Օրվա լրահոսը

«Մտահոգվում ես՝ միայն մի պատճառով. որ իշխանությունը մի բան տա բերանդ փակի». Փաշինյան

Այսօրվա երկու ամենասուր հայտարարությունների հեղինակներից մեկին աշխատանքից ազատել ենք խայտառակ ոչ կոմպետենտության պատճառով.

«Բացառվում է, որ արտաքին ճնշումների ազդեցության տակ որոշումներ կայացվեն». Տիգրան Ավինյան

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շարունակելով նախորդ հրապարակումս՝ պատասխանեմ հնչեցվող մեկ այլ մտահոգության, թե կառավարությունը վախեցել է միջազգային ճնշումներից ու արբիտրաժից։ Պատկերացրեք մի իրավիճակ, երբ երկրում ամենախոշոր ներդրումային ծրագրի հետ կապված հավանական արբիտրաժային ռիսկեր են առաջանում, և անընդհատ ներդրող ընկերության տարբեր ներկայացուցիչներ խոսում են այդ հավանականության մասին։ Տեղեկացնեմ, որ մինչև «ELARD»-ի փորձաքննության

ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի պատվիրակությունը այցելել է ՊՆ

Օգոստոսի 19-ին ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարերարության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանն ընդունել է ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի պատվիրակությանը: Հանդիպման ընթացում Ա. Ավետիսյանը կարևորել է ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի և Կանզաս նահանգի ազգային գվարդիայի համագործակցության շարունակականության ապահովումը, որի շրջանակներում նախկինում կազմակերպվել են վերապատրատման դասընթացներ ՀՀ ՊՆ ՄԻԲ կենտրոնի անձնակազմի համար:

Մասիս Մայիլյանն ու Անջեյ Կասպշիկը քննարկել են շփման գծում տիրող իրավիճակը

Օգոստոսի 20-ին  Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Հանդիպման ընթացքում Արցախի ԱԳՆ ղեկավարը քննարկել է Ադրբեջանում գտնվող ռազմագերի Արայիկ Ղազարյանի հարցը և նրա հայրենիք վերադարձի հնարավորությունները՝ ընդգծելով միջազգային մարդասիրական իրավունքին հետևելու հակամարտության կողմերի ստանձնած պարտավորությունների անհրաժեշտությունը: Կողմերը մտքեր են փոխանակել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի

Մարգարիտա Սիմոնյանը եւ Վլադիմիր Սոլովյովը աջակցություն են հայտնել «Արմենիա» ռեստորանին

«Արմենիա» խանութ մտնում են հայեր, որոնք կարտել են իրենց հայրենիքի ուտեստները: Դա անգամ ես չեմ, քանի որ Հայաստանում եղել եմ երկու անգամ մի քանի օրով և տեղի ուտելիքը չեմ կարող կարոտել: Իսկ «Արմենիա» մտնում են այնպիսի իսկական հայեր, որոնք պետք է ճաշի համար մածուն գնեն, բլղուր և այն ամենը, ինչ սիրում է իմ սկեսուրը»,- գրել է Սիմոնյանը Telegram-ի իր ալիքում:

Նոր առաջարկ վարչապետի այցից հետո․ պատրաստ են գնել Գյումրու սրտում գտնվող սիրված ֆիլմերի բակը՝ տներով (Ֆոտոշարք)

Բնակիչներից մեկը նկատեց, որ հարստություն է, բայց անուշադրության է մատնված, որին ի պատասխան՝ վարչապետը հարցրեց․ «Ձեր փոխարեն ո՞վ պետք է ուշադրություն հրավիրի, ձեր բակն է, ասենք ես պիտի գա՞մ աղբը ձեր բակից կամ ծխախոտի մնացորդները հավաքեմ»։

Պատմական հայկական Սուրբ Գևորգ եկեղեցու վերակառուցման աշխատանքներ են նախատեսվում

Կիսավեր եկեղեցին գտնվում է տեղի զինված ստորաբաժանման տարածքում։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը շինության սեփականության իրավունքը հանձնել է արդեն նահանգային ղեկավարությանը։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պաշտոնատար անձանց կողմից լիազորությունները չարաշահելու հետևանքով պետության շահերին էական վնաս է պատճառվել

2017-2018թթ. ընթացքում իրականացրած վերահսկողական գործառույթների շրջանակներում Երևան քաղաքի վարչական տարածքում հայտնաբերված խախտումների կապակցությամբ վարչարարություն իրականացնելիս շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ:

Խորհրդատուն՝ առողջապահության նախարարին. Առողջ բանականությանը նախընտրեցիք ֆեյսբուքյան սին մեկնաբանություններն ու պոպուլիստական հայտարարությունները

Ցավում եմ, քանի որ ունեիք բոլոր հնարավորությունները ռեալ փոփոխություններ կատարելու Հայաստանի առողջապահության ոլորտում, սակայն նախընտրեցիք սուտն ու կեղծիքը, նախընտրեցիք ընտրել այն սենյակը, որտեղ ամենախելացին Դուք կերևայիք, բնավ չընկալելով, որ կայացած բժիշկների նկատմամբ խանդով ու նախանձով լցվելով և անկարող և նեղմիտ կադրերով ոլորտը լցնելով, քանդում եք այն:

Վարդենիսում առանձնապես խոշոր չափերի յուրացման դեպք է բացահայտվել

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության և Վարդենիսի բաժնի ծառայողների փոխգործակցության շնորհիվ Վարդենիսում առանձնապես խոշոր չափերի յուրացման դեպք է բացահայտվել: Համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները պարզել են, որ Վարդենիսի Ծովակ համայնքի դպրոցի նախկին

Գեղարքունիքի մարզում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել. Առողջապահության նախարարությունը հորդորում է չզբաղվել ինքնաբուժմամբ

Գեղարքունիքի մարզի Վաղաշեն համայնքից օգոստոսի 18-ին՝ 10 քաղաքացի, որից 5-ը երեխաներ` աղիքային վարակներին բնորոշ գանգատներով հոսպիտալացվել են Մարտունու հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունք։ Վերջիններիս մոտ դիտվել է լուծ, փսխում, ջերմություն։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների կողմից անմիջապես կազմակերպված համաճարակաբանական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ բոլորն օգոստոսի 17-ին մասնակցել են տանը կազմակերպված խնջույքի` ուտելով թթվասերով և

Աշխատանք՝ հանուն «մաքուր» էներգիայի (Տեսանյութ)

ԱԳԲԱ Լիզինգն ու Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի «Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագիր»-ը (GEFF) համատեղ բիզնես միջոցառում են անցկացնում: Այն նպատակ ունի Հայաստանում խթանել վերականգնվող էներգիայի զարգացումն ու  երկու տասնյակից ավելի երկրների փորձը ներմուծել Հայաստան: «Հայաստանում վերականգնվող էներգիայի զարգացման հնարավորությունները մշտապես գտնվում են ԱԳԲԱ Լիզինգի ուշադրության կենտրոնում: Մեր «Գրին Լիզինգ» ենթաբրենդի ներքո մենք միշտ փնտրում ենք

Մանվել Գրիգորյանը կմնա կալանավորված. Մնացական Մարտիրոսյանի որոշումը

Դատախազ Հայկ Պետրոսյանը միջնորդության դեմ առարկեց՝ նշելով՝ դեռեւս առկա են հիմքերն առ այն, որ մեղադրյալը, գտնվելով ազատության մեջ, կխոչընդոտի գործի քննությանը:

Ցավալի է, որ ժողովրդի վստահությունը շահած քաղաքական ուժը այսքան կարճ ժամանակահատվածում ընդունեց նախորդ իշխանության կողմից որդեգրած «խաղի կանոնները»

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Ամուլսարի հանքավայրի հնարավոր շահագործման մասին ՀՀ կառավարության դիրքորոշման և դրա շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ «Մեկ Առողջություն» կոալիցիան իր տարակուսանքն է հայտնում Ամուլսարի հանքավայրի հնարավոր շահագործման շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Անհանգստացած ենք, որ իշխանության գլուխ անցած քաղաքական ուժի դիրքորոշումը ըստ երևույթին կարող է լինել ի վնաս ՀՀ շրջակա միջավայրի և բնակչության առողջության և ի անտեսում ՀՀ

«Միհրան Պողոսյանը չի գալիս, որ չբռնեն, եկավ՝ կնալա Նիկոլը, hո ախմախ չի հելնի գա». Սեյրան Սարոյան

Խոսելով բանակի խնդիրների մասին՝ նա ասաց, որ սոված զինվոր կյանքում չի տեսել: Դիտարկմանը, որ Սեյրան Օհանյանը Մարտի 1-ի գործով մեղադրյալ է՝ նա պատասխանեց. «Է ի՞նչ անեմ, էն վախտ գլխավոր շտաբի պետն է եղել, բա ե՞ս պիտի մեղավոր լինեմ»:

ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին առաջարկում է կատարել բանկային գործարքներ` Վիդեո Բանկինգի օգնությամբ

ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդների համար գործարկում է նոր հեռահար ծառայություն` Վիդեո Բանկինգ: Վիդեո Բանկինգը բացառիկ ծառայություն է, որը Բանկի հաճախորդներին հնարավորություն է տալիս հեռակա տարբերակով` Skype տեսազանգի միջոցով, Բանկի աշխատողի հետ իրականացնել մի շարք բանկային գործառնություններ: Ծառայությունից օգտվելու համար հաճախորդը պետք է Skype տեսազանգի միջոցով զանգահարի Բանկի Կոնտակտային կենտրոն երկուշաբթիից ուրբաթ 09:30-ից 17:30-ը, շաբաթ օրը`

Բոլորս նույն կողմում ենք. ոստիկանության պարզաբանումը իրականացված գործողությունների վերաբերյալ

Այո, ոստիկանությունը կիրառել է համաչափ ֆիզիկական ուժ, և համացանցում տարածված տեսագրությունների ուսումնասիրությամբ ակնառու չեն համաչափության խախտումներ, իսկ եթե ակտիվիստներից մեկն էլ պատահաբար, կրկնում ենք՝ պատահաբար վնասվել է, խնդրում ենք միտում ու դիտավորություն չփնտրել: Յուրաքանչյուր մարդու վնասվածքը ցավալի է, նաև ոստիկանների համար:

«Քաղաքապետը պետք է շնչի այս գարշահոտը, որ հասկանա՝ ինչ է նշանակում, երբ երեխան առավոտյան արթնանում է, ասում՝ չիշիկ ունեմ, մայրն ասում է՝ կոյուղուց օգտվել չենք կարող». Սոնա Աղեկյան

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետ Արթուր Մկրտչյանի տեղեկացմամբ՝ ««Վեոլիա ջրի» և կոյուղագծի սեփականատիրոջ հետ բանակցություններ են տարվում. բարդ տեխնիկական և ինժեներական խնդիրներ կան։ Բնակիչներին լրացուցիչ տեղեկություն կտրվի:

Բանկային հաշիվներից ելքագրել ու հափշտակել են խոշոր չափերի գումար. 3 անձի մեղադրանք է առաջադրվել

        ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության վարչությունում տևական ժամանակ քննված բազմադրվագ քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են համակարգչային տեխնիկայի օգնությամբ 23 անձի բանկային քարտերից կատարված հափշտակությունների դեպքերի հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել 3 անձի:        Քննությամբ ձեռք բերված տվյալների

«Թողեք էդ մարդն իրա մահով մեռնի, գործ չունեք, մեղք է, մինչեւ հիմա կոմայից դուրս չի եկել». Սարոյանը՝ Սուրիկ Խաչատրյանի («Լիսկայի») մասին

Պարզվում է՝ Սուրիկ Խաչատրյանը սրտի ծանր վիրահատություն է տարել ու առողջական լուրջ խնդիրներ ունի:

Նախարարությունը աշխատանքներ է իրականացնում ցմահ դատապարտյալներին օրենսդրորեն ընձեռված հնարավորությունները գործնականում իրացնելու ուղղությամբ. Ռուստամ Բադասյան

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր այցելել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ և Քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանի ուղեկցությամբ շրջայց կատարել կառույցի տարածքում, հետևել քրեակատարողական հիմնարկում ընթացող վերանորոգման աշխատանքներին: Հիշեցնենք, որ Կառավարությունն ամիսներ առաջ վերջին տասը տարիների ընթացքում առաջին անգամ ՀՀ պետական բյուջեից քրեակատարողական համակարգի պահպանման համար կապիտալ վերանորոգման նպատակով 270 միլիոն դրամ հատկացրեց «Նուբարաշեն», «Վարդաշեն» և

Խոզերի անկման դեպքեր են արձանագրվել. ԱԻՆ

Օգոստոսի 19-ին, ժամը 16:27-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Հարթաշեն և Քարահունջ համայնքներում արձանագրվել են խոզերի անկման դեպքեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Հարթաշեն գյուղում քաղաքացի Ն.Ս.-ին պատկանող 50 խոզերից 10-ը սատկել է, իսկ մնացած 40-ը՝ մեկուսացվել: Քարահունջ գյուղում խոզերի անկումը

«Սուտի շուխուռ է». Սեյրան Սարոյանը չի հավատում, որ Սերժ Սարգսյանին ձերբակալելու են. «Հենա մեկին բռնել ենք, ի՞նչ հասցրինք, որ երկրորդին էլ բռնենք»

Հարցին՝ եթե, այնուամենայնիվ, ձերբակալեն, ի՞նչ կանեք, բողոքի ցույցեր կանե՞ք հանուն Սերժ Սարգսյանի, որովհետեւ առաջ ասում էիք՝ պիտի Աստծուն խնդրենք, որ հանկարծ Սերժ Սարգսյանը «չփոշմանի» ու անպայման առաջադրվի վարչապետ: Սարոյանը պատասխանեց, որ հիմա էլ է ասում, բայց բողոքի ցույց անել չի պատրաստվում. «Ես փողոց հելնո՞ղ եմ արա քո համար, ես կյանքում չեմ հելնի»:

Ucom-ի ձայնային ծառայության բոլոր բաժանորդները կդիտեն uMediaroom շարժական հեռուստատեսություն՝ չվճարելով ՄԲ-երի համար

Օգոստոսի 20-ից Ucom շարժական կապի ձայնային ծառայության բոլոր բաժանորդները uMediaroom շարժական հեռուստատեսությունից օգտվելիս չեն վճարի սպառված մեգաբայթերի համար: Ծառայությունից հնարավոր է օգտվել՝ բաժանորդագրվելով առաջարկվող 3 սակագնային պլաններից մեկին՝ Basic, Standard կամ Premium և անվճար վայելելով այն առաջին 1 ամսվա ընթացքում: Ընդ որում առաջին ամիսն անվճար է։ Սակագնային պլանների արժեքներին ծանոթանալու համար անհրաժեշտ է մուտք գործել

«Կանխակալ կարծիք չունեմ նախկին գործընկերոջս մասին, բայց նրա ղեկավարի դեմ հաղորդում եմ տվել». Մ. Գրիգորյանի պաշտպան

Հարություն Հեքիմյանն էլ չհամաձայնեց՝ ասելով. «Եղել ենք գործընկերներ, բայց ընտանեկան մտերմություն չի եղել»: Արսեն Մկրտչյանն էլ պնդեց, որ եղել է, ապա բացարկ հայտնեց Հեքիմյանին

«Իմ տղերքը պապա էլ ունեն, մամա էլ ունեն. հիմա սրանք ուզում են մնդռեն էս ամեն ինչը». Սեյրան Սարոյանը՝ Ստամբուլյան կոնվենցիայի մասին

Սարոյանն ասաց, որ ԱԺ-ն չպետք է վավերացնի այդ կոնվենցիան ու Նիկոլ Փաշինյանին ճանաչելով՝ համոզված է, որ նա չի թողնի դա վավերացվի:

Ունաի Էմերի. «Կգերադասեինք «Լիվերպուլի» հետ ընդհանրապես չխաղալ»

Օգոստոսի 24-ին կայանալիք ԱՊԼ 3-ր տուրում Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվելու է «Լիվերպուլին»: Զինագործների գլխավոր մարզիչ Ունաի Էմերին խոսելով առաջիկա խաղի մասին՝ ասել է. «Մենք երբեք չենք ցանկանում խաղալ «Լիվերպուլի» հետ: Մենք կգերադասեինք նրանց հետ ընդհանրապես չխաղալ: Մեզ բարդ փորձություն է սպասում: Ֆանատների եւ մեր բոլորի համար լավ է «Էնֆիլդ» մեկնել երկու տուրից հետո վեց միավորով: Մեր

Եթե 8 ամիս առաջ Գրիգորյանը տեղյակ էր կառավարության որոշման մասին, ինչո՞ւ էր այսքան ժամանակ լռում. Փոխվարչապետի պատասխանը ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավարին

Կարդացի Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի հայտարարությունն այն մասին, որ իմ ամբողջ գրասենյակը, ինչպես նաև վարչապետի աշխատակազմը լծված են եղել Ամուլսարի ճանապարհները բացելուն, և ամենակարևորը՝ այս գործընթացը փորձում էին կազմակերպել իր՝ Արթուր Գրիգորյանի «ձեռքերով»։ Այս հայտարարությունը կարդացողի մոտ տպավորություն կարող է ստեղծվել, որ նա անաչառ անձ է, ով դարձել է տարբեր

ՀՀ նորագույն պատմությունը շարադրվել է սկզբնաղբյուրների հիման վրա. պատմության դասագրքերի վերաբերյալ. Ա1+

Դասագրքերի հնարավոր վերախմբագրման համար վեց հոգանոց աշխատանքային խումբ է ձևավորվել։ Այդ մասին այսօր նշեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Լուսինե Առաքելյանը։ Նա, ինչպես նաեւ Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, պատմաբան Էդիկ Գևորգյանը, ԵՊՀ առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոցի պատմության ուսուցիչ Տաթև Սարդարյանն անդրադառնում են պատմության դասագրքերի վերախմբագրման հարցին։ Բովանդակային առումով,

Պարզվում է՝ թավշյա հեղափոխություն է արել նաեւ Սեյրան Սարոյանը. Գեներալը՝ Մանվել Գրիգորյանի միակ «չեպե»-ի, Մարտի 1-ի եւ իշխանությունների մասին

Նա ասաց, որ երբ Ռոբերտ Քոչարյանը Երկրապահի հետ հանդիպման է գնացել, Մանվել Գրիգորյանը չի գնացել այդ հանդիպմանը. «Արդեն ես հասկացել էի, թե մեր գլխին ինչ էին ուզում սարքեին…»:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031