Օրվա լրահոսը

«Եղան սեքսիզմի դրսեւորումներ, «կին-տղամարդ» դերաբաժանում». ավագանու ընտրությունների մշտադիտարկում

«Մարդ, որը կին լինելով, ավելի շատ տղամարդ է, քան պաշտոնյա-տղամարդիկ, որ իրենց տղամարդ են կոչում». Նաիրա Զոհրաբյանին այսպես էր բնորոշում նրա թիմակիցներից մեկը

Վարչապետի պաշտոնակատարն ընդունել է ԱՊՀ մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարներին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ԱՊՀ մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած պատվիրակությունների ղեկավարներին: ՀՀ կառավարության 2018թ. հոկտեմբերի 4-ի որոշմամբ հոկտեմբերի 19-ը նշվում է որպես քրեակատարողական ծառայողի օր: Վարչապետի պաշտոնակատարը, ողջունելով հյուրերին, նշել է, որ քրեակատարողական ծառայությունների աշխատանքը չափազանց կարևոր է ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում անվտանգության մարտահրավերների

Կայացել է «Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության ինտեգրացիոն գործընթացների փոխգոյակցության հեռանկարները. Հայաստանի օրինակը» գրքի շնորհանդեսը

Ս.թ. հոկտեմբերի 18-ին Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան և Հարավային Կովկասում Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի ներկայացուցչությունը համատեղ կազմակերպել էին «Perspectives of Co-Existence of the EU and EAEU Integration Processes. The Case of Armenia» («Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության ինտեգրացիոն գործընթացների փոխգոյակցության հեռանկարները. Հայաստանի օրինակը») անգլերեն/ռուսերեն գրքի շնորհանդեսը: Շնորհանդեսին մասնակցում էին ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր

«Ծառուկյան» դաշինքի առաջարկն ԸՕ-ի վերաբերյալ ընդունվել է. քաղաքական 4-րդ ուժը պետք է գոնե 2 տոկոս ձայն հավաքած լինի, որ մտնի ԱԺ

Գեւորգ Պետրոսյանը հարցրեց՝ իսկ ի՞նչ կլինի, եթե 4 ուժ չգրանցվի՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար, դա կարող է առաջացնել ընտրական ճգնաժամ: Կոստանյանը համաձայնեց. «Քաղաքական բոյկոտի եղանակ պատկերացրեք, պարոն Զեյնալյան: Պատկերացրեք, որ քաղաքական ուժերը բոյկոտում են ընտրական գործընթացի մասնակցությունը՝ դրանով ամբողջությամբ չեզոքացնելով ընտրական գործընթացը»:

Գործնականում տասը տարի ԲՀԿ-ն դարձավ նախորդ իշխող համակարգի անվտանգության բարձիկ կամ բուֆեր. «Ժամանակ»

Գագիկ Ծառուկյան քաղաքական գործոնը, խոշոր հաշվով, ձևավորվել է հենց Ռոբերտ Քոչարյանի նախագահության ընթացքում, և ըստ ժամանակի մամուլի հրապարակումների՝ այդ ձևավորմանը առարկայական մասնակցություն էր ունենում հենց նախագահական նստավայրը: «Բարգավաճ Հայաստան» քաղաքական նախագիծը Ռոբերտ Քոչարյանի քաղաքական պլանների առանցքային մաս էր, որով նախատեսվում էր 2007 թվականին իշխանությունից հեռացնել Հանրապետականին և այդպիսով նաև Սերժ Սարգսյանին թույլ չտալ դառնալ նախագահ,

«Եկեք գրազ գանք». Կոստանյանը վիճեց Արտակ Զեյնալյանի հետ ու Մարուքյանի հետ փորձեց գրազ գալ, որ ինքը ճիշտ է

Զեյնալյանը հորդորեց իր խոսելու ժամանակ ռեպլիկներ չանել, թողնել, որ խոսքն ավարտի. «Ինձ թույլ չեք տալիս ռեպլիկներ անել, դուք եք անում»: Կոստանյանը պատասխանեց. «Ես նախագահողի իրավունքով այդ իրավունքն ունեմ, պարոն Զեյնալյան, դուք չունեք»:

Հայաստանցին աղքատ չէ. աղքատ է Հայաստանը. «Ազգ»

Վերնագրում ասվածը, վստահ եմ, շատերը տարօրինակ կհամարեն: Չէ՞ որ հայաստանյան կառավարություններն են պարբերաբար հայտարարել, որ երկրում ոչ միայն աղքատություն, այլեւ ծայրահեղ աղքատություն կա: Այն հաղթահարելու նպատակով 2003 թվականին, երկարատեւ հանրային քննարկումներից հետո «ՀՀ-ում աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիր» անվանվող 190 էջերից բաղկացած փաստաթուղթ հայտնվեց: Օգոստոսի 8-ին այն հաստատվեց ՀՀ կառավարության նիստում, ուր վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ասաց.

Պայծառ երգեր գրելու իմաստնությունը

(Կարո Մելիքսեթյանի 80-ամյակի առթիվ)   Դու գրիր միայն երգեր պայծառ, Ազնիվ, թրթռուն ու սրտահույզ, Որ թեկո՜ւզ դարեր անցնեն, դարձյալ Նրանցից մի բառ չթողնեն դուրս:   Այս քառատողով կարող էր բացվել Կարո Մելիքսեթյանի «Արևի տակ մահ չկա» բանաստեղծությունների, իսկապես, պայծառ ու լուսավոր ժողովածուն, սակայն նրանով ոչ թե բացվում, այլ ամփոփվում է այն: Իմ այս միտքն օդում

Անտառապահի ռոճիկը՝ 3,5 խորանարդ մետր փայտի գնի չափ

6 հատատեղ աճուրդով է տրվել

Հերմինե Նաղդալյանն ընտրվել է ԱՊՀ ՄԽՎ Էկոնոմիկայի եւ ֆինանսների մշտական հանձնաժողովի նախագահ

Հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ պատգամավորները մասնակցել են ԱՊՀ ՄԽՎ մշտական հանձնաժողովների նիստերին: Էկոնոմիկայի եւ ֆինանսների մշտական հանձնաժողովի նիստին մասնակցել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը: Նիստին մասնակցել են պատգամավորներ, փորձագետներ, բուհական եւ գիտական հաստատությունների ներկայացուցիչներ: Նիստի օրակարգում ընդգրկված են եղել մեկ տասնյակից ավելի հարցեր, այդ թվում մշտական հանձնաժողովի նախագահի եւ նախագահի

Գարեգին Չուքասզյան. «Եթե մարդն անգամ այդ տարրական գիտակցությունը չունի, ինչպես նա կարող է բարձր պաշտոն զբաղեցնել նոր Հայաստանում». «Ժողովուրդ»

Ինչ հիմքով է նորաստեղծ «Սասնա ծռեր» կուսակցությունը հայտարարում, թե Վալերի Օսիպյանն ու Հունան Պողոսյանը պետք է անցնեն քավարանով, քանի որ հասարակությունը իրենց չի ընդունում։ Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Սասնա ծռեր» կուսակցության հիմնադիր անդամ Գարեգին Չուքասզյանի հետ։ – «Սասնա ծռեր»-ի խոսնակ Վարուժան Ավետիսյանն ասաց, որ Հունան Պողոսյանը, Վալերիյ Օսիպյանը եւ շատ այլ կադրեր պետք

Կանաչների միության նամակն առանց վարչապետին հասնելու հետ է վերադարձել արդեն բնապահպանության ներկա նախարարի պաշտոնակատարի եզրակացությամբ. «Փաստ»

Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանն առաջին անգամ չէ, որ բարձրաձայնում է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում տիրող սոսկալի վիճակի, շահագործման խախտումների և այլ բացերի մասին: Մի քանի տարի է՝ նա պնդում է, որ մինչև հանքարդյունաբերության ոլորտը օրինական հարկային դաշտ չտեղափոխվի, հնարավոր չի լինի շատ խնդիրներ կանոնակարգել: Բայց, ցավոք, ոլորտի մասնագետների առաջարկներն ինչպես հնչեցվում են, այնպես էլ մնում են թղթի վրա,

Արհեստածին լարվածությունը ստեղծում է հենց Գագիկ Ծառուկյանը՝ ցանկանալով նաև «տիրանալ» Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիային. Արթուր Գեւորգյան

Միանշանակ արձանագրենք, որ ԱԻԲԱ-ն հաստատել և ճանաչել է ընտրությունների արդյունքները (ապացույցները բազմիցս ներկայացվել են), ուստի արտահերթ ընտրություններ անցկացնելու օբյեկտիվ անհրաժեշտությունը բացակայում է:

ՀՀԿ խորհրդի անդամ. «Կուսակցությունը նախկինի պես աշխատում է հին ու պարտիզանական մեթոդներով». «Հրապարակ»

Չկա հրապարակայնություն: Եթե հեղափոխության ճամբարի լիդերն իր ամեն քայլը ներկայացնում է ոչ միայն կուսակիցներին, այլեւ հանրության լայն շրջանակներին, նույնիսկ ՀՀԿ խորհրդում ոչ բոլորը գիտեն, թե ինչ է մտմտում իրենց առաջնորդը: Օրակարգի հարց չի դառնում հասարակության վստահությունը շահելու գործողությունների մշակումը:

Հայկական բռնցքամարտում առաջացած պառակտման արդյունքում երկրում ձեւավորվել է երկու ֆեդերացիա. «Հայոց աշխարհ»

Հայրենի բռնցքամարտում առկա դիմակայությունը նոր դրսեւորումներ է ստանում: Երեկ դա արտահայտվեց մարզաձեւի հանրապետական ֆեդերացիայի ներկայիս ղեկավարությունից դժգոհող ընդդիմախոսների՝ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մոտ կազմակերպած բողոքի գործողությամբ: Ցուցարարներն էին վերջերս ստեղծված բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի անդամները, որոնք սպորտի պետական կառույցից պահանջում էին նպաստել ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը: Մարզաձեւում ծավալված իրադարձություններին դեռեւս չտիրապետող ընթերցողներին տեղեկացնելու եւ հետագա

Եվրոպական կառույցները ոչ միայն աջակցում են Փաշինյանի կառավարության՝ արտահերթի ծրագրին, այլեւ աջակցում. «Ժողովուրդ»

Սա ոչ այլ ինչ է, քան ապտակ ՀՀԿ-ին, որի ներկայացուցիչները ջանք ու եռանդ չէին խնայում Եվրոպական կառույցներում մատուցելու տեղեկություն այն մասին, թե Նիկոլ Փաշինյանը բռնապետ է, նրա կառավարությունը՝ ոչ կոմպետենտ, իսկ ընտրությունները՝ անցանկալի։

«Ալյանս» կուսակցության վարչությունը որոշում է կայացրել սեփական ցուցակով առանձին մասնակցելու վերաբերյալ

«Ալյանս» կուսակցության վարչությունը որոշում է կայացրել արտահերթ խորհրդարանական ընտրություններին սեփական ցուցակով առանձին մասնակցելու վերաբերյալ։ Ցուցակը գլխավորելու է ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։ Ցուցակում ներկայացված են լինելու մի շարք բացառիկ քաղաքական ու պետական գործիչներ, տնտեսագետներ, գիտության ու մշակույթի վառ ներկայացուցիչներ։ Այն կներկայացվի նախընտրական արշավի սկզբում: «Ալյանսը»

Ինչո՞ւ այդ պաշտոնում նշանակվեց Հունան Պողոսյանը հարցի պատասխանը. «Հայկական ժամանակ»

Սյունիքի մարզպետի պաշտոնում նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին նշանակելու մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը շարունակում է կրքեր բորբոքել։ Երեկ մի կարճ ժամանակով կրկին փակվել է Իրան-Հայաստան միջպետական ճանապարհը։ Փակողները կրկին Գորիսի «Քաղաքացիական պայմանագրի» գրասենյակի մի քանի անդամներ են։ Ո՞րն է խնդիրը, ինչո՞ւ այդ պաշտոնում նշանակվեց Հունան Պողոսյանը։ Այս հարցի պատասխանը գտնելու համար պետք է ուսումնասիրել

Այս հայտարարությամբ փաստացի երկրորդ նախագահը հրաժարվում է ՀՀԿ–ից, իսկ ՀՀԿ–ին ձերբազատում է իր անունից. «Փաստ»

Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ կուսակցություն է հիմնելու, ընդ որում՝ զրոյից, այլ ոչ թե վերականգնելով այն, «ինչը երբևէ եղել է»: Այս հայտարարությունն ինքնին ոչ այնքան քաղաքական հայտ է, որքան քաղաքական մեսիջ: Փաստացի Ռոբերտ Քոչարյանը այսպիսով իրենից հեռացնում է դաշտում գործող կամ գործած բոլոր կուսակցություններին, իսկ եթե ավելի ճշգրիտ լինենք՝ փաստացի այդ կուսակցություններին ապահովագրում է իր

Լուրջ նկրտումներ է դրսեւորում «Սասնա ծռերը»՝ հայտարարելով երկրորդ քաղաքական ուժը լինելու իր հավակնությունների մասին. «Հրապարակ»

Ի՞նչ մեկնարկային պայմաններում է ՀՀ քաղաքական դաշտը թեւակոխում ընտրական փուլ։ Ի՞նչ ֆորմատով է նպատակահարմար մասնակցել դեկտեմբերյան արտահերթ ընտրություններին՝ միայնա՞կ, թե՞ լայն կոնսոլիդացիայով։ Մի կողմից հեղափոխությունը հաղթած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է, որը հնարավորություն ունի ԱԺ արտահերթ ընտրություններում ստանալու ձայների մեծամասնությունը, նրա մանդատների քանակը կարող է սահմանափակվել միայն Սահմանադրության նորմով՝ խորհրդարանի 1/3-ը պարտադիր ընդդիմություն լինելու մասին։ Եվ

Ուղիղ միացում. Դեմ առ դեմ` Արվին Նազարյան-Արման Բաբաջանյան

Aravot.am կայքում, ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը: Հյուրերն են՝ գործարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արման Բաբաջանյանը եւ գործարար Արվին Նազարյանը: Կքննարկենք ներմուծվող ապրանքների մաքսազերծմանն առնչվող խնդիրներ: https://www.facebook.com/aravot.am/videos/2136464529697934/

Մասիսը նորից անցավ լեռնային աղբյուրների ջրին

Հայտնի է, որ Մասիս քաղաքն ու մի շարք հարակից գյուղեր «մորուց» օգտագործել են տեղի խորքային հորերի արտեզյան ջուրը: Պարզ է, որ դա «էն ջուրը» չէր: Իհարկե, ընդունելի էր (եւ՝ է) ու թույլատրելի՝ առողջապահական տեսակետից, սակայն իր համային հատկանիշներով զիջում էր լեռնային աղբյուրների ջրին: Բայց դե նախկին ջրամատակարարի՝ Հայջրմուղկոյուղու հնարավորությունն էլ երեւի դա էր: Ինչեւէ, համակարգի

Այգու վերակառուցումը կավարտվի գարնանը

Մեծ թափով շարունակվում են Ալ. Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող այգու վերակառուցման աշխատանքները: Վերակառուցումն իրականացնում է «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը: Այգին պատրաստ կլինի գարնանը: Այն պետք է պատրաստ լիներ այս տարվա հոկտեմբերին, սակայն օբյեկտիվ պատճառներով, հետաձգվեց: Պատճառները` տեսանյութում: https://www.youtube.com/watch?v=Nj-wIPtIFSY    

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն առաջարկում է կազմակերպել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի նոր ընտրություն

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիայի (ՀՀԲՖ) նախագահի 02.08.2018 թ. կայացած ընտրություններից հետո Հայաստանի բռնցքամարտի ներկայացուցիչների կազմակերպած բողոքի ակցիաները և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանի՝ «Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիա» ՀԿ-ի և «Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիա» ՀԿ-ի նախագահների հետ ունեցած անձնական հանդիպումները՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն ուսումնասիրել է ստեղծված իրավիճակը

ՀՀԿ-ում տարբեր կլաններ սկսում են ընկալել, որ ամեն ինչ շատ ավելի լուրջ և սպասվածից ավելի երկարաժամկետ ընթացք կարող է ունենալ. «Իրատես»

Հանրապետական կուսակցությունը կամ նրա ղեկավարությունը կամա թե ակամա հերթական անգամ մեծ ծառայություն մատուցեցին այսօրվա իշխանություններին։ Ըստ որոշ վարկածների՝ հոկտեմբերի 2-ի դիմադրությունը ՀՀԿ ղեկավարության կողմից լավ հաշվարկված շախմատային քայլ էր, որպեսզի գործընթացներն արագացվեն, և իշխանությունն ամբողջովին հանձնվի Նիկոլ Փաշինյանին՝ նաև հետագա ամբողջ պատասխանատվությունը երկրում տիրող իրավիճակի համար դնելով նրա վրա։ Փաստացի սրա շնորհիվ Փաշինյանի քաղաքական «ռեպերտուարից»

ԲԱՐԻ ՆԱԽԱՆՁ

ԳԻՐՔ ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ
Գլուխ քառասուներորդ

Ինչպես լուսանկարչության գագաթը հայտնվեց Արարատի գագաթին

Այս լուսանկարում աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերն է, լուսանկարն էլ հենց նրա արխիվից է` հեղինակային: Այն լուսանկարիչ եւ նկարիչ Սեն Հովհաննիսյանին է տրամադրել ինքը` «Ստամբուլի աչքը», որ 60-ականներին ինքնաթիռով իջել էր Արարատ լեռան վրա ու բացառիկ լուսանկարչական շարք արել` Բիբլիական լեռան թեմայով: Ժամանակին Սեն Հովհաննիսյանը դրանց մի մասը խնդրել է Գյուլերից, որպեսզի օգտագործի իր արժեքավոր «Արարատ»

Հիմնադրվեց Մարդու իրավունքների պաշտպանության կոալիցիան

Հոկտեմբերի 17-ին տեղի ունեցավ Մարդու իրավունքների պաշտպանության կոալիցիայի հիմնադիր ժողովը, որի ժամանակ քննարկվեց և հաստատվեց կանոնակարգը, ընտրվեց կառավարման խորհուրդը և քննարկվեցին կոալիցիայի զարգացման ուղիները: Մարդու իրավունքների պաշտպանության կոալիցիան հիմնադրվեց «Մարդու իրավունքներ․ մշտադիտարկում և հրապարակայնություն» ծրագրի շրջանակներում. որը Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից տրամադրված դրամաշնորհի շրջանակում է իրականացվում: Կոալիցիային հիմնադիր համաժողովի ընթացքում «Լրագրողներ

Ամբոխահաճոն եւ ճիշտը

Հետաքրքիր է, որ նոր իշխանության գործողություններից շատերը, որոնք մեծամասնությանը դուր են գալիս, ինձ առանձնապես սրտամոտ չեն: Օրինակ՝ երբ վարչապետը սպառնում է «ասֆալտին փռել» կամ «պատերով տալ» որոշ մարդկանց, («վախ, մեռնեմ դուխին՝ շշեց»): Կամ՝ երբ ինչ-որ հակապետական հեռուստաընկերություններ է հայտնաբերում: Կամ՝ երբ էմոցիաների ազդեցության տակ աշխատանքից է ազատում դաշնակցական եւ ԲՀԿ-ական նախարարներին: Եվ հակառակը՝ այն, ինչ

ԱՍԵԿՈՍԵ

Մահից չեմ վախենում, բայց չեմ շտապում մահանալ: ՍԹԻՎԵՆ ՀՈՔԻՆԳ  

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930