Օրվա լրահոսը
Անօրենին հաղթում են միայն օրենքով
Անցած շաբաթ Քոչարյանի փաստաբանները հանդես էին եկել հայտարարությամբ եւ ասուլիսով: Դա բնական է՝ միայն ծայրահեղ ոչ պրոֆեսիոնալ փաստաբանը չէր փորձի հօգուտ իր վստահորդի օգտագործել հայտնի պաշտոնյաների գաղտնալսված հեռախոսազրույցը եւ վարչապետի հուզական հանրահավաքային հայտարարությունները: Իսկ Քոչարյանն իհարկե հնարավորություն ունի վարձելու լավագույն փաստաբաններին: Նրանց մեկնաբանությունները կարող են ընդունելի կամ անընդունելի լինել, ինքը՝ երկրորդ նախագահը, կարող է համակրանք
Խուզարկություն «Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության գրասենյակում
Այսօր, առավոտյան ժամը 9:35-ին ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության և ոստիկանության աշխատակիցների կողմից խուզարկություն է իրականացվել «Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության գրասենյակում՝ ՀՔԾ և ԱԱԾ պետերի խոսակցության հայտնի գաղտնալսման առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում: Միաժամանակ խուզարկություն է իրականացվել նաև հիշյալ նախաձեռնության ղեկավարներից մեկի՝ Հայկ Այվազյանի բնակարանում: Դատարանի որոշման մեջ,
Թույլ երկրաշարժ Դաստակերտ քաղաքից 3 կմ հյուսիս-արևմուտք
Սույն թվականի սեպտեմբերի 17-ին, տեղական ժամանակով ժամը 22:18-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18:18-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.390 և արևելյան երկայնության 45.990 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Դաստակերտ քաղաքից 3 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 1.9 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է ՀՀ
Թուրքիայի Հաթայ նահանգում բացվել է «Լեռնային Ղարաբաղ» անունով զբոսայգի
Թուրքիայի Հաթայ նահանգի (պատմ. Ալեքսանդրետ, Կիլիկիա) Բելեն շրջանում բացվել է «Լեռնային Ղարաբաղ» անունը կրող զբոսայգի, իսկ պողոտաներից մեկը վերանվանվել է Ադրբեջանի պողոտա: Բացման արարողությանը ելույթով է հանդես եկել Ադրբեջանի մեջլիսի պատգամավոր, Թուրքիայում հակահայկականության ակտիվ քարոզիչ, հակահայկական միջոցառումների կազմակերպիչ Գանիրա Փաշաևան: Թուրքիայի անվերապահ աջակցությունը ստանալու նպատակով տարիներ շարունակ Թուրքիայի տարբեր նահանգներում հակահայկական ամբոխավարական հայտարարություններով հայտնի Փաշաևան
Տիգրան Մինասյանը եւ Դավիթ Օվասափյանը Սլովակիայում կպայքարեն աշխարհի չեմպիոնի կոչման համար
Սլովակիայի Տրնավա քաղաքում մեկնարկել է ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցում է նաեւ Հայաստանը: Հունահռոմեական ըմբշամարտի մրցումային առաջին օրվա ավարտից հետո մեր երկու ըմբիշներ՝ 55 կգ քաշային Տիգրան Մինասյանը եւ 130 կգ քաշային Դավիթ Օվասափյանը, հաղթահարել են բոլոր փուլերը եւ վաղը գոտեմարտելու են ոսկե մեդալի համար: Նրանց մրցակիցները եզրափակչում իրանցի ըմբիշներ են լինելու: 63 կգ
Հուզիչ լուսանկար Արցախից՝ «Հարսանիք թիկունքում» ներկայացման դահլիճից (Ֆոտոշարք)
Գյումրու դրամատիկական թատրոնն ապրիլյան քառօրյա պատերազմի մասին պատմող «Հարսանիք թիկունքում» ներկայացմամբ գտնվում է Արցախում։ Թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում տեղադրեց լուսանկար, որտեղ երիտասարդ զինծառայողը՝ Արման Օրդուբեկյանը լաց է լինում, իսկ հրամանատարը, փաթաթվելով նրան, մխիթարում ու ոգեշնչում է։ Տիգրան Վիրաբյանը, Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով այս հուզիչ լուսանկարն, ասաց, որ երիտասարդն ապրիլյան քառօրյա
«ԱԺ ընտրություններին անպայման մասնակցելու եմ». Սամվել Բաբայան. Tert.am
«Իգլայի» հայտնի գործով մեղադրյալ, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, ով գրավի դիմաց ազատ էր արձակվել, համաձայնեց պատասխանել Tert.am-ի մի քանի հարցերին: -Պարո՛ն Բաբայան, սեպտեմբերի 23-ին Երևանում քաղաքապետի ընտրություններ են, մրցակցում է 12 քաղաքական ուժ: Ձեր կողմնակիցներին կոչ անելո՞ւ եք, թե 12-ից ո՞ր քաղաքական ուժին ձայն տան: -Ես չեմ զբաղվում դրանով: Եթե քաղաքական դաշտում չկամ,
«Փաշինյանի առաջնահերթ խնդիրը չպետք է լինի սեփական թիմի հաղթանակը». Արամ Սարգսյան
Արամ Սարգսյանի բնորոշմամբ՝ «սեւերի» եւ «սպիտակների» քաղաքականությունն առաջիկայում խանգարելու է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը
«Ապրիլ-մայիս ամիսներին կարևոր էր հավաքների խաղաղ բնույթը». Արման Թաթոյանի ելույթը ԵԱՀԿ բարձրաստիճան համաժողովին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ հատուկ հրավերով Վարշավայում ընթացող բարձրաստիճան համաժողովի ընթացքում հանդես է եկել բացման ելույթով խոսքի և հավաքների ազատության առնչությամբ: Նա միջոցառման մասնակիցներին ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսների ընթացքում Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում: Մասնավորապես, շուրջօրյա արտակարգ ռեժիմով աշխատանքը, այցերը Ոստիկանության բաժիններ ու ձերբակալվածների պահման վայրեր, հավաքների
«Լույս» դաշինքը քաղաքացիներին գույների չի բաժանելու». Մարուքյան
Երբ ասում են կոռուպցիայի դեմ պայքարը, ես նրան եմ պատկերացնում: Նրա պես մարդիկ են մերժում կոռուպցիան
Արամ Սարգսյանը կոշտ քննադատեց Փաշինյանին. «Հերիք է «ասֆալտին փռելուց», «քշելուց» եւ «դիակներից» խոսեք»
«Եթե մենակ ձեր հետ քայլածներով եք ուզում իշխանություն ստեղծել, եթե մենակ նրանց տեսակետն եք հաշվի առնում, ես այլեւս ասելիք չունեմ»
«Եթե թեկնածուները չցանկանան, ես նրանց չեմ դրդի բանավեճի». Զեյնալյան
Նկատելի է որոշակի լարվածություն, բայց դա ողջունելի չէ: Թշնամանք եւ ատելություն չպետք է լինի
Ազատվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնից
Հարգելի գործընկերներ, այսօր, իմ դիմումի համաձայն, ազատվել եմ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնից: Տեղեկացնեմ, որ իմ այս որոշումը ոչ թե այսրոպեական, այլ վաղուց հասունացած և կշռադատված որոշում է, որը հնարավոր դարձավ իրականացնել այսօր: Առիթից օգտվելով իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ իմ հանդեպ դրսևորած բարձր վստահության
Կարինե Կարապետյան. «Սաֆարովի քրոջը հաղթելով ցույց տվեցի, որ այսպես են հաղթում, այլ ոչ թե քնած մարդուն կացնահարելով»
Խառը մենամարտերի Հայաստանի «արմֆայթինգ» ֆեդերացիայի պրոֆեսիոնալ մարտիկ Կարինե Կարապետյանը Թբիլիսիում անցկացված միջազգային մրցաշարում հաղթեց ադրբեջանցի Ռենա Սաֆարովային, որը 2004 թվականին Բուդապեշտում քնած ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած, այնուհետեւ, իր երկրում հերոսացված Ռամիլ Սաֆարովի քույրն է: Aravot.am-ը զրուցել է Կարինե Կարապետյանի հետ: -Շնորհավորում ենք հաղթանակի առիթով: Թբիլիսի մեկնելուց առաջ գիտեի՞ր, թե ով է լինելու մրցակիցդ:
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում ընտրակաշառք առաջարկելու առերևույթ հատկանիշներով քրեական գործ է հարուցվել
2018թ. սեպտեմբերի 14-ին Երևան քաղաքի Նազարբեկյան փողոցի մի բնակչի կողմից ՀՀ ոստիկանությունում ստացվել է հաղորդում՝ իրեն ընտրակաշառք առաջարկելու վերաբերյալ: Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնում հաղորդումը ստուգելու արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2018թ. սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Շիրազի փողոցում տվյալ քաղաքացուն են մոտեցել երկու կին, տեղեկացել սեպտեմբերի 23-ին Երևանի ավագանու
«Երեւանի հանրություն»-ը Երեւանի համար տնտեսական անկախություն է ուզում, որպեսզի ինքնուրույն ներգրավի ֆինանսական միջոցներ
«Երեւանի հանրություն»-ը Երեւանում շինանյութի, վերելակի, աղբի վերամշակման ձեռնարկություններ կկառուցի
Որոշ մանրամասներ՝ Շիրակի մարզպետարանի մոտակայքում այսօր տեղի ունեցած ցավալի միջադեպից
Այսօր վաղ առավոտյան Գյումրու կենտրոնական Գարեգին Նժդեհ փողոցում՝ Շիրակի մարզպետարանի մոտակայքում գտնվող «Կիլիկիա» բիստրոյի դիմաց, փողոցն անցնելիս «Գազ 24.10» մեքենայի 78-ամյա վարորդը վրաերթի էր ենթարկել թիվ 2 ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի, 15-ամյա Անի Ղուկասյանին։ Նրան ժամը 8․50-ի սահմաններում տեղափոխել էին «Գյումրիի մոր և մանկան ավստրիական հիվանդանոց», իսկ մեկ ժամ անց շտապօգնության մեքենայով ուղարկել Երևան՝ «Սուրբ
Երևանցիները վստահում են Զարուհի Փոստանջյանին. քարոզարշավը հաստատում է
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ և Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանն սեպտեմբերի 17-ին նախընտրական քարոզչությունն իրականացրեց Զեյթուն թաղամասում, Նոր Նորք վարչական շրջանի 7-րդ և 8-րդ զանգվածներում և Ջրվեժ թաղամասում, Ավան, Նուբարաշեն և Էրեբունի վարչական շրջաններում: Զարուհի Փոստանջյանը պատասխանելով լրագրողների հարցերին՝ ընդգծեց, որ Երևանում խնդիրները գրեթե բոլոր տեղերում էլ նույնն են՝ աղբահանություն, ոռոգման ցանցի բացակայություն, կանաչ տարածքների
Նաիրա Զոհրաբյան. «Պետական մեքենան, բանուգործը թողած, աշխատում էր իմ դեմ»
Նաիրա Զոհրաբյանը մերժում է Հայկ Մարությանի՝ բանավիճելու առաջարկը:
«Ներկայանում են իբրև ԵՊԼՀ ՈՒԽ անդամներ և նամակների տեսքով շարունակում են ապատեղեկատվությունը որպես «հավաստի տեղեկություն»»
Վերջին ժամանակները մամուլում տեղ են գտել մի շարք հրապարակումներ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի (ԵՊԼՀ) ուսանողական խորհրդի անդամների անունից: Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ վերոնշյալ ուսանողները չեն ներկայացնում ԵՊԼՀ ուսանողական խորհուրդը, քանի որ փաստացի վերոնշյալ կառույցը լուծարված է: ԵՊԼՀ-ի ուսանողները 2018 թվականի մայիսի 17-ին համալսարանում իրականացրել են ստորագրահավաք՝ համալսարանում գործող ուսանողական խորհուրդը լուծարելու
Ինչ որոշումներ են ընդունվել Մոսկվայում՝ ԵԱՏՀ խորհրդի նիստում
Սեպտեմբերի 14-ին կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին, որին մասնակցում էր աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ընդունվել են մի շարք որոշումներ առևտրի, տնտեսության թվայնացման, արդյունաբերության, ֆինանսական քաղաքականության և տեխնիկական կարգավորման վերաբերյալ: ԵԱՏՀ խորհուրդը ի թիվս այլ փաստաթղթերի հաստատել է ԵԱՏՄ և Իրանի միջև առևտրի ազատ գոտու ձևավորմանը միտված ժամանակավոր համաձայնագրի և
ԲՀԿ քարոզարշավին ահազանգեցին, որ «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի բոլոր աշխատակիցներին աշխատանքից ազատում են
Այսօր Նոր Նորք վարչական շրջանում ԲՀԿ քարոզարշավն էր: Քարոզարշավի շրջանակներում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հարթակ բարձրացավ մի տղամարդ, ով ներկայացավ «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի աշխատակից: Նա ահազանգ հնչեցրեց, որ հիվանդանոցի բոլոր աշխատակիցներին աշխատանքից ազատում են: Տղամարդը չմանրամասնեց, թե ինչ պատճառով են աշխատանքից ազատում հիվանդանոցի բոլոր աշխատողներին: ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանն էլ խոստացավ զբաղվել խնդրով: Մանրամասները՝
«Մենք նրանց ոչ միայն ասֆալտներին կպառկեցնենք, մենք նրանց պատերով կտանք». Փաշինյանի նոր զգուշացումը՝ Ավանում
Փաշինյանը, ցույց տալով հանրահավաքին ներկա երեխաներին՝ 7-14 տարեկան, ասաց, որ նրանց ապագան որեւէ մեկը չի կարող գողանալ. «Բոլոր նրանք, ովքեր կփորձեն որեւէ ոտնձգություն անել այս երեխաների ապագայի նկատմամբ, մենք նրանց ոչ միայն ասֆալտներին կպառկեցնենք, մենք նրանց պատերով կտանք»:
Արմեն Մարտիրոսյան. «Դեպի Մասիվ ու Կոմիտաս էլ կարելի է մետրոյի կայարան հիմնել»
«Ժառանգությունն» իր նախընտրական ծրագրով խոստանում է՝ վերագործարկել Երեւանի ճոպանուղին, բարձրատոննաժ մեքենանների երթեւեկությունն էլ մայրաքաղաքում արգելել կամ սահմանափակել
Խմբագրությունում կատարված խուզարկության ընթացքում առգրավվել են թվով մեկ համակարգչային պրոցեսոր և 3 հիշողության կրիչներ
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ հեռախոսազրույցը գաղտնաձայնագրառելու և տարածելու դեպքի առթիվ քննվող
Պարզվել է, որ տանտերը գտնվում է ՌԴ-ում. Հրազդանում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Հրազդան քաղաքի բնակարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ: 2018թ. սեպտեմբերի 16-ին՝ ժամը 18:35-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ Հրազդան քաղաքի Միքայելյան փողոցի 2-րդ շենքի 1-ին բնակարանում, անհայտ հանգամանքներում, պայթյուն է տեղի ունեցել: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Պարզվել է, որ
Փնտրվում է Մանանդյան փողոցում կայանված մեքենայից գողություն կատարած անձը (Տեսանյութ)
11.08.2018թ. ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ 2018թ. օգոստոսի 10-ին՝ ժամը 12:40-ից մինչև 13:20-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը Երևան քաղաքի Մանանդյան փողոցում կայանված ավտոմեքենայից գողություն է կատարել՝ պատճառելով 210.000 ՀՀ դրամի գույքային վնաս: ՀՀ քննչական կոմիտեում ստացվել և վարույթ է ընդունվել դեպքի առթիվ 2018թ. օգոստոսի 15-ին ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում ՀՀ քրեական
Ոստիկանության բացահայտումները «թատերական ինստիտուտում» (Տեսանյութ)
Ոստիկանությունը շարունակում է ակտիվ պայքարը կոռուպցիայի և տնտեսական ապօրինությունների դեմ։ Այս ուղղությամբ իրականացված միջոցառումների արդյունքում հերթական բացահայտումն արձանագրվեց ՀՀ կրթության և գիտության նախարարության «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում»։ Ոստիկանության ԿՀԴՊԳ վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողների նախապատրաստած նյութերով պարզվել է, որ ինստիտուտի պաշտոնատար անձինք 2012թ-ից, օգտագործելով պաշտոնեական դիրքը, շահադիտական
Հայաստանում բարեփոխումների բարենպաստ պայմաններ են ստեղծվում. Արսեն Թորոսյան
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային հանձնաժողովի 68-րդ նստաշրջանում արտահերթ ելույթի ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ամփոփ ներկայացրել է ՀՀ որդեգրած ռազմավարությունն այս ոլորտում, առաջնահերթություններն ու գերակայությունները` ուղղված երկրի առողջապահական համակարգում առկա խնդիրների լուծմանը: Թորոսյանը շեշտել է, որ Հայաստանում ստեղծված քաղաքական նոր իրադրության պայմաններում` ժողովրդավարության հաստատման ճանապարհին առողջապահությունը դիտվում է որպես գերակայություն: ԱՀԿ եվրոպական

















































