Օրվա լրահոսը
Սևանի առանձնահատկությունները, առկա հնարավորությունները, կարիքներն ու առաջնահերթությունները գույքագրելով և ի մի բերելով` մարզպետարանը և համայնքը մշակելու են իրենց հետագա ծրագրերը
Սևանի ավանդույթների վերականգնման ճանապարհին էլ վաղուց մոռացված քանդակների սիմպոզիումը պետք է վերադարձնել քաղաք, տասնամյակներ առաջ, որպես սիմպոզիումի արդյունք` քաղաքի տարբեր հատվածներում տեղադրված բացառիկ քանդակներին շունչ տալ, ինչու չէ, Սևանում ունենալ խորհրդանիշ` Սևանա սիգ արձանի տեսքով, հիմնել ծառուղի քաղաքի կյանքում հետագիծ թողած մարդկանց անունների հիշատակմամբ:
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Օգոստոսի 8-ին` երեկոյան ժամերին, հյուսիսային շրջաններում, 9-10-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 11-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Օգոստոսի 12-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան` 5-10 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ: Օդի ջերմաստիճանը 9-ին կնվազի 2-3, 11-ին` ևս
«Ծառուկյան» խմբակցության 3 պատգամավորներ երաշխավորել են «Սասնա ծռեր» խմբի անդամի համար
Դատարան ներկայացան ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը, Շաքե Իսայանն ու Հակոբ Նազարյանը եւ հաստատեցին՝ ստանձնում են պատասխանատվություն
Անահիտ Բախշյան. Ավագ դպրոցը ՊՈԱԿ-ից դարձավ հիմնադրամ, լավ է, սակայն…
Կարծում եմ շատ ճիշտ կլիներ, եթե այս որոշման նախագիծը դրվեր հանրային քննարկման՝ որպես Պետական ուսումնական հաստատության կազմակերպա-իրավական ՊՈԱԿ ձևից Հիմնադրամի վերակազմավորելու առաջին փորձ ու առնվազն ժամանակին կնկատվեին այն թերությունները, որոնք արդեն առկա են ՀՀ կառավարությ
Գյումրու ամենագեղեցիկ փողոցից այդպես էլ չհաջողվեց հեռացնել ոստիկանությանը
Ինչպես հայտնի է՝ Գյումրու կենտրոնում՝ «Կումայրի» արգելոց-թանգարանի տարածքում գտնվող Ռուսթավելու անվան փողոցում, որը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ դարձավ ամենակոլորիտային ու գրավիչ տեղանքներից մեկը, կառուցվել է ոստիկանության մեկ միլիարդանոց շենքը։ Այս շենքի շինարարությունը սկսվել էր 2015 թվականի մայիսին, այսինքն` այն ժամանակ, երբ պատմական այս փողոցը վերանորոգելու, Գյումրու կենտրոնը տուրիզմի գոտու վերածելու ծրագիր չէր մշակվել։ Երբ
Ուղիղ միացում. Էմին Երիցյանը եւ Արթուր Սողոմոնյանը՝ «Դեմ առ դեմ»
Ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարի հերթական թողարկումը: Հաղորդման հյուրերն են՝ Հայաստանի համայնքների միություն հասարակական կազմակերպության նախագահ Էմին Երիցյանը եւ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության տարածքային կառավարման վարչության պետ Արթուր Սողոմոնյանը: Խոսելու ենք տարածքային համաչափ զարգացման խնդիրներից, հեռավոր եւ սահմանամերձ համայնքներում գործարարության ակտիվացմանն ուղղված նախաձեռնություններից: https://www.facebook.com/aravot.am/videos/2123602064324964/ Հաղորդումը վարում է Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի բաժանորդների 24 տոկոսի հետ հնարավոր չի եղել կնքել մատակարարման պայմանագրեր
Հանձնաժողովն ընդունեց որոշում, որով երկարաձգեց բաժանորդների հետ խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման պայմանագրերի կնքման ժամկետը՝ մինչև 2019 թվականի հունիսի 1-ը:
Գլխավոր դատախազությունը մերժել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու պատգամավորների միջնորդությունը
Գլխավոր դատախազությունը մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների միջնորդությունը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: «Նախաքննության ներկա փուլում պահպանվում են Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման հիմքերը և անազատության հետ չկապված այլ խափանման միջոցի ընտրությունը դեռևս ի զորու չէ երաշխավորել մեղադրյալի պատշաճ վարքագծով
ՀԲՃ-ն առաջարկում է փոքր հիդրոէլեկտրակայանների համար առավելագույն հզորություն սահմանել մինչև 10 ՄՎտ տեղակայված հզորությունը
Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունը այս խնդիրը ժամանակին ուսումնասիրել է և պարզել, որ այս որոշումն ընդունվել է միայն մեկ տնտեսվարողի՝ «ՁՈՐԱԳԵՏ ՀԻԴՐՈ» ՍՊ ընկերության, շահերը սպասարկելու համար, որպեսզի էլեկտրաէներգիայի գնման սակագնի բարձրացման արդյունքում կտրուկ ավելանան նրանց եկամուտները։
Մենք Թուրքիայէն ու Ատրպէյճանէն առնելիք հող եւ հազար ու մէկ իրաւո՛ւնք ունինք, հարիւրամեայ պարտամուրհակնե՛ր ունինք մեր ձեռքին, տալիք բան չունի՛նք. «Ասպարեզ»
Մեր հայրենիքին մէջ, նաեւ քիչ մըն ալ դուրսերը, տակաւին կան մտածողներ, թէ Թուրքիոյ ու Ատրպէյճանին զիջումներ ընելով՝ Հայաստան, Արցախ եւ ընդհանրապէս հայերս կրնանք խաղաղ ապրելու երաշխիքներ ձեռք բերել։ Մէկ խօսքով, չեն գիտեր անողոք պատմութիւնը կամ կը փորձեն ուրիշ կողմ նայիլ… Հազա՛րերորդ անգամ ըլլալով կրկնենք, թէ մենք Թուրքիայէն ու Ատրպէյճանէն ԱՌՆԵԼԻՔ ՀՈ՛Ղ եւ հազար ու մէկ
Կամո Արեյանը նշել է, որ մայրաքաղաքի տարբեր հատվածներում ապօրինի բացօթյա առևտուրը վերջին շրջանում հասել է մեծ ծավալների, և հարկավոր է կտրուկ գործողությունների դիմել
Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների առևտրի պատասխանատուները ոստիկանական խմբերի ուղեկցությամբ օրվա տարբեր ժամերին մայրաքաղաքի տարբեր փողոցներում, մարդաշատ վայրերում, հրապարակներում, այգիներում և պուրակներում ամենօրյա շրջայցեր են իրականացնելու:
Հայաստանը վեր է բարձրանում այն երկրների ցանկում, որոնց օգտատերերն առավել հաճախ են ենթարկվում համացանցի միջոցով վնասաբեր ծրագրերով վարակման փորձերի
Հայաստանը 7-ից 4-րդ տեղն է բարձրացել համացանցից վարակման փորձերի ենթարկված օգտատերերի բաժնի ցուցանիշով
Վերահաստատե´ք Շանթ Հարությունյանի և մյուս քաղբանտարկյալների հարցում ձեր ունեցած դիրքորոշումը. կոչ կուսակցություններին
Կարծում եմ անգամ մեկ քաղբանտարկյալի առկայությամբ ընտրությունների գնալը պետք է վիրավորական լինի յուրաքանչյուր իրեն հարգող կուսակցության համար: Ուստի ԱՐԴԱՐԱՑՈՒՄ ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ քաղաքացիական նախաձեռնության անունից դիմում եմ հատկապես այն կուսակցություններին, որոնք վերջին երկու տասնամյակների ընթացքում արժանապատվորեն պայքարել են իշխանագողության դեմ
Մշտական բնակության վայրը փոխելիս անձը պարտավոր է 7-օրյա ժամկետում գրավոր տեղեկացնել համայնքի տեղական ռեգիստրին
Մշտական բնակության վայրը փոխելիս անձը պարտավոր է 7-օրյա ժամկետում գրավոր տեղեկացնել այն համայնքի տեղական ռեգիստրին, որտեղ գտնվում է նրա նոր կացարանը:
Նախկին բնակիչները պետք է գիտակցեն, որ նոր սեփականատերը ցանկացած պահի կարող է իրենց հանել հաշվառումից, եթե չեն կատարել նոր բնակության վայրի հասցեով հաշվառվելու պարտավորությունը:
Արդյունքում հաշվառում չունենալով կսահմանափակվի քաղաքացու մի շարք իրավունքներ, մասնավորապես, անձնագիր ստանալը կամ փոխանակելը, ՏԻՄ ընտրություններին առաջադրվելը, մասնակցելը և այլն:
Հորդորում ենք ժամանակին կատարել օրենքով սահմանված, նոր բնակության վայրի հասցեով հաշվառվելու պարտավորությունը:
Հանգստյան սեզոնում Սեւանի ափին կտրուկ նվազել է հովեկների եւ զբոսաշրջիկների հոսքը, ըստ տնտեսվարողների՝ պատճառն անհիմն տեղեկություններն ու քայլերն են
Փոխարենը պետության կողմից չի իրականացվում համարժեք ու բավարար քարոզչություն, որպեսզի տնտեսվարող սուբյեկտները չտուժեն տարածվող ապատեղեկատվությունների արդյունքում»,-իրենց պահանջը ներկայացրին տնտեսվարողները եւ վարձակալները:
Յուրի Խաչատուրով. «Ես ասել եմ` ես մեղավոր չեմ». «Ժողովուրդ»
Էլ ի՞նչ եք ուզում, ուզում եք` խոսե՞ք, ձայնս լսե՞ք»,- ասաց Յուրի Խաչատուրովն ու անջատեց հեռախոսը:
Դուք ձեր եռահարկ հայհոյանքներն եք՝ որքան էլ կեղծ բարեսրտության քողի տակ թաքնվեք՝ մի մոռացեք սրա մասին. «Ճամփորդ»
Եվ ամեն անգամ, երբ փորձում եք մարդկանց վիրավորել, հիշեք, որ իրական մարդու հետ գործ ունեք։ Չեք հավանում ինչ-որ բան՝ գրեք ընկերական տոնով, առաջարկեք մի քանի տարբերակ, թե ինչպես կարող է ավելի լավը դառնալ ըստ ձեզ։
Մրցակցե՞լ, թե՞ արարել
Եթե հարցնենք միջին վիճակագրական մարդու՝ «ո՞վ ես դու», նա կա՛մ կտա իր անունը, կա՛մ կասի, թե որտեղ է աշխատում: Շատ մարդկանց պատկերացումը սեփական հաջողության, սեփական ընդունակությունների ու սեփական գրավչության մասին ձեւավորվում է ոչ թե ինքնաճանաչման, այլ ուրիշների հետ համեմատության վրա: Սակայն մարդկության զարգացման հիմքում ընկած է ոչ թե մրցակցությունը, այլ ստեղծելու, արարելու ունակությունը: Ամբողջ աշխարհում
Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ վերաքննիչ բողոքը քննելու է ՀՀ Նախագահի աշխատակազմի նախկին աշխատակիցը. «Ժողովուրդ»
Ինչպես հայտնի է, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ վերաքննիչ բողոքը կքննվի օգոստոսի 9-ին: Այդ բողոքը քննելու է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը: Սակայն մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթին ուշագրավ տեղեկություններ են հայտնի դարձել: Դատավոր Ազարյանը 1998-1999թթ. աշխատել է ՀՀ Նախագահի աշխատակազմում՝ որպես արդարադատության խորհրդի աշխատակազմի գլխավոր մասնագետ: Իսկ այդ
Իշխանութեան ամէնէն ուժեղ, ամէնէն անխոցելի պատասխանը այս վիճակին՝ վստահիլն է առանձնապէս դատարանի անկախ որոշումին. «Ասպարեզ»
Քոչարեանը պիտի պահուի՞ կալանքի տակ՝ յաւելեալ լարուածութեան դուռ բանալով հայ-ռուսական յարաբերութեանց մէջ, թէ Հայաստանի իշխանութիւնները պիտի գտնեն ձեւը ռուսական պահանջներուն ընդառաջելու: Օգոստոս 9ին պիտի ստանանք հայկական պատասխանին ազդանշանը: Հայաստանի եւ Արցախի պատգամաւորներու մեծ խումբի մը միջնորդութիւնը կրնայ «պատուաւոր ելք» մը ներկայացնել հայկական կողմին՝ բեկանելու համար Քոչարեանը կալանքի տակ պահելու վճիռը: Հասկնալի՛ է, որ եթէ կալանքի
Եվրոպա Լիգա. «Փյունիկը» ոչ-ոքի խաղաց «Մաքաբիի» հետ
Օգոստոսի 7-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացավ Եվրոպա Լիգայի երրորդ որակավորման փուլի առաջին հանդիպումը Երևանի «Փյունիկի» և Թել Ավիվի «Մաքաբիի» միջև: Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 0:0 հաշվով: Պատասխան հանդիպումը կայանալու է Իսրայելում օգոստոսի 16-ին: «Փյունիկը» հանդես եկավ հետևյալ կազմով՝ 25.Անդրիյա Դրագոևիչ, 2. Սերոբ Գրիգորյան (67. Սերգեյ Կոլիչև, 68), 11. Մոհամեդ Կոնատե (9. Ռուսլան Կորյան, 66),
Մարզահամերգային համալիրի տանիքում հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել
Օգոստոսի 7-ին, ժամը 21:58-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մարզահամերգային համալիրի տանիքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Արտակարգ իրավիճակների արձագանքման, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը: Հետախուզության արդյունքում հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել: ՀՀ ԱԻՆ
Թուրքիան ճնշում է ոչ մահմեդական առաջնորդների վրա, որպեսզի պնդեն, թե իրենց չեն ճնշում
Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Իմ վերջին հոդվածներից մեկում գրել էի Միացյալ Նահանգների պետքարտուղարության Կրոնական ազատությունների մասին տարեկան զեկույցի մասին, որտեղ նշված էր, որ «Թուրքիայում բոլոր կրոնական խմբերը, բացի սունի մահմեդականներից, տառապում են խտրականությունից և հալածանքներից…. Կրոնական փոքրամասնություններն ասում են, որ շարունակում են դժվարություններ կրել հանրակրթական դպրոցներում պարտադիր [իսլամական] կրոնի դասերից
Հրդեհ Մարզահամերգային համալիրի տանիքում
Օգոստոսի 7-ին, ժամը 21:58-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մարզահամերգային համալիրի տանիքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Արտակարգ իրավիճակների արձագանքման, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: ՀՀ ԱԻՆ
Դեմ առ դեմ. Էմին Երիցյան եւ Արթուր Սողոմոնյան
Օգոստոսի 8-ին ժամը 12. 00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը: Հաղորդման հյուրերն են Հայաստանի համայնքների միություն հասարակական կազմակերպության նախագահ Էմին Երիցյանը եւ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության տարածքային կառավարման վարչության պետ Արթուր Սողոմոնյանը: Խոսելու ենք տարածքային համաչափ զարգացման խնդիրներից, հեռավոր եւ սահմանամերձ համայնքներում գործարարության ակտիվացմանն ուղղված նախաձեռնություններից: Հաղորդման հյուրերին կարող
Պատահար՝ «Քյարքիի» ոլորաններում. կան զոհեր
Օգոստոսի 7-ին, ժամը 16:33-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Պ.Սևակ գյուղից դեպքի «Քյարքիի» ոլորաններ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի 75-րդ կմ-ի աջակողմյան հատվածում բախվել
Կմշակվեն արդյունավետ մեխանիզմներ հանրային գնումներում՝ ուղղված էներգարդյունավետության ու վերականգնվող էներգետիկայի զարգացման ապահովմանը
Այսօր՝ օգոստոսի 7-ին, տեղի ունեցավ հանրային գնումներում էներգարդյունավետության և վերականգնվող էներգետիկայի զարգացումն ապահովող կանոնակարգերի և կարգավորիչ միջոցների վերաբերյալ աշխատաժողով, որի նպատակն էր քննարկել ոլորտին առնչվող խնդիրները և դրանց լուծման հնարավոր տարբերակները, քննարկել բարեփոխումներ իրականացնելու և համապատասխանաբար հանրային քաղաքականությունների մշակման և կիրարկման անհրաժեշտությունը։ Աշխատաժողովը կազմակերպվել է «ՔՀԿ-ները հանուն կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացման (EU4STED)» ծրագրի կողմից,
Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Երևան քաղաքի Խուդյակով-Սաֆարյան խաչմերուկում
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2018 թ. օգոստոսի 8-ին Երևան քաղաքի Մարշալ Խուդյակովի փողոց-Նվեր Սաֆարյանի փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում երթևեկության երկու ուղղություններով գլխավոր ճանապարհ կհանդիսանա Մարշալ Խուդյակովի փողոցը՝ նախկին Մարշալ Խուդյակով-Նվեր Սաֆարյան ուղղության փոխարեն: ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Նախատեսվում է, որ զինծառայողների պարագայում կանխավճարը մեծապես սուբսիդավորվելու է պետական միջոցներով. ԱՀ պետնախարարն ընդունել է Գաբրիել Բալայանին
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն օգոստոսի 7-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանին։ Ջերմ մթնոլորտում անցած հանդիպման ժամանակ զրուցակիցները փոխադարձաբար շնորհավորել են միմյանց ամռան սկզբից նոր պաշտոնների ստանձնման առթիվ։ Պետնախարարի խնդրանքով Գ․ Բալայանը ներկայացրել է Երևանում մշակվող սոցիալական նշանակության հիփոթեքային վարկային ծրագրի տեխնիկական մանրամասները, որի հիմնական շահառու խումբը կազմելու են զինծառայողները։ Նախատեսվում


















































