Օրվա լրահոսը
Գիշերային ակումբի 34-ամյա տնօրենը ձերբակալվել է 28-ամյա երիտասարդի սպանության կասկածանքով
28-ամյա երիտասարդի և գիշերային ակումբի տնօրենի միջև տեղի է ունեցել վիճաբանություն, ինչը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ մասնակիցների կողմից օգտագործվել է կտրող-ծակող առարկա, որի հետևանքով 28-ամյա երիտասարդը տեղում մահացել է, իսկ ակումբի տնօրենը, կտրած-ծակած վնասվածքներով, տեղափոխվել բժշկական կենտրոն։
Ազգային տարրեր պարունակող հավաքածուների ցուցադրությանն այս տարի, ինչպես և նախորդ տարիներին, մեծ թվով զբոսաշրջիկներ են հետևում
Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրով Հյուսիսային պողոտայում վաղ առավոտից մեկնարկել էր «Երևան ՏԱՐԱԶֆեստ» 4-րդ փառատոնը: Ավանդույթի համաձայն, առաջին հատվածը ցուցահանդես-տոնավաճառն էր, իսկ փառատոնի երկրորդ հատվածում ներկայացվել են դիզայներներ Գևորգ Շադոյանի, Սվետլանա Հակոբյանի և Լիլիթ Մելիքյանի տարազային հավաքածուները: Հավաքածուների ցուցադրությանը հետևել են բազմաթիվ մայրաքաղաքի բնակիչներ, ինչպես նաև մայրաքաղաք այցելած զբոսաշրջիկներ: Նորաձևության ցուցադրությանը իրականացվել
ՀՌՀ Երևանը դատապարտում է ապատեղեկատվություն և ատելության խոսք տարածող աղբյուրների կեցվածքը
Ազգային Ժողովից՝ հստակ գնահատական տալ պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հակաօրինական և հակասահմանադրական արտահայտությանը և քայլեր ձեռնարկել նրան մանդատից զրկելու ուղղությամբ;
Գագիկ Ծառուկյանը պատռել է Գևորգ Պետրոսյանի` մանդատից հրաժարվելու դիմումը
«Որևէ մեկը կարո՞ղ ա մտածի` Գևորգը ծախված է, պատվեր է կատարել»,- «Ծառուկյան» խմբակցության նիստում հարցրել է խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Ներկաները բացասաբար են պատասխանել այդ հարցին: Նիստում քննարկվել է Գեւորգ Պետրոսյանի դիմումը՝ մանդատից հրաժարվելու մասին: Այն չի ընդունվել՝ Ծառուկյանը պատռել է Գեւորգ Պետրոսյանի դիմումը: Հիշեցնենք՝ Գեւորգ Պետրոսյանը մասնավորապես գրել էր. «Իմ անհամաձայնությունը կապված է անձամբ
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Օգոստոսի 7-ի երեկոյան ժամերին, 8-ի գիշերը և երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում, 9-10-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 11-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Օգոստոսի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպների ժամանակ՝ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ: Օդի ջերմաստիճանը
Տոնավաճառների տարածքների վարձակալների հետ քննարկվել են ՀՀ հարկային օրենսգրքում ՓՄՁ-ներին վերաբերող խնդրահարույց դրույթները
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը շարունակում է ՀՀ հարկային օրենսգրքում առկա ՓՄՁ-ներին վերաբերող խնդրահարույց դրույթների վերհանման նպատակով իրականացվող հանդիպումների շարքը։ Օգոստոսի 6-ին հերթական հանդիպումը կայացել է տոնավաճառների տարածքների վարձակալների հետ։ Քննարկումների շարքը շարունակվում է։ Հավաքագրված առաջարկությունները կներկայացվեն Հարկային օրենսգրքի փոփոխություններ նախապատրաստող աշխատանքային խմբին։ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն
ՊԵԿ. Շարունակվում են բացահայտվել նախկին իշխանությունների օրոք արտոնյալ պայմաններում տնտեսական գործունեություն իրականացրածների կողմից հարկերի պակաս հաշվարկման և վճարման դեպքերը
Գրիգոր Բալյանին են պատկանել նաև համանման գործունեություն իրականացրած «Պուլման» ՍՊ ընկերությունը:
Արսեն Թորոսյանը բարձր է գնահատել Վրաստանի հասարակական վայրերում ծխախոտի արգելքը
Անդրադարձ է կատարվել Վրաստանում 2018 թվականի մայիսի 1-ից ուժի մեջ մտած՝ ծխախոտի վերահսկողության մասին օրենքին, որով արգելվում է ծխախոտային արտադրանքի օգտագործումը ցանկացած տիպի հաստատությունում: ՀՀ առողջապահության նախարարը հետաքրքրվել է օրենքի ընդունմանն ու ներդրմանն առնչվող հարցերով:
«Լևի» սանիտարի հետքերով․ Արթիկում վերականգնվել է պետությանը պատճառած 2 մլն 325 հազար ՀՀ դրամի վնասը
Ինչպես տեղեկացել էինք՝ «Արթիկի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ-ում հայտնաբերված չարաշահումների փաստով հարուցվել էր քրեական գործ։ 2018թ. հուլիսի 6-ին ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Արթիկի բաժնում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ «Արթիկի Մոր և Մանկան ԱՊԿ» ՓԲԸ-ի տնօրենը, որպես սանիտար, աշխատանքի է հրամանագրել Արթիկ քաղաքի մի բնակչուհու, որը աշխատանքի չի հաճախել: Նյութերի նախապատրաստման
ՀՀ ոստիկանության պարզաբանումը՝ վնասված 8 ծիրանի ծառերի մասին
Էդգար Ա.-ն սղոցով հատել է ըստ իր հայտարարության` սեփականության իրավունքով իրեն պատկանող, Կոմիտասի պողոտայի թիվ 54/7 հասցեում գտնվող հողամասի թվով 1 և վնասել թվով 8 ծիրանի ծառերը:
Սուրիկ Խաչատրյանի երկու որդիներն էլ զինծառայությունից ազատված են «նևրասթենիա չափավոր արտահայտված» ախտորոշմամբ
Ըստ Գորիսի մեր աղբյուրների՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ընտանիքը հեղափոխությունից հետո մեկնել էր Ֆրանսիա։ Միայն փոքր տղան՝ Տրդատ Խաչատրյանն (լուսանկարում) էր մնացել Հայաստանում՝ «տներին տիրություն» անելու համար։ «Սակայն նա Գորիսի առանձնատանը չէր մնում, մեկ-մեկ էր գալիս, հիմնականում Երեւանում էր մնում»,-նշեց մեր աղբյուրը։ Ըստ նրա, երբ լուրեր էին տարածվել, թե թիրախում Սուրիկ Խաչատրյանի տղան է
Բարձրագույն դատական խորհուրդը որոշեց ՀՀ նախագահին ներկայացնել սնանկության դատարանի դատավորների թեկնածուներին
Սնանկության դատարանը գործելու է 2019 թվականի հունվարի 1-ից:
ՏՄՊՊՀ մոնիթորինգը փաստում է, որ սոցիալական կարևորության հիմնական ապրանքային շուկաներում գնային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել
Մասնավորապես խոսքը վերաբերում է ձեթի, կարագի, կաթնամթերքի, մակարոնեղենի, ձկան, հավի մսի և այլ շուկաներին:
Վերին Լարսում կուտակումների պատճառը՝ 50 տոկոսով աճել է մարդատար մեքենաների, զբոսաշրջիկների՝ անցակետից օգտվելը
Նշենք, որ ռուսական օրենսդրությամբ անցակետում արգելվում է վիդեո և ֆոտո նկարահանումները, ուստի հրապարակված լուսանկարում ներկայացված է ընդլայնված խորհրդակցության փոքր հատվածը: Ռուսական կողմից հանդիպմանը ներկա են եղել բոլոր այն ծառայությունների ներկայացուցիչները, ովքեր պատասխանատու են անցակետում համապատասխան գործողությունների իրականացման համար:
Արտաշատի սահմանապահ ուժերը ձերբակալել են հայ-թուրքական սահմանն անօրինական հատած բանգլադեշցու
Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության Արտաշատի սահմանապահ ուժերը ձերբակալել են հայ-թուրքական սահմանն անօրինական հատած տղամարդու: Նախնական ստուգման արդյունքով պարզվել է, որ սահմանախախտը Բանգլադեշի Ազգային Հանրապետության քաղաքացի է: Նա սահմանված կարգով փոխանցվել է ՀՀ իրավապահ ուժերին: ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության լրատվական ծառայություն
Մանվել Գրիգորյանի գործի շրջանակներում մինչեւ հիմա 2 հարցաքննություն է տեղի ունեցել. «Ժողովուրդ»
Մանվել Գրիգորյանն ապրում է առօրյա, կենցաղային կյանքով համախցեցիների հետ, քննարկումներ են անում։
ՌԱԿ. Բարդուղ Գալստյանն իրավունք չունի օգտագործելու կուսակցության անունն ու խորհրդանշանները
Միաժամանակ ցանկանում ենք տեղյակ պահել ՌԱԿ Սփյուռքի կառույցներին և անհատ ընկերներին, որ վերոհիշյալ անձը, որը քանիցս ապացույցն է տվել իր խարդախ նկարագրի, ուղղակի թե միջնորդավորված ձևով այս օրերին խնդրագրեր է ներկայացնում նյութական օգնություն ստանալու նպատակով, իբր նախընտրական ծախսերի համար, ինչը, բնականաբար, արտոնված չէ և համարվում է հանցագործություն:
Նախարարը անտեղի համարեց պառակտման ոգի սերմանող յայտարարութիւնները. «Ասպարեզ»
Սփիւռքի նոր նախարարին Լոս Անճելըս այցելութիւնը առիթ պիտի ըլլար փոխադարձ ճանաչման: Այս մեր բարդ, բազմաշերտ համայնքը կարճ ժամանակի մէջ պիտի փորձէր հասկնալ, թէ Հայաստանի նոր իշխանութիւնը՝ Սփիւռքի հետ ընդհանրապէս, եւ Արեւմտեան Միացեալ Նահանգներու հայութեան հետ մասնաւորապէս աշխատանքային ինչ ոճ, ինչ ծրագիրներ եւ ռազմավարական ինչ մօտեցում պիտի որդեգրէ: Յամենայնդէպս, այս այցելութեան մասին կարելի է քանի մը
Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար բավարար ձայներ ստացան Արգիշտի Ղազարյանը, Արծրուն Միրզոյանը և Էդգար Սեդրակյանը
Օրենքով սահմանված կարգով՝ ընտրված թեկնածությունները կներկայացվեն Ազգային ժողովին:
Նաիրա Զոհրաբյանը՝ իր դեմ հակաքարոզչության մասին
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իմ դեմ որեւէ հակաքարոզչություն չի իրականացնում: Այս պահին այսքանը: Մնացածին, եթե հարկ լինի՝ կանդրադառնամ ավելի ուշ»
Արսեն Չաքարյանի կյանքի փորձը մեզ սովորեցնում է, թե ինչպես պետք է հավատարիմ մնալ գաղափարին, ճշմարտությանը եւ մարդասիրությանը. ՀՀ նախագահ
Ճաշակելով Հայոց ցեղասպանությունը վերապրածի դառը ճակատագիրն ու իր ժողովրդի վիթխարի կորուստների անամոք ցավը՝ նա իր նման ապատրիդների խմբի հետ կենաց ու մահու կռվի ելավ ֆաշիզմի դեմ, իսկ հետպատերազմյան տարիներին մինչեւ իր մահը պայքարեց հանուն պատմական արդարության վերականգնման:
Ռուբեն Թադեւոսյան. Նախորդ տարի էլ ՀՀԿ-ից 15 հազար մարդ է հեռացվել. «Ժողովուրդ»
Պաշտոնական տվյալներով` ապրիլի 23-ին ՀՀ վարչապետի պաշտոնից ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո մինչեւ օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀԿ-ից հեռացել է 4 հազար 500 հոգի:
Իրան-ԱՄՆ թնջուկը նոր փուլ է մտնում. պատժամիջոցների սաստկացում
Ամերիկայի Միացյալ Նահանգները վաղը հայտարարելու են Իրանի Իսլամական Հանրապետության դեմ նոր պատժամիջոցների մասին։ Այս պատժամիջոցները կկիրառվեն երկու փուլով․ վաղվանից կսահմանափակվեն Իրանի հնարավորությունները արտարժույթի գնման, Իրանի ազգային դրամանիշի՝ ռիալի արտասահմանում փոխանակելու, ոսկով և այլ թանկարժեք մետաղներով առևտրի, մետաղների արտահանման, բարձր տեխնոլոգիաների ներմուծման, նավագնացության ապահովագրման և մեքենաշինության ոլորտներում։ Իրանի նախագահ Ռոհանին այսօր երեկոյան ուղերձով դիմել է իր
Նախարարը Վերին Լարսի անցակետում հանդիպել է վրաց գործընկերներին
Քիչ առաջ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը և Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը Վերին Լարսի անցակետում կարճ հանդիպում են ունեցել վրացի գործընկերների հետ: Նրանք հավաստիացրել են, որ մարդատար յուրաքանչյուր մեքենայի ձևակերպումները տևում են ոչ ավել, քան 2 րոպե, իսկ բեռնատար տրանսպորտային միջոցներինը՝ առավելագույնը 10-15 րոպե (հաճախ ավելի պակաս):
Ու գիտե՞ք հիմա ինչով եմ զբաղված. Գյումրու ոստիկանության հետաքննիչին բացատրություն եմ տալիս. Վահան Թումասյան
Ու գիտե՞ք հիմա ինչով եմ զբաղված: Գյումրու ոստիկանության հետաքննիչին բացատրություն եմ տալիս, թե ինչ հիմքով ենք 3 մանկահասակ երեխաներով մի կիսաքանդ դոմիկում բնակվող ընտանիքին 3 սենյականոց նորակառույց բնակարան նվիրել և բնականաբար աղբանոցների վերածված դոմիկները քանդել և համայնքապատկան տարածքը մաքրել: Կարծես հանցագործություն եմ արել: Հիմա այդ խեղճ ու կրակ ընտանիքի հարազատները, ովքեր դեռևս 20 տարի առաջ
Ինչպես է ՊՆ-ն արձագանքում Սուրիկ Խաչատրյանի որդու՝ բանակում ծառայելու դիմումին
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տրդատ Խաչատրյանի փաստաբան Արմեն Մարտիրոսյանը նամակով դիմել է ՀՀ Ոստիկանապետ Վալերի Օսիպյանին եւ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Հայկ Գրիգորյանին։ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆԸ Պաշտպանության կողմը գտնում է, որ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նշված պարզաբանումը միջամտություն է արդարադատությանը: ՀՀ Դատական օրենսգրքում արձանագրված է, որ պետական
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Արսեն Չաքարյանի ընտանիքին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆրանսիական Դիմադրության շարժման նվիրյալ, Միսակ Մանուշյանի խմբի անդամ Արսեն Չաքարյանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել նրա ընտանիքին, որում, մասնավորապես, ասված է. «Խորը վշտով տեղեկացա ֆրանսիական Դիմադրության շարժման նվիրյալ, Միսակ Մանուշյանի խմբի անդամ Արսեն Չաքարյանի կյանքից հեռանալու մասին: Ցեղասպանությունը վերապրած և Ֆրանսիայի հյուրընկալ հողում երկրորդ հայրենիք գտած Չաքարյանն իր ողջ կյանքը
Նախարար Աշոտ Հակոբյանը Վերին Լարսում զրուցել է հայ վարորդների հետ
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը և Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը Վերին Լարսի անցակետում, որտեղ կարգավորվում է էլեկտրոնային հերթագրումը, հանդիպել և զրուցել են հայ վարորդների հետ, լսել են նրանց դժգոհությունները՝ կապված անցակետի գործունեության հետ: Կուտակումների հիմնական պատճառը, ըստ նախնական տվյալների, զբոսաշրջային հոսքերի ավելացումն է: Անցակետերում առաջնահերթությունը տրվում է
Նման վանդալները կենթարկվեն ոչ թե մինչև երկու ամիս, այլ ՝ առնվազն մինչև 2 տարի ազատազրկման. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
Արաբկիրում հերթական վանդալիզմն է տեղի ունեցել. հատվել է 11 ծիրանենի: Վանդալների համար նախատեսված օրենքը, կարծում եմ, շատ մեղմ է ՝ տուգանք, կամ մինչև երկու ամիս ազատազրկում: Նայեք տեսանյութը և կհասկանաք, որ նման վանդալները պիտի ենթարկվեն շատ ավելի լուրջ քրեական պատասխանատվության: Եվ, որպես ԱԺ պատգամավոր, առաջիկա օրերին ես շրջանառության մեջ եմ դնելու Քրեական օրենսգրքում փոփոխության նախագիծ.
ԱՄՆ դեսպանատունը դատապարտում է ատելության շարժառիթով ցանկացած հանցագործություն. հայ ԼԳԲՏԻ ակտիվիստների վրա հարձակման մասին
ԱՄՆ դեսպանատունը դատապարտում է ատելության շարժառիթով ցանկացած հանցագործություն, այդ թվում օգոստոսի 3-ին տեղի ունեցած բռնություններով ուղեկցված հարձակումը ինը հայ ԼԳԲՏԻ ակտիվիստների վրա: Պետությունը պատասխանատու է բոլոր հայաստանցիների ապահովության և անվտանգության համար: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն


















































