Օրվա լրահոսը
«Իրավիճակ է փոխվել, եւ պետք է պատմեք ճշմարտությունը». ՀՔԾ քննիչները՝ ներքին զորքերի ծառայողներին. «Ժողովուրդ»
Սպաները իրենց ցուցմունքներում նշել են այն, ինչ դեռեւս տարիներ առաջ գրած իրենց ցուցմունքներում են գրել։
Ալեն Սիմոնյան. «Որքան որ ես տեղեկացված եմ կոնկրետ Հունան Պողոսյանի մասով, օրենքի հետ կապված որեւիցե վերապահում չկա». «Հրապարակ»
Մենք չենք կարող, չէ՞, բոլոր նրանց, ովքեր 20 տարվա ընթացքում ՀՀԿ իշխանության հետ առնչություն են ունեցել, էդ բոլոր մարդկանց ոչնչացնել, վտարել, անարգանքի սյունին գամել։
Արարատ Միրզոյան. «Ոնց որ թե ժողովուրդն էլ է պատրաստ շատ տարբեր զարգացումների»
Ես հույս ունեմ, որ բոլոր ուժերը կդրսեւորեն անհրաժեշտ խոհեմություն եւ կներդնեն իրենց լավագույն ջանքերը, որպեսզի առավելագույնս անցնցում անցնեն այս երկու շաբաթները: Ցանկացած պարագայում կառավարությունը պատրաստ է տարբեր զարգացումների եւ դատելով ընդհանուր հանրային տրամադրությունների շոշափումից, ոնց որ թե ժողովուրդն էլ է պատրաստ շատ տարբեր զարգացումների: Արարատ ՄԻՐԶՈՅԱՆ Առաջին փոխվարչապետի պաշտոնակատար
Ի՞նչ կտա ՀՀԿ–ին մասնակցությունը և ի՞նչ կտա այդ մասնակցությունն ընտրություններին ընդհանրապես. «Փաստ»
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին շատ հետաքրքիր իրավիճակում է հայտնվել ՀՀԿ–ն: Կուսակցությունից հնչում են տարաբնույթ տեսակետներ առ այն՝ արժի՞ մասնակցել խորհրդարանական ընտրություններին, թե՞ ոչ: Ոմանք պնդում են, որ մասնակցելն ու քաղաքական զարկերակին ձեռքը պահելը կարևոր է, ոմանք էլ ընդհակառակը, պնդում են, որ կարող են լինել արտախորհրդարանական ընդդիմություն: Իհարկե, ՀՀԿ–ի ներքին գործն է, թե, ի վերջո, ինչ
Ներկայումս համարել, որ Փաշինյանը հրաժարական է տվել նաև դե ֆակտո, կլինի ինքնախաբեություն. «Ժամանակ»
Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո շատերն են, այսպես ասած, ոչ ֆորմալ դիտարկումներում գնահատում այն, թե ինչ արեց նա վարչապետի պաշտոնում հինգ ամիսների պաշտոնավարման ընթացքում կամ այլ կերպ ասած՝ որն էր թավշյա հեղափոխության այդ հինգ ամիսների արդյունքը: Իհարկե, ներկայումս համարել, որ Փաշինյանը հրաժարական է տվել նաև դե ֆակտո, կլինի ինքնախաբեություն, և ըստ այդմ՝ նա շարունակում է պաշտոնավարել,
Մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստման արդյունքները մտահոգության տեղ չեն թողնում. Երևանում հայտարարել են արտասահմանյան տասնյակ մասնագետներ
Երևանում այս երկու օրերին տասնյակ երկրների առաջատար վարակաբանները, Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջատար ներկայացուցիչները «Պատվաստանյութերի վերաբերյալ միջազգային սիմպոզիում․ ՄՊՎ, կարմրուկ, կապույտ հազ և այլ արդի թեմաներ» խորագրով միջոցառման ժամանակ քննարկում են զարգացող երկրներում վարակիչ հիվանդությունների դեմ պայքարին ուղղված քայլերը: ՖԱՅԴԵՔ Արմենիա հիմնադրամը (Պայքար վարակիչ հիվանդությունների դեմ զարգացող երկրներում), գործակցելով ՀՀ առողջապահության նախարարության հետ, մեկտեղել է մասնագետներին,
Պաշտպանի առաջարկները զինված ուժերում մարդու իրավունքների երաշխավորման նպատակով
Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի հիմնական ուղղություններից մեկն է։ Այս ոլորտում հաստատված է արդյունավետ համագործակցություն Պաշտպանության նախարարության հետ: Մարդու իրավունքների պաշտպանի 2017 թվականի տարեկան հաղորդման մեջ մեծ բաժին է հատկացվել զինապարտության փուլերում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության հետ կապված հարցերին, ոչ լիարժեք կարգավորումներով պայմանավորված Հայաստանի Հանրապետության զինապարտ քաղաքացիների իրավունքների
Արտակ Զաքարյան. «Մեր պետությանն ուղղված ակնհայտ սպառնալիքներն ու մարտահրավերները անհամեմատ ավելի լուրջ են, քան այսօր տարվող կադրային քաղաքականությունն է»
« Գուցե լիարժեք չենք կարողացել արդարացնել մեզանից սպասվող բազմաբնույթ ակնկալիքները, գուցե ժամանակի ընթացքում մեր մի շարք բացթողումներ կուտակվել և հանրության դժգոհությունն են առաջ բերել: Բայց դա մեր քաղաքական կենսագրության մի մասն է, և դրանից մենք չենք փախչելու»: Aravot.am-ի զրուցակիցն է պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը – Հոկտեմբերի վերջին Երեւանում պետք է կայանար ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովը,
Մահացել է «Ստամբուլի աչքը»՝ աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ-լրագրող Արա Գյուլերը
Ստամբուլի հիվանդանոցներից մեկում 90 տարեկան հասակում մահացել է ստամբուլահայ լուսանկարիչ Արա Գյուլերը։ Նա մահացել է սրտի անբավարարության հետեւանքով հոկտեմբերի 17-ի ուշ երեկոյան: Արա Գյուլերը աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ-լրագրող։ Ծնվել է 1928 թվականի օգոստոսի 16-ին Ստամբուլում, հայկական ընտանիքում: Հաճախ նրան դիմում են «Ստամբուլի աչք» կամ «Ստամբուլի լուսանկարիչ» մականուններով: 1960-ականներից նրա լուսանկարները զարդարել են անվանի գրողների գրքեր և
Արդյոք «Զվարթնոց» օդանավակայանը պատրա՞ստ էր…
Օրեր առաջ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցավ մեծ իրադարձություն. հոկտեմբերի 7-ից 11-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում անցկացվեցին Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված միջոցառումները, ինչի կապակցությամբ Հայաստան այցելեցին ավելի քան 80 անդամ պետությունների եւ կազմակերպությունների պատվիրակություններ, այդ թվում՝ 25-ից ավելի պատվիրակություններ պետության ղեկավարների մակարդակով: Նախքան միջոցառումների անցկացնելը, ամիսներ շարունակ իրականացվեցին լայնածավալ նախապատրաստական աշխատանքներ, խնդիրներին տրվեցին պրոֆեսիոնալ լուծումներ՝ միտված
Ինչո՞ւ է դա կոչվում «քաղաքական հետապնդում»
Բնական երեւույթ է. մարդիկ, որոնք կորցնելու շատ բան ունեն, անհանգիստ են իրենց ունեցվածքի եւ թերեւս՝ նաեւ ազատության համար, եւ ամեն ինչ անում են, որպեսզի իրավիճակն ինչ-որ հրաշքով փոխվի, ու ամեն ինչ վերադառնա հին հունի մեջ: Նրանց հիասթափություն է սպասում՝ Հայաստանում «նախաապրիլյան» իրավիճակը վերականգնելն այլեւս անհնարին է: Եվ պաշտպանվելու համար նրանք պետք է գտնեն լուրջ փաստարկներ:
«Հայաստանում տեղի են ունեցել դրամատիկ փոփոխություններ, վարչակարգ է փոխվել». Թոմաս Մայր-Հարթինգը՝ CEPA-ի շրջանակում ՀՀ-ի հետ համագործակցության մասին
Ըստ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյանի՝ այս համագործակցությունն ունի մեծ պոտենցիալ:
«Ուզում եք մարդավարի գնալ` պլանս քչացրեք». Վարորդների և ուղևորների միջև ծագած վեճերը առօրյա բնույթ են կրում
Մինչ մեր հասարակությունն ու լրատվամիջոցները քննարկում են Երևանի քաղաքապետի` Հայկ Մարությանի կողմից Երևան քաղաքի տրանսպորտի գնի վերաբերյալ բարձրաձայնած, այնուհետև պարզաբանած միտքը, մայրաքաղաքի հասարակական տրանսպորտն օր օրի վեր է ածվում իսկական էքստրիմի: Քաղաքի փողոցները լի են թեքված դիրքով ընթացող ավտոբուսներով ու միկրոավտոբուսներով, իսկ այդ թեքությունը ուղևորների մեծ թվից է, թե տրանսպորտի անսարքությունից կամ գուցե երկուսը միասին`
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը (ՍԴՀԿ) պատրաստ է գաղափարական պայքարի
*ՀՀ վարչապետի հրաժարականով Հայաստանը թեւակոխում է նոր շրջան՝ այս հանգրվանում բոլորիս պարտականությունն է պաշտպանել մեր ժողովրդի ձեռք բերած ազատ կամարտահայտման իրավունքը եւ թույլ չտալ, որեւէ կերպ արտահայտվող ոտնձգություն նրա ազատ ընտրության իրավունքի նկատմամբ , *Սպասվող խորհրդարանական ընտրություններն առիթ պիտի հանդիսանան, որ Հայաստանում առաջին անգամ տեղի ունենա տարբեր գաղափարներ դավանող հոսանքների միջեւ գաղափարական, քաղաքակիրթ պայքար, *Անկախ
«Ինքնիշխան պետության ներքին գործերին միջամտության մասին դեսպանը խոսել է առանց շփոթմունքի». Զախարովան՝ Միլսի հայտարարությունների մասին
ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հոկտեմբերի 17-ին կայացած ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարություններին, որոնք նա արել էր հոկտեմբերի 9-ին հայ-ամերիկյան առևտրային պալատում ելույթի ժամանակ: «Այս ելույթը տարբերվում է այնպիսի յուրահատուկ պրիմիտիվ շիտակությամբ»,-ասել է Զախարովան: Զախարովայի խոսքով՝ Միլսը հայտարարել է, որ իր երկրի կառավարությունը, ավելի ճիշտ՝ Երևանում
Համաներումը կտարածվի նաեւ որոշ խավերի վրա
ՀՀ կառավարությունը կազմել է «Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակման 27-րդ տարեդարձի կապակցությամբ քրեական գործերով համաներում շնորհելու մասին» օրենքի նախագիծը, որը քննարկվելու է ՀՀ ԱԺ հոկտեմբերի 23-ին կայանալիք արտահերթ նիստում: Օրենքի նախագծով համաներման կիրառման շրջանակները շատ ընդգրկուն են: Պատժից ազատել առաջարկվում է նաեւ որոշ խավերի՝ հանցագործություն կատարած եւ առավելագույնը վեց տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձանց, ինչպես օրինակ,
Պոլսահայ ռոք երգիչը հայհոյել է իրեն անձնական վիրավորանք հասցրած թուրքին. Ermenihaber
Թուրքիայի քաղաքացի, պոլսահայ հայտնի երգիչ Հայկո Ջեփքինը Twitter-ում հայհոյել է իրեն անձնական վիրավորանք հասցրած մի թուրք օգտատիրոջ։ Ջեփքինը Twitter-ում գրառում է արել, որ Թուրքիայի Մուղլա նահանգում ընթացող օդային մարզաձևերի փառատոնի երկրորդ օրը պարաշյուտից թռիչք է իրականացրել։ Ջեփքինի գրառմամբ կիսվել է Դուրսուն Չավուշ անունով մի թուրք օգտատեր և կից թողել է իր մեկնաբանությունը, որում Ջեփքինի հասցեին
Նիկոլ Փաշինյանը՝ Արմեն Սարգսյանին. «Ժողովրդավարությունը, ազատությունը, օրենքի գերակայությունը մեր ժողովրդի կամքն է և ցանկությունը, որն անառարկելի է»
Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը քննարկել են ներհայաստանյան քաղաքական իրավիճակին առնչվող հարցեր Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Քննարկվել են Հայաստանի ընթացիկ ներքաղաքական գործընթացներին և հետագա զարգացումներին վերաբերող հարցեր: Նախագահ Արմեն Սարգսյանը, դիմելով Նիկոլ Փաշինյանին, նշել է. «Պարոն վարչապետ, ոչ թե վարչապետի պաշտոնակատար, որովհետև վարչապետը նաև կոչում է, որը
Նիկոլ Փաշինյանի դերակատարությունն ավարտվել է. Մովսես Շահվերդյան
Այն, ինչ Հայաստանում կատարվել է, դա կոչվում է փոփոխություններ իշխանությունների մեջ
Շանթ Հարությունյանին եւ ՊՊԾ գնդի գրավման մասնակիցներին համաներում կշնորհվի
ՀՀ կառավարությունը կազմել է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ 27-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՀԱՄԱՆԵՐՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ» օրենքի նախագիծը, որը քննարկվելու է ՀՀ ԱԺ հոկտեմբերի 23-ին կայանալիք արտահերթ նիստում: Օրենքի նախագիծը բաղկացած է երեք գլխից. գլուխ 1. Ընդհանուր դրույթներ, օրենքի կիրառման շրջանակները, գլուխ 2. համաներման կիրառման շրջանակները, գլուխ 3. եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ: Երկրորդ գլխում
«Հիմա երկու կողմերի միջև կա լավագույն փոխըմբռնում». ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան՝ Նիկոլ Փաշինյանի դժգոհության և սպասելիքների առիթով
Պյոտր Սվիտալսկիի կարծիքով՝ հիմա արդեն Նիկոլ Փաշինյանը հասկանում է տրամաբանությունը, թե ինչպես է աշխատում Եվրոպական Միությունը:
Համաներում շնորհելու մասին օրենքի նախագծով սահմանել են օրենքի կարգավորման առարկան եւ համաներում հայտարարելու հետ կապված հարաբերությունները
ՀՀ կառավարությունը կազմել է «Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակման 27-րդ տարեդարձի կապակցությամբ քրեական գործերով համաներում շնորհելու մասին» օրենքի նախագիծը, որը քննարկվելու է ՀՀ ԱԺ հոկտեմբերի 22-ին կայանալիք արտահերթ նիստում: Օրենքի նախագծի առաջին գլխում «Ընդհանուր դրույթներ» խորագրի ներքո սահմանված է օրենքի կարգավորման առարկան, որտեղ նշված է. «1. Սույն օրենքը կարգավորվում է 2018 թվականի (մինչեւ Ա. Հ.) սեպտեմբերի
Վահագն Հայրապետյան. «Փոքր ժամանակ բոլորս էլ լկստվել ենք մեր գաղափարների շուրջ»
Հոկտեմբերի 17-ին յուրահատուկ համերգով նշվեց Սիրահարների այգու վերաբացման տասնամյակը: Տոնական համերգին մասնակցում էր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, «Միքայել Ոսկանյան եւ ընկերներ» բենդը: Կատարվող ստեղծագործությունները գործիքավորել էին Վահանգն Հայրապետյանը եւ Արման Պեշտմալջյանը: Aravot.am-ի հետ զրույցում ճանաչված ջազային երաժիշտ, դաշնակահար եւ կոմպոզիտոր Վահագն Հայրապետյանը նշեց, որ որոշ ստեղծագործությունների գործիքավորումն ինքն է արել, որոշները փոխանցել է կրտսեր գործընկերոջը՝
Արտակարգ դեպք Գյումրիում․ մանկատան պահակը բակում հայտնաբերել է նորածին երկվորյակների
Քիչ առաջ Գյումրու «Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության» պահակը բակում պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբերել է նորածին երկու տղաների (Տես լուսանկարում)։ Պահակը պատուհանից տեսել է, որ բակում դեղին պոլիէթիլենային տոպրակ կա, մտածել է, աղբ են բերել ու թափել, բացել ու տեսել երկու տղաների, որոնք շնչում են։ Հիշյալ հաստատությունից անմիջապես զանգահարել են
Ամերիկաբնակ հայերից մեկը հենց հիմա պատրաստ է 4 բնակարան նվիրել Գյումրու թատրոնի անօթևան դերասաններին
Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող հայերից մեկը, որի անուն-ազգանունը դեռ չեն հրապարակում, պատրաստակամություն է հայտնել լուծել Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի անօթևան դերասանների բնակարանային խնդիրը։ Այս պահին Գյումրու դրամատիկականի տնօրինությունը փնտրում է համապատասխան միջազգային ֆոնդ, որի միջոցով Սփյուռքում ապրող մեր հայրենակիցը կկարողանա փոխանցել գումարը։ Այդ նույն անձը պատրաստվում է նաև մեծ ներդրում կատարել Գյումրիում․ մշակութային
Հայկ Մարությանը Փարիզում ներկա է գտնվել «Թումո» կենտրոնի բացմանը
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հրավերով աշխատանքային այցով Ֆրանսիայի մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ներկա է գտնվել Փարիզում «Թումո» կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը: Երևանի քաղաքապետը Փարիզի գործընկերոջ ուղեկցությամբ շրջել է կենտրոնում, ծանոթացել պատանիների համար ստեղծված պայմաններին ու հնարավորություններին: Ներկաներին ուղղված ելույթի իր խոսքում քաղաքապետ Հայկ Մարությանը, ընդգծելով երկու մայրաքաղաքների բարեկամական հարաբերությունների կարևորությունը, նշել է, որ
Սուրեն Պապիկյան. «ՏԻՄ ղեկավարները պետք է գործեն բացառապես ՀՀ սահմանադրության և օրենքների շրջանակներում»
Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Արմավիրի նորանշանակ մարզպետին
Պայթյուն և կրակահերթ Կերչի պոլիտեխնիկական քոլեջում. կա 19 զոհ և 50-ից ավել տուժած
Հոկտեմբերի 17-ին, կեսօրին մոտ Կերչի պոլիտեխնիկական քոլեջում տեղի է ունեցել պայթյուն, որին հաջորդել է կրակահերթ: Նախնական տեղեկություններով՝ կա 19 զոհ և 50-ից ավել տուժած, ովքեր հիմնականում քոլեջի ուսանողներ և աշխատակիցներ են: ԱԻՆ
Միջնորդություն է ներկայացվել Ռոբերտ Քոչարյանին տուժող ճանաչելու վերաբերյալ
Aravot.am-ի տեղեկություններով ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի միջև հեռախոսազրույցի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանը միջնորդություն է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանին տուժողի դատավարական կարգավիճակ տալու վերաբերյալ: Միջնորդությունը Քննչական կոմիտե ներկայացվել է հաշվի առնելով այն հանգամանքը, որ հրապարակված ձայնագրության բովանդակությունը պարունակում է այնպիսի տվյալներ, որոնք առերևույթ հաստատում


















































