Օրվա լրահոսը

ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ

Ծեր գնչուհին բախտս կարդաց Եւ կիսաձայն ինձ շշնջաց. -Քեզ խփեցիր պատեպատ, Բայց չդառար դեպուտատ:

Հայաստանի 29 պատանի շախմատիստներ Սլովակիայում մասնակցում են ԵԱ-ին

Բրատիսլավայում այսօր մեկնարկում է շախմատի Եվրոպայի պատանիների անհատական առաջնությունը, որին մասնակցում են 49 երկրների 8-ից 18 տարեկան տղաներ եւ աղջիկներ: Հայաստանը ներկայացված է 29 մասնակցով, որոնք հանդես են գալու տղաների եւ աղջիկների բոլոր վեց տարիքային խմբերում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ  

Ոստիկանության ծառայողների իրավունքների երաշխավորման հարցով Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան

Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան ոստիկանության այն ծառայողների իրավունքների երաշխավորման հարցով, որոնց նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում: Հարցն այն է, որ գործող օրենսդրությամբ ոստիկանության ծառայողի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակում վերջինս միաժամանակ զրկվում է աշխատավարձի վճարման, սեփական նախաձեռնությամբ ոստիկանությունում ծառայությունից ազատվելու, ինչպես նաև այլ պաշտոնի նշանակվելու հնարավորություններից, բացառությամբ գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանք

25 տարվա սկզբունքները

Այս օրերին «Առավոտ» օրաթերթը նշում է իր 25-ամյակը: Գրեթե ամբողջ այս ժամանակահատվածում, սկսած 1994 թվականի դեկտեմբերի 6-ից ես այդ լրատվամիջոցի գլխավոր խմբագիրն եմ, եւ, հետեւաբար, կարող եմ խոսել քառորդ դար դավանած մեր սկզբունքների մասին: Այդ սկզբունքներն ամենեւին օրիգինալ չեն, դրանք շարադրված են լրագրության բազմաթիվ դասագրքերում ու նաեւ մեր թերթի վարքականոնում: Բավական է այն կարդալ, եւ

Մարիա Զախարովան Բաքվին ու Երևանին զսպվածության կոչ է արել

Հայ-ադրբեջանական սահմանին հետագա լարվածությունն անթույլատրելի: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան՝ կողմերին զսպվածության կոչ անելով: «Մենք իսկապես մտահոգված ենք հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի լարվածությամբ, որի հետևանքով զոհվել է մեկ հայ զինծառայող, կան վիրավորներ երկու կողմերում , ցավակցություն ենք հայտնում զոհվածի հարազատներին և մերձավորներին և շուտափույթ ապաքինում ենք մաղթում

Սրբապղծությունը հասավ նաև Դավիթաշենի գերեզմաններ. shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 1-ին, SHAMSHYAN.com-ը հեռախոսազանգեր է ստացել քաղաքացիներից, ովքեր հայտնել են, որ նույն վայրագությունը, որը կատարվել էր մի քանի օր առաջ Զովունիի, Եղվարդի, Նուբարաշենի գերեզմանոցներում, այսօր արդեն՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, տեղի է ունեցել նաև Դավիթաշեն վարչական շրջանի գերեզմանատանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն ձեռագիրն է։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, Կոտայքի մարզի

Ռազգիլդեևի ձերբակալման վայրը ՀՀ ք․ Գյումրին է նշված, բայց վարույթն իրականացնող մարմինը նրան ՀՀ քրեակատարողական հիմնարկ չի տեղափոխում

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունը հերթական անգամ մերժել է ռուս զինծառայող Ա․ Ռազգիլդեևի ծեծից հետո անցած տարվա դեկտեմբերին Գյումրիում մահացած Ջ․ Ղուկասյանի իրավահաջորդի ներկայացուցիչների միջնորդությունը։ Ջ․ Ղուկասյանի իրավահաջորդի ներկայացուցիչներ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա․ Սաքունցը, փաստաբաններ Ա․ Զալյանն ու Հ․ Հակոբյանը միջնորդել էին քննչական ու դատավարական գործողություններ կատարել գործում տեղ գտած որոշ հանգամանքների

Արեւ Պետրոսյան. «Երբ Տիգրանին ունեցա, սկսեցի դառնալ մարդ» (տեսանյութ)

Նկարչուհի Արեւ Պետրոսյանի «Հաջողության պատմությունը»:

«Այդ խմբերը ստում էին այն ժամանակ, հիմա էլ նույն բանն են կրկնում՝ օգտվելով հասարակության կարճ հիշողությունից». Արման Ղարիբյան

«ժողովրդավարական պետությունների աչքում հեղինակության հարց է առաջացնելու».

ՖԻՖԱ-ն ընտրել է լավագույն ֆուտբոլիստ անվանակարգի թեկնածուներին

Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միությունը (ՖԻՖԱ) հրապարակել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ անվանակարգի 10 թեկնածուների անունները: Նրանք են. Կրիշտիանու Ռոնալդու,  Մոհամեդ Սալահ,  Վիրջիլ վան Դեյկ, Սադիո Մանե, Լիոնել Մեսսի, ԿիլիանՄբապե, Ֆրենկի դե Յոնգ, Մաթիաս դե Լիխտ, Էդեն Ազար, Հարի Քեյն: ՖԻՖԱ-ի The Best մրցանակաբաշխությունը կայանալու է Միլանում, սեպտեմբերի 23-ին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

ԱԱ մրցագորգը տրամադրվում է պատանի հունահռոմեականներին

Ազատ ոճի ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնության ավարտից հետո Սոֆիայի մրցագորգերը տրամադրվում են հունահռոմեականներին: Վաղը պայքարի մեջ ներգրավելու են Հայաստանի պատանեկան հավաքականի հինգ անդամներ՝ 48 կգ քաշային Կարապետ Մանվելյանը, 55 կգ Սուրեն Աղաջանյանը, 65 կգ Արման Խաչիկյանը, 80 կգ Վիգեն Նազարյանը եւ 110 կգ Ռազմիկ Կուրդյանը: Հայաստանի ազատ ոճային պատանիները աշխարհի առաջնությունում նվաճեցին մեկ մեդալ: Նախորդ

Մասիս Մայիլյանը և Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետը քննարկել են Արցախի արտաքին քաղաքական օրակարգի առաջմղման գործում հայկական սփյուռքի դերի բարձրացումը

Օգոստոսի 1-ին Ավստրալիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Սիդնեյ քաղաքում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակության հանդիպումը Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել Արցախի և Նոր Հարավային Ուելս նահանգի միջև համագործակցության զարգացման և կապերի ամրապնդման վերաբերյալ՝ հաշվի առնելով որ Նոր Հարավային

Քարաթափման վտանգ Երևան-Մեղրի ավտոճանապարհին

Օգոստոսի 1-ին, ժամը 12:39-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի Մ-2 ավտոճանապարհի 355-րդ կմ-ին հարակից սարալանջում առկա է քարաթափման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները սահմանազատել են տարածքը և Մեղրիի ՃՇՇ-ի աշխատակիցների հետ իրականացրել արհեստական քարաթափում (մոտ 7 խմ): ԱԻՆ

Հայաստանն այլ ճանապարհ չունի, քան ազգային պետություն դառնալը, ինչպես, օրինակ, Եվրամիության անդամ Ֆրանսիան է. Թագուհի Թովմասյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Սիրելի լրագրողներ, որպեսզի անհատական բոլորիդ զանգերին ու նամակներին չպատասխանեմ ու կրկնվեմ, որոշեցի այսպես փոխանցեմ ասելիքս. այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստին չեմ մասնակցել եւ չգիտեմ, թե ինչ մանրամասներ են խոսվել ՀՀ արդարադատության նախարարի հետ «Կանանց դեմ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի»

Եռաբլուրի պղծված շիրմաքարերը մաքրվել են (ֆոտոշարք)

Շիրմաքարերը մաքրել են զոհվածների հարազատները եւ այլ քաղաքացիներ

«Եթե Քոչարյանի համար փողոցում 10 հոգի չգնդակահարելը իշխանության իմպոտենցիա է, թող համարի, որ մենք իրենից տարբերվում ենք դրանով, դե ինքը միակ «վոինն» էր. Հրաչյա Հակոբյան

«Կոնկրետ իր պարագայում ոչ մի ձեւով իշխանության գալը հեռանկար չունի եւ նման բան չի կարող լինել, մոտ լինել անգամ չի կարող: Հանրությունը շատ ավելի շուտ փողոցում կհամախմբվի պահանջելու համար, որ ցմահ ազատազրկեք, կամ բերեք մենք ինքնադատաստանը տեսնենք Ռոբերտ Քոչարյանի, քան փողոցի միջոցով Ռոբերտ Քոչարյանը կգա իշխանության, դա պարզապես ծիծաղելի է»:

Երկու անձ կալանավորվել է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը: Նախաքննության շրջանակներում կատարված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել՝ Ծրագրի Տրանշ 1 հատվածում ենթակապալի պայմանագրի հիման վրա աշխատանքներ իրականացնող ենթակապալառու ընկերության տնօրենի կողմից ընկերության

«Առավոտ» օրաթերթը եղել և մնում է մերօրյա մեդիադաշտի լավագույն հարթակներից մեկը. Ստյոպա Սաֆարյանի շնորհավորանքը

Հարգելի «Առավոտ» օրաթերթի խմբագրություն, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի անձնակազմը և ես սիրով շնորհավորում ենք սիրված օրաթերթի խմբագրության ողջ անձնակազմին և պարոն Արամ Աբրահամյանին՝ մեծ ժողովրդականություն վայելող թերթի հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ։ Իր երկարամյա գործունեության ընթացքում «Առավոտ»-ը մշտապես ցուցաբերել է հետևողական ու անկողմնակալ մոտեցում իր կողմից կատարված լուսաբանումներում՝ ընդգծելով մամուլի ու լրատվության կարևորագույն դերը յուրաքանչյուրիս

«Ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ գրականություն են ուղարկում Քոչարյանին, միգուցե հեքիաթների գիրք են ուղարկում, դա է կարդում ու երազներում կանխատեսում անում». Հրաչյա Հակոբյան

Բոլոր այն քաղաքական ուժերը, անձինք, անհատները, որոնք ուզում են ուղղակի հայտնվեն քաղաքական դիակի կարգավիճակում, կարող են իրենց անձը, իրենց կուսակցության, խմբավորման անունը կապեն Ռոբերտ Քոչարյանի հետ ու այլեւս անելիք չունենք քաղաքական դաշտում, հանրության մոտ:

Փաստաբանների դեմոնստրացիան իշխանության համար լուրջ եզրահանգումներ անելու առիթ է. Վարդան Հարությունյան

«Փաստաբանների մի հոծ զանգված, որպես դատավորի եւ մեղադրյալի միջեւ միջնորդ է պատկերացրել իր դերը»

Հայտնաբերվել է «Եռաբլուրում» շիրմաքարերին մոմ թափած անձը. (Տեսանյութ). ՀՀ ոստիկանություն

Օգոստոսի 1-ին համացանցում «Եռաբլուրում պղծել են հերոսների շիրիմները» վերտառությամբ տեսանյութ էր տարածվել, ուր երեևում է, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում «ապրիլյան պատերազմի» հերոսների շիրմաքարերին ինչ-որ նյութից առաջացած հետքեր կան։ ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարականով ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումներ՝ կատարվածի հանգամանքները կարճ ժամանակում բացահայտելու ուղղությամբ։ Արդյունքում՝ Աշտարակի ոստիկանները տեղեկություններ ստացան, որ Աշտարակի

Հայտնի է Եռաբլուրը պղծողի անունը. բացառիկ մանրամասներ. Armlur.am

ArmLur.am-ի քիչ առաջ հայտնի դարձավ, որ իրավապահները Եռաբլուրի պղծման գործով հայտնաբերել են մեկ անձի: Մեր տեղեկությոններով՝  վերջինիս անունը Գրետա Մնացականյան է: Որքան էլ տարօրինակ է, այս պահին քննվող վարկածով շիրմաքարերը պղծողը կին է եղել: ArmLur.am-ի տեղեկություններով՝ Գ. Մնացականյանը արդեն իրավապահներին հայտնել է, թե ինչու է այդ քայլին գնացել: Նա բացատրել է, որ վերևից (Բարձյալը) իրեն

Մհեր Մկրտչյանի պատվերով գրված պիեսի, հոգեհարազատների հանդիպման ու «Նռանէ»-ի մասին

Հարցազրույց «Նռանէ» մանկապատանեկան թատրոնի տնօրեն Մարինե Իսրայելյանի հետ – Ո՞րն է «Նռանէ»-ի առանձնահատկությունը, եւ գործունեության ընթացքում թատրոնը հատկապես ի՞նչն է շեշտադրում: – Թատրոնի առանձնահատկությունը իր ժանրի մեջ է, որպես այդիսին՝ մանկապատանեկան թատրոն Հայաստանում չկա: Կան մանկական եւ պատանեկան թատրոններ, «Նռանէ»-ն սինթեզում է տարիքային երկու խմբերը՝ մշակելով համապատասխան խաղացանկային քաղաքականություն: Հենց այդ խաղացանկային քաղաքականությունն է շեշտադրվում՝

Երկրորդ անգամ ապրիլյան պատերազմում զոհված տղաների ծնողներին ցավ պատճառեցին. Արմենակ Ուրֆանյանի մայր

Ռազմական ոստիկանությունը Եռաբլուրում վերակարգ է նշանակել

Ապրիլյան պատերազմի հերոսների շիրմաքարերի պղծումը հնարավոր էր բացառել. «Սասնա ծռեր»

Եռաբլուր պանթեոնում Ապրիլյան պատերազմի հերոսների շիրմաքարերի պղծումը մեր ազգային անվտանգությանն ուղղված հոգեբանական պատերազմի հատուկ գործողություն է: Պղծարարների ձեռքով սուրբ շիրմաքարերի վրա հայտնված բծերն իրականում խարան են մեր ազգային արժանապատվության վրա: Հատկապես ծանր է հերոսների ծնողների և հարազատների հոգեվիճակը: Նրանց վերքը նորից բացվեց և նրանք երկրորդ անգամ ծանր ապրումներ ունեցան: Ցավ ի սիրտ՝ մեր զորակցութունն ենք

Պաշտպանի միջամտությամբ երեխայի խնամքի արձակուրդում գտնվող կինը վերականգնվել է նախկին աշխատանքում

Մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող կինը խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությունը իրեն նախկին աշխատանքում վերականգնելու համար: Դիմումատուի փոխանցմամբ՝ աշխատավայրից իրեն ծանուցել են, որ կազմակերպության լուծարման հիմքով ազատվել է աշխատանքից, մինչդեռ ինքը 2017 թվականից գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում: Բացի այդ, աշխատանքից ազատելիս այլ աշխատանք չի առաջարկվել` չնայած այն հանգամանքին, որ աշխատավայրում իրեն

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի շնորհավորանքը՝ «Առավոտի» 25-ամյա հոբելյանի առիթով

Ջերմորեն շնորհավորում եմ «Առավոտ» օրաթերթի խմբագրական ողջ անձակազմին՝ հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ: Իր քառորդդարյա պատմության ընթացքում «Առավոտ»-ը, շնորհիվ հաճախ հակադիր կարծիքների համադրմամբ ներկայացվող համընդգրկուն տեղեկատվության, սահմանել է պատասխանատու և անկողմնակալ լրագրության բարձր նշաձող: Բարձր արհեստավարժությամբ օժտված աշխատակազմի հետևողականության շնորհիվ «Առավոտ» օրաթերթն իր կարևոր ավանդն է ունենում համահայկական նշանակության հիմնախնդիրների բարձրացման և դրանք իշխանությունների և հասարակության ուշադրության

Քաղաքացին, անսալով ԱԺ փոխխոսնակի կոչին, դիմել է նրան՝ ընդդեմ դատավորի ընդունած վճռի

Երեւան քաղաքի բնակիչ Կարեն Խաչատրյանը նամակով դիմել էր ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանին, որը ժամանակին նման  կոչ էր արել  .«Ես կոչ եմ անում հեղափոխությունը պաշտպանող բոլոր քաղաքական ուժերին, իրավապաշտպաններին, փաստաբաններին, լրագրողներին, հասարակական կազմակերպություններին, քաղաքացիներին, որոնք ունեն փաստեր որևէ դատավորի կողմից երբևէ գործած անօրինականության, անօրինական վճռի, եկամուտների հետ անհամեմատ մեծ արժեքի տիրապետած գույքի, նախկին քաղաքական կապերի ու

Ucom-ն ավելացնում է հեռուստաալիքների քանակը 12-ով և առաջարկում է դիտել դրանք առանց հավելավճարի

Օգոստոսի 1-ից Ucom TV-ի ալիքների ցանկը կհամալրվի 12 նոր հեռուստաալիքներով, որոնցից 9-ը կհեռարձակվեն HD որակով։ Մինչև սեպտեմբերի 1-ը Ucom-ի uTV, TriplePlay, 4Play բաժանորդներն ի լրումն իրենց փաթեթներում արդեն ներառված հեռուստաալիքների հնարավորություն ունեն առանց հավելավճարի դիտելու ավելացված 12 ալիքները։ Նշյալ բաժանորդները կարող են մեկ ամիս շարունակ անվճար դիտել, իսկ հավանության դեպքում՝ իրենց փաթեթներում լրավճարով ներառել մասնավորապես

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031