Օրվա լրահոսը
«Շմայսը զանգել է Ալեն Սիմոնյանին եւ ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներ հնչեցրել». Փաշինյանն ահազանգում է
Նա ասաց, որ սա արդեն որերորդ դեպքն է. «ՀՀԿ-ի անդամները որոշել են մեզ քուչի կռվի մե՞ջ ներքաշել: Այս հարցը պետք է պատասխան ստանա: Եթե մտածում եք, որ այդ սադրանքներով ինչ-որ բանի կհասնեք, մեր քաղաքակիրթ դեմքին եւ ինչպես ասում են մեր փողկապներին եք խաբնվում, իմացեք, որ ցանկացած մարտահրավեր մենք կընդունեք»:
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Փետրվարի 16-ի ցերեկը, 17-ին, 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-ին, 19-ի գիշերը շրջանների զգալի մասում, 19-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում անձրևի տեսքով։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, ցերեկը
«BMW-ի ֆառը էժանացել է, բայց մեր քաղաքացիները BMW-ի ֆառ չեն ուտում». ԱԺ-ում ամոթանք են տալիս կառավարությանը
Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Ինչպե՞ս է լինում, որ ՌԴ-ում բենզինի գինն աճում է 8 տկոսով, մեզ մոտ՝ 30 տոկոսով, թող բենզինի «Դոն Կառլեոնեները» բացատրեն»:
Մալայզիայում սինգապուրյան «Շչելկունչիկն» արգելել են, հայաստանյանը՝ ոչ
Կան երկրներ, որտեղ նախապես հայտարարված արտիստների կամ խմբերի հյուրախաղերը իշխանությունները չեղյալ են հայտարարում: Օրինակ, Մալայզիայի իշխանությունները ժամանակին հրաժարվել են ընդունել ամերիկացի ճանաչված երգչուհի Էրիկա Բադին միայն այն պատճառով, որ մամուլում հայտնվել են նրա լուսանկարները, որտեղ երգչուհու մարմինը «գեղեցկացնող» դաջվածքների կողքին եղել է «Ալլահ» գրառումը: Կամ՝ դարձյալ Մալայզիայում չի կայացել Սինգապուրի Պարի թատրոնի Չայկովսկու «Շչելկունչիկ» բալետային
Դեղատանը կեղծ թղթադրամ է իրացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու 20.000 ՀՀ դրամ անվանական արժեքով թղթադրամ կեղծելու և իրացնելու դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ 2018 թվականի հունվարի 30-ին հաղորդում է ստացվել առ այն, որ հունվարի 25-ին Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում գործող
«Առաջին ծիծեռնակը»՝ Գառնուց
Ո՛չ ապօրինություններին Այո՛ օրինական ջրօգտագործմանը Գառնիի ձորից ստացված տեղեկատվությունը խիստ արդիական էր, ուրախալի ու ոգեւորիչ միաժամանակ: Դրա համար էլ որոշվեց այն անմիջապես ներկայացնել հասարակությանը: Խոսքը ապօրինությունների դեմ պայքարի մասին է, որը կրկնակի կարեւորություն է ձեռք բերում ընթացիկ սակավաջուր տարում: Այդ հիմա է, որ ջրի անբավարարություն մեզանում չի նկատվում: Բաց գալու են շոգերը, եւ եթե ոռոգման
«Այդպես չհուզվեք, թե բյուջեում փող չկա, փող չկա՝ լավ չեք աշխատում». Բոստանջյանը՝ իշխանությանը
Փաշինյանն ասել էր, որ ապրանքները իրականում թանկացել են ոչ թե 2,6 տոկոսով, այլ՝ 21,9: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանն ասաց, որ ինքը զուսպ սպառող է եւ թանկացումը զգում է, որ ոչ թե 21,9 տոկոս է, այլ՝ 40 եւ ավելի. «Հիմա վիճակը վատ է երկրում, ի՞նչ եք առաջարկում, ասում եք սոցիալական խավին աջակցենք, ինչո՞վ, 1000 դրամ տա՞նք: Դա ամենաողորմելի ինստիտուտն է, աջակցությունը վերջանում է 1000 դրամով»:
«Իգլա»-ի գործով կարեւոր անձը հաստատեց՝ զենքը չի բերվել Վրաստանից, այլ եղել է Էջմիածնի իր տանը
Պատերազմի ժամանակ հայրս մեծ օգնություն է ցուցաբերել…այն ժամանակվանից մնացել էր «Իգլա»-ն՝ Էջմիածնի իմ տանը
Երազանք, որը դարձել է իրականություն
Կամ՝ Արթուր Խուդոյանը կինոաշխարհի մասին Դեռ դպրոցական տարիքից Արթուր Խուդոյանը դերասան Մհեր Մկրտչյանի մեծ երկրպագուն էր: Երեւի հենց դա էր պատճառը, որ այդ տարիքից երազում էր դերասան դառնալու մասին: «Մի օր ես եւ քույրս քայլում էինք «Կինո Երեւանի» մոտակայքում եւ ականատես եղանք, թե ինչպես է նկարահանվում «Հայրիկ» ֆիլմը: Առաջին անգամ ես տեսա կինոխցիկ, լուսարձակներ, մի
Փետրվարյան ապստամբության 97-րդ տարեդարձն է. Ժիրայր Սեֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի համատեղ նամակը
Անանց և անուրանալի է թրքաբոլշևիկյան գաղութային համակարգի դեմ այդ ապստամբության նշանակությունը: Եթե Սարդարապատյան ընդվզումը վերածնեց Հայոց պետականությունը, ապա Փետրվարյան ընդվզումը, նույնիսկ պարտված լինելով, պահպանեց դրա հաջորդ վերածննդի լիցքն ու ռեսուրսը: Լեռնահայաստանի աննկուն ոգորումի հետ միասին այն թրքաբոլշևիկյան համակարգին ստիպեց ընդունել, որ մենք արժանապատվություն ունենք, ուստի նաև ունենք Հայրենիքի ու պետականության իրավունք: Փետրվարյան ապստամբությունը նաև ցույց
Տավուշի սահմանամերձ գյուղերի խնդիրներն առաջնահերթ ուշադրության կենտրոնում են. Պաշտպանի այցի արդյունքները (տեսանյութ)
ՀՀ Տավուշի սահմանամերձ գյուղեր Մարդու իրավունքների պաշտպանի այցերի հիման վրա լուծվում են նաև բնակիչների բարձրացրած խնդիրները: Մասնավորապես, Պաշտպանի աջակցությամբ Ոսկեպար համայնքի բնակչի՝ զինված ուժերում ծառայող որդին ենթարկվել է քթի միջնապատի անվճար վիրահատության, իսկ մյուս որդուն տրամադրվել է ուսման վարձի լրացուցիչ զեղչ: Լուծվել է նաև ՀԽՍՀ խնայբանկում Բաղանիսի բնակչի ներդրած ավանդի փոխհատուցման հարցը: Մանրամասները՝ տեսանյութում. Հայաստանի
«Իսկապես ազնվագույն անձնավորություն էր նա». նորանկախ Արցախի առաջին ղեկավարն այսօր կդառնար 59 տարեկան
Այսօր` փետրվարի 16-ին, Արցախի Գերագույն խորհրդի առաջին նախագահ, Արցախյան շարժման առաջամարտիկ Արթուր Մկրտչյանը կդառնար 59 տարեկան: 32 տարեկանում, ընտրվելով Գերագույն խորհրդի նախագահ, նա դարձավ նորանկախ Արցախի առաջին առաջնորդը: Ամեն տարի այս օրը Ստեփանակերտի հուշահամալիր` նրա շիրիմին են այցելում Արցախի քաղաքական գործիչները, նրա կուսակցական ընկերները, հարազատները ծաղիկներ խոնարհելու և հարգանքի տուրք մատուցելու: Արցախի խորհրդարանի փոխնախագահ Վահրամ
Սիրո փրկության բանաձեւը՝ բրենդավորված հարաբերությունների միջավայրում
Սիրո թեման անմահ եւ անսպառ է: Թերեւս ճիշտ է: Սակայն եթե անգամ հպանցիկ հայացքով դիտենք թեւանցուկ քայլող զույգերին, կթվա, որ սիրո դրսեւորման միակ միջավայրն արվեստի ստեղծագործություններն են, իսկ իրականը բրենդավորված հարաբերություններն են՝ անարժեք ու թանկագին: Սա՞ է իրականությունը… Եթե ոչ, ապա ո՞ւր են իրական սիրո թեւերով ճախրողները, եթե այո, ապա ինչո՞ւ է սիրո թեման այսքան
«Զարմանում եմ, ասում են՝ կնոջ նկատմամբ, ես այնտեղ հայ կնոջ կերպարանք չտեսա». Վահրամ Բաղդասարյանը՝ «Երկիր Ծիրանիի» մասին
Ինչ վերաբերում է Մարինա Խաչատրյանի հայտարարությանը, որ իր նկատմամբ սեռական ոտնձգություն է եղել՝ Բաղդասարյանն ասաց. «Լկտիությունը չափ պետք է ունենա, սա ամբողջ հայոց պատմության մեջ առաջին դեպքն է, որ նման հայտարարություն են անում…Աշխատեք սեռական բռնության չենթարկվել»,- այսպես ավարտեց հարցազրույցը պարոն Բաղդասարյանը:
Հրայր Թովմասյանը՝ իր նոր պաշտոնի մասին
Հրայր Թովմասյանը հարցին՝ ՍԴ-ի հեղինակությունը կբարձրանա՞ իր գնալով՝ ասաց, որ այդ հեղինակությունն այսօր էլ բարձր է:
Փողոցների անվանումները եւ մեր պատմությունը
Փողոցները բնակավայրերի անբաժանելի մասն են: Դրանց հաղորդակցման, բնակիչների շփման, կենցաղի անհրաժեշտ եւ անբաժանելի մասն են: Փողոցների անվանումները կարեւոր են, քանզի տալիս են անձի, ժողովրդի, պետության պատմությունը՝ հանելով մոռացության մութ էջերը: Հնագույն ժամանակներից փողոցների անվանումները գոյություն են ունեցել տարբեր ձեւերով ու անվանումներով: 1827 թվականին ռուսական զորքերի կողմից Երեւանի ազատագրումից հետո ռուս նշանավոր ճանապարհորդ Իվան Շոպենը գրել
Կամրջից նետված երեխան 2 օր բացակայել է. տնօրենը զանգել է մորը, բայց պատասխանող չի եղել
Մինչեւ ամսի 14-ին դասվարը կհասցներ այցելել տուն, ոստիկանությունից եկան դպրոց
Տրամադրվել են 4241.6 մլն դրամ գումարի չափով սուբսիդավորվող գյուղվարկեր
«Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» նոր ծրագրի շրջանակում 2017 թվականի չորրորդ եռամսյակում տրամադրվել է 913 միավոր վարկ 4241.6 մլն դրամ գումարի չափով: Մեկ վարկի միջին չափը կազմել է 4.65 մլն դրամ: Գյուղատնտեսական վարկեր ստանալու նպատակով Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի կողից հնարավոր շահառուների համար կազմակերպվել է վարկերի հավաստագրման 224 դասընթաց (5562 մասնակից), տրամադրվել է 5326 հավաստագիր:
Մայրն ասում է՝ այս ամենը սարքած գործ է. «Հայկական ժամանակ»
Հանցավոր համագործակցություն ստեղծելու եւ ղեկավարելու, Ալավերդի քաղաքի բնակիչ Կամո Փիրուզյանի սպանությունը պատվիրելու մեղադրանքով կալանավորված Ալավերդցի Վահագն Աբգարյանի մայրը՝ Անահիտ Գեւորգյանը, մեր զրուցում հերքում է այն տեղեկությանը, թե իր որդին բարեկամից 3800 դոլար է թալանել։ Նա նաեւ պնդում է, որ սա որդու դեմ սարքած գործ է, ակցիա։ Ստորեւ ներկայացնում ենք Անահիտ Գեւորգյանի հետ զրույցը։ – Տիկին
Հայ ջութակահարը կմասնակցի հեղինակավոր մրցույթի
Դիանա Ադամյանը նվագում է Ուրս Մեհլերից նվեր ստացած ջութակով Երկու տարին մեկ անցկացվող Մենուհինի անվան երիտասարդ ջութակահարների միջազգային մրցույթը, որը հաճախ անվանում են «Ջութակահարների օլիմպիադա», այս տարի կանցկացվի Ժնեւում, ապրիլի 12-22-ը: Հայաստանը կներկայացնի մասնագետների եւ հանդիսատեսի շրջանում ճանաչված Դիանա Ադամյանը: Նա այսօր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ հանդես կգա ջութակի համար գրված
Ինչու էր Հրայր Թովմասյանը իր նոր պաշտոնը նշում ՍԱՍ-ի Արտակի, Արայիկ Գրիգորյանի հետ
Դիտարկմանը, որ շատ խորհրդանշանակ է, երբ ՍԴ անդամի նոր պաշտոնը նշում եք, ասենք, Արտակ Սարգսյանի հետ, որի շուրջ բոլոր ընտրություններին աղմուկ է բարձրանում, աղմկահարույց ձայնագրություններ են լինում՝ Թովմասյանը պատասխանեց. «Դուք մարդկային, ընկերական հարաբերությունները մի շփոթեք, մի խառնեք երբեք ինչ-որ երանգներ դրանց»:
Էրեբունու թաղապետը աշխատանքից ազատել է բանակում մարտական դիրքերում գտնվող զինվորի մորը. «Չորրորդ իշխանություն»
«ՉԻ» տեղեկություններով՝ Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանը ընդամենը մեկ տարվա պաշտոնավարման ընթացքում հասցրել է ազատվել իր նախորդի՝ Արմեն Հարությունյանի գրեթե բոլոր կադրերից՝ հին աշխատակիցներին փոխարինելով իր բարեկամներով ու ծանոթներով։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Դավիթ Գրիգորյանը չի խնայել անգամ մարտական դիրքերում գտնվող զինվորի մորը՝ տիկին Գայանեին, որը թաղապետարանում հավաքարարի հաստիք է զբաղեցրել։ Երբ աշխատանքից ազատված կինը
Բակո Սահակյանը 2017 թվականին դատախազության գործունեությունը գնահատել է բավարար
Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 16-ին մասնակցել է Արցախի Հանրապետության դատախազության 2017 թվականի գործունեության արդյունքների ամփոփման կոլեգիայի նիստին: Երկրի ղեկավարը 2017 թվականին դատախազության գործունեությունը, ընդհանուր առմամբ, գնահատել է բավարար: Բակո Սահակյանն ընդգծել է, որ պետք է խորը ուսումնասիրել կատարված աշխատանքների արդյունքները, իրականացնել վերլուծություններ իրավիճակի օբյեկտիվ գնահատման ուղղությամբ եւ կոնկրետ քայլեր ձեռնարկել առկա խնդիրների լուծման համար: «Դրված
Գագիկ Բեգլարյանը հրաժարական տվեց, իսկ Տարո՞նը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հայաստանի հանրապետական կուսակցության ներսում խիստ զայրացած են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի վրա՝ ավագանու վերջին նիստում տեղի ունեցած միջադեպի պատճառով։ Մեր աղբյուրների պնդմամբ՝ ՀՀԿ-ում համոզված են, որ Տարոն Մարգարյանը ճիշտ չի պահել իրեն՝ վախենալով «Երկիր Ծիրանի»-ի կանանցից եւ իր աշխատակիցներին հրահանգելով՝ «Դեմն առե՛ք, դեմն առե՛ք, շուտ», սադրել է ողջ միջադեպը։ ՀՀԿ-ում հատկապես տեսանյութերը
Քունջութի սերմերը՝ մի շարք հիվանդությունների դեպքում
Քունջութը միամյա, յուղատու խոտաբույս է, որի սերմերն առավել հայտնի եւ օգտակար են ինչպես սննդի արտադրության, այնպես էլ ժողովրդական բժշկության մեջ: Կան մի քանի տեսակի քունջութի սերմեր՝ սպիտակ, դեղին, շագանակագույն եւ սեւ: Բայց առավել հաճախ օգտագործվում է երկու հիմնական տեսակ՝ սպիտակ եւ սեւ: Սպիտակը օգտագործվում է ջերմային մշակման ենթակա ճաշատեսակների պատրաստման համար, իսկ սեւը՝ ընդհակառակը: Քունջութի
Բժշկական համալսարանը խոստանում է 5 մլրդ ներդրում. «Ժողովուրդ»
Կառավարության երեկվա նիստում հավանություն արժանացավ «Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարան» հիմնադրամի կողմից «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ» ՓԲԸ ձեռքբերման մասին որոշման նախագիծը։ «Ժողովուրդ» օրաթերթն այս կապակցությամբ զրուցեց Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի հետ։ – Պարոն Մուրադյան, բժշկական համալսարանում կային ֆինանսական խնդիրներ, դրանց շուրջ նաեւ աղմուկ բարձրացավ։ Հիմա որտեղի՞ց Միքայելյանի անվան ինստիտուտը ձեռք բերելու համար
Վերանորոգվում է Բաղրամյան 26-ը, ախտահանում են տարածքը. «Հայկական ժամանակ»
Բաղրամյան 26 հասցեում գտնվող նախագահական նստավայրը, որը շուտով վերածվելու է վարչապետի նստավայրի, վերանորոգվում է։ «Հայկական ժամանակին» հայտնի դարձավ, որ նախագահականի աշխատակազմը նախորդ շաբաթ վերանորոգման աշխատանքներ կատարելու պայմանագիր է կնքել «Քեյր Բիլդինգ Սերվիզիս» ՍՊԸ-ի հետ։ Պայմանագրի արժեքը կազմել է մոտ 1 միլիոն դրամ։ Նախագահական նստավայրում վերանորոգման աշխատանքների տեխնիկական բնութագրում նշված են հետեւյալ աշխատանքները. պատերի քանդման եւ
Ընդամենը համարժեք պատասխան էր՝ կանխարգելիչ քայլեր, պատժիչ գործողություններ. «Հրապարակ»
Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանի դեմ բռնություն գործադրած ՀՀԿ-ականների շարքում նաեւ փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանն էր. նա ասում է, որ ինքն ընդամենը կանխարգելիչ աշխատանքներ է տարել։ – Պարոն Օհանյան, հիմա, երբ կրքերը հանդարտվել են, ինչպե՞ս եք զգում Ձեր պահվածքի համար, Դուք եւս բռնություն գործադրողների շարքում էիք, եթե չասենք՝ ամենաակտիվը։ – Գիտեք, տեղս հարմար
«Դեմ առնելը չի նշանակում, որ ասեց՝ քելեք տփեք էդ կնանիքին». Սեյրան Սարոյանը՝ ավագանու ծեծկռտուքի մասին
Թե ինչու, այնուամենայնիվ, Երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամները քաղաքապետի խոսքը այլ կերպ ընկալեցին եւ կանանց ծեծեցին՝ Սարոյանն այսպես է բացատրում, որ «սաղդ էլ տեսաք երեւույթը, երեւի մտածեցին քիմիա է, ոչ մեկը չէր պատկերացնում դա ինչ ա, ինչ չի, էդ հագածը, կապածը…»: Սարոյանը խրատական խոսք ասաց նաեւ «Երկիր Ծիրանիի» անդամներին:
«Աշխարհի իմաստուն հեքիաթներ»-ը կներկայացվեն Մանկապատանեկան գրքի տոնավաճառի շրջանակում
Մանկապատանեկան գրքի երևանյան 14-րդ տոնավաճառի շրջանակում փետրվարի 17-ին, ժամը 15:00 «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում փոքրիկներին կներկայացնի «Աշխարհի իմաստուն հեքիաթներ» ժողովածուն: Կկազմակերպվի նաև հեքիաթների ընթերցում հատուկ մանուկների ու պատանիների համար, կներկայացվեն նաև սիրված հեքիաթների հիման վրա նկարահանված մուլտֆիլմերը: Նշենք, որ հեքիաթների այս ժողովածուում ընդգրկված են աշխարհի ժողովուրդների և հեղինակային ընտիր հեքիաթներ,

















































