Օրվա լրահոսը
«Կառավարիչը կգա․․․ թիվը կտեսնի, իրենից էլ կհարցնեք»․ ՀԷՑ տնօրենի ԺՊ-ն՝ Ռոմանոս Պետրոսյանի աշխատավարձի մասին
«Թույլ տվեք ինտրիգը պահել»։ Այսպես պատասխանեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատարը՝ լրագրողի հարցին, թե որքա՞ն աշխատավարձ է ստանալու Հանրային ծառայությունները կարագվորող հանձնաժողովի կողմից ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ նշանակված ՔՊ-ական Ռոմանոս Պետրոսյանը։ «Կառավարիչը կգա․․․թիվը կտեսնի, իրենից էլ կհարցնեք», – ասաց Դավիթ Ղազինյանը։ ՀԾԿՀ որոշմամբ՝ Ռոմանոս Պետրոսյանը կստանա այնքան աշխատավարձ, որքան սահմանված է ՀԷՑ տնօրենի համար։ Ընթերցելով
Ն.Գ. ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանը մասնակցեց Կանադայում հավատարմագրված կին դեսպանների՝ Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ կայացած հանդիպմանը
Կանադայում ՀՀ դեսպանության ՖԲ էջից տեղեկանում ենք. Հուլիսի 16-ին, դիվանագիտության ոլորտում կանանց միջազգային օրվա շրջանակներում, Ն.Գ. ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանը մասնակցեց Կանադայում հավատարմագրված կին դեսպանների՝ Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ կայացած հանդիպմանը։ Միջոցառումը տեղի ունեցավ Կանադայում Սաուդյան Արաբիայի դեսպանության նախաձեռնությամբ։ Հանդիպման ընթացքում մասնակիցները հնարավորություն ստացան բազմաթիվ հարցեր ուղղելու Կանադայի արտաքին գերատեսչության ղեկավարին ներկա համաշխարհային
«Այն, որ մեր երկրում անմեղության կանխավարկածը վերցրել ու աղբն են նետել, դա արդեն բոլոր գիտեն…». Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ՖԲ գրառումը. Իշխանական քարոզչությունը Բագրատ Սրբազանի թեման աստիճանաբար վերածում է ահասարսուռ մի պատմության, որտեղ կա բարի իշխանություն և արյունարբու ընդդիմախոսներ: Այն, որ մեր երկրում անմեղության կանխավարկածը վերցրել ու աղբն են նետել, դա արդեն բոլոր գիտեն, բայց այն ֆանտաստիկ երևակայությունն ու այլասերված միտքը, որը քաղաքական իշխանությունն ու իրավապահ համակարգն
Միջազգային ատյաններում սա քննվելու է հումորով․ ՀԷՑ տնօրենի ԺՊ-ն՝ կառույցի պետականացման մասին
«Մենք բողոքարկումներ անելու ենք, բայց ֆինանսական մասով՝ Սամվել Կարապետյանն է որոշելու՝ ինչպես վարվի»։
«Ինչ կլինի Հայաստանի հետ, եթե Աստված մի արասցե, Նիկոլ Փաշինյանի «ազատագրումը» իրականացվի նաեւ Վեհարանի նկատմամբ». Հենրիխ Դանիելյան
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանը «Հայելի» ակումբում, անդրադառնալով վերջին ասուլիսում Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե 2018 թվականին Հայաստանն ազատագրվել է, թվարկեց, թե ինչ է կատարվել դրանից հետո Հայաստանում եւ ինչ կլինի, եթե այդ չակերտավոր ազատագրումը, Աստված մի արասցե, իրականացվի նաեւ Վեհարանի նկատմամբ: «Փաշինյանի «ազատագրումից» հետո Հայաստանի Հանրապետությունը կորցրեց Արցախը: Փաշինյանի «ազատագրումից» հետո 5000 եւ ավելի
Լևոն Արոնյանը հաղթեց աշխարհի երկրորդ շախմատիստ Հիկարու Նակամուրային
Լաս Վեգասում ընթացող «Freestyle Chess Grand Slam Tour» Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի քառորդ եզրափակիչում Լևոն Արոնյանը հաղթեց աշխարհի երկրորդ շախմատիստ Հիկարու Նակամուրային: Կիսաեզրափակիչում Լևոն Արոնյանը կմրցի Արջուն Էրիգաիսիի հետ։ Եզրափակիչ անցնելու համար միմյանց դեմ կմրցեն նաև Ֆաբիանո Կարուանան և Հանս Մոկե Նիմանը։ Կիսաեզրափակչի առաջին խաղը կմեկնարկի հուլիսի 18-ին՝ Հայաստանի ժամանակով 22:00-ին: Հիշեցնենք, որ նախորդ օրն
Եթե քաղաքական չէ, ինչո՞ւ է ՀԷՑ կառավարիչ նշանակվել ՔՊ կարկառուն ներկայացուցիչ․ ՀԷՑ-ի տնօրենի ԺՊ
«Եթե պրոցեսը քաղաքական չի, ինչո՞ւ է նշանակվում կառավարիչ իշխող քաղաքական թիմի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկը՝ չունենալով որեւէ մասնագիտական փորձ, մեկ օր անգամ չաշխատելով այս ընկերությունում»։ Նման հարց է հնչեցնում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ՔՊ-ական Ռոմանոս Պետրոսյանին ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ նշանակվելու կապակցությամբ։ Ղազինյանն ակնարկեց, որ իշխանությանն անհրաժեշտ են
«84-ի ամառը» ֆիլմը առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում
Այսօր դահլիճի հուզմունքից հասկացանք, որ արձագանքը դրական է. մեզ համար կարեւոր էր հույզեր փոխանցելը: 80-ականներն աշխարհի լավագույն ժամանակաշրջանն է եղել, եւ այդ տարիներին անդրադառնալը շատ հետաքրքիր էր: Կերպարներն, ըստ իս, լիովին համապատասխանում են այդ տարիների ոգուն:
ՀԷՑ-ում մամուլից են իմացել իրենց դեմ վարչական վարույթի ու հնարավոր նոր կառավարչի մասին. «Փաստինֆո»
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում մամուլից են տեղեկացել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից ՀԾԿՀ ներկայացված դիմումի հիման վրա իրենց դեմ վարչական վարույթ հարուցելու մասին։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ՀԷՑ մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանն ասաց, որ այս պահի դրությամբ սպասում են հանձնաժողովի պաշտոնական որոշմանը, ինչից հետո միայն կկարողանան քննարկել իրենց հետագա քայլերը։ «Մեզ չեն տեղեկացրել Ձեր
Սանտեխնիկին տարել էին, որ ի՞նչ անեին. Մելիքյանը՝ «ահաբեկչության նախապատրաստման» գործի ամենատարօրինակ կտորի մասին
Ահաբեկչության նախապատրաստման համար կալանավորված 18 ամյա երիտասարդի առողջական խնդիրները սրվել են. ահազանգում է պաշտպանը
Ռուբեն Հակոբյանին բերման են ենթարկել (թարմացված)
Հայ ազգային ճակատի տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք. Քիչ առաջ ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն է բերման ենթարկվել քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը, ով վերջին շրջանում խիստ քննադատության է ենթարկում Նիկոլ Փաշինյանին: Ավելի ուշ @ArmeniaSputnik-ին ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են, թե՝ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչ հնչեցնելու համար: ՀՀ
«Կարգապահական վարույթ հարուցելու հաղորդումներ են ներկայացվել դատավորներ Կարապետյանի և Դանիելյանի դեմ». փաստաբան
Փաստաբան Արամ Վարդեւանյանի ՖԲ գրառումը. Հարգելի գործընկերներ, Հունիսի 18-ից Սամվել Կարապետյանը կալանավորված է: Կալանավորված է հունիսի 17-ին հրապարակավ ներկայացված հաշվեհարդարի խոստման, գլխավոր դատախազի հաղորդման և դատավոր Արտակ Կարապետյանի ակնհայտ ապօրինի որոշմամբ: Պատճառը պարզապես մեր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողքին լինելն է, պաշտպանելն է և քաղաքական հետապնդումը: Հիշեցման կարգով՝ իրավունքի հետ նվազագույն աղերս չունեցող կալանքի որոշման
Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Վեհափառ հայրապետը յուրահատուկ ձևով կիսում է Գևորգ Ե Սուրենյանց Ամենայն Հայոց կաթողիկոսի ճակատագիրը
Վեհափառը նույնպես չի նահանջի այն ուժի առաջ, որը սպառնում է հաշվեհարդար տեսնել հայ ժողովրդի ու նրա ազգընտիր Հայրապետի հետ, չի՛ նահանջի, քանի որ օծվել է այն Սրբալույս Մյուռոնով, որով օծվել է Գևորգ Ե Սուրենյանց Ամենայն Հայոց հայրապետը, ում 1918 թվականին ազգային ուժերն ու զինվորականները անվտանգությունից ելնելով խնդրում էին հեռանալ Մայր Աթոռից։
Ռոմանոս Պետրոսյանին բարձր աշխատավարձ կվճարվի ոչ թե պետության, այլ ՀԷՑ-ի կողմից
ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին ՀԷՑ-ի գործող գլխավոր տնօրենի աշխատավարձին հավասար աշխատավարձ կվճարվի. տեղեկանում ենք ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումից: ՀԾԿՀ որոշման մեջ մասնավորապես նշված է. «ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարչի վարձատրության չափ սահմանել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի վարձատության չափը: Ժամանակավոր կառավարչի գործունեության դիմաց վարձատությունն իրականացվում է լիցենզավորված անձի հաշվին` հանձնաժողովի նախագահի սահմանած չափով»:
Վճարումն ավարտած քաղաքապետարանը սկսել է ոռոգման ցանցի համար խրամատներ փորել և նոր խողովակաշարով չաշխատող համակարգն աշխատեցնելու փորձեր անել
Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցություն անդամ Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը Օրերս, կրկին Դավթաշենի պուրակում էի։ Փաստացի, հուլիսի 4-ին վճարումն ավարտած (1մլն 140հազ դոլարից ավել) քաղաքապետարանը, հուլիսի 9-ից՝ մեր կողմից խնդիրը բարձրաձայնելուց հետո, սկսել է ոռոգման ցանցի համար խրամատներ փորել և նոր խողովակաշարով չաշխատող համակարգն աշխատեցնելու փորձեր անել, ինչի մասին խոսեցին նաև զրուցարաններում նստած երևանցիները (արած
«Այդ ճանապարհը, որը պետք է Հայաստանին բերեր տարեկան մի քանի միլիարդ դոլարի օգուտ, հիմա եթե կես միլիարդով վարձով տրվի, կառավարությունը կասի՝ վայ, ինչ լավ է»
«Մարդիկ չեն խոսում ամենակարեւորի մասին՝ այս ամենը, ինչ կա՝ եւ Եկեղեցու նկատմամբ վերաբերմունքը, եւ տեղի ունեցած պատերազմը, եւ Հայաստանի միջազգային վարկի անկումը, եւ քաղաքացիների նկատմամբ սկսված տնտեսական տեռորը հետեւանք են այն բանի, որ Սահմանադրության փոփոխության ուղղությամբ ոչ մի քայլ չարվեց»։
Լրագրող Լիլիթ Աղեկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. Զարուհի Փոստանջյան
«Այսինքն` «կամակատար մենթ», «սրիկա լակոտ» արտահայտությունները քննիչների և դատախազների համար պահանջված «գործիքներ են», մարդկանց հանիրավի մեղադրելու համար»:
Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսորների հորինած նոր բառը ցույց է տալիս ժող. նվագարանների ամբողջությունն ու դրա գոյության կենցաղավարությունը մեզանում
Մատենագիտության ցանկում տեղադրել ենք Աստվածաշունչը, նկատելով աղերսներ Սուրբգրային էջերում տեղ գտած և հայոց մեջ անցյալում ու ներկայում տարածված որոշ նվագարանների միջև:
«Ֆեդերացիան մեծ ջանքեր է ներդրել վոլեյբոլի մինչև 16 տարեկան տղաների Եվրոպայի առաջնությունը Հայաստան բերելու և այն լավագույնս անցկացնելու համար»
Հայաստան կժամանի 500 մարզիկ, կանցկացվի 60 հանդիպում․
Մեղադրյալների մի մասը չի մասնակցել խափանման միջոցի վերաբերյալ նիստերին, քանի որ ՆԳՆ ուղեկցող գումարտակի կողմից չեն բերվել դատարան. քննարկում
2025 թ. հուլիսի 17-ին կազմակերպել ենք քննարկում՝ «ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի և Հակակոռուպցիոն դատարանի կողմից քննվող գործերի շրջանակներում կալանք և տնային կալանք խափանման միջոցների կիրառման պրակտիկայի ամփոփում» թեմայով։ Քննարկմանը ներկայացրել ենք 2024 հուլիս-նոյեմբեր ամիսների ընթացքում իրականացված թվով 101 դատական նիստերի մշտադիտարկման և Դատալեքս տեղեկատվական համակարգում հրապարակված 2024 թվականին հրապարակված 147 որոշումների ուսումնասիրության
Ինչո՞ւ պետք է Ադրբեջանն իր երկաթուղու կառավարման սուվերեն լիազորությունները փոխանցի արտաքին ինչ-որ ընկերության. Թոֆիգ Զուլֆուգարով
Նույն տրամաբանությամբ Սյունիքի մարզը՝ Մեղրին ՀՀ տարածքի մաս է կազմում՝ միջազգայնորեն ճանաչված, ինչո՞ւ պետք է տեղ որևէ երրորդ կողմ կանգնի։
Կյանքից հեռացել է Հայաստանի ամերիկյան համալսարանի պատվավոր նախագահ, վաստակավոր մանկավարժ, բարերար դոկտոր Հարություն Արմենյանը
Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) համայնքը խորը վշտով տեղեկացնում է, որ կյանքից հեռացել է պատվավոր նախագահ, նախկին հոգաբարձու, դասախոս, վաստակավոր մանկավարժ, սիրված ընկեր և բարերար՝ դոկտոր Հարություն Արմենյանը։ Դոկտոր Արմենյանը 14 տարի նախագահել է Հայաստանի ամերիկյան համալսարանը՝ հիմնարար վերափոխումներով լի մի շրջան, որի ընթացքում նա թողել է մնայուն ժառանգություն, ինչի շնորհիվ ձևավորվել է Համալսարանի հետագա ուղին
Արաբկիրի նախկին ղեկավար Արամ Ազատյանն ազատ արձակվեց
«Փաստինֆո». Դատարանն Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավար Արամ Ազատյանի խափանման միջոց տնային կալանքը փոփոխել է՝ որպես խափանման միջոց սահմանելով վարչական հսկողությունը, գրավը և բացակայելու արգելքը: Հիշեցնենք, որ Արամ Ազատյանը ձերբակալվել էր գնումների ընթացքում պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառք ստանալու և փաստաթղթեր կեղծելու կասկածանքի համար: Դատաքննության ընթացքում նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով։
Իռլանդիայի խորհրդարանում առաջարկ է ներկայացվել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին
«Ազգային ճակատ». Իռլանդիայի խորհրդարանում առաջարկ է ներկայացվել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին։ «People Before Profit», «Solidarity», «Sinn Féin», Սոցիալ-դեմոկրատները և Աշխատավորական կուսակցությունը հանդես են եկել համատեղ նախաձեռնությամբ, որը կոչ է անում՝ 🔷ճանաչել Հայոց ցեղասպանությունը, 🔷մասնակցել 110-րդ տարելիցի պետական մակարդակով, 🔷ճանաչման կոչ հղել այլ կառավարություններին, 🔷 Հայոց ցեղասպանությունն ընդգրկել դպրոցական ծրագրերում՝ պատմական ճշգրիտ ներկայացմամբ, 🔷 հաստատել միջազգային
«Ինչո՞ւ ենք մենք թշնամի ստեղծում՝ ի դեմս Վրաստանի»․ Թաթուլ Մանասերյան
Ըստ Թաթուլ Մանասերյանի՝ երկրի ղեկավարն առաջին հերթին անկեղծության լուրջ դեֆիցիտ ունի իր իրարամերժ վարքով։
Ադրբեջանն անտեսել է Մոսկվայում կայանալիք ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու հրավերը
«Ազատություն». Ադրբեջանն անտեսել է Մոսկվայում կայանալիք ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու հրավերը, այս մասին հայտնում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ նիստին ԱՊՀ նիստերին սովորաբար մասնակցում է երկրի փոխվարչապետ Յագուբ Էյուբովը։ «Որոշման պատճառը Եկատերինբուրգում տեղի ունեցած վերջին իրադարձություններն են, անցյալ տարվա վերջին ռուսների կողմից խոցված AZAL ինքնաթիռը և այդ հարցերը լուծելու ռուսական
ՄԻԵԴ-ն արձանագրել է՝ ՀՀ-ն չի ապահովել զինծառայող Տիգրան Վարյանի կյանքի իրավունքի պատշաճ պաշտպանություն
ՀՔԱՎ. 2024 թվականի հունիսի 4-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրեց ՄԻԵԿ 2-րդ և 13-րդ հոդվածների խախտում Տիգրան Վարյանի գործով՝ հաստատելով, որ Հայաստանի Հանրապետությունը չի ապահովել զինծառայողի կյանքի իրավունքի պատշաճ պաշտպանությունն ու արդյունավետ քննություն նրա մահվան հանգամանքների շուրջ։ ՄԻԵԴ վճռի հիման վրա Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացրել է բացառիկ վերանայման բողոք՝ պահանջելով բեկանել նախորդ դատական
Փաստաթուղթ, որն Ադրբեջանի ղեկավարության կողմից ուղղվել է Սամվել Շահրամանյանին՝ Արցախի ԱԺ ներկայացնելու և ընդունելու պահանջով. Ռոման Երիցյան
ԱՀ նախագահն ընդունել է հրամանագիր Արցախը լուծարելու վերաբերյալ՝ քաջ գիտակցելով, որ ի տարբերություն հռչակագրի՝ այն որևէ իրավական ուժ չի ունենալու և հետագայում ճանաչվելու է անվավեր
Սա ուղիղ նշանակում է, որ քննիչի նկատմամբ քրեական հետապնդում պետք է սկսվի ու ինքը գնա բանտ». Ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի երթի մասնակցին 3 օր ապօրինի են անազատության մեջ պահել
Ըստ նրա՝ պատրաստվում են ֆինանսական փոխհատուցում պահանջել պետությունից, ապօրինաբար Ալեքսանյանին անազատության մեջ պահելու համար. «ՀՀ բյուջեից պետք է փոխհատուցում տրվի: Դատական պրակտիկայով ամեն օրը 200.000 դրամ է: Ալեքսանյանի դեպքում ընդհանուր կազմում է 600.000 դրամ
«ՖԻԲԱ-ն իր լիակատար աջակցությունն է հայտնում Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիային և հաճելիորեն տպավորված է մրցաշարի անցկացման որակից»
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսային և գործադիր տնօրեն Կամիլ Նովակին, որոնք Հայաստան են ժամանել բասկետբոլի Եվրոպայի Մ20 տարեկանների Բ դիվիզիոնի առաջնությանը հետևելու նպատակով: Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը և Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Նազարյանը: Ողջունելով հյուրերին՝ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն


















































