Օրվա լրահոսը

Ծանր բեռ հայկական դիվանագիտության «ուսերին»

«Արցախի խաղաղ բնակչությանը սպառնացող այս գործոնը դեռ չեզոքացված չէ», սակայն ամերիկյան աջակցությունը դադարեցվեց Վերջերս հայտնի դարձավ, որ ԱՄՆ կառավարությունը նախատեսում է կրճատել Արցախին տրամադրվող ֆինանսական աջակցությունը, այդ աջակցության շնորհիվ ականապատված տարածքներ էին ականազերծվում՝ USAID-ի կողմից ֆինանսավորվող ծրագրի միջոցով։ Շատերը կարծիք հայտնեցին, որ այդ աջակցության դադարեցումը լուրջ քաղաքական ուղերձ էր Հայաստանի իշխանությանը, որոնք պնդում էին, որ

Հանուն պետական շահի սեփական վարկանիշը վտանգելու համարձակությունը հենց այն որակն է, որը տարբերակում է պետական գործչին քաղաքական գործչից. «Հայկական ժամանակ»

Իրականությունն այն է, որ ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին ու նրա ղեկավարած քաղաքական թիմին վստահության քվե է տվել, որպեսզի նա, երկիրը ղեկավարելով, առաջնորդվի ոչ թե անձնական կամ կուսակցական (ինչպես նախորդներն էին անում), այլ պետական շահերով։

Հայաստանում ադբահանության հարցը չի լուծվի, եթե անգամ 20 կամ 50 մեքենա ավելացվի. Սարգիս Մինասյան. «Հրապարակ»

«Խնդիրը հենց դրա մեջ է, որովհետեւ մեքենաները շահագրգռված չեն մեկ ամենի մեջ կատարել 2 եւ ավելի ռեյս։ Այսօր տեսա, որ աղբի դատարկ մեքենան աղբի կողքով գնում է ու աղբը չի տանում, որովհետեւ ծայրից ծայր են վազում»։

Բացահայտվել են ԱՆ քրեակատարողական ծառայության աշխատակիցների ապօրինությունները. ՀՀ ոստիկանություն

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները բացահայտել են արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության աշխատակիցների ապօրինությունները: Ըստ նախնական տվյալների, քրեակատարողական ծառայության գնումների գործընթացը գնահատող հանձնաժողովի պատասխանատու անձը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, իր անմիջական պետի կողմից տրված ցուցումները կատարելու անձնական շահագրգռվածությունից ելնելով` չարամտորեն խախտել է հրապարակային սակարկությունների անցկացման

Լողորդ Արթուր Բարսեղյանը մտել է ԱԱ կիսաեզրափակիչ

Բուդապեշտում ընթացող լողի պատանիների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի առաջատար Արթուր Բարսեղյանը 50 մետր ազատ ոճում 0.22.75 արդյունքով 110 մասնակիցների մեջ եզրագիծը հատել է հինգերորդը եւ պայքարը կշարունակի կիսաեզրափակչում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Էդգար Առաքելյան. «Մեկ–երկու պատգամավոր չէ, որ կարող է թողնել-հեռանալ, այլ ֆրակցիայի մի զգալի հատված». «Հրապարակ»

Այսինքն՝ սա գործոն է, որի հետ պետք է հաշվի նստել։ Մենք ուժ ենք, որը եկել է սպասարկելու հանրության շահերը, պետք է այս գործընթացից ուժեղացած դուրս գանք

ՄԻՊ-ի աշխատանքային խումբը Ջերմուկում Ամուլսարի հանքի շահագործման շուրջ քննարկումներ կանցկացնի

Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված իրադարձություններին տեղում ծանոթանալու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է գործուղվել Ջերմուկ քաղաք։ Այցի ընթացքում նախատեսվում են քննարկումներ Գնդևազ համայնքի բնակիչների, Ամուլսարի հանքի չշահագործման համար տարածքում հերթապահություն իրականացնող քաղաքացիների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Առանձին քննարկումներ տեղի կունենան նաև Ջերմուկի համանքապետարանում։ Հաշվի առնելով լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի հրապարակումները՝ առանձին դիտարկում

Ամառային լուրեր Կոնստանտին Օրբելյանից

Օգոստոսին մաեստրո Կոնստանտին Օրբելյանը ունեցել է կարևոր հանդիպումներ Մոսկվայի Մեծ թատրոնում, այնուհետև՝ Նյու-Յորքի «Metropolitan Opera»-ում։ Դրանից հետո նա բանակցություններ է անցկացրել իր հայրենի Սան-Ֆրանցիսկոյում՝ տեղի օպերայում, երկու անգամ՝ մեր օպերային թատրոնի հետ համագործակցության ուղղությամբ։ Այս երկու հանդիպումների միջև ընկած ժամանակահատվածում էլ մաեստրո Օրբելյանը հասցրել է այցելել Բուենոս-Այրես՝ տեղի «Teatro Colon»-ում շարունակելով բանակցությունները՝ կապված այդտեղ տաղանդավոր

Շնորհավորում ենք տարեդարձդ, սիրելի բանաստեղծ

Վերջին օրերին դարձել էիր չափազանց զգայուն, հոգիդ արձագանքում էր բնության ամենաթույլ շշուկին, ամենամեղմ բուրմունքին, նաեւ` շուրջդ կատարվող ամենաչնչին կոպտությանը. երբեմն դառնում էիր անսահման բարի, պատրաստ` լաց լինել մի ծաղկի մահվան համար: Եվ նույնիսկ բարակ ճյուղի վրա դողացող մեղվին գետի ջրերից փրկելու համար կարող էիր զոհաբերվել: Այնքան մաքրամաքուր էր մտածումներդ ու խոհերդ, որ բարձրացել էիր սլացիկ

Ավտոմեքենայի կողաշրջվելու հետևանքով ավտովթարի են ենթարկվել պայմանագրային զինծառայողներ. shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 03:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում Բաղանիս գյուղի մոտ տեղակայված ՀՀ ՊՆ զորամասի հարևանությամբ ГАЗ 66 մակնիշի ՊՆ 6710 Շ համարանիշի ավտոմեքենան կողաշրջվել է: Վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող 25-ամյա Խորեն Գ.-ն, 26-ամյա Ծովակ Ա.-ն, 26-ամյա Սամսոն Հ.-ն, 27-ամյա Արթուր Պ.-ն, 29-ամյա Ֆրոնտիկ Ս.-ն, 25-ամյա Ֆրունզիկ

Ամենամեծ վտանգը թշնամանքն է

Ամենամեծ վտանգը ոչ թե այն է, որ ջուր է աղտոտվելու, կամ հակառակը՝ որ մեր պետությունը փող է կորցնելու, առավել եւս՝ այն չէ, որ ինչ-որ կոնվենցիա է վավերացվելու (որի պահանջները, միեւնույն է, չեն կատարվելու): Կա ավելի լուրջ վտանգ: Ավելի ճիշտ՝ երկու խնդիր, որի լուծումը ես այս 30 տարվա ընթացքում չեմ տեսնում: 1/ Մարդիկ շարունակում են ապրել

Մարվել է 242 հա խոտածածկ տարածքներում բռնկված 99 հրդեհ

Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 99 հրդեհ. հրշեջ-փրկարարները մարել են հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 242 հա տարածք՝ ներգրավելով ընդհանուր 106 մարտական հաշվարկ և 5 օպերատիվ խումբ Օգոստոսի 22-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 68 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքի

ԱՍԵԿՈՍԵ

Ավելի լավ է գալ ոչ ժամանակին, քան սպասել հրավերի: ԳԱԲՐԻԵԼ ԳԱՐՍԻԱ ՄԱՐԿԵՍ  

Նաիրա Զոհրաբյանի նամակը՝ Պողոսին. «Էդ դուք ո՞վ եք, որ «գլխաքանակային» առավելություն ունենալով, հանկարծ որոշեք Ամուլսարի ճակատագիրը»

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը այսօր անդրադառնալով Ամուլսարի խնդիրը հանրաքվեով լուծելու առաջարկին՝ մասնավորապես գրել էր. «Ես չեմ ուզում, որ իմ հարևան անգրագետ Պողոսը՝ իր անգրագետ բազմամարդ ընտանիքով, ավելի մեծ դեր խաղա կոնկրետ էս հարցում որոշում կայացնելու գործում, քան ես»: ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի

Դավիթ Պիպոյանը` աստղաբաշխական աշխատավարձերից հրաժարվելու, հայուհիների գեղեցկության ու հաջողության պատմության մասին

ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանն Aravot.am-ի հետ զրույցում ասում է, որ անցումային շրջանում է մանկությունն ապրել, ինչով պայմանավորված հետաքրքիր դրվագներ կան: Հիշում է, որ շուտ է դպրոց գնացել, իսկ մայրը երբեք այլոց նման չի եկել դպրոց ու հետաքրքրվել տարրական դասարաններում սովորող երեխաներով, որոնք երկուսն էլ գերազանց էին

«Արարատ Արմենիան» հաղթանակը կորզեց լրացուցիչ ժամանակում

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ Արմենիան» Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆի առաջին խաղում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունեց Լյուքսեմբուրգի «Ֆ91 Դյուդելանժին» եւ բավականի բարդ դասավորված խաղում հաղթեց 2:1 հաշվով: Մեր թիմը հաղթանակը կորզեց միայն լրացուցիչ ժամանակում: Հաջողության գործում մեծ ներդրում ունեցան նաեւ տրիբունաները զբաղեցրած բազմահազար ֆուտբոլասերները, որոնք ամբողջ խաղի ընթացքում «Արարատ հուպ տուր» վաղուց մոռացված վանկարկումներով ոգեշնչում

«Շատ վիրավորական է, որ Հայաստան պետությունը համարում են ստարտափ». Դավիթ Շահնազարյան. 168.am

168.am-ն արտակարգ և լիազոր դեսպան, 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանի հետ հարցազրույցի երրորդ հատվածում զրուցել է վերջերս նրա ԱՄՆ կատարած այցի օրակարգի և աշխարհաքաղաքական վերջին զարգացումների շուրջ: – Այս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում, որում Հայաստանն է և որը Դուք նկարագրեցիք, ՀՀ իշխանություններն ինչպե՞ս պետք է ձևավորվեն և կառուցեն

«Ատենախոսությանս վերաբերյալ աղմուկը, իսկապես, անարդարության ու խտրականության ծայրահեղ դրսևորում էր». Ռուբեն Հայրապետյան

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Հարգելի՛գործընկերներ, սիրելի՛ ուսանողներ, թեև շատերի համար կարող է անսպասելի թվալ, բայց ուզում եմ՝ վստահ լինեք, որ երեկ և այսօր իմ կյանքի ամենաուրախալի օրերից են։ Ինձ ճանաչողները լավ գիտեն, որ ես ունեմ նման տարօրինակություններ։ Աշխատանքային գործունեությանս ընթացքում, իհարկե, եղել են գովեստի

Փաստաբան. «Հայրն անչափահաս դստերը սպառնացել է՝ կասեմ այնպիսի բաներ քեզ կսրսկեն, որ կմոռանաս թե ով ես»

Աշխեն Դաշյանն ասում է՝ քննիչը որոշել է անչափահաս երեխաներին մեկուսացնել՝ ՀՕՖ-ի կենտրոն տանել՝ «որպեսզի ստանան ցուցմունք՝ իր հարազատների դեմ»

Հեքիաթի նմանվող ներդրումային ծրագիր Գյումրիում․ քաղաքապետը սպասում է կառավարության որոշմանը

Aravot.am-ը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանից հետաքրքրվեց, թե «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» բիզնես համաժողովը որևէ շոշափելի արդյունք տվե՞ց Գյումրի քաղաքին։ «Կազմակերպիչը մարզպետարանն էր, այդ տեղեկությունը դուք ճշտեք մարզպետարանից, կա ուղղակի մեկ ծրագիր, ես շատ հետևողական եմ, որ լինի․ դա «Լոգիստիկ կենտրոն» ունենալն է, որին մենք 343 հեկտար հող ենք հատկացրել և  փորձում ենք, որ հարցին

Աղբը բակից հորդում է փողոց…

Հալաբյան փողոցի 9 եւ 11 շենքերի բակում է գտնվում այս «գեղեցիկ»  տեսարանը:Ոչ  թե  մի  քանի  օր,  այլ  մի  քանի  շաբաթ  մարդիկ  զանգում են համատիրություն, թաղապետարան, քաղաքապետարան, սակայն ապարդյուն:  

Բացահայտվել է Անդրանիկ Հարությունյանի՝ (Մասիվցի Անդիկ) սպանությունը (Տեսանյութ)

Նախաքննության շահերից ելնելով՝ ներկայացնում ենք միայն քննությանը չխոչընդոտող փաստեր: Հուլիսի 2-ի գիշերը, ժամը 23.10-ի սահմաններում, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 46-ամյա Անդրանիկ Հարությունյանի դին: Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների օպերատիվ խմբերը հետախուզական միջոցառումների արդյունքում արձանագրեցին, որ տղամարդը հիվանդանոց էր տեղափոխվել Նոր Նորքի 5-րդ զանգվածից։ Շուտով ճշտվեց նաև դեպքի

Արայի լեռան ստորոտում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են

Օգոստոսի 22-ին շարունակվում են ս. թ. օգոստոսի 20-ին, ժամը 09:16-ին Կոտայքի մարզի Արայի լեռան ստորոտում բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները: Հրդեհի ընդհանուր մակերեսը կազմում է 1800 հա: Աշխատանքներին մասնակցում են 29 փրկարար և անտառտնտեսության 2 աշխատակից: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:54-ին: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: *** Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին, ժամը 09:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել,

ԱՄՆ-ն մտահոգված է Վանի, Դիարբեքիրի և Մարդինի քաղաքապետների պաշտոնանկության որոշմամբ. Ermenihaber

Թուրքիայում շարունակում է աղմկահարույց մնալ Վանի, Մարդինի և Դիարբեքիրի քաղաքապետների պաշտոնանկությունը և վերջիններիս փոխարեն ժամանակավոր պաշտոնակատարների նշանակումը։ Այս անգամ թեմային արձագանքել է ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Մորգան Օրթագուսը։ «Ընտրված քաղաքապետերին  պաշտոնանկ անելը և նրանց փոխարեն չընտրված պաշտոնյաներին նշանակելը մտահոգիչ է։ Մենք մշտապես խրախուսում ենք Թուրքիայի հանդուրժողական դիրքորոշումը քուրդ փոքրամասնության հետ հարաբերություններում։ Մենք հույս ունենք, որ Թուրքիան

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել ՄԱԿ-ին՝ Արցախի մասին փաստաթղթի կապակցությամբ

Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին՝ կապված կառույցում Հայաստանի ներկայացուցչի կողմից Լեռնային Ղարաբաղի մասին փաստաթղթի տարածման հետ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևան: Նա նշել է, որ գլխավոր քարտուղարին ուղղված բողոքի նամակն օրերս կհրապարակվի որպես պաշտոնական փաստաթուղթ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում: Նշենք, որ ՄԱԿ-ում տարածված

Հրայր Թովմասյանին կչեզոքացնե՞ն  քրեական հետապնդմամբ

Ո՞վ է նոտարներին իրենց գործունեությունից զրկած պաշտոնյան

ԵԱՀԿ ԽՎ-ն կոչ է արել Վրաստանին դադարեցնել Հարավային Օսիայի երկայնքով ցանկապատի կառուցումը

ԵԱՀԿ խորհրադարանական վեհաժողովի առաջնորդները մտահոգություն են հայտնել՝ կապված Հարավային Օսիայի վարչական սահմանային գծի «սահմանզատման» գործընթացի վերսկսկման շուրջ: «Սահմանազատման գործընթացի վերասկսումը ոչ միայն սրում է հակամարտությունը, այլև ազդում է տեղի բնակչության կյանքի վրա: Առանց զգուշացման ցանկապատներ կառուցելը գյուղերի միջով, զրկելով մարդկանց իրենց հողատարածքներին հասանելիությունից, իրենց հայրենի տներից և իրենց գոյատևման միջոցներից, պարզապես անընդունելի է: Մարդկանց տեղաշարժի

«Պետք է հստակ ծրագիր ունենանք, թե ինչ ենք անում՝ և՛ բնապահպանության, և՛ տնտեսության, և՛ զարգացման, և՛ զբոսաշրջության ոլորտներում»

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հետևողականորեն հանդես է գալիս այն քաղաքական որոշումների ընդունման օգտին, որոնք բխում են հայկական պետականության ամրապնդման և մեր ազգային շահերից։ Թեև Սահմանադրությամբ նախագահը իրավասու չէ միջամտելու իշխանության մյուս մարմինների աշխատանքին, սակայն մշտապես պատրաստակամ է համազգային և համապետական կարևորություն ունեցող հարցերի դեպքում օգտակար լինել իր փորձառությամբ ու խորհուրդներով։ Միևնույն ժամանակ ցանկանում ենք հիշեցնել,

TotoSport` նոր բազմաֆունկցիոնալ հավելված TotoGaming-ից

TotoGaming ընկերությունը հայտարարում է իր նոր սպորտային հավելվածի՝  TotoSport-ի մեկնարկի մասին։ Հաշվի առնելով հաճախորդների նախասիրություններն ու խաղային ինդուստրիայի միտումները՝ TotoGaming-ը ստեղծել է բազմաֆունկցիոնալ հարթակ, որը լավագույնս համատեղում է խաղադրույքներ կատարելու հարմարավետ ինտերֆեյսը և մարզական տվյալների ահռելի բազան: Նոր հավելվածի մեկնարկի կապակցությամբ ընկերությունը պատրաստել է նաև հաճելի անակնկալ օգտատերերին։ Օգոստոսի 15–ից հոկտեմբերի 15–ն ընկած ժամանակահատվածում TotoSport

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031