Օրվա լրահոսը

Արցախի Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները առաջիկա օրերին ծառայություն են իրականացնելու ուժեղացված ռեժիմով

Արցախի ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 2-ից 10-ը ծառայությունում գործելու է թեժ գիծ:

Որսի ժամանակ քաղաքացին որսորդական հրացանի հետ անզգույշ վարվելու հետևանքով պատահական վնասել է ինքն իրեն

Օգոստոսի 2-ին, ժամը 16-ի սահմաններում, ոստիկանության Մեծամորի բաժնում հաղորդում է ստացվել, որ «հրազենային վնասվածք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Մրգաշատ գյուղի 29-ամյա մի բնակիչ: Ըստ հետաքննությամբ ձեռքբերված նախնական տվյալների` դեպքը տեղի է ունեցել Մրգաշատ գյուղի դաշտերում: Ժամը 14-ի սահմաններում, որսի ժամանակ քաղաքացին 12 մմ տրամաչափի որսորդական հրացանի հետ անզգույշ վարվելու հետևանքով պատահական վնասել է ինքն իրեն:

Գյումրիի վթարային շենքերը մինչ օրս շարունակում են ինքնաքայքայվել, ինքնափլուզվել՝ սարսափի մեջ պահելով բնակիչներին. «Ա1+»

Ընդհանուր հաշվով՝ Շիրակի մարզում 3-րդ, նաեւ մասնակի 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող 114 բազմաբնակարան է հաշվվում, բնակարանների թիվը 2500 է: Բոլորը բնակեցված են՝ առանց բացառությունների:

Թիկնապահն էր առեւանգել «Շշի Մելո» մականվամբ գործարար Մելիք Մանուկյանին պատկանող, պայթյունի հետևանքով վնասված ավտոմեքենան

«Երեք անձ ձերբակալվել է Երևան-Սևան մայրուղում գրանցված պայթյունի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում»։ Այս մասին «Հրապարակ»֊ին տեղեկացրել է Քննչական կոմիտեի լրատվության հետ վարչության պետ Նաիրա Հարությունյանը։ Shamshyan.com-ը հաղորդում է, որ հայտնաբերել և Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն են բերման ենթարկել Աբովյան քաղաքի բնակիչ՝ 43-ամյա Մարկոս Մարկոսյանին. «Վերջինս այսօր՝ օգոստոսի 2-ին, Երևան-Սևան ավտոճանապարհի՝

Ով է աստծո նման (վիպակ)

Սկիզբը՝ այստեղ․ ԳԼՈՒԽ 1, ԳԼՈՒԽ 2, ԳԼՈՒԽ 3, ԳԼՈՒԽ 4, ԳԼՈՒԽ 5, ԳԼՈՒԽ 6, ԳԼՈՒԽ 7 ԳԼՈՒԽ 8 Երբ այցելում են հրեշտակները Հիշարժան այս հանդիպումն ընդմիշտ կմնա Միքայել Գոմեսի հիշողության մեջ։ Չորս տարեկան երեխան կունենա բացահայտումներ, որոնք կհեղաշրջեն նրա ներաշխարհը՝ ծնելով իրարամերժ ցանկություններ, ծնելով խաբեություն ու վախ։ Հետագա ողջ կյանքում գլուխ կբարձրացնեն տտիպ կամ մածուցիկ

«ԱՄՆ Կոնգրեսն Այս Տարի Ընդունել է Հայամէտ Տարբեր Օրինագծեր, Ինչը Բացառիկ Է Վերջին Քսանամեակի Կտրուածքով»

Մինչ օրս, ցաւօք, ԱՄՆ կառավարութեան միայն երկու երեք ներկայացուցիչներ են արտօնուած ճամբորդելու եւ ուղղակի հաղորդակցութիւն ունենալու Արցախի կառավարութեան հետ, եւ Փալոնը փորձում է այս հարցը շտկել: Կոնգրեսում հարցը լուծուելու դէպքում, ԱՄՆ պաշտօնեաները հնարաւորութիւն կ՛ունենան ազատօրէն ճամբորդել, եւ ուղղակի կապեր հաստատել Արցախի դիւանագիտական ներկայացուցչութիւնների հետ Վաշինգտոնում, Երեւանում եւ ուղղակիօրէն Արցախի կառավարութեան  հետ:

Պայթյունի հետևանքով վնասվել են «Patriot Nissan» և «Range Rover» մակնիշների ավտոմեքենաները. ԱԻՆ

Օգոստոսի 2-ին, ժամը 12:17-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Արծվի» արձանի մոտակայքում, տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը: Վերոնշյալ ավտոճանապարհի մոտ 30 մ հատվածը դարձել է դժվարանցանելի: Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 14-րդ

«Ասպարեզ» օրաթերթի խմբագիր Աբո Պողիկյանը թողնում է պաշտոնը՝ Հայաստանում հաստատվելու նպատակով

Պողիկեան նաեւ դարձաւ Հայաստանի ՀՅԴի պաշտօնաթերթին՝ «Երկիր»ին հիմնադիր խմբագիրը։ Ան նաեւ մաս կազմած է «Երկիր Մեդիա» պատկերսփիւռի կայանի վարչութեան։

Մահացել է Վահե Դավթյանը

Ծանր ու երկարատեւ հիվանդությունը խլեց 90-ականների սիրված երգիչ, այդ ժամանակների երիտասարդների ռոմանտիկ զգացումների արտահայտող Վահե Դավթյանի կյանքը: Ցավակցում ենք հարազատներին եւ նրա արվեստի երկրպագուներին:        

Նիկոլ Փաշինյան. «Առավոտ» օրաթերթը բացառիկ դեր ունի երրորդ հանրապետությունում խոսքի ազատության մշակույթի ձեւավորման հարցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թվիթերյան էջում շնորհավորել է «Առավոտի» տարեդարձը: Նա, մասնավորապես, գրել է. Արամ Աբրահամյանին եւ «Առավոտ» օրաթերթի ողջ կոլեկտիվին սրտանց շնորհավորում եմ թերթի հիմնադրման 25-ամյակի առիթով: Թերթը բացառիկ դեր ունի երրորդ հանրապետությունում խոսքի ազատության մշակույթի ձեւավորման հարցում: Մաղթում եմ այդ դերակատարման անխափան շարունակություն: Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆ Վարչապետ Արամ Աբրահամյանին եւ «Առավոտ» օրաթերթի ողջ

Ռազմիկ Քուրդյանը պայքարելու է աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար

Սոֆիայում այսօր մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ, 110 կգ քաշային Ռազմիկ Քուրդյանը կիսաեզրափակիչ գոտեմարտում պարտության մատնեց Վրաստանի ներկայացուցիչ Մատե Գոկաձեին եւ չեմպիոնի տիտղոսը կվիճարկի իրանցի Շահրոխ Աբուզար Միքելիի հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Ցմահ դատապարտյալ. «Նոր իշխանությունից ակնկալում եմ, որ օրենքը կիրառեն»

2018թ.-ին սպանված երկու զինվոր-եղբայրների ծնողները հայտարարել էին, որ ներում են Աշոտ Մանուկյանին

ՀՀ նախագահի շնորհավորանքը «Առավոտ» օրաթերթի հիմնադրման 25-ամյակի առթիվ

Սիրելի՛ Արամ, «Առավոտ» օրաթերթի հարգարժան խմբագրակազմ, Շնորհավորում եմ բոլորիդ օրաթերթի հիմնադրման 25-ամյակի առթիվ: Հեռավոր 1994-ին նորանկախ Հայաստանի տպագիր մամուլի ընտանիքում հայտնվեց ուրույն ասելիքով մի պարբերական, որը հետագայում կուսակցական ու պետական մամուլի մեջ ստանձնեց հավասարակշռողի դժվարին դերը: Լրատվական դաշտն արդեն իսկ ուներ իր փորձառու եւ ասելիք ունեցող ներկայացուցիչները, սակայն «Առավոտը» հաջողությամբ գտավ իր հաստատուն տեղը: Ընթերցողն ընդունեց

Քննություն է տարվում՝ Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած պայթյունի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած պայթյունի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2019թ. օգոստոսի 02-ին` ժամը 12:30-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը Երևան-Սևան մայրուղու 15-րդ կմ հատվածում գտնվող կամրջի տակ նախապես տեղադրել է ռազմամթերք հանդիսացող պայթուցիկ նյութ և 2019թ. օգոստոսի 02-ին` ժամը 12:30-ի

«ԱԱԾ-ն շարունակում է զբաղվել ֆեյքերի բացահայտմամբ». Արթուր Վանեցյան. 168.am

ՀՀ Ազգային անվտանգությունը շարունակում է զբաղվել սոցիալական ցանցերում հանցակազմ պարունակող գրառումներ կատարող ֆեյք էջերի տակ թաքնված անձանց բացահայտմամբ: Այս մասին օգոստոսի 2-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: «Շարունակում ենք մեր աշխատանքները ու, եթե կլինեն հայտարարություններ և գրառումներ, որոնց մեջ կլինի հանցակազմ, և մենք կկարողանանք հայտնաբերել այդ անձանց, միանշանակ կզբաղվենք»,- ասաց Վանեցյանը: Մանրամասներին

Կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ճապոնիայի ԱԳ նախարարությունների միջև

Օգոստոսի 1-ին Երևանում կայացան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, ճապոնականը՝ Ճապոնիայի ԱԳ նախարարի փոխօգնական, Եվրոպական հարցերի բյուրոյի գլխավոր տնօրենի տեղակալ, Կենտրոնական Ասիայի, Կովկասի և ՎՈՒԱՄ-ի հարցերով հատուկ ներկայացուցիչ դեսպան Հիդեկի Ույաման (Hideki Uyama): Խորհրդակցությունների ընթացքում կողմերը գոհունակությամբ արձանագրեցին երկկողմ

Հայտնաբերվել է Երևան-Սևան ճանապարհի սկզբնամասում տեղի ունեցած պայթյունի դեպքի վայրից վնասված մեքենան վարած անձը. նա ձերբակալված է

Հայտնաբերվել է Երևան-Սևան ճանապարհի սկզբնամասում տեղի ունեցած պայթյունի դեպքի վայրից վնասված մեքենան վարած անձը: Նա ձերբակալված է: Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ին՝ ժամը 12․20-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի սկզբնամասում տեղի ունեցած պայթյունի դեպքի վայրից մի քաղաքացի առանց տեղում գործողություններ իրականացնող իրավապահների թույլտվության, պայթյունի հետևանքով վնասված մեքենաներից մեկով հեռացել է՝ չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում կարճ

Կարևորը փողը չէ. Նիկոլ Փաշինյան (Ֆոտոշարք)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի և դուստրերի հետ այցելել է Սևանա լճի ափամերձ տարածքում անցկացվող «Սևան ստարտափ սամմիթ-2019»-ին, որն անցկացվում է չորրորդ անգամ: Այն մեկնարկել է հուլիսի 28-ին: Վարչապետը ողջունելով միջոցառման մասնակիցներին` նշել է, որ ստարտափ գաղափարը շատ կարևոր է կառավարության համար: «Հաճախ են հարցնում, թե ինչ է ստարտափը, որը հաճախ են օգտագործում Հայաստանում: Կարևոր,

ՔԿ վարույթ է ընդունվել «Էյ ընդ Արի» տնօրենի կողմից խարդախություններ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրգործը

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում ստացվել և վարույթ է ընդունվել «Էյ Ընդ Ար տուր» տուրիստական գործակալության տնօրենի կողմից առերևույթ խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: 2019թ. հուլիսի 25-ին զանգվածային լրատվության միջոցներում տեղեկություններ էին հրապարակվել այն մասին, որ Եգիպտոսի Հուրգադա-Երևան թիվ OTF3703 չվերթի չկայանալու պատճառով Հուրգադայում է գտնվում ՀՀ շուրջ 100 քաղաքացի: Հրապարակումների

ԱԱԾ երկու պաշտոնատար անձինք և նրանց հանցակիցը ձերբակալվել են

Բացահայտվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպք

ՊԵԿ ղեկավարությունը Գյումրիում շրջել է ԱՏԳ սպասարկման կենտրոնի համար նախատեսված տարածքում

Առաջնահերթ Գյումրի կտեղափոխվի ավտոմեքենաների մաքսային ձևակերպումներին առնչվող գործառույթը

Տուժածները տեղափոխվել են «Ապանասենկովսկայա» ԲԿ. բժիշկները Ե.Ա.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության

Աստրախան-Ստավրոպոլ ավտոճանապարհին` տուժածների թվում կան ՀՀ քաղաքացիներ

ՔԿ վարույթ է ընդունվել տուրիստական գործակալության տնօրենի կողմից առերևույթ խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում ստացվել և վարույթ է ընդունվել «Էյ Ընդ Ար տուր» տուրիստական գործակալության տնօրենի կողմից առերևույթ խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: 2019թ. հուլիսի 25-ին զանգվածային լրատվության միջոցներում տեղեկություններ էին հրապարակվել այն մասին, որ Եգիպտոսի Հուրգադա-Երևան թիվ OTF3703 չվերթի չկայանալու պատճառով Հուրգադայում են գտնվում ՀՀ շուրջ 100 քաղաքացի: Հրապարակումների

Պայթյունի հետևանքով վնասված մեքենան հայտնաբերվել է

Օգոստոսի 2-ին՝ ժամը 12․20-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի սկզբնամասում տեղի ունեցած պայթյունի դեպքի վայրից մի քաղաքացի առանց տեղում գործողություններ իրականացնող իրավապահների թույլտվության, պայթյունի հետևանքով վնասված մեքենաներից մեկով հեռացել է՝ չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում կարճ ժամանակում մեքենան հայտնաբերվել եւ վերադարձվել է դեպքի վայր։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ

Արցախի գործող ղեկավարությունը կմասնակցի՞ Նիկոլ Փաշինյանի` Ստեփանակերտում կազմակերպած հանրահավաքին. Արման Մելիքյան

«Ինձ, այնուամենայնիվ, թվում է, որ Վիտալի Բալասանյանի խոսքն ուղղված է ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ Սամվել Բաբայանին»

Արթուր Վանեցյան. Կոչ եմ անում ֆուտբոլասերներին՝ եկեք մարզադաշտ, երկրպագեք ձեր նախընտրած թիմերին

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի ուղերձը Հարգելի ֆուտբոլասերներ Այսօր Գյումրիում եւ Երևանում կայանալիք 2 հանդիպումներով մեկնարկում է Հայաստանի բարձրագույն խմբի հերթական՝ 28-րդ մրցաշրջանը, որին մասնակցելու են 10 թիմեր: Վերջին անգամ մեր բարձրագույն խմբում մասնակիցների նման քանակ ունեցել ենք հեռավոր 2002 թվականին: Օրեր անց մեկնարկելու է նաև Հայաստանի առաջին խմբի մրցաշարը, որին մասնակցելու հայտ են ներկայացրել 18

Ստավրոպոլում խոշոր վթարի հետևանքով տուժածների շրջանում կան ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիներ

Ըստ դեսպանության ճշտած տվյալների՝ ՌԴ Ստավրոպոլի երկրամասում տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով տուժածների շրջանում կան ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիներ։ Համաձայն ստացված տեղեկատվության, տուժել է 1980թ․-ի ծնված հայազգի ՌԴ քաղաքացի Ե․Ա․ -ն ( գրանցված՝ ք․Վոլգոգրադ) և իր երկու զավակները (ծնված՝ 2010թ․-ին և 2015թ․-ին): Տուժած քաղաքացիները տեղափոխվել են Ստավրոպոլի երկրամասի Ապանասենկովսկիի շրջանային հիվանդանոց։ Դոնի Ռոստովում ՀՀ Գլխավոր

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտի ռեկտորը հրաժարական է տվել

Այսօր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանը հրաժարական տվեց՝ լքելով բուհի ռեկտորի պաշտոնը, որին նվիրել է իր կյանքի 20 տարին: Վահրամ Առաքելյանը այս տարիների ընթացքում փայլուն օրինակ դարձավ մի ռեկտորի, ով վերադասավորեց ինստիտուտի առաջնահերթությունները, սրտացավորեն ու նվիրումով լծվեց բուհի ամենամեծ ու անգամ աննշան խնդիրներն ու կարիքները լուծելու գործին, համախմբեց գիտամանկավարժական մտքի

Ամեն տարի ընտանեկան բռնությունից միջինում 10 կին է սպանվել, այս տարվա կեսին արդեն 10 սպանված կնոջ դեպք ունենք. Ստամբուլյան կոնվենցիան պե՞տք է, թե՝ ոչ

Ստամբուլյան կոնվենցիայի անհրաժեշտություն չեն տեսնում, ասում են՝ խտրականության արգելքը Եվրոպական կոնվենցիայով սահմանված է

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Առաջիկա 5 օրերին՝ հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 2-ի ցերեկը, 3-7-ը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը օգոստոսի 2, 3-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ցերեկը կնվազի 8-10, մյուս շրջաններում`

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031