Օրվա լրահոսը
«Երևանի Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր»-ում չարաշահումների դեպքեր են հայտնաբերվել. դատախազություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից ստացված տեղեկատվության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության իրականացրած ուսումնասիրությամբ պարզվել են «Երևանի Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ի պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակության, պաշտոնեական դիրքի չարաշահման և պաշտոնեական կեղծիք կատարելու հանցագործությունների առերևույթ հատկանիշներ: Մասնավորապես, ՊՈԱԿ-ի կողմից 2017-2018թթ. ձեռք է բերվել
Իռլանդական «RyanAir» ընկերությունը մտադրություն ունի մուտք գործել հայկական ավիաշուկա. կառավարությունը կաջակցի այդ գործընթացին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է իռլանդական «RyanAir» ավիաընկերության գլխավոր կոմերցիոն տնօրեն Դեյվիդ Օ’Բրայընին և ուղղությունների զարգացման գծով ղեկավար Քեյթ Շերիին: Վարչապետը նշել է, որ Հայաստանի կառավարությունը զբոսաշրջությունը հայտարարել է առաջնահերթություն, ոլորտը զարգացման մեծ ներուժ ունի, և այս համատեքստում կարևոր քայլերից է քաղաքացիական ավիացիայի զարգացումը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ գործադիրը կարևորում է ՀՀ ավիացիոն շուկայում այս
«Փաշինյանը Մարտի 1-ի գործի կողմերից է, ուստի չի կարող լինել օբյեկտիվ». Փոստանջյան
«Ինչպես Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ, այնպես էլ հիմա Մարտի 1-ի գործը «քնած» է»,-կարծում է նախկին պատգամավորը
Ոստիկանության գործելաոճը հիշեցնում է ոչ վաղ անցյալում կիրառվող մեթոդները. ՀՀ մի քանի տասնյակ քաղաքացիներ դատապարտում են ոստիկանության գործողությունները
Օգոստոսի 19-ին, ՀՀ ոստիկանությունը խիստ անհամաչափ ուժ կիրառեց՝ սահմանափակվելով քաղաքացիների խաղաղ հավաքների ազատության և ազատ տեղաշարժվելու իրավունքները։ Ոստիկանության ծառայողների կիրառած բռնության արդյունքում կան տուժողներ, որոնցից մեկը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Նույն օրն առավոտյան, Բաղրամյան 26-ում կուտակված ոստիկանական ուժերը մի քանի շարքով պահպանում էին ՀՀ նախագահական նստավայրը, որտեղ տեղի էր ունենում Ամուլսարի շահագործման
Արոնյանը պարտվել է ու նահանջել նախավերջին հորիզոնական
Այսօր՝ 5-րդ տուրում, հայկական շախմատի առաջատարը խաղալու է ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովի հետ:
Մոսկվայի «Արմենիա» ռեստորանը փակել է ֆեյսբուքյան էջի հասանելիությունը
Մոսկվայի «Արմենիա» ռեստորանը փակել է իր ֆեյսբուքյան էջի հասանելիությունը այն բանից հետո, երբ զանգվածային ցույցերի ժամանակ ռեստորանի սեփականատիրոջ դիրքորոշման պատճառով զանգվածային կերպով բացասական մեկնաբանություններ սկսեցին գրել ռեստորանի էջում: Ավելի վաղ հայտնել էինք, որ ռեստորանի սեփականատեր «Անկոր» ընկերությունը դատական հայց է ներկայացրել ընդդիմադիր քաղաքական գործիչների դեմ՝ պահանջելով 550 հազար ռուբլու փոխհատուցում, քանի որ ցույցերի օրն իրենք
«Սարոն այս ամենին արժանի չէր». փոթորիկ Կալենցների ընտանիքում
Երբ 2017թ. հոկտեմբերի 27-ին սրտի կաթվածից մահացավ արվեստագետ, դասավանդող, «Կալենց» տուն թանգարանի հիմնադիր Սարո Կալենցը, դրանից հետո ընտանիքում եւ թանգարանում ամեն ինչ այլ հունով ընթացավ: Aravot.am-ի հետ զրույցում Սարո Կալենցի որդին՝ Հարության Գալենցը, որն ապրում, ստեղծագործում, դասավանդում է Բեռլինում, հայտնեց, որ հոր մահից հետո կապ է հաստատել ԱՄՆ բնակվող հորեղբոր՝ Արմեն Կալենցի, Հայաստանում բնակվող հոր
Վարչապետն այրել է այն կամուրջները, որոնք կարող էին երկխոսության դաշտ ստեղծել հասարակության և իշխանության միջև. Դավիթ Խաժակյան
Փաշինյանը երկընտրանքի առջև է. նա կարող է ընտրել «սևի» ճանապարհը՝ թույլատրել վերաբացել հանքը և ուժի կիրառման միջոցով կանխել սպասվող անհնազանդության գործողությունները, կամ կարող է ընտրել «սպիտակի» ճանապարհը՝ արգելելով հանքի շահագործումը և կանգնելով հնարավոր իրավական հետևանքների առջև
Շարունակում ենք աշխատել այս խիստ կարեւոր թեմայի վրա. վարչապետը «Ամուլսարի» հարցով խորհրդակցություն է անցկացրել
Քիչ առաջ խորհրդակցություն անցկացրի «Ամուլսարի» հարցով: Մասնակցում էր նաեւ «Լիդիանի» ներկայացուցիչը: Ինձ հետաքրքրում էին նախագծված գործընթացի հնարավոր փուլերը՝ շոշափելիորեն, հնարավոր ռիսկերի հնարավոր կառավարման մեթոդներն ու կառավարության ունեցած լծակները: Շարունակում ենք աշխատել այս խիստ կարեւոր թեմայի վրա: … Այսօր կառավարության աշխատակազմը «Էլարդի» եզրակացությունը ուղարկում է Շրջակա միջավայրի նախարարություն՝ հետեւյալ հանձնարարությամբ. Պարզել արդյո՞ք եզրակացության մեջ կան տվյալներ,
«Նրանք այնտեղ, որտեղ հայտնվել են, այսինքն՝ քաղաքական պատմության աղբանոցում, այնտեղ էլ մնալու են, առաջարկում եմ` համակերպվեն». Արուսյակ Ջուլհակյան
Դա ամբողջությամբ աբսուրդ, անհեթեթ պնդումներ են: Եթե ուշադիր լինեք, թե ինչ շրջանակների կողմից են այդ անհեթեթ պնդումները հնչում, կարծում եմ, պատկերն ամբողջությամբ պարզ կդառնա
«Սեյրան Սարոյանը ՀՀԿ-ի հետ որեւէ աղերս չունի». Վահրամ Բաղդասարյանը վստահեցնում է, որ Փաշինյանին որեւէ խանգարող չկա
Հարցին՝ Սեյրան Սարոյանը ձեր խմբակցության անդամ է եղել, գիտեի՞ք, որ հեղափոխություն անողների մեջ է՝ Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Հիմա խմբակցություն չկա, բոլորն ազատ մարդիկ են: Սեյրան Սարոյանը Հանրապետականի հետ որեւէ աղերս չունի, ինքը կուսակցական չի, ազատ մարդ է իր խոսքերի մեջ: Եվ ես չեմ ցանկանում ազատ մարդկանց ասածները մեկնաբանել: Եթե կլիներ կուսակցական, ես կմեկնաբանեի»:
«Դա ակնհայտ կոռուպցիոն առաջարկ է ՍԴ դատավորներին». Զարուհի Փոստանջյան
«Դա մերժելի առաջարկ է եւ ոչ խրախուսելի: ՀՀ-ն ԵԽ անդամ է, եւ ԵԽ-ն, միանշանակ, կանդրադառնա սրան»
«Լիդիան Արմենիա»-ն հանքի տարածքից չմաքրված կոնտակտային ջրերը բաց չի թողնի շրջակա միջավայր. քննչական կոմիտե
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննության վերաբերյալ, կրկին հրապարակում ենք քրեական գործի շրջանակներում նշանակված համալիր փորձաքննության վերաբերյալ «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության դիրքորոշումը: Ընկերությունն ընդհանուր առմամբ ընդունում է միջազգային փորձագիտական խմբի այն եզրահանգումները, որոնք վերաբերում
Էրդողանից ազատվելը դեռ չի երաշխավորում, որ Թուրքիայում լինելու է դեմոկրատական համակարգ. Կարո Փայլան
Արգենտինայում գտնվող Կարո Փայլանը և Էբրյու Գյունայը քննարկել են Թուրքիայում տիրող ներքաղաքական դրությունը
Հակառակորդի ցանկացած գործողություն, անկախ դրա հաջողված կամ ձախողված լինելուց, իր իսկ կողմից ներկայացվում է որպես մեծ ձեռքբերում. «Հայկական ժամանակ»
Ինչ վերաբերվում Է տեղեկատվության հարցում ՀՀ ԶՈԻ զուսպ կեցվածքին՝ այն պայմանավորված է նաեւ հակառակորդին տեղեկատվություն չտրամադրելու կամ որեւէ հարցի վերաբերյալ հավելյալ ուշադրություն չհրավիրելու գործոնով։
Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Գարեգին Բ-ին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 21-ին շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին` ծննդյան oրվա կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Վեհափառ Տեր, Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ: Մաղթում եմ Ձեզ խաղաղություն, առողջություն, երջանկություն, ուժ ու կորով Հայոց Հայրապետի բարձր ու պատասխանատու առաքելության իրականացման
Warner Brothers-ը նոր «Մատրիցա» է նկարահանում
Նախորդ երեք ֆիլմերը՝ «Մատրիցա», «Մատրիցա. վերբեռնում» և «Մատրիցա. հեղափոխություն» համաշխարհային վարձույթում հավաքել են 1.6 մլրդ դոլար:
Քննչական կոմիտեն հրապարակել է Ամուլսարի գործով փորձաքննության եզրակացության վերաբերյալ վերլուծություններն ու գնահատումը
Ամուլսարի գործով փորձաքննության եզրակացության վերաբերյալ վերլուծություններն ու գնահատումը՝ հայտնաբերված թերությունների կապակցությամբ: Սույն հրապարակմամբ ՀՀ քննչական կոմիտեին ներկայացնում է Կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող թիվ 69104218 քրեական գործով (հարուցված ՀՀ քրեական օրենսգրքի 282-րդ հոդվածի 1-ին մասով՝ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ) 2019թ. օգոստոսի 7-ին
Բնապահպան-ակտիվիստները շատ կզարմանան, եթե իմանան, որ իրենց պայքարը լայնորեն լուսաբանվում է նաեւ այն գումարներով, որ նախկինները տարիներ շարունակ կուտակել են. «Հայկական ժամանակ»
Կառավարությունը բյուջեից 400 հազար դոլար է հատկացրել արտասահմանյան մի ընկերության՝ Ամուլսարի խնդիրը մասնագիտորեն ուսումնասիրելու համար, ու հիմա շատերն աղմուկ են բարձրացնում, թե «ինչո՞ւ եք հարկատուների փողերն իզուր տեղը քամուն տվել, եթե որոշումը նախապես կայացված էր», «էդ ո՞վ են դրանք», «բայց իրանց ասածին ո՞վ ա հավատում», եւ այլն։ Բայց արդյո՞ք զուր տեղն է ծախսվել այդ գումարը։
Գառնու տաճարի մոտակայքում ավտոմեքենան գլորվել է ձորակը և բռնկվել. կա մեկ զոհ
Օգոստոսի 20-ին, ժամը 18:21-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գառնու տաճարի մոտակայքում ավտոմեքենան ընկել է ձորը և այրվում է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
«Ես կոմեդիայի արտիստ եմ եւ չգիտեմ՝ ինչու տրագեդիայի մեջ եմ».
«Պոնչոն» դատարանում ցուցմունք տվեց Հունիսի 28-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանին էր դիմել վկա, Վահագն Սիմոնյանի գործով տուժող ճանաչված փաստաբան Գեւորգ Մարտիրոսյանը: Թե ինչու էր դիմում ուղարկել, երբ դատավարության կողմ չէ, դատավորի հարցին երեկ նիստերի դահլիճում նստած փաստաբանը պատասխանեց. «Քանի որ այս գործով վկա եմ, իսկ վկան միջնորդություն անել չի կարող, ուստի
Ի՞նչ երաշխիքներ կան, որ անվտանգ է 71 հարկ կառուցել քաղաքի այդ հատվածում. Ավետիք էլոյանի պարզաբանումը. «Հրապարակ»
Եթե պետք է երկրաշարժ լինի, ես կուզենայի լինել այդ շենքի մեջ կամ որեւէ այլ երկնաքերում, համենայնդեպս՝ ոչ Հայաստանում, երբ գիտենք, որ անցյալում նախագծումը եւ շինարարությունը եղել են շատ ավելի ցածր բալայնությամբ, քան թե հիմա է կառուցվում։
Խաչատուրյան քույրերին ճանաչել են որպես իրենց հոր զոհ
«Ռուսաստանի քննչական կոմիտեն հաստատել է, որ մի քանի տարի շարունակ աղջիկները պարբերաբար ենթարկվել են խոշտանգումների և սեռական ոտնձգության»,- ասել է պաշտպանը:
ԱԱԾ-ն բացահայտել է ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար գնումների գործընթացում առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակման դեպք
ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնատար անձինք, մատակարար կազմակերպության հետ գալով հանցավոր համաձայնության, ուռճացված գնով կնքել են մատակարարման պայմանագիր, որի հիման վրա այդ ընկերությանն ապրանքատեսակի իրական շուկայական արժեքի փոխարեն փոխանցել են 21 մլն 700 հզր ՀՀ դրամով ավել գումար, որի արդյունքում առանձնապես խոշոր չափերով նշված գումարը վատնվել է:
Վահագն Թեւոսյան. «Ես չգիտեմ՝ Նիկոլ Փաշինյանը ոնց է վերաբերվում Ամուլսարի շահագործմանն առհասարակ, ավելի շուտ գիտեմ, բայց կոռեկտ չեմ համարում խոսել այդ մասին». «Հրապարակ»
Բայց որպես ինստիտուցիա՝ ինքը պարտավոր է ինչ-որ բաներ անել։ Եթե չանի, դա բարդ ինստիտուցիա է, եւ դրանով պայմանավորված՝ ինքը վատ է անելու նաեւ իր մնացած գործերը։
Վանաձորի թատրոնը 89-րդ թատերաշրջանը կբացի «Անուշով»
«Առավոտը» զրուցել է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Փելեշյանի հետ: Ամփոփելով թատրոնի 88-րդ թատերաշրջանը, մեր զրուցակիցը նշեց բոլոր պրեմիերաները: «Մարտի 20-ին մեզ մոտ տեղի ունեցավ «Վարազդատ» պատմական դրամայի պրեմիերան՝ բեմադրված Լյուդվիգ Միքայելյանի եւ Ստեփան Զորյանի պիեսի հիման վրա։ Ներկայացումն իրապես շատ սիրվեց հանդիսատեսի կողմից։ Բեմադրության ռեժիսորը
Յուրի Տեփանոսյանի այրի. «Սմբատ Բարսեղյանն իրավունք չունի արեւի երես տեսնելու»
ՊՊԾ գնդի գրավման եւ դրան հաջորդած օրերին երեք ոստիկան զոհվեց՝ Յուրի Տեփանոսյանը, Գագիկ Մկրտչյանը, Արթուր Վանոյանը: Նրանց ընտանիքի անդամները դեմ են «Սասնա ծռերի» ազատ արձակմանն ու համաներմանը:
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Առաջիկա 5 օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 21-ի ցերեկը, 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում՝ Օգոստոսի 21-ի ցերեկը, 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երևան քաղաքի օգոստոսի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան՝
Սուրիկ Խաչատրյանը կոմայից դուրս է եկել
Սյունիքի նախկին մարզպետի փեսայի տվյալներով՝ Սուրիկ Խաչատրյանն ապաքինվում է
Արմանիսի հանքավայրի հարեւանությամբ հոսող Ձորագետից սատկած ձկներ են հայտնաբերվել. «Հրապարակ»
Քաղաքացիներից մի քանիսն ասացին, որ հանքից արտանետվող պոչերը լցվում են գետը, որտեղ երեխաներ են լողում, նախկինում հասցվող վնասը գոնե կոմպենսացվում էր աշխատատեղերով, այժմ հանքը չի շահագործվում, սակայն թունավոր արտանետումները շարունակվում են գետը թափվել։


















































