Օրվա լրահոսը

Նախարարի մամուլի խոսնակը` ձգձգվող ատենախոսության մասին

Aravot.am-ն անդրադարձել էր Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի  ասպիրանտ Արթուր Մուսայելյանի խնդրին, որը պնդում է, թե ՃՇՀԱՀ ռեկտոր Գագիկ Գալստյանը խոչընդոտում է իր` ատենախոսություն պաշտպանելու գործընթացին: Թեմայի վերաբերյալ Aravot.am-ը մեկնաբանություն խնդրեց Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից: Նախարարի մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանը ի պատասխան մեր հարցման, թե ինչ քայլեր է ձեռնարկել նախարարությունը խնդիրը հարթելու

«Տուրիզմը տպավորությունների վաճառք է»

Հարցազրույց Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացման փորձագետ Արթուր Ոսկանյանի հետ – Վերջին շրջանում շատ է խոսվում Հայաստանում մշակութային տուրիզմի գերակայության մասին: Մինչդեռ որպես մարդկային գործունեության ոլորտ, մշակույթը այլ ասպարեզ է, տուրիզմը՝ այլ: Վերջինս նույնացվում է վաճառքի հետ: – Զբոսաշրջությունը, ըստ էության, նույնպես մշակութային գործունեության ոլորտ է, քանի որ մարդածին է: Եվ երբ ասում ենք վաճառք, այո՛,

Արման Թաթոյանը Մոսկվայում քննարկել է Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցներին հուզող խնդիրները

Այս պահին Մոսկվայում տեղի է ունենում քննարկում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի և Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի միջև կապված Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած կամ այնտեղ բնակվող մեր հայրենակիցներին հուզող խնդիրների լուծման հետ: Այս քննարկումն արտահայտում է Մարդու իրավունքների պաշտպանի արդյունավետ համագործակցությունը Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանի հետ, ով

«Բանաստեղծը չպէտք է յարմարուի ընթերցողին»

Հարցազրույց Արա Արտազի հետ – Լույս է տեսել ձեր նոր գիրքը՝ «Մութ գիշերի անուրջները», ո՞րն է ձեր գրքի ուղերձը, ի՞նչ ասելիք եք ուզում հասցնել ընթերցողին: – Քանի որ ինչ-ինչ պատճառներով տեղի չունեցաւ գրքիս շնորհանդէսը, որոշել եմ կազմակերպել սոյն գրքիս գրականագիտական քննարկումը, որին կը մասնակցեն նաեւ բանասէրներ, գրականագէտներ եւ բանաստեղծներ, որի ընթացքում կը խօսուի ինչպէս «Մութ

Իրանի քաղաքացին փորձել է Հայաստան տեղափոխել «մեթամֆետամին», «հերոին» և «մեթադոն» տեսակի թմրամիջոցներին նմանվող զանգվածներ

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` ՀՀ սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն օրերս «Ագարակ» պետական սահմանային անցակետում Իրանից Մեղրիի սահմանային անցակետ ավտոբուսով ժամանած ԻԻՀ քաղաքացու զբաղեցրած նստարանի նստատեղի տակից հայտնաբերել են 102.09 գրամ ընդհանուր քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրանյութին նմանվող սպիտակ, բյուրեղանման զանգվածներ: Զննության

«Ucom Գիգաբում»-ի շրջանակներում շարժական ինտերնետի նոր բաժանորդները կստանան մինչև 140 ԳԲ ինտերնետ

Օգոստոսի 15-ից մինչև սեպտեմբերի 30-ը Ucom ընկերության շարժական ինտերնետի uGo 3500 , uGo 5500 և uGo 7500 հետվճարային սակագնային պլաններին 18 ամսով միանալու դեպքում բաժանորդները նշյալ ժամանակահատվածում ստանալու են գերարագ ինտերնետի կրկնակի ծավալ։ Մասնավորապես, uGo 3500 սակագնային պլանի բաժանորդները 15 ԳԲ գերարագ ինտերնետի փոխարեն 18 ամսվա ընթացքում ստանալու են 30 ԳԲ գերարագ ինտերնետ, uGo 5500

Սուրեն Պարսյան․ Տնտեսությունն ամբողջությամբ «սեւ ու սպիտակ» բիզնեսմենների վրա է հիմնված․ «Հրապարակ»

Վերջին շրջանում տնտեսության վիճակը շատերին է հուզում։ Մասնագիտական կարծիք, իհարկե, հազվադեպ է հնչում, բայց երբ ոչ իշխանական շրջանակներից տնտեսության հետ կապված գնահատականներ ու ցուցանիշներ են հրապարակվում, իշխանական ճամբարից անմիջապես նույն բանը լրիվ այլ լույսի ներքո է ներկայացվում։ Եվ բանը հասնում է փոխադարձ մեղադրանքների եւ հասարակությանը մանիպուլացնելու փորձերի։ Դժվար է գտնել օբյեկտիվ տնտեսագետ, որն անաչառ գնահատականներ

Փաշինյանը նախապատրաստվում է հոկտեմբերի 1-ին

Սինգապուրի վարչապետը պատրաստ է մասնակցել Երեւանում կայանալիք Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին, իսկ Իրանի նախագահը հրավիրված է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով, օգոստոսի 8-ին աշխատանքային այցով ժամանեց Ղրղըզստանի Հանրապետություն՝ Իսիկ Կուլի շրջանի Չոլպոն-Ատա քաղաք։ Հայաստանն այս տարի նախագահում է ԵԱՏՄ մարմիններում, եւ Փաշինյանը՝ որպես ԵԱՏՄ մարմիններում նախագահող երկրի ղեկավար,

Բագրավան գյուղում այրվել է մոտ 900 հակ անասնակեր

Օգոստոսի 15-ին, ժամը 13:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Բագրավան գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում այրվում է խոտի դեզ:  Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:10-ին, մարվել՝ 18:00-ին: Այրվել են անասնակեր (մոտ 900 հակ) և ծղոտ (մոտ 400 հակ):

Այսպիսին է երկիրը, երբ թելադրողը դառնում է ամբոխը․ Գեղամ Նազարյան

Հայը չի ապավինում ամբոխի զորությանը: Նրա ուժն անհատի իր կերտվածքն է: Ամբոխի ուժը նվաստ է, ամոթաբեր: Անբառ անասունի ուժ է: Եվ ինչին որ կարելի է հասնել դրանով՝ քամահրելի է եւ անհարիր մարդու ազնվացման պատմական ընթացքին: Եվ եթե գալիք ժամանակներում աշխարհն անգամ թաղվի վայրագ խելահեղության մեջ, հայը պետք է ապավինի իր հոգեւոր օրենքների դաշնությանը, որ իր

Օգոստոսի 17-ին Ծաղկաձորում կմեկնարկի «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» համաժողովը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Կոտայքի մարզպետարանի նախաձեռնությամբ 2019 թվականի օգոստոսի 17-ին, ժամը 10:00-ին Ծաղկաձորի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում մեկնարկելու է «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովը: Համաժողովին ներկա կգտնվեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը, ոլորտային գերատեսչությունների ղեկավարներ, պատգամավորներ, մարզպետներ, պետական այրեր, տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող գործարարներ, օտարերկրյա ներդրողներ և

Ամերիկայի Հայ դատը Պոմպեոյին խնդրել է վերանայել Համաշխարհային բանկի վերլուծությունը, որը Հայաստանը դասակարգել է «միջինից բարձր եկամուտ» ունեցող երկրների շարքում

«Այս շատ վիճելի ձևակերպումը, որն արվել է Երևանից դուրս և Հայաստանի գյուղական համայնքներում լայնորեն տարածված մշտական աղքատության պայմաններում, Հայաստանը դուրս է թողնում MCC դրամաշնորհներից»,- բացատրել է Համբարյանը:

Երեւան էին բերվել սահմանային կորպուսների զորամիավորումներ. Մարտի 1-ի գործով Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արշակ Կարապետյանի ցուցմունքը

«Առաջին լրատվական»-ը հրապարակել է Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում 2008 թվականին Երևանի կայազորի պետ, այժմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արշակ Կարապետյանի նախաքննական ցուցմունքը: «2008թ. փետրվարի 19-ին ՀՀ նախագահի ընտրություններից հետո Երևան քաղաքում սկսվեցին դժգոհության ալիքներ, տեղի էին ունենում հանրահավաքներ, ցույցեր, որոնք անցկացվում էին Ազատության հրապարակում: Այդ նույն ժամանակահատվածում, իմ հիշելով, Ադրբեջանի Հանրապետությունում, շփման գծում

Գրիգոր Երիցյան. «Այս խումբը «հայկական արժեքների» քողի տակ ստորագրություններ է հավաքում, որ պաշտպանի բռնության իր իրավունքը»

Պաշտոնապես դիմել եմ Երևան քաղաքի Կենտրոնի ոստիկանության բաժին՝ անհապաղ հեռացնելու առանց համայնքի ղեկավարի թույլտվության տեղադրված սեղանները: Ոչ ոք իրավունք չունի մեր քաղաքում հանգիստ ու հրապարակային ոտնահարել երևանցիների արժանապատվությունը: Ոստիկանությունն արդեն նյութեր է նախապատրաստել մի քանի քաղաքացիների ահազանգի հիման վրա:

Արփինե Հովհաննիսյան. Ես ողջունում եմ իշխանությունների, այսպես ասենք, հանձնառությունը՝ սկսել պայքարել մի բանի դեմ, որի հիմնական նախաձեռնողն իրենք են եղել. «Հրապարակ»

Նախ սկսենք նրանից, որ ատելության խոսքի հասկացությունը միջազգային փաստաթղթերում սահմանված չէ։ Բացի այդ, ատելության խոսքի շրջանակներն ու սահմանները տարբեր կոնտեքստներում տարբեր կերպ կարող են ընկալվել։

Նիկոլ Փաշինյան. Նախկինում, երբ անշարժ գույքի գործարքների աճի մասին գրառումներ եմ արել, շատ ակտիվ են եղել այն օգտատերերը, որոնք նշում են, թե մարդիկ տները վաճառում են եւ հեռանում

Հարգելիներս, Ձեր ասած իրավիճակում անշարժ գույքի գները եւ գործարքները ոչ թե աճում են, այլ նվազում, որովհետեւ վաճառողները շատ են լինում, իսկ գնողները քիչ, եւ մարդիկ նույնիսկ մեծ ցանկություն ունենալով՝ տարիներով չեն կարողանում վաճառել իրենց բնակարանը: Մոտավորապես նման իրավիճակ գոյություն ուներ 2018 թվականի հեղափոխությունը:

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել` Հնդկաստանում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի և սողանքների արդյունքում հարյուրավոր մարդկային զոհերի և ավերածությունների կապակցությամբ

Նա իր վշտակցությունն է հայտնել նախագահ Ռամ Նաթ Քովինդին և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին` զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթելով ոգու արիություն և տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:

Կտեղծվի «Վարչապետն է Ձեր զբոսավարը» գովազդային հոլովակը

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախաձեռնությամբ մեկնարկել է «Վարչապետն է Ձեր զբոսավարը» արշավը։ Օգոստոսի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալեց Նիդերլանդերից և Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկներին՝ նրանց ներկայացնելով Երևանի զբոսաշրջային գրավչությունները։ Ընդ որում, 2 տասնյակից ավելի զբոսաշրջիկների համար անակնկալ էր ինչպես այցելությունների երթուղին, այնպես էլ «ուղեկցող զբոսավարը»։ Խումբը վարչապետի ուղեկցությամբ զբոսաշրջային ավտոբուսով շրջայց կատարեց Երևանի զբոսաշրջային

31 ահազանգ է ստացվել խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ

Օգոստոսի 15-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 31 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 3000 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 200 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 3000 քմ, 1000 քմ, 400 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 300 քմ, Էրեբունի վարչական

Որպեսզի աղբը վերանա

Թե ինչով է ավարտվելու քաղաքապետարան-«Սանիթեք» դիմակայությունը, դժվար է ասել: Իմ տպավորությամբ՝ խնդիրն այնքան է սրվել, որ առանց դատարանի հարցը չի լուծվի: Մենաշնորհ ունեցողը ինքնակամ չի ցանկանա հրաժարվել իր երաշխավորված եկամուտից, որը ստանալու համար առանձնապես ջանքեր չի գործադրում: Մենք էլ՝ քաղաքացիներս (եւ, հուսով եմ, նաեւ քաղաքապետարանը), չենք կարող հանդուրժել, որ Երեւանում պարբերաբար աղբի սարեր գոյանան: Խնդիրն,

Անշարժ գույքի գրանցման գործարքներն այս հուլիսին նախորդ տարվա հուլիսի համեմատ աճել են 17.1%-ով

Երևանում 2019 թվականի հուլիսին բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քառ. մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի հունիսի համեմատ աճել են 0.7 %-ով, իսկ 2018 թվականի հուլիսի համեմատ՝ 9.8 %-ով:

Բախվել են միկրոավտոբուսը եւ մեքենան. կա վեց տուժած

«Mercedes E 350» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հրաժարվել է հոսպիտալացումից:

Ոստիկանները կանխել են Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցող «ռազբորկան», բերման ենթարկել մեկ տասնյակից ավելի անձանց. shamshyan.com

«Ռազբորկայի» վայրում հայտնաբերվել է 2 հատ «Մակարով» տեսակի ատրճանակ, ամեն մեկը լիցքավորված 9 մմ տրամաչափի փամփուշտներով:

«Սյունիքում քաղաքական հետապնդման դեպք կա». ԱԺ պատգամավոր

Սիսիանի դպրոցներից մեկում է, ասել են, որ իրենց ստիպում են, որ գրադարանում տեղավորեն ՔՊ-ական պատգամավորներից մեկի մորը…

Ավագ Հարությունյան. «Կինն ու գինին առ Լույս գնալու ճանապարհ են». (Տեսանյութ)

Ավագ Հարությունյանի հաջողության պատմությունը

Վարչապետի հանձնարարականով ԲՈԿ-ը կքննարկի ՀՊՏՀ ռեկտորի ԺՊ-ի ատենախոսության հարցը. pastinfo.am

Բարձրագույն որակավորման կոմիտեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հանձնարարականով պետք է համապարփակ քննարկի և տրամադրի ամբողջական տեղեկատվություն Պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Ռուբեն Հայրապետյանի ատենախոսության վերաբերյալ։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ԲՈԿ-ից։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ այդ նպատակով ձևավորելու է մասնագետներից բաղկացած հանձնաժողով. «Հաշվի առնելով ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության շուրջ

Արամ Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել

Հաշվի առնելով ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի վարորդն ու օգնականը հանդիսացած Արամ Բարսեղյանի և մյուսների կողմից ՀՀ պետական բյուջեի միջոցներից խոշոր և առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով վերջին օրերին սոցիալական ցանցերի առանձին օգտատերերի կողմից տարածած անհիմն հայտարարություններն Արամ Բարսեղյանի նկատմամբ իբր քաղաքական հետապնդում

ՀՔԾ-ի հետքայլը՝ Արամն ազատության մեջ է. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ՀՔԾ-ն Արամին առաջադրեց մեղադրանք, նա ցուցմունք տվեց, ընդունեց իր մեղքը, իմ և իր այլ ընկերների կողմից հավաքագրված գումարը փոխանցվեց դեպոզիտային հաշվեհամարի վրա՝ մինչև դատարանի վերջնական վճիռը փոխհատուցելով իրեն վերագարվող վնասը և ազատ արձակվեց՝ երկրից չբացակայելու ստորագրությամբ: Եվս մեկ անգամ շեշտում եմ,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031