Օրվա լրահոսը
Նիկոլ Փաշինյանը Սաշիկ Սարգսյանին մեկ շաբաթ ժամանակ է տվել. (Տեսանյութ)
«Մինչեւ այսօր բոլոր ձերբակալությունների պատասխանատվությունը ես վերցնում եմ իմ վրա»
«Սպեցիֆիկ» հարաբերություններ. «չկա՞ ոչ մի պրոբլեմ», թե՞ «եռում է»
Շաբաթ օրը Կրեմլում երրորդ հանդիպումը տեղի ունեցավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ։ Երրորդը՝ Փաշինյանի վարչապետության չորս ամսվա ընթացքում։ Հանդիպմանը նախորդեց ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հերթական «մտահոգված» հայտարարությունը, որ Հայաստանում «ամեն ինչ եռում է», իսկ Պուտինի օգնական Ուշակովն ազդարարեց, որ «լուրջ խոսակցություն» է լինելու։ Հանդիպման ժամանակ Պուտինը հայ-ռուսական հարաբերություններն անվանեց «սպեցիֆիկ»`
Սեպտեմբերի 11-21-ն իրականացվելու են կայանների բարելավման աշխատանքներ. ՎիվաՍել-ՄՏՍ
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ 2018 թ. ցանցի արդիականացման ծրագրի շրջանակում 11.09.2018թ.-ից մինչև 21.09.2018թ. ժամանակահատվածում իրականացվելու են կայանների բարելավման աշխատանքներ: Աշխատանքների իրականացման ընթացքում հնարավոր են LTE/UMTS/GSM տեխնոլոգիաներով մատուցվող ծառայությունների (զանգերի և տվյալների փոխանցման) ժամանակավոր խափանումներ հետևյալ հասցեներով. ք.Գյումրի Երևանյան խճուղի Լիսինյան փողոց Կոմիտաս թաղամաս Նորավան թաղամաս Երկաթգծի Նորավան թաղամաս Գյումրի օդանավակայան գյուղ Ախուրյան Ախուրյան
«Աջակցում ենք ՀՀ իրավապահ կառույցներին մարտի 1-ի բացահայտման և կոռուպցիայի դեմ պայքարում». Մհեր Շահգելդյան
Մհեր Շահգելդյանը հույս հայտնեց, որ գնում են մաքուր, մրցակցային պայքարով ընտրությունների:
Մնացականյանը ներկայացրել է միջազգային հարթակում Հայաստանի ջանքերը՝ ուղղված ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանը
Սեպտեմբերի 11-ին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիին: Զրույցի ընթացքում անդրադարձ արվեց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի գործունեությանն առնչվող հարցերին։ Այս առումով ընդգծվեց խորհրդարանական հարթակի դերը միջազգային համագործակցության խթանման գործում: Նախարար Մնացականյանը ներկայացրեց միջազգային հարթակում Հայաստանի ջանքերը՝ ուղղված ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանը, ինչպես նաև դրանց ժխտման դեմ պայքարին: Նա կարևորեց
«ԱԱԾ-ին եւ ոստիկանությանը հանձնարարում են ռեյդեր իրականացնել». Նիկոլ Փաշինյան
«Բոլոր ապօրինի զինված խմբավորումները զինաթափվելու են»:
«Նախագահ Քոչարյանի դեմ քաղաքական հետապնդումները շարունակվում են և նոր շրջան են մտնում». Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ
Ինչպես հայտնի է, այսօր, սեպտեմբերի 11-ին համացանցում հայտնվեց մի տեսագրություն, որը ներկայացնում էր ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՀ ՀՔԾ պետի հեռախոսազրույցները` «Մարտի 1-ի» գործին վերաբերող հարցերի, մասնավորապես` ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին կալանավորելու վերաբերյալ: Այս զրույցների մանրամասները հայտնի են բոլորին և կարիք չկա վերաշարադրել դրանք: Հեռախոսազրույցների բովանդակությունը գալիս է
«Կենտրոնի համեմատ ձեր մոտ դրախտ է». Հայկ Մարությանը՝ դավիթաշենցիներին
«Այս ընտրություններին ոչ մեկ չի կարող գողանալ, կեղծել մեր ձայնը: Միայն երեւանցիներն են ընտրելու, թե ով ղեկավարի Երեւանը: Փաստացի, Երեւանի ղեկավարը ժողովուրդն է: Դա այդպես է լինելու»,- Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավի շրջանակներում, Դավիթաշեն համայնքում կայացած հանրահավաքում հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի ցուցակը ղեկավարող Հայկ Մարությանը: Նա ներկայացրեց 50 կետից կազմված ծրագրի հիմնական դրույթները`ուղիղ ժողովրդավարություն. բոլոր
Մանուել Գասպարյան. «Կուզենայի կուսակցություններին, հատկապես երեւանցիներին հիշեցնել՝ ով՝ որտեղ է եղել». (Տեսանյութ)
Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող ԺՈՒԿ-ն ու իր՝ քաղաքապետի թեկնածու Մանուել Գասպարյանը քարոզարշավը սկսեցին Էրեբունիից
Նիկոլ Փաշինյանը հրավիրել է ՀՀ անվտանգության խորհրդի պայմանական նիստ
«Շանթ-2018» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում ՀՀ վարչապետ, ՀՀ անվտանգության խորհրդի նախագահ Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրել է ՀՀ անվտանգության խորհրդի պայմանական նիստ: Վարչապետը ներկայացրել է, ըստ զորավարժությունների սցենարի, Հայաստանի Հանրապետության շուրջ ծավալվող իրավիճակը, այնուհետև լսել Անվտանգության խորհրդի անդամների պայմանական զեկույցներն ու առաջարկությունները: Նիկոլ Փաշինյանը, զորավարժությունների սցենարով պայմանավորված, մի շարք հանձնարարականներ է տվել համապատասխան գերատեսչություններին: Վարչապետն ընդգծել
Վանի հայամետ նախկին քաղաքապետը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման
«Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) թևերից մեկը համարվող «Քրդական համայնքների միության» անդամ լինելու մեղադրանքով 2012թ. կալանավորված Վանի նախկին քաղաքապետ Բեքիր Քայայի վերաբերյալ թուրքական դատարանը վճիռ է կայացրել: Վանի ծանր հանցանքների դատարանը նրան դատապարտել է 8 տարի 9 ամիս ազատազրկման: Նրա հետ միասին նույն մեղադրանքի հիման վրա դատավճիռ է կայացվել ևս 12 հոգու նկատմամբ: Տեղեկացնենք, որ Քայան
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Զարեհ Սինանյանի գլխավորած պատվիրակությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի հայաշատ Գլենդել քաղաքի քաղաքապետ Զարեհ Սինանյանի գլխավորած պատվիրակությանը, որում ընդգրկված են Կալիֆոռնիա նահանգի սենատորներ, Սիլիկոնյան հովտում գործունեություն ծավալող բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների ներկայացուցիչներ: Վարչապետը ողջունել է ներկայացուցչական պատվիրակության այցը Հայաստան և հույս հայտնել, որ այն կնպաստի քաղաքական և բիզնես կապերի հետագա խորացմանն ու ընդլայնմանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է,
Բակո Սահակյանն ու Անջեյ Կասպշիկը քննարկել են Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 11-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Հանդիպմանը քննարկվել են Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
«Հույս ունենք, որ գագաթաժողովի արդյունքներով ՖՄԿ-ն կդառնա էլ ավելի ամուր». Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը և Միկաել Ժանը քննարկել են Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի անցկացմանը վերաբերող հարցեր
ՀՀ Ազգային անվտանգության խորհուրդը կքննարկի պայմանական պատերազմ հայտարարելու հարցը. «Շանթ 2018»
ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային անվտանգության խորհուրդը «Շանթ 2018» հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում առաջիկա նիստում կքննարկի պայմանական պատերազմ և ռազմական դրություն հայտարարելու հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողներին հայտնեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը: «Մեկ ժամվա ընթացքում կլինի ԱԱԽ համապատասխան նիստը, որտեղ զեկույցով հանդես կգան ՀՀ պաշտպանության
Մասիս Մայիլյանն ընդգծել է ապակառուցողական գործողությունների անթույլատրելիությունը
Սեպտեմբերի 11-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին: Կողմերը քննարկել են Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակը և նշել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում կայունության ապահովման կարևորությունը: Այս համատեքստում Մասիս Մայիլյանն ընդգծել է ապակառուցողական գործողությունների անթույլատրելիությունը, որոնք կարող են հանգեցնել շփման գծում լարվածության
Երևանյան հռչակագիրը կարևորագույն փաստաթղթերից է լինելու
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին և ՖՄԿ գլխավոր քարտուղար Միկաել Ժանի համատեղ մամուլի ասուլիսը 11 Սեպտեմբերի, 2018 Բարի օր, սիրելի՛ բարեկամներ, Նախ ներողություն եմ խնդրում. մենք մի փոքր ուշացումով եկանք ձեզ մոտ, ինչը նաև ցույց է տալիս, թե որքան հարուստ և մեծ է մեր օրակարգը, որը մենք քննարկում ենք Գլխավոր քարտուղարի հետ: Կցանկանայի առիթից օգտվել
Ալֆորվիլ քաղաքում մեկնարկել են «Ֆրանսիայում Արցախի օրերի» շրջանակներում միջոցառումները
Սեպտեմբերի 8-ին Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքում մեկնարկել են միջոցառումները՝ «Ֆրանսիայում Արցախի օրեր» փառատոնի շրջանակներում, որոնք կշարունակվեն մինչ սեպտեմբերի 17-ը: Հանդիսավոր բացման արարողությանը մասնակցել են Ֆրանսիայում ԱրցախիՀանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Ալֆորվիլիքաղաքապետ Միշել Ժերշինովիչը, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամ, ԱԺ պատգամավոր Լյուկ Կարվունասը, Ալֆորվիլի քաղաքային խորհրդի անդամներ, ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ: Բացման արարողության ընթացքում Ֆրանսիայում ԱՀ ներկայացուցիչը ՀՅԴ՝ Ալֆորվիլի տեղական մարմնի ղեկավար Կարո Խաչիկյանին հանձնեց ԱՀ «Երախտագիտություն» մեդալը՝ Ֆրանսիայի և Արցախի միջև բարեկամական կապերի ամրապնդման գործում ունեցած ավանդի համար: Ալֆորվիլում
Սեպտեմբերի 18-26-ը թվային հեռուստատեսային հաղորդակները մի քանի ժամով անջատվելու են
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Երևանի H=308մ բարձրությամբ հեռուստաաշտարակի մետաղական կոնստրուկցիաների հակակոռոզիոն պաշտպանիչ շերտի վերականգնման և ներկման աշխատանքներն իրականացնելու նպատակով Երևանի հաղորդիչ կենտրոնում գործող թվային հեռուստատեսային հաղորդակները հետևյալ ժամանակացույցով անջատվելու են. 18.09.2018թ. – 07.30-09.30 19.09.2018թ. – 07.30-11.30 20.09.2018թ. – 07.30-11.30 22.09.2018թ. – 07.30-11.30 25.09.2018թ. – 07.30-11.30 26.09.2018թ. – 07.30-11.30 Նույն
«Անգամ իմ երեխաները այսօր չեն կարողանում դուրս գալ փողոց». Վանեցյանը՝ իր եւ իր ընտանիքի դեմ սպառնալիքների մասին
Թե կոնկրետ ինչպես են սպառնում՝ ԱԱԾ պետն ասաց. «Եթե թվում է, թե թիկնազորով շրջելով ինքնահաստատվում ենք՝ չարաչար սխալվում եք: Առհասարակ ես չեմ ուզում թիկնազորով գնալ, շրջել որեւէ տեղ, ընտանիքիս հետ, ընկերներիս հետ չշփվել, բայց վերջին շրջանում, ցավոք սրտի, չեմ կարողանում այդ ամեն ինչն անել, անգամ իմ երեխաները այսօր չեն կարողանում դուրս գալ փողոց եւ շփվել իրենց հասակակիցների եւ ընկերների հետ: Կողքից թվում է, թե մենք ինչ-որ ռոմանտիկայի մեջ ենք, նման բան չկա:
Պետրոս Ղազարյանը պարզեց. Դավիթաշենում հակահեղափոխականներ չկան
Ինչո՞ւ է Լյուդմիլա Սարգսյանը համաձայնվել ընդգրկվել ԲՀԿ-ի ցուցակ
Թբիլիսիում կայացել են արտաքին քաղաքականության տեղեկատվական ապահովման վերաբերյալ հայ-վրացական խորհրդատվություններ
Սեպտեմբերի 10-ին Թբիլիսիում կայացան Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարությունների միջև արտաքին քաղաքականության տեղեկատվական ապահովման վերաբերյալ խորհրդատվություններ։ Խորհրդատվությունների շրջանակներում ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հանդիպումներ ունեցավ Վրաստանի արտաքին գերծերի նախարարության Սահմանակից երկրների վարչության պետ Մալխազ Միքելաձեի, ԱԳՆ մամուլի խոսնակ Վլադիմեր Կոնստանտինիդիի, Մամուլի և տեղեկատվության վարչության պետ Մարի Նարչեմաշվիլիի, Միջազգային մշակութային և հումանիտար հարաբերությունների վարչության պետ Քեթևան
ՕԵԿ-ն իր զորակցությունն է արտահայտում ՀՀ ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարներին
«Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի հայտարարությունը ՕԵԿ-ը մի կողմից իր մտահոգությունն է հայտնում, իսկ մյուս կողմից իր զորակցությունն է արտահայտում ՀՀ ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարներին` այսօր համացանցում հայտնված գաղտնալսման առնչությամբ: Կոչ ենք անում իրավապահ մարմիններին միջոցներ ձեռնարկել գաղտնալսման հեղինակներին բացահայտելու առնչությամբ, որով փորձ է արվում հարված հասցնել երկրի ուժային կառույցների հեղինակությանը և ազդել երկրում սկիզբ
«Տիգրան Աբգարյանը սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից». ՀՔԾ պետը՝ Մարտի 1-ի գործի ուշագրավ բացահայտումների մասին
Սասուն Խաչատրյանն ասաց՝ «Շատ է խորովում օլիգարխների թիկնազորին բաճկոններ բաժանելու մասին: Քրգործով արդեն իսկ ձեռք են բերվել ապացույցներ, որ դա իրականություն է, որ ՊՆ պահեստից ստացվել է մեծ քանակությամբ զինվորական հագուստներ, որոնք բաժանվել են օլիգարխների թիկնազորներին: Ում են բաժանվել՝ չեմ ասի այս պահին, ինչի համար են բաժանվել՝ դուք գիտեք, որ զինծառայողներից չտարբերվեն եւ պրովոկացիաներ արվեն»:
Ռուբեն Նահատակյան. «Միայն բռնելով չէ, քաղաքակրթական արժեքներով պետք է լցնել դատարկությունը»
«Հայքն» իրեն հայտարարում է պետականամետ
Օլիգարխները վճարել են զինվորներին, նրանց վարձել. ՀՔԾ պետը Մարտի 1-ի գործի մասին ուշագրավ բացահայտում արեց
Մեր քննությամբ արդեն իսկ հիմնավորվել է, որ բանակը ոչ միայն մասնակցել է Մարտի 1-ի միջոցառումներին, բանակը կրակե՛լ է: Բանակը կրակել է մարդկանց բնակարանների ուղղությամբ: Մենք ունենք կոնկրետ ապացույցներ, որ ՀՀ ԶՈւ զինծառայողները ավտոմատ հրազենից կրակ են արձակել Լեո փողոցի բնակարանների պատշգամբների ուղղությամբ, երբ ինչ-որ մի տեղից վառվող շիշ է նետվել: Բանակը ամբողջ ծավալով մասնակցել է գործողություներին:
Դատախազությունը՝ ԱԱԾ եւ ՀՔԾ պետերին գաղտնալսելու մասին. հարուցվել է քրեական գործ
Սեպտեմբերի 11-ին էլեկտրոնային մամուլում տվյալներ են հրապարակվել առերևույթ հանցագործության՝ ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՀ ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցությունը գաղտնալսվելու մասին: Մասնավորապես Էլեկտրոնային զանգվածային լրատվության տարբեր միջոցներով հրապարակումներ են տեղադրվել, որոնցում հղում է կատարվել «youtube.com» կայքում տեղադրված ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՀ ՀՔԾ պետի միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցության ձայնագրությանը, համաձայն որի հիշյալ պաշտոնատար անձանց միջև
Քոչարյանի դեմ փողերի լվացման գործ է բացվում. «Կհրապարակեմ ոնց է ձեռք բերել «Կոնգրես» հյուրանոցը՝ 6 մլն դոլար կաշառք վերցնելու արդյունքում»
«Շատ-շատ են, հարուցվել է քրգործ՝ 1 շաբաթ, 10 օր առաջ: Ապօրինի հարստացում իրենց չի սպառնում, փողերի լվացումով է հարուցվել քրգործը: Քոչարյանն, անպայման, ներգրավելու է գործի մեջ, խոսքը գնում է հարյուր միլիոնավոր գումարների մասին: Ու այն մարդիկ, որ ասում էին՝ բա ո՞ւր ա, չկան Սաշիկի 50 տոկոսները, Սաշիկի տոկոսները բանկում պահած ա»: Թե որ բանկերում է պահած՝ Վանեցյանն ասաց՝ մի մասը դրսի բանկերում, մի մասն՝ այստեղի:
Ով է ձայնագրել Վանեցյանին ու Սասուն Խաչատրյանին. Կասկածներ կան, որ օլիգարխներն են արել
Հարցին՝ ինչպե՞ս է ստացվում, որ գաղտնալսում են ԱԱԾ տնօրենին եւ ԱԱԾ ներսի՞ց են եղել գաղտնալսողները՝ Վանեցյանը պատասխանեց՝ «Երկու կառույց կա՝ ԱԱԾ եւ ՀՔԾ, որը ստանձնել է դեր արմատախիլ անել այս երկրում անօրինականությունը: Մեր կողմից կատարված աշխատանքները շատ արդյունավետ եւ դրական են ընդունվում հասարակության կողմից եւ այս կարճ ժամանակահատվածում մենք այնքան գործ ենք արել, որ վերջին 10-20 տարվա ընթացքում իրավապահ մարմինները չէին արել, կարող եմ ապացուցել թվերով, հենց այնպես չեմ ասում»:
Աշխարհահռչակ երկու գյումրեցիներն ու հայասեր հանգուցյալ շինարարը՝ Գյումրու պատվավոր քաղաքացիներ
Այսօր Գյումրու ավագանին պատվավոր քաղաքացու կոչում շնորհեց երկրաֆիզիկոս, երկրահանքաբանական գիտությունների դոկտոր- պրոֆեսոր, Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայության հիմնադիր Սերգեյ Նազարեթյանին : Նա 2013 թվականին Ամերիկյան կենսագրական ինստիտուտի կողմից ճանաչվել է 20-րդ դարի նշանավոր մարդ։ Ավագանու ԲՀԿ խմբակցության անդամներից մեկը՝ Սուսաննա Աստոյանն ասաց․ «Պարոն Նազարեթյանն իր ապրած կյանքով արդեն պատվավոր քաղաքացի է»։ «Մենք էլ հենց դա ենք


















































