Օրվա լրահոսը

Աշոտյանը՝ ՀՀԿ-ի հետ բանակցող ուժերի մասին. «Ամենաշատ ՀՀԿ-ականները «Իմ քայլը» դաշինքի շտաբներում են»

Աշոտյանն ասաց՝ կարծում եմ, սա ինձ էր վերաբերում. «Երբ քո երկրի վարչապետի բրյուսելյան այցը տապալված է եւ ԵՄ-ում մինչեւ հիմա դրա մասին խոսում են ու հեգնում, դարդը ընդհանուր է ու կարելի է լացել այդ դարդը, որովհետեւ երկրիդ վարչապետն իր բարձունքի վրա չի գտնվել, առ այսօր չի գտնվում, որ ապահովի ԵՄ քաղաքական եւ ֆինանսական լիարժեք աջակցությունը Հայաստանին՝ գոնե ստանձնած պարտավորությունների շրջանակներում: Այդ դարդը պետք է ազգովի լացենք, որ Բրյուսելում էլ դեռ ոչ մի լավ բան չի ստացվում»:

Արսեն Սաֆարյան. «Պետություն, ապահովիր ալբոմներիս օրինական վաճառքը, ես էլ հարկ կտամ քեզ». «Ժողովուրդ»

Երեկ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտարարել է, որ հարսանիքներին երգող երգիչները պետք է հարկեր վճարեն. «Մենք ունենք ոլորտներ, որտեղ հարկեր չվճարելու ավանդույթ է ձեւավորվել, գիտեմ՝ այսինչ այսինչյանը հարսանիքին երգելու համար որքան գումար է պահանջում։ Իսկ նրանք ունե՞ն արդյոք հարկեր վճարելու մշակույթ, այդ երգիչ-երգչուհիները հայտարարագրեր չեն ներկայացնում։ Բայց օրենքով կա այդպիսի պայման վերջին 25 տարիների ընթացքում»,-

Մոդեստ Կոլերով. «Չեմ կարծում, որ Պուտինը չի քնում և օրուգիշեր Հայաստանում գազի գնի մասին է մտածում». «168 ժամ»

Ավելին ասեմ՝ Ռուսաստանը, չնայած սպասումներին ու գնահատականներին, որևէ ազդեցություն չունի ՀՀ ներքաղաքական կյանքի վրա։

«Պոր­տա­տե­ղադ­րումն» ու բա­ժա­նա­րար գծե­րը ուղի են դե­պի ոչ մի տեղ. «Փաստ»

Մոսկվայում ՀՀ վարչապետի և ռուսահայ գործարարների հանդիպման մի շարք դրվագներ տարբեր հարթակներում գնահատվեցին սկանդալային: Որոշակի շրջանակներում հանդիպման ընթացքում Ռուբեն Վարդանյանի և Նիկոլ Փաշինյանի հարցուպատասխանը գնահատվեց Փաշինյանի «պորտը տեղը դնել», որոշ շրջանակներում էլ հակառակը՝ Ռուբեն Վարդանյանի «պորտը տեղը դնել»: Այլ կերպ ասած, այնպիսի տպավորություն էր, կարծես թե այդ հանդիպման օրակարգային հարցերից ամենակարևորը ինչ-որ մեկի «դուրս ընկած»

4 ամիսների ընթացքում սոցիալական վիճակը Հայաստանում ոչ միայն ոչնչով չի բարելավվել, այլեւ ավելի է վատացել. «Հայոց աշխարհ»

Հասարակական կյանքում դրական փոփոխություններ մտցնելու առումով հեղափոխական ուժերի տված խոստումները որեւէ կերպ չեն իրականանում։ Ընդհակառակը, կառավարության գործունեության չորս ամիսների ընթացքում սոցիալական վիճակը Հայաստանում ոչ միայն ոչնչով չի բարելավվել, այլեւ ավելի է վատացել։ Գործադիրի տնտեսական բլոկի ղեկավարները հայտարարում են, թե անիմաստ է արագ փոփոխությունների սպասել։ Թռիչքային աճ չի լինի։ Տնտեսական զարգացումների արդյունքները հասարակությունը կարող է զգալ

«Արագիլը» շարունակելո՞ւ, թե՞ դադարեցնելու է իր գործունեությունը. «Հայկական ժամանակ»

«Արագիլ» վերարտադրողական բժշկության աջակցության հիմնադրամի հետագա ճակատագիրն անորոշ է, ու դեռեւս հստակ չի նշվում՝ «Արագիլը» շարունակելո՞ւ, թե՞ դադարեցնելու է իր գործունեությունը։ Հիմնադրամն, ինչպես հայտնի է, գործում էր Հայաստանի նախկին առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո եւ նպատակ ուներ աջակցել անպտղություն ունեցող ամուսնական զույգերին, որոնք ցանկանում էին երեխա ունենալ արտամարմնային բեղմնավորման (ЭКО) եւ ներարգանդային սերմնավորման

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 11-ին, 15-ի երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: 12-14-ը, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 13-15-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով: Երևան քաղաքում` Սեպտեմբերի 11-ին, 15-ին քաղաքի առանձին հատվածներում

Պուտինը օգոստոսի 31-ին հրապարակավ շնորհավորեց Ռոբերտ Քոչարյանին, հունիսի 30-ին հրապարակավ չհիշեց Սերժ Սարգսյանի ծննդյան օրը. «Իրատես»

Թավշե հեղափոխության տեղ հասնելու ճանապարհին Մոսկվան փորձեց իշխանության բերել Կարեն Կարապետյանին: Չստացվեց:

«Նոր ձեռքբերվելիք ավտոբուսները պետք է ունենան չվնասվող եւ պարզ մեխանիզմով հարթակներ». Դավիթ Խաժակյան

Հեքիաթի ժանրից է գնել ավտոբուսներ, որոնք հարմարեցված չեն սայլակներին եւ փորձել ձեւափոխել եւ հարմարեցնել

Վիգեն Ստեփանյան. «Փոփոխություն ո՞նց տեսնեմ, եթե փոփոխություն չկա». «Հրապարակ»

Հարցազրույց բեմադրիչ Վիգեն Ստեփանյանի հետ․ – Պարոն Ստեփանյան, վերջին տարիներին Դուք ինչպես հին իշխանությունների, այնպես էլ նոր իշխանությունների օրոք եք անգործ, ինչո՞ւ։ Միակ բացառությունը Կամերային երաժշտական թատրոնում Ձեր «Տերն ու ծառան» բեմադրությունն էր, որը դարձյալ հրավիրյալ ռեժիսորի կարգավիճակում եք բեմադրել։ -Չգիտեմ, ստացվում է՝ ես թատրոնին պետք չեմ, ոչ մի բան չի փոխվել, եթե չհաշվենք Կամերային

Լաբորատորիաները պետք է հասանելի լինեն բոլոր ուսանողների համար. Արայիկ Հարությունյան

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այցելել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարաններ: Նախարարը շրջել է բուհերի լաբորատորիաներում և արվեստանոցներում, ծանոթացել ուսումնական գործըթացին, կրթական տարբեր հարցերի շուրջ զրուցել դասախոսների և ուսանողների հետ: Նախարարի շրջայացն սկսվել է Պոլիտեխնիկի 17-րդ մասնաշենքում գործող Ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնից, որտեղ ցուցադրվել է անօդաչու թռչող սարքի

«Գժուկներին սթափվելու» Փաշինյանի կոչն ուղղված էր կա՛մ ԲՀԿ-ին, կա՛մ ՀՅԴ-ին, կա՛մ «Լույս» դաշինքին. «Ժողովուրդ»

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Այսօր կան քաղաքական ուժեր, որոնք իրենց ներկայացնում են հեղափոխության պաշտպան, ու այսօր նրանք գնացել ԱԺ¬ում, քուչեքում, ռեստորաններում բանակցում են ՀՀԿ-ականների հետ։ Թե բա՝ տղերք, կլինի՞ դուք ձեր ընտրակեղծարար ռեժիմներով մեզ օգնեք, հաղթենք այս ընտրություններում, մենք էլ այնպես կանենք, որ ԱԺ-ն չի լուծարվի, դուք էլ մի քանի տարի մանդատ կունենաք։ Այս ուժերը հեղափոխությունից

Հարուցվել է քրեական գործ՝ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու փորձի դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու փորձի դեպքի առթիվ: 2018թ. սեպտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը` ժամը 01:20-ի սահմաններում, ՀՀ Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչը, դիմակավորված, նույն գյուղի բնակչուհու նկատմամբ բռնություն գործադրելով, նրա կամքին հակառակ, ապօրինի մուտք է գործել վերջինիս պատկանող բնակարան, որտեղ իր մոտ եղած

Իրավիճակ փոխված երկրում կայանալիք առաջին ընտրություններում մենք կարող ենք տեսնել ծրագրային պայքարի սաղմեր, թե՞ ոչ. «Փաստ»

Երևանի ավագանու ընտրության նախընտրական քարոզարշավն այլևս մեկնարկել է: Իհարկե, հենց մեկնարկի առաջին իսկ օրը մենք տեսնում ենք այն նուրբ տարբերակումը, որը կար մինչ մեկնարկը՝ խոսքը ավագանու և քաղաքապետի ընտրության շեշտադրումների մասին է: Այս տեսանկյունից, ոմանց համար մեկնարկել է ավագանու ընտրությանը մասնակցող այս կամ այն քաղաքական ուժի քարոզարշավը, ոմանց համար էլ՝ այս կամ այն քաղաքապետի թեկնածուի:

Ռուսաստանաբնակ գործարարների մի խումբ փորձում է տնտեսական սաբոտաժի ենթարկել գործող կառավարությանը. «Հայկական ժամանակ»

Բավական երկար ժամանակ համառորեն լուրեր էին տարածվում, թե Ռուսաստանի իշխանությունները ռուսաստանաբնակ հայ գործարարներին արգելում են ներդրումներ անել Հայաստանում։ Նման բազմաթիվ ահազանգեր ստացել է նաեւ «Հայկական ժամանակը»։ Բայց այդ ահազանգերը միջնորդավորված են հասնում բոլորին։ Այդպես էլ չհաջողվեց գտնել կոնկրետ դեպք, կոնկրետ գործարարի, որին արգելած լինեին ներդրումներ կատարել ՀՀ տնտեսության մեջ։ Եվ ուրեմն, ի՞նչ է իրականում տեղի

Նախարարի որոշմամբ նշանակվում էին գլխավոր մասնագետ, «որոնցից ոմանք իրենց այս «տիտղոսը» վաճառում էին պացիենտների վրա ». Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարարը հանդիպել է ԱՆ նորանշանակ խորհրդատուների հետ` նրանց հետ քննարկելու առաջիկա համատեղ աշխատանքի բնույթը եւ դրանից սպասվող արդյունքները: Արսեն Թորոսյանը նախ ներկայացրել է գլխավոր մասնագետների ինստիտուտը խորհրդատուների ինստիտուտի վերափոխելու հիմնական նպատակն ու ընդգծել` սա որոշիչ քայլ էր` փոխելու այն բացասական պրակտիկան, երբ ինչ-որ մեկի, այդ թվում եւ նախարարի որոշմամբ նշանակվում էր գլխավոր մասնագետ,

Նոր Հայաստանում, կարծես թե, Մարտի 1-ի ճախարակը դարձյալ վերսկսում է իր պտույտները. «Ժամանակ»

Ով մարտի 1-ին եղել է, թող տանեն հրապարակ գնդակահարեն, խորհրդարանում սեպտեմբերի 10-ին լրագրողների հարցերին ի պատասխան ասել է Սամվել Ալեքսանյանը: Նրա անունն էլ կար հայտնի ցուցակում, որը 2008 թվականին հրապարակել էր Հայ ազգային կոնգրեսը և հայտնել, որ ցուցակում ներկայացված օլիգարխներն ու բարձրաստիճան պաշտոնյաները իրենց թիկնազորերին հանել են հանրության դեմ՝ իրավապահների համազգեստով: Ցուցակում, ինչպես հայտնի է,

Եթե նա պաշտոնապես վարչապետի օգնական չձեւակերպվեր, չէ՞ր կարողանալու կատարել իր աշխատանքը. «Հայոց աշխարհ»

Փորձեցինք մի պահ պատկերացնել, թե ի՞նչ արձագանք, ավելի ճիշտ, կներեք՝ ինչպիսի՜ «ղժժոց», շանթահարող աղմուկ, մեղմ ասած՝ վայնասուն կբարձրանար նույն «ֆեյսբուքներում», ի՜նչ սպանիչ ու հեռագնա մեկնաբանություններ կծավալվեին, ինչպիսի՜ ծաղրական հոդվածներ ու հարցազրույցներ կհրապարակվեին որոշ լրատվամիջոցներում, եթե հանկարծ նման մի քայլ աներ նախկին նախագահը կամ թեկուզ վարչապետը: 

Գներն աճում են. մինչև ե՞րբ. «Իրատես»

Փոքր դադարից հետո գնաճը կրկին գլուխ բարձրացրեց, ինչի արդյունքում 2017-ի դեկտեմբերից նկատվող ձեթի, ալյուրի, թռչնամսի գների զգալի նվազումը հօդս ցնդեց։ Ավելին, այս պահին ոչ միայն թանկացել են վերը նշված մթերքները, այլև աճել են տավարի, խոզի, թռչնի մսի, ձիթապտղի, բանջարեղենի և մրգի գները։ Եթե 2017-ին տավարի ոսկրոտ մսի մեկ կիլոգրամը 2460 դրամ էր, և այդ գինը

Շանթի առաքելությունը

Գիտեմ, թե որքանով է իմ տեսակետն անընդունելի շատերի համար, բայց պիտի կրկնեմ՝ Շանթ Հարությունյանը կատարել է քրեորեն պատժելի արարք, որի համար պետք է տուգանվեր, ասենք, 100 հազար դրամով, ոչ թե ազատազրկվեր 6 տարով: Նման անհամաչափ պատժի մեջ իսկապես կա քաղաքական հալածանքի տարր, որը, իմ կարծիքով, պայմանավորված է, այսպես ասենք, Հյուսիսից փչող քամիներով: Ես դա գրել

ԱՍԵԿՈՍԵ

Որպես քաղաքական գործոն՝ Ղարաբաղը շատ վաղուց ճանաչված է: ՄԱՆՎԵԼ ՍԱՐԳՍՅԱՆ

Վլադիմիր Պուտինի պարգևը հանձնվել է Վլադիմիր Գասպարյանին. Tert.am

Tert.am .Երեկ ՀՀ ոստիկանության նախկին պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանին է հանձնվել Վլադիմիր Պուտինի պարգևը: ՌԴ նախագահը Վլադիմիր Գասպարյանին պարգևատրել է դեռևս 2017 թ.-ին, սակայն մրցանակը նախկին ոստիկանապետին է փոխանցվել երեկ: Երեկ՝ սեպտեմբերի 9-ին, Վ. Գասպարյանի ծննդյան տարեդարձն էր:  

Վարչապետներին ներկայացվել է «Խաղաղության տակառը», որում հնեցվում է զինադադարի տարին խորհրդանշող 1994թ. կոնյակի սպիրտ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից` ի պատիվ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի, տրվել է պաշտոնական ընթրիք Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից` ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի, այսօր երեկոյան տրվել է պաշտոնական ընթրիք: Պաշտոնական ընթրիքից հետո Նիկոլ Փաշինյանը և Մամուկա Բախտաձեն շրջայց են կատարել Երևանի կոնյակի գործարանի Արարատ թանգարանում, որտեղ ծանոթացել են հայկական

«Մենք Արամի տեսակն ենք , պայքարող տեսակ, միավորող տեսակ». Միքայել Մանուկյան

Հ.Յ. Դաշնակցությունը Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավի մեկնարկը տվեց Արամ Մանուկյանի արձանի մոտից: Բացման խոսքով հանդես եկավ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը, որից հետո քարոզարշավի մեկնարկը տվեց Դաշնակցության ցուցակը գլխավորող Միքայել Մանուկյանը: Ելույթով հանդես եկավ նաև Հայ Օգնության միության կենտրոնական վարչության անդամ Ալեսյա Բեջանյանը, ով ՀՅԴ ցուցակում զբաղեցնում է 4-րդ տեղը: Միջոցառման ավարտին ՀՅԴ թեկնածուները շարժվեցին

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախընտրական ծրագիրը և ծրագրի սեղմագիրը

Երևանի ավագանու 2018 թվականի արտահերթ ընտրություններում «Երկիր Ծիրանի» կուսակցության նախընտրական Ծրագիրը և Ծրագրի սեղմագիրը   ԵՐԵՎԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Երեւանի կառավարումը տեղի է ունենալու բաց կառավարման գործընկերության շրջանակներում: Հանրային շահ ներկայացնող հարցերի վերաբերյալ տեղի են ունենալու բաց հանրային լսումներ, քննարկումներ եւ տեղական հանրաքվեների անցկացում: Թվայնացվելու եւ հրապարակվելու են Երեւանի սեփականություն հանդիսացող գույքի եւ բյուջեի տնօրինման,

«Չկա ավելի զարհուրելի թույն, քան առաջնորդի վատ օրինակը, որը շատ վարակիչ է»

Թերևս յուրաքանչյուր մարդու համար անառարկելի սկզբունք է` «Հայրենիքի հանդեպ ինչ ես արել, որ չպետք է անեիր, հայրենիքի համար ինչ չես արել, որ պարտավոր էիր անել». այս վերնագրով հոդվածը` հայրենիքի ճակատագրով մտահոգ հարցադրումներով, տպագրված է «Առավոտ», 01.08.2017, «Իրատես», 26.09.2017 լրագրերում: 30 տարի է Հայաստանը գտնվում է ոչ պատերազմ, ոչ խաղաղություն` ռազմաքաղաքական, սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական, բնապահպանական, բարոյահոգեբանական առումներով

Հայ-ռուսական հարաբերությունների նոր փուլը

Ես վախենում եմ աքայացիներից, նույնիսկ եթե նրանք ընծաներ են բերում: Վերգիլիոս, Էնեական   Սիրո եւ համերաշխության հեղափոխության հաղթանակի հետ կապված մի շարք առեղծվածներ կան, եւ ստիպված ենք վերհիշել դրանցից ամենաառեղծվածայինը,  տեսնելով, թե Պուտինը ինչպես է հիմա պաշտպանում Հայաստանի իր գործակալներին։ Մինչդեռ, երբ ապրիլ-մայիսին Ռուսաստանը որեւէ փորձ չարեցին դրածոներին Հայաստանում օժանդակելու համար, իսկ Պուտինը առաջին իսկ

Վազգեն Սարգսյանի եղբայրը 2-րդ անգամ հայտարարեց քաղաքական ուժին համակրելու մասին

Արտակ Զեյնալյանը հրաշալի թեկնածու է, բայց նրանից բացի՝ այլ հրաշալի ավագանու թեկնածուներ էլ կան, որոնց հավատում եմ

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930