Օրվա լրահոսը
Նույնասեռականության դեմ ատելության կոչերի հայցի վերաբերյալ ՄԻԵԴ-ը հարցեր է ուղարկել Հայաստանին
Փաստաբանները պարզաբանում են, թե ինչու են դիմել ՄԻԵԴ՝ ընդդեմ Հայաստանի:
Թուրքիայի վարչապետն Ադրբեջանում. «Կարգավորման գործընթացում պետք է ճնշում գործադրվի»
Ադրբեջանում գտնվող Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հարցազրույց է տվել Ադրբեջանի պետական հեռուստաընկերությանը (AZTV)։ Թուրքիայի վարչապետն անդրադարձել է Խոջալուի դեպքերին, ղարաբաղյան հակամարտությանը և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին։ Խոջալուի մասին մասնավորապես ասել է. «ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն և բոլոր միջազգային կազմակերպությունները ընդունել են Հայաստանի կողմից իրականացված մեծ կոտորածը։ Ցանկացած պայմաններում մենք Ադրբեջանի կողքին ենք լինելու։ Ադրբեջանի ինքնիշխանության բոլոր իրավունքները
«Քաղաքացիական պայմանագիրն» ապրիլի 3-ին հանրահավաք եւ երթ է կազմակերպելու
Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 07.03.2018 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել ՀՀ քաղաքացիներ Արփինե Դավոյանի և Վահագն Հովակիմյանի իրազեկումը՝ ս.թ. ապրիլի 3-ին ժ.18.00-22.00 Ազատության հրապարակում հավաք և հավաքի ընթացքում՝ ժ.20.00-ին Ազատության հրապարակ-Սայաթ-Նովայի պողոտա-Հանրապետության փողոց-Թումանյան փողոց-Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ։ Երևանի քաղաքապետարան
Ռուսական եկեղեցին վրդովվել է հայ հոգևորականի հայտարարությունից
Ռուսաստանի ուղղափառ եկեղեցու Սինոդալ բաժնի ներկայացուցիչ Վախթանգ Կիպշիձեն Զատկից առաջ միլիոնավոր հավատացյալների «աղոթող վիճակի անընդունելի խախտում» է որակել Երուսաղեմի Հայոց Սուրբ Յակոբեանց միաբանության հոգևորական, Սամուել Ծայրագույն Վարդապետ Աղոյանի հայտարարությունն այն մասին, թե Սուրբ կրակը «երկնքից չէ, այլ վառվում է կանթեղից»։ Կիպշիձեն նշել է, որ Ռուսական եկեղեցու ներկայացուցիչների մոտ նման դիրքորոշումը միայն ափսոսանք է առաջացնում, հատկապես
ՀՀ արտահանման կառուցվածքը 2017թ.
2017 թվականին ՀՀ համախառն ապրանքաշրջանառությունը աճել է շուրջ 26,86%-ով՝ կազմելով 6,4 մլրդ դոլար: Միևնույն ժամանակ, արտահանումն աճել է 25,2%-ով՝ առաջին անգամ հատելով 2 մլրդ դոլարի սահմանագիծը, իսկ ներմուծումը՝ 27,8%-ով՝ կազմելով գրեթե 4,2 մլրդ դոլար: Արտահանման կառուցվածքը Արտահանման ապրանքային կառուցվածքում էական փոփոխություններ չեն գրանցվել: Առաջատար է հանքահումքային արտադրանքը, որը կազմում է ամբողջ արտահանման մոտ 31%-ը կամ
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Մարտի 15-ի ցերեկը, 16-ին, 17-ի գիշերը շրջանների զգալի մասում, 17-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, մարտի 15-16-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 18-20-ը կբարձրանա 5-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և
Ինչո՞ւ են Հայաստանի ուսուցիչները խուսափում իրենց խնդիրների մասին բաց խոսել եթերում. «168 ժամ»
Հետաքրքիր էր, որ խոսող ուսուցիչներից մեկին ցույց էին տալիս թիկունքից, մյուսի որովայնի հատվածն էին ցույց տալիս, երրորդի՝ ոտքերը։ Այսինքն՝ ուսուցիչները չէին ցանկանում, որ իրենց դեմքը եթերում երևա։
Փարաջանով. արվեստագետի կյանքի հայտնի ու անհայտ էջերը
Սերգեյ Փարաջանովը (Սարգիս Փարաջանյանց) հայ կինոռեժիսոր է, ով ստեղծել է համաշխարհային ճանաչման արժանացած ֆիլմեր՝ «Մոռացված նախնիների ստվերները» (1964), «Սայաթ-Նովա» կամ «Նռան գույնը» (1969), «Լեգենդ Սուրամի ամրոցի մասին» (1985), «Աշուղ Ղարիբ» (1989): Ֆիլմերում ներկայացված են Կովկասի կենցաղավարությունը, կոլորիտն ու մշակույթն առհասարակ։ Փարաջանովի թանգարանը հիմնադրվել է 1988-ին։ Երեւանում ամենաշատ այցելություններ ունեցող մշակութային կառույցներից մեկն է: 1988-ի աղետալի
Կառավարությունն առաջարկում է ընտրական օրենսգրքից հանել լրատվամիջոցների համար սահմանափակումները
Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է ՀՀ կառավարության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում եւ մի շարք այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: Կառավարության ներկայացուցիչ, արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանի (լուսանկարում) խոսքով, առաջարկվող նախընտրական քարոզչության սահմանափակումները վերաբերում են նաև հանրային ծառայողներին, առողջապահական կամ բժշկական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների,
Հրազդանի ոստիկանապետը հերքում է, թե ծեծի են ենթարկել՝ պահանջելով հայտնել, թե ովքեր են իրենց ծեծի ենթարկել. «Ժողովուրդ»
Այդ ժամանակ, երբ նրան բերում են բաժին, հարցնում են, թե ինչ է եղել, տալիս է, ոստիկանի քիթը ջարդում է։ Ինքը օրինական պահանջներին չի ենթարկվել, դրա համար կալանավորվել է՝ ՀՀ քննչական կոմիտեում դիմադրության հատկանիշներով հարուցված քրեական գործով։
Վարչապետը խախտումներ է նկատել. նպաստների վրա էլ են արգելանք դրել
Վարչապետը հանձնարարեց տեխնիկական խնդիրները վերացնել
Ալեքսանդր Ռար. ԱՄՆ նոր պետքարտուղարը շատ ավելի հեռացած կլիներ հարավկովկասյան խնդիրներից և Ղարաբաղյան հակամարտությունից. «168 ժամ»
Անդրադառնալով հարավկովկասյան ուղղությամբ ԱՄՆ քաղաքականության հնարավոր փոփոխությանը՝ Ալեքսանդր Ռարն ասաց, որ Թիլերսոնը բավականին ներգրավված դիրքորոշում ուներ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, և նրա Պետքարտուղարության օրոք ԱՄՆ դիվանագիտական ներգրավվածությունը Ղարաբաղյան հակամարտության բանակցություններին փոփոխություն չկրեց։ «Բայց կարծում եմ, որ նոր պետքարտուղարը շատ ավելի հեռացած կլիներ հարավկովկասյան խնդիրներից և Ղարաբաղյան հակամարտությունից, հաշվի առնելով այս ամենի ուղղությամբ ԱՄՆ նախագահ Թրամփի
Երեւան-Թբիլիսի-Մոսկվա եռանկյունու ուշագրավ խաղը
Թե ինչով կպսակվեն Թբիլիսիի ջանքերը, եւ արդյոք Մոսկվան համարժեք կարձագանքի՞ վրաստանյան իշխանությունների ձգտումներին ու փորձերին՝ ցույց կտա ժամանակը:
Կնոջ լուռ տառապանքի մեջ հասարակությունն առանձնացնում եւ կարեւորում է նրա «հայ կին» լինելու «մեծագույն շնորհը». «Հրապարակ»
Հարցազրույց «Նաիրի» բժշկական կենտրոնի կլինիկական հոգեբան, հոգեթերապեւտ, հոգեբանական գիտությունների թեկնածու Քրիստինա Գալստյանի հետ – Հայ տղամարդիկ մեկնում են արտագնա աշխատանքի՝ թողնելով ընտանիքը: Որքանո՞վ է արտագնա աշխատանքը նպաստում արտամուսնական կապերի առաջացմանը: Տան տղամարդը մեկնում է արտագնա աշխատանքի հաց վաստակելու ակնկալիքով, բայցեւ վտանգում է ողջ ընտանիքի միասնականությունը: Երբ ընտանիքն ամբողջական չէ, կենսասոցիալական խնդիրներին ավելանում են հոգեմարմնական խնդիրները, որոնք առավել
Ինչ չէր կարելի ՀՅԴ-ական Մինասյանին, կարելի է, նույնիսկ խրախուսելի է Սուրեն Կարայանի դեպքում. «Ժողովուրդ»
Սուրեն Կարայանին վարչապետը ո՛չ նկատողություն է անում, ո՛չ էլ առանձնապես որեւէ կարեւոր պահանջ ներկայացնում։ Բայց Կարայանը շարունակում է արտոնություններ տրամադրելու գործընթացը նույն ոճով, առանց շեղումների։
ՀՀ արտգործնախարարն ու Դանիայի պետքարտուղարի տեղակալը հանգամանալից մտքեր փոխանակեցին Հայաստան-Եվրամիություն համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ
Մարտի 14-ին պաշտոնական այցով Կոպենհագեն ժամանած Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Դանիայի կառավարության պետքարտուղարի արտաքին քաղաքականության հարցերով տեղակալ Մայքլ Ստարբակ Քրիստենսենին: Հանդիպմանը քննարկվեցին հայ-դանիական հարաբերությունների զարգացմանն առնչվող մի շարք հարցեր: Անդրադարձ արվեց քաղաքական երկխոսության ակտիվացմանը, տնտեսական կապերի աշխուժացմանը։ Հայաստանի արտգործնախարարն ու Դանիայի պետքարտուղարի տեղակալը հանգամանալից մտքեր փոխանակեցին Հայաստան-Եվրամիություն համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ: Էդվարդ Նալբանդյանն ու
Ոստիկանությունից փոխհատուցում պահանջող ցուցարարի հայցի քննությանը Ֆինանսների նախարարությունը երրորդ անձ է ներգրավվել
2018 թ. մարտի 14-ին ՀՀ Վարչական դատարանում շարունակվեց ցուցարար Տարոն Սիրադեղյանի հայցի քննությունը: Վերջինս 2014 թ․ հունիսի 23-ին մասնակցել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի վարչական շենքի մոտ կազմակերպված հավաքին և ենթարկվել վարչական ձերբակալման: ՀՀ Վարչական դատարանի վճռով վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո 2017 թ. փետրվարի 24-ին ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց ցույցի ընթացքում
ԱԳՆ-ի կողմից տրված տեղեկանքն է նման որակումների առիթ հանդիսացել. «Ժողովուրդ»
Թյուրիմացություն է տեղի ունեցել եւ ասելով, թե չի եղել, ես եւ իմ գործընկերները վիրավորել ենք Գերագույն խորհրդարանի մեր պատվիրակներին դրանով զուտ այն պատճառով, որ մեզ տրված տեղեկանքի մեջ չի եղել, ես ներողություն եմ խնդրում իրենցից։
2016 թ. ապրիլը միգուցե հենց այսպիսի ուղերձների բացակայության հետեւանք էր. «Հայկական ժամանակ»
Ուշագրավ է, որ ադրբեջանական զորավարժություններին զուգահեռ տանկային վարժանքներ են մեկնարկել Արցախում։ Իհարկե, դրանք իրենց ծավալով զիջում են ադրբեջանական զորավարժություններին, բայց վարժանքների միայն փաստը բավարար մեսիջ է հակառակորդին հասկացնելու, որ հայկական կողմը ձեռքը պահում է զարկերակին։ 2016 թ. ապրիլը միգուցե հենց այսպիսի մեսիջների բացակայության հետեւանք էր։ Սակայն, որքան էլ նմանատիպ մեսիջները բավական լինեն բանակի զգոնությունը փաստելու
Բանակը դեմ է թմրամիջոցների օգտագործման ապաքրեականացմանը. «Հայոց Աշխարհ»
Քրեական օրենսգրքի նախագծի շուրջ երեկ կազմակերպվել էր կլոր սեղան-քննարկում։ Հետաքրքիր խոսակցություն ծավալվեց արարքների քրեականացման ու ապաքրեականացման հարցի ու, մասնավորաբար, զինվորական հանցագործություններից երկուսի՝ վիրավորանքի եւ թմրամիջոցների օգտագործման ապաքրեականացման շուրջ: Այս կապակցությամբ զրուցեցինք ՊՆ իրավաբանական վարչության պետի տեղակալ ԱՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԻ հետ։ –Աշխարհում թմրամիջոցների օգտագործման ապաքրեականացման միտում կա, բայց որքանո՞վ է ճիշտ թմրամիջոցի օգտագործումը քրեորեն հետապնդելի արարք չհամարել
«Հստակ պատկերացնում ենք ինչպես պետք է անենք, որպեսզի քաղաքացին ավելի վստահ լինի, որ ինքն օգտվում է ավելի անվտանգ սննդից». ՀՀ վարչապետ
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր մասնակցել է սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախաձեռնությամբ կազմակերպված «Անվտանգ սնունդ. թվային լուծումներ» համաժողովի բացմանը: Վարչապետը նշել է, որ 2018 թվականին սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրը կրում է «Դարձնենք թվային շուկան ավելի ազնիվ» խորագիրը, որը համապատասխանում է մեր երկրում ձևավորվող թվային օրակարգին: «Կարծում եմ,
Խոսրովի անտառ արգելոցում նախորդ տարվա օգոստոսի 12-ին բռնկված հրդեհի վերաբերյալ հարուցված քրեական գործը կարճվել է. «Հայկական ժամանակ»
Կարելի է եզրակացնել, որ հրդեհն ամենայն հավանականությամբ առաջացել է չոր խոտի ինքնաբռնկումից։
Խորհրդակցական մարմնի անդամներն հանդես եկան նախագահին կամ վարչապետին կից զինանիշագիտական (հերալդիկայի) խորհուրդ ստեղծելու առաջարկությամբ
Վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականով ՀՀ մշակույթի նախարարի ձևավորած խորհրդակցական ժամանակավոր մարմինը մշակում է միասնական ընդհանուր պարտադիր չափորոշիչներ, որոնցով կառաջնորդվեն Հանրապետության մարզերն ու քաղաքներն իրենց խորհրդանիշերը, ձևաթղթերը, անհատականացման մյուս միջոցները ստեղծելիս: Մշակույթի նախարարի ձևավորած վերոհիշյալ մարմնի առաջին նիստում արձանագրվել էր, որ իսկապես գործ ունենք խայտաբղետ պատկերի, երբեմն՝ աղաղակող սխալների հետ: Պատեհ առիթից օգտվելու և իրավիճակը շտկելու
«96 թվականին ԱԺ-ի ճաղերը մենք կոտրեցինք». Սուրեն Սարգսյանի անդրադարձը ներքաղաքական զարգացումներին
Ըստ էության, երկրում տիրող քաղաքական իրավիճակը և բարոյահոգեբանական մթնոլորտը շատ ավելի հին պատմություն և խորը արմատներ ունեն: Մենք, տարիներ շարունակ, հարմարվել ենք, ձեռքներս թափ տվել շրջապատող անօրինական երևույթների ու անբարո գործիչների ուղղությամբ՝ մինչև սուտն ու կեղծիքը, քաղաքական առ ու ծախը հասել են մեզնից յուրաքանչյուրին: Ասել կուզե՝ այն, ինչ ունենք, մեր անտարբերության հետևանքն է: Եվ այնքան
Համաձայնության չեն գալիս գործողությունների հարցում՝ ինչ անել, որպեսզի դեմ չգնան դաշինքի կողմից հայտարարված այն սկզբունքին, որ ժողովրդին չեն տանելու պարտության. «Հրապարակ»
«Ելք» դաշինքում Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու գործընթացը կանխելուն ուղղված ճանապարհային քարտեզի շուրջ քննարկումները կձգվեն մինչեւ շաբաթվա վերջ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացրած գործողությունների ծրագրի շուրջ դեռեւս կոնսենսուս չկա։ Նախօրեին «Ելք» խմբակցությունում այդ թեմայով տեղի ունեցած քննարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանին չի հաջողվել փարատել դաշնակիցների մտահոգությունները եւ ընդունելի դարձնել 14+4-օրանոց խաղաղ պայքարի գործողությունների իր ծրագիրը։ Ի դեպ, ծրագիրը
Քննարկվել է Հայաստան-Վրաստան նոր բարձրավոլտ գծի կառուցման նախապատրաստական աշխատանքների ընթացքը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի շահագործման հուսալիության և արդյունավետության բարձրացմանն ուղղված տեխնիկական հանձնաժողովի ընդլայնված նիստ, որը վարել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանը: Քննարկվել է Հայաստան-Վրաստան նոր բարձրավոլտ գծի կառուցման նախապատրաստական աշխատանքների ընթացքը: Հավանության է արժանացել ծրագրի ֆինանսավորող` գերմանական KfW բանկի հետ համատեղ ընտրված «Ֆիխտներ» խորհրդատվական ընկերության հետ իրականացված քննարկումների արդյունքում ձևավորված
Կարելի է կարծել, թե՝ եթե հանկարծ «Ելքը» ելավ երթի կամ հանրահավաք հրավիրեց, ուրեմն՝ վե՛րջ, աշխարհը շուռ է գալու. «Հայոց աշխարհ»
«Ելք» դաշինքի կուսակցությունների միջեւ իրենց հետագա համատեղ պայքարի ձեւաչափի շուրջ քննարկումներն արդեն համեմատելի են խաշ կամ հարիսա պատրաստելու հետ: Հիշեցնենք, քննարկման հիմնական առարկան վերաբերում է այն հանգամանքին, թե վարչապետի պաշտոնում նախագահ Սերժ Սարգսյանի հնարավոր առաջադրման դեպքում «Ելքը» ինչպես է պատկերացնում իր պայքարը, ինչպես իրենք են ասում՝ վերարտադրության դեմ: Քննարկվող տարբերակներն էլ առանձնապես բազմաթիվ չեն: «Ելք»-ականների
«Արմենիկումի» փուչիկը վերջնականապես պայթեց. կլինիկան փակվում է, դեղի ճակատագիրն անհայտ է. «Ժամանակ»
«Արմենիկում» բուժհաստատության հետագա գործունեությունը անհայտ է։ Առողջապահության նախարարության որոշմամբ՝ 2018 թվականի մասով ֆինանսավորումը դադարեցվելու է։ Այս խնդրի հետ կապված Հանրային խորհրդի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովում, մարտի 13-ին, քննարկում է եղել։ Քննարկվել է «Արմենիկում» կլինիկական կենտրոնի հետագա ճակատագրի, «Արմենիկում» դեղամիջոցի հեռանկարների և ՀՀ առողջապահության նախարարության կողմից կենտրոնին տրվող պետական ֆինանսավորման դադարեցման և կենտրոնի հնարավոր փակման
Գլենդելի գլխաւոր պողոտաներից մէկը կ՛անուանակոչուի «Արցախ». «Ասպարեզ»
Գլենդելի քաղխորհրդի անդամները՝ քաղաքապետի գլխաւորութեամբ, Մարտի 13ի նիստում միաձայն քուէարկեցին քաղաքի գլխաւոր պողոտաներից մէկն «Արցախ» անուանակոչելու օրինագծի օգտին: Ըստ այդմ, Ուիլսոն եւ Հարվըրդ փողոցների մէջտեղում ձգուող Մերիլենդը կ՛անուանափոխուի Արցախի Հանրապետութեան պատուին: «Սա պատմական օր է, այսօր մենք կերտում ենք ապագայի պատմութիւնը: Արցախը ռազմավարական կարեւոր նշանակութիւն ունի համայն հայութեան համար, եւ մենք այս որոշումը նաեւ նուիրում
Ապրիլի 1-ից հետո ՀՀ-ԵՄ համաձայնագրի դրույթները կդրվեն ժամանակավոր կիրառման մեջ
«ԵՄ Արեւելյան գործընկերության երկրների հետ մենք քննարկում ենք բարեփոխումների ընթացքը,-ասում է ՀՀ փոխարտգործնախարարը


















































