Օրվա լրահոսը

Ucom-ի բաժանորդները կվայելեն Արցախում ռոումինգի նվազեցված սակագները

Ucom ընկերության շարժական կապի բաժանորդներն Արցախում կօգտվեն մշտապես կապի մեջ մնալու հնարավորությունից ռոումինգի նվազեցված սակագներով։ 2019թ․ օգոստոսի 1-ից Արցախում ճամփորդելիս Ucom ընկերության բաժանորդները կվայելեն ռոումինգի հետևյալ նվազեցված սակագները․ դեպի Հայաստան և տեղական զանգերի համար կգործի 38 ՀՀ դրամ/րոպե սակագինը, մուտքային զանգերի համար՝ 25 ՀՀ դրամ/րոպե և կարճ հաղորդագրությունների սակագինը կկազմի 40 ՀՀ դրամ/SMS։ «Մինչ այդ

«Սանիթեք» ընկերության կարճաժամկետ և երկարաժամկետ առաջարկները քաղաքապետարանին

 Այսօր տեղի ունեցած մամուլի  ասուլիսի ընթացքում «Սանիթեք» ընկերության տնօրենի կողմից ներկայացվեցին երկու առաջարկություններ` կարճաժամկետ և երկարաժամկետ, որոնք շահեկան կլինեն բոլոր կողմերի համար և կլուծեն ստեղծված իրավիճակը: Որպես կարճաժամկետ լուծում՝  ընկերությունն առաջարկում է մեկտեղել ջանքերը՝ օգտագործելով քաղաքապետարանի կողմից արդեն իսկ ձեռք բերված աղբատար մեքենաները և աղբադույլերը: Ընկերությունը վստահ է, որ ջանքերի մեկտեղումն ու համատեղ աշխատանքը կբերեն

«Եթե լիներ քաղաքական շահառու, նույն իջեւանյան իրադարձություններից կարելի էր Մարտի 1-ին մոտ արյունալի դեպքեր սարքել». Աղասի Ենոքյան

Մեր հարցին՝ կարծում եք ժողովուրդը, հաշվի առնելով, որ արդեն տեսել ենք, թե ինչպիսի ղեկավար է Ռոբերտ Քոչարյանը, որի օրոք եղել են արյունալի իրադարձություններ՝ Մարտի 1, Հոկտեմբերի 27, «Ա1 +»-ի փակումը, Պողոս Պողոսյանի սպանությունը, ստրատեգիական օբյեկտների օտարումը եւ մի շարք այլ բաներ, կգնա՞ նրա հետեւից, Աղասի Ենոքյանը պատասխանեց. «Չէ, չեմ կարծում նրա հետեւից կգնա, դրա համար ասում եմ՝ պետք է լինի ինչ-որ միասնական միջինացված կերպար»:

«Մենք ուզում ենք հիմա էլ դատարաններում բոլորը լինեն Արմեն Դանիելյաննե՞ր, սա՞ է դատական բարեփոխում կոչվածը». Աղասի Ենոքյան

Ըստ քաղաքագետի, այն մարդիկ, որոնք վստահելի չէին, հենց նրանք են այսօր իշխանությունների կամակատարը:

«Սանիթեք»-ը սկսում է արբիտրաժային գործողությունները ՀՀ կառավարության հետ

Ընկերությունից  պնդում  են՝ քրեական գործն ապօրինի է,  բայց պատրաստ են վերանայել հարաբերություններն ու 4 մլն դոլարի ներդրում անել

Պայթյուն Երեւան-Սեւան ճանապարհին. վնասվել է նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի՝ Շշի Մելոյի, մեքենան. Shamshyan.com

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեռևս անհայտ պայմաններում, ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի ձայն է լսվել Երևան-Սևան ավտոճանապարհի Արծվի թևերի հարևանությամբ գտնվող կամրջի հատվածում։ Պայթյունի հետևանքով վնասվել են նշված վայրում կայանված Range Rover մակնիշի 555 LL 05 համարանիշի և Nissan մակինիշի 35 MD 686 համարանիշի ավտոմեքենաները։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։

«Եթե այս տեսքով օրենքը շարունակվի քննարկվել, ուրեմն մենք վերադառնում ենք բրեժնեւյան ժամանակները, երբ եթերում կար ընդամենը մեկ ալիք». Աղասի Ենոքյան

Աղասի Ենոքյանն ասաց, որ ներկա իշխանությունները ձգտում են մոնոպոլիզացնել իշխանության ամբողջ դաշտը. «Ամբոխավարական մեթոդներով գրավելով գործադիր եւ օրենսդիր իշխանությունները, մենք տեսանք, որ նրանք հիմա անցել են լուրջ հարձակման դատական իշխանության նկատմամբ: Հաջորդ թիրախը լինելու է մամուլը: Մամուլի շուրջ շատ զարգացումներ ենք տեսնում, որոնք ես գնահատում եմ որպես սպառնալիք»:

«Սա անպատասխանատու եւ անպարկեշտ հայտարարություն էր». Աղասի Ենոքյանը՝ Փաշինյանի գրառման մասին

Փաստորեն, նա ասում էր, որ պետք է ըստ էության պատժել, բերել նախկինների ներկայացուցիչներին այն վիճակի, որ պերաշկի էլ չկարողանան ուտել, այսինքն, երեւի ուզում են էլի մոնոպոլիա հաստատեն եւ որոշեն, թե ով կարող խորոված ուտեն, ով կարող է պերաշկի ուտել: Խոսքը պատժամիջոցների մասին է ու մենք տեսնում ենք, որ նման զարգացումները շատ են մամուլի աշխարհում

«Ես պաշտպանում եմ Քոչարյանին՝ պաշտպանելով նաեւ ինձ դրանով»

Ըստ Ստեփան Մարգարյանի՝ եթե Քոչարյանը չտար հրաման արտակարգ դրության, զոհեր լինեին, այսօր ես կողմ կլինեի, որ նրա նկատմամբ գործ հարուցեին պաշտոնական պարտականությունները չկատարելու, անգործության համար: ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Ստեփան Մարգարյանը երեկ ասուլիս էր հրավիրել եւ պատմում էր, թե ինչքան լավն են եղել Քոչարյանի ղեկավարած տարիները Հայաստանի համար: «Առավոտի» հետ զրույցում հարցին՝ ձեր ասուլիսից հետո

«ԿԵՆԴԱՆԱՊԱՏՈՒՄ». մահացու հիվանդության տարածման վտանգը՝ 27 շան քնեցման պատճառ (ֆոտոշարք եւ տեսանյութ)

Կենդանասերների խմբերում մեղադրանքներ են հնչում նաեւ այն մասին, որ ՀՈԱԿ-ը հաշվի չի առել հետեւյալ հանգամանքները՝ տիկին Լիզան 70 տարեկան է, երկար տարիներ խնամել է շներին, փրկել նրանց, պահել՝ ոնց կարողացել է, եւ գուցե չի էլ իմացել, որ շները հիվանդ են

Unison Duet-ը բացառիկ համերգ կունենա՝ ուղղված սահմանամերձ գյուղերի հոգեւոր զարթոնքին

«Ծրագիրը գործում է չորս տարի, երեք տարի է զբաղվում ենք սահմանամերձ գյուղերի երաժշտական դպրոցների աջակցությամբ: Անցյալ  տարի Աչաջուր գյուղում առաջին անգամ բացվեց ջութակի դասարան, 12 հոգանոց ջութակի դասարանը ապահովեցինք գործիքներով, հոգացինք ծախսերը: Ուրախալի է, որ մեզ միանում են գյուղապետարանները»,-«Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում հայտնեց Լոս Անջելեսի Unison Duet Music Production-ի համահիմնադիր, դաշնակահարուհի Շուշան Հակոբյանը: Նաեւ

Բալետի հայ պարողները փայլում են, իսկ բալետային ակադեմիա ու մրցույթ Հայաստանում չկա

Հայաստանում պրոֆեսիոնալ բալետային արվեստը զարգացել է 1920-ականներից՝ շնորհիվ մի շարք հայազգի արտիստների, որոնք կրթություն են ստացել եւ հանդես եկել Անդրկովկասում: Երեւանում 1923թ. գործել են Մխիթարյանի եւ Ավետիքյանի ռիթմի ու պլաստիկայի դպրոցները, իսկ 1924թ. Վահրամ Արիստակեսյանը հիմնեց պարարվեստի ստուդիա եւ առաջին բալետային ներկայացումը Դելիվի «Կոպելիան» էր: Եվ այդ ստուդիայի սաներից Էդուարդ Մանուկյանը, Պավլինե Բուռնազյանը, Զարեհ Մուրադյանն

«Լուսավոր Հայաստան» Կուսակցությունը սրտանց շնորհավորում է «Առավոտ» օրաթերթի  25-ամյա հոբելյանը։

Մենք վստահ ենք, որ ի թիվս մի շարք լրատվամիջոցների, «Առավոտ»-ն իր  անձնակազմի կողմից դրսևորվող էնտուզիազմի, դասական լրագրության կանոնները պահպանելու և բարձր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ, ունի իր  անուրանալի դերակատարումը անկախ Հայաստանի մամուլի զարգացման գործում: Ժամանակի պահանջների և տեխնոլոգիական զարգացման տեմպերի հետ համաչափ քայլելու և շարունակական արժանահավատ բովանդակությամբ ներկայանալու ճանապարհին մաղթում ենք անխափան, ակտիվ գործունեություն։ Հարգանքով` «Լուսավոր Հայաստան» կուսակցություն

«Սանիթեք». «Քրեական գործի նպատակն է՝ անարդար եւ խտրական ճանապարհով մասնավոր ներդրողի սեփականության բռնագրավումն իշխանության կողմից» (տեսանյութ)

«Սանիթեք»-ի ղեկավարը հայտարարում է՝ քաղաքական դրդապատճառներով իշխանություններն ուզում են սպառել ընկերության ֆինանսական ռեսուրսներն ու ընկերությունը բռնագրավել 

Նվազագույն աշխատավարձի պերճանքն ու թշվառությունը

Պետականորեն սահմանված նվազագույն աշխատավարձի, առավել եւս դրա ցանկալի մակարդակի խնդիրը առավել վիճարկվածներից է տնտեսագետների շրջանում: Մշտապես կա բանավեճ դրա սոցիալական եւ տնտեսական հետեւանքների, դրանց հավասարակշռման վերաբերյալ: Իրականում հավասարակշռման հարթություններն ավելին են՝ պետական եւ մասնավոր հատված, փոքր եւ մեծ ձեռնարկություններ, կենտրոն եւ տարածաշրջաններ, բյուջետային ֆինանսներ եւ բիզնեսի բեռ, եւ այլն: Վերջին տասնամյակում Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական

Դասախոսը գտնվելով «Աբովյան» ՔԿՀ-ում, չի ստացել որեւէ ծանուցում ԴԱՀԿ-ից՝ իր վերաբերյալ հարուցված կատարողական վարույթի մասին

Երեւան քաղաքի Ծարավ Աղբյուրի 55/5 հասցեում կառուցվող դասախոսներին հատկացվելիք համալսարանական շենքում բնակարանների հերթագրման ցուցակում ընդգրկելու, բնակարան տրամադրելու, 5.000 ԱՄՆ դոլար հափշտակելու գործով Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Մարգարյանը որոշել է պայմանական վաղաժամկետ ազատ արձակել խարդախության համար 11 տարով դատապարտված դասախոսին: Վերջինս 6 տարի արդեն ազատազրկված է եղել, պատիժը կրելիս դրական վարքագիծ է դրսեւորել: Սա

Հարկային վարքագիծը չշտկած տնտեսվարողներին ՊԵԿ-ը հորդորում է ամբողջությամբ հայտարարագրել իրացման շրջանառությունը

ՊԵԿ-ը Սևանում հարկ վճարողների հետ քննարկել է հարկային վարչարարության հարցեր

Դատախազությունը՝ ի պատասխան Շիրակի պետական համալսարանում առերևույթ կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ քրեական գործի շրջանակներում մեղադրանքների

Շիրակի պետական համալսարանում առերևույթ կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ քրեական գործը ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու վերաբերյալ ՀՀ դատախազության տարածած տեղեկատվությունը տարատեսակ սուբյեկտիվ, չհիմնավորված և ակնհայտ ապատեղեկատվություն պարունակող մեկնաբանությունների տեղիք է տվել, ինչի կապակցությամբ պարզաբանվում է հետևյալը: Նախ՝ հաղորդագրությունը վերաբերել էր Շիրակի պետական համալսարանին առնչվող առերևույթ կոռուպցիոն այն չարաշահումներին, փաստական հանգամանքներին, որոնք առնչվում են հիմնականում 2011-2017թ., դրանց

Արտակ Դավթյանն ու Կարեն Աբրահամյանը քննարկել են ռազմական համագործակցության և գործողությունների համադրման հետագա անելիքները

Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում աշխատանքային այցով պաշտպանության բանակում գտնվող ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ,  գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը,  ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ, օգոստոսի 1-ին այցելել է հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մշտական տեղակայման վայր և առաջնագիծ: ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը տեղում ծանոթացել է օպերատիվ-մարտավարական իրադրությանը, կատարված ինժեներա-ամրաշինական աշխատանքներին,

Ալիեւը որոշեց «հիշեցնել» իր մասին

Սահմանին կրկին որոշակի լարվածության աճ կա Հուլիսի 27-ին եւ 28-ին Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի պետական սահմանի հյուսիս-արեւելյան հատվածում դիպուկահարների ներգրավմամբ իրականացրել են սադրիչ գործողություններ, որոնց հետեւանքով սպանվել է ՀՀ Զինված ուժերի զինծառայող Արման Բուլղադարյանը եւ վիրավորվել է եւս երկու զինծառայող: Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումներն անտեսում են այս տարի Վիեննայի գագաթաժողովի ընթացքում ստանձնած պարտավորվածությունները, հաջորդ օրը

Հայաստանը պետք է բարենպաստ վայր լինի երիտասարդ տաղանդների համար․ նախագահ Սարգսյանը տեսակապի միջոցով զրուցել է «Սևան ստարտափ սամիթ-2019»-ի մասնակիցների հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ երեկոյան տեսակապի միջոցով միացել է «Սևան ստարտափ սամմիթ-2019»-ի մասնակիցներին, զրուցել նրանց հետ, հետաքրքրվել սամմիթի ընթացքով և պատասխանել նրանց հարցերին։ «Սա հրաշալի նախաձեռնություն է, և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր սկսել են այն: Կարծում եմ՝ այս նախաձեռնությունը մեծ հաջողություն կունենա: Այն շատ կարևոր է հատկապես Հայաստանի համար, որովհետև Հայաստանը,

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի շնորհավորանքը «Առավոտ» օրաթերթի հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ

«Առավոտ» օրաթերթի հարգելի՛ աշխատակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ «Առավոտ» օրաթերթի հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ: Մեծ է ձեր ավանդը հայկական ազնիվ ու անաչառ լրագրության կերտման ճանապարհին: Լրագրողի ամենօրյա բարդ աշխատանքն ունի հանրային կարեւորություն: Այն երկրում ժողովրդավարության զարգացման խթանիչ ուժ եւ հանրային մարմինների նկատմամբ հասարակական վերահսկողության կարեւոր երաշխիքներից է: Դուք, սահմանելով պատասխանատու լրագրության բարձր նշաձող, մեկ անգամ չէ, որ

Զարմացնող ու շարունակվող

Թավշյա հեղափոխությունն ավարտվեց: Ավարտվեց Նիկոլ Փաշինյանի և նրա կողմից քայլ անողների բացահայտ հաղթանակով: Ասում ենք բացահայտ հաղթանակով ավարտվեց, բայց հաղթանակը հաղթողներին ոչ միայն հաղթանակի քաղցրահամ պտուղներ է մատուցում, այլև բազմաթիվ ու բազմաբարդ խնդիրների առաջ է կանգնեցնում, որոնց լուծումները ոչ միայն օբյեկտիվ, այլև չափազանց սուբյեկտիվ դժվարությունների հետ է կապված, և ,սուբյեկտիվ դժվարություններե ասելով՝ նկատի ունենք հակահեղափոխականներին

ԱՄՆ-ն չի չեղարկել Հայաստանին տրվող ֆինանսական օգնությունը. Տեղեկատվության ստուգման կենտրոն

Մի քանի օր է, ինչ մի շարք ԶԼՄ-ներում և սոցիալական տարբեր հարթակներում ակտիվորեն շահարկվում է ԱՄՆ-ի՝ Հայաստանին և Արցախին տրամադրվող ֆինանսական օգնության չեղարկման լուրը։ Նախ հարկ է նշել, որ ԱՄՆ-ի՝ ֆինանսական օգնության չեղարկման մասին խոսք գնալ չի կարող՝ հատկապես հաշվի առնելով Հայաստանում 2018թ. սկսված ժողովրդավարացման գործընթացներին Միացյալ Նահանգների դրական վերաբերմունքն ու տարբեր մակարդակներում դրա արտահայտումը։

ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ

Ծեր գնչուհին բախտս կարդաց Եւ կիսաձայն ինձ շշնջաց. -Քեզ խփեցիր պատեպատ, Բայց չդառար դեպուտատ:

Հայաստանի 29 պատանի շախմատիստներ Սլովակիայում մասնակցում են ԵԱ-ին

Բրատիսլավայում այսօր մեկնարկում է շախմատի Եվրոպայի պատանիների անհատական առաջնությունը, որին մասնակցում են 49 երկրների 8-ից 18 տարեկան տղաներ եւ աղջիկներ: Հայաստանը ներկայացված է 29 մասնակցով, որոնք հանդես են գալու տղաների եւ աղջիկների բոլոր վեց տարիքային խմբերում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ  

Ոստիկանության ծառայողների իրավունքների երաշխավորման հարցով Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան

Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան ոստիկանության այն ծառայողների իրավունքների երաշխավորման հարցով, որոնց նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում: Հարցն այն է, որ գործող օրենսդրությամբ ոստիկանության ծառայողի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակում վերջինս միաժամանակ զրկվում է աշխատավարձի վճարման, սեփական նախաձեռնությամբ ոստիկանությունում ծառայությունից ազատվելու, ինչպես նաև այլ պաշտոնի նշանակվելու հնարավորություններից, բացառությամբ գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանք

25 տարվա սկզբունքները

Այս օրերին «Առավոտ» օրաթերթը նշում է իր 25-ամյակը: Գրեթե ամբողջ այս ժամանակահատվածում, սկսած 1994 թվականի դեկտեմբերի 6-ից ես այդ լրատվամիջոցի գլխավոր խմբագիրն եմ, եւ, հետեւաբար, կարող եմ խոսել քառորդ դար դավանած մեր սկզբունքների մասին: Այդ սկզբունքներն ամենեւին օրիգինալ չեն, դրանք շարադրված են լրագրության բազմաթիվ դասագրքերում ու նաեւ մեր թերթի վարքականոնում: Բավական է այն կարդալ, եւ

Մարիա Զախարովան Բաքվին ու Երևանին զսպվածության կոչ է արել

Հայ-ադրբեջանական սահմանին հետագա լարվածությունն անթույլատրելի: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան՝ կողմերին զսպվածության կոչ անելով: «Մենք իսկապես մտահոգված ենք հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի լարվածությամբ, որի հետևանքով զոհվել է մեկ հայ զինծառայող, կան վիրավորներ երկու կողմերում , ցավակցություն ենք հայտնում զոհվածի հարազատներին և մերձավորներին և շուտափույթ ապաքինում ենք մաղթում

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031