Օրվա լրահոսը

Քննարկել են ուժի համաչափ կիրառման և ոստիկանության՝ որպես կառույցի ինստիտուցիոնալ հզորացումն ու տարվող ընթացիկ աշխատանքը

ՀՀ ԱԺ պատգամավոր Սոնա Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր «Իմ Քայլը» խմբակցության մի քանի պատգամավորներով հանդիպեցինք պարոն Օսիպյանին, պարոն Ղուկասյանին և պարոն Աշոտ Ահարոնյանին: Քննարկեցինք մի շարք հարցեր՝ սկսած գրպանահատությունից մինչև հանցագործության թվացյալ աճ, ոստիկանական համակարգի ռեֆորմներ և ուղենիշային տեսլական: Հարգելի ընկերներ, գրպանահատության և այսպես կոչված «բռնել-բաց թողնել» պրակտիկայի հետ կապված կան օրենսդրական

«Կիրառելու ենք պայքարի թույլատրելի բոլոր միջոցները». Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարը շարունակելու են

Կփակեն Ամուլսարի հանք տանող բոլոր ճանապարհները՝ եթե անգամ կառավարության դիրքորոշումը տարբերվի

Իտալիայի քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել՝ կաշառք տալու փորձի համար. գործը դատարանում է

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է Իտալիայի Հանրապետության քաղաքացու կողմից ՀՀ ՊԵԿ քննչական վարչության պաշտոնյային կաշառք տալու փորձի դեպքի առթիվ ՀՔԾ վարույթում քննված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը: Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Իտալիայի Հանրապետության՝ 57-ամյա քաղաքացին հայաստանյան ՍՊ ընկերության փոխտնօրենի օժանդակությամբ փորձել է միջնորդի միջոցով առանձնապես խոշոր չափերով կաշառք տալ

«Չենք ուզում կարծել, որ Փաշինյանն իր խոսքի տերը չէ». ջերմուկցիները սպասում են վարչապետին

Ամուլսարի հանքի շահագործման դեմ Ջերմուկ քաղաքում հանրահավաք է տեղի ունենում

Ջերմուկցիները Փաշինյանից հանդիպում են պահանջում

Հարգելի՛ պարոն Վարչապետ, Մենք՝ Ջերմուկ խոշորացված համայնքի բնակիչներս, որ մեկ տարուց ավելի մեր անմիջական ֆիզիկական ներկայությամբ կասեցրել ենք Ամուլսարում ոսկու հանքի աշխատանքները, Ձեզ ենք դիմում հրատապ հանդիպման խնդրանքով: Կարևոր ենք համարում, որ տեղյակ լինեք այստեղ տիրող ճգնաժամային դրության մասին և անհապաղ քայլեր ձեռնարկեք դրա լուծման ուղղությամբ: Հեղափոխությունից մեր արդարացի ակնկալիքն այն էր, որ վերջապես մեր

Ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, պահելու և կրելու կասկածանքով ձերբակալվել է 34-ամյա տղամարդ

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ Բյուրեղավան քաղաքի 34-ամյա բնակչի կողմից ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, պահելու, կրելու հանգամանքները պարզելու ուղղությամբ: Վերջինս ձերբակալվել է: Նախնական տվյալներով` 2019թ. օգոստոսի 15-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Երկաթուղայինների 1-ին հասցեում հավաքված մի խումբ անձինք, նկատելով, որ

«Նման բան չկա». Փոլադյանը՝ Քոչարյանին միտումնավոր կալանքի տակ պահելու մեղադրանքի մասին

Մինչեւ Վճռաբեկի կողմից վերջնական դատական ակտ չկայացվի, առաջին ատյանում այն չի կարող քննվել

«Հայանտառ»-ի պաշտոնատար անձանց կողմից լիազորությունների չարաշահման հետևանքով պետությանը 131 մլն դրամի վնաս է պատճառվել. դատախազություն

ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձինք 2006-2018թ.թ. ընթացքում, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, սահմանված ժամկետում հայցեր հարուցելու, անհիմն դատական ակտերը բողոքարկելու. ինչպես նաև հայցը բավարարելու մասին օրինական ուժ ստացած դատական ակտերը կատարման ներկայացնելու պարտականությունները չեն կատարել, որի արդյունքում պետությանը պատճառել են 131.146.423 ՀՀ դրամի նյութական վնաս, անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ: 

«Կարող է՝ թուրքերը շուն են վարակում, գցում». Սահմանամերձ Աչաջուր գյուղում կասկածում են՝ տնտեսական պատերազմ է հակառակորդը կիրառում

Բնակիչների խոսքով՝ «Էս անտառ-մանտառները էս ինչե՞ր են անում: Թող նորմալացնեն՝ հասկացանք, օրենքով լինի, չենք ասում անարխիա, բայց որ կտրուկ դրեցին սենց բան արին՝ ժողովրդի վիճակը շատ վատ կլինի: Մինչեւ աշուն կամ գարուն, եթե սուտ չասեմ, ժողովրդի 60-70 տոկոսի վիճակը շատ տխուր տի ըլի: Էն մեծահարուստը դիզել է արդեն իրա համար, նա բանկերում էնքան փող ունի կուտակած, է՛հ, քանի տարի ապրիլ տի: Իսկ էն դրուժբիստը, էն օրավարձով աշխատող մարդը հաստատ տուժիլ տի»:

Նախագահ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Նիդերլանդների թագավորին՝ արքայադուստր Քրիստինայի մահվան կապակցությամբ

Նախագահ Սարգսյանն իր ցավակցությունն է հայտնել թագավորական ընտանիքին և Նիդերլանդների բարեկամ ժողովրդին:

Ինչպես են հին դատարանները խոչընդոտում նոր ժողովրդավարություններին. Foreign Policy

Խորհրդային Միության փլուզումից հետո Ռուսաստանն օգտագործել է մարտավարության տպավորիչ լայն բազմազանություն՝ փորձելով կառավարել իր հարևանությամբ գտնվողներին: Ուկրաինայում և Վրաստանում այդ մոտեցումը ռազմական էր, մինչդեռ Մոլդովայում և Հայաստանում, ինչպես նաև Բալկաններում, Ռուսաստանը հիմնականում ոչ լիբերալ վերնախավերի միջոցով իր իշխանությունը տարածել է դատական և օրենսդրական համակարգում, զանգվածային լրատվամիջոցներում: Լինի դա ինքնաթիռների միջոցով, թե դատավորների՝ Կրեմլի ազդեցությունն այս

Կարեն Համբարձումյան. Սրբուհի Գրիգորյանից պահանջում եմ ներողություն խնդրել ինձ ու ընտանիքիս վարկաբեկելու համար

Իսկ առհասարակ, բոլորի մայրերն էլ, անկախ նրանից, թե զավակն ինչ դիրք է գրավում, հավասարապես նույն ժողովրդավարական իրավունքն ունեն աշխատել իրենց մասնագիտությամբ ու որևէ մեկի համար դա չի կարող մեղադրանքի առիթ դառնալ։

Պերճ Հալաջյան. «Համահայկական խաղերն ինձ կյանք են տալիս»

Եգիպտոսը Համահայկական 7- րդ ամառային խաղերին ներկայացել է նախորդ անգամներից գրեթե կրկնակի կազմով՝ 208 մասնակից: ՀԽՀԿ գործկոմի անդամ, Եգիպտոսի պատասխանատու Պերճ Հալաջյանը դա պայմանավորում է խաղերի նկատմամբ տարեցտարի աճող հետաքրքրությամբ, նաև՝ հանդիսավոր բացումն այս տարի Արցախում անցկացնելու հանգամանքով: 1999 թվականից Պերճ Հալաջյանն ընդգրկված է Համահայկական խաղերում: Նա նույնպես մարզիկ է եղել. 19 տարեկանում բարձրացատկի չեմպիոն

«Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության դիրքորոշումը՝ Ամուլսարի գործով փորձաքննության եզրակացության վերաբերյալ

«Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությունը ծանոթացել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու գործով փորձաքննության եզրակացությունը:

Արոտավայրը 6 ամսվա ընթացքում վերածվել է աննկարագրելի ճամբարի. Սրբասարի հրաշքը էկոտուրիզմի բում կարող է դառնալ Տավուշում

Պարզվում է՝ Տավուշի մարզում Ենոքավանի հաջողության պատմությունը կարող է կրկնվել:

«Ոչ մեկը դեռ էսպես չէր ներկայացրել Գյումրի քաղաքը»․ Սամվել Բալասանյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր մամուլի ասուլիս տվեց՝ մանրամասնելով օգոստոսի 25-ին Գյումրու օրվա տոնակատարությունները, հյուրերի ցանկը, խոսեց նաև ներդրումային ծրագրերից ու ընթացող փողոցաշինությունից։ Գյումրու քաղաքապետն ասաց, որ տոնը կրելու է «Վարպետների քաղաք» խորագիրը, ըստ նրա, շատ գեղեցիկ օր է լինելու։ Նա ասաց, որ պայմանավորվածություն են ձեռք բերել «Հարավկովկասյան երկաթուղու» հետ, որպեսզի առավոտյան ժամերին գնացքը երկու

Քոչարյանի բողոքը քննող դատավորը կողմ է միայն օրենքից բխող բարեփոխումներին

Դատական օրենսգրքի փոփոխությունների նախագծով առաջարկվում է դատավորների թեկնածուների տարիքային շեմը 28-ից իջեցնել 25-ի

Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Գյումրի քաղաքի 57-ամյա բնակչուհու՝ Ջուլիետա Ղուկասյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 24-ամյա զինծառայողին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

«Լիդիան Արմենիա» ընկերության բողոքի հիման վրա հարուցվել է քրեական գործ խուլիգանության և ինքնիրավչության դեպքի առթիվ

Դեռևս 2018 թվականի հուլիսի 24-ին «Լիդիան Արմենիա» ընկերության պաշտոնատար անձի կողմից հաղորդում էր ներկայացվել առ այն, որ 2018 թվականի հունիսի 22-ից մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով փակվել են «Լիդիան Արմենիա» ընկերության օրինական տիրապետման տակ գտնվող տարածքների մուտքերը, վերջիններիս կողմից հասարակական կարգի կոպիտ խախտման գործողություններով զուգորդված՝ իրականացվում է ինքնիրավչություն, որի հետևանքով Ընկերությանը շարունակաբար վնասներ է կրում։

Դատավորների ընդհանուր ժողովը չկայացավ

Քվորում չլինելու պատճառով ԲԴԽ անդամի ընտրության հարցը հետաձգվեց

Հունահռոմեական ըմբշամարտի ԱԱ-ում Տիգրան Մինասյանը մտել է կիսաեզրափակիչ

63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը, 77 կգ քաշային Վահե Պողոսյանը եւ 87 կգ քաշային Հակոբ Բաղդասարյանը տարբեր փուլերում պարտվել են:

Երկուշաբթի ժամը 11-ին դույլերով կլինենք քաղաքապետարանի շենքի մոտ. անձամբ պարտադրելու եմ, որ քաղաքապետը շնչի այդ գարշահոտը. Սոնա Աղեկյան

Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանը Աղյուսագործների 86 հասցեի բնակիչներին խոստացավ իրենց կոյուղագծի խնդրով զբաղվել:

ԲՀԿ ավագանու անդամները պահանջում են լուծել Երեւանի աղբահանության, վերելակների, տրանսպորտի, ոռոգման խնդիրները

ԲՀԿ ավագանու անդամները դժգոհ են Երեւանի իշխանությունների աշխատանքից

Թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանություն բերման ենթարկվեց քրեական «հեղինակություն»

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց 2 մլ սպիտակ գույնի հեղուկով ներարկիչ, մոտ 2 գրամ ափիոն թմրամիջոցի նմանվող զանգված և մոխրացված հետքերով կաթուցիչ:

Մայրաքաղաքում գործող Yerevan Ziplines Airlines-ը շատ առումներով միակն է աշխարհում եւ տարածաշրջանում

Դա 3D VR հատուկ ակնոցով թռիչք է, որի ընթացքում այցելուն օդում ճախրելուն զուգահեռ վիրտուալ իրականությունում միանգամայն այլ բան է տեսնում ու տեղափոխվում մեկ այլ իրականություն: Դա ավելացնում է ադրենալինի անջատումը եւ արդեն զիփլայնով թռիչքների փորձ ունեցողներին, որոնց զարմացնելը մի փոքր դժվար է, նոր զգացողություններ է պարգեւում:

Մարալ Այվազ. «Երևանի փողոցներով քայլելիս կարծես շունչս բացվում է։ Այստեղ զբոսնելիս ներսս լցվում է աննկարագրելի խաղաղությամբ». Ermenihaber.am

«Նախկինում Թուրքիայում հայկական երգերի ալբոմ թողարկելը շատ դժվար էր. ոչ միայն հայերեն, քրդերեն երգերի հանդեպ էլ կարծես արգելանք կար։ Սակայն վերջին 10-20 տարիների ընթացքում իրավիճակը փոխվել է, և ազգային փոքրամասնության ներկայացուցիչ արվեստագետները ազատորեն կարողանում են գործունեություն ծավալել։ Ես նույնպես որևէ խոչընդոտի չեմ հանդիպել։ Թուրքիայում հասարակության շրջանում ազգային փոքրամասնությունների լեզուներով երգերի նկատմամբ հետաքրքրություն կա»։

Սիրելինե′րս չվախենաք, պարո′ն վարչապետ, Դուք որոշեք՝ որ հատվածում ես կփռվեմ ասֆալտին. Սոնա Աղեկյանին բերման ենթարկեցին

Այս պահին Սոնա Աղեկյանի աջակիցները ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժանմունքի դիմաց են:

Համահայկական խաղերի շրջանակում անցկացվեց գեղեցկության մրցույթ. հաղթող ճանաչվեց 25-ամյա Աննա Թունյանը, որ ներկայացնում է Ռոստովի «Ջանֆիդա» վոլեյբոլի թիմը

Ամփոփելով գեղեցկության մրցույթը Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամ Պերճ Հալաջյանը նշեց, որ չնայած մասնակիցների 60-70 տոկոսը չէր տիրապետում հայերենին, սակայն խոստացել են անպայման սովորել և հաջորդ խաղերին խոսել հայերեն:

«Մեր ընտրած գյուղապետից մեր խնդիրների լուծումն էինք պահանջում, հիմա՞ ումից պահանջենք»

Խոշորացման հետ կապված համայնքներում բազում մտահոգություններ կան Նախորդ իշխանությունների կողմից ինտենսիվ իրականացված համայնքների միավորման՝ կամ ինչպես սովորաբար ընդունված է ասել՝ համայնքների խոշորացման գործընթացը բազմաթիվ նոր խնդիրներ ստեղծեց: Ավելի շահավետ համայնքային կառավարման համակարգ ձեւավորելու փոխարեն՝ այն առաջացրեց մի շարք խնդիրներ, որոնք խոշորացված համայնքների բնակիչների առօրյան ավելի բարդացրին: Ներկայումս ՀՀ 502 համայնքից 52-ը միավորված (խոշորացված) համայնքներ են:

«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի անտառագետը ապօրինի ծառեր հատելու փաստին սահմանված կարգով ընթացք չտալու համար ստացել է կաշառք

2019թ. օգոստոսի 15-ին «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի անտառագետը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031