Օրվա լրահոսը

Վահագն Հայրապետյան. «Փոքր ժամանակ բոլորս էլ լկստվել ենք մեր գաղափարների շուրջ»

Հոկտեմբերի 17-ին յուրահատուկ համերգով նշվեց Սիրահարների այգու վերաբացման տասնամյակը: Տոնական համերգին մասնակցում էր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, «Միքայել Ոսկանյան եւ ընկերներ» բենդը: Կատարվող ստեղծագործությունները գործիքավորել էին Վահանգն Հայրապետյանը եւ Արման Պեշտմալջյանը: Aravot.am-ի հետ զրույցում ճանաչված ջազային երաժիշտ, դաշնակահար եւ կոմպոզիտոր Վահագն Հայրապետյանը նշեց, որ որոշ ստեղծագործությունների գործիքավորումն ինքն է արել, որոշները փոխանցել է կրտսեր գործընկերոջը՝

Արտակարգ դեպք Գյումրիում․ մանկատան պահակը բակում հայտնաբերել է նորածին երկվորյակների

Քիչ առաջ Գյումրու «Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության» պահակը բակում պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբերել է նորածին երկու տղաների (Տես լուսանկարում)։ Պահակը պատուհանից տեսել է, որ բակում դեղին պոլիէթիլենային տոպրակ կա, մտածել է, աղբ են բերել ու թափել, բացել ու տեսել երկու տղաների, որոնք շնչում են։ Հիշյալ հաստատությունից անմիջապես զանգահարել են

Ամերիկաբնակ հայերից մեկը հենց հիմա պատրաստ է 4 բնակարան նվիրել Գյումրու թատրոնի անօթևան դերասաններին

Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող հայերից մեկը, որի անուն-ազգանունը դեռ չեն հրապարակում, պատրաստակամություն է հայտնել լուծել Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի անօթևան դերասանների բնակարանային խնդիրը։ Այս պահին Գյումրու դրամատիկականի տնօրինությունը փնտրում է համապատասխան միջազգային ֆոնդ, որի միջոցով Սփյուռքում ապրող մեր հայրենակիցը կկարողանա փոխանցել գումարը։ Այդ նույն անձը պատրաստվում է նաև մեծ ներդրում կատարել Գյումրիում․ մշակութային

Հայկ Մարությանը Փարիզում ներկա է գտնվել «Թումո» կենտրոնի բացմանը

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հրավերով աշխատանքային այցով Ֆրանսիայի մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ներկա է գտնվել Փարիզում «Թումո» կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը: Երևանի քաղաքապետը Փարիզի գործընկերոջ ուղեկցությամբ շրջել է կենտրոնում, ծանոթացել պատանիների համար ստեղծված պայմաններին ու հնարավորություններին: Ներկաներին ուղղված ելույթի իր խոսքում քաղաքապետ Հայկ Մարությանը, ընդգծելով երկու մայրաքաղաքների բարեկամական հարաբերությունների կարևորությունը, նշել է, որ

Սուրեն Պապիկյան. «ՏԻՄ ղեկավարները պետք է գործեն բացառապես ՀՀ սահմանադրության և օրենքների շրջանակներում»

Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Արմավիրի նորանշանակ մարզպետին

Պայթյուն և կրակահերթ Կերչի պոլիտեխնիկական քոլեջում. կա 19 զոհ և 50-ից ավել տուժած

Հոկտեմբերի 17-ին, կեսօրին մոտ Կերչի պոլիտեխնիկական քոլեջում տեղի է ունեցել պայթյուն, որին հաջորդել է կրակահերթ: Նախնական տեղեկություններով՝ կա 19 զոհ և 50-ից ավել տուժած, ովքեր հիմնականում քոլեջի ուսանողներ և աշխատակիցներ են: ԱԻՆ

Միջնորդություն է ներկայացվել Ռոբերտ Քոչարյանին տուժող ճանաչելու վերաբերյալ

Aravot.am-ի տեղեկություններով ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի միջև հեռախոսազրույցի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանը միջնորդություն է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանին տուժողի դատավարական կարգավիճակ տալու վերաբերյալ: Միջնորդությունը Քննչական կոմիտե ներկայացվել է հաշվի առնելով այն հանգամանքը, որ հրապարակված ձայնագրության բովանդակությունը պարունակում է այնպիսի տվյալներ, որոնք առերևույթ հաստատում

Ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում հոկտեմբերի 18-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս․թ․ հոկտեմբերի 18-ին ժամը 10։00-20:00 կդադարեցվի Երևան քաղաքի՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի փողոցի 6, 8, 10, 42, 44 համարների, Շերամի փողոցի 1, 3, 5, 7, 9, 11, 13, 15, 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, 33, 35, 37, 39, 41,

Երևանի հետ հարաբերությունների ամրապնդումն առանձնակի է կարևորված Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի համար

Հայկ Մարությանը հանդիպել է Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի հետ

Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում հոկտեմբերի 18-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 18-ին ժամը 10:00-24։00 կդադարեցվի Արմավիրի մարզի՝ Այգեկ, Բաղրամյան, Նորակերտ, Լեռնամերձ, Բանավան, Այգեշատ համայնքների, Շահումյան ու Դաշտ համայնքների ամառանոցների և «Շահումյան» թռչնաֆաբրիկայի  ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:   «Վեոլիա Ջուր» ՓԲԸ

Արթիկում անչափահասին դանակահարելու կասկածանքով ձերբակալվել է երկու անձ

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու անչափահասի դանակահարության դեպքի հանգամանքները: 2018թ. հոկտեմբերի 14-ին՝ ժամը 22:06-ին, Արթիկ քաղաքի բնակչուհին ՀՀ ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 22:00-ի սահմաններում, վիճաբանություն է տեղի ունեցել բակում և որ հավաքվածներից լսել է, որ իր

Հարուցվել է քրեական գործ՝ չորս մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ. բեռնատար ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ չորս անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ: Նախնական տվյալներով 2018թ. հոկտեմբերի 16-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, ԻԻՀ քաղաքացին Երևան-Մեղրի ավտոճանապարհին, վարելով «Սկանիա» մակնիշի բեռնատար ավտոմեքենա, բախվել է համընթաց ուղղությամբ ընթացող «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենային, որի հետևանքով վերջինիս վարորդը և երեք ուղևորները ստացած մարմնական վնասվածքներից

Սպանություն Լոռու մարզում

Հարուցվել է քրեական գործ

Սուրեն Պապիկյանն Արագածոտնի մարզում ներկայացրել է նորանշանակ մարզպետ Դավիթ Գևորգյանին

Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն այսօր Արագածոտնի մարզում մարզպետարանի աշխատակիցներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին ներկայացրել է նորանշանակ մարզպետ Դավիթ Գևորգյանին։ Հանդիպման մեկնարկին Սուրեն Պապիկյանը ողջունել է ներկաներին և , շնորհավորելով նորանշանակ մարզպետին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ,  ընդգծել, որ Դավիթ Գևորգյանը թավշյա հեղափոխության ակունքներում կանգնած գործիչներից է, ով չափազանց լավ

Ո՞ր ուժին եւ անհատին է նախապատվությունը տալու Բակո Սահակյանը 2020-ին. սա է ներքաղաքական գլխավոր ինտրիգը. Վահրամ Աթանեսյան

2020 թվականին խորհրդարանական ընտրությունների մրցապայքարն հիմնականում ծավալվելու է ՀՅԴ տեղական կառույցի, Արցախի ժողովրդավարական եւ Շարժում 88 կուսակցությունների միջեւ, որոնք վիճարկելու են երկրորդ տեղը: Ֆավորիտը լինելու է «Ազատ հայրենիք» կուսակցությունը: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան, Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը: -Պարոն Աթանեսյան, նախորդող մի քանի ամիսների ընթացքում Արցախում ստեղծվել են տարբեր նախաձեռնող

Գյուղացին գյուղվարկով ուզում է ամեն ինչ անել՝ տղային ամուսնացնել, բանակի քեֆ անել, հոր գերեզմանի քարը դնել

Գյուղատնտեսական վարկերը վերցնում են` սպառողականի տեղ օգտագործում

Կայացել է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ այսօր կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են առողջապահության, սպորտի և երիտասարդության, պետական ֆինանսների կառավարման և տնտեսական երկխոսության ոլորտներին առնչվող՝ ճանապարհային քարտեզում ներառվելիք միջոցառումները: Նիստի օրակարգում ներառված ոլորտների համար պատասխանատու գերատեսչությունների

Պլանային ջրանջատում Երեւանի Աջափնյակ վարչական շրջանում հոկտեմբերի 18-ին

Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Աջափնյակ  վարչական շրջանում՝ Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի Արևմտյան օղակաձև հատվածում ջրագծի շրջանցման պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հոկտեմբերի 18-ին ժամը 10.00-22:00 կդադարեցվի Սիլիկյան թաղամասի 1, 2, 3 փողոցների, Լուկաշին թաղ. Լուկաշին ու թիվ 1, 2, 3 փողոցների, Գ. Զոհրապ, Չուխաջյան փողոցների, Հասրաթյան փողոցի 25/2, 25/4, 25/6 շենքերի ջրամատակարարումը:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԵՄ-ի հետ փոխգործակցությունը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱԳԾ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրինության գործադիր տնօրեն Թոմաս Մայր-Հարթինգին

«Մամ ջան, դժոխքը հենց էստեղ է՝ մեր զորամասում»․ Արցախում զոհված Գևորգի հարազատների բացահայտումները (Տեսանյութ)

Գյումրու «Երկխոսության մեդիա կենտրոնում» այսօր մամուլի ասուլիս էին հրավիրել հոկտեմբերի 1-ին Մարտունիի վաշտերից մեկում զոհված գյումրեցի ժամկետային զինծառայող Գևորգ Հարոյանի քեռին՝ Արմեն Բեգլարյանն ու ընկերները՝ Սամվել Խաժակյանն ու Արամ Հովհաննիսյանը։ Արմեն Բեգլարյանն ասաց․ «Եթե իրենք հայտարարում են, որ Գևորգն ինքնասպան է եղել, եթե իրենք կարողանում են այդպիսի բան հայտարարել, ուրեմն պաշտպանության նախարարը պետք է պիստալետը

Սահմանամերձ Աչաջուրը բարեկարգվել է

Ընդլայնվել է գիշերային լուսավորության ցանցը

Քննարկվել են Հայաստանի եւ Նիդերլանդների դատական համակարգերի ինստիտուցիոնալ կառուցվածքը, նմանություններն ու առանձնահատկությունները

Բարձրագույն դատական խորհրդի հրավերով՝ երկօրյա այցով Հայաստանում գտնվող Նիդերլանդների Թագավորության դատական խորհրդի պատվիրակությունը՝ երկրի Կենտրոնական տրիբունալի նախագահ Թաքվոր Ավեդիսյանի գլխավորությամբ, հանդիպեց ՀՀ վճռաբեկ, վարչական և վարչական վերաքննիչ դատարանների նախագահների, դատավորների և Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանի հետ: ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը, ողջունելով հյուրերին, կարևորեց նման հանդիպումների անցկացումը՝ մասնագիտական քննարկումների, երկկողմ համագործակցության ընդլայնման

Նախագահը հյուրընկալել է ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ջոն Բիլեզիկյանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր, հայտնի բժիշկ Ջոն Բիլեզիկյանին: Պրոֆեսոր Բիլեզիկյանի նախաձեռնությամբ արդեն տասներկու տարի Հայաստանում կազմակերպվում է օստեոպորոզի հիմնախնդիրների նվիրված սիմպոզիում, իսկ հաջորդ շաբաթ Երևանում արդեն երկրորդ անգամ կանցկացվի միջազգային համաժողով, որին կմասնակցեն պատվիրակներ ավելի քան երկու տասնյակ երկրներից: Հայրենիքի հետ սերտորեն կապված մասնագետը մեծապես կարևորել է կրթական,

«Խորհրդարան անկասկած անցնելու է վարչապետի ղեկավարած ուժը: ԱԺ-ում հայտնվելու են նաև ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն». Հովհաննես Իգիթյան

Ըստ միջազգային փորձագետի՝ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում արտառոց զարգացումներ չեն լինի:

Վաշինգտոնը  կդրսեւորի՞  հետեւողականություն

Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ-ի դեսպանի կատարած հայտարարությունը թե՛ պատմական եւ թե՛ քաղաքական ու իրավական տվյալներով կարելի է հակափաստարկել: Բնականաբար նաեւ շատ համոզիչ ձեւերով պարզել, թե ինչու այդ մասին քննարկումներ չկան հայկական դաշտում, երբ հատկապես իսպառ բացակայում են քննարկումները Բաքվում՝ անցյալին վերադարձը բացառելու եւ Արցախի ժողովրդի կամարտահայտության փաստի հետ հաշվի նստելու առումով, որի համար զարմանք չի հայտնում ամերիկացի

«Սա կարող է լինել վերջին համաներումը». Ավետիք Իշխանյան

Ըստ Արշակ Գասպարյանի՝ համաներումը, մեղմ ասած, լավագույն ինստիտուտը չէ քրեական արդարադատության համակարգում:

Վերականգնումից հետո բացվել է Տաթևի Սուրբ Աստվածածին եկեղեցին

IDeA հիմնադրամի «Տաթևի վերածնունդ» ծրագիրը փոխել է Տաթևը՝ այն դարձնելով տարածաշրջանի մշակութային, զբոսաշրջային և հոգևոր կենտրոն։ Ծրագրի շրջանակում հոկտեմբերի 16-ին տեղի է ունեցել Տաթևի վանական համալիրի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերաօծումը։ Ամբողջական վերականգնումից հետո եկեղեցին վերաբացվել է այցելուների համար ։ Միջոցառմանը ներկա են գտնվել Տաթևի և հարակից համայնքների բնակիչները, Երևանից ժամանած հյուրեր, զբոսաշրջիկներ։ Եկեղեցու վերաօծման արարողությունն

Ճանապարհ դեպի միակուսակցական խորհրդարան

Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց ՀՀ վարչապետի պաշտոնից, իսկ դեկտեմբերի 9-10-ին  կկայանան խորհրդարանական արտահերթ ընտրությունները:   Հայաստանի անկախ պետության պատմության մեջ առաջին անգամ կկայանան խորհրդարանական արտահերթ ընտրություններ, ինչը սակայն շատ բնորոշ է պառլամենտական կառավարման հանրապետությունների համար: Վարչապետը, որի «Ելք» խմբակցությունը ներկայացնում էր ընդամենը 7 պատգամավոր Ազգային Ժողովում՝ փոքրամասնություն էր, այժմ արտահերթ ընտրություններ գնալու իր ծրագրին կողմ է

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930