Օրվա լրահոսը
ՈՒԵՖԱ-ն մտադիր է Եվրագավաթների երրորդ մրցաշար ստեղծել
Դա ամենայն հավանականությամբ նման կլինի Գավաթակիրների գավաթին, որն անցկացվել է 1960-1999 թվականներին: Նոր գավաթի խաղարկության մեկնարկը կարող է տրվել 2021 թվականին: Եթե այս գաղափարը կյանքի կոչվի, ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող գավաթային խաղարկություններին մասնակցող ակումբների թիվը կհասնի 96-ի: Այս մասին Խորվաթիայում կայացած Եվրոպական ակումբների ասոցիացիայի ամենամյա հավաքում հայտարարել է ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցումների կազմակերպման կոմիտեի երրորդ փոխնախագահ
Ֆրանսիացի խորհրդարանականները հարգանքի տուրք են մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստան ժամանած Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 11-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը ծաղիկներ են խոնարհել 1915 թվականի Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ եւ լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Նրանք եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց մեծ եղեռնը հավաստող փաստաթղթերին, դիտել ցուցանմուշները: Նրանք
Հայ շախմատիստները Թուրքիայում մասնակցում են U 20 աշխարհի առաջնությանը
Թուրքիայում ընթացող շախմատի մինչեւ 20 տարեկանների աշխարհի տղաների եւ աղջիկների առաջնությունում վեցերորդ տուրից հետո Արամ Հակոբյանը 4,5 միավորով ընթանում է 9-րդ տեղում, Մանուել Պետրոսյանը նույնքան միավորով՝ 17-րդում, Շանթ Սարգսյանը 3,5 միավորով՝ 37-րդ տեղում, Հայկ Մարտիրոսյանը 3,0 միավորով՝ 77-րդում: Աղջիկների խմբում Սիրանուշ Ղուկասյանը 4,0 միավորով 15-րդն է: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ալբերտ Պողոսյանը վարչապետին է ներկայացրել «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի առաջիկա ծրագրերը, որոնց թվում է ՆՓԱԿ-ում արվեստի կենտրոնի ստեղծման նախագիծը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի ներկայացուցիչ, սփյուռքահայ բարերար Ալբերտ Պողոսյանին, ով հանդիսանում է նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ: Վարչապետը կարևորել է «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի կողմից հայրենիքում իրականացվող ծրագրերի շարունակականությունն ու վերջինիս հետագա ակտիվ գործունեությունը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ՀՀ կառավարությունը բարձր է գնահատում հիմնադրամի կողմից մինչ այժմ
Դատական նիստերի ձգձգման պատճառով անչափահասը դարձել է չափահաս. Արման Թաթոյան. «Ա1+»
Հայերեն թարգմանությամբ լույս է տեսել երեխաներին անազատության մեջ պահելու վայրերի մշտադիտարկման գործնական ուղեցույցը։ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ կարևորում է այս ուղեցույցը, քանի որ այն ուղղված է ազատության զրկման վայրերում երեխաների իրավունքների պաշտպանությանը։ «Այս ուղեցույցի պահանջները կարող են կիրառելի լինել այն բոլոր հաստատություններում մոնիտորինգներ անցկացնելիս, որտեղ երեխաները պահվում
Հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու շատ շուտով. Զոհրաբ Մնացականյանը՝ Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման մասին
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանի համատեղ մամուլի ասուլիսին հայտարարեց՝ իր և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման հայտարարությունը համաձայնեցվում է։ Լրագրողների հարցին ի պատասխան Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց, որ շատ շուտով կկայանա ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպումը։ Այնուհետև Զոհրաբ Մնացականյանը լրագրողներին կոչ արեց սպասել ու մանրամասնեց. «Ուղղակի ես փորձում
«Հարգում եմ Քոչարյան Ռոբերտին». Վարդան Ղուկասյան
Մեր հարցին՝ ինչի՞ համար եք հարգում Քոչարյանին՝ Վարդան Ղուկասյանը պատասխանեց. «Որ կառուցել է, պատերազմին մասնակցել է, այդքան երկիրը կառուցել է։ Արտագաղթ չկար, ներգաղթ կար, հետո ամեն ինչ ուրանալ, ես էդ բնավորությունը չունեմ, ոչ էլ որեւէ մեկին սազվել էլ չեմ սիրում, ինչ-որ հստակ տեսել եմ, այն էլ ասում եմ»: Մեր դիտարկմանը, որ Ռոբերտ Քոչարյանի անունը կապվում է Մարտի 1-ի ու Հոկտեմբերի 27-ի հետ, Վարդան Ղուկասյանը պատասխանեց․ «Երբ բերում մեկին փաթաթում եք Մարտի 1, Հոկտեմբերի 27, փաստերով խոսեք»:
Թուրք-քրդական բախումներ Արարատ լեռան մոտ
Սեպտեմբերի 11-ին առավոտյան Թուրքիայի Իգդիր նահանգի Արալըք շրջանում, որը շատ մոտ է գտնվում Արարատ լեռանը և թուրք-իրանական սահմանին, պայթեցվել է թուրքական զրահապատ մեքենա: Պայթյունի հետևանքով 5 զինվոր է վիրավորվել: Այն ժամանակ, երբ մեքենան անցել է տարածքով, գործարկվել է ճանապարհին տեղադրված ինքնաշեն պայթուցիկը: Նշվում է, որ ինքնաշեն պայթուցիկը տեղադրել էին Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK)
«Եկեք բոլորս մտնենք էդ փուռը, մի հատ մաքրվենք». Ռուստամյանը հրավիրում է բոլոր ուժերին քավարան
Մի՛ դատիր, որ չդատվես, իսկ եթե դատում ես՝ դատիր անկողմնակալ ու անաչառ, առանց ցասումի եւ կրքերի: Սա մեզ ուրիշ տեղ կտանի, չի կարելի: Եկեք մի հատ բոլորս մտնենք մաքրվենք, քավարանով անցնենք, որ էս երկիրը դզվի ու պետք չի, որ մեկը իրան դնի սեփականաշնորհի, ճշմարտության իրավունքը վերապահի, դատելու իրավունք վերապահի, բոլորին մեղադրի:
Հիշեք, որ դուք հպարտ հայեր եք, եւ ունեք մեծ հայրենիք. Արմեն Սարգսյանը՝ Սամցխե-Ջավախքի Նորշեն գյուղի դպրոցականներին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Վրաստանի Սամցխե-Ջավախքի հայաբնակ Ծղալթբիլա (Նորշեն) գյուղի (Ախալցխայի տարածաշրջան) բարձր դասարանների աշակերտներին: Նախագահը զրուցել է երեխաների հետ, հետաքրքրվել, թե ինչ մասնագիտություններ են պատրաստվում ընտրել, ինչ երազանքներ ունեն, արդյոք պահպանվում են պատմական Էրզրումի Նորշեն գյուղի բարբառը, մշակույթն ու ավանդույթները, որոնց կրողն են Ջավախքի նորշենցիները: Այնուհետեւ նախագահ Սարգսյանը պատասխանել է դպրոցականների
«Եթե բան կա ասելու՝ ասեք կոնկրետ անուններով». Ռուստամյանը՝ Փաշինյանին
«Ամենալավ ցայտուն օրինակն է սահմանադրական կարգի տապալման, եկեք բացատրեք ո՞վ են այդ մարդիկ, ովքեր ուզում են սահմանադրական կարգը տապալել՝ ընտրությունները կեղծելով: Չի կարելի հայտարարություն անել ու այդպես մնա: Այդ հայտարարությունից պետք է հետեւեն քայլեր, պետք է շատ հստակ ասի՝ ովքե՞ր են այդ դավադիրները, ապացուցի ու վերջացնե՛նք հարցը, թե չէ այսպես մենք ո՞ւր կգնանք»:
«Որեւէ անբարոյական եւ ապօրինի պայմանավորվածություն չունենք որեւէ մեկի հետ». Արտակ Զեյնալյան
Մենք միայն Երեւանի բնակիչների հետ ենք պայմանավորվածություն ձեռք բերում. բնակիչը պետք է քաղաքապետ ընտրի
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել մոտ 20 մետր
Սեպտեմբերի 11-ին, ժամը 12:21-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի մոտ 25-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի 25-րդ կմ-ում, Volkswagen Golf» մակնիշի (վարորդ՝ Կ. Ժ., 1977 թ.) ավտոմեքենան դուրս է եկել
«Կասկածում եք՝ խաչակնքվեք». Ըստ Ռուստամյանի, ստալինյան ժամանակներն են՝ բոլորը բոլորին կասկածում են, բոլորի վրա «գրում»
Դիտարկմանը, որ կասկածները դուք չեք ցրում, որ հոգով-սրտով ՀՀԿ-ի հետ եք՝ Ռուստամյանը պատասխանեց. «Կասկածելով իմ վրա մի հարձակվեք, որովհետեւ կտուժեք, դուք ձեր կասկածանքը չեք կարողանա ապացուցել եւ կմնաք դրա տակ»:
Ucom-ը հանդես եկավ «uKid` մանկական խելացի ժամացույց» նորարարական առաջարկով
Նոր ուսումնական տարվա սկզբին Ucom ընկերությունը հանդես եկավ «uKid` մանկական խելացի ժամացույց» նորարարական առաջարկով։ Հայալեզու uKid-ն առաջարկում է կյանքի կոչել «Ազատ երեխա, անհոգ ծնողներ» կարգախոսը։ Այն նախատեսված է 4-12 տարեկան երեխաներ ունեցող ծնողների համար, ովքեր այսուհետ հնարավորություն ունեն մշտապես կապի մեջ լինելու իրենց զավակների հետ, ուղարկել ծանուցումներ և հաղորդագրություններ, նաև ցանկացած ժամանակ հստակ իմանալ երեխաների
«Հին տեսանյութերը նայեք՝ կիմանաք ում նկատի ուներ Նիկոլ Փաշինյանը»
«Իմ քայլը» դաշինքում չեն ցանկանում հստակեցնել այն քաղաքական ուժերի անունները, որոնց երեկ Նիկոլ Փաշինյանը մեղադրեց խորհրդարանում, քուչեքում ՀՀԿ-ի հետ բանակցելու եւ Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններում ՀՀԿ-ի ռեսուրսը իրենց ծառայեցնելու մեջ: Այսօր Aravot.am-ի հարցին ի պատասխան՝ «Իմ քայլը» դաշինքի մամուլի պատասխանատու Վահան Կոստանյանն ասաց, որ ընդամենը պետք է նայել ոչ վաղ անցյալի տեսագրությունները, լսել հայտարարությունները եւ
«Այսօրվա Երևանի դեմքի աղճատումը սկսվեց նրանից, երբ Ռոբերտ Քոչարյանն Ալբերտ Բազեյանին ասաց՝ փողի վրա նստած փող ես ուզում». Հակոբ Սիմոնյան
Երևանի ավագանու թեկնածուները՝ Երևանի կառուցապատման խնդիրների մասին
«Անցած անգամ եկել եմ, Սերժին եմ ընտրել, հիմի պիտի մտածեմ». «Իմ քայլի» քարոզարշավը Դավիթաշենում
Քաղաքացիները իշխանությունից համաներում են պահանջում
Զեյնալյան. «Ես էլ ունեմ հաշմանդամություն. երբեք չեմ նվնվացել, չեմ խեղճացել»
«Առանց մուննաթի ենք լուծելու խնդիրները. ոչ մենք ենք մուննաթ գալու, ոչ մեր վրա են մուննաթ գալու»
Ռեֆորմիստների թեկնածու. «Անզեն աչքով էլ երեւում է, որ ուժերը ոչ հավասար պայմաններում են»
Արտակ Ավետյանը վստահ է, որ իմաստուն երեւանցին ճիշտ ընտրություն կկատարի
Ամուլսարում հոսում է ուժեղ թթվային ջրերով գետակ․ ՀԲՃ
Հայտնի է, որ Ամուլսարում հանքի հնարավոր բացման դեպքում ապարների թթվային դրենաժը կդառնա լրջագույն և երկարաժամկետ խնդիր տարածաշրջանի ջրերի որակի համար։ Նմանատիպ թթվագոյացման ներուժ ունեցող մի գետակ է հոսում լեռան հյուսիս-արևմտյան լանջով և թափվում Արփա գետի Դարբ վտակը։ Դրա մասին հայտնել են տեղաբնակները, որոնք նաև պնդում են, որ Ամուլսարում կան մի քանի այլ թթվային գետակներ և
«Այն, ինչ ստանում եմ ժողովրդից, էլ ավելի է ոգեշնչում ինձ»
Երեկ «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից անցկացվող 12-րդ միջազգային երաժշտական փառատոնի (գեղարվեստական ղեկավարներ` Էդ Թոփչյան, Ա. Չաուշյան) հյուրերի թվում էր աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը: 2004 թ.-ից պարբերաբար հայաստանյան մշակութային կյանքում անշահախնդիր մասնակցություն ունեցող ջութակահարից հետաքրքրվեցինք, թե ի՛նքն ինչ է քաղում Հայաստանից ու հայ ունկնդրից: «Ձեր ասած անշահախնդիր հանդես գալը հենց իմ որոշումն
Նոր ծանոթություն Հայաստանի հետ. Չիկագոյում Երևանյան պուրակ է բացվել
Չիկագոյում Հայաստանի պատվավոր հյուպատոսության և Բիզնես Արմենիայի ներկայացուցիչ Պարույր Սարկիսյանի նախաձեռնությամբ, հայ համայնքի ու քաղաքային իշխանությունների աջակցությամբ Իլինոյիս նահանգի մայրաքաղաքում Երևանյան պուրակ է բացվել։ Պատվո Հյուպատոս, Բիզնես Արմենիայի պատվավոր ներկայացուցիչ Օսկար Թաթոսյանը նշել է, որ աշխատանք է տանում նաև զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության ուղղությամբ։ «Չիկագոն մշտապես իր վրա է պահում մեծ թվով զբոսաշրջիկների ուշադրությունը։
«Որեւէ մեկի հետ որեւէ հարց քննարկելը դժոխքի մեղք չեմ համարում». Արամ Սարգսյանը՝ ՀՀԿ-ի հետ բանակցությունների մասին
Լրագրողները հետաքրքրվեցին՝ դուք ՀՀԿ-ականների հետ ռեստորաններում ինչ-որ հարցեր քննարկո՞ւմ եք, հնարավո՞ր է Փաշինյանը ձեզ նկատի ունենար՝ Արամ Սարգսյանը պատասխանեց. «Ես ունեմ բազմաթիվ ընկերներ ՀՀԿ-ից, ՀՅԴ-ից, ԲՀԿ-ից, ինչքան էլ զարմանալի է, իրենց հետ հարսանիքների եմ լինում, թե՛ ծնունդների: Ընդհանրապես ես ռեստորաններ հաճախող մարդ չեմ, գրեթե ռեստորաններում չեմ լինում: Ես Արարատում եմ ապրում, այստեղ անգամ կեսօրին հանգստանալու հնարավորություն չունեմ ինչ-որ տեղ գնալու, արագ հասնում եմ տուն՝ կոստյումը հանելու: Գյուղն եմ սիրում, գյուղում էլ ռեստորաններ չկան»:
Սամվել Ալեքսանյանը ՍԱՍ-ի Արտակից հետաքրքրվեց՝ «ինչի՞ ես թրաշ պահել»
Այսօր ԱԺ-ում փակ գաղտնի քվեարկությամբ պատգամավորները պետք է ընտրեին Հաշվեքննիչ պալատի անդամ եւ ԿԲ խորհրդի անդամ: Քվեարկության ժամանակ գործարար պատգամավորներ Սամվել Ալեքսանյանը, Հակոբ Հակոբյանը՝ «Պիվի Հակոբ», Արտակ Սարգսյանը՝ ՍԱՍ-ի Արտակը միմյանց հետ ինչ-որ բան էին քննարկում: Սամվել Ալեքսանյանը, տեսնելով, որ Արտակ Սարգսյանը սափրված չի, կատակով հետաքրքրվեց, թե «ինչի՞ ես թրաշ պահում»՝ նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանի
«Վերջին անգամ ռեստորանում եղել եմ Փաշինյանի հետ՝ երեկ երեկոյան». Էդմոն Մարուքյան
Թե որ ուժերին նկատի ուներ Փաշինյանը, «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց, որ չգիտի, համենայնդեպս, իրենց նկատի չունի. «Վերջին անգամ ռեստորանում եղել եմ Փաշինյանի հետ՝ երեկ երեկոյան՝ Վրաստանի վարչապետի պատվին ճաշ էր տրվում: Մնացածի մասով չեմ կարող ասել, թե ով ում հետ ռեստորանում ինչ է արել»: Հարցին՝ իսկ ՀՀԿ-ականների հետ ռեստորանում վերջին անգամ ե՞րբ եք եղել՝ պատասխանեց. «Էլի ինչ-որ պաշտոնական ճաշին»:
Արտավազդ Սահակյանը վիրավորված չէ նախարարի վերաբերմունքից
«Ժողովուրդ» օրաթերթն այսօր գրել էր. «ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հերթական ուշագրավ որոշումն է կայացրել, որի անունը դրել է «շրջադարձային, կարծրատիպեր կոտրող ռեֆորմ»: Նա ոչ աշխատանքային՝ կիրակի օրով հայտարարել է, թե «Այլեւս չի լինելու դեռեւս խորհրդային տարիներից պահպանված, առողջապահության նախարարի կողմից նշանակվող «Գլխավոր մասնագետների ինստիտուտը»։ Բժիշկ մասնագետի որակավորումը չպետք է որոշվի նախարարի հրամանով, այլ հակառակը՝
«ՀՀԿ-ի`ոչ զորացրված, ոչ որեւէ չզորացրված գործչի հետ, ԲՀԿ-ի որեւէ ներկայացուցիչ, ոչ սրճարանում, ոչ ռեստորանում որեւէ հարց չի քննարկել». Նաիրա Զոհրաբյան
Ժողովրդի անունից խոսելու իրավունք ունի միայն ժողովուրդը, այն էլ, իր ընտրական քվեի միջոցով:
Թևոսյան փողոցում վրաերթի են ենթարկել 2 քաղաքացու, ովքեր տեղում մահացել են
Ինչից հետո մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել էլ.սյանը:
«Սոցապ ծառայության աշխատակիցները մեր թոշակից գումար են պահում». Էրեբունու բնակիչը՝ նախարարին
«Ինձ ծիծաղելով ասում են, թե հիվանդի տեսք չունեմ: Ի՞նչ է, կեղտոտ ու թափթփված ման գանք, որ հաշմանդամություն ունեցողի տեսք ունենա՞նք»,-դժգոհեց տիկինը


















































