Օրվա լրահոսը
Մենք միշտ պատրաստ ենք ձեր առաջ բացելու դռները․ կայացել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը
Մինսկում այսօր կայացել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը։ Ալեքսանդր Լուկաշենկոն ողջունել է նախագահ Սարգսյանի այցը Բելառուս և նշել, որ դեռևս նախկինում էին պայմանավորվել, որ նախագահ Սարգսյանը կայցելի Բելառուս և մոտիկից կծանոթնա երկրի հնարավորություններին։ «Ես հեռուստատեսությամբ հետևում էի Ձեր այցին, և նկատեցի, որ չեք մոռացել այն ամենը, ինչի մասին
ԿԳՄՍ նախարարը` ռուսաստանյան բուհի մասնաճյուղի եւ հայ-ռուսական հարաբերությունների մասին
Aravot.am-ը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանից հետաքրքրվեց` ինչո՞վ է պայմանավորված իրենց առանձնահատուկ ուշադրությունը Մ. Լոմոնոսովի անվան համալսարանի երեւանյան մասնաճյուղի հանդեպ, արդյոք դա հայ-ռուսական հարաբերությունների ջերմացման համատեքստում է, հատկապես որ վարչապետն էլ է մասնակցում դիպլոմների հանձնման արարողությանը: «Մենք պարբերաբար այցելում ենք շատ տարբեր բուհեր: Այո նաեւ պայմանավորված է հայ-ռուսական հարաբերություններով: Ես անձամբ
Նիկոլ Փաշինյան. Շատ կարևոր և սիմվոլիկ եմ համարում, որ առաջին շրջանավարտներն իրենց դիպլոմները ստանում են նոր Հայաստանում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Մոսկվայի Միխայիլ Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երևանյան մասնաճյուղի առաջին շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման արարողությանը: Վարչապետը համալսարանի ռեկտոր Վիկտոր Սադովնիչիի ուղեկցությամբ շրջայց է կատարել համալսարանի տարածքում: Այնուհետև Նիկոլ Փաշինյանն ու Վիկտոր Սադովնիչին համալսարանի հարակից պուրակում տնկել են անվանական եղևնիներ և մասնակցել դիպլոմների հանձնելու հանդիսավոր արարողությանը։ ՀՀ վարչապետը իր շնորհավորական խոսքում,
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները հանդիպել են Լեոնիդ Կալաշնիկովի հետ
ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները հանդիպել են ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ազգային ժողովի փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը, նշելով. «Արդյունավետ և ջերմ աշխատանքային հանդիպում-քննարկում ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ
Նիկոլ Փաշինյան. «Այլ լեզուների շարքում ռուսերենն ունի կարեւոր եւ առանձնահատուկ նշանակություն»
Հայաստանում գործող Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղի միջոցառման լեզուն ռուսերենն էր, եւ չկար հայերեն թարգմանություն: Միակ հայերեն ելույթը վարչապետինն էր:
Վերնիսաժի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ քննվող քրեական գործով ևս երկու մեղադրյալի մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին
Արմեն Կարադավիդովի արձակած կրակոցների հետևանքով Գագիկ Մոսինյանին պատճառվել է առողջության ծանր վնասի հատկանիշներ պարունակող հրազենային գնդակային, միջանցիկ վիրավորում, որի արդյունքում նա տեղում մահացել է, իսկ Վահագն Աբգարյանին պատճառվել են առողջության ծանր վնասի հատկանիշներ պարունակող հրազենային, գնդակային վիրավորումների ձևով մարմնական վնասվածքներ, սակայն Վահագն Աբգարյանին, Արթուր Մնացականյանին, Դավիթ Բուդաղյանին և Արամ Խաչատրյանին կյանքից ապօրինաբար զրկելու հանցավոր մտադրությունը խմբի կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցվել:
Հեղափոխությունից հետո 30-ամյա գործարարը Մոսկվայից տեղափոխվել է հայրենիք ու ներդրում արել Գյումրիում
Այսօր Գյումրու կենտրոնական Վարդանանց հրապարակում բացվեց առաջին սմարթ կանգառը: Ներդրողը հեղափոխությունից հետո Հայաստան տեղափոխված 30-ամյա գյումրեցի Նորայր Դավթյանն է, որը 2 տարեկանից, 28 տարի շարունակ բնակվել է Ռուսաստանի Դաշնությունում: Aravot.am-ի հարցին՝ թավշյա հեղափոխությունից հետո եք որոշե՞լ հայրենիք տեղափոխվել, երիտասարդն ասաց. «Այո, 2018 թվականի նոյեմբերի 1-ից եմ տեղափոխվել, շատ էի ուզում հայրենիք տեղափոխվել, գաղափարներս շատ էին,
Կարգալույծ է հռչակվել Տ. Համբարձում աբեղա Արաբյանը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Համբարձում աբեղա Արաբյանը: Տնօրինության համար հիմք է ծառայել Համբարձում աբեղայի` եկեղեցական ծառայությունից հրաժարվելու մասին խնդրագիրը: Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Սուրեն Արաբյան ավազանի անունով: Մայր Աթոռ Ս. Էջմիածին, Տեղեկատվական համակարգ
Մեկ բառ չեմ փոխանակելու, կգա ժամանակը, կխոսեմ. Լևոն Երանոսյան
Լևոն Երանոսյանի գործով տուժող ճանաչվեցին Ալեն Սիմոնյանն ու Արեն Մկրտչյանը:
Արայիկ Հարությունյանը` Սասուն Միքայելյան-Ռոմանոս Պետրոսյան «փոխհրաձգության» մասին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, որը Մ. Լոմոնոսովի անվան համալսարանի երեւանյան մասնաճյուղում մասնակցում էր դիպլոմների հանձնման արարողությանը, պատասխանեց լրագրողների հարցերին: Մեկնաբանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի այն արտահայտությունը, որ թավշյա հեղափոխությունը կարող է դառնալ թավշյա հեռացում, եթե համապատասխան դասեր չքաղվեն, նաեւ անդրադառնալով Աբովյանի ընտրություններին, Արայիկ Հարությունյանը նշեց. «Առհասարակ կուսակցությունում սիրում
Վարդան Բալայանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով
Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 2-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Վարդան Բալայանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Գրպանահատը բերման է ենթարկվել
Հունիսի 26-ին, ժամը 15.59-ին, մի կին հաղորդում է տվել, որ նախորդ օրը, մոտավորապես ժամը 15-ից, թիվ 75 երթուղու ավտոբուսի սրահում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել են գումար և բանկային քարտեր: Հուլիսի 1-ին, ժամը 18.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժնի ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Վարդանանց փողոցից, նշված գողությունը կատարելու կասկածանքով բերման
Մանվել Գրիգորյանը կմնա կալանավորված, բայց գուցե նշանակվի միջգերատեսչական փորձաքննություն
Հանձնաժողովը պատասխանելու է, թե ինչ հիվանդություններով է տառապում Մանվել Գրիգորյանը եւ արդյոք դրանք համապատասխանո՞ւմ են Կառավարության այն որոշմանը, որով մի շարք հիվանդություններ համատեղելի չեն կալանքի հետ
Ադրբեջանի հատուկ ծառայությունների հերթական ձախողումը. ՀՀ ԱԱԾ բացահայտումներից
Հայաստանի հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից կատարվող լայնածավալ, սակայն անտեսանելի աշխատանքների արդյունքում՝ Ադրբեջանի հանրապետության հատուկ ծառայությունների հերթական ձախողումը: Փաստավավերագրական ֆիլմ՝ «Գործ N 00578»: ԱԱԾ
Ջրային կոմիտեի նախագահը՝ «ջրի մաֆիայի» եւ ՋՕ-երի ղեկավարների դիմադրության մասին
Մի խումբ ջրօգտագործողներ ոռոգման ջրի դիմաց կամ չնչին գումար են վճարել, կամ, ընդհանարապես, չեն վճարել
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Հուլիսի 2-ի ցերեկը, 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 5-ին հյուսիսային շրջաններում, 6-7-ը` կեսօրից հետո և գիշերը, շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հյուսիս-արևելյան` 3-8մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 2- 4-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով,
Սոցիալական ոլորտի հանցագործություններով պետությանը պատճառված 772.5 մլն դրամի վնասից վերականգնվել է մոտ 139մլն դրամը. դատախազություն
ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ամփոփվել է 2018թ. հունվարի 1-ից մինչև 2019թ. մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում սոցիալական ապահովության ոլորտում (սոցիալապես անապահովության նպաստների տրամադրման, կենսաթոշակներ ստանալու, ԲՍՓ հանձնաժողովների գործունեության) արձանագրված կոռուպցիոն երևույթների վերաբերյալ քրեական գործերը: ՈՒսումնասիրությամբ պարզվել է, որ տվյալ ժամանակահատվածում սոցիալական ապահովության նշված ենթաոլորտներում արձանագրված կոռուպցիոն չարաշահումների վերաբերյալ
Հոգեշնորհ Տ. Պարթև վարդապետ Բարսեղյանը նշանակվել է Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Հոգեշնորհ Տ. Պարթև վարդապետ Բարսեղյանը, ազատվելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի փոխդիվանապետի պաշտոնից, նշանակվել է Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ: Մայր Աթոռ Ս. Էջմիածին, Տեղեկատվական համակարգ
Նիկոլ Փաշինյանը եւ Ալեքսանդր Լուկաշենկոն քննարկել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցության հետ կապված հարցեր
Նիկոլ Փաշինյանը եւ Ալեքսանդր Լուկաշենկոն քննարկել են ԵԱՏՄ և Սինգապուրի միջև ազատ առևտրի մասին պայմանագրի ստորագրման հեռանկարները եւ Երևանում ս.թ. հոկտեմբերի 1-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովի անցկացման հետ կապված հարցեր:
Բորիս Նավասարդյան. «Եթե լիներ փորձագետների հետ հանդիպում, նախագիծը կազմողները կհամոզվեին, որ չարժե այդքան ուժ ծախսել այն պատրաստելու համար». «Փաստ»
Ի՞նչ իմաստ ունի, ի՞նչ է տալու ԶԼՄ-ի հաշվառումը արդարադատության նախարարության համապատասխան վարչությունում: Հստակ պարզաբանում և բացատրություն չկա նաև նախագծի հիմնավորման մեջ:
Մանվել Գրիգորյանը դատարանում է անվասայլակով՝ բժիշկների ուղեկցությամբ
Նրա ոտքերը հոսանքով լարման են տվել եւ արձանագրել, որ ոտքերի 70-50%-ը զգայունություն չունեն: Նրա մոտ արձանագրվել է հաղորդակցման, մտավոր եւ զգայական ֆունկցիաների դանդաղում:
Կապանի ոստիկանները բացահայտել են անասնագողության դեպք
Ոստիկանության Կապանի բաժնի քրեական հետախույզների ստացած օպերատիվ տվյալները ՊՊԾ ծառայողների աջակցությամբ իրացնելիս պարզվել է, որ հունիսի 20-ին Ներքին Հանդ բնակավայրի 66-ամյա մի բնակիչ նույն գյուղի տարածքից գողացել է մի ցուլ և այն պահել գյուղի նախկին կաթսայատան շենքում: Հուլիսի 1-ին, ժամը 23.30-ին, նա հրավիրվել է բաժին և տվել խոստովանական բացատրություն: Գողոնը հայտնաբերվել է: Իսկ տուժած տղամարդը
Միշտ էլ կարելի է ասել, որ չի բացառվում ավելի շատ զոհ ունենալը: Մինչդեռ, իրավապահ կառույցները հենց այն բանի համար են, որ բացառեն դա. «Ժամանակ»
Եվ եթե Գլխավոր դատախազն է հայտարարում, որ «չի բացառվում դա», ապա դրա համար կամ պետք է ունենալ այդ ուրվագծային հիմքը, կամ դա իրապես տարակուսելի է, և գլխավոր դատախազն իր բարձր պաշտոնից կարող է տուրք տալ խոսակցությունների, որոնք նոր չէ, իհարկե, որ շրջանառվում են:
Թուրքիայի նախագահը Ճապոնիայում բացել է Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդեսը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 30-ին Ճապոնիայի Կիոտո քաղաքում բացել է պոլսահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի (Տերտերյան) լուսանկարների ցուցահանդեսը։ Նախագահի աշխատակազմը, Արա Գյուլերի թանգարանի, արխիվի և ուսումնասիրության կենտրոնի հետ համագործակցելով, կազմակերպել է հայ լուսանկարչի ցուցահանդեսը, որն արդեն ներկայացվել էր Լոնդոնում և Փարիզում։ Ճապոնիայում տեղի ունեցող Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովի օրերին Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդեսը
Դավիթ Բաբայան. «Մենք, առհասարակ, ուզում ենք դառնանք ազդեցիկ քաղաքական ուժերից մեկը Արցախի Հանրապետությունում, քաղաքական դաշտում». «Ժողովուրդ»
Միանշանակ ընտրություններին մասնակցելու ենք։ Կուսակցությունը ստեղծվում է նրա համար, որ մասնակցենք խորհրդարանական ընտրություններին։
Այսօր ամենատեր քրեաօլիգարխիկ համակարգին փոխարինելու է գալիս ամենատեր անձնիշխանությունը. Արմեն Բադալյան. «Փաստ»
Նպատակ կա ունենալ նաև այնպիսի գրպանային ՍԴ, որը ցանկալի որոշում կընդունի:
Ի վերջոյ ո՞ր դաշնակցականն է, որ պիտի կարենայ անտարբեր մնալ իր զգացումները հրահրող այս նախադասութիւններուն դիմաց. Կարօ Արմենեան. «Ասպարեզ»
Այս տողերը մասնաւորապէս հասցէագրուած են բոլոր անոնց, որոնք հմայուած կը թուին ըլլալ վարչապետ Նիկոլ Փաշինեանի իսկապէս հմայիչ հռետորաբանութեամբ: Վարչապետը ինքզինք գերազանցեց յատկապէս իր վերջին ելոյթով, ուր ան վկայութեան կը կանչէր Արամ Մանուկեանն ու Առաջին Հանրապետութեան պետական մարդոց սերունդը՝ զանոնք դաւանելով որպէս մաքուր եւ կուռ ազգային անկախ պետականութեան չափանիշներ, որոնց օրինակով, կ՛ըսէր ան, պիտի ապրին մերօրեայ
Լեոնիդ Կալաշնիկով. Դեսպանը կարող է հանդիպել այն մարդկանց հետ, որոնց ցանկանում է, որոնք ահաբեկիչ չեն, հանցագործ չեն. «Ժողովուրդ»
Պետդումայի պատգամավորի համար նաեւ զարմանալի են այն խոսակցությունները, որոնք առկա են Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի՝ Ռոբերտ Քոչարյանին հանդիպելու հանգամանքի շուրջ։
Անհրաժեշտ է անցում կատարել զբաղվածության ակտիվ քաղաքականության՝ վերապատրաստումների միջոցով երաշխավորելով քաղաքացիներին կայուն աշխատանքը. Միքայել Մելքումյան
Ս.թ. հուլիսի 1-ին Մոսկվայում կայացավ Պառլամենտարիզմի զարգացման միջազգային համաժողով, որին մասնակցում էին 130 երկրներից 80 խոսնակներ: Նիստը վարում էր ՌԴ Պետական դումայի փոխնախագահ Պյոտր Օլեգովիչ Տոլստոյը: Համաժողովին Հայաստանից մասնակցում էին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, Վահե Էնֆիաջյանը, Միքայել Մելքումյանը: Միքայել Մելքումյանը, հանդես գալով միջպառլամենտական համագործակցության մասին զեկույցով, ընդգծեց, որ ժամանակակից պառլամենտարիզմի զարգացմանը նվիրված համաժողովում քննարկվող հարցերը խիստ արդիական են,
Հասարակական մոնիթորինգի խմբի փլուզման մասին լուրն ապատեղեկատվություն է. Նաիրա Հարությունյան
Քննչական կոմիտեի առաջարկով ստեղծված հասարակական մոնիթորինգի խումբը, որի նպատակը զինվորական ծառայության ընթացքում արձանագրված զինծառայողների մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի ուսումնասիրելն է, շարունակում է իր բնականոն գործունեությունը:


















































