Օրվա լրահոսը
Այն բաժանորդները, որոնք ունեցել են էլեկտրաէներգիայի սահմանված ժամկետից երկար անջատումներ, կստանան ֆինանսական փոխհատուցում
Հեռախոսազրույց ունեցա Հայաստանի Էլեկտրական ցանցեր ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանի հետ և նրան փոխանցեցի բազմաթիվ քաղաքացիների դժգոհությունները վերջին օրերին Երևանի Արաբկիր, Կենտրոն և մյուս վարչական շրջաններում էլեկտրաէներգիայի մասսայական անջատումների վերաբերյալ: Նշեցի, որ բազմաթիվ քաղաքացիներ և տնտեսվարող սուբյեկտներ կրել են մեծ ֆինանսական կորուստներ հոսանքի պարբերական անջատումների պատճառով, և հարկավոր է փոխհատուցել նրանց ֆինանսական կորուստները: Տնօրենը վստահեցրեց,
Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը՝ «ներսի» ու «դրսի» թատրոնների մասին
– Պարոն Ղազանչյան, միակ, եթե չասենք՝ եզակի ռեժիսորն եք, որը մեծ պահանջարկ է վայելում արտասահմանում: Վերջերս էլ Մակեդոնիայում, ուր ձեր առաջին այցը չէր, իրականացրել եք Արիստոֆանեսի «Լիսիստրատե» կատակերգությունը: Կարելի՞ է ենթադրել, որ այս դեպքում մեծ դերակատարում ունի միության նախագահի Ձեր կարգավիճակը: – Ձեր բնորոշմամբ՝ իմ կարգավիճակը եթե չլիներ, հավատացնում եմ՝ ավելի լայն կլիներ գործունեությանս արտասահմանյան
Վթարային ջրանջատում Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում օգոստոսի 7-ին
Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, օգոստոսի 7 -ին՝ ժամը 11.00-16.00 կդադարեցվի Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի՝ 5-րդ զանգվածի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: Վեոլիա Ջուր ՓԲԸ
Դիմում ենք ձեզ առաջարկելով հետին պլան չմղել Շանթ Հարությունյանի եւ ընդհանրապես քաղբանտարկյալների արդարացման գործը. հայտարարություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հարգելի պարոն վարչապետ Թավշյա հեղափոխության ընթացքում, ապա հեղափոխությունից հետո Դուք բազմիցս հայտարարել եք, որ Հայաստանում պետք է բացառվեն այնպիսի արատավոր երեւույթներ, ինչպիսիք են կոռուպցիան, կլանային համակարգը, արդարադատության բացակայությունը, մարդու իրավունքների խախտումները, քաղբանտարկյալների գոյությունը։ Սրանք բոլորն էլ առաջնահերթություններ են, որոնց հաղթահարման համար անհրաժեշտ են հրատապ քայլեր ու ժամանակ։ Բայց թվարկված առաջնահերթություններից մեկի՝ քաղբանտարկյալների
«Երբ Քոչարյանը հայտարարում էր` ես պայքարելու էի, դա նշանակում էր, որ ինքը վերադարձել է քաղաքական դաշտ». Քաղտեխնոլոգ
Ռոբերտ Քոչարյանի շուրջ ընդդիմադիր բեւեռ է ձեւավորվում
Արցախի սոխակը. Լուսինե Աղաջանյան
Արցախի բերդաքաղաք Շուշիի մայր տաճարում՝ տասնամյակների գերությունից ազատագրված Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում մատուցվող պատարագի ժամանակ, տարիներ առաջ աստվածային մի ձայն էր հնչում խորանի խորքից: «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը փորձում էր հասկանալ՝ մա՞րդ է արդյոք երգում, թե՞ ինչ-որ ձայնագրություն է միացված: Արցախցի ընկերը, տեսնելով Նարեկի զարմացական հայացքը, ասաց. «Տեսնո՞ւմ ես այն աղջնակին, որ ղեկավարում
«Կարիք չկա այդպես ջղաձգվելու, տղա է, էլի, թող նստի հիմի». Լեւոն Բարսեղյանը՝ Քոչարյանի մասին
Լեւոն Բարսեղյանն էլ իր հարցադրումներն ունի՝ նախկին իշխանություններին. «Օրինակ, թող պատասխանեն, թե ինչու պիտի Ռոբերտ Քոչարյանը հարցաքննված չլիներ դեպքերից հետո այդ շաբաթվա ընթացքում: Ինչո՞ւ պիտի չլիներ, կապ չի՞ ունեցել այդ ամբողջի հետ: Այսինքն, դուք փեշերդ փռում էիք վրան, հիմա հրավիրել են հարցաքննության, մեղադրանք են ներկայացրել, ի՞նչ մի ողբերգական բան կա: Չեն խոշտանգում իրեն այնտեղ, հացը, ջուրը, զուգարանը ժամանակին տալիս են, գրքեր են տալիս, որ կարդա: Թող կարդա, էլի»:
Շուռնուխում կատարվածի համար պատասխանատվությունը կիսում են հավասարապես թե՛ այն անձինք, ովքեր հարձակում են գործել գյուղի բնակիչներից մեկի մոտ հյուրընկալված երիտասարդների վրա և թե՛ իրավապահ մարմինները. հայտարարություն
Կոալիցիան հայտնում է իր զորակցությունը Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում հարձակման ենթարկված անձանց, բարձր գնահատում իրենց պայքարը իրավունքների պաշտպանության համար և պատրաստակամություն է հայտնում աջակցել ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանության նախաձեռնություններին և պահանջում.
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Օգոստոսի 6-ի երեկոյան ժամերին, 7-8-ի գիշերը և երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում, 9-10-ը շրջանների զգալի մասում, 11-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան` 5-10 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը օգոստոսի 9-ին կնվազի 2-3, 11-ին ևս 3-5
«Հանկարծ սա շարունակվեց, այն աստիճանի կտրուկ ու իրենց համար անկանխատեսելի գործողություններ են լինելու, որ հետո կփշաքաղվեն». Ալումյան
Հայկ Ալումյանն ասաց. «Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի ժամանակ ես իշխանություններին ասե՞լ եմ ինձ ապահովագրեք, որ Սուրիկ Խաչատրյանը կամ մեկ ուրիշը չվիրավորեն կամ չսպառնան, չէ՛, ապահովել են այնպիսի վիճակ, որ ոչ ոք չի համարձակվել: Ես գտնում եմ, որ ես չպիտի դիմեմ, այլ իշխանությունները պետք է ամեն բան ձեռնարկեն»:
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը նվաճել է 5 մեդալ՝ 3 ոսկե և 2 բրոնզե
Ազատ ոճի ըմբշամարտի ՀՀ հավաքականը թիմային հաշվարկում գրավել է 3-րդ տեղը:
Իջեւանի «ՍՕՍ մանկական գյուղի» աշխատողի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
Մեղադրվում է անչափահասների հանդեպ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ
Նախորդ շաբաթ հրդեհների թիվն ավելացել է՝ 350 հրդեհ, որից 204-ը՝ խոտածածկ տարածքներում
Մինչ օգոստոսի 9-ը կպահպանվի արդեն գրանցված ջերմաստիճանը, իսկ հյուսիսային հատվածներում կդիտվեն տեղումներ, սակայն օգոստոսի 9-ից ջերմաստիճանը մի քանի աստիճանով ևս կիջնի, և արդեն հանրապետության ամբողջ տարածքում ժամանակ առ ժամանակ կգրանցվեն տեղումներ:
Բարձր գնահատականի է արժանի մեծ գիտնականի, ազնիվ մտավորականի և ազգային-հասարակական գործչի գործունեությունը. վարչապետի ցավակցագիրը
Հեղինակավոր գիտնականն ու գիտական կազմակերպիչն արժանիորեն վայելում է իր գործընկերների, ուսանողների և ողջ գիտական հանրության սերն ու հարգանքը։
Լարսի ռուսական հատվածում հերթը բեռնատարների մասով՝ 4 կմ, մարդատարների մասով՝ 7-8 կմ
Խնդրում եմ, խուսափեք այդ ճանապարհով Հայաստան ժամանելու տարբերակից, քանի որ երկար պետք է կանգնեք հերթի մեջ
Հայկական թիմը խոցել է հնարավոր 5 թիրախներից 5-ը
Մեր թիմը 12 լավագույնների շարքում զբաղեցրել է 9-րդ հորիզոնականն ու անցել կիսաեզրափակիչ։
«Աստղաթափ» կամ «աստղային անձրև». օգոստոսի 12/13-ի գիշերն ասուպային հոսքի առավելագույն փուլն է
Պերսեիդների ասուպային հոսքի հաջորդ այսպիսի ակտիվությունը կանխատեսվում է
2028թ.-ին։
Դոնալդ Թրամփը՝ ԱՄՆ ներկայիս նախագահը, Քըրքորյանին արքա էր անվանում
Նա պինդ տղա էր, որ լաց էր լինում հուղարկավորությունների ժամանակ, համեստ մարդ, որ գաղտնի հպարտանում էր իր ձեռքբերումներով, բիզնես հանճար, որ արհամարհում էր «Էմ-Բի-Էյ»-ի խորհրդատուներին, համարձակ օդաչու և կինոմագնատ, մոլի խաղացող խաղատներում և Ուոլ Սթրիթում, որը մի գերբնական հմտությամբ նվազագույն ռիսկերով, ամենահավանական ելքի վրա էր խաղագումարը դնում:
Հսկայական է Սերգեյ Համբարձումյանի ավանդը Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում. Վազգեն Մանուկյան
ՀՀ Հանրային խորհրդի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում ականավոր գործչի ընտանիքին, հարազատներին, գիտության ոլորտի ներկայացուցիչներին։
Դատախազը պահանջել է ռուս կնոջ բռնաբարության մեջ մեղադրվողին դատապարտել 3 տարի, 9 ամսվա ազատազրկման
Բռնաբարության մեջ մեղադրվողը եւ ռուս կինը «Պաչիկ» են խաղացել
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է պայմանագրային զինծառայող. Արցախի ՊՆ
Օգոստոսի 5-ին` ժամը 17:30-ի սահմաններում, դժբախտ պատահարի հետևանքով (նախնական տվյալներով` լճում լողանալիս) մահացել է ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 1982թ. ծնված Արմեն Ռաշիդի Հովակիմյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: ԱՀ
Տիգրան Բալայան. «Դա այն կարգի լուրերից է, որոնց մասին սովորաբար ասում են, որ ոչ միայն մեկնաբանության, այլև հերքման կարիք չունի»
Կարծում եմ հենց ինքը պարոն Պողոսյանն է ի զորու լույս սփռել իրեն վերագրվող տեսակետի վերաբերյալ։ Նաև պարոն Օսկանյանը կարող է տեղեկացնել ԱԳՆ մամուլի խոսնակի պարտականություններն իմ վրա դնելու իր որոշման դրդապատճառների մասին
«Խաչեն»-ի ջրամբարում ջրահեղձ է եղել 2 հոգի
Օգոստոսի 5-ին ժամը 17:25-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնից ՃԿԿ տեղեկություն է ստացվել, որ Մարտակերտի շրջանի «Խաչեն»-ի ջրամբարում տեղի է ունեցել ջրահեղձման դեպք, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել Ասկերանի և Մարտակերտի ՇԱԻ բաժինների փրկարարները և ՓՈՒՎ արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման (ԱԱՀՍ) հերթապահ օպերատիվ խումբը: Փրկարարական աշխատանքների արդյունքում՝ «Խաչեն»-ի ջրամբարից՝ ջրահեղձման վայրից մոտ 800
Այսօր մեր բիզնեսը ցանկանում են իրենցով անեն քրեական հեղինակություն ունեցող անձինք. Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին
Բազմիցս դիմումներ ենք ներկայացրել տրանսպորտի, կապի և ՏՏ նախկին և ներկայիս նախարարներին, սակայն իրավիճակը չի փոխվում:
Պետնախարարը ծանոթացել է Քարվաճառ քաղաքը Վարդենիս-Մարտակերտ մայրուղուն կապող ռազմավարական նշանակության նոր ճանապարհահատվածի բարեկարգման աշխատանքներին
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը օգոստոսի 4-ին այցելել է Շահումյանի շրջան, ծանոթացել տեղում իրականցվող մի շարք ծրագրերի ընթացիկ աշխատանքներին և համայնքների ղեկավարների մասնակցությամբ անցկացրել աշխատանքային խորհրդակցություն: Շահումյանի շրջվարչակազմի նորանշանակ ղեկավար Գագիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ պետական նախարարը նախ ծանոթացել է Չարեկտար համայնքում պետբյուջեի միջոցներով կառուցվող դպրոցական շենքի և խմելու ջրի ապահովման համար ջրատարի աշխատանքներին: Պետնախարարը կարևորել
Երեք չեմպիոն ունենք Եվրոպայի առաջնությունում
Հռոմում ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունն ավարտվեց Հայաստանի երեք ոսկե մեդալներով: Վերջինը մրցագորգ մտավ 125 կգ քաշային Հովհաննես Մաղաքյանը, որը ամբողջ վեց րոպե հանդես էր գալիս գրոհողի դերում: Մեր գերծանր քաշայինի ակտիվությունը տվեց իր պտուղը: Վստահ հաղթելով իրենից անհամեմատ բարձր հասակ ունեցող ուկրաինացի Յուրի Իձինսկուն՝ Հովհաննեսն արժանիորեն նվաճեց Հին Աշխարհամասի չեմպիոնի տիտղոսը՝ երրորդ ոսկե
Հայկ Ալումյանը՝ իր հասցեին տարածվող վիրավորանքների մասին
Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ արված ասուլիսից հետո իմ և պարոն Քոչարյանի մյուս պաշտպանների հասցեին համացանցում տարածվում են վիրավորանքներ (ի թիվս այլնի ինձ անվանում են ազգադավ), սպառնալիքներ և անեծքներ: Այս կապակցությամբ կուզեի մի փոքր հետ գնալ, որպեսզի որոշ բաներ պարզ դառնան: 2000-2003 թվականին ես պաշտպանում էի մի զինվորի, ում մեղադրել էին համածառայակցի սպանության մեջ: Այս զինծառայողից
Արշավիր Ղարամյանը՝ Ադրբեջանի ազգային հերոսի նոր հուշաքարի տեղադրման առիթով
Հարգելի հայրենակիցներ, մարտական ընկերներ, զոհված և անհայտ կորած ազատամարտիկների հարազատներ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանի ազգային հերոս համարվող Ալլահվերդի Բագիրովի՝ Ակնայի (նախկինում Աղդամ) տարածքում նոր հուշաքարի (ոչ տապանաքարի) տեղադրումն ու դրա շուրջ ծավալվող իրադարձությունները հասարակության վրդովմունքն են առաջացրել, ցանկանում եմ տեղեկացնել հետևյալը. 2018 թվականի մարտի վերջին խնդրանքով ինձ է դիմել ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը,
Մեր չեմպիոնի կողքին ադրբեջանցին լաց էր լինում
Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում 61 կգ քաշային կարգի ըմբիշների պարգեւատրության արարողության ժամանակ Զավեն Օհանյանը որպես Հայաստանի հպարտ քաղաքացի բարձրացավ չեմպիոնական հարթակին, որից հետո դահլիճում հնչեց Հայաստանի օրհներգը: Արարողության ամբողջ ընթացքում հայ ըմբիշին պարտված եւ արծաթե մեդալի արժանացած Ադրբեջանը ներկայացնող Ինտիգամ Վալիզադան անընդհատ լաց էր լինում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































