Օրվա լրահոսը

Հանձնարարականներ է տվել զորամիավորման հրամանատար, գնդապետ Գ. Խաչատուրովը

Հոկտեմբերի 15-ին 3-րդ զորամիավորման շտաբում, ենթակա զորամասերի հրամանատարների ու մի շարք առանցքային պաշտոնատար անձանց մասնակցությամբ ամփոփվել են 2018 ուսումնական տարվա 3-րդ եռամսյակի արդյունքները: Զորամիավորման հրամանատարի տեղակալները զեկույցներում, ըստ ուղղությունների, ամփոփել են մարտական պատրաստականության, մարտական հերթապահության, մարտական ու զորահավաքային պատրաստության, զինվորական կարգապահության, թիկունքի ու տեխնիկական ծառայությունների վիճակը, նշել ձեռքբերումները: Հետագա աշխատանքների արդյունավետ կազմակերպման ուղղությամբ հանձնարարականներ է

«Լկտիաբար մտնում են քաղաքացու տուն ու փող են գողանում». Հովիկ Աղազարյան

«Ո՞վ է որոշում, որ «Գազպրոմի» շահութաբերությունը պետք է լինի 10 տոկոս կամ ՀԷՑ-ինը՝ 14». Կայացավ քննիչ հանձնաժողովի առաջին նիստը

Պետական գնումների մատակարար հանդիսացող 13 ընկերություններ ենթարկվեցին պատասխանատվության

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը այսօր՝ հոկտեմբերի 19-ին հրապարակեց պետական գնումների համակարգում ընդգրկված մի շարք կառույցների գնումների ուսումնասիրության արդյունքները: Ընդգրկվել են բոլոր այն պետական մարմինները, որոնք իրենց ենթակայության տակ գտնվող մանկատների, գիշերօթիկ դպրոցների, հոգեբուժարանների, քրեակատարողական և այլ հիմնարկների կարիքների համար սննդամթերքի գնում են իրականացնում: Տեղեկացնենք, որ ուսումնասիրությունը ընդգրկում է 2018 թվականի պետական գնումները և

«Գյուղացիական կոլխոզներ ստեղծեք». Նիկոլ Փաշինյանը՝ սյունեցիներին

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը սյունեցիներին զգուշացրեց՝ առանց իրենց օգնության կառավարությունը չի կարող լուծել նրանց խնդիրները:

Հայաստանը պահպանել է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկրի կարգավիճակը

2016 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպության վավերացման գլոբալ խորհրդատվական կոմիտեն հաստատել էր Հայաստանում մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացումը, և երկրին շնորհվել էր հավաստագիր: Կոմիտեի կողմից պարբերաբար դիտարկվում են մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկրի կարգավիճակը պահպանելու համար անհրաժեշտ ցուցանիշները: Ընթացիկ տարվա հունիսին ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի մասնագետներն առցանց մասնակցել են վավերացման գլոբալ խորհրդատվական կոմիտեի հանդիպմանը՝

EU4Energy. նախաձեռնությունն օգնում է արևային վահանակներ տեղադրել Երևանի բնակելի շենքերի տանիքներին

«ԵՄ-ն Երևանի  համար. Արևային համայնք» ծրագրի շրջանակներում արևային վահանակներ կտեղադրվեն մայրաքաղաք Երևանի 90 բնակելի շենքերի տանիքներին: Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող նախագիծը կազմակերպվում է ԵՄ-ի աջակցությամբ գործող «Քաղաքապետերի դաշնագիր» ծրագրի շրջանակներում: Արևային վահանակները կօգտագործվեն վերելակների սնուցման, ինչպես նաև բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների լուսավորության նպատակով: Այս ընթացքում կազմակերպվում են տեղեկատվական հանդիպումներ՝ ընդհանուր իրազեկվածության բարձրացման և շենքերի

«Բենզալցակայաններում բենզինի եւ դիզվառելիքի բավականին շատ թերլցումներ են, սա անբարեխիղճ մրցակցություն է». Արտակ Շաբոյան

«ԱրմՕյլ»-ի ներկայացուցիչը 50 անգամ ասաց, որեւէ մեկը կառավարությունից չի ուզում  ուշադրություն դարձնել, ազգային ինստիտուտում չափորոշիչներ են դրված, դիզվառելիքում ծծմբային պարունակությունը 10 միավոր, նման բան չկա աշխարհում, միայն ՀՀ-ն է, որ նման խիստ չափորոշիչ է դրել ու այդ նույն ինստիտուտում չկա մի չափիչ սարք, որ կարող է ծծմբի պարունակությունը չափել դիզվառելիքի մեջ:

Երևանում կայացան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի արտաքին գերատեսչությունների միջև

Հոկտեմբերի 18-ին Երևանում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև՝ փոխնախարարների մակարդակով: Երկու երկրների ԱԳ նախարարների տեղակալներ Շավարշ Քոչարյանի և Վասիլի Բոնդարի գլխավորությամբ կայացած խորհրդակցությունների ժամանակ քննարկվեցին միջխորհրդարանական համագործակցության ակտիվացմանը, ապակենտրոնացված փոխգործակցության խրախուսմանը, երկու երկրների միջև առկա իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող հարցեր: Կողմերը ընդգծեցին առևտրատնտեսական հարաբերությունների խորացման համատեքստում միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների

Իսկ ո՞ւր մնաց Իլհամ Ալիեւի խոստումը Նիկոլ Փաշինյանին

Ըստ Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանի՝ այս պահին էլ Ադրբեջանն առաջնագծում ինտենսիվ ինժեներական աշխատանքներ է իրականացնում, եւ դրանք ընթացիկ աշխատանքներ չեն: – Դուշանբեում, ԱՊՀ գագաթնաժողովից հետո, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ զրույցի ընթացքում պայմանավորվածություն են ձեռք բերել հրադադարի ռեժիմի խախտումները կանխելու, ինչպես նաեւ երկխոսությանն ու բանակցություններին հավատարիմ մնալու մասին։

«Երևանի Հանրություն». քաղաքի ղեկավարությունը հաշվի չի առնում Սպիտակի երկրաշարժի դառը դասերը

Երևանը՝ խորհրդային շրջանում կառուցված, առանձնահատուկ, նրբաճաշակ, ինքնատիպ ազգային ճարտարապետությամբ քաղաք է։ Երևանի Կենտրոնը միասնական ճարտարապետական համալիր է, որը կերտվել է թամանյանական դպրոցի տաղանդաշատ ճարտարապետների ջանքերով։ Այն իր ճարտարապետական կերպարով բարձր մշակութային արժեք է ներկայացնում ամբողջ հայ ազգի համար։ Վերջին շրջանում մասնագետներիս համար լուրջ մտահոգություն է դարձել բնակչության սեյսմիկ պաշտպանվածության բարձրացման անհրաժեշտությունը, որի հետ կապված քաղաքապետարանը

Շաբոյանը վերափոխվել է ու հասկացել, թե ինչքան մեծ վնաս է տալիս Սամվել Ալեքսանյանը՝ մեր տնտեսությանն ու մրցակցությանը

Ահա թե ինչ լուծում է առաջարկում Արտակ Շաբոյանը՝ որ սուպերմարկետը, այսպես ասած, «թռփոշացել է», նրա դեմն առնեն ու հարկերով այնպես խեղդեն, որ դադարեցնի:

Ոստիկանների կողմից անչափահասին խոշտանգելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից անչափահասին խոշտանգելու ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ: Ըստ անչափահասի կողմից տրված հաղորդման` 2018 թվականի հոկտեմբերի 17-ին Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թաղամասերից մեկում տեղի ունեցած կռվից հետո ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի աշխատակիցները նրան ծեծի

«Ո՞ւմ պիտի տարածք վերադարձնենք, ինչի՞ դիմաց, տարածք՝ խոստումների՞ դիմաց, աննորմա՜լ ենք, խե՜նթ ենք»

Դավիթ Բաբայանը՝ Ռիչարդ Միլսին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը մեր երկրից հեռանալուց առաջ EVN Report-ին տված հարցազրույցում, խոսելով Արցախյան խնդրի մասին, հայտարարել է, թե «դաժան իրականությունն այն է, որ ցանկացած կարգավորում պահանջելու է գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձ»: Նա նաեւ ասել էր, թե «ես զարմացած էի, երբ առաջին անգամ այստեղ եմ եկել ու պարզել, որ

Ճնշումների թիվը կտրուկ նվազել է, իսկ տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների քանակն ավելացել է. ԽԱՊԿ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2018թ. երրորդ եռամսյակային (հուլիս- սեպտեմբեր ամիսներ) զեկույցի մասին 2018-ի երրորդ եռամսյակը Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները ներառող ժամանակահատված էր։ Այս ընտրությունները շահեկանորեն տարբերվեցին բոլոր նախորդներից ոչ միայն ընտրախախտումներին հաջող հակազդելու, այլև լրագրողների ու լրատվամիջոցների անկաշկանդ գործելու առումով։ Այդուհանդերձ, բուն քվեարկության օրը՝ սեպտեմբերի 23-ին, արձանագրվել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ 1 բռնության և 1

«Սա ուղերձ է». Արտակ Զեյնալյանը՝ Հունան Պողոսյանին պաշտոն տալու մասին

Նախարարը պատասխանեց. «Հունան Պողոսյանը փոխոստիկանապետ է եղել: Նիկոլ Փաշինյանն այդ հարցին սպառիչ պատասխանել է, սա ուղերձ է»: Հարցին՝ իսկ կարո՞ղ է ուղերձը հասնի Սերժ Սարգսյանին՝ նախարարը չպատասխանեց:

Օրենքի պահանջների խախտմամբ իրականացված շինաշխատանքների հետևանքով Արամի 23 հասցեի հուշարձան-շենքին վնաս հասցնելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Հոկտեմբերի 2-ին Երևան քաղաքի դատախազություն է ստացվել ՀՀ մշակույթի նախարարի գրությունը Երևանի Արամի փողոցի հուշարձան-շենքին կից տարածքում առանց լիազորված մարմնի համաձայնության իրականացված հողային աշխատանքների հետևանքով հուշարձան-շենքի կայունությունը վնասելու վերաբերյալ: Երևան քաղաքի դատախազի հանձնարարությամբ գրությունն ուղարկվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն՝ առերևույթ հանցագործության դեպքի առթիվ նյութեր նախապատրաստելու և քրեական գործ հարուցելու հարցը լուծելու նպատակով: Նախապատրաստված

Վահագն Հովակիմյանը ավագանու անդամի մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել

Տեղեկացնում եմ, որ Երևանի քաղաքապետի տեղակալ չեմ նշանակվելու։ Ավելին, դեռևս հոկտեմբերի 17-ին ավագանու անդամի մանդատից հրաժարվելու դիմում եմ ներկայացրել։ Ներկայումս իմ գործընկերների հետ պատրաստվում ենք ԱԺ արտահերթ ընտրություններին, որպեսզի Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների պես խորհրդարանական ընտրությունները ևս լինեն ազատ, արդար և թափանցիկ։   Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ «Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ

Տուժողի իրավահաջորդն ու նրա 3-ամյա երեխան տեսել են սպանությունը

Աշոտ Բաղդասարյանին մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ սպանության եւ ապօրինի զենք կրելու համար: Քրեական գործն այդ հոդվածներով էլ ուղարկվել էր Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան: Ըստ մեղադրանքի՝ «Ամբաստանյալը Երեւան քաղաքի Լուկաշին 1-ին փողոցի 36 տան բնակիչ Տիգրան Արշակյանի կողմից հեռախոսազրույցի ընթացքում իր հոր՝ Արմեն Բաղդասարյանի հետ անհարգալից խոսելու հանգամանքը պարզաբանելու

Ֆելիքս Ցոլակյանը ներկայացրեց ԱԻ նորանշանակ փոխնախարարին

Հոկտեմբերի 19-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանն անցկացրեց ընդլայնված խորհրդակցություն, որին մասնակցեցին նախարարության ղեկավար կազմը, ինչպես նաև կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները: Գերատեսչության ղեկավարը, շնորհակալություն հայտնելով փոխնախարար Արամ Թանքարյանին նախարարի տեղակալի պաշտոնում կատարած աշխատանքի համար, հույս հայտնեց, որ նա ըմբռնումով կմոտենա կադրային այս փոփոխությանը: Ֆելիքս Ցոլակյանը ներկայացրեց նորանշանակ փոխնախարար Արմեն Հարությունյանին՝ նշելով, որ

Միջպետական ճանապարհը փակ է. անցկացվում է Ալավերդու պղնձաձուլականի աշխատակիցների բողոքի ակցիան. «Ա1+»

«Ա1+». Ալավերդու պնձաձուլական գործարանն այսօրվանից տեխնիկապես չի աշխատում: Գործարանի մոտ 650 աշխատակիցներ, ի նշան գործարանը փակվելու դեմ բողոքի, 1 ժամից ավելի փակել են Ալավերդու միջպետական ճանապարհը: Գործարանի փակվելու դեպքում 630 մարդ կմնա առանց աշխատանքի:

Նախկինում ՏԻՄ ընտրություններում հիմնական թեկնածուները ՀՀԿ–ի ներկայացուցիչներ էին, հիմա ՔՊ–ից են. Էմին Երիցյան

 «Անունները փոխվել են, բայց որակական փոփոխություն կարծես չունենք». Էմին Երիցյան

Զեյնալյանը բացառում է, որ Փաշինյանը համաներումը հիմա է անում նախընտրական շրջանում միավորներ հավաքելու համար

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ համաներումը կազմակերպեցիք հիմա՝ այս նախընտրական շրջանում, այլ ոչ թե, ասենք, սեպտեմբերի 21-ին, երբ սպասվում էր: Նախարարը պատասխանեց. «Բացարձակ որեւէ առնչություն չունի նախընտրական ժամանակահատվածի հետ եւ իմ մտքով անգամ չի էլ անցել, որ կարելի է նման բան մտածել»:

Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրվել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը

ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը Սահմանադրական դատարանի դատավորի առաջադրման եւ ընտրության անցկացման մասին «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի, 213-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը: «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 141-րդ

Ընտրական օրենսգիրքն ընդունվեց միաձայն. Ընտրատեղամասի մոտ տեսախցիկներ են տեղադրելու

Կոստանյանի սենյակում աշխատանքային քննարկում ունեցան ու կառավարությունը համաձայնեց ու ընդունեց այն առաջարկը, որ ֆիքսված ստատիկ մի տեսախցիկ լինի տեղամասի մուտքի մոտ եւ ապահովվի մշտադիտարկումը: Թե քանի մետր շառավղով այն կիրականացնի նկարահանում՝ տեխնիկական լուծումները կտրվեն հետո:

Գողացել էր դեղատան դրամարկղի մոտ դրված հեռախոսը

Հոկտեմբերի 18-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացուհի և հայտնել, որ Քաջազնունու փողոցի 8 շենքի թիվ 1/1 հասցեում գործող դեղատանը իր քրոջ` 1976 թ. ծնված Արմինե Ե.-ի բջջային հեռախոսը գողացել են: Մեկնած օպերատիվ խմբին Արմինե Ե.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 15.00-ին, անհայտ անձը օգտվելով իր

«Աշխարհին ապացուցել եմ, որ ես էլ ես եմ»

Իր ստեղծագործությունների մասին խոսելիս՝ Կոմիտասին մեջբերում է ճանաչված կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» արվեստի թանգարանի պաշտոնական կայքից տեղեկացանք, որ նոյեմբերի 2-ին կկայանա կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի «Քարահունջ» ստեղծագործության պրեմիերան: «Առավոտի» հետ զրույցում կոմպոզիտորը մանրամասնելով այն, ասաց. «Քարահունջը» նոր նախագիծ է՝ բաղկացած 17 մասից, մեկուկես ժամ տեւողությամբ: Համերգին հրավիրված են երաժիշտներ Ամերիկայից եւ դուդուկահար Գեւորգ Դաբաղյանը

Նախագահն այցելել է Հայաստանում Գերմանիայի դեսպանություն

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր այցելել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանություն: Նախագահը դեսպան Մաթիաս Քիսլերին, դեսպանատան անձնակազմին և ի դեմս նրանց ՝ Գերմանիայի ողջ ժողովրդին շնորհավորել է ազգային տոնի՝ Գերմանիայի միասնության օրվա կապակցությամբ, որը նշվում է հոկտեմբերի սկզբին: Նախագահն ու տիկին Սարգսյանը դեսպան Մաթիաս Քիսլերի հետ այցելել են նաև Հայաստանի

Կարեն Խաչանովը «Կրեմլի գավաթում» ընթանում է առաջ

Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Մոսկվայում ընթացող ATP «Կրեմլի գավաթում» մտել է քառորդ եզրափակիչ: Պայքարն սկսելով երկրորդ շրջանից՝ Խաչանովը 6:4, 7:5 հաշվով պարտության է մատնել չեխ Լուկաշ Ռոսոլին եւ այսօր արդեն քառորդ եզրափակչում հանդիպելու է Բոսնիա եւ Հերցեգովինայի ներկայացուցիչ Միրզա Բոշիչի հետ: Ռուսաստանցի մեկ այլ հայ թենիսիստ Մարգարիտա Գասպարյանը Լյուքսեմբուրգում ընթացող WTA մրցաշարում չկարողացավ անցնել

Հայերն ԱՄՆ-ում հաստատվել են Հայոց մեծ եղեռնից հարյուրամյակներ առաջ

Օրերս «Նարեկացի» արվեստի միությունում պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը ներկաներին մտովի տեղափոխեց օվկիանոսից այն կողմ՝ Վիրջինիայի, Կալիֆոռնիայի արեւոտ ափեր՝ ներկայացնելով դեռեւս 400 տարի առաջ առաջին հայ մարդու՝ Ամերիկայում հաստատվելու պատմությունը: Հայկ Դեմոյանի «Հայկական հետքն Ամերիկայում. 400-ամյա ժառանգություն» գիրքը հրատարակվել է «Նուբար եւ Աննա Աֆեյաններ» հիմնադրամի աջակցությամբ՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից: Մենագրության մեջ զետեղված են արխիվային

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930