Օրվա լրահոսը

Կարեն Խաչանովն ու Մարգարիտա Գասպարյանը անցան Ուիմբլդոնյան մրցաշարի երկրորդ շրջան

Լոնդոնում մեկնարկել է թենիսի ամենահեղինակավոր մրցաշարերից մեկը՝ Ուիմբլդոնի մրցաշարը: Առաջին շրջանում ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը 7:6, 6:4, 4:6, 7:5 հաշվով պայքարից դուրս թողեց Հարավային Կորեայի ներկայացուցիչ Սունվու Քվոնին եւ հաջորդ փուլում կհանդիպի իսպանացի Ֆելիսիանո Լոպեսի հետ: Լոնդոնում երկրորդ շրջան է անցել  նաեւ Մարգարիտա Գասպարյանը, որը երկու սեթում միեւնույն 6:4, 6:4 հաշվով հաղթեց գերմանացի Աննա-Լենա

Աղբավայրերը հրդեհների առաջացման պատճառ կարող են դառնալ. «Ա1+»

Բնապահպանները զգուշացնում են, որ աղբավայրերը լուրջ վտանգ են հանդիսանում ամառան շոգ ամիսներին։ Աղտոտման խնդրից բացի՝ դրանք կարող են հրդեհների բռնկման պատճառ հանդիսանալ։ Նմանատիպ վտանգներից խուսափելու միակ եղանակը, ըստ բնապահպան Սիլվա Ադամյանի, աղբավայրերի տարածքները փակ դարձնելն է, քանի որ աղբավայրերում առկա ապակու կտորները արևի ճառագայթների տակ կրակի բռնկման պատճառ են դառնում։ Արդեն իսկ բռնկված հրդեհները մարելու

Հայտնաբերվել է բոլոր ժամանակների ամենամեծ դինոզավրերից մեկը, որը 10-ն անգամ ավելի մեծ է քան Տիրանոզավրը

Այս դինոզավրը այնքան մեծ է, որքան 14 փիղ, 2 բեռնատար մեքենա կամ 10 Տիրանոզավր միասին վերցրած

Իլհամ Ալիևի որդին զորացրվել է

Իլհամ Ալիևի որդին՝ Հեյդար Ալիևը, զորացրվել է: Ինչպես հաղորդում է minval.az-ը, հուլիսի 1-ին Պետական անվտանգության ծառայության N զորամասում տեղի է ունեցել ժամկետային զինծառայողների զորացրման արարողությունը: Նշվում է, որ Պետանվտանգության ծառայության պետ Ալի Նագիևը զորացրվածներին պարգևատրել են պատվոգրերով: Արարողությանը մասնակցել է Ալիևի կինը՝ փոխնախագահ Մեհրիբան Աիլիևան: Հիշեցնենք, որ Հեյդար Ալիեւ կրտսերը բանակ էր մեկնել 2018 թվականի

Հորը սպանած Խաչատուրյան քույրերից կրտսերն անմեղսունակ է ճանաչվել

Մոսկվայում հոր դաժան սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերից կրտսերն անմեղսունակ է ճանաչվել, հաղորդում է gazeta.ru-ն: Նշվում է, որ 17-ամյա Մարիայի դատավարությունը կընթանա երկու ավագ քույրերից՝ Անգելինայից և Քրիստինայից առանձին: 2018թ. հուլիսին Խաչատուրյան քույրերը դանակի հարվածներով սպանել էին իրենց պարբերաբար բռնության ենթարկող հորը: Աղջիկներն իրենց մեղքն ընդունել են: Սեպտեմբերին դատարանը նրանց խափանման միջոցը փոխեց տնային կալանքի՝

ՃՏՊ Ապարան-Սպիտակ ավտոճանապարհին. կան տուժածներ

Հուլիսի 1-ին, ժամը 16:15-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Միրաք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ապարան-Սպիտակ ավտոճանապարհի 12-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Կ.Գ., ծնված 1975 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանին: Վարչապետը ողջունել է Արա Նաջարյանի այցը Հայաստան և նշել, որ մեր երկրում քաղաքական փոփոխությունների պայմաններում սփյուռքի հետ հարաբերությունների հաստատման համար բացվել են նոր հնարավորություններ։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը պետք է էլ ավելի ամրապնդի սփյուռքի հետ կապերը և Գլենդելն այդ գործում կարևոր դերակատարում ունեցող կենտրոններից մեկն է:

Վարչապետը հանդիպել է Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացրած Հայաստանի մասնագետների առաջին խմբի անդամներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացրած Հայաստանի մասնագետների առաջին խմբի անդամներին: Վարչապետը ողջունել է մարդասիրական առաքելության իրականացրած խմբի անդամներին և շնորհակալություն հայտնել նրանց՝ առաքելությունը բարեհաջող իրականացնելու համար: «Այս տարվա փետրվարին ՀՀ կառավարությունը Սիրիա մարդասիրական առաքելություն ուղարկելու վերաբերյալ շատ կարևոր որոշում կայացրեց, որն, իհարկե, բազում քննարկումների առիթ դարձավ՝ ներքաղաքական, արտաքին քաղաքական, աշխարհաքաղաքական: Բայց,

Ավետ Բարսեղյանը` Սերժ Սարգսյանի երգի մասին. «Դարձրել են մի կաթիլ մեղրի պատմություն»

Սոցցանցերում քննարկվում է Ռազմիկ Ամյանի` աղմուկ հանած երգը` նվիրված Սերժ Սարգսյանի ծննդյան տարեդարձին: Երգի խոսքերի հեղինակն Ավետ Բարսեղյանն է: Aravot.am-ը Ռազմիկ Ամյանի հետ կապվել չկարողացավ, քանի որ նրա բջջայինն անջատված էր, իսկ Ավետ Բարսեղյանն ասաց, որ չի ցանկանում այդ մասին խոսել: «Դարձրել են մի կաթիլ մեղրի պատմություն»,- Aravot.am-ին ասաց Սերժ Սարգսյանին նվիրված երգի բառերի հեղինակը:

Սնկից թունավորումների դեպքերը նվազել են

Հայաստանի տարածքում այս տարվա 1-ին կիսամյակում արձանագրվել է սնկից թունավորման 7 դեպք՝ 18 տուժածով, որից մինչև 14 տարեկան երեխաների շրջանում` 1 դեպք՝ 2 տուժածով: Դեպքերն արձանագրվել են Արարատի, Շիրակի, Արմավիրի, Լոռու և Կոտայքի մարզերում: Իսկ նախորդ տարի նույն ժամանակահատվածում գրանցվել է սնկից թունավորման 32 դեպք՝ 43 տուժածով: Սննդային թունավորման դեպքերը կանխարգելելու նպատակով առողջապահության նախարարության մասնագետները

«Վստահությամբ եմ վերաբերվում դատախազության պնդմանը». Թագուհի Ղազարյանը` Մանվել Գրիգորյանի գործի մասին

Գեներալի համագյուղացի պատգամավորի կարծիքով, ի նկատի ունենալով նրա նկատմամբ առկա բացասական վերաբերմունքը, հենց Մանվել Գրիգորյանի համար անվտանգ չի դառնում նրա ազատության մեջ լինելը

Արթուր Ալեքսանյանի մարզադահլիճի նախագիծը չեխերը սիրով տրամադրել են, երբ իմացել են,որ աղետի գոտու համար է

Արթուր Ալեքսանյանի մարզադպրոցը կկառուցվի թեթեւ կոնստրուկցիաներով

TIME. երբ աշխատակիցներն անձամբ են միանում բարի գործին

Ողջ աշխարհում արյան դոնորությունը համարվում է բարեգործություն։ Կամավոր անհատույց դոնորությունը առողջ ապրելակերպի բաղադրամաս է, մարդասիրական քայլ և հասարակության հանդեպ բարոյական պարտք, ինչը անչափ կարևորում է TIME ընկերությունը։ Ոչ միայն ընկերությունը պետք է լինի սոցիալապես պատասխանատու և հոգ տանի շրջակա միջավայրի և ոլորտի զարգացման մասին, այլև ընկերության աշխատակիցները պետք է լինեն հոգատար. սա է ընկերության մոտեցումը։

Մենք մեր հաղթանակի ձեռքը կրակն ընկած չգիտենք՝ ինչ անեք. Թևան Պողոսյան

Ըստ Թևան Պողոսյանի՝ Ադրբեջանին զսպում է մեր բանակի մարտունակությունն ու կարողությունները:

Տիգրան Խաչիկյանը շրջայց է կատարել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանն այսօր չհայտարարված շրջայց է կատարել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ: Փոխնախարարը քրեակատարողական հիմնարկի պետ Վազգեն Առաքելյանի և ղեկավար անձնակազմի ուղեկցությամբ տեղում ծանոթացել է կալանավորված և դատապարտված անձանց պահման պայմաններին, բյուջետային հատկացման շրջանակում պարսպի և արտաքին կոյուղու կառուցման աշխատանքներին, դրանց կատարման որակին և ավարտման վերջնաժամկետներին: Փոխնախարար Խաչիկյանը տեղեկացրել է, որ նմանատիպ շրջայցերը կրելու

Վկայություն, որը հուզում է․ Ալեքսանդր Իրադյանի նոր ստեղծագործության պրեմիերան՝ Հայաստանում

Ալեքսանդր Իրադյանի ստեղծագործությանը ծանոթանալու առաջին հնարավորությունս 2014 թվականին էր, երբ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում բեմադրվել էր Իրադյանի «Ինքնասպանի գրառումներ» ալտերնատիվ փսիխոդրաման։ Բալետային այդ ներկայացումից տպավորված էի շատ։ Դրանից հետո Ալեքսանդրի մասին այլևս չլսեցի, ավելի ուշ իմացա, որ տեղափոխվել է Եվրոպա՝ կրթությունը շարունակելու։ Սրանից մի քանի օր առաջ Օպերայի հարակից տարածքում տեսա պոստերը, որն

Արարատ Միրզոյան. Մենք դեմ ենք հակամարտությունները ռազմական ճանապարհով լուծելու փորձերին եւ ողջունում ենք կայուն խաղաղության հաստատմանը նպատակաուղղված նախաձեռնությունները

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ելույթը Մոսկվայում` «Պառլամենտարիզմի զարգացում» երկրորդ միջազգային համաժողովի բացմանը «Հարգելի Վյաչեսլավ Վիկտորի, մեծարգո տիկին Մատվիենկո, հարգելի գործընկերներ, տիկնայք եւ պարոնայք, նախ եւ առաջ թույլ տվեք շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին՝ համաժողովի աշխատանքներին մասնակցելու հրավերի համար, Կազմկոմիտեի նախագահ պարոն Տոլստոյին՝ ջերմ ընդունելության եւ միջոցառման հրաշալի կազմակերպման համար: Համոզված

Արցախի ուսանողները գուցե իրավունք ստանան սովորել Եվրոպայում

«Կարծում եմ՝ կկարողանանք ստեղծել այդ աշխատանքային խումբը, որը չճանաչված պետությունների, այդ թվում՝ Արցախի ուսանողներին հնարավորություն կտա կրթական իրավունքն իրացնել եվրոպական տարածքում»,-ասում է Նաիրա Զոհրաբյանը:

Ռիչարդ Կավալեւսկին` Հայաստանի բնության ու իր բարեկամության մասին

Ռիչարդ Կավալեւսկին Լեհաստանի նկարիչների միության նախագահն է: Նա Հայաստան է եկել Արագածոտնի մարզի Տեղեր գյուղում անցկացվող Արվեստի միջազգային փառատոնի շրջանակում, որի նախաձեռնողը Լեհաստանի նախագահի մրցանակակիր, Գդանսկի հայ համայնքի նախագահ, ճանաչված գեղանկարիչ Գագիկ Պարսամյանն է: Ռիչարդ Կավալեւսկին նշեց, որ երրորդ անգամ է այցելում Հայաստան եւ իր խոսքերով, բարեկամություն է անում Գդանսկի հայկական միության հետ. «Մեր բարեկամությունը

Բագրատաշենի մաքսակետում հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 43կգ դեղորայք

Բագրատաշենի մաքսակետում Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի և Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի աշխատակիցները մաքսային հսկողության շրջանակում զննման են ենթարկել Վրաստանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացի Ա.Ս.-ի տրանսպորտային միջոցը: Արդյունքում ավտոմեքենայի հետնամասի նստատեղերի և բեռնախցիկի միջև ընկած հատվածից հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված  43կգ ընդհանուր քաշով տարբեր տեսակի  դեղամիջոցներ։ Փաստի առթիվ կազմվել է

«Գիտենք, որ կոռումպացված երկիր եք, բայց չի կարելի բոլոր հանցագործություններում մեզ մեղադրել». պատգամավորը՝ Ադրբեջանին

Անգամ շրջակա միջավայրին առնչվող հարցի քննարկման ժամանակ Ադրբեջանի պատվիրակները խոսում են «օկուպացիայի» մասին:

Արայիկ Հարությունյան. «Դուք սփյուռքում հայերենի գլխավոր պահապաններն եք»

Խ. Աբովյանի անվան Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում այսօր տեղի է ունեցել սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ամենամյա դասընթացների մեկնարկի արարողությունը: Ողջունելով ներկաներին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը կարևորել է հերթական անգամ իրականացվող այս գործընթացը: «Դուք սփյուռքում հայերենի գլխավոր պահապաններն եք և ամեն անգամ Հայաստան գալով և նոր մեթոդներ տանելով սփյուռքի մեր համայնքներ՝ ավելի

Լեհ նկարիչ. «Հայաստանից մեծ էներգիա եմ ստանում»

Հունիսի 19-ից Արագածոտնի մարզի Տեղեր գյուղում մեկնարկել է Արվեստի միջազգային փառատոնը, որի նախաձեռնողը Լեհաստանի նախագահի մրցանակակիր, Գդանսկի հայ համայնքի նախագահ, ճանաչված գեղանկարիչ Գագիկ Պարսամյանն է: Ընդհանուր առմամբ 6 երկրից 16 նկարիչ է մասնակցում այդ գունեղ փառատոնին: Ի թիվս այլոց, 10 լեհ նկարիչներ ժամանել են Հայաստան, եւ նրանց թվում է նաեւ Մարեկ Վրոբելը, որն առաջին անգամ

«Ես ռուսների հետ «մերձեցման երեկո»-ի կամ «ցերեկո»-ի չեմ մասնակցել». Զոհրաբյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանի մասին

Ինչ վերաբերում է հայաստանյան պատվիրակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի՝ «դեմ» քվեարկելուն, Նաիրա Զոհրաբյանը վստահեցրեց, որ դա եղել է տեխնիկական վրիպակ:

ԽԱՊԿ. Պահանջում ենք օրինագծերի փաթեթից հանել ԶԼՄ-ների հաշվառում նախատեսող դրույթները

Ս. թ. հունիսի 28-ին  Կառավարության e-draft.am կայքում  քննարկման է դրվել «Զանգվածային լրատվության մասին» և երկու այլ ՀՀ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթ, որոնցով նախատեսվում է մեզանում ներմուծել ԶԼՄ-ների հաշվառման ընթացակարգ։ Այս նախաձեռնությունը հետադիմական մոտեցումներ ունի եւ հակասում է լրատվական դաշտը կարգավորող օրենքների բարեփոխման հայեցակարգային  սկզբունքներին: Դեռևս 2000-ականների սկզբին լրագրողական հանրությունից մեծ ջանքեր

«Կարծեմ Շողերինն է». Դավիթ Անանյանը՝ ավտոմաքսատան տարածքը Սամվել Ալեքսանյանի կնոջից վարձակալելու մասին

Թե ինչ են անելու Երեւանի մաքսատան հետ՝ Դավիթ Անանյանն ասաց, որ դա վարձակալած տարածք էր, ումի՞ց էին վարձակալել, Սամվել Ալեքսանյանի՞ց՝ Դավիթ Անանյանը պատասխանեց. «Ոչ, Սամվել Ալեքսանյանինը չի»: Նա ասաց, որ վարձակալի անունը չի հիշում, երբ հուշեցինք՝ գուցե Սամվել Ալեքսանյանի կնո՞ջ անունով է՝ Շողերի՝ նա պատասխանեց. «Դուք կարծում եք, ես բոլոր վարձակալների անունները անգիր հիշո՞ւմ եմ: Հնարավոր է, կարծեմ Շողերինն է, այո»:

Հայաստանն ու Բելառուսը բնական գործընկերներ են նոր տեխնոլոգիաների ոլորտում. Հայաստանի նախագահն այցելել է Բարձր տեխնոլոգիաների պարկ

Աշխատանքային այցով Բելառուսի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Բարձր տեխնոլոգիաների պարկ։ Նախագահին ուղեկցել են Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների մի շարք առաջատար ընկերությունների ղեկավարներ։ Բարձր տեխնոլոգիաների պարկի տնօրեն Վսևոլոդ Յանչևսկին նախագահին ծանոթացրել է ռեզիդենտ ընկերությունների նախագծերին և արտադրանքին։ Նախագահին են ներկայացվել տարբեր բնագավառների՝ բժշկություն, էկոլոգիա, գյուղատնտեսություն, ժամանց և այլն, բարձր տեխնոլոգիական լուծումներն

Ռուսաստանն Ադրբեջանին նոր մարտական ինքնաթիռներ է առաջարկել. ադրբեջանական լրատվամիջոցներ

Ռուսաստանը պատրաստ է Ադրբեջանին վաճառել ցանկացած տեսակի ինքնաթիռ: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով Аzeridefence պարբերականին, այդ մասին Army-2019 միջազգային ռազմատեխնիկական ֆորումի շրջանակում հայտարարել է Միացյալ ավիաշինարարական կորպորացիայի ներկայացուցիչը: Նա մասնավորապես նշել է, որ ֆորումի շրջանակում հանդիպումներ են անցկացվել Ադրբեջանի պատվիրակության հետ: «Մենք տեղեկացրել ենք ադրբեջանական կողմին մեր ընթացիկ նախագծերի մասին»,- ասել է նա:

«Կողքից մի հատ կարո՞ղ եք լուսանկարել ինձ իր հետ». Արթուր Դավթյանի արձագանքը՝ Տիգրան Ավինյանի հետ իր մտերմության մասին հարցին

Ճշտեցինք՝ չունե՞ք մտերմիկ հարաբերություններ, նա ձեզ որեւէ կերպ չի՞ օգնում՝ Դավթյանը պատասխանեց. «Մտերմիկ հարաբերություն ես բազում մարդկանց հետ կարող եմ ունենալ: Բայց ցանկացած իմ մտերիմ, փառք ու պատիվ իրենց, շատ լավ գիտեն, որ դա աշխատանքից դուրս Դավթյան Արթուր մարդու մտերիմներն են: Պաշտոնական գործունեության մեջ մտերիմներ չկան»:

Գազալցակայանների նախագծերը մերժվել են՝ նորմատիվներին չհամապատասխանելու համար. Վահագն Վերմիշյան

Ցանկացած գյուղ ու քաղաք կառուցապատման եւ հողօգտագործման կանոնակարգ կունենա

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930