Օրվա լրահոսը
Մատենադարանի արհմիության եւ տնօրինության միջեւ տեղի են ունեցել բանակցություններ, որոնց արդյունքում որոշվել է վերանայել աշխատանքային պայմանագրերի ու տրամադրվող արձակուրդի ժամկետները. ՀԺ
Բացի այդ, պայմանավորվածություն է ձեռք բերվել մշակել գիտաշխատողների հաշվառման այլ ձեւ՝ գործող ստորագրությունների մատյանների փոխարեն։ Խոսքն այն մասին է, որ աշխատակիցները, ներկայանալով աշխատավայր, որպես դրա հավաստիք ստորագրում են համապատասխան մատյանում։
«Պոնչիկանոցից» 5 արկղ քաղցրավենիք գողացողը 21-ամյա երիտասարդ էր
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Լևոն Երանոսյանը դատարանում է. մեկնարկեց նախկին փոխոստիկանապետի գործով դատական նիստը
Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի գործով դատական նիստը (նախագահող դատավոր Հարություն Մանուկյան): Նշենք, որ Լևոն Երանոսյանը չի ընդունում իր մեղադրանքը: Հիշեցնենք՝ նա մեղադրվում է 2018-ի ապրիլի 16-ին և 22-ին Երևանում 8 հատ «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակներ կիրառելու և այդպիսով իր լիազորությունների շրջանակից դուրս գործողություններ կատարելու մեջ: Դատական նիստին ներկա
Հունիսն անցավ, իսկ առարկայական բանակցությունների վերսկսման մասին խոսք չկա, ընդ որում, դրա մեղավորը հենց Ադրբեջանն է. «Հայկական ժամանակ»
Ներկայիս իրավիճակը եւ դրա դինամիկան հուշում են, որ քանի դեռ չկան վստահության ամրապնդման մեխանիզմների շուրջ պայմանավորվածություններ ու դրանք կյանքի կոչելուն ուղղված հստակ քայլեր՝ ավելորդ է խոսել ստատուս-քվոյի փոփոխության, կամ առհասարակ որեւէ տեսակի առարկայական բանակցությունների մասին։ Իսկ ստատուս-քվոյի փոփոխությանը գնալը, որքան էլ զարմանալի հնչի, ինչ-որ առումով ձեռնտու չէ նաեւ Ալիեւին։
Ոստիկանները բերման են ենթարկել «օրենքով գող» 46-ամյա Երևանի մի բնակչի
Հուլիսի 1-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելիս, մայրաքաղաքի Գալշոյան փողոցից ոստիկանություն են բերման ենթարկել, այսպես ասած, «օրենքով գող» 46-ամյա Երևանի մի բնակչի: ՀՀ ոստիկանություն
Հովիկ Աղազարյանը վստահեցնում է, որ իրենց հեռացում չի սպասվում առնվազն 6-7 տարի, ո՛չ թավշյա, ո՛չ էլ այլ տեսքով. «Հրապարակ»
Ուրիշ բան է, որ առանձին դժգոհություններ կլինեն, եւ այդ փոքրիկ միջադեպ անվանենք, թե ինչ՝ դա ցուցիչ չէ։ Մարդիկ շարունակում են սիրել ու վստահել Նիկոլ Փաշինյանին, բայց քաղաքի կառավարումը տեսնում են այլ մարդու հետ:
Զարուհի Բաթոյան. հատկապես կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության կանխարգելման ուղղությամբ նախարարությունը բավականին մարտական է տրամադրված
«Human rights watch կազմակերպությունն առանցքային կարևորություն ունի մեր երկրում երեխաների, կանանց, այլ խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության ոլորտում: Մեզ համար շատ կարևոր են Ձեր կողմից արված այն վերլուծություններն ու հետազոտությունները, որ վերաբերում են մասնավորապես ապաինստիտուցիոնալացմանը, ներառական կրթությանը, հաստատություններում ապրող երեխաներին: Կարևոր են այնքանով, որ նաև դրանցում վերհանված խնդիրների հիման վրա ենք մշակում մեր հետագա քաղաքականությունը»,- այս
«Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց»-ի տնօրենը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, կատարել է առանձնապես խոշոր չափի գումարի յուրացում և պաշտոնեական կեղծիք. ՀՀ քննչական կոմիտե
Մասնավորապես՝ նախնական քննության տվյալներով՝ տնօրենն իր որդուն աշխատանքի է ընդունել Արմավիրի մարզի «Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ում՝ որպես խմբավար, սակայն նախապես տեղյակ լինելով վերջինիս աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու մասին՝ չի արձանագրել այդ փաստը և 2011թ. փետրվարի 1-ից մինչև 2018թ. օգոստոսի 7-ն ընկած ժամանակահատվածում ամեն ամիս կազմել, իր ստորագրությամբ և ՀՈԱԿ-ի կլոր կնիքի դրոշմով վավերացրել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիրը՝ դրանում ներառելով որդու և նրա կողմից փաստացի աշխատած ժամանակահատվածի վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ:
Երեք անուններն էլ Բակո Սահակյանի ամենամտերիմ զինակիցներն են. «Հրապարակ»
Իմ հանդիպումներն այդ տպավորությանը չեն բերում, թե ի հեճուկս են արվում, պարզապես նախագահը մինչեւ վերջին օրը պետք է լինի նախագահ եւ վարի կադրային քաղաքականություն։
Նախընտրական քարոզարշավի ու «Իմ քայլը» դաշինքի ծրագիրը ներկայացնելու ժամանակ մարդկանց չէին ասում, որ ներկայացվող ծրագրերի ֆինանսական բեռը երևանցին պետք է իր ուսերին վերցնի. Մարկոս Հարությունյան. «Իրատես»
Ընտրվելուց հետո մեկ էլ հանկարծ պարզ դարձավ, որ եթե որակյալ վերելակ են ուզում, ապա դրա համար վերցվող վարկը քաղաքացիները պետք է փակեն: Եթե տրանսպորտային նոր ցանց լինի, ապա ուղեվարձը կթանկանա:
Հոնկոնգում ոստիկանները ցուցարարներին դուրս են հանել խորհրդարանի շենքից
Հոնկոնգում ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել և ցուցարարներին դուրս հանել օրենսդիր մարմնի շենքից: Արտահանձնման մասին վիճելի օրենքի դեմ պայքարող ակտիվիստները խորհրդարանի շենքում մնացել են մի քանի ժամ՝ կոտրելով մուտքի ապակե դռները, հաղորդում է BBC-ն: Շենքի գրոհը սկսվել է կեսգիշերին: Ցուցարարների մեծ մասն ազատել են խորհրդարանի նիստերը դահլիճը, երբ իմացել են, որ ոստիկանությունը մոտենում է: Նրանց
Առանց դատական ակտի մարդն ապօրինի պահվում է հոգեբուժարանում անազատության մեջ. ՄԻՊ
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի Խոշտանգումների կանխարգելման մեխանիզմի կարգավիճակով 2019 թվականի հունիսի 7-ի հոգեբուժական կազմակերպություն չհայտարարված այցի ընթացքում հայտնաբերվել է մարդուն ապօրինի պահելու դեպք: Մասնավորապես, հոգեբուժական կազմակերպության վարչակազմը Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներին տեղեկացրել է, որ կազմակերպությունը այդտեղ ամբուլատոր բուժվող հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի բժշկական բնույթի հարկադրական միջոցը հիվանդանոցայինով փոխելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել դատարան դեռ
ԲԴԽ անդամի թեկնածության առաջադրումը ԱԺ-ի կողմից բացարձակապես կրում է քաղաքականացված բնույթ. Հայկուհի Հարությունյան. «Ժամանակ»
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանն ասաց, որ խնդիրը երկու մակարդակում է՝ իրավական և օրենսդրական։ «Եթե տեղյակ եք, հենց սկսվեց ԲԴԽ անդամի ընտրության գործընթացը, հայտարարություն եղավ, որտեղ ներկայացվել էր, որ գործող օրենսդրության կարգավորումների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովը դեռևս 2017 թվականին կարծիք էր արտահայտել, որը պետք է փոփոխություն բերեր նախագծի մեջ։ Մասնավորապես, այնտեղ ԲԴԽ անդամներին
Ռոմանոս Պետրոսյանը՝ Սասուն Միքայելյանին. «Հավատարմության մասին՝ առ հեղափոխության նպատակներն ու դրա արժեքները՝ ես կլռեմ»
Ցավում եմ, բայց ազնիվ չես նախ ինքդ քո հանդեպ եւ քո իսկ անցած ուղու, ապա նաեւ՝ իմ նկատմամբ եւ իմ անմնացորդ նվիրումի՝ հանդեպ մեր «ընդհանուր» գործին։ Դե իսկ հավատարմության մասին՝ առ հեղափոխության նպատակներն ու դրա արժեքները՝ ես կլռեմ… Աստված է բոլորիս դատավորը. ժամանակն իր գնահատականը կտա։ Մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ ինձ համար գոյություն
Կատաղած շունը արձակվել է կապից և կծել տիրոջը
Հուլիսի 1-ին, ժամը 19:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի վերջնամասում՝ անասնագոմի տարածքում, կատաղած շունը արձակվել է կապից և կծել տիրոջը, վերջինս ստացել է անհրաժեշտ բուժօգնություն. շանը բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարաները բռնել են շանը
Լեւոն Արոնյանը առաջին հաղթանակը տարավ «Grand Chess Tour»-ի փուլում
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող շախմատի Գրանդ Չեսս Տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով պարտության մատնեց աշխարհի թագի նախկին հավակնորդ, ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին: Հինգ անընդմեջ ոչ-ոքիներից հետո սա Արոնյանի առաջին հաղթանակն էր այս մրցաշարում: Այսօր գրոսմայստերները հանգստանում են: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Բեմից իջեցրել էին Ձախ Հարութին՝ մեղադրելով, թե նա «ՀՀԿ-ի երգիչն է», իսկ այսօր արդեն էլիտայի ներկայացուցիչներն ըմբոշխնում են Փամբուկչյանի արվեստը. «Իրատես»
2013-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նա ու Ռուբեն Հախվերդյանը Ազատության հրապարակում համերգ էին տալիս՝ հաջակցություն Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած «Ժառանգություն» կուսակցության: Բայց դա քաղաքական գործընթացներում «թաթախվել» չէի համարի, որովհետև մարդն ազնվորեն բացատրեց՝ ինչու էր երգում այդ օրը:
«Լեն օրերի» բարեկամությունը
Վերջերս Հայաստանի Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի 65-ամյակն էր: Միանում եմ շնորհավորանքներին, որովհետեւ կարծում եմ՝ ցանկացած մարդ արժանի է մարդկային վերաբերմունքի: Չեմ միանում հայհոյանքներին եւ անեծքներին, որովհետեւ վստահ եմ՝ ցանկացած անեծք ու հայհոյանք, ում էլ ուղղված լինի, բացասական լիցք է, որն ուղարկվում է տիեզերք, վերադառնում եւ հարվածում է բոլոր մարդկանց, առաջին հերթին՝ այդ ազդակն ուղարկողին: (Ի
Պատանի լողորդները մեկնեցին Եվրոպայի պատանիների առաջնություն
Լուսադեմին վեց ուժեղագույն լողորդներ՝ Արթուր Բարսեղյան, Լեւոն Խաչատրյան, Էդուարդ Ճաղարյան, Միխայիլ Շախնազարով, Նինա Կիրակոսյան եւ Վարսենիկ Մանուչարյան, մարզիչներ՝ Լողի հայկական դաշնության գլխավոր քարտուղար Ռաֆայել Վասիլյանի եւ Կարեն Բարսեղյանի ղեկավարությամբ մեկնեցին Կազան, որտեղ հուլիսի 3-ից 8-ը մասնակցելու են Եվրոպայի պատանեկան առաջնությանը: ԼՀԴ նախագահ Հովսեփ Մեսրոպյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ հավաքականը 18-օրյա ուսումնամարզական հավաք է անցկացրել Ծաղկաձորում: «Լողորդները
Ամերիկյան փորձագետ. Չեմ կարծում, որ Հայաստանում հեղափոխություն տեղի ունենար, եթե այդ քայլ առ քայլ բարեփոխումներն իրականում գործեին
Գուցե, հարցնենք Հայաստանի քաղաքացիներին՝ ի՞նչ եղավ այդ աստիճանական քայլերի հետ, այդ դանդաղ, փաստաթղթերի վրա գեղեցիկ գրված առաջարկների եւ բարեփոխումների հետ, որոնք կոչված էին վերջ դնել կոռուպցիային, մարդկանց մոտ հավատ ներշնչել դատական իշխանության նկատմամբ:
Ամենավտանգավոր կին հանցագործները մարդկության պատմության մեջ
Եթե կարծում եք, որ հանցավոր աշխարհի ներկայացուցիչներ կարող են լինել միայն տղամարդիկ, չարաչար սխալվում եք։ Այս հոդվածը այն կանանց մասին է, ովքեր գրավել են կրիմինալ աշխարհը։ Փուլն Դեվի՝ Բանդիտ թագուհի մականունով Փուլն Դեվին Հնդկաստանի ամենաշատ վախ ներշնչող կանանցից է եղել։ 1983թ իր ձերբակալությունից հետո Դեվին մեղադրվել է 48 հանցագործությունների մեջ, այդ թվում՝ մարդասպանություն, գողություն, հրդեհ,
Հացադուլավոր զինծառայողի դուստր. «Պապային դուրս են արել, ասել են՝ ասֆալտին քնի»
«Արդեն 19 oր է՝ հայրս հացադուլ է անում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց 19-ամյա Գայանե Ալումյանը՝ հինգ երեխաների հայր, պայմանագրային նախկին զինծառայող Մխիթար Ալումյանի դուստրը: Ապա հավելեց. «Այսօր պապայի հետ Պաշտպանության նախարարի անվտանգության ծառայության պետն էր հանդիպել, խոստացել էին պապայի բարձրացրած հարցերը լուծել, սակայն դրանից հետո պարետի հրամանով պապային դուրս են արել, ասել են՝ ասֆալտին քնի…
«Եթե Դավիթ Գրիգորյանի պեսն էնքան կա, որ 12 միլիոն հայություն է որոշում խառնել իրար, ինքը ով է որ արձագանք տա». Սիրունյան
Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը՝ Քոչարյանին ազատած դատավորի մասին
Գյումրեցի չեմպիոններին դիմավորելիս․«Առաջվա նման չեմ արտասվում, գիտեմ, որ ոսկին Գյումրի են բերելու» (ֆոտոշարք)
Այսօր Գյումրի քաղաքի մուտքի մոտ մեծ ոգևորությամբ դիմավորեցին Եվրոպական մարզական երկրորդ խաղերում ոսկե մեդալներ նվաճած Գյումրու օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովին և Գյումրու բռնցքամարտի մարզադպրոցի սան Արթուր Հովհաննիսյանին: Չեմպիոնների մուտքը քաղաք ազդարարվեց ավոտմեքենաների բարձր ազդանշաններով, կենդանի երաժշտությամբ։ Սկսվեց գրկախառնություն, սելֆիներ, շամպայների բաժակներ բարձրացրեցին՝ ի պատիվ նրանց։ Չեմպիոններին դիմավորելու էին եկել ինչպես քաղաքային իշխանությունների
Բնակարանում հայտնաբերվել է բնակչի դին
Հուլիսի 1-ին, ժամը 20:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքում Հակոբ Հակոբյան փողոցի թիվ 11 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին (բանալին ներսից փականի մեջ է). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և խոհանոցի հատակին հայտնաբերել Վ.Ա.-ի
Ղազախական իրական կյանքը առեղծվածային «Քնկոտ քաղաքում»
Ղազախստանում գտնվող Կալաչի քաղաքի բնակիչներն օրերով քուն են մտնում և արթնանալիս նույնիսկ չեն հիշում իրենց հետ կատարված վերջին իրադարձությունները, իսկ երբեմն էլ ունենում են հիշողության երկարատև կորուստ: Քաղաքի բնակիչներն անցել են բժշկական հետազոտություն, և, ըստ ստացված արդյունքների, Կալաչի քաղաքի բնակիչներից 4-ից առնվազն մեկը տառապում է քնկոտությամբ: Այս հիվանդության ախտանիշներից են ծայրահեղ հոգնածությունը, դժվարությամբ խոսելը կամ
Մեկնարկել է ամառային զորակոչը
Հուլիսի 1-ին մեկնարկել է 2019 թվականի ամառային զորակոչը: Այսօր պարտադիր զինվորական ծառայության են մեկնել այս զորակոչի առաջին նորակոչիկները: Ընթացիկ աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով ՊՆ կենտրոնական հավաքակայան է այցելել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը: Զորակոչի գործընթացին ներգրավված պատասխանատուների ուղեկցությամբ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը եղել է զորակոչիկների դիմավորման ու ընդունման կետում, բուժզննման, հանդերձավորման
Նախագահ Սարգսյանը և Բելառուսի գյուղնախարարը խոսել են գյուղատնտեսության և սննդի անվտանգության ոլորտներում փոխգործակցության հեռանկարների մասին
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Մինսկում հանդիպում է ունեցել Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարար Անատոլի Խոտկոյի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել գյուղատնտեսության, սննդի արտադրության ու անվտանգության ոլորտներում փոխգործակցության խորացման հեռանկարների վերաբերյալ։ Նախագահ Սարգսյանը նշել է, որ այս ոլորտներում Բելառուսը մեծ ներուժ ու հնարավորություններ ունի, և Հայաստանը, որպես շուկա, հետաքրքիր կարող է լինել։ Անդրադարձ
ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ Հրանտ Ավանեսյան.«Պարոն Խուդոյանը շարունակում է փորփրել ատենախոսությունը»
– Պարոն Ավանեսյան, կխնդրենք համառոտ ներկայացնել, թե ի՞նչ է տեղի ունեցել հունիսի 20-ին: – Հունիսի 20-ին Բարձրագույն որակավորման կոմիտեն Մանկավարժական համալսարանում հրավիրել էր քննարկում՝ իմ ասպիրանտ Մարատ Դուրյանի պաշտպանած ատենախոսության շուրջ բարձրացրած աղմուկի համար: Պարոն Խուդոյանը Մարատ Դուրյանի պաշտպանության օրը պնդում էր, որ այդ ատենախոսությունում ներկայացվել են մեջբերումներ, որոնք չունեին չակերտներ, այսինքն՝ գրագողություն են համարվում:
Մեր ապագան կապված է նոր տեխնոլոգիաների հետ, իսկ տեխնոլոգիաները՝ կրթության․ նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Բելառուսի պետական համալսարան
Աշխատանքային այցով Բելառուսի Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Բելառուսի Հանրապետության կրթության նախարար Իգոր Կարպենկոյի ուղեկցությամբ այցելել է Բելառուսի պետական համալսարան, հանդիպել բուհի ղեկավարության հետ։ Նախարար Իգոր Կարպենկոն նախագահ Սարգսյանին տեղեկություններ է ներկայացրել Հայաստանի հետ կրթության և գիտության ոլորտներում ձևավորված համագործակցության մասին՝ նշելով, որ բելառուսական կողմը հետաքրքրված է Հայաստանի հետ առավել խորացնել կապերը


















































