Օրվա լրահոսը
Գեղարքունիքի մարզպետը հանդիպեց ՏԻՄ ընտրություններում գրանցված թեկնածուների հետ
Հոկտեմբերի 17-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն հանդիպում ունեցավ Գեղարքունիքի մարզի Սարուխան, Երանոս, Դդմաշեն, Վերին Գետաշեն, Ներքին Գետաշեն և Մաքենիս համայնքներում հոկտեմբերի 21-ին կայանալիք համայնքի ղեկավարի ընտրություններում գրանցված բոլոր թեկնածուների հետ: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Շմավոնյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը, մարզպետարանի ՏԻՄ և ՀԳՄՀ վարչության պետ Վանիկ Հարությունյանը, Գեղարքունիքի
Հարցախույզի մասնակից. «Աղքատին խրատ տվողները շատ են , հաց տվողները ՝ քիչ»
Հոկտեմբերի 17-ը աղքատության վերացման պայքարի միջազգային օրն է(International Day for the Eradication of Poverty): Օրը միջազգային հռչակելու պատմությունը կապված է 1987թ. հոկտեմբերի 17-ի հետ : Այդ օրը հարյուր հազարից ավելի մարդ էր հավաքվել Փարիզի Տրոկադերո հրապարակում , որտեղ 1948 թ.ն ստորագրվել էր Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը՝ ծայրահեղ աղքատության , բռնության, սովի զոհերին հարգանքի տուրք մատուցելու
Մահվան ելքով պատահար Սյունիքում. կա 4 զոհ
Հոկտեմբերի 16-ին, ժամը 17.40-ի սահմաններում, «Սկանիա» բեռնատար ավտոմեքենան Երևան-Մեղրի Մ2 ճանապարհի 335-րդ կմ-ին բախվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենային. «ՎԱԶ-2107»-ի վարորդը՝ 30-ամյա Ծովակ Խաչատրյանը, և երեք ուղևորները՝ 27-ամյա Տաթևիկ Արզումանյանը, 3-ամյա Նարե Խաչատրյանը և 58-ամյա Սվետլանա Թարվերդյանը, տեղում մահացել են: Կատարվում է քննություն։ ՀՀ ոստիկանություն
Հրդեհ Մեծամորում. 37-ամյա տղամարդ է մահացել
Հոկտեմբերի 16-ին, ժամը 15.25-ին, ՀՀ ԱԻՆ Արմավիրի մարզային փրկարարական վարչությունից ոստիկանության Մեծամորի բաժին հաղորդում է ստացվել, որ 25 շենքի թիվ 504 բնակարանում հրդեհ է բռնկվել: Մեկնած օպերատիվ խումբը հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու ընթացքում ննջասենյակի հատակին հայտնաբերել է 1981 թ. ծնված Նվեր Ավագյանի դիակը: Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է ԴԲՓ: Հանգամանքները պարզվում են:
Ամփոփվել են ամառային զորակոչի նախնական արդյունքները
Հոկտեմբերի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ամփոփվել են 2018թ. ամառային զորակոչի նախնական արդյունքները: Խորհրդակցության ընթացքում հիմնական զեկույցով հանդես է եկել ՀՀ զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը, ով ներկայացրել է իրականացված աշխատանքները, ամառային զորակոչի կազմակերպման և անցկացման ընթացքում ի հայտ եկած խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Զեկույցում մանրակրկիտ վերլուծության են ենթարկվել ամառային զորակոչի դրական
Մամուլի օր. հին ու նոր «Ազդարարներ»
Մամուլի շենքի բակը ամեն տարվա հոկտեմբերի 16-ին միշտ մարդաշատ է լինում. ուսանողներն ու փորձառու լրագրողները կրկին առիթը բաց չէին թողել` այցելելու հարազատ վայր, նորից անցնելու պատմության էջերով, հիշելու ու հարգելու Հարություն քահանա Շմավոնյանին, առանց որի հայկական մամուլն ու լրագրությունը, գուցե, այդքան վստահ քայլերով մեզ չէին հասնի: Մամուլի օրվան նվիրված փոքրիկ ցերեկույթին ներկա էին բանասիրական գիտությունների
Կառավարությունը պատրաստ է ցանկացած զարգացումների. Արարատ Միրզոյան
«Հիանալի մթնոլորտում անցավ մեր քննարկումը, ինչպես միշտ, ինչպես եւ ենթադրվում էր»,- այսօր խորհրդարանում «Ելք» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից հետո հայտարարեց առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: «Ելք»-ի անդամների հետ փոխվարչապետը քննարկում էր Ընտրական օրենսգրքի նոր տարբերակը: Հիշեցնեք, երեկ քննարկումներ են եղել ՀՀԿ-ի , «Ծառուկյան» դաշինքի եւ ՀՅԴ-ի հետ: «Որեւէ կոնցեպտուալ տարաձայնություն չկա եւ կարծեմ, չէր էլ կարող
«Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությանը մյուս ուժերն այդպես էլ չարձագանքեցին
Հոկտեմբերի 2-ին Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտարարեց, որ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի նկատմամբ սկսում է անվստահության գործընթաց, ասելով, որ իրենց կարող են միանալ ոչ միայն քաղաքական ուժերը, այլ նաեւ համայնքի ավագանու անդամներն անհատապես: Հայտարարության օրվանից անցել է 2 շաբաթ, սակայն «Լուսավոր Հայաստան»-ի այս նախաձեռնությունը մյուս քաղաքական ուժերի կողմից մնացել է անարձագանք. «Մենք բավականին ժամանակ
«Գործարանի փակմամբ Ալավերդու ողնաշարը կկոտրվի»
Հավանաբար այսօր Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները տնօրինությունից ծանուցագրեր կստանան` գործարանի աշխատանքները դադարեցնելու վերաբերյալ: Տնօրինությունն արդեն բանավոր նախազգուշացրել է: «Առավոտի» հետ զրույցում այս մասին ասաց գործարանի աշխատակից Արմեն Կիրակոսյանը` մտահոգություն հայտնելով, որ գործարանի փակմամբ Ալավերդու ողնաշարը կկոտրվի. «Գործարանում 650-700 մարդ է աշխատում, որոնք կերակրում են 2000-2500 մարդու: Աշխատակիցների 98 տոկոսը մեծ վարկերի տակ են: Գործարանում աշխատող
«ՇԲՕ մեքենաների հագեցվածությունը թույլ կտա անգամ ծանր հիվանդներին տեղում ցուցաբերել անհրաժեշտ բուժօգնություն». Արսեն Թորոսյան
Շահումյանի անվան հրապարակում այսօր հանդիսավորապես հայտարարվեց Չինաստանի կողմից Հայաստանին նվիրաբերված շտապօգնության մեքենաների ողջ պարկի վերազինման ծրագրի մեկնարկը: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ.Թիան Էրլունը, առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը, պաշտոնատար այլ անձինք: Ողջունելով ներկաներին` դեսպանը շնորհակալություն հայտնեց Չինաստանի միջազգային համագործակցության զարգացման հիմնադրամին, Հայաստանի առողջապահության նախարարությանը, ինչպես
Լուսինե Խառատյան. «Հայոց եկեղեցու պատմության պարագայում կա խտրական էլեմենտ, եթե այն պարտադիր է»
Հոկտեմբերի 17-ին «Մեդիա» կենտրոնում քննարկում էին՝ արդյո՞ք Հայոց եկեղեցու պատմություն առարկան անհրաժեշտ է անցնել դպրոցում: Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի ծրագրերի համակարգող Ելենա Հարությունյանը, անդրադառնալով առարկայի անհրաժեշտությանը, ասաց, որ այն ներդրվել է 2005-ից: Նրա խոսքով՝ տարեցտարի առարկայի նկատմամբ հետաքրքրությունն աճում է, աշակերտները մասնակցում են մրցույթների, օլիմպիադաների, ինչը, ըստ նրա, նշանակում է, որ առարկան անհրաժեշտ է: Ելենա Հարությունյանը
Հովիկ Աբրահամյանի եղբայրն ազատ է արձակվել. «Ա1+»
Դատարանը բավարարել է Հովիկ Աբրահամյանի եղբայր Հենրիկ Աբրահամյանի պաշտպանների միջնորդությունն ու հինգ միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակել Աբրահամյանին։ «Ա1+»-ի զանգին ի պատասխան՝ լուրը հաստատեց Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը: Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Արմեն Աշոտյանը՝ «Նորավանքի» փակման լուրերի մասին. «Այն Հայաստանի պետության մասնակցությամբ միակ «ուղեղային» կենտրոնն է»
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ՖԲ էջում բաց նամակ է գրել ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարին. ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ Հարգելի պարոն վարչապետ, Վերջին օրերի ընթացքում տեղեկատվություն եմ ստացել, որ ՀՀ կառավարության կողմից նախատեսվում է լուծարել «Նորավանք» գիտակրթական հիմադրամը: Ցանկանում եմ տեղեկացնել Ձեզ, որ եթե այդ տեղեկությունները համապատասխանում են իրականությանը,
Ալավերդիում եւ հարակից բնակավայրերում տնտեսությունը չի դիվերսիֆիկացվել. մարդիկ միայն գործարանի հույսին են եղել
Արդեն մի քանի տասնամյակ աշխատող Ալավերդու պղնձաձուլական գործարանը կփակվի: Այս մասին հայտարարում է գործարանի տնօրինությունը: Գործարանի աշխատակիցներին արդեն բանավոր տեղեկացրել են, գրավոր կծանուցվեն այսօր կամ վաղը: Այս մասին «Առավոտի» հետ զրույցում ասացին գործարանի աշխատակիցները, որոնք արդեն մի քանի անգամ բողոքի ցույց են արել` մտահոգություն հայտնելով, որ գործարանի փակումը կբերի մեծ թվով մարդկանց գործազրկության, սոցիալական պայմանների
Նաիրա Զոհրաբյանը՝ Երեւանի տոնի եւ այդ տոնին գողացված ու լվացված փողերի մասին՝ բանտիկների, փուչիկների, լույսերի անվան տակ
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն առաջարկում է «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում ավելացնել նաեւ, որ հոկտեմբերի երկրորդ կիրակին Երեւանի տոնն է: Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում նա այդ մասին նախագիծ ներկայացրեց՝ ասելով. «Երեւանը մեզ համար ընդամենը միայն ՀՀ մայրաքաղաք չի, հաշվի առնելով մեր պատմական իրողությունները՝ Երեւանը ավելին է: Էրեբունի- Երեւանը նշվում է կառավարության որոշմամբ՝
Հարկադիրը մի քանի կոպեկի համար չի կարող արգելանք դնել մարդու բոլոր հաշիվների վրա. Նոր նախագիծ
Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանն առաջարկեց, որ եթե հաշիվն ավանդային է, արգելանքը ավանդի հաշվից պետք է դուրս գա, որովհետեւ մարդը տոկոսից կզրկվի: Այսինքն, չպետք է սպասել, որ մարդը գա, ասի՝ այս հաշվի վրա մի դրեք, դա ավտոմատ պետք է արվի: Ըստ փոխնախարարի, պետք է ամրագրել, որ արգելանք կարող է դրվել դրամական հաշիվների վրա, որովհետեւ արտարժույթով հաշիվների վրա եթե դրվի, արտարժույթը տատանումներ է ունենում ու փոխարժեքի տատանումից քաղաքացին կարող է լուրջ վնասներ կրել:
Դատարան եկած մարմնավաճառները կաշկանդված չէին
Շենգավիթի դատարանը Զարուհի Ա.-ին ճանաչել է անպարտ եւ արդարացրել է հանցակազմի բացակայության հիմքով: Իսկ նրա խափանման միջոցը` ստորագրություն` չհեռանալու մասին, վերացրել է: Վեցհատորանոց գործը փլվել է դատախազության վրա: Այդ գործը վերաքննիչ քրեական դատարանում է: Մեղադրանքի կողմը բողոք է բերել, խնդրել է, որպեսզի բեկանվի Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի մարտյան դատավճիռը, կայացվի նոր դատական ակտ` Զարուհի
Հայաստանի շտապ բուժօգնության ավտոպարկը վերազինվում է 200 նոր ավտոմեքենայով
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերված շտապ բուժօգնության 200 ավտոմեքենայի հանձնման արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը, Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը և այլք: Չինաստանի դեսպանը
«Կիսաբաց լուսամուտների» «հերոսը» մեղադրվում է հարեւանից ոչխար գողանալու մեջ
Կինը նրան մեղադրում է այլ գողությունների մեջ
Նաիրա Զոհրաբյանը՝ իրենց կուսակցության «ճամբարափոխների» ու օլիգարխների մասին. «Ո՛չ, Գագիկ Ծառուկյանը օլիգարխ չէ»
Ես միշտ ասել եմ, որ մարդիկ, ովքեր հեռանում են կուսակցությունից, այդ մարդկանց էջը՝ որպես մարդ եւ որպես քաղաքական գործիչ, ինձ համար փակ է: Ես իրենց չեմ անդրադառնալու, իրենց գործն է: Ուզում եմ հիշեցնել մեր նախկին կուսակից Արագած Ախոյանի խոսքը, երբ վերջին համապետական ընտրություններին ինքը մասնակցեց ՀՀԿ ցուցակով եւ այնքան պարկեշտություն ունեցավ, որ տապալումից հետո անկեղծ հայտարարեց՝ ինչ արած, մեր ժողովուրդը ճամբարափոխներին չի սիրում ու չի ներում:
Նիկոլ Փաշինյանը տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարի պաշտոնակատարին
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանին: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել պաշտոնաթող նախարար Արծվիկ Մինասյանին համատեղ աշխատանքի համար՝ ընդգծելով, որ դեռևս խորհրդարանական տարիներից միասին աշխատելու դրական փորձ կա, և հետագայում այլ ձևաչափով ևս համագործակցելու առիթ կլինի: Շնորհավորելով նորանշանակ նախարարի պաշտոնակատարին՝
«Ռոբերտ Քոչարյանն ինձ չի հետաքրքրում, եւ իր տեսակետները հրաժարվում եմ մեկնաբանել». Նաիրա Զոհրաբյան
Լրագրողների փոխանցեցին ՀՀԿ դիրքորոշումը, որ համաձայնության չեն եկել ԸՕ-ի հետ կապված, նաեւ ասում են, որ կառավարության կողմից անհարգալից վերաբերմունք կա պառլամենտական երկրում խորհրդարանի նկատմամբ՝ Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Ես համաձայն չեմ այդ գնահատականի հետ, մեր հիմնական առաջարկներն ընդունվել են»:
«Կարտոֆիլի տնկանյութի գործով» հաշտության համաձայնագիր էր կնքվել
«Հայկական Ագրարագյուղացիական միավորում» հասարակական կազմակերպությունը դիմել էր Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան Սոթք համայնքի դեմ՝ ի դեմս գյուղապետ Կոլիկ Շահսուվարյանի: Հասարակական կազմակերպության ներկայացուցիչը հայտնել էր, որ 2015թ. մարտի 23-ին կնքվել է համագործակցության պայմանագիր: Կազմակերպությունը համայնքին է մատակարարել հոլանդական ընկերություններից մեկի կողմից արտադրված Ա դասի 362.700 կգ կարտոֆիլի տնկանյութ: Պայմանագրով պարտավորվել են, որ պատասխանող համայնքապետը տնկանյութի
Ջերմություն տնակներում
Ինչպես նախորդ տարիներին այս տարի ևս, աղքատության դեմ պայքարի միջազգային օրվա՝ հոկտեմբերի 17-ի նախօրեին ՀԲ Երևանի գրասենյակի աշխատակիցները միանալով «Շիրակ կենտրոնի» «Վառելափայտ անապահով և անօթևան ընտանիքներին » ամենամյա բարեգործական ձեռնարկին, Գյումրիում տասնյակ անապահով ընտանիքների բաժանեցին վառելափայտ: Հայաստանի անտառները խնայելու նպատակով բաժանվեց խարխուլ դոմիկների քանդոցքից առաջացած փայտը: Ակցիան իրականացվեց ՀԲ Երևանի գրասենյակի աշխատակիցների դրամահավաքի միջոցներով: Մանրամասն`
Դատավորին եւ դատախազին իբր կաշառք տալու համար
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում է գտնվում Իրինա Մանուկյանի դեմ հարուցված քրեական գործը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր պաշտպանյալ` Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող դատական գործով ամբաստանյալ, կալանավոր Ա. Մ.-ին արգելանքից ազատելու եւ նրա նկատմամբ ազատազրկման հետ չկապված պատիժ նշանակելու համար «դատավորին եւ դատախազին կաշառք տալու պատրվակով» շահադիտական
Գեւորգ Կոստանյանը հորդորում է Փաշինյանին հարցնել՝ հիմա իր իրավաբանությունը «բեջուռա՞ է», թե՞ ոչ
«Էս երկիրը մե՛ր երկիրն է, ոչ Նիկոլ Փաշինյանի երկիրն է, ոչ Սերժ Սարգսյանի երկիրն էր, ոչ Քոչարյանի Ռոբերտի, ոչ էլ Լեւոն Տեր-Պետրոսյանի: Եթե որեւէ կառավարություն ձախողես, ձախողելու ես դու, քո ընտանիքը, իմ ընտանիքը, բոլորս ենք ձախողելու, սխա՞լ բան եմ ասում, թե՞ ճիշտ, ժողովուրդ ջան: Ես պատրաստ եմ ցանկացած դեպքում ցանկացած ֆորմատով օժանդակել կառավարությանը եւ Նիկոլ Փաշինյանին»:
Նիկոլ Փաշինյանը սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարի պաշտոնակատարին
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանին: Նիկոլ Փաշինյանը նախ շնորհակալություն է հայտնել պաշտոնաթող նախարար Լևոն Վահրադյանին համատեղ աշխատանքի համար: Շնորհավորելով նորանշանակ նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանին՝ վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ նա նախկինում նախարարի կարգավիճակում երկար աշխատել է և տիրապետում է
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 17-ի ցերեկը, 18-20-ը, 21-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 21-ի ցերեկը, 22-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 18-ի ցերեկը միայն Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 3-4 աստիճանով: Երևան քաղաքում` Հոկտեմբերի 17-ի ցերեկը, 18-20-ը, 21-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի
«Ես երբեւէ որեւէ առումով իմ սկզբունքներից չեմ շեղվել եւ երբեւէ չեմ էլ շեղվելու». Կոստանյանը պատասխանում է քննադատություններին
Կոստանյանն ասաց, որ Սերժ Սարգսյանը իր որոշումը շատ հարգանքով է ընդունել. «Նա միշտ հարգանքով է վերաբերվում բոլորի որոշմանը, մամուլում ինչ է գրվում, դրանք 40-երորդական հարցեր են: Ինչ վերաբերում է նրան, որ ես սահմանազատվեցի ՀՀԿ թիմից, ես ինձ թիմից հեռու չեմ պահում: Ես կուսակցական չեմ, չեմ եղել ու չեմ լինելու»:
Արցախի ԱԺ մշտական հանձնաժողովներում ընտրվել են նախագահների նոր տեղակալներ
Խորհրդարանական լրացուցիչ ընտրություններից հետո Ազգային ժողովում վերանայվել են մշտական հանձնաժողովների կազմերը, ինչի արդյունքում չորս մշտական հանձնաժողովներում հոկտեմբերի 15-ին և 16-ին «ԱԺ կանոնակարգ» ԱՀ օրենքի 124-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ անց են կացվել հանձնաժողովների նախագահների տեղակալների ընտրություններ: Թափուր պաշտոններում ընտրվել են՝ Գեորգի Միքայելի Պետրոսյանը՝ Պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողով, Արթուր Բաբկենի Թովմասյանը՝ Պետական-իրավական հարցերի


















































