Օրվա լրահոսը
Կդադարեցվի Երևանի՝ Նոր-Նորք վարչական շրջանի 1-ին և 2-րդ զանգվածների ջրամատակարարումը
Բացառությամբ Մոլդովական 8, 8/1, 10, 13, 15, 17, 19, 21, 23, 25, 25/1, 25/2, 25/3, 25/4, 25/5, 27, Դավիթ Մալյան՝ 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 համարների և ուսանողական թաղամասի:
Արցախում ընտրությունների դիտարկման համար կառավարությունը ԻՔՄ Ստեփանակերտի գրասենյակին 16 մլն 200 հազար դրամ հատկացրեց
«Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակ» հասարակական կազմակերպությունը կհետևի Արցախի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, որոնք տեղի կունենան սեպտեմբերի 8-ին:
«Տեսականորեն ոլորտը պատրաստ է կարծես, բայց պրակտիկորեն՝ դեռ ոչ այնքան»
Հարցազրույց նկարիչ-դիզայներ Բագրատ Դիվանյանի հետ – Վերջին շրջանում դիզայներական ոլորտների մասին խոսելիս ձեր անունը հոլովվում է ոչ թե մեկ, այլ մի քանի ասպարեզներում միաժամանակ, այդ թվում՝ կինո, բեմարվեստ, TV-ի, տպագրություն եւ գովազդ… Դուք նաեւ օրերս ավարտված Համահայկական 7-րդ խաղերի բացման եւ փակման հանդիսավոր արարողության գլխավոր նկարիչն էիք եւ ողջ դեկորների իրականացնողը: – Ես գեղանկարիչ եմ,
Արցախի նախագահն ընդունել է ՀՄԸՄ կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտչյանին եւ կենտրոնական վարչության անդամ Բագրատ Եսայանին
Բակո Սահակյանն օգոստոսի 22-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ներկա է գտնվել «Հայ մարմնակրթական ընդհանուր միության» (ՀՄԸՄ) Արցախի մասնաճյուղի հիմնադրման հանդիսավոր արարողությանը:
Կկարողանա՞ կառավարող հեղափոխական հավաքականը ունենալ քաղաքական կայուն կառույցի տրանսֆորմացվելու արհեստավարժություն և հմտություն. «Ժամանակ»
Ամուլսարն այստեղ, խոշոր հաշվով, պատճառ չէ, այլ ավելի շուտ՝ առիթ:
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Առաջիկա 5 օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 22-ի ցերեկը, 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում՝ Օգոստոսի 22-ի ցերեկը, 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երևան քաղաքի օգոստոսի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան
«Հանրապետություն». Ամուլսարը մեր հարստությունն է, և մենք ոչ միայն կողմ ենք նրա շահագործմանը, այլև գտնում ենք, որ վաղուց ժամանակն է Չարենցավանում՝ սև, իսկ Սյունիքում՝ գունավոր մետաղների մետաղաձուլական գործարաններ ունենալու
«Հանրապետություն» կուսակցությունը կտրականապես մերժում է բնապահպանական պատրվակներով արտաքին քաղաքական ներգործությունը, որը մեր կարծիքով ստվերային ներգրավվածություն ունի Ամուլսարի խնդրում:
Նորագույն զենքերի խմբաքանակի ենք սպասում՝ տարվա վերջին
ՀՀ եւ ՌԴ ռազմական գերատեսչությունների միջեւ հարաբերությունների ռազմավարական մակարդակը թույլ է տալիս հուսալու, որ դեռ շատ բան կարվի, վստահեցնում է Շոյգուն Օգոստոսի 17-ին Մոսկվայում կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հանդիպումն իր գործընկերոջ, ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։ Ըստ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի՝ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմական
20 վերելակներ փոխարինելու գործընթացը կասեցվել է. կազմակերպություններից մեկը բողոքարկել է վերելակների ձեռքբերման-տեղադրման մրցույթի արդյունքները. «Հայկական ժամանակ»
Նշված ցանկի շենքերի ընտրությունն, ըստ քաղաքապետարանի, կատարվել է՝ հաշվի առնելով վերելակների մաշվածությունը, խափանման հաճախականությունը, հորանների վիճակը, խցիկների մաշվածության աստիճանն ու արտակարգ իրավիճակների նախարարության կողմից հաստատված մի շարք այլ չափորոշիչներ։
Գործող բոլոր հանքարդյունաբերական ծրագրերի նկատմամբ բնապահպանական պահանջները պետք է խստացվեն. ԱՕԿ
Պետք է դիտարկել հանքավայրը բաց եղանակով շահագործումից հրաժարվելու, փոխարենը ստորգետնյա, պակաս ռիսկային տարբերակով այն շահագործելու տեխնիկա-տնտեսական հնարավորությունը, որը զգալի չափով կարող է նվազեցնել բնական միջավայրի վրա բացասական ազդեցության հիմնական տարրերը՝ մասնավորապես, թթվային ապարների դրենաժը, պայթեցումներից առաջացող աղմուկը, վնասակար արտանետումները և փոշին, ինչպես նաև առնվազն երեք անգամ կրճատել արդյունահանվող և մակերևույթին պահեստավորվող դատարկ ապարների ծավալները։
Այսօր էլ ՀՀ առկա օրենսդրությամբ որեւէ տղամարդու չի արգելվում իրեն կին զգալ, որեւէ կնոջ՝ տղամարդ կամ որեւէ այլ սեռի ներկայացուցիչ. «Հրապարակ»
Ստամբուլյան կոնվենցիան, ասում են, Հայաստանում ապահովելու է, որ գեյերը, լեսբիներն ու տրանսգենդերներն իրենց պաշտպանված զգան։ Բայց արդյոք ՀՀ գործող օրենսդրությունը որեւէ կերպ ոտնահարում է նրանց իրավունքները։ Պարզվում է՝ ոչ։ Օրինակ՝ այսօր էլ, ՀՀ առկա օրենսդրությամբ, որեւէ տղամարդու չի արգելվում իրեն կին զգալ, որեւէ կնոջ՝ տղամարդ կամ որեւէ այլ սեռի ներկայացուցիչ եւ այդ ամենն ամրագրել օրենքով։
Նկատե՞լ եք, որ իշխանական թիմի անդամներից շատերն այս օրերին ընդհատակ են անցել ու ձայն–ծպտուն չեն հանում Ամուլսարի հարցով։ Իբր՝ սկզբունքային են. «Հայկական ժամանակ»
Առավել եւս, որ իրական պատճառն ընդամենը սովորական վախն է: Նրանք, ովքեր կողմ են հանքի շահագործմանը, վախենում են այդ մասին բարձրաձայն ասել (հանկարծ ֆեյսբուքում կարժանանան «jaxq davacanner» տիպի արձագանքների), իսկ ովքեր դեմ են՝ վախենում են իշխանությունների զայրույթից։
Էմիլիո Ֆերերա. «ԵԼ-ում որքան առաջ ես գնում, մրցակիցներն ավելի բարդ են դառնում»
Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի «Արարատ Արմենիա»-«Ֆ91 Դյուդելանժ» (Լյուքսեմբուրգ) հանդիպման նախօրյակին կայացած ասուլիսում հյուրերի գլխավոր մարզիչ Էմիլիո Ֆերերան հայտարարեց, որ տպավորված է նախորդ փուլում հայկական ակումբի ձեռքբերումով: «Երբ տանը պարտվում ես 1:2 հաշվով եւ հետո մրցակցի դաշտում, երբ ոչ-ոք չի սպասում, հաղթում ես 2:0, դա ցույց է տալիս թիմի հոգեբանական պատրաստվածությունը: Եվրոպա լիգայում որքան առաջ ես
Կրեմլի կայքը Մակրոնի խոսքից ջնջել է «ընտրություններ» բառը
BBC-ն բացահայտել է առնվազն 4 այդպիսի դեպք, երբ Մակրոնն արտահայտել է այդ բառը, մինչդեռ Կրեմլի կայքում այն ոչ մի անգամ չի հանդիպում:
Գնդեվազ համայնքին պատճառված վնասից վերականգնվել է 70 մլն դրամ. հարուցվել է քրգործ համայնքի նախկին ղեկավարի կողմից յուրացումներ կատարելու դեպքի առթիվ
Յուրացումներ կատարելու դեպքի առթիվ 2019թ. օգոստոսի 19-ին հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, որը միացվել է նույն համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ քննվող քրեական գործին:
Անդրանիկ Միհրանյան. Սերժ Սարգսյանի հետապնդումը կլինի երախտամոռության բարձրագույն աստիճանը, որովհետեւ նա սկուտեղի վրա իշխանությունը հանձնեց Փաշինյանին. «Հրապարակ»
Եվ նաեւ այլ իմաստ էլ կա՝ ցույց տալ, որ այսօրվա Հայաստանի ղեկավարից ամեն ինչ սպասելի է։ Նույնիսկ այդպիսի՝ իր համար կործանարար մի քայլ։ Այսինքն՝ իռացիոնալ է, էմոցիոնալ եւ դեմագոգ, որ ամեն տեսակի քայլեր նրանից հնարավոր են եւ սպասելի:
Սիբիրախտով վարակված է եղել մեկ կենդանի. համագյուղացիներով կենդանու մորթ են իրականացրել և միսը բաժանել իրար մեջ
Օրեր առաջ Առողջապահության նախարարությունից տեղեկատվություն էր ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքի մի քանի բնակիչների մոտ ախտորոշվել է սիբիրյան խոց: ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետների կողմից հիվանդ կենդանին հայտնաբերվել էր, նմուշառում էր կատարվել և ուղարկվել լաբորատոր փորձաքննության: Պարզվել էր, որ համագյուղացիներով կենդանու մորթ են իրականացրել և միսը բաժանել իրար մեջ: Լաբորատոր փորձաքննության արդյունքներով՝
Մարտակերտից 20 կմ հյուսիս-արևմուտք երկրաշարժ է գրանցվել
Օգոստոսի 22-ին, տեղական ժամանակով ժամը 09:41-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 05:41-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.290 և արևելյան երկայնության 46.600 աշխարհագրական կոորդինատներով (ԱՀ Մարտակերտ քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 3.7 մագնիտուդով երկրաշարժ, ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 5 բալ: Երկրաշարժը զգացվել է
Դավիթ Հարությունյան. Ամուլսարի հանքի շահագործման հարցը հանրաքվեի դրվող նյութ չէ. «Հրապարակ»
«Ամուլսարը հանրաքվեի նյութ չէ, ինքը կարող է պլեբիսցիտի նյութ լինի, բայց դրա համար պետք է օրենք մշակվի»,–ասաց նա:
Սիբիրյան խոցի ևս երեք դեպք է հաստատվել Գեղհովիտ համայնքում. ԱՆ
Ընդհանուր առմամբ համայնքում արձանագրվել է լաբորատոր (ՊՇՌ) հաստատված 8 դեպք։
Պատասխանատվություն վերցնելուց վախեցող ցանկացած իշխանության համար ամենահեշտ տարբերակը հանրաքվեն է. Բաբկեն Թունյան
Որպեսզի հարցեր չմնան Երկար եմ գրել, բայց անկեղծ, խնդրում եմ մինչև վերջ կարդացեք, եթե կարդալու եք 🙂 Ուրեմն իմ ամբողջ գիտակցական կյանքի ընթացքում եղել են շատ պահեր, երբ կողքից նայելով՝ ներքուստ էգոիստաբար ուրախացել եմ, որ որոշում կայացնելու պատասխանատվությունը իմը չէ։ Ուրախացել եմ, որովհետև թեկուզև ամբողջական ինֆորմացիա չունենալով՝ հասկացել եմ, որ լինում են պահեր, երբ պիտի
Մարվել է մոտ 137 հա խոտածածկ տարածքներում բռնկված 83 հրդեհ
Գրանցվել է 83 հրդեհ. հրշեջ-փրկարարները մարել են հրդեհները՝ ներգրավելով ընդհանուր 102 մարտական հաշվարկ և 8 օպերատիվ խումբ
ԱԱԾ-ն հայտնաբերել է ահաբեկչության կատարման համար հետախուզման մեջ գտնվող Հնդկաստանի 2 քաղաքացու
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հանցավորության և միջազգային ահաբեկչության դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ՀՀ ոստիկանության ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյից ստացված տեղեկությունների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերել է ահաբեկչության կատարման համար հետախուզման մեջ գտնվող Հնդկաստանի 2 քաղաքացու: Մասնավորապես, 2019թ. օգոստոսի 8-ին նշված անձինք Ստամբուլ-Երևան չվերթով ժամանել են Երևան: Նույն օրը՝ Ինտերպոլի
Ամուլսարի հարցի լուծման խաղաղ տարբերակը
«Մարդկանց դժվար է ինչ-որ բան հասկացնել, երբ նրանց եկամուտը կախված է այն չհասկանալուց» Ափթոն Սինքլեր, ամերիկացի գրող (1878-1968) Ներդրումային բարենպաստ միջավայրի ձեւավորումն ու պահպանումը, լինի դա ներքին, թե օտարերկրյա ներդրումների դեպքում, ցանկացած երկրի համար, անկասկած, ունի անփոխարինելի մեծ դեր եւ կարեւորություն: Գաղտնիք չի լինի նաեւ շեշտել, որ քաղաքական, իրավական, տնտեսական, սոցիալական, մշակութային գործոնները կարող են
Արոնյանն ու Մամեդյարովը ոչ-ոքի են խաղացել
Լեւոն Արոնյանը վաղը սեւերով խաղալու է Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Կարյակինի հետ:
Ծիծեռնակաբերդի զբոսայգում այրվել է 100 ծառ եւ մոտ 2 հա բուսածածկույթ
Օգոստոսի 21-ին, ժամը 22:35-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Էլ Գարդեն» սրճարանի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Ժամը 22:45-ին հայտարարվել է հրդեհի բարդության «1-Բիս» աստիճան. դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից
ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացնում օրենքով գող «Մասիվցի Անդիկի» սպանության բացահայտման մասին
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Հայաստանի Հանրապետությունում Հարությունյանի սպանությունը կազմակերպելու հարցում նրան օժանդակել է Երևան քաղաքի 50-ամյա տղամարդ, ով ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով նախատեսված արարք կատարելու կասկածանքով:
ՄԱԿ-ում տարածվել է Արցախի Հանրապետության Կամավոր ազգային զեկույցը
Զեկույցում ներկայացված է տեղեկատվություն՝ կայուն զարգացման ոլորտներում կոնկրետ նպատակների իրականացման գործում արձանագրված առաջընթացի՝ ի հեճուկս Ադրբեջանի կողմից անվտանգային լուրջ մարտահրավերներին, ինչպես նաև Արցախի Հանրապետության բնակչության ֆիզիկական գոյության սպառնալիքներին:
Բոլորն արտահայտվելու իրավունք ունեն
Եթե մարդիկ իրավունք ունեին փողոց փակելու՝ «Սերժին մերժելու» համար, ապա նույն իրավունքն ունեն Ամուլսարի հանքի շահագործումը մերժելու նպատակով: Եթե ակտիվիստները բարձրախոսով իրավունք չունեն մտնելու ԱԺ տարածք, ապա գործադիր իշխանության կողմնակիցները անցած տարվա հոկտեմբերի 2-ին նույնպես իրավունք չունեին դա անել՝ բարձրախոսով եւ թմբուկով: Եթե վարչապետը եւ պետական այլ պաշտոնյաներ փաստարկներ են բերում՝ հօգուտ հանքի շահագործման, ապա
Օրենքով գող «Մասիվցի Անդիկի» սպանությունը կատարել է ՌԴ 32-ամյա մի քաղաքացի
Իսկ նրան հանցագործությունը կատարելուն օժանդակել է Երևանի 50-ամյա մի բնակիչ: Նա բերման է ենթարկվել ու ձերբակալվել:


















































