Օրվա լրահոսը

Փրկարարները մարել են վագոն-տնակում բռնկված հրդեհը. տուժածներ չկան

Օգոստոսի 29-ին, ժամը 00:59-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Երևանյան խճուղում: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Շիրակի խճուղու թիվ 54 հասցեին հարակից այրվում է վագոն-տնակ (27 քմ), որի 18 քմ-ն ծառայել է որպես մթերային խանութ: Հրդեհը մեկուսացվել

Գիտելիքի ու դպրության օրը  Հանրապետության նախագահի նստավայրի դռները բաց կլինեն երեխաների համար

Գիտելիքի ու դպրության օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ սեպտեմբերի 1-ին, ժամը 14:00-ից մինչև 18.00-ը  Հանրապետության նախագահի նստավայրի դարպասները կբացվեն երեխաների և նրանց ծնողների առաջ: Նրանց տրամադրության տակ կլինեն նախագահական նստավայրի բացօթյա տարածքն ու հարակից այգին: Մինչ այդ, ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ, Հանրապետության նախագահի նստավայրի առավոտյան հյուրերը կլինեն մանկատների, հատուկ կարիքներ ունեցող երեխաների խնամքի կենտրոնների սաները, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ  ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

ԱՍԵԿՈՍԵ

Եթե խաղաղ բնակավայրերի վրա մի կրակոց լինի, իրենց համար շատ վատ վերջաբան է ունենալու: ԼԵՎՈՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի նկատմամբ տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Ձորաղբյուրում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ։ Նախնական տվյալներով՝ 2018 թվականի օգոստոսի 28-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում գտնվող՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի առանձնատան տարածք են մուտք գործել դիմակավորված ու զինված 3 անձ։ Տանտերերի ցուցաբերած դիմադրության արդյունքում ենթադրյալ

Ավազակային հարձակում Ձորաղբյուրում

Օգոստոսի 28-ին, ժամը 23.00-ին, 1988 թ. ծնված Գոռ Մ.-ն ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, Ձորաղբյուր գյուղում գտնվող, իրեն պատկանող առանձնատուն են ներխուժել դիմակավորված և զինված 3 անձինք: Գոռ Մ.-ն և հայրը դիմադրություն են ցույց տվել առանձնատուն խուժած անձանց, որի ընթացքում ինքն իր անվամբ հաշվառված «Վալտեր» մոդելի գազային ատրճանակով

Դենը լուրջ չէ, բայց ցասում էլ չպիտի առաջացնի

Հայաստան այցելած եւ Հայաստանի քաղաքացիություն ստացած ամերիկացի միլիոնատեր Դեն Բիլզերյանին դժվար է բնութագրել որպես օրինակելի անձնավորություն: Նա իր կարողությունը կերտել է պոկեր խաղալով, այսինքն՝ ղումարբազությամբ՝ մի զբաղմունք, որը, վստահ եմ, խիստ մերժելի է: Դենի մնացած նախասիրությունները՝ աղջիկները, ալկոհոլը, էքստրիմալ մարզաձեւերը, ի վերջո, նրա անձնական գործն են: Դենի հայրը՝ Փոլ Բիլզերյանը, որը նույնպես ժամանել է Հայաստան

Կյանքից հեռացել է ՀՀ մշակույթի նախկին նախարար Թամարա Պողոսյանը. Tert.am

Այսօր՝ ժամը 19։30-ի սահմաններում, կյանքից հեռացել է ՀՀ մշակույթի նախկին նախարար, Երևանի ավագանու նախկին անդամ Թամարա Պողոսյանը։ Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց նրա քույրը՝ Քնար Պողոսյանը։ «Թամարա Պողոսյանը մահացել է տևական ծանր հիվանդությունից հետո այսօր՝ 19։30-ի սահմաններում։ Հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների մասին մանրամասներ հայտնի կլինեն վաղը»,– հայտնեց Քնար Պողոսյանը։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝

Մեքենան մխրճվել է բեռնատարի մեջ. ընտանիքի հայրն ու 3 անչափահաս երեխաները տեղում մահացել են. shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 28-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Քարակերտ գյուղից դեպի Գյումրի տանող ճանապարհահատվածում բախվել են ВАЗ 2107 մակնիշի 34 ZP 846 համարանիշի ավտոմեքենան և վրացական համարանիշներով Iveco մակնիշի բեռնատարը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 2 հոգի էլ

Հայաստանի 11 հրաձիգ կմասնակցի աշխարհի առաջնությանը

Կորեայում մեկնարկում է հրաձգության աշխարհի առաջնությունը, որին մասնակցելու նպատակով գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի ղեկավարությամբ մրցավայր է մեկնում Հայաստանի ազգային հավաքականը: Մեր ընտրանու կազմում ընդգրկվել են Հրաչիկ Բաբայանը, Քրիստիան Լաուերը, Հայկ Բաբայանը,  Իրինա Լաուեր-Աղաջանյանը, Ալլա Պողոսյանը (բոլորն էլ՝ հրացան), Նորայր Առաքելյանը (ատրճանակ), Հովհաննես Մարգարյանը, Լիլիթ Մկրտչյանը, Գոհար Վարդանյանը, Սաթենիկ Մեժլումյանը, Արուսյակ Գրիգորյանը (բոլորն էլ՝ վազող թիրախ):

Չնայած Մերկելի հուսադրող այցին Հայաստան՝ նա չասաց ցեղասպանություն բառը

Հարութ Սասունյան  «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Անցյալ շաբաթ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը այցելեց Վրաստան, Հայաստան և Ադրբեջան: Ըստ լրատվամիջոցների հաղորդումների՝ նրա այցը Հայաստան և հանդիպումները նրա ղեկավարության հետ շատ կառուցողական էին: Ակնկալվում է ընդլայնել հայ-գերմանական քաղաքական, մշակութային և առևտրային հարաբերությունները: Մերկելի այցը խիստ անհրաժեշտ խթան էր Հայաստանի նոր ժողովրդավարական կառավարության համար: Զգայուն

Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը մարտահրավեր է նետում Դեն Բիլզերյանի այցը քննադատողներին՝ ասելով, որ պատրաստ է հրաժարական տալ

Մեր հարցին՝ նույն ձեր գրառման տակ շարունակում են քննադատությունները, գրում են՝ ո՞վ է Բիլզերյանը, որ ՊՆ-ի ուղղաթիռով գնա Արցախ, պալիգոններում զվարճանա բանակի զենքերով, մեկն էլ գրել է՝ «մենք էլ կարա՞նք վաղը տղերքով գնանք», ի՞նչ կասեք այս մասին՝ Ռուբեն Մելիքյանը պատասխանեց. «Դե թող իրենք հասնեն Դեն Բիլզերյանի ճանաչելիության 0.11 տոկոսին, հետո մենք կխոսենք: Եթե էդ մարդիկ սրբի կերպարն են փորձում ընդունել, թող սրբադասվեն, որպես սրբեր հասնեն այդ կերպարին, ես խոստանում եմ, որ այդ հարցով կզբաղվեմ»:

Հայաստանի պատանի շախմատիստները պայքարում են Եվրոպայի մեդալների համար

Ռիգայում այսօր կայացավ 8-18 տարեկան շախմատիստների Եվրոպայի անհատական առաջնության նախավերջին՝ 8-րդ տուրը: Հայաստանը ներկայացնող 18 շախմատիստներից մի քանիսը եզրափակիչ տուրից առաջ մեդալ նվաճելու լավ հնարավորություն ունեն: Դրանք առավել մեծ են 10-ամյա Ռուդոլֆ Փաշիկյանի եւ 18 տարեկանների պայքարի մասնակից Դավիթ Միրզոյանի համար, որոնք համապատասխանաբար 6,5 եւ 5,5 միավորով իրենց տարիքային խմբերում ընթանում են երկրորդ տեղում: Աշոտ

Գերմանական այց՝ մտադրությունները եւ հնարավորությունները ճշգրտելու նպատակով

Ս.թ. օգոստոսի 23-25-ին Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը պաշտոնական այց կատարեց Վրաստան, Հայաստան եւ մի-քանի ժամով՝ Ադրբեջան Այցը տարածաշրջանային էր ոչ միայն եւ ոչ այնքան աշխարհագրական, այլ նաեւ՝ բովանդակային առումով, եւ որքան էլ որ դա տարօրինակ հնչի 2005 թվականից Եվրամիության առաջատար Գերմանիայի կանցլերի պաշտոնը զբաղեցնող Մերկելի պարագայում՝ այցը կրում էր գերազանցապես ճանաչողական բնույթ։ Այնպես չէ,

«Կարող եմ դառնալ շատ ուժեղ համախմբող կենտրոն». Ռոբերտ Քոչարյան. (Տեսանյութ)

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որն ավելի վաղ մեղադրվում էր 2008թ. սահմանադրական կարգի տապալման մեջ, հարցազրույց է տվել ռուսական NTV հեռուստաալիքին:   -Դուք թերևս հետխորհրդային տարածքի պետության առաջին ղեկավարն եք, որը քաղաքական տատանումների և ձերբակալության սպառնալիքի դեպքում երկիրը չեք լքել: Որովհետև մենք գիտենք այդպիսի դեպքեր Վրաստանից, Ուկրաինայից, Ղրղըզստանից: Դուք չէի՞ք սպասում ձերբակալության, կամ ինչու՞ որոշեցիք

Հայ պատգամավոր Մարգար Եսայանը ևս մեկ առիթով հաճոյացել է թուրքական իշխանություններին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունից պատգամավոր ընտրված Մարգար Եսայանը «Թուրքերը, հայերը և Մանազկերտը» վերնագրով հոդված է հրապարակել: Թուրքիայի իշխանություններին հաճոյանալու առիթը բաց չթողող Եսայանն այս անգամ անդրադարձել է Մանազկերտի ճակատամարտին, հայերի մասնակցությանը, ապա հայերի նկատմամբ թուրքերի ցուցաբերած «բարեհաճությանը»: Հայ պատգամավորը, փորձելով ամեն կերպ հաճոյանալ թուրքական իշխանություններին, գրել է, թե իբրև

Որքան մեծ լինեն համայնքային բյուջեները, այնքան համայնքներում ավելի շատ ծրագրեր կարելի է իրականացնել. Սուրեն Պապիկյան

Սուրեն Պապիկյանը հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել մարզպետների մասնակցությամբ

Երևանի Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցի նախկին տնօրենը վերականգնել է առերևույթ յուրացմամբ պետության պատճառված ավելի քան 6.5մլն դրամի վնասը

2017 թվականի հունվարի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ Երևան քաղաքի Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցում առերևույթ կոռուպցիոն չարաշահումների դեպքի առթիվ: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է, որ Երևան քաղաքի Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցի նախկին տնօրեն Կ․Ս-ն դպրոցում պահակի

Այս ամիս կապույտ հազի հիվանդացության նոր դեպքեր են գրանցվել

Հիվանդների մեծ մասը մինչեւ 1 տարեկաններն են, պատճառը՝ չպատվաստվելն ու թերի պատվաստվելը

«Մեծ պատիվ է զինվորական փորձառությունս ծառայեցնել հայրենիքիս». Դեն Բիլզերյան. (Ֆոտոշարք)

«Շատ կցանկանայի, որ Արցախում պատերազմ չլինի, և ադրբեջանցիները հասկանան և ճանաչեն, որ սա հայկական հող է». ասում է Փոլ Բիլզերյանը:

Վթարային ջրանջատում Գեղարքունիքի եւ Կոտայքի մարզերում օգոստոսի 29-ին

Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 29-ին ժամը 09.00-21.00 կդադարեցվի հետեւյալ բնակավայրերի ջրամատակարարումը. Գեղարքունիքի մարզի՝ Սեւան քաղաքի, այդ թվում Գագարին, Գոմաձոր եւ Ցամաքաբերդ թաղամասերի, Կոտայքի մարզի՝ Ջրառատ գյուղի: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:   Վեոլիա Ջուր ՓԲԸ

Թաթուլ Շուշանյանի, Արայիկ Ներսիսյանի և Արտակ Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը

ՔԿ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու և պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքերի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

Ազատ Դեմոկրատներ կուսակցությունը որոշում է կայացրել չմասնակցել Երևանի ավագանու ընտրություններին

Այսօր տեղի է ունեցել Ազատ Դեմոկրատներ կուսակցության վարչության նիստը, որի ընթացքում քննարկվել են ՀՀ ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես անդրադարձ է կատարվել Երևանի ավագանու ընտրություններին կուսակցության մասնակցության նպատակահարմարության խնդրին։ Ամփոփելով կուսակցության վարչության նախորդ նիստերի և կուսակցության Երևանի տարածքային կառույցների հետ անցկացված քննարկումները, Ազատ Դեմոկրատներ կուսակցությունը որոշում է կայացրել չմասնակցել Երևանի ավագանու

Հանձնաժողովը հորդորում է՝ իր կողմից խմելու ջրի սակագների ճշգրտման վերաբերյալ ցանկացած եզրահանգում կառուցել բացառապես գործող կարգավորումների պատշաճ ուսումնասիրության արդյունքում

ԽՄԵԼՈՒ  ՋՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ  ՄԵԿՆԱԲԱՆՈՂՆԵՐԻՆ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 27.08.18թ. պաշտոնական հրապարակմամբ հանրությանը ներկայացրել էր այն իրավական և փաստական հիմնավորումները, որոնց ուժով խմելու ջրի ոլորտի սակագների ճշգրտման գործընթացում Հանձնաժողովի լիազորությունները կրում են տեխնիկական բնույթ և վերջինիս հայեցողությունն իսպառ բացառված է։ Մինչդեռ, չնայած նշվածին, տարբեր ԶԼՄ-ների ներկայացուցիչներ և այլոք, ցավոք վերստին փորձ են անում

Համերգ Գերմանիայում, նվիրված Երևանի հիմնադրման 2800-ամյակին

Օգոստոսի 27-ին Բեռլինի Մենդելսոնի անվան համերգասրահում Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանի հովանու ներքո կայացավ համերգ` նվիրված Հանրապետության 100-ամյակին և Երևանի հիմնադրման 2800-ամյակին, որը համատեղ կազմակերպվել էր ԳԴՀ-ում Հայաստանի և Իռլանդիայի դեսպանությունների կողմից, Մենդելսոնի անվան երաժշտական ընկերակցության աջակցությամբ: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան Ֆելիքս Մենդելսոնի անվան երաժշտական ընկերակցության նախագահ Թոմաս Լաքմանը և դեսպան Աշոտ Սմբատյանը:

1 կոտրված դեղահաբ և սպիտակ փոշենման զանգված…

Օգոստոսի 28-ին՝ ժամը 12:50-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները երկարատև տեսակցությունից առաջ անձնական խուզարկության են ենթարկել  դատապարտյալ Գ. Գ.-ին: Խուզարկության արդյունքում վերջինիս տաբատի աջ գրպանից հայտնաբերել և առգրավել են պոլիէթիլենով փաթեթավորված 1 կոտրված դեղահաբ և սպիտակ փոշենման զանգված: Հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:   ՀՀ ԱՆ

ՀՅԴ-ն Ռոբերտ Քոչարյանին կսատարի, բայց ոչ` անվերապահորեն

«Կուռքեր չկան, անվերապահ կերպով որեւէ մեկին պաշտպանել ոչ մեկին խորհուրդ չենք տա»

Խմբի աշխատանքը հերթական անգամ խոչընդոտվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների Խմբի անդամները 2018թ. հուլիսի 31-ին այցելել են ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ: Այցելության ժամանակ դիտորդները ցանկացել են հանդիպել կալանավորված անձինք Ռոբերտ Քոչարյանին և Մանվել Գրիգորյանին: Սակայն քրեակատարողական հիմնարկի պետը չի թույլատրել հանդիպել` պատճառաբանելով, որ քննիչի կողմից առկա է արգելանք՝ նշված անձանց հետ տեսակցությունները արգելելու վերաբերյալ: 2018թ.

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհը ժամանակավորապես կփակվի

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական (Մ-6) ավտոճանապարհի 38,450 կմ հատվածում իրականացվող ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 30-ից մինչև սեպտեմբերի 13-ը ներառյալ, նշված ճանապարհահատվածում տրասնպորտային միջոցների երթևեկությունը կդադարեցվի։ Այդ ընթացքում սահմանվում են տրանսպորտային երթևեկության այլընտրանքային հետևյալ երթուղիները. 1.Տարանցիկ բեռնատար ավտոմոբիլների, երթուղային ավտոբուսների և թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար. Ա) Մ4 (Երևան-Սևան-Իջևան) – Մ16 (Ոսկեպար-Նոյեմբերյան)- Վրաստանի սահման ճանապարհահատվածներով Բ) Մ3

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930