «Ամուլսարն առանց հանքի», էլ ջուր կխմի՞»

Օհան, դու հաստատ հոգեբանական ազդեցություն ես գործել այդ կովերի վրա, որ այդ ջրից չխմեն

Փաշինյանն «Էլարդ»-ի հետ սկայպով խորհրդակցություն կունենա

Հուսամ՝ այդ խորհրդակցությունը չի լինի այնպիսին, որ հայաստանյան հանրության մի մասն այն այլ կերպ մեկնաբանի

Մի կաթիլ ցիանիդն ի՞նչ է որ…

Մի շարք գիտական ուսումնասիրությունների եզրակացությունները վերլուծելուց, մասնագետների (երկրաբաններ, բժիշկներ, իրավաբաններ, բնապահպաններ) հետ խորհրդակցություններ անցկացնելուց հետո, կուսակցության դիրքորոշումը միանշանակ է՝ Ամուլսարի հանքի շահագործումն անթույլատրելի է: Դատապարտելով նախորդ իշխանությունների կողմից «Լիդիան Արմենիա» ընկերությանը ընդերքի օգտագործման թույլտվություն տալու որոշումը և պահանջելով դրա պատասխանատուների՝ առնվազն բացատրություններ տալու անհրաժեշտությունը, միաժամանակ գտնում ենք, որ թավշյա հեղափոխության հռչակած նպատակներից է՝ չշարունակել նախկինների

«Եթե պարզվի, որ հողն ու օդն աղտոտվելու են, հանքը չի կարող շահագործվել». Փաշինյանը՝ ջերմուկցիներին

Փաշինյանը հայտարարեց՝ Ամուլսարը միակ հարցն է, որի առնչությամբ իրեն ուղղված բոլոր նամակներն անձամբ կարդացել է

3D հոլովակ՝ «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից ստանձնած՝ Ամուլսարի հանքում մեղմման և լրացուցիչ միջոցառումներ կիրառելու վերաբերյալ

ՀՀ քննչական կոմիտեի կողմից հրապարակված 3D հոլովակում ներկայացվում են մի շարք մեղմման և լրացուցիչ միջոցառումներ,  որոնք ստանձնել է իրականացնել «Լիդիան Արմենիա» ընկերությունը : Տեսահոլովակին ծանոթանալու համար կարող եք այցելել հետևյալ հղումով՝ ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Լիդիանի քիմիկոսը, առանց ոտուձեռի, բայց դեռ չծնված երեխաներն ու ծիծեռնակի ձագերը

Փաշինյանը Ամուլսարի հանքի վերաբերյալ հարցուփորձ է անում համայնքում

Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը. Նիկոլ Փաշինյանի ուղերձը

Վստահ եմ, որ հայ ժողովուրդն այլևս երբեք թույլ չի տա պետականության, ինքնիշխանության ու իրավունքի կորուստ: Երկիր մոլորակի վրա Հայաստանի Հանրապետությունը պիտի գոյի հավիտյան՝ բարձր ծածանելով մեր ոգին ու հպարտությունը, մեր ազատությունն ու ինքնիշխանությունը խորհրդանշող եռագույնը:

Սավանով կախված վիճակում հայտնաբերվել է կնոջ և աներորդու սպանությունների համար մեղադրվող հացադուլավորը

Ժ. Հակոբյանը գտնվել է հոգեկան անհավասարակշիռ վիճակում, դրսևորել է ագրեսիվ վարքագիծ: ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի բժիշկների կողմից ախտորոշվել է օրգանական էնցեֆալոպաթիա, հրավիրվել է հոգեբույժ, որը նշանակել է համապատասխան բուժում:

Խոշոր հարկատուների այս տարվա ցանկից մի քանի խոշոր հանքարդյունաբերող բացակայում են

Հանքարդյունաբերողները որքան հարկեր են վճարել

ԵՄ դեսպանի խոսքով՝ իր համար պատիվ էր աշխատանքը Հայաստանի համար կարեւոր զարգացումների այս փուլում

Yնդգծել է, որ հատկապես վերջին երկու տարիների ընթացքում մեծ առաջընթաց է գրանցվել Հայաստան-ԵՄ հարաբերություններում, ինչում իր դերն ունի նաեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, Հայաստանում իրականացվող բարեփոխումների օրակարգը:

Պահանջ ՌԴ դեսպանատանը. փոխանցել Կրեմլին՝ չեղյալ հայտարարել Լենին-Քեմալ՝ 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագիրը

Հայաստանի եվրոպական կուսակցության պատվիրակությունն այս պահանջով ՀՀ-ում ՌԴ դեսպանատան առաջ է:

Վարչապետ Փաշինյանը շրջայց է կատարել «Լիդիան Արմենիա» ընկերության լաբորատորիայում

Ջերմուկ համայնքի բնակչության և նրանց ներկայացուցիչների հետ հանդիպումներից հետո վարչապետ Փաշինյանն այցելել է Ամուլսարի հանքի ազդակիր Սարավան և Գորայք համայնքներ:

Իշխան Զաքարյան. Խաղերի ընթացքում լսել եմ կարծիքներ, թե կազմակերպչական առումով եղել են թերություններ, բացթողումներ

Այս ընթացքում հրապարակային հնչած հարցերից էր, թե արդյո՞ք բյուջեի վրա թանկ չի նստում նման ծավալուն միջոցառումը և արդյո՞ք մեր պետությունը պետք է իրեն թույլ տա նման շռայլություն։ Պատասխանը կարող է շատերի համար շոկային հնչել՝ համահայկական խաղերի համար բյուջեից գումար չի ծախսվել։ Ամեն ինչ կազմակերպվել է հովանավորների շնորհիվ։ Մարդիկ խանդավառվել են այս գաղափարով, մարդիկ կարևորել են գաղափարը, մարդիկ գիտակցել են, որ սա միայն մարզական միջոցառում չէ, որ սա պատմական այս պահին, Արցախում և Երևանում այլ շատ կարևոր խնդիրների լուծման նպատակին է ծառայում, և մարդիկ իրենց նվիրատվություններով օգնել են։

Դանիել Իոաննիսյանը՝ կառավարությունից ֆինանսավորում ստանալու ու անաչառությունը պահպանելու մասին

«Կառավարության ֆինանսավորումը ստանալու նույն օրը հրապարակեցինք՝ Սոլթ-լեյք Սիթիի» հետ կապված վարչապետի պնդումները մանիպուլյատիվ էին»:

Արամ Մանուկյան. «Նիկոլ Փաշինյանը պետք է գոնե իր թիմում նստի ու անկեղծ ասի բոլոր պլյուսներն ու մինուսները»

Արամ Մանուկյանն ասաց, որ դեռ դիրքորոշում չեն հայտնում, բայց ակնհայտ է, որ թունավորված փոշի ու ջուր է լինելու, ո՞ւր է գնալու այդ ջուրը, այդ քամին. «Ինձ մտահոգող շատ բաներ կան: Բայց տնտեսական էֆեկտ կա: Տարեկան 300 մլն դոլար էլ ակնհայտ է, որ տնտեսական էֆեկտ կա: Ես կկանչեի պայմանագիր ստորագրողներին, կասեի՝ գնա արբիտրաժի լուծումն արա: Բայց այստեղ հարցը միայն տնտեսական չի, քաղաքական էլ է»:

ՎՏԲ-Հայաստան Բանկն արագացրել է ապառիկ վարկեր ձևակերպելու գործընթացը

ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդների և գործընկերների հարմարավետության համար մի քանի անգամ արագացրել է ապառիկ վարկ ձևակերպելու գործընթացը: Այսուհետ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդներն ու գործընկերները հնարավորություն կունենան օգտվել վարկավորման նոր պարզեցված գործընթացից` ուղարկելով Բանկի գլխամասային գրասենյակ միայն հաճախորդի ինքնությունը հաստատող փաստաթղթի լուսանկարը` Viber, WhatsApp մեսենջերով: Վարկի ձևակերպման և տրամադրման ամբողջ գործընթացն իրականացվում է Բանկի պատասխանատու աշխատակցի կողմից՝

Շարունակվում են ուժեղացված ծառայությունները հանրապետությունում. ոստիկանության

Շարունակվում են ոստիկանության ուժեղացված ծառայությունները հանրապետության ողջ տարածքում: Օգոստոսի 21-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքում ուժեղացված ծառայություն իրականացրին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները: Հայտնաբերվեցին և տարբեր կասկածանքներով բաժին բերման ենթարկվեցին մի շարք անձինք: Ժամը 20-ն անց 45-ին Զեյթունի գերեզմանատան մոտից հայտնաբերվեց և բերման ենթարկվեց Երևանի 49-ամյա մի բնակիչ: Ոստիկանությունում պարզվեց, որ նա մայիսից ոստիկանության Աշտարակի բաժնի կողմից կողոպուտի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031