Օրվա լրահոսը

«Կա՛մ մենք կհանգստանանք, կնստենք բոլորս, կա՛մ իրենք, կա՛մ սաղ Հայաստանը կդառնա սպիտակ՝ իրենց բնորոշմամբ». «Yerevan today»-ի խմբագիր

Նա ասաց, որ երբ «Հայկական ժամանակը» հայտարարեց, որ «Yerevan today»-ն է առաջին անգամ հրապարակել, դրանից հետո սկսվել է ֆեյքային գրոհ իրենց դեմ. «Մոտավորապես մի քանի հարյուր ֆեյք սկսեցին…ես գրեցի, որ ձեր գրածը ապատեղեկատվություն է, Google-ը սխալ է ցույց տալիս: Գրելուց հետո՝ հա, սխալ է, բայց չենք հանի: Առավոտյան ստիպված ստատուս գրեցի՝ ամբողջ գիշերն անցավ ֆեյքերի դեմ պայքարելով, նրանք մժեղի պես շատ են, մրջյունի պես աշխույժ, հավի պես անուղեղ, բայց չէի պատկերացնի, որ այդ երրորդ մասը կարող է նաեւ վերաբերվի ոստիկանության գործելակերպին»:

«Առողջ սունկ» ընկերության արտադրամասում մինչև սեպտեմբերի 20-ը կգործարկվեն լրացուցիչ ֆիլտրացիոն համակարգեր

Դրանք կնվազեցնեն արձակվող տհաճ հոտի ծավալները 70-80%-ով, ինչը կբացառի բացասական հետևանքները համայնքների բնակիչների համար, իսկ մինչև 2019 թվականի մայիսի 31-ը արտադրամասի՝ արտանետումներ առաջացնող հատվածը կտեղափոխվի այլ վայր:

Արարատ լեռան լանջերին հրդեհից վնասվել է մոտ 2500 հեկտար տարածություն

Ներկայումս Թուրքիայի Իգդիր նահանգում գտնվող Արարատ լեռան  լանջերին հրդեհ է բռնկվել, որը տեսանելի է նաև Հայաստանի բնակավայրերից: Թուրքական լրատվամիջոցները հրդեհի մասին առաջին անգամ տեղեկացրին սեպտեմբերի 15-ին, այնուհետև՝ սեպտեմբերի 17-ի երեկոյան դարձյալ տեղ գտան հրապարակումներ ավելի մեծածավալ հրդեհի մասին: Ըստ այդ տեղեկությունների՝ հրդեհից վնասվել է մոտ 2500 հեկտար տարածություն: Լրատվամիջոցները նշում են, որ հրդեհի պատճառը դեռևս

Չեղարկվել է ՀՀ կառավարության ապրիլյան որոշումը. Սիսիանի ԲԿ-ն չի լուծարվելու

Սեպտեմբերի 14-ի նիստում ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի ««Սիսիանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին» N 464-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին: Նախկին կառավարության այս որոշումը մեծ բողոքների տեղիք էր տվել Սիսիանում, եւ բնակիչների ձայնը տեղ հասցնելու ու խնդիրն ի շահ նրանց եւ բժշկական կենտրոնի աշխատակիցների հանգուցալուծելու համար՝

«Մեր կապը Քոչարյանի հետ այն է, որ գտնվում ենք նույն շենքում». «Yerevan.today»-ի խմբագիրը հերքում է, որ Քոչարյանն է հովանավորում իրենց

2014 թվականից Yerevan today-ը բացվելուց ի վեր մեզ կապել են բազմաթիվ մարդկանց հետ, առաջինը՝ Հրանուշ Հակոբյանի հետ, քանի որ մենք սփյուռքի նախարարության հետ նույն հարկում էինք, այնուհետեւ մեզ կապել են մի հայտնի ընկերության հետ, որովհետեւ մեր լոգոների գույները նույնն էին, դրանից հետո մեր կայքը կապել են քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանի հետ, քանի որ իմ հորեղբայրն է, դրանից հետո կապել են Ռոբերտ Քոչարյանի հետ, քանի որ մեր եւ իր գրասենյակները գտնվում են նույն շենքում։

Ուղղվել ու կանգնեցվել են խաչքարեր

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ մարզային ծառայություններում շարունակվում են «Խաչքարերին նոր կյանք» ծրագրի իրականացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ ՊՄՊ Արարատի մարզային ծառայության աշխատակիցների և մի խումբ սրտացավ կամավորի ջանքերով ուղղվել և ամրակայվել է մարզի Լուսաշող  համայնքի հարավարևմտյան մասում գտնվող, հուշարձան-գերեզմանատան տարածքում հաշվառված  12-13-րդ դդ. խաչքարը: Նույն ծրագրի շրջանակում աշխատանքներ են իրականացվել նաև Տավուշի մարզում։ Այստեղ էլ ուղղվել

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևան քաղաքի Ազատության պողոտայում և Կասյան փողոցում

Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով 2018 թվականի սեպտեմբերի 19-ից Երևան քաղաքի Ազատության պողոտայում («Նոր Զովք» սուպերմարկետի դիմացի ճանապարհահատված) և Կասյան փողոցում՝ չկարգավորվող հետիոտնային անցումների հատվածներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Ազատության պողոտայի և Կասյան փողոցի նշված հետիոտնային անցումների հատվածներում կտեղակայվեն «հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցային օբյեկտներ և այսուհետ տվյալ ճանապարհահատվածներով տրանսպորտային

Նախագահը խոսել է մշակութային ժառանգության, ազգային արժեքների պահպանության ու ազգային ինքնությանը վերաբերող հարցերի մասին

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր հյուրընկալվել են Երեւանի պետական համալսարանի տարբեր ֆակուլտետների մի խումբ ուսանողներ: Դեռ մինչեւ Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելը ԵՊՀ-ում ունեցած հանդիպման ժամանակ Արմեն Սարգսյանը խոստացել էր նախագահ ընտրվելու դեպքում հանդիպել նրանց հետ: Այսօրվա հանդիպմանն ուսանողները հնարավորություն են ունեցել հարցեր ուղղել նախագահին, ներկայացնել իրենց առաջարկությունները եւ մտահոգությունները: Նրանց մասնավորապես հետաքրքրել են շնորհալի երիտասարդներին կրթաթոշակների

«Իրենք շատ մեծ որս են կուլ տվել, մարսողական համակարգի խնդիրներ կունենան». «Yerevan today»-ի խմբագիրը բողոքում է, որ ճնշում են

Հարցին՝ ճնշում տեսնո՞ւմ եք ձեր կայքի վրա՝ Սեւակ Հակոբյանը պատասխանեց. «Ես տեսնում եմ ընդհանուր, որ ազատ մտքի նկատմամբ կա ճնշում, այն ԶԼՄ-ների նկատմամբ, որոնք չեն հանդուրժում երկրում առկա մերժելի երեւույթները, նրանք սկսել են մեզնից, դրանից առաջ վարչապետը մատ թափ տվեց լրատվամիջոցի վրա, հետո մենք ենք, սկսեց ֆեյքային գրոհը, տեղի չտվեցինք: Եթե այսքանից հետո մենք լուռ մնանք, ուրեմն լավ, լուռ չմնանք՝ կսկսեն գործերը: Սրանով հերթով կսկսեն գործերը, ես Հայաստանում նկատում եմ ազատ խոսքի վրա ճնշում»:

Երևանը՝ կանաչ նախաձեռնությունների քաղաք

Այսօր պաշտոնապես մեկնարկել է «Կանաչ նախաձեռնություններ» արշավը, որի նպատակն է բարձրացնել էկոլոգիական գրագիտության աստիճանն ու խթանել մարդկանց մասնակցությունը կանաչ որոշումների կայացման գործընթացին։ Արշավն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման միջոցով» ծրագրի շրջանակում` ՀՀ բնապահպանության նախարարության հետ համատեղ։ «Կանաչ նախաձեռնություններ»

Ucom-ը կրկնապատկել է uDaily կանխավճարային շարժական ինտերնետի ծավալը

Ucom ընկերությունը կրկնապատկել է uDaily կանխավճարային շարժական ինտերնետի ծառայության շրջանակներում տրամադրվող ներառումների ծավալը։ Այսուհետ բոլոր նրանք, ովքեր առանց ամսավճարի ցանկանում են օգտվել շարժական ինտերնետից միայն այն օրերին, երբ ցանկանում են, օրական ընդամենը 250 դրամով կստանան 1 ԳԲ գերարագ ինտերնետ նախկին 500 ՄԲ-ի փոխարեն: Իսկ եթե բաժանորդներին անհրաժեշտ լինի ավելի շատ գերարագ ինտերնետի ծավալ առավել երկար

Մանկավարժ. «Մի շարք զինղեկների մուտքը դպրոց հակացուցված է»

Հարգանք տածելով շատ բարեխիղճ զինղեկների հանդեպ, պետք է փաստել, որ մի շարք զինղեկների մուտքը դպրոց հակացուցված է, հատկապես այն մարդկանց, որոնք ոստիկանության զորքերի պահեստի սպաներ են եւ այլն, ու հիմա զինղեկություն են անում»,- կարծում է պատմաբան, մանկավարժ Վահրամ Թոքմաջյանը: Նրա խոսքով, ռազմագիտություն առարկայի փիլիսոփայությունը պետք է հիմքից փոխել: Մանկավարժը խոսեց իրական ռազմագիտական դաշտային ուսուցման մասին,

Yerevan.Today կայքի հայտարարությունը. «Մեր տպավորությամբ, սա փորձ է՝ լռեցնելու լրատվամիջոցին»

Սեպտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության Քննչական Կոմիտեի և Ոստիկանության կողմից խուզարկություն կատարվեց Yerevan.today լրատվականի խմբագրությունում: Խուզարկությունը կատարվեց մոտ 6-7 ժամ՝ խաթարելով կայքի գործունեությունը: Նախ աշխատակիցների մուտքը գրասենյակ արգելված էր քննչական գործողությունների իրականցման հիմքով, այնուհետև այդ հնարավորությունից զրկված էին, քանի որ խուզարկության ավարտին հատուկ գործողություն իրականացնող խումբն առգրավեց գլխավոր խմբագրի համակարգիչը և 3 այլ համակարգիչների կոշտ սկավառակները,

Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ

Սեպտեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում գրանցված Զամոշչ քաղաքի կենտրոնում՝ հայկական նախկին եկեղեցու տարածքում տեղի ունեցավ հայկական խաչքարի բացման հանդիսավոր արարողություն։ Հուշարձան-արձանախումբը, որն իր մեջ ամփոփում է հայկական խաչքար, Զամոշչի խորհրդանիշն ու հայկական նախկին եկեղեցու պատկերը, պատրաստվել է Երևանում, քանդակագործ վարպետ Վարազդատ Համբարձումյանի կողմից։ Խաչքարը տեղադրվեց Լեհաստանի անկախության վերականգնման և Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակի

Արարատ Զուրաբյան. «Ավագանու ընտրությունները քաղաքականացված չեն, հիստերիկացված են»

«Երեւանցիներ» դաշինքով առաջադրված Արարատ Զուրաբյանը համոզված է, որ հետընտրական գործընթացներ չեն լինի

Վահրամ Թոքմաջյանը` փոփոխությունների գնալու մանդատի եւ կրթական քաղաքականության մասին

«Ժամանակավոր այս կառավարության ծրագրում ես չեմ տեսել ձեւակերպված փիլիսոփայություն կամ ձեւակերպված ընթացք, թե ինչ քաղաքականություն են վարելու: Անընդհատ մեջբերում են, որ սա ժամանակավոր կառավարություն է, որ ակնկալիքները չպետք է մեծ լինեն, բայց ընդհանրապես բոլոր կառավարություններն են ժամանակավոր»,- սեպտեմբերի 18-ին «Բլից ինֆո» ակումբում խոսելով նոր կառավարության կրթական քաղաքականությունից՝ ասաց մանկավարժ, պատմաբան Վահրամ Թոքմաջյանը: Նաեւ հավելեց. «Գոնե

Իդլիբի թնջուկը՝ Ռուսաստան-Իրան-Թուրքիա հարաբերություններում

Սիրիան այն կարմիր գիծն է, որից հետո իրանական կողմը տեսնում է անվտանգային խնդիր և սպառնալիք՝ սեփական ազգային անվտանգության նկատմամբ

Արփինե Հովհաննիսյանը ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի նիստում տեղեկացրել է Ադրբեջանի կողմից Կոթի գյուղի վրա կրակ բացելու մասին

Հայկական սահմանների գնդակոծության վերաբերյալ տեղեկատվության փոխանցում Երեկ ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի նիստում տեղեկացրել եմ Ադրբեջանի կողմից Կոթի գյուղի վրա կրակ բացելու, դրա հետեւանքով ՀՀ քաղաքացի Սուրեն Սեփխանյանի վիրավորվելու, ինչպես նաև Ադրբերջանի կողմից քաղաքացիական այլ բնակավայրերի գնդակոծման վերաբերյալ։ Օգտվելով Հայաստանի վերջին ներքաղաքական իրադարձություններից՝ ադրբեջանական իշխանությունները փորձում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավոր անհաջողությունները բարդել հայկական կողմի վրա։ Բազմիցս

Արսեն Թորոսյանը խոսել է վերջին տասնամյակում առողջապահական համակարգում Հայաստանի ունեցած հաջողություններից, մարտահրավերներից ու անհրաժեշտ քայլերից

ՀՀ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի օրակարգին և ԱՀԿ նպատակներին. Արսեն Թորոսյանի ելույթն ԱՀԿ 68-րդ նստաշրջանին

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է

Սևանա լճից բաց թողնված ջրի ծավալը (մլն.խոր.մ) 2018թ-ի սեպտեմբերի 18-ի 14:00 դրությամբ. ՀՀ ԱԻՆ

Սերոբ Խաչատրյան. «ԿԳ նախարարությունը ռազմավարական առումով դեռ որեւէ փաստաթուղթ չի հրապարակել»

«Կրթական քաղաքականությունը Հայաստանում ենթադրում է որակյալ կրթության մատչելիություն, այսինքն՝ մի խնդիր, որը երկար տարիներ բարձրացվել է Հայաստանում: Մեր երկիրը համարվում է կրթության ոլորտում անհամաչափ զարգացող երկիր, եւ շատ կարեւոր է, որ փորձենք որակյալ կրթությունը դարձնել հասանելի»,- սեպտեմբերի 18-ին «Բլից ինֆո» ակումբում ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը` անդրադառնալով նոր կառավարության կրթական քաղաքականությանը: «Հասարակության մեջ առկա անհավասարությունը,

Երևանը դարձնել քաղաք-այգի, վերադարձնել հանրայինը` հանրությանը

«Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության 24 պահանջները «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը կոչ է անում ստուգել հատկապես վերջին ամիսներին Երևանում հողահատկացումների, մասնավոր ընկերությունների հետ պայմանագրերի և վարձակալությունների օրինականությունն ու վերանայել դրանք։ 2010 թվականից ի վեր «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը տեղերում` Ուսանողական այգում, Վիշապների պուրակում, Մաշտոցի պուրակում և այլուր մշտապես

«Սեւ»-ով ու «սպիտակ»-ով հասարակությունը բեւեռացնելն անթույլատրելի է». ՀՅԴ ավագանու թեկնածու

Նա կարծիք չհայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «ոմանց ոչ միայն ասֆալտին պառկեցնելու, այլեւ պատին տալու» հայտարարության մասին

Հրաչյա Սարգսյան. «Կներեք էլի, ձեր կենսագրության չափ մենք հեղափոխության մասնակից ենք»

«Հայք» կուսակցության Երեւանի ավագանու  2-րդ համարի թեկնածու Հրաչյա Սարգսյանը սեպտեմբերի 18-ին «Հայելի» ակումբում կայացած ասուլիսում նշեց, որ իրենք Նիկոլ Փաշինյանին ընկալում են որպես սպիտակ ուժ, հետեւաբար  «Հայքը» սպիտակ ուժերի հետ է: Միաժամանակ անդրադառնալով «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին՝ Հրաչյա Սարգսյանն ասաց, որ  լավ կլիներ, եթե վարչապետը չմասնակցեր նրա քարոզարշավին: Պարոն Սարգսյանը նաեւ կարծում

Թամանյանի ծոռնուհի. «Թամանյանական նախագծից շեղումներն ահռելի են»

ՀՅԴ երիտթեւի նախաձեռնությամբ որոշակի ուսումնասիրություններ են կատարվել, խոսել են ճարտարապետների հետ

Թե ինչպես մեկ զանգը կարող է փոխել Օպերային թատրոնի հետագա ճակատագիրը

2016 թվականին, երբ Կոնստանտին Օրբելյանը զանգ ստացավ Հայաստանից, որով առաջարկվում էր ստանձնել Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարումը, ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ հորիզոնում շրջադարձային փոփոխություններ են։ Երկու տարի, և ահա մաեստրո Օրբելյանի հովանու ներքո այս ուղենշային հաստատությունն իր պատմության մեջ բացել է մի նոր էջ՝ 25 տարվա ընթացքում առաջին անգամ կատարելով միջազգային շրջագայություն։ 85-ամյա գործունեության

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը վերընտրվել է Միջպետական բանկի խորհրդի նախագահի պաշտոնում

Սեպտեմբերի 17-ին ՀՀ կենտրոնական բանկում գումարվել է ԱՊՀ Միջպետական բանկի խորհրդի հերթական՝ 57-րդ նիստը, որը նախագահում էր Միջպետական բանկի խորհրդի նախագահ Արթուր Ջավադյանը: Նիստի ընթացքում քննարկվել են բանկի կիսամյակային ֆինանսական հաշվետվությունը, 2019-2020 թթ. ռազմավարության հիմնական ուղղությունները, մի շարք այլ հարցեր: Նիստին ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը վերընտրվել է Միջպետական բանկի խորհրդի նախագահի պաշտոնում` 1 տարի պաշտոնավարման

Ամատունի Վիրաբյանը տեղեկացրել է նախագահին, որ ամեն տարի 250000 էջ թղթե եւ 1500 պ.մ. կինո, ֆոտո, ֆոնո փաստաթուղթ է թվայնացվում

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի ազգային արխիվ, ծանոթացել ընթացիկ գործունեությանն ու ծրագրերին: Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վի­րաբյանի ուղեկցությամբ նախագահը շրջայցն սկսել է քաղաքացիների ընդունելության սրահից, այնուհետեւ փաստաթղթերի վերա­կանգն­ման բաժին-լաբորատորիայում ու էլեկտրոնային շտեմարանի ստեղծման եւ արխիվային փաստաթղթերի թվայնացման բաժիններում ծանոթացել է իրականացվող աշխատանքներին: Ամատունի Վիրաբյանը տեղեկացրել է, որ արխիվային փաստաթղթերի թվայնացման աշխատանքներն սկսվել

Վահե Էնֆիաջյանի նոր բացահայտումները ՔՊ-ՀՀԿ կապի մասին

«Հայկ Մարությանը հպարտ էր, որ իր որդին Սերժ Սարգսյանի երդմնակալության օրն է լույս աշխարհ եկել»

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930