Օրվա լրահոսը

Տեխնոլոգիական ոլորտի 89 նորաստեղծ ընկերություն արդեն ստացել է հարկային արտոնության հավաստագիր

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում շարունակվում է տեխնոլոգիական ոլորտի նորաստեղծ ընկերություններին հարկային արտոնության հավաստագրի տրամադրման գործընթացը։ Արդեն նախարարություն է  դիմել շուրջ 130 ընկերություն։ Կայացած 4 նիստերի արդյունքում առայժմ արտոնություն է տրամադրվել 89-ին: Պետական աջակցության ենթակա գործունեության շրջանակը բավական ընդգրկուն է։  Այն ներառում է  ծրագրային ապահովման մշակում, համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում խորհրդատվական գործունեություն, համակարգչային համակարգերի կառավարման գործունեություն,

«Վալլեքս» խմբի հաղորդագրություն

Արձագանքելով Թեղուտի լեռնահանքային համալիրի պոչամբարի անվտանգության մասին շահագրգիռ հանրության ներկայացուցիչների հարցումներին եւ լրատվամիջոցներում այս հարցին առնչվող հրապարակումներում «Վալլեքս» խմբի ու նրա առանձին ընկերությունների վերաբերյալ հիշատակումներին՝ տեղեկացնում ենք. Թեղուտի լեռնահանքային համալիրի ստեղծման եւ գործարկման աշխատանքներին զուգահեռ «Վալլեքս» խմբի ձեռնարկած հետեւողական գործողությունների արդյունքում «Թեղուտ» ՓԲ ընկերությունում (այսուհետ՝ Ընկերություն) ներդրվել են բնապահպանական եւ առողջության պահպանության ու աշխատանքի անվտանգության

Նիկոլ Փաշինյան. Պետական բյուջեի եկամուտներն ավելացել են 25.1%-ով

Հեղափոխությունից առաջ խոստացել էի, որ մեկ-երկու տարում բյուջեի եկամուտները կավելանան 25-30 տոկոսով: Եվ ահա՝ 2019 առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն ավելացել են 25.1%-ով կամ 152 մլրդ դրամով, ինչի արդյունքում հնարավորություն է ընձեռվել նախաձեռնել հետևյալ խոշոր ծրագրերը՝ ✔️Հունիսի 1-ից միջինը 10 տոկոսով բարձրացել է զինծառայողների աշխատավարձը ✔️Սեպտեմբերի 1-ից 10 տոկոսով կբարձրանա

ՅՈՒՆԻՍԵՖ-ը հրապարակել է ընտանիքամետ քաղաքականությունների վերաբերյալ նոր առաջարկություններ

Մասնավոր հատվածը և կառավարությունները պետք է անհապաղ ներդնեն ընտանիքամետ քաղաքականություններ, որոնք կնպաստեն երեխաների առողջ զարգացմանը, ինչպես նաև՝ աշխատավայրում ծնողների հաջողության հիմք կհանդիսանան: «Ընտանիքամետ քաղաքականություն. ձևավորելով ապագայի աշխատավայրը» հայեցակարգում նշվում է, որ վճարվող ծնողական արձակուրդների, կրծքով կերակրման համար նախատեսված ընդմիջումների, երեխայի նպաստների և հասանելի ու որակյալ խնամքին վերաբերող քաղաքականությունները դեռևս աշխարհում հասանելի չեն ծնողների ճնշող մեծամասնությանը:

Գագիկ Սուրենյան. Օդի ջերմաստիճանը կնվազի

Օգոստոսի 2-3-ին հյուսիս-արևելքից ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամաբ պայմանավորված օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ցերեկային ժամերին կնվազի 8-10, իսկ հանրապետության մյուս մարզերում, այդ թվում և Երևանում 5-6 աստիճանով։ Առանձին շրջաններում հատկապես կեսօրից հետո սպասվում են նաև ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ։ Գագիկ ՍՈՒՐԵՆՅԱՆ ՀՀ ԱԻՆ օդերեւութաբանական ծառայության պետ   https://www.facebook.com/photo.php?fbid=2533734013356499&set=a.790094277720490&type=3&theater

Լարին շարունակում է արժեզկվել. 3.0՝ նոր հակառեկորդ – jam-news.am

Վրաստանի երկու խոշորագույն առևտրային բանկերում լարիի փոխարժեքը դոլարի նկատմամբ գերազանցել է 3 լարին: Հուլիսի 31-ին «Սաքարթվելոս բանքի»-ում և TBC բանկում մեկ ամերիկյան դոլարն արժե 3.0150 լարի: Մասնավոր փոխանակման կետերում մեկ ամերիկյան դոլարը գնահատվում է 2.97 լարի: Վրաստանի Ազգային բանկի պաշտոնական փոխարժեքով հուլիսի 31-ի դրությամբ 1 ամերիկյան դոլարն արժե  2.9507 լարի: «Բլումբերգում» 1 դոլարն արժե 2,96

Նոր գաղափարների, նոր ծրագրերի մասին առայժմ խոսք չկա

«Ծավալուն հարաբերություններ՝ ծավալուն օրակարգով», շեշտում է Զոհրաբ Մնացականյանը՝ թբիլիսյան հանդիպումների համատեքստում Հուլիսի 25-ին պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը եւ նրա գլխավորած պատվիրակությունը հանդիպեցին Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի հետ: Հանդիպմանը մասնակցել էին նաեւ Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ, Վրաստան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Գիորգի Վոլսկին, խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սոֆիո Քացարավան, Վրաստան-Հայաստան բարեկամության խմբի

Նիկոլ Փաշինյան. Հայաստանը շահագրգռված է առավել խորացնելու հայ-շվեյցարական փոխշահավետ համագործակցությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Ուելի Մաուրերին Շվեյցարիայի Ազգային տոնի կապակցությամբ, որում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Շվեյցարիայի բարեկամ ժողովրդին Շվեյցարիայի Համադաշնության Ազգային տոնի կապակցությամբ։ Գոհունակությամբ եմ արձանագրում, որ հայ-շվեյցարական բարեկամական հարա­բերությունները շարունակում են զարգանալ և ընդլայնվել, ինչի մասին է վկայում տարեսկզբի մեր հանդիպումը Դավոսում: Հայաստանը շահագրգռված է առավել

Գեղարքունիքի մարզում կոռուպցիոն հանցագործությունների և դրանցով պետությանը պատճառված վնասի հայտնաբերման ցուցանիշները եռապատկվել են

Գեղարքունիքի մարզի դատախազությունում ամփոփվել են 2019 թվականի առաջին կիսամյակում մարզի տարածքում բացահայտված կոռուպցիոն հանցագործության դեպքերով քրեական հետապնդման մարմինների գործունեության, ինչպես նաև պետական շահերի պաշտպանության ոլորտում մարզի դատախազության նախաձեռնությունների արդյունքները: Ուսումնասիրությունը փաստում է, որ Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազների դատավարական հսկողության կամ ղեկավարման ներքո գտնված վարույթներով այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում առերևույթ կոռուպցիոն դեպքերով հարուցվել է

Գեւորգ Նարինյան. Ես եւ բազմաթիվ գործընկերներ սատարում ենք Գրիգորյանին. «Ժողովուրդ»

Բլից հարցազրույց ՀՀ սնանկության դատարանի դատավոր ի հետ։ –Իեչպե՞ս եք վերաբերվում դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունների կասեցման շուրջ ստեղծված վիճակին։ –Պարոն Գրիգորյանը մասնագիտական եւ մարդկային լավագույն որակներով օժտված, հարգանքի արժանի դատավորներից է։ Հարուցված քրեական գործի մասով նրան օգնելու զգայական մակարդակում աղաղակելը, թերեւս, լավագույն միջոցը չէ։ Իրավական գնահատական տալուց զերծ կմնամ, սակայն այն ընկալումները, որ տիրում են

Լեւոն Արոնյանը վերադարձել է աշխարհի ուժեղագույն 10-յակ

ՖԻԴԵ-ն հրապարակել է օգոստոսի 1-ի դրությամբ շախմատիստների վարկանիշային դասակարգման աղյուսակը: Հայկական շախմատի առաջատար գրոսմայստեր Լեւոն Արոնյանը վերադարձել է ուժեղագույն 10-յակ եւ տեղ է զբաղեցրել 8-րդ հորիզոնականում: 100 լավագույնների մեջ Հայաստանի եւս երեք գրոսմայստեր կա: Գաբրիել Սարգսյանը 46-րդն է, Հրանտ Մելքումյանը՝ 87-րդը, Սերգեյ Մովսեսյանը՝ 98-րդը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ  

Կոմանդոս. Ես կողմնակից եմ, որ Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրեն, քննեն, բայց մարդկանց դատելու համար չէ. «Ժողովուրդ»

Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ Կոմանդոսը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ 2016թ. ապրիլին ծավալված գործողությունների հանգամանքները ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում, որը ուսումնասիրում է 2016 թվականի Ապրիլյան քաոօրյա պատերազմի հանգամանքները, երիտասարդները շատ են, իսկ զինվորականներ ընդհանրապես չկան ներառված։ Պատերազմի բովով անցած գեներալ-մայորը կարծում է, որ իսկապես ճիշտ է ուսումնասիրել պատերազմի բոլոր «բացերը», բայց պատժել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Երվանդ Ղազանչյանի մահվան կապակցությամբ

Խոր ցավով տեղեկացա Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, բեմադրիչ, պրոֆեսոր Երվանդ Ղազանչյանի մահվան մասին: Անգնահատելի է պարոն Ղազանչյանի դերը հայ թատրոնի զարգացման գործում: Նրա բեմադրած ներկայացումներն իրենց նշանակալի հետքն են թողել ոչ միայն մշակութային, այլ նաև հասարակական կյանքում: Համոզված եմ, որ դրանք երկար տարիներ իրենց ուրույն տեղը կունենան հայկական մշակույթի հարուստ ժառանգության մեջ: Խորին ցավակցություն եմ

Հայաստանի պետական ջազ նվագախումբը մարզերում հանդես կգա համերգներով

Հայաստանի պետական ջազ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ, օգոստոսի 10-12-ը հյուրախաղերով հանդես կգա ՀՀ Տավուշի մարզում: Համերգներն իրականացվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Մասնավորապես, նվագախումբը ելույթով հանդես կգա օգոստոսի 10-ին, ժամը 20:00 Բերդ քաղաքում կայանալիք Մեղրի և հատապտուղների փառատոնի շրջանակում: Օգոստոսի 11-ին Ջազ նվագախումբը հանդես կգա Իջևանի զորամասում՝

Մեղադրանքներ են առաջադրվել՝ ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչերից խուսափելու համար

ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործերով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ հիվանդության սիմուլյացիայի ճանապարհով ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչերից խուսափելու համար Թ.Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Խաբեության ճանապարհով ժամկետային զինվորական ծառայության հերթական  զորակոչերից խուսափելու համար Ս.Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել

ԱՍԵԿՈՍԵ

Հնարավոր չէ Ղարաբաղը բաժանել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: ՆԵՅԼ ՄԱՔՖԱՐԼԵՅՆ

Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի նախագահին՝ ազգային տոնի առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Ուելի Մաուրերին՝ Շվեյցարիայի Համադաշնության ազգային տոնի կապակցությամբ։ «Մեծապես կարևորում ենք մեր երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունները և շահագրգռված ենք ընդլայնելու հայ-շվեյցարական փոխշահավետ համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում։ Համոզված եմ, որ հայ-շվեյցարական գործընկերային կապերի ընդլայնումը բխում է մեր բարեկամ ժողովուրդների շահերից»,- իր ուղերձում

Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը ազատվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրենի պաշտոնից

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը ազատվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրենի պաշտոնից: Հայրապետական նույն տնօրինությամբ Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն է նշանակվել Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Մայր Աթոռ Ս. Էջմիածին, Տեղեկատվական համակարգ

Արտակ Բեգլարյանը բարձր է գնահատել ԱՄՆ Հայ իրավաբանների միության դերն Արցախում

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հուլիսի 31-ին ընդունել է ԱՄՆ Հայ իրավաբանների միության հայկական իրավունքների պաշտպանության հանձնախմբի համանախագահ Գարո Ղազարյանին: Ա.Բեգլարյանը գոհունակություն է հայտնել Միության հետ զարգացող համագործակցության առթիվ և ընդգծել, որ իր վերջին այցը Կալիֆորնիա նոր փուլ է բացել այդ կարևոր հարաբերություններում: Նա բարձր է գնահատել կազմակերպության դրական դերը Արցախում մարդու իրավունքների

Բացահայտվել է անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խումբ. ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն ապօրինի միգրացիայի դեմ պայքարին ուղղված գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խումբ: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ Իրաքի Հանրապետությունում բնակվող մի խումբ անձինք, նախնական համաձայնությամբ, ՀՀ տարածքով տարանցման պատշաճ թույլտվություն ստանալու համար կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ, կազմակերպել են Իրաքի մի

Եթե վավերացվի էլ, միեւնույն է, չի գործի

Ստամբուլյան կոնվենցիան կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին է: Հայաստանում, սակայն, Եվրոպայի խորհրդի այդ փաստաթղթի շուրջ քննարկումը շեղվել է բուն թեմայից եւ ձեռք է բերել «ազգապահպան» բնույթ: Շատերը համոզված են, որ եթե կոնվենցիան վավերացվի, մեր ազգը եւ պետությունը կկործանվեն: Ինչպես հայերի մեծամասնության, այնպես էլ անձամբ ինձ համար ընտանիքը կնոջ

Rammstein-ի կիթառահարները համբուրվել են Մոսկվայի բեմում՝ որպես բողոքի նշան հոմոֆոբ օրենքների (Տեսանյութ)

Լեգենդար Rammstein ռոք խմբի կիթառահարները Մոսկվայում տեղի ունեցած համերգի ժամանակ համբուրվել են՝ որպես բողոքի նշան Ռուսաստանի հոմոֆոբ օրենքների: Պաուլ Լանդերսը և Ռիխարդ Կրուպսեն համբուրվել են Մոսկվայի «Լուժնիկի» համերգասրահում տեղի ունեցած համերգի ժամանակ: Համբույրի լուսանկարը հայտնվել է նաև խմբի Instagram-ի պաշտոնական էջում՝ «Ռուսաստա՛ն, մենք քեզ սիրում ենք» կից գրությամբ: Ռուսաստանում «միասեռականության քարոզչության մասին» օրենքն ընդունվել է

«Իրենք համաձայնեցված Դավիթ Գրիգորյանի հետ արեցին մի բան, որն արդարադատության դեմ է». Սեդա Սաֆարյան

Փաստաբանների 50 հոգուց առնվազն մի մասը մտել է քաղաքական դաշտ եւ քաղաքական խնդիրներ է լուծում. Սեդա Սաֆարյան

Զբոսաշրջիկ երեխաները որ երկրներում են ամենաշատը հիվանդանում

2018-ին, ռուս զբոսաշրջիկները նախապատվությունը տվել են Վրաստանին, Իտալիային, Արաբական Միացյալ Էմիրություններին, Թունիսին, եւ նաեւ Հայաստանին:

Կալավանից Ռոբերտ Ղուկասյանը կնշանակվի ՀՀ վարչապետի խորհրդական

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Որպես օրվա ամփոփում. Կալավանի Ռոբերտ Ղուկասյանի հետ պայմանավորվեցինք, որ նա 1-2 ամսվա ընթացքում կավարտի ընթացիկ գործերը եւ կնշանակվի ՀՀ վարչապետի խորհրդական՝ Կալավանի փորձը Հայաստանի այլ գյուղերում տարածելու առաքելությամբ»:

Լյովա Գեւորգյանը՝ պատանիների ԱԱ բրոնզե մեդալակիր

Սոֆիայում ընթացող ըմբշամարտի աշխարհի պատանիների առաջնությունում մրցագորգ մտած Հայաստանի հավաքականի վերջին մարզիկը բրոնզե մեդալ բերեց մեր պատվիրակությանը: 92 կգ քաշային կարգում Լյովա Գեւորգյանը 3-րդ տեղի համար գոտեմարտում պարտության մատնեց հնդիկ Մոնու Դահիյային ու դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մրցանակակիր: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Ավանդույթի ուժն ու դարակում փակված երազանքները

Երկփեղկ հայելին որսում է 46-ամյա Աննայի (անունը փոխված է) ստվերը, որը սեւ մատիտով շրջագծում է զույգ կոպերն ու մատների վրա շուռումուռ տալիս հուլունքե զարդը։ Լույսը բացվել է, բալենու սոսափը՝ լցվել պատշգամբ։ Պատուհանից դուրս բազմահարկ կյանքն է՝ արևկող տված սպիտակեղենը, պանելի ու քարի շաղախված անհամաչափությունը, մարդիկ։ Աննայի իրականությունը կյանքին կապողն ամառն է, երբ կուչ եկած մատներն

Նորավան գյուղում այրվել են խոտածածկույթ և ցորենի չհնձած դաշտ

Հուլիսի 31-ին, ժամը 15:04-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Նորավան գյուղում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:06-ին, մարվել՝ 19:28-ին: Այրվել են մոտ 18 հա խոտածածկույթ և մոտ 5000 քմ ցորենի չհնձած դաշտ: ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Ծառայում եմ Հայաստանի Հանրապետության» փոխարեն՝ «Հանուն Հայաստանի Հանրապետության»

1997 թվականի հունվարի 22-ին Սուրեն Գորոյանը Էջմիածնի ծննդատան բակում՝ զուռնա-դհոլով էր։ Այդպես էր նա նշում առաջնեկի՝ Գոռի լույս աշխարհ գալը։ Կնոջ՝ Սուսաննայի հետ մինչեւ որդու ծնունդը, պատկերացրել էին նրա ապագան, նույնիսկ բարեկամներին էին պատմել ծրագրերը։ Բայց կիսատ մնացին նրանց երազանքները։ Չորս տարեկան էր Գոռը, երբ ավտովթարից մահացան ծնողները։ Գոռի խնամակալությունը ստանձնեց մորաքույրը՝ Ասյան։ Երեք երեխա

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031