Օրվա լրահոսը

Քիմիական նյութերի անվտանգ գործածությունը կարգավորող աշխատանքային խմբի աշխատաժողով՝ Հայաստանում

Երևանի «Անի Պլազա» հյուրանոցում «Հայաստան/ՅՈՒՆԵՊ գործընկերություն՝ Հայաստանում քիմիական նյութերի վերաբերյալ օրենսդրության կատարելագործման և արդյունաբերության ներգրավման» ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել քիմիական նյութերի անվտանգ գործածությունը կարգավորող աշխատանքային խմբի աշխատաժողով, որին մասնակցել են աշխատանքային խմբի անդամներ, շահագրգիռ գերատեսչությունների, գիտահետազոտական ինստիտուտների և բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ: Բացման խոսքում բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը նշել է, որ քիմիական

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում 136 միլիարդ եվրոյի խաղադրույք է կատարվել

ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որ Մոսկվայում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում խաղադրույքների ընդհանուր շրջանառությունը կազմել է շուրջ 136 միլիարդ եվրո: Խաղադրույքների միջին շրջանառությունը մեկ խաղում եղել է մոտ 2,1 միլիարդ, իսկ եզրափակիչ խաղի համար, որում Ֆրանսիան հաղթեց Խորվաթիային, 7,2 միլիարդ եվրո: Ընդ որում,  ֆուտբոլասերների մեծ մասը հավատում էր խորվաթների հաղթանակին: ԱԱ 2018-ը անցկացվել

Արտակ Զեյնալյանը՝ փաստաբանների դեմ վիրավորանքի ու զրպարտության սահմանագիծը հատող քննադատությունների մասին

Արդարադատության նախարարությունը հարկ է համարում անդրադառնալ վերջին շրջանում հանրության մեջ տարածում ստացած ատելության դրսևորումներին և վիրավորանքի ու զրպարտության սահմանագիծը հատող քննադատություններին՝ ուղղված որոշ քրեական գործերով որպես պաշտպան ներգրավված փաստաբանների դեմ: Ժողովրդավարական և իրավական պետությունում, որի կառուցմանն են ուղղված բոլորիս համատեղ ջանքերը, իրավաբանական օգնության, այդ թվում՝ քրեական գործով պաշտպանության իրավունքն արդարադատության հիմնասյունն է: Մարդու իրավաբանական օգնություն

Տիգրան Ավագյանը ազատության մեջ է. Արայիկ Պապիկյան

Տիգրան Ավագյանը ազատության մեջ է: Դատարանի որոշմամբ Տիգրանը պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվեց: Նա դատապարտվել էր 2016թ. հուլիսի 20-ին Խորենացի փողոցում զանգվածային անկարգություններ կատարելու և 46 ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար՝ շինծու մեղադրանքով և ակնհայտ ապօրինի դատավճռով: Արայիկ ՊԱՊԻԿՅԱՆ փաստաբան

Ես ունեմ դրա օրինական իրավունքը. Արմեն Աշոտյանը՝ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար ստորագրելու մասին

Որոշ ֆեյսբուքյան գործիչներ և զլմներ անհամբեր սպասում էին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար ստորագրած պատգամավորների անունների հրապարակմանը, որպեսզի նրանց դարձնեն հերթական անձնական հարձակման, զրպարտությունների և անհավասարակշիռ ու ագրեսիվ պահվածքի թիրախ։ Սույնով տեղեկացնում եմ, որ. Ես ստորագրել եմ միջնորդության տակ։ Ես ունեմ դրա օրինական իրավունքը։ Որևէ մեկը չի կարող արգելել ինձ օգտվել իմ ազատություններից և

290 օր  ուշացումով…(ԽԱՊԿ մի հրապարակման կապակցությամբ)

Միայն շատ հարուստ երեւակայություն ունեցող անձը կարող է պնդել, որ մրցույթին հայտ ներկայացնելու ժամկետը 3 ամսով երկարացնելը կարող է սպառնալ խոսքի ազատությանը: ԽԱՊԿ-ի եւ այս հրապարակումից, եւ պարոն Ա. Մելիքյանի վերջին ելույթներից տպավորություն է ստեղծվում, որ նա արհեստական առիթներ է փնտրում իր գլխավորած կառույցը հանրության ուշադրության կենտրոնում պահելու համար: Մեզ համար շատ պարզ նպատակներով, որոնց հետ խոսքի ազատության պաշտպանությունը որեւէ առնչություն չունի:

ՀՀԿ-ն հրապարակել է Ռ. Քոչարյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորություն տված պատգամավորների ցուցակը

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում նշված են այն պատգամավորների անունները, որոնք ստորագրել են Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոփոխելու միջնորդության համար ներկայացված երաշխավորության տակ։ Հայտարարության մեջ նշվում է․ «ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ՝ Գլխավոր դատախազին ուղղված միջնորդությունը ստորագրած «ՀՀԿ» խմբակցության պատգամավորների ինքնությունը պարզելու փորձերն առանձին լրատվամիջոցներում վերածվեցին անհարկի շահարկումների:

Զոհրաբ Մնացականյանն ընդունեց ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի նորանշանակ մշտական ներկայացուցչին (տեսանյութ)

Օգոստոսի 7-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) մշտական համակարգող և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին՝ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի մշտական ներկայացուցչի պաշտոնը ստանձնելու հավատարմագրման նամակների հանձնման կապակցությամբ: Ողջունելով հյուրին՝ նախարար Մնացականյանն ընդգծեց, որ անդամակցությունից ի վեր Հայաստանն ակտիվ մասնակցություն է ունեցել ՄԱԿ-ի տարբեր ծրագրերում, և հանձնառու է կազմակերպության հետ

Արտյոմ Մխոյանը ներկայացրեց հիմնարկի նորանշանակ պետին

Օգոստոսի 7-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակազմին ներկայացրեց հիմնարկի նորանշանակ պետ, արդարադատության փոխգնդապետ Խաչիկ Հարությունյանին: Ծառայության պետը հիմնարկի ղեկավարումը ստանձնելու առիթով շնորհավորեց նորանշանակ պետ Խ. Հարությունյանին ՝ մաղթելով արդյունավետ և ժամանակի պահանջներին համընթաց աշխատանք: Արդարադատության փոխգնդապետ Խ. Հարությունյանը շնորհակալություն հայտնեց իրեն ցուցաբերած վստահության համար և հավաստիացրեց, որ

Գալուստ Սահակյանի որդիների երազած շենքը Գյումրիում արդեն տեր ունի

Գյումրու կենտրոնում՝ Ջիվանու փողոցում գտնվող Գալուստ Գյուլբենկյանի անվան հիվանդանոցի նախկին շենքը, որի վրա հանրապետության մեծահարուստներից շատերը աչք ունեին, նույնիսկ քաղաքի պաշտոնյաներից շատերը պնդում էին, որ Գալուստ Սահակյանի որդիներն էին ուզում այն ձեռք բերել ու հյուրանոց կառուցել, կառավարության որոշմամբ՝ անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով հատկացվել է Շիրակի մարզի երկրագիտական թանգարանին։ Նման որոշում կայացնելու համար հիմք ծառայել էր

Այս տարի բանկերը միլիարդով ավելի հարկեր են վճարել

Գրեթե բոլոր խոշոր բանկերը նախորդ տարվա համեմատությամբ ավել հարկ են վճարել

Պետնախարարը հանդիպել է Արցախում գործունեություն իրականացնող առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների ներկայացուցիչներին

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն  օգոստոսի 7-ին հանդիպել է Արցախում գործունեություն իրականացնող առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Հանդիպմանը մասնակցել են նաև ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը, «Արցախի ներդրումային» հիմնադրամի գլխավոր տնօրեն Արտակ Միրզոյանը, «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամի տնօրեն Տիգրան Ծատրյանը։ Հանդիպման սկզբում, ողջունելով հյուրերին, Գ․ Մարտիրոսյանը կարևորել է ֆինանսական ոլորտի դերն ու նշանակությունը

Քրեական գործ է հարուցվել ոստիկանության պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու փաստով

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված ծառայողական քննության նյութերի հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ` ոստիկանության պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ: Մասնավորապես, տեղեկություններ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության Քանաքեռ-Զեյթունի պահպանության բաժնի պաշտոնատար

Նիկոլ Փաշինյանը և Թիմուր Ուրազաևը քննարկել են հայ-ղազախական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին: Վարչապետը կարևորել է հայ-ղազախական հարաբերությունների հետագա զարգացումը և համոզմունք հայտնել, որ դեսպանի ակտիվ գործունեությունը կնպաստի երկկողմ կապերի ընդլայնմանն ու խորացմանը տարբեր ոլորտներում: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի ու Ղազախստանի հարաբերություններում առկա է լավ մթնոլորտ և հավելել, որ այն կնպաստի երկու երկրների

«Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի պահաբաժիններում ապօրինի հատվել է 1301  հատ ծառ. հարուցվել է քրեական գործ  

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացված լայնածավալ քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել՝  «Հայանտառ» ՊՈԱԿ «Ստեփանավանի անտառտնտեսության» մասնաճյուղի պահաբաժիններում տեղի ունեցած ապօրինի ծառահատումների վերաբերյալ. հարուցվել է նոր քրեական գործ: «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մի շարք աշխատակիցների կողմից առերևույթ պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքերի առթիվ ՀՀ ՔԿ ՀԿԳ

Ընտրացուցակներում չպետք է լինեն մահացած մարդկանց անուններ. Վալերիյ Օսիպյան (տեսանյութ)

Օգոստոսի 6-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ենթակա ստորաբաժանումների ղեկավար կազմի հետ: Խորհրդակցության նպատակն էր ևս մեկ անգամ հստակեցնել, թե որոնք են ոստիկանության գործողությունները Երևան քաղաքի ավագանու ընտրություններին ընդառաջ, ինչպես և ընտրությունների ժամանակ: Վալերիյ Օսիպյանը նշեց, որ բավական աշխատանք կա անելու: Նա հիշեցրեց ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տարածած

Վանաձորում փորձել են երեխա առեւանգել (ֆոտոշարք և տեսանյութ)

Քիչ առաջ Վանաձորի Իսահակյան 1 նրբանցք 13 շենքի բակից մի կին փորձել է առեւանգել նույն թաղամասի բնակիչ 10-ամյա աղջկա: Նշված կինը նույն նպատակով երեկ էլ մոտեցել է թաղամասի մեկ այլ երեխայի. «Ես երեկ ժամը 2-ի կողմերը փոքր թոռնիկիս հետ խանութ գնացի: Խանութից դուրս գալիս փողոցի մոտ տեսա մի կին, մեծ թոռնիկիս հետ խոսում է: Մոտեցա,

Հայոց ցեղասպանությունը ժխտող պատմաբանը հեռացել է ազգայնական կուսակցության շարքերից

Կազմակերպված մամուլի ասուլիսում վերոնշյալ անձինք չեն հայտնել, թե ինչ պատճառով են լքում նորաստեղծ կուսակցության շարքերը։ Նրանց խոսքերով, իրենք որևէ խնդիր չեն ունեցել կուսակցության նախագահ Մերալ Աքշեների հետ։

Հայաստան–Ադրբեջան սահմանի մոտ` Ադրբեջանում երկու քաղաքացի պայթել են ականի վրա

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ 14-ամյա Էլգյունի ոտքը հեռացրել են, իսկ 24-ամյա Էլշադի վիճակը նորմալ է։

Արցախցի պատգամավորները միջնորդում են փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ օգոստոսի 7-ին միջնորդություն-խնդրանք են ներկայացրել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին՝ Արցախի առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը փոխարինելու ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով՝ հաշվի առնելով Ռոբերտ Քոչարյանի մատուցած ծառայությունները ԱՀ և ՀՀ պետականաշինության գործում: Անուշ ՂԱՎԱԼՅԱՆ Արցախի Ազգային ժողովի նախագահի մամուլի

Ձերբակալվել են ՀՀ ՊՆ Արարատի մարզի զինվորական կոմիսարիատի Մասիսի բաժանմունքի պետը, զինկոմիսարիատի նախկին աշխատակիցը և բժիշկ-մասնագետը

ՀՀ ազգային անվտանգության ծառայության օպերատիվ ստորաբաժանումների կողմից անցած ամիս­ների ընթացքում ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցա­ռում­­ների ար­դյուն­քում բացահայտվել ու վնասազերծվել են կայուն հանցավոր խմբեր, որոնցում ընդգրկված միջ­նորդները, կազմակերպիչները, զինկոմիսարիատների գործող և նախկին պաշ­տոնատար անձինք, բժշկա­կան կենտրոնների աշխատակիցները, որ­պես կաշառք ստացած գումարների դիմաց, իրա­կա­նաց­րել են զորակոչիկներին պար­տադիր զինվորական ժամկետային ծառայությունից ապօրինի հիմքե­րով ազատելու կամ տարկետումներ տրամադրելու, ծառայության մեջ

Ընտանեկան, սոցիալական նպաստներ, հրատապ օգնություն, մարդասիրական օգնություններ ստանալու համար պետք է ներկայացնել նոր փաստաթղթեր

2018 թվականի օգոստոսի 7-ից ուժի մեջ է մտնում ՀՀ կառավարության 2014 թ․-ի հունվարի 30-ի «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 145-Ն որոշումը։ Որոշման համաձայն՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվելու և այդ համակարգով իրականացվող ծրագրերից օգտվելու (ընտանեկան, սոցիալական նպաստներ, հրատապ օգնություն, մարդասիրական օգնություններ և այլն) համար դիմող ընտանիքը այսուհետ պետք է ներկայացնի

Շարմազանովն ու Կոպիրկինը կարեւորել են հարաբերությունների խորացումն ինչպես երկկողմ, այնպես էլ ՀԱՊԿ-ի եւ ԵԱՏՄ-ի շրջանակներում

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն օգոստոսի 7-ին ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռուսական հարաբերություններին առնչվող հարցեր: Խորհրդարանի փոխնախագահը կարեւորել է երկու երկրների դաշնակցային հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը տնտեսական, քաղաքական, հումանիտար, ռազմական եւ մշակութային ոլորտներում: Այդ համատեքստում հատուկ անդրադարձ է կատարվել միջխորհրդարանական փոխգործակցությանը: Զրուցակիցները կարեւորել են հարաբերությունների խորացումն ինչպես երկկողմ,

Արայիկ Բաղդադյան. «Այսօրվա երիտասարդ ըմբիշներից մի քանիսը կարող են հայտնվել Տոկիոյի օլիմպիական խաղերում»

Արայիկ Բաղդադյանն ասաց. «Մենք նման խնդիր չունենք: Ադրբեջանցիները մեզ համար մրցակից են միայն գորգում»:

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկը նոր պետ ունի

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հրամանով՝ «Արմավիր» ՔԿՀ-ի պետ է նշանակվել փոխգնդապետ Խաչիկ Հարությունյանը։ ԱՆ Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ, արդարադատության մայոր Նոնա Նավիկյանը հաստատեց այս տեղեկությունը: Խաչիկ Հարությունյանը նախկին պետ Տիգրան Նավասարդյանի տեղակալն էր եւ նրա ազատումից հետո նշանակվել էր պետի ժամանակավոր պաշտոնակատար։ Քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանը երեքշաբթի «Արմավիր» ՔԿՀ-ում էր։ Նշենք, որ

Առողջապահության նախարարը Մերի Մարգարյանի մահվան գործով հանձնաժողով է ձեւավորելու

Դատաբժշկական փորձաքննությունը պետք է հստակեցնի, թե որոնք են Մերի Մարգարյանի մահվան պատճառները եւ ովքեր են մեղավոր նրա մահվան համար

Ամուլսարի պահապանները՝ փոխվարչապետին. «Չենք տեսնում այս հարցում ՀՀ նոր կառավարության հանձնառության արդյունքները»

Մենք չենք կարող հանդուրժել, որ մեր ուժերը վատնվեն, հարցի լուծումը ձգձգվի մինչև ընտրությունները, այնուհետև տարբեր պատճառաբանություններով փորձ արվի «ազատվել» մասնավոր ընկերության համար խոչընդոտ համարվող «խնդրահարույց» քաղաքացիներից։

Գաբրիել Ղազարյան. «Ազգային ֆեդերացիաները չպետք է հույսը դնեն միայն պետության աջակցության վրա»

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Գաբրիել Ղազարյանն այսօր լրատվամիջոցների հետ հանդիպմանը ներկայացրեց նախարարության իրականացրած ծրագրերը՝ ուղղված ինչպես բարձր նվաճումների սպորտին, այնպես էլ՝ տարբեր տարիքային խմբերի ու խավերի հետ տարվող զանգվածային ֆիզկուլտուրայի եւ առողջ ապրելակերպի ուղղությամբ կատարվող աշխատանքներին: Գաբրիել Ղազարյանն անդրադարձավ նաեւ առկա խնդիրներին, որոնք գլխավորապես կապված են հանրակրթական դպրոցներում ֆիզիկական կուլտուրա առարկայի դասավանդման մակարդակին,

«Թող գնան ու կարդան Աստվածաշունչ, որ մարդկությունը առաջացել է Ադամից եւ Եվայից, ոչ թե Ադամից ու Պողոսից». Գեւորգ Պետրոսյան

Մեր հարցին՝ ձեր գրառման տակ երբ մեկը գրում է՝ «Դրանց քարով խփելն էլ ա քիչ, Գեւորգ ջան, տենց կոպիտ բաները կասես իրար հետ կանենք» ու դուք «լայք» եք դնում, դրանով նաեւ բռնությանը չեք սատարո՞ւմ՝ Գեւորգ Պետրոսյանը պատասխանեց. «Գիտեք ինչ, հիմա մարդը ասենք թե իր լեքսիկոնը ունի, ես հո չեմ մտնի ամեն գրառման տակ գրեմ՝ քարով խփելն արգելվում է»:

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930