Օրվա լրահոսը

Բարթլեթի «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը», գումարած 70-ականների հագուստներով մարդիկ ու կապույտ Սեւանը

«Պետք է մի կողմ թողնել այն ամենը, ինչ սահմանափակում է մեզ», «Դու ազատ ես այստեղ և այժմ լինելու ես այնպիսին, ինչպիսին քո ես-ն է, քո իսկական ես-ը, և ոչինչ չի կարող խանգարել քեզ», «Աչքերիդ մի հավատա, նրանք տեսնում են միայն խոչընդոտները, դու մտքով նայիր, ըմբռնիր այն ամենն, ինչ արդեն գիտես, և կտեսնես թռիչքի տանող ճանապարհը»:

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի ազգային տոնի առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին՝ Ուկրաինայի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: «Համոզված եմ, որ Հայաստանի և Ուկրաինայի միջև հարաբերությունների զարգացումը բխում է մեր պետությունների ու ժողովուրդների շահերից, և համատեղ ջանքերով հնարավոր է հայ-ուկրաինական հարաբերություններին հաղորդել որակապես նոր լիցք՝ ի շահ մեր ժողովուրդների»,-մասնավորապես ասվում է նախագահի ուղերձում։   ՀՀ

Վիճաբանություն Արցախի փողոցում․ կրակոցներ՝ գազային ատրճանակից

Օգոստոսի 23-ին, ժամը 19.45-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «ձախ արմնկահոդի և որովայնի առաջային պատի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 23-ամյա մի երիտասարդ: Ըստ բժշկի տեղեկանքի նա ի վիճակի չէր բացատրություն տալու: Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը ժամը 19-ին, Արցախի փողոցում, վիճաբանության

Այրվել է անասնագոմի տանիքը, մոտ 1300 հակ անասնակեր

Օգոստոսի 23-ին, ժամը 15:57-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի գերեզմանատանը հարակից տարածքում այրվում է անասնագոմ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:05-ին, մարվել՝ 00:34-ին: Այրվել է անասնագոմի տանիքը (մոտ 150 քմ) և մոտ 1300 հակ պահեստավորած անասնակեր:  

«Արցախում տեղի կունենա ոչ թե հեղափոխություն, այլ իշխանության սահուն անցում արդար ընտրությունների միջոցով իր պաշտոնը ստանձնած նոր նախագահին»

«Առավոտը» ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի հետ զրուցեց ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ սպասվող հանդիպման ակնկալիքների, Նիկոլ Փաշինյանի՝ Ստեփանակերտում արված հայտարարությունների եւ Ամուլսարի խնդրի մասին: -Ի՞նչ եք կարծում Ստեփանակերտում Նիկոլ Փաշինյանի՝ Արցախը Հայաստանն է եւ վերջ ու միացում հայտարարություններն առաջիկայում չե՞ն բարդացնի բանակցային գործընթացը: Չե՞ք կարծում, որ Նիկոլ Փաշինյանի

Մեկուսացեք Ձեր քաղաքական թիմից և լսեք այլ կարծիքներ․ անկեղծ խնդրանք՝ մեր երկրի քաղաքական պատասխանատուին

Անկեղծ և առանց ենթատեքստի խնդրանք, խորհուրդ և նկատառումներ մեր երկրի նախ և առաջ քաղաքական պատասխանատուին․ 1. Խորհուրդ եմ տալիս, որպես քաղաքացի և որպես քաղաքական ռեժիմների և համակարգերի մասնագետ: Որքան էլ Ամուլսարի թեման կամ մի շարք այլ թեմաներ, որոնք ապագայում նյարդային և հասարակական լայն հնչեղության կամ մեկնաբանման առիթ կամ լրահոսի թոփ թեմա դառնան և Ձեզ ստիպեն

Իրավական բարեփոխումներն անխուսափելի են

Կարծում է իրավագետ, դասախոս Մելիք Սողոմոնյանը – Պարոն Սողոմոնյան, մեր նախորդ հարցազրույցը սահմանադրական փոփոխություններից առաջ էր: Եթե չեմ սխալվում՝ Դուք պառլամենտական կառավարման կողմնակից եք: Ի՞նչ եք կարծում, սահմանադրական փոփոխություններով Ձեր սպասելիքներն արդարացա՞ն: – Պառլամենտական կառավարմանը կողմնակից լինելով, ես քննադատել եմ նաեւ Սահմանադրության նախագիծը՝ հատկապես «Նախագահի» լիազորությունների մասով: Ես հիմա էլ կարծում եմ, որ Հայաստանի նախագահը,

Ով է աստծո նման (վիպակ)

Սկիզբը կարող եք կարդալ այստեղ՝ ԳԼՈՒԽ 1, ԳԼՈՒԽ 2, ԳԼՈՒԽ 3, ԳԼՈՒԽ 4, ԳԼՈՒԽ 5, ԳԼՈՒԽ 6, ԳԼՈՒԽ 7, ԳԼՈՒԽ 8, ԳԼՈՒԽ 9, ԳԼՈՒԽ 10 ԳԼՈՒԽ 11 Վերադարձ … Եվ չկա մեկը, ով ճշմարտությունը կխոսի այնպես, կարծես վերջի՜ն, վերջի՜ն, վերջի՛ն սուտն է դա, և չկա մի բան, որից կառչել կկարողանաս ու չգտնված օրերիդ վերհուշը կապրես։

Ենգիբարովի արձանը կրկեսի ներսո՞ւմ, թե՞ դրսում կտեղադրվի

«Քննարկումները տարբեր են, գուցե արձանը տեղադրվի շենքի ներսում, նաեւ տեղումներից խուսափելու համար, ոչինչ դեռեւս հստակ չէ»,- երեկ «Առավոտի» հարցին՝ արդյոք տեղադրվելո՞ւ է աշխարհահռչակ ծաղրածուի արձանը կրկեսի մուտքի մոտ, ինչպես տարիներ առաջ, քանի որ կան խոսակցություններ, որ այն իր «չափերով» չի համապատասխանում վերակառուցված կրկեսի շենքի ընդհանուր պատկերին, ասաց ինժեներ Ավագ Հովհաննիսյանը: Նա վստահեցնում է, որ հանդիսատեսն

Հրդեհ Խոսրովի անտառի ճանապարհին

Օգոստոսի 24-ին շարունակվում են օգոստոսի 23-ին ժամը 12:07-ին Արարատի մարզի Խոսրովի անտառ պետական արգելոց տանող ճանապարհին՝ «Մեղրաքար» կոչվող հատվածում, բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, երկու օպերատիվ խումբ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Ժամը 10:30-ի դրությամբ այրվում

Կարեն Խաչանովն ու Մարգարիտա Գասպարյանը մեկնարկում են US Open-ում

Ռուսաստանաբնակ հայ թենիսիստներ Կարեն Խաչանովն ու Մարգարիտա Գասպարյանը մասնակցում են թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնությանը՝ US Open-ին: Վիճակահանությամբ նրանք մեկնարկում են առաջին շրջանից: Խաչանովին բաժին է ընկել կանադացի Վաշեկ Պոսպիշիլը, իսկ Գասպարյանն ուժերը կչափի Ավստրալիան ներկայացնող  Պրիսցիլա Հոնի հետ:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Բալետից մինչեւ «Մտքի դար» հայտարարված ռազմավարություն

Հարցազրույց խորեոգրաֆ, ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանի հետ – Մաեստրո, ըստ հավաստի տեղեկությունների, օրերս նյույորքյան Youth American Grand Prix (YAGP) կազմակերպության հետ ստորագրել եք պայմանագիր, ինչն առնչվում է հայաստանյան բալետարվեստի հետ: Խնդրում ենք մանրամասնել: – Ձեր տեղեկությունը ճշգրիտ է. ինձ վստահվել է Հայաստանում ներկայացնել Երիտասարդական Ամերիկայի «Գրան Պրի» (Youth American Grand Prix) մրցույթը եւ Հայաստանը դարձնել

Սառնարանների պահեստում բռնկված խոշոր հրդեհը մարվել է

Օգոստոսի 24-ին, ժամը 07:54-ին Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 9/2 հասցեում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքի հրդեհը մարվել է: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: *** Օգոստոսի 23-ին, ժամը 11:30-ի դրությամբ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքի 5-րդ հարկում ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 11 մարտական հաշվարկ (55 փրկարար), 4 ավտոսանդուղք իրականացնում են

Առաջին անգամ է, որ ՀԿ-ները ՀՀ կառավարությունից գումար են ստանում Արցախում դիտորդական առաքելության համար․ «Հրապարակ»

Կառավարությունն իր վերջին նիստում ուշագրավ որոշում կայացրեց՝ իր պահուստային ֆոնդից վարչապետի աշխատակազմին հատկացնել 33,68 մլն դրամ: Այդ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա տրամադրվելու է ուղիղ «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակ» ՀԿ-ին (16,2 մլն դրամ) եւ «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնին» (17,4 մլն դրամ): Այս գումարով 2 ՀԿ-ները պետք է դիտորդական առաքելություն իրականացնեն Արցախում սեպտեմբերի 8-ին կայանալիք

Մենք ի զորու ենք նոր որակ հաղորդելու հայ-ուկրաինական բազմաոլորտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը՝ Վոլոդիմիր՝ Զելենսկիին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին՝ Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ։ Ուղերձում ասված է. «Մեծարգո պարոն նախագահ, Ընդունեք խնդրեմ ջերմ շնորհավորանքներս ու անկեղծ բարեմաղթանքներս Ուկրաինայի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Համոզված եմ, որ հետևողական ջանքերի շնորհիվ Ձեզ կհաջողվի իրագործել Ուկրաինայի զարգացմանն ու հզորացմանն ուղղված բոլոր ծրագրերը։ Հայաստանի և Ուկրաինայի բարեկամական

Բնության հանդեպ վերաբերմունքն է նաեւ, որ վերադառնում է հանրությանը․ «Հրապարակ»

Բնության, շրջակա միջավայրի նկատմամբ վերաբերմունքով կարելի է ամբողջական պատկերացում կազմել տվյալ հասարակության մասին։ Թե որքանով է այն գրագետ ու կիրթ, գիտակից ու խելացի, զուսպ եւ հայրենասեր։ Թե ինչ վերաբերմունք ունի սերունդների, ապագայի, սեփական պետության նկատմամբ։ Երեխային սիրելը հո միայն կուշտ կերակրելով ու բրենդային հագուստ առնելով չէ՞, այլեւ նրան ժառանգություն թողնվելիք բնության հանդեպ ցուցաբերած խնամքով ու

Սպասվելիք հանդիպման գլխավոր ինտրիգը՝ համանախագահների պահվածքը Բաքվի դժգոհության հանդեպ․ «Ժամանակ»

ԵԱՀԿ մամուլի ծառայությունն ադրբեջանական լրատվամիջոցների հարցմանն ի պատասխան հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ մոտ ժամանակներս սպասվող հանդիպման մասին: Իհարկե, այլ մանրամասներ հայտնի չեն, ու ԵԱՀԿ-ն հայտնել է, որ հանդիպման օրի և վայրի մասին տեղեկացնում են հանդիպումից մի քանի օր առաջ: Այս նորությունն իր մեջ ինքնին որևէ ինտրիգ չի պարունակում, քանի որ հունիսին Վաշինգտոնում տեղի

Լեւոն Արոնյանը Սենթ-Լուիսում նախավերջին տեղում է

Մեկ օր հանգստանալուց հետո շախմատի Սինքֆիլդի գավաթի խաղարկության 12 մասնակիցները երեկ ուշ երեկոյան վերսկսել են պայքարը Սենթ-Լուիս քաղաքում: Բոլոր խաղատախտակների վրա, այդ թվում՝ Սերգեյ Կարյակին-Լեւոն Արոնյան զույգի, պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի: Մրցաշարային աղյուսակը 3,5-ական միավորով գլխավորում են Ֆաբիանո Կարուանան, Դին Լիրենը եւ Վիշվանաթան Անանդը, իսկ հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը 2,5  միավորով ընթանում է նախավերջին

Կալավանի բնակիչ Ռոբերտ Ղուկասյան․ Երեւանից ավելի հեռու մարզերն առաջնային կվերցնենք․ «Հայկական ժամանակ»

Հուլիսի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Գեղարքունիքի մարզի Կալավան համայնք: Այնտեղ նա ծանոթացել էր գյուղի բնակիչ Ռոբերտ Ղուկասյանի հետ, ով կարողացել էր տարիների ընթացքում գյուղն ավելի գրավիչ դարձնել՝ հյուրատներ կառուցել եւ զարգացնել այդ ամենը: Այդ օրինակը տեսնելով վարչապետը հայտնել էր, որ պատրաստվում է Ղուկասյանին իր խորհրդական նշանակել: Երեկ արդեն պաշտոնապես վարչապետի որոշմամբ Ռոբերտ

Ամուլսարի ոսկիի հանքը արդեօ՞ք կառավարութեան Աքիլլէսի կռունկը պիտի ըլլայ․ «Հայրենիք»

Ամուլսարի հանքավայրի հանքաքարին քանակը՝ ոսկիով եւ արծաթով, բաւական հակասական տուեալներ ունի։ Օրինակի համար, ըստ նախագիծին, վերամշակուելիք հանքաքարը 89376300 թոն է, ուր ոսկին 73733 քիլոկրամ է, իսկ արծաթը՝ 294 թոն։ Հանքին արտահանման պարագային, ոսկիէն հազար հարիւր քիլոկրամ պիտի կորսուի, իսկ արծաթէն՝ չորս թոն։ Ուրեմն արտահանուած ոսկին 72633 քիլոկրամ, իսկ արծաթը՝ 290 թոն արտահանուած ոսկիին ութսուն եօթը

Խելոք Ֆելոն

Ամուլսարի հանքավայրի շուրջ առաջացած աղմուկն ինձ հիշեցրեց հեռավոր 1989 թ. մի ուշագրավ դիպված։ Դեռևս ԽՍՀՄ «պերեստրոյկայի» տարիներին Հայկական ԽՍՀ-ում, Գրողների Միությունում սկսվել էին բնապահպանական քննարկումներ։ Քննարկումները հիմնականում վերաբերում էին Մեծամորի ատոմակայանին և «Նաիրիտին»։ Ամենախիստ որակումներով հատկապես ելույթ էին ունենում Սիլվա Կապուտիկյանն ու Կարեն Սիմոնյանը։ Իսկ արդեն 1988-ին այն ժամանակ ամենայն հայոց «փրկիչ» Խաչիկ Ստամբոլցյանը ատոմակայանն

Գիշերօթիկի երեխաներին ընտանիք վերադարձնելը մեծ ռիսկերի հետ է կապված․ «Հայկական ժամանակ»

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության առաջարկած լուծարման ենթակա չորս հաստատությունների մեջ է նաեւ 77 երեխա խնամող «Դիլիջանի երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատություն»-ը: Հաստատության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հերիքնազ Ուլիխանյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, որ պետությունը գիշերօթիկի երեխաներին իրենց ընտանիքներ վերադարձնելով կավելացնի մուրացկանների թիվը: Ուլիխանյանը մտահոգություն հայտնեց, որ այս պահին էլ Իջեւանում տեսնում են

Անընդունելի է այդ Ամուլսարի կանաչ տարածքը տեսնել «սափրուած»․ «Հայրենիք»

Ամուլսարն է հայորդին մտահոգողը, հոգին կճողն ու խայթողը։ Ահաւասիկ ցայտուն օրինակ մը՝ թէ՛ ընկերային եւ թէ՛ տնտեսական ոլորտէն ներս ինչպէ՞ս կը գործէ երկրի ներկայ «նէօ-լիպերալ» կառավարութիւնը։ Նախապէս արդէն, զանազան այլ նիւթերու եւ հարցերու առնչութեամբ  ներկայ ղեկավարութեան  ներկայացուցիչներու հնչեցուցած միտքերն ու արտայայտած գաղափարները կ՛արտացոլացնեն «նէօ-լիպերալ» տրամաբանութիւնն ու գործելաձեւը։ Շուրջ տաս հազար ոտք (երեք հազար մեթր) բարձրութեան վրայ գտնուող

Ասեկոսե

Զարուհի Փոստանջյանի հնչեցրած գնահատականները Նիկոլ Փաշինյանի մասին հասկանալի եւ ընկալելի չեն: Նաիրա ԶՈՀՐԱԲՅԱՆ

Բնապահպանական շարժումներն օգտակար են

Այն, ինչ այժմ կատարվում է Ամուլսարի հանքի շուրջ, իմ կարծիքով, ընդհանուր առմամբ, առողջ գործընթաց է: Ժողովրդավարական երկրներում բնապահպանները բողոքում են իրենց եւ ոչ միայն իրենց կառավարությունների, կորպորացիաների դեմ: Բոլորս տեսել ենք, թե ինչպես է, մասնավորապես, «Գրինփիսը» փոքրիկ մակույկներով տարբեր տեսակի ակցիաներ իրականացնում՝ փորձելով փակել, օրինակ, հսկայական ձկնորսական նավերի ճանապարհը: Պետությունները եւ կառավարությունները բանակցում են բնապահպանների

Սիրիայում փոխվում են ռազմախաղի կանոնները

Իդլիբի շրջանը կամ ընդհանրապես սիրիական տարածքները ահաբեկչազերծելու ռազմական գործողությունների շղթայազերծումը Սիրիայում նոր իրավիճակ է ստեղծում։ Ընթացող ռազմական գործողությունների, որոնք հատկանշվում են թե՛ օդուժի հարվածներով եւ թե՛ ցամաքային տեղաշարժերով, ըստ էության բացատրվում են Սիրիայի տարածքային ամբողջականության Դամասկոսի կողմից հսկողության վերականգնման միտումներով: Պարզ է սակայն, որ նման լայնածավալ գործողությունը չի իրականացվի սիրիական պաշտոնական ուժերի կողմից առանց մեծ

Տիգրան Վիրաբյանը իր՝ Գյումրու քաղաքապետի պաշտոնին հավակնելու մասին

Չնայած Գյումրու ՏԻՄ ընտրություններին դեռ երկու տարի ժամանակ կա, քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ բնականոն հունով աշխատում է, սակայն տարօրինակ ակտիվություն ու ստվերային պայքար է սկսվել, այսպես ասած, քաղաքապետացուների միջև։ Բանը հասել է ֆեյսբուքյան էջերով միմյանց հասցեագրված խայթոցներին՝ ռեպլիկների տեսքով։ Թե ովքեր են թեկնածուներ, շատերի անուններն են շոշափվում, այդ թվում ԱԺ ներկայիս պատգամավորների, նրանց մեջ հնչում

Թուրքական մամուլին զայրացրել է Հայոց ցեղասպանության մասին իսրայելցի հեղինակների գիրքը. Ermenihaber.am

Թուրքական կայքերը շարունակում են ցավագին ընդունել  աշխարհի տարբեր երկրնում Հայոց ցեղասպանությունն ապացուցող գրքերի հրատարակությունները։ Իսրայելցի պատմաբաններ Նեննի Մորիսի և Դրոր Զեևիի համահեղինակությամբ 2019թ. ապրիլի 24-ին լույս է տեսել «30 տարվա ցեղասպանություն. Թուրքիայի քրիստոնյա փոքրամասնությունների ոչնչացումը (1894-1924թթ)» վերնագրով գիտահետազոտական գիրք, որին անդրադարձել է նաև թուրքական մամուլը։ Գրքի հրատարակմամբ զբաղվել է ամերիկյան Հարվարդ համալսարանի հրատարակչությունը։ Գրքում նշվում

«Սիրելի վարչապետ, ինչո՞ւ եք մեզ պատի տակի մուրացկան սարքում կամ էլ երկրից վռնդում»․ Գյումրու 1-ին գիշերօթիկում զայրացած են

Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրու 1-ին և 2-րդ գիշերօթիկ հաստատություններում խիստ լարված իրավիճակ է․ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանից գրություն են ստացել այն մասին, որ սեպտեմբերի 2-ից հաստատությունները լուծարվում են։ Նախարարը նաև ֆեյսբուքյան գրառում էր կատարել՝ կոչ անելով համակերպվել։ «Հայաստանում հատուկ հաստատությունները փակվելու են, որովհետև դա դեմ է ներառման սկզբունքին, ներառական և հավասար հասարակություն

ԿԵՆԴԱՆԱՊԱՏՈՒՄ. Ամուլսարի բույսերն ու կենդանիները` ոսկեբեր քվարցիտների «արանքում»

Aravot.am-ի ԿԵՆԴԱՆԱՊԱՏՈՒՄ նախագծի հերթական հրապարակումը նվիրված է Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերի սահմանագոտում գտնվող Ամուլսարի բուսական ու կենդանական աշխարհին։ Նախագծի հեղինակ` Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031