Օրվա լրահոսը
Հայ զինծառայողներն «Ալաբինո» զորավարժարանում պատրաստվում են միջազգային մրցումներին
Հուլիսի 31-ին մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում տեղի է ունեցել «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի շրջանակում անցկացվող «Դաշտային խոհանոց» մրցաձևի մասնակցության վիճակահանությունը: ՀՀ զինված ուժերը ներկայացնող խոհարար-զինծառայողները մրցույթի առաջին փուլում ուժերը կչափեն Ռուսաստանի Դաշնության և Հարավաֆրիկյան Հանրապետության թիմերի հետ: Հայ խոհարարները պատրաստվում են մրցավարական կազմին ներկայացնել ազգային կերակրատեսակներ: Նույն օրը «Ալաբինո» զորավարժարանում տեղի է ունեցել նաև «Կարգապահության պահապան» մրցաձևի
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ
Այսօր ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման աշխատանքների շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում ԱԽ քարտուղարը ներկայացրեց առկա պատկերացումները պատրաստվող փաստաթղթի բովանդակության, նպատակների և այն շրջանակող արժեքների ու շահերի մասին, ինչպես նաև ընթացող աշխատանքները և գրանցված արդյունքները։Հաջորդիվ տեղի ունեցավ բովանդակային քննարկում ԱԱՌ մշակման գործիքակազմերի և ընթացակարգերի, քաղաքացիական հասարակության ներառվածության
Պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունների չարաշահում Տավուշի մարզի միջպետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման աշխատանքների պետական գնման գործընթացում
Հարուցվել է քրեական գործ
ԱԱԾ տնօրենի մասնակցությամբ ամփոփվեցին «Վահան 2019» հատուկ սահմանային օպերացիայի արդյունքները
ՀՀ ազգային անվտանգության սահմանապահ զորքերի վարչական համալիրում ՀՀ ԱԱԾ տնօրեն, գեներալ-մայորի, ԱԱԾ դեպարտամենտների ներկայացուցիչների և Սահմանապահ զորքերի հրամանատարական կազմի մասնակցությամբ ամփոփվեցին «Վահան 2019» հատուկ սահմանային օպերացիայի արդյունքները: Ամփոփիչ զեկույցում ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Վաղինակ Սարգսյանը ներկայացրեց հատուկ սահմանային օպերացիայի շրջանակներում անցկացված հրամանատարաշտաբային վարժանքի արդյունքները, նշեց ի հայտ եկած բացթողումները, ինչպես նաև ներկայացրեց առաջարկություններ՝ պետական
«Նույն ձեւ կարող եք ասել, որ Նիկոլի օրոք եք ունեցել Մարտի 1-ը, որովհետեւ գլխավոր գործողներից մեկը ինքն էր, ինքն էր միտինգները վարողը». Ստեփան Մարգարյան
Մեր զարմանքին, որ Մարտի 1-ին Նիկոլ Փաշինյանը չի եղել իշխանության, ո՞նց կարելի է ասել՝ «Նիկոլի օրոք» եղել է Մարտի 1, Ստեփան Մարգարյանը պատասխանեց. «Երբ որ բախում է լինում, մի կողմով չի լինում, երկու կողմն է»:
ՖԻՖԱ-ն ընտրել է անցած մրցաշրջանի լավագույն մարզիչների տասնյակը
Հայտնի է դարձել ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն մարզիչ անվանակարգի հավակնորդների տասնյակը, որը հրապարակել է կազմակերպության մամուլի ծառայությունը: Նրանք են. Ջամել Բելմադի՝ Ալժիրի հավաքական, Մարսելո Գալյարդո՝ «Ռիվեր Փլեյտ», Ռիկարդո Գարեկա՝ Պերուի հավաքական, Խոսեպ Գվարդիոլա՝ «Մանչեսթեր Սիթի», Դիդյե Դեշամ՝ Ֆրանսիայի հավաքական, Յուրգեն Կլոպ՝ «Լիվերպուլ», Մաուրիսիո Պոչետինո՝ «Տոտենհեմ», Ֆեռնանդո Սանտուշ՝ Պորտուգալիայի հավաքական, Էրիկ տեն Հագ՝ «Այաքս», Տիտե՝ Բրազիլիայի
«Բա ո՞ւր մնաց ձեր մետրոները, ո՞ւր մնաց ձեր հեծանիվները». Վահան Բաբայանը՝ Փաշինյանին
Նայում են, եթե Քոչարյանի մասին ինչ-որ լավ բան ես ասում, ուրեմն դու քոչարյանական ես: Ես պաշտոնապես ասում եմ՝ ես Քոչարյանի մասին շատ բան եմ խոսացել, ես իրեն սատարել եմ, երբ իրեն ձերբակալել էին, հայտարարել եմ, որ քաղաքական հետապնդում է, բայց ես քոչարյանական չեմ, ես ընդհանրապես որեւէ առնչություն չունեմ իր հետ: Ես ոչ իշխանություն եմ եղել, ոչ Մարտի 1-ին եմ մասնակցել, ոչ էլ կոռուպցիայի մեջ եմ ներքաշված եղել, մի հատ կուսակցություն էլ ես եմ»:
Արման Թաթոյանը աշխատանքային հանդիպում է ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր՝ հուլիսի 31-ին, աշխատանքային հանդիպում է ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը: «Մարդու իրավունքները պետք է լինեն պաշտպանված՝ անկախ տարածքի քաղաքական կարգավիճակից: Միջազգային իրավապաշտպան կառույցները պետք է ընդունեն այս սկզբունքը: Արցախում էլ են բնակվում մարդիկ՝ կանայք, երեխաներ, հաշմանդամություն ունեցողներ,
Կլինի՞ բրոնզե մեդալ ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնությունում
Ազատ ոճի ըմբիշներն ավարտում են պայքարը Սոֆիայում ընթացող պատանիների աշխարհի առաջնությունում: Այսօր Հայաստանի հավաքականից միայն 92 կգ քաշային Լյովա Գեւորգյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար: Նրա մրցակիցը հնդիկ Մոնու Դահիյան է: Ավագ մարզիչ Արշակ Հայրապետյանի սաներից եւս երեքը երրորդ տեղի համար պայքարելու շանս էին ստացել, սակայն 45 կգ քաշային Էդիկ Հարությունյանը, 51 կգ քաշային Լեւիկ Միքայելյանը
«Նրան դատ է հասնում, առնվազն մեկուսացում է հասնում հասարակությունից». ԲՀԿ նախկին պատգամավորը՝ Փաշինյանի կոչի մասին
Ստեփան Մարգարյանը վստահ է, որ իշխանությունները հետո փորձելու են սեփականության վերաբաշխում անել՝ ստեղծելու քրեաօլիգարխիկ համակարգ. «Մինչեւ դրան հասնելը դատարաններն ու մամուլը պիտի լինեն լրիվ կառավարելի, որ ամեն ինչ, ինչ արվում է, ներկայացնեն, թե էս ինչ լավ բաներ են արվում, խորհրդային տարիներն են հիշվում՝ ով է տվել այս կյանքը պայծառ մեզ՝ ընկեր Ստալինը»:
Երվանդ Ղազանչյանի հիշատակը հավերժ կմնա արվեստասեր հանրության սրտերում
Հայ թատերարվեստը ծանր կորուստ կրեց… 2019 թվականի հուլիսի 30-ին, 82 տարեկան հասակում կյանքից հեռացավ ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիր, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Սուրբ Սահակ», «Սուրբ Մեսրոպ» շքանշանակիր, Պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը: Երվանդ Ղազանչյանը հայ արվեստագետների և մտավորականության
Կիսանախագահական կամ վարչապետական տրամաբանությունը շարունակում է գործել նաև Ազգային անվտանգության խորհրդում. Էդմոն Մարուքյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան գրառումը. Մամուլից տեղեկացանք, որ տեղի է ունեցել Ազգային անվտանգության ռազմավարության մշակման միջգերատեսչական հանձնախմբի անդրանիկ նիստը՝ նվիրված Ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման աշխատանքների մեկնարկին։ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքով՝ «Ազգային անվտանգության ռազմավարությունն այն առանցքային փաստաթուղթն է, որը յուրաքանչյուր պետության կայուն և անվտանգ զարգացման համար ունի հիմնարար նշանակություն: Մեր
Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել անվանի քանդակագործ Ֆրիդրիխ Սողոյանի մահվան կապակցությամբ
Ցավով տեղեկացա անվանի քանդակագործ, Հայաստանի, Ռուսաստանի և Ուկրաինայի ժողովրդական նկարիչ Ֆրիդրիխ Սողոյանի մահվան մասին: Ֆրիդրիխ Սողոյանի աշխատանքներում միտքը, զգացմունքը և երևակայությունը հանդիպելով միմյանց՝ ինքնատիպ ձևով վերածվել են դիմաքանդակի, հուշարձանի, մոնումենտալ կոմպոզիցիայի: Լայն է ոչ միայն նրա ստեղծագործության թեմատիկան, այլև աշխարհագրությունը: Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի և աշխարհի շատ այլ երկրների թանգարաններում ու մասնավոր
Ընդլայնված խորհրդակցություն Բակո Սահակյանի մոտ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 31-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝ Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի, Անվտանգության խորհրդի անդամների եւ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկվել են արտաքին եւ ներքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել Համահայկական 7-րդ ամառային խաղերի կազմակերպմանը: Երկրի ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների
ԷկոԼուրը և Արարատյան դաշտի համայնքների բնակիչները դիմում են ՀՀ վարչապետին՝ ջրի նկատմամբ խախտված իրավունքները վերականգնելու նպատակով
ԷկոԼուրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին նամակ է ուղարկել Արարատի մարզի Սայաթ Նովա, Հայանիստ, Արմավիրի մարզի Արտաշար և Տարոնիկ համայնքների ջրի խնդիրների վերաբերյալ։ Նամակին կից ՀՀ վարչապետին է ուղարկվել վերոնշյալ համայնքների բնակիչների ջրի խախտված իրավունքի վերականգնման 4 դիմում պահանջագիր։ ԷկոԼուրի նամակում նշված է. «Հարգելի պարոն վարչապետ, Դիմում ենք Ձեզ Արարատյան դաշտի համայնքներում մարդու հիմնարար և
Առողջապահության նախարարությունը հիշեցնում է, թե ինչպես է պետք պաշտպանվել շոգից
Ինչպես պաշտպանվել շոգից Ինչպես հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, այսօր 16:00-ի դրությամբ Երևանում և մարզերում դիտվում է 40 և ավելի ջերմաստիճան: Ջերմաստիճանի բարձրացման և ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը, օրգանիզմի անցանկալի գերտաքացումը մեղմելու կամ կանխելու համար ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է պահպանել հետևյալ պարզ կանոնները. Խմել օրական շուրջ 3 լիտր հեղուկ` ջուր, թան, առանց
Շարունակվում են Արցախի Հանրապետության պատվիրակության քաղաքական հանդիպումները Ավստրալիայի խորհրդարանում
Հուլիսի 31-ին Ավստրալիայի Դաշնային խորհրդարանում Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանը հանդիպումներ է ունեցել խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Թիմ Ուիլսոնի, ինչպես նաև Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների և պաշտպանության հարցերով մշտական հանձնաժողովի անդամ Ռեքս Պատրիկի հետ։ Մասիս Մայիլյանը ներկայացրել է Արցախի Հանրապետության իշխանությունների կողմից իրականացվող արտաքին և անվտանգության քաղաքականությունը։ Այդ համատեքստում ԱԳ նախարարն ընդգծել է, որ Արցախի միջազգային ճանաչումը կնպաստի հանրապետության անվտանգության ամրապնդմանն ու տարածաշրջանային կայունության ապահովմանը։ Անդրադարձ է կատարվել նաև Արցախի միջազգային համագործակցության և դրա աշխարհագրության ընդլայնման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։ Այս համատեքստում
Սփյուռքահայ երգչուհին կերգի Գյումրիի համար
Օգոստոսի 9-ին Գյումրու Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի բակում կկայանա ժողովրդական և աշուղական երգերի սփյուռքահայ կատարող Կարմեն Աճեմյանի մենահամերգը` «Քեզ համար եմ երգում, իմ Գյումրի» խորագրով։ Նա առաջին անգամ է հանդես գալու Գյումրիում։ Միջոցառումը երգչուհու նվերն է իր սիրելի Գյումրիին։ Հնչելու են Շերամի, Հավասու, Շիրազի, Իսահակյանի ստեղծագործություններից։ Միջոցառմանը Կարմեն Աճեմյանի հետ միասին մասնակցելու են նաև Գյումրու Շերամի
Ելենի Կունալակիս. «ԱՄՆ-ն պետք է դատապարտի Ադրբեջանի՝ Ստեփանակերտի օդանավերը խոցելու պատրաստակամությունը»
Մենք հիմա փորձում ենք անցկացնել օրենք, որով ԱՄՆ-ն կդատապարտի Ադրբեջանի այդ գործողությունները: Այդ օդանավակայանը պետք է գործարկվի
Վայոց Ձորի մարզում կրկնակի ավելացել են կոռուպցիոն հանցագործության դեպքերով հարուցված քրեական գործերը, քառակի՝ քրեական հետապնդման ենթարկված անձինք
ՀՀ Վայոց ձորի մարզի դատախազությունում ամփոփվել են 2019թ. առաջին կիսամյակում մարզի տարածքում բացահայտված կոռուպցիոն հանցագործության դեպքերով քրեական հետապնդման մարմինների գործունեության, մարզի դատախազության նախաձեռնությունների արդյունքները: ՀՀ Վայոց ձորի մարզի դատախազության դատախազների դատավարական հսկողության կամ ղեկավարման ներքո գտնված վարույթներով այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում առերևույթ կոռուպցիոն դեպքերով նախապատրաստվել է 18 նյութ, որոնցից 5-ով հարուցվել է քրեական
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամի ավագ հետազոտող Ջոնաթան Կացին
Հարց. Ի՞նչ ազդեցություն ունեցավ 2018թ. Թավշյա հեղափոխությունը ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգի, մասնավորապես առավել կարևոր գործընկերների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Եվրոպական միության հետ հարաբերությունների վրա: Պատասխան. Ես կարծում եմ՝ մեր առջև դրված ամենամեծ մարտահրավերը, ամենակարևոր առաջնահերթությունը հստակ պարզաբանելն էր, որ Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունը վերաբերում է միայն Հայաստանին, և այն բացառապես ներքին խնդիր էր: Պարզաբանել, որ այն շատ
Համագյուղացիների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. կասկածյալը ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել է Ագարակ-Ոսկեվազ գյուղերի խաչմերուկում տեղի ունեցած դանակահարությունը. մեկ անձ ձերբակալվել է: 2019թ. հուլիսի 30-ին՝ ժամը 17:45-ին, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերք, եզրային պնևմոթորաքսի ձևով մարմնական վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել Արագածոտնի մարզի բնակիչ՝ ծնված 1988 թվականին: Դեպքի
«Ճիշտ չէ լուրը, թե ԱՄՆ-ն 100 միլիոն դոլարի ռազմական օգնություն է տալու Ադրբեջանին». Նորա Հովսեփյան
Փաստն այն է, որ դա ճիշտ չէ, թեեւ Ադրբեջանն, անշուշտ, ԱՄՆ-ից կստանա ֆինանսական օգնություն
ԱՄՆ կառավարությունը կկրճատի՞ Արցախին տրամադրվող ֆինանսական աջակցությունը. Սուրեն Սարգսյան
«Մենք պետք է այնպես անենք, որ օգնության տրամադրումը դառնա նախադեպ»
Կոլորադոյի նահանգային պատգամավոր. «Թավշյա հեղափոխությունը ոչ միայն հայերին, այլեւ ողջ աշխարհը բարեփոխեց»
Ասացին, որ այդ հեղափոխությունը կատարել են նաեւ կանայք եւ երեխաները, եւ այդ իրադարձությունների ժամանակ մեկ կաթիլ արյուն չի թափվել
Հայաստանը Գլոբալ ինովացիոն ինդեքս 2019-ում 4 դիրքով առաջընթաց է արձանագրել
Հայաստանը Գլոբալ ինովացիոն ինդեքս 2019-ում 64-րդ դիրքում է, ինչը նախորդ տարվա համեմատ առաջընթաց է 4 դիրքով: Մեր երկիրը միջինից բարձր եկամուտ ունեցող 34 երկրների շարքում 15-րդն է (2018թ. Հայաստանը ներառված էր միջինից ցածր եկամուտ ունեցող երկրների տասնյակում): Մասնավորապես՝ նախորդ տարվա համեմատ Հայաստանն առաջընթաց է գրանցել «Մարդկային կապիտալ և հետազոտություններ», «Ինստիտուտներ», «Ենթակառուցվածք», «Շուկայի կատարելագործվածություն», «Գիտելիքի և
Ուշ գիշերով Կապան մեկնած համալսարանական մասնագետները փրկել են ծանր շնչառական խանգարումով նորածնի կյանքը
ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի սանավիացիոն կանչի շրջանակում Կապան քաղաքից Նորածնային վերակենդանացման կլինիկա է տեղափոխվել բնածին թոքաբորբով, ծանր շնչառական խանգարումով նորածին: Կանչը գրանցվել հուլիսի 30-ին, ժամը 21:00-ի սահմանում: Հեռախոսային խորհրդատվություն իրականացնելուց հետո՝ երեխայի մոտ դրական դինամիկայի բացակայության պատճառով, նույն օրը «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի բուժանձնակազմը՝ ժամը 22:00-ին Նորածնային վերակենդանացման կլինիկայի բժիշկ-նեոնատոլոգ Սոնա Իսրայելյանի գլխավորությամբ մեկնել է Կապան:
Իրավաբանական բլոտի շարունակության շարունակությունը
Շարունակվում է ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի եւ ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղարի հեռակա, վիրտուալ բանավեճ- «բլոտը»: Ընդ որում, տիկին Հովհաննիսյանը դիմում է անձամբ դատախազին, ակնարկելով, որ մամուլի քարտուղարի անունից հենց գլխավոր դատախազն է հանդես գալիս: Առավոտյան ներկայացրել էինք Գոռ Աբրահամյանի «սրումը», որին երեկ նախորդել էին երկու կարճ «փոխհրաձգություններ»: Հիշեցնենք, որ Արփինե Հովհաննիսյանը հեռուստաեթերով
Քաղաքապետին հիշեցրին նախընտրական խոստումները՝ «Չի՜ բարեկարգվել», «Չի՜ կանաչապատվել», «Չի՜ մաքրվել» (ֆոտոշարք)
ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեն քաղաքային իշխանություններից պահանջում է աղբահանություն, կանաչապատում, գետնանցումների բարեկարգում
ՀՀ պետական վերահսկողական ծառայության հայտարարությունը
ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ՀՀ ԱՆ «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամում իրականացված ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքի հիման վրա ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ՝ խարդախության եղանակով խոշոր չափերի գումարներ հափշտակելու, կեղծ փաստաթղթեր կազմելու և օգտագործելու, առևտրային կազմակերպությունների ծառայողների կողմից


















































