Օրվա լրահոսը

«Ֆրանկմասոնների մոտ ընդունված է չմերժել, երբ դուռը թակում են»

Ֆրանսիայի «Մեծ Արեւելք» մասոնական օթյակի ակնառու ներկայացուցիչները կրկին Հայաստանում էին Տեղեկացրել էինք, որ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակում Հայաստան էին այցելել Ֆրանսիայի «Մեծ Արեւելք» մասոնական օթյակի մեծ վարպետի տեղակալ Մոհամեդ Աիդ-Արաբը, օթյակի խորհրդի անդամ, միջազգային եւ ֆրանկոֆոնիայի հարցերի պատասխանատու Դիմիտրի Արսենակիսը, օթյակի խորհրդի անդամ, Եվրոպայի գծով հարցերի պատասխանատու Էղվե Զաքարիանը եւ այլք: Նրանք բացառիկ հարցազրույց տվեցին «Առավոտին»:

«Մենք լավագույնն անում ենք սիրիահայերի ինտեգրման համար». Մխիթար Հայրապետյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը հոկտեմբերի 17-ին այցելեցին Հյուսիսային պողոտայում կազմակերպված «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» խորագրով բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ: Նիկոլ Փաշինյանը շրջայցի ընթացքում մոտեցավ տաղավարներին, ծանոթացավ սիրիահայերի ներկայացրած աշխատանքներին, հետաքրքրվեց նրանց գործունեությամբ: Մխիթար Հայրապետյանը, խոսելով ցուցահանդես-տոնավաճառի մասին, նշեց, որ այն կազմակերպվել է սփյուռքի նախարարության, «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի, ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան

Համաներումից հետո կաշխատեն ուժեղացված ռեժիմով. «Ժողովուրդ»

Հոկտեմբերի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր համաներման մասին։ Այս հայտարարությունից հետո ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ասել է, որ Երեւանի պատմության մեջ լինելու է ամենամեծ համաներումը։ «Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ հետաքննություն իրականացրեց հասկանալու համար, թե ինչ պատկեր ենք ունեցել 2013 թվականի համաներումից հետո երկրում գրանցված հանցագործությունների մասով։ Այսպիսով, 2012 թվականի հունվարից մինչեւ նոյեմբեր ամիսը

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը նոր տեղակալ ունի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 15-ի որոշմամբ Ռաֆայել Արմենի Ավետիսյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ: Ռաֆայել Ավետիսյանը ավարտել է ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, քաղաքային կադաստր (բակալավր) և շենքերի նախագծում մասնագիտությամբ (մագիստրատուրա): Հիմնել և ղեկավարել է «Ունո փարթներս Ընդ Քո» ՍՊ ընկերությունները: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

Ձգտում են ընտրությունների գնալ փոփոխված օրենսգրքով. «Ժողովուրդ»

Երեկ վարչապետին կից ընտրական փոփոխությունների հանձնաժողովի անդամները՝ փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ, հանդիպեցին խորհրդարանական երեք ուժերի՝ ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ «Ծառուկյան» դաշինքի հետ։ Եվ չնայած Ընտրական օրենսգրքի փոփոխված տարբերակն արդեն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողովին, սակայն, ըստ էության, չի բացառվում, որ եզրակացություն չլինի։ Երեկ այս առնչությամբ առաջին փոխվարչապետը լրագրողների հետ զրույցում նկատեց. «Մենք ե՛ւ հայեցակարգը շատ ավելի վաղ,

«Գուցե գլխումս մի երկ ծագի, որտեղ իր տեղը կունենա հայկական մեղեդին»

Չինուհի դաշնակահար, դիրիժոր, կոմպոզիտոր Լին Քաոն ամուսնու հետ միառժամանակ կապրի Հայաստանում Չինուհի դաշնակահար, դիրիժոր Լին Քաոն ամուսնու՝ ազգությամբ գերմանացի Բենիամին Շպեթի՝ Գերմանիայից դուրս գտնվող դպրոցների համակարգման կենտրոնական ծառայության (ZfA) հայաստանյան տնօրենի պաշտոնում նշանակվելուց հետո, շուրջ մեկ ամիս է՝ տեղափոխվել է Հայաստան: «Առավոտի» հետ զրույցում չինացի արվեստագետը հայտնեց, որ ամուսնու աշխատանքի հետ կապված՝ իրենք դեռեւս 6-7

Պետք է հորդորենք իշխանություններին ոչ միայն մակերեսային, այլև արմատական փոփոխությունների գործընթաց ծավալել. Դավիթ Իշխանյան

Արցախի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ Aravot.am-ը զրուցել է Արցախի խորհրդարանի պատգամավոր, Արցախի ՀՅԴ Կենտրոնական կոմիտեի անդամ Դավիթ Իշխանյանի հետ: -Պարոն Իշխանյան, վերջերս Արցախի ՀՅԴ ԿԿ-ի կողմից հանրապետության նախագահին էր ներկայացվել փաթեթ՝ մինչև 2020 թ. Արցախում կայունություն և զարգացում ապահովելու համար, որում նաև կար կետ սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության վերաբերյալ: Կարծում եք՝ սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն կա՞ այսօր: -Ի

Նախկին չեմպիոնն՝ անօթեւան. «Հայկական ժամանակ»

ԽՍՀՄ բռնցքամարտի նախկին չեմպիոն Արմեն Խալոյանն արդեն 15 տարի է՝ գիշերում է դրսում։ 2003 թվականին Լատվիայից վերադառնալով Հայաստան, Խալոյանը պարզում է, որ Երեւան քաղաքի Չեխովի 33 հասցեում գտնվող իր բնակարանն անօրինական ճանապարհով վաճառված է. իր եւ մայրիկի համատեղ սեփականություն հանդիսացող բնակարանը պատկանում է Վրաստանի քաղաքացու։ Արմեն Խալոյանը մեր զրույցում պատմեց, որ մայրը քաղցկեղով հիվանդ է

Ռուսական նոր «պլա՞ն» Արցախի համար

«Բանակցություններն անցկացվել են, անցկացվում են եւ կանցկացվեն»,- ասում է Ալիեւը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հոկտեմբերի վերջին կայցելեն տարածաշրջան. օրերս այս մասին հայտնեց ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնականի խորհրդական Ջորջ Քենթը։ Այս այցը, թերեւս, ապագայում Փաշինյան-Ալիեւ, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների միջեւ առարկայական բանակցություններ կազմակերպելու շուրջ քննարկումներ ծավալելուն է ուղղված լինելու: Մինչ

Գյուղատնտեսության ոլորտում մենք լուրջ խնդիրներ ունենք, և այդ խնդիրները գաղափարախոսական են, տեխնիկական և աշխատանքային. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը գյուղնախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարի պաշտոնակատարին Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է ՀՀ գյուղատնտեսության նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանին: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել պաշտոնաթող նախարար Արթուր Խաչատրյանին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի համար և շնորհավորել է նորանշանակ նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանին՝ մաղթելով աշխատանքային հաջողություններ: Անդրադառնալով ոլորտի զարգացման առաջնահերթություններին՝

Թումոյի մասնաճյուղ` Եվրոպայի սրտում

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը պաշտոնական այցով գտնվում է Փարիզում, որի շրջանակում մասնակցել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասնաճյուղի բացման արարողությանը: Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, մասնավորապես, նշել է. «Իրականում շատ ուրախ եմ, որ Թումոյի մասնաճյուղ է բացվում Եվրոպայի սրտում՝ Փարիզում: Հայաստանից Թումոյի արտահանումը մեր լավագույն ցուցանիշներից է, և կրթության

Վրաերթ Ռուբինյանց փողոցում. 64-ամյա կին է մահացել

Հոկտեմբերի 16-ին, ժամը 15.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երեւանի Ռուբինյանց փողոցում վրաերթի է ենթարկել 64-ամյա Ալիսա Զաքարյանին։ Ալիսա Զաքարյանը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը կատարել է 32-ամյա վարորդը՝ իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով, որը ներկայացել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին: Կատարվում է քննություն։ ՀՀ ոստիկանություն

Վթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 17-ին ժամը 10.00-18.00 դադարեցվելու է Երևան քաղաքի՝ Էրեբունի վարչական շրջանի Սասունցի Դավիթ փողոցի 10-50 հասցեների, Բելինսկի, Սուվորով, Լորիս Մելիքով փողոցների և նրբանցքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Վեոլիա Ջուր» ՓԲԸ

Երևան-Սևան-Իջևան միջպետական ճանապարհի որոշ հատվածներ ժամանակավոր կփակվեն

Նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 17-ից կփակվի Երևան-Սևան-Իջևան (Մ-4) միջպետական ճանապարհի 32,600-րդ-ից մինչ 36,000-րդ կմ հատվածի և 64,174-րդ-ից մինչև 67,150-րդ կմ հատվածի աջակողմյան երթևեկությունը։ Նորոգման աշխատանքները կընթանան հատվածաբար՝ աջակողմյան ճանապարհահատվածի նորոգման ավարտից հետո աշխատանքները կընթանան երթևեկելի գոտու ձախակողմյան մասում։ Համապատասխանաբար, յուրաքանչյուր հատվածի հիմնանորոգման ընթացքում երթևեկությունը կտեղափոխվի ճանապարհի հանդիպակաց գոտի։ Նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 17-ից մասնակի կփակվի

Արտահերթ ընտրությունները կհանգեցնեն քաղաքական մենաշնորհի. Քոչարյանի հարցազրույցը` RIA Novosti-ին

Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ երկրում արտահերթ ընտրությունների անցկացումը կարող է հանգեցնել քաղաքական մենաշնորհի հաստատմանը: Այս մասին Քոչարյանն RIA Novosti ռուսական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ: Գործակալությունը հիշեցնում է, որ հոկտեմբերի 16-ին Հայատանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել, այս կերպ նա ցանկանում է պատճառ ստեղծել` արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար: Քոչարյանի

ԱՍԵԿՈՍԵ

Վարչապետին մեծ փորձություն է սպասվում, եւ պիտի շատ ուշադիր լինի: ԱՐԾՐՈՒՆ ՊԵՊԱՆԱՆ

«Էս ինչքան են սրանք լցվել»

Իհարկե, այս պահին մեր քաղաքականացված հայրենակիցներին հուզում են վարչապետի հրաժարականը, հակահեղափոխական հնարավոր դավադրությունները եւ արտահերթ ընտրությունները՝ չնայած չեմ կարծում, որ այստեղ անսպասելի զարգացումներ են սպասվում: Իսկ ինձ, խոստովանեմ, ավելի շատ հետաքրքրում են… հնդիկները: Ավելի ճիշտ, ոչ այնքան բուն հնդիկները, պարսիկները եւ մնացած այլազգիները, որքան մեր՝ հայաստանյան հասարակության վերաբերմունքը նրանց, ինչպես նաեւ ընդհանրապես՝ «ստանդարտի» մասին միջին

Իգոր Անգելովսկի. «Հայաստանի հավաքականը շատ լավ խաղ ցույց տվեց, ինչի համար ձեզ շնորհավորում եմ»

Ազգերի Լիգայի խմբային մրցաշարում Հայաստան-Մակեդոնիա հետխաղային մամուլի ասուլիսը հյուրերի գլխավոր մարզիչ Իգոր Անգելովսկու հետ երկար չտեւեց: «Հայաստանի հավաքականն այսօր շատ լավ ֆուտբոլ խաղաց, ինչի համար ձեզ շնորհավորում եմ:Անկախ այս պարտությունից մենք աշխատելու ենք Լիխտենշտեյնի եւ Ջիբրալթարի հետ հանդիպումներում հաղթել եւ լուծել մեր առջեւ դրված խնդիրը», ասաց նա: Հարցին, թե խաղի ընթացքում թե մարզիչները, թե ֆուտբոլիստները

Արմեն Գյուլբուդաղյանց. «Շնորհակալ եմ լրագրողներից, ֆուտբոլասերներից, որ այս դաժան պահին մեզ չլքեցին»

Մակեդոնիայի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Մարկոսը ոտքի վնասվածք ստացավ եւ նրան պատգարակով տարան խաղադաշտից: Հետխաղային մամուլի ասուլիսում մեր ընտրանու գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը Aravot.am-ի՝ ֆուտբոլիստի վիճակի մասին հարցին պատասխանեց, որ ֆուտբոլիստին տեղափոխել են հիվանդանոց եւ ասուլիսից հետո ինքն այցելելու է նրան: Այնուհետեւ, մարզիչը շնորհակալություն հայտնեց բոլոր ֆուտբոլասերներին, լրագրողներին, որ Ջիբրալթարից կրած դաժան

Հայաստանի հավաքականը ջախջախեց Մակեդոնիային

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Ազգերի Լիգայի խմբային մրցաշարում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 4:0 խոշոր հաշվով ջախջախեց Մակեդոնիային: Մեր թիմից գոլի հեղինակ դարձան Մարկոս Պիցելին, Յուրա Մովսիսյանը, Գեւորգ Ղազարյանը եւ Հենրիխ Մխիթարյանը: Չնայած խմբային մրցաշարի արգելքը հաղթահարելու հեռանկարները անգամ տեսականորեն խիստ նվազ են, սակայն այս հաղթանակով մեր ընտրանին մարզասերների առջեւ վերականգնեց պատիվը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Մեծ Բրիտանիան հետաքննում է ադրբեջանցի բանկիրի կնոջ բազմամիլիոն դոլարների գնումները

Հարութ Սասունյան  «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com   Ադրբեջանին առնչվող ևս մեկ խոշոր կոռուպցիոն սկանդալ է հասունանում Եվրոպայում: Երկրի խարդախ պաշտոնյաները միլիարդավոր նավթադոլարներ են շորթել իրենց անձնական շահերի համար, մինչդեռ ադրբեջանցիների մեծ մասն ապրում է ծայրահեղ աղքատության մեջ: Վերջին օրինակը բրիտանական բազմաթիվ թերթերի առաջին էջերում է: Ադրբեջանցի բանկիրի 55-ամյա կինը՝ Զամիրա Հաջիևան, 21

Զարմանալի չէ, թե ինչու 1990թ.-ից սկսած այսքան մարդ լքեց Հայաստանը

Ողջ մարդկությանն է հայտնի, որ կոռուպցիան և կաշառակերությունը մարդու հետ ծնվել և նրա հետ էլ կվերանան: Բոլոր ժամանակներում էլ ամենից շատ խոսվել և այժմ էլ խոսվում է կոռուպցիայի և կաշառակերության չարիքի և դրանց դեմ տարվող պայքարի մասին, սակայն միևնույն է, այդ խոսակցությունները մնում են ձայն բարբառո հանապատի: Այն, ինչի մասին խոսվելու է սույն հոդվածում, սերտորեն

«Մարդու իրավունքների խախտումների առումով նոր իշխանությունները ակտիվ չեն, որ մենք էլ ակտիվ ուշադրություն դարձնենք». Սաքունց

«Եթե ուզում են այսօրվա իշխանություններին նույնականացնել, համեմատել նախորդ իշխանությունների հետ մարդու իրավունքների գործողությունների առումով, ապա թյուրիմացության մեջ են». իրավապաշտպան

Մակարավանքի ճանապարհը գրեթե անանցանելի է

Վանական համալիրը ենթարկվում է գանձագողերի ոտնձգություններին

«Որդուս բերման են ենթարկել միրգ կտրող կենցաղային ծալովի դանակի համար». Պարույր Հայրիկյանը պարզաբանում է

Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր բազմաթիւ լրատուամիջոցներ հետաքրքրւում էին, թէ ինչու եւ ինչ առիթով են երեկ որդուս՝ Դաւիթ Հայրիկեանին հրաւիրել ոստիկանութիւն։ Բարեկամներիս տեղեկացնեմ, որ անհանգստանալու ոչինչ չկայ։ Նոյնիսկ ինձ զանգահարելը կամ յետոյ պատմելը Դաւիթն աւելորդ էր համարել։ Չէր ասել նաեւ որ իմ որդին է։ Ես կատարուածի մասին տեղեկացայ համացանցից եւ լրագրղներից, ապա

Բելառուսը՝ ռուսական կայսերապաշտության վերջին հանգրվան. վտանգներ եւ հնարավորություններ Հայաստանի համար

Ուկրաինայում Ուղղափառ եկեղեցուն ինքնուրույնության՝ ավտոկեֆալիայի պաշտոնական տրամադրումը՝ տոմոսը Կոստանդնուպոլսի Տիեզերական Պատրիարքարանի կողմից եւ Լեհաստանում ամերիկյան ռազմաբազա հիմնելու երկկողմ պայմանավորվածությունը սեւեռեց Մոսկվայի ուշադրությունը Բելառուսի ուղղությամբ։ Ակնհայտ է, որ «ռուսսկի միռ»-ի ի սկզբանե սնանկ գաղափարախոսությունը սնանկանում է նաեւ գործնական առումով, եւ Մոսկվան առանց դեմքը կորցնելու չի կարող մարսել այս գործընթացը։ Համաձայն ոչ պաշտոնական տեղեկատվության՝ բելառուսական Մոգիլյովում կայացած՝

Ապահովագրված կովը ջերմություն է ունեցել 4-5 անասնաբույժ իրար են խառնվել (Ֆոտոշարք, տեսանյութ)

Շահումյան եւ Տափերական գյուղերում 226 գլուխ խոշոր եղջերավոր անասուն մեկ տարով ապահովագրված է եղել

«Հունան Պողոսյանի նշանակման հիմնավորումը համարում եմ անհիմն». Արթուր Սաքունց

«Այդ կառույցի ղեկավարի տեղակալն էր Հունան Պողոսյանը, հարցն այն է, թե ինչպես կարող էր նա պատասխանատվություն չկրել այդ բոլոր ապօրինությունների համար». իրավապաշտպան

«Այսօր որեւէ իշխանություն առանց ՀՅԴ-ի աջակցության լուրջ հաջողությունների չի կարող հասնել». Արմեն Ռուստամյան

Ռուստամյանը Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո ասաց. «Մենք ներկայացրեցինք 3 առաջարկություն, որոնք խնդրահարույց վիճակ են առաջացնում եւ այդ առաջարկների մերժումը մեկ բացատրություն ուներ, որ դեկտեմբերին չենք հասցնի, ժամկետները սեղմ են: Մենք էլ դրա համար դեկտեմբերին դեմ էինք, էլի: Խնդիրը, դժբախտաբար, դրված է այնպես, որ ամեն ինչ պետք է արվի, որ հասցվի դեկտեմբերին ԸՕ-ն փոխել»:

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930