Օրվա լրահոսը

Բիլզերյանը ճաշում է Ռոբերտ Քոչարյանի որդու հետ. Sputnik

Ամերիկացի միլիոնատեր Դեն Բիլզերյանն այս պահին ճաշում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու` Լևոն Քոչարյանի հետ։ Նրանք Հյուսիսային պողոտայի սրճարաններից մեկում են։ Դրանից հետո Դենն իր գեղեցկուհի ուղեկցորդ Սայլեն Մեդեյրոսի հետ կուղևորվի Սևան, որտեղ սերֆինգ ու լող է նախատեսված։ Երեկոյան նա կընթրի Սամվել Ալեքսանյանին պատկանող ռեստորանում։ Ամերիկահայ միլիոնատեր Դեն Բիլզերյանը ՀՀ Զինված ուժերում հաշվառման

«Առաջիկայում Բելառուսը գուցե համաձայն չլինի ՀՀ-ի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նոր թեկնածուին». Թ. Պողոսյան

Քանի որ ՀԱՊԿ-ում նախագահությունը հաջորդիվ ստանձնող երկիրը Բելառուսն է, Լուկաշենկոն ասում է, որ ով էլ մինչ այդ լինի գլխավոր քարտուղար՝ իր համար միեւնույն է

«Մերկելը չի  արտասանելու այն, ինչ ակնկալում է Ալիեւը». Թեւան Պողոսյան

Գերմանիան ժամանակին պատրաստակամություն էր հայտնել ֆինանսավորել պայմանավորվածություներից մեկը՝ շփման գծում դիտորդների թվի ավելացումը

Հանդիպել են Արա Բաբլոյանը և Նիկոլ Փաշինյանը

Օգոստոսի 27-ին կայացել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ Հանդիպման նախաձեռնությամբ ավելի վաղ հանդես էր եկել Ազգային ժողովի նախագահը՝ երկրի ներքաղաքական դրության մասին արված հայտարարությունով։ Բարձրացված հարցերի շուրջ քննարկումների արդյունքում օրենսդիր և գործադիր մարմինների ղեկավարները մասնավորապես արձանագրել են. -Անկախ քաղաքական հայացքներից Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր ոք ունի խոսքի և

ՊԵԿ-ն արձագանքում է գործարար Վահրամ Միրաքյանի բողոքին ու հաստատում, որ խնդիր կա

ՊԵԿ փոխնախագահը գտնում է, որ որոշակի օրենսդրական փոփոխություններ է պետք նախաձեռնել, որպեսզի փաստաթղթավորումը մեր երկրում վերջնականապես կայանա. «Թողնել փաստաթղթավորման կայացումը միայն ՊԵԿ-ի վրա, ճիշտ չէ: Մեր կողմից հնարավոր չի լինի փակել այս դաշտը»:

«Պատրաստ եմ սատարել քրիստոնեական արժեքների ու ավանդական ընտանիքի պաշտպանությանն ուղղված նախաձեռնություններին». Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն օգոստոսի 27-ին ընդունել է Քրիստոնեական արժեհամակարգի ու ավանդական ընտանիքի պաշտպանության նախաձեռնության անդամներ Հայկ Նահապետյանին, Հայկ Այվազյանին եւ Կարինե Եսայանին: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը, ողջունելով նախաձեռնության անդամներին, ընդգծել է ազգային եւ քրիստոնեական արժեքների պահպանության կարեւորությունը: «Այն հոգեւոր մարտահրավերները, որ ծառացած են մեր առջեւ, լուրջ վտանգ են սպառնում ազգային արժեքներին, ինքնության

«Հիմա փորձ է արվում կրթությանը տեր կանգնել». Արևիկ Անափիոսյան

ԵՊՀ դասախոս Արա Աթայանի կարծիքով՝ կրթության ոլորտում հեղափոխական որոշումներ պիտի ընդունվեն

«Արփայի հովիտը»՝ տարածքային բրենդ. Վայոց ձորում առաջին քայլեր են կատարվում

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը օգոստոսի 24-ին հերթական մարզային այցելություն է կատարել՝ այս անգամ ուղևորվելով դեպի Վայոց ձոր։ Մարզպետ Արագած Սաղաթելյանի և գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանի ուղեկցությամբ նախարարը նախ այցելել է Արենիի խաղողի այգիներ, որտեղ արդեն հասունացել է վայոցձորյան հայտնի «Արենի» սորտի խաղողը։ Այգետերը՝ Ռաֆիկ Սիմոնյանը, Արենիում խաղողագործությամբ զբաղվում է սկսած 2001 թվականից, ունի շուրջ

37-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել ՝ նորածնի սպանության համար

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Մեծամոր քաղաքի աղբանոցում հայտնաբերված նորածնի մահվան հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել նորածնի մորը։ Նորածնի դին հայտնաբերվել էր 2018թ. փետրվարի 26-ին՝ Մեծամոր քաղաքի աղբանոցում: Դիակի արտաքին զննությամբ նորածնի գլխի, պարանոցի, կրծքավանդակի և որովայնի շրջաններում հայտնաբերվել էին տարածուն փափուկ հյուսվածքների դեֆեկտներ,

«Մերկելի այցի ժամանակ չեղավ այն, ինչ Ադրբեջանը սպասում էր Ղարաբաղի հարցում». դիվանագետ

Ադրբեջանի մամուլը ձեւացնում է, թե Մերկելի այցը Բաքու հաջող է եղել, բայց իրականում այդպես չէ,-համոզված է Արման Նավասարդյանը

Տուժողն ասում է՝ կաշառք է պահանջել, ներկայանալով որպես փաստաբան

Առաջին ատյանի դատարանը ճանաչել է «փաստաբանի» անմեղությունը Դատարաններում մեր դիտարկումները ցույց են տալիս, որ կոռուպցիոն բնույթի հանցագործությունները փխրուն են, եւ շատ հաճախ դրանք թույլ ապացույցների պատճառով «փլվում են»: Ահա դրանցից մեկը: Չորս հատորանոց գործը դեռ դատարանում է: Դատախազ Մ.Գրիգորյանը պահանջում է առաջին ատյանի դատարանով անմեղ ճանաչված Ա. Ն.-ին դատապարտել 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման,

Լիլիթ Մակունցը` Սարյանի կեղծված նկարների եւ Ռուզան Սարյանի կեղծված ստորագրության մասին

«Մշակույթի նախարարի պաշտոնը ստանձնելով` իմ առաջ գերակա խնդիր էի դրել չարաշահումների բացառումը: Կան համապատասխան գերատեսչություններ, որոնք զբաղվում են չարաշահումների բացահայտմամբ, վնասների գնահատմամբ եւ համապատասխան իրավաչափ գործողություններ ձեռնարկելով»,-պաշտոնավարման 100 օրն ամփոփելիս` հայտարարեց մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը: Նա ասաց նաեւ, որ նախարարարությունն ընդամենը 2 աուդիտոր ունի, որոնք ի վիճակի չեն ուսումնասիրել նախարարության ենթակայութամբ գործող տասնյակ ՊՈԱԿ-ներում եղած

«Իսկ ո՞վ է մեղավոր». Վաճառականը՝ թանկությունից զարմացած վարչապետին

Վարչապետը հետաքրքրվեց՝ ո՞նց եք ընդհանուր, ոնց որ առեւտուրը լավ չի, հա՞: Վաճառականը պատասխանեց. «Շատ վատ է, իսկ ո՞վ է մեղավոր»: Փաշինյանն արձագանքեց՝ «Ո՞վ է մեղավոր, կառավարությո՞ւնը»:

«Մեզ համար լավ է, որ Մերկելը չարտասանեց «ցեղասպանություն» բառը». Արման Նավասարդյան

Դիրքորոշումը դինավագետն այսպես է բացատրում. «Մերկելի այցը Հայոց ցեղասպանության զոհերի թանգարան եւ հուշահամալիր  փաստում է եղեռնի՝ կայացած լինելը, թեեւ կանցլերն այդ բառը չի արտասանել»

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի վարչապետին՝ Անկախության օրվա կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի վարչապետ Պավել Ֆիլիպին՝ Մոլդովայի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի պարոն վարչապետ, ընդունեք անկեղծ շնորհավորանքներս և լավագույն բարեմաղթանքներս Մոլդովայի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Համոզված եմ, որ միջկառավարական համատեղ ակտիվ աշխատանքը կնպաստի Հայաստանի ու Մոլդովայի միջև փոխգործակցության հետագա ամրապնդմանը և նպաստավոր պայմաններ

Լիլիթ Մակունց. «Ամեն օր տագնապալի զգացողություն ունեմ, որ ոչինչ չեմ հասցնում»

Մշակույթի նախարարն ամփոփեց պաշտոնավարման 100 օրը

ՓՄՁ-ի համար հարկային պարտավորությունները պետք է կանխատեսելի լինեն

Գործարարն ակնկալում է, որ տեղական արտադրողը պաշտպանված կլինի ԱԺ նախկին պատգամավոր Արեգ Ղուկասյանը, որը ներկայում ղեկավարում է «Ավանի աղի կոմբինատ» ՓԲԸ-ն, որպես հայաստանյան տնտեսության զարգացման առաջնային խնդիր մատնանշում է տեղական արտադրողների՝ պաշտպանվածության մակարդակի բարձրացումը: «Տեղական արտադրողը պետք է պաշտպանված լինի: Այդ մասին նաեւ վարչապետն է փաստել՝ ֆեյսբուքյան հերթական ուղիղ միացման ժամանակ: Արտադրողին պետք է օգնել:

«Համոզվեցի, որ գները տարօրինակ բարձր են». Գումի շուկայի առեւտրականները կատակներ են անում Փաշինյանի հետ

Վարչապետը հարցրեց՝ հիմա սուպերմարկետում ի՞նչ արժի պոմիդորը՝ վաճառականը պատասխանեց՝ ի՞նչ իմանամ, ես սուպերմարկետից չեմ օգտվում: Հետո պարզվեց, որ վարունգի 1 կգ-ն էլ արժե 500 դրամ: Փաշինյանը հարցրեց՝ բա այնտեղ՝ վերեւում ինչո՞ւ էր 700-800 դրամ, այստեղ՝ 500, գների այդքան տատանո՞ւմ է, վաճառականն էլ կատակեց՝ «Դե դու միշտ էլ մինչեւ վարչապետ լինելդ եկել ես, առել, գիտես՝ ես միշտ էլ էժան եմ ծախում»:

Եվրոպական նոր ուղղություն Զվարթնոցից

Ավարտվել են բանակցությունները «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ և ռումինական «Տարոմ» ավիաընկերության միջև: Ստորագրվել է պայմանագիր, որի համաձայն սեպտեմբերի 5-ից Բուխարեստ – Երևան ուղղությամբ կանոնավոր չվերթեր կիրականացնի «Տարոմ» ավիաընկերությունը: Չվերթերը կկատարվեն շաբաթական երկու անգամ հաճախականությամբ: Էական է, որ Բուխարեստի աշխարհագրական դիրքը շատ հարմար է եվրոպական հիմնական ուղղություններով տարանցիկ չվերթերի համար:   «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ»ՓԲԸ

Ու կրկին «հարկային տեռորի» մասին

Փոքր ու միջին ձեռներեցների գործունեությունն է մթնոլորտ ապահովելու՝ հետագա մեծ ներդրումների համար Օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփեց կառավարության գործունեության 100 օրը, ներկայացրեց նաեւ տնտեսական ցուցանիշներ՝ նշելով. «…Սովորաբար հեղափոխություններից հետո հեղափոխություններ վերապրած երկրներում տեղի են ունենում տնտեսական ցնցումներ: Սա գրեթե աքսիոմա է, եւ մեր հեղափոխությունից առաջ էլ, հետո էլ վերլուծական բոլոր կենտրոնները կանխատեսում

Նիկոլ Փաշինյանը՝ Գումի շուկայում

Ուշագրավ է, որ Փաշինյանին վաճառականները մրգեր էին հյուրասիրում, վարչապետն էլ ուտելով շրջայցը շարունակում էր, իսկ երբ փորձեց մրգի կորիզը դեն նետել ու աղբաման էր ման գալիս, վաճառական տատիկներից մեկը անմիջապես պահեց իր բուռը, որ կորիզը տա իրեն: Փաշինյանը չհամաձայնեց՝ «ես կգցեմ»:

Պոկերի արքային ու նրա եղբորը ՀՀ քաղաքացիություն են շնորհել

Ծագումով հայ ամերիկացի վենչուրային ներդրող, դերասան եւ իբրեւ «պոկերի արքա» հռչակված Դեն Բիլզերյանը հայտնի է որպես էքստրեմալ մարզաձեւերով ու ցոփ կյանքով ապրող մեկը: Նա մշտապես գեղեցիկ կանանց հետ նկարներ է հրապարակում սոցցանցերում, հատկապես Instagram-ում, որտեղ ունի 10.3 մլն հետևորդ: Սոցցանցերում կրքերն ավելի «թեժացան», երբ օգոստոսի 25-ին իր թվիթերյան էջում Դենը գրեց, որ պատրաստվում է այցելել

Պետք չէ մեղադրել մշակութային լեգեոներներին

Հայ տաղանդավոր երիտասարդները եւս պահանջված են աշխարհում Դեռեւս Հին Հռոմի դիկտատոր Հուլիոս Կեսարի ժամանակներից կազմակերպական հստակ գործունեություն դարձավ զինվորական լեգեոներական գործունեությունը, որ հիմնականում վարձու զինվորական աշխատանք էր: Մեր օրերում տարածված է ինչպես մարզական, այնպես էլ մշակութային լեգեոներությունը: Վերջինս առավել ցայտուն դրսեւորվում է մեծ կոլեկտիվներում: Իմիջիայլոց ամեն ջութակահար չէ, որ կարող է աշխատել, ենթադրենք, անգլիական Թագավորական

Սենթ-Լուիսում ամեն բան կորոշվի վերջին տուրում

«Սինքֆիլդի գավաթի» նախավերջին տուրում նույնպես բոլոր պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի ու մրցաշարային աղյուսակը մնաց անփոփոխ: Ամեն բան կորոշվի այսօր՝ վերջին տուրում, որի զույգերն են. Լեւոն Արոնյան-Ալեքսանդր Գրիշչուկ, Ուեսլի Սո-Ֆաբիանո Կարուանա, Վիշվանաթան Անանդ-Շախրիյար Մամեդյարով, Մագնուս Կարլսեն-Հիկարու Նակամուրա, Սերգեյ Կարյակին-Մաքսիմ Վաշյե-Լագրավ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Գյուղերում բնակարան կառուցելու հայտերը շուտով կբավարարվեն. պետնախարարը հանդիպել է երիտֆորումի մասնակիցներին

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը Հադրութի շրջանի «Նոր կյանք» հանգստի գոտում հանդիպել է Արցախի երիտասարդական ֆորումի մասնակիցների հետ։ Ողջունելով երիտֆորումի մասնակիցներին՝ պետական նախարարը նախ կարևորել է երիտասարդների ակտիվ հանգստի ու ժամանցի կազմակերպումը, ապա ներկայացնելով առաջին կիսամյակի ընթացքում Արցախի տնտեսության զարգացման արդյունքները՝ նշել, որ այն շարունակում է բարձր մնալ, իսկ առաջին կիսամյակում ՀՆԱ-ի աճը կազմել

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ում իրականացված ստուգման արդյունքներով տրամադրված հանձնարարությունների, առաջարկությունների և այլ գործողությունների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն

ՀՀ բնապահպանության նախարարությանն առաջարկել` նոր ի հայտ եկած էկոլոգիական գործոնների հիման վրա ուժը կորցրած ճանաչել ՀՀ բնապահպանության նախարարի կողմից 29.04.2016թ. հաստատված թիվ ԲՓ-35 պետական փորձաքննական եզրակացությունը: «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ին հանձնարարել`  ձեռնպահ մնալ Ամուլսարի հանքավայրում ընդերքօգտագործման հետ կապված որևէ գործողություն կատարելուց մինչև ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի առաջարկության հիման վրա լիազոր մարմնի կողմից նոր փորձաքննության

Վթարային ջրանջատում Աջափնյակում

Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 28-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի՝ Հալաբյան 1-39 շենքերի (կենտ համարներ), Աբելյան, Ջանիբեկյան, Էստոնական, Արզումանյան, Լենինգրադյան, Շինարարների, Բաշինջաղյան փողոցի՝ անհատական տնատիրություների, Լևոնյան, Եղիազարյան, Առաքելյան, Հակոբյանց, Հասրաթյան, Մարտիրոսյան, Սարգսյան, Սպորտի, Թերլեմեզյան, Գ. Զոհրապ, Չուխաջյան, Սիսակյան, Մելիքյան, Պարսեղով փողոցների, Խ. Խաչատրյան,

Արմեն Մարտիրոսյանը նշանակվեց Շրի Լանկայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐԸ   ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ ՇՐԻ ԼԱՆԿԱՅԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

Արմեն Ասատրյանի նոր աշխատությունը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական խորհուրդը օրերս լույս է ընծայել մշակույթի նախարարության Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի գիտաշխատող, պատմաբան Արմեն Ասատրյանի «Հին Թիֆլիսի հայոց Շամքորեցոց Սուրբ Աստվածածին եւ Սուրբ Մինաս եկեղեցիները» (Պատմություն եւ տարեգրություն) մեծածավալ գիրքը: Այն «Թիֆլիսի հայկական եկեղեցիները» շարքի հեղինակի երկրորդ գիրքն է: Առաջինը հրատարակվել էր 2016թ. եւ նվիրված էր Մողնու Սուրբ Գեւորգ եւ

Ախուրյանին միավորված գյուղի բնակիչները փակել են դեպի Վրաստան տանող միջպետական ճանապարհը

Այս պահին Ախուրյան խոշորացված համայնքի ութ գյուղերի`  Ախուրյան, Բասեն, Հովիտ, Կառնուտ, Ջրառատ, Արևիկ, Այգաբաց, Կամո, բնակիչները փակել են դեպի Վրաստան տանող միջպետական ճանապարհը` Շիրակ գյուղի հատվածում եւ իշխանություններից պահանջում են հարգել իրենց սահմանադրական իրավունքը եւ չեղյալ համարել խոշորացումը; «Նիկոլ Փաշինյանն իր հաղթանակը տարավ հենց այս ճանապարհից, հիմա ճիշտ կանի լուծում տա մեր պահանջին, քանի որ

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930