Օրվա լրահոսը

«Գարուն» ռեստորանահյուրանոցային համալիրի սեփականատերը հայրս է, ոչ թե ես»․ Երևանի դատախազության դատախազ

Ինչպես հայտնի է՝ երեկ Գյումրու Մարմաշեն խճուղու 1-ին հասցեում գործող «Գարուն» ռեստորանահյուրանոցային համալիրին կից ավտոտնակում ողբերգական դեպք էր տեղի ունեցել․ ժամը 11․00-ի սահմաններում հյուրանոցի ադմինստրատորը հյուրանոցին պատկանող ավտոտնակում կայանված մեքենայի հետևի նստատեղին հայտնաբերել էր Գյումրիի բնակիչներ՝ 30-ամյա Դավիթ Մ․-ի և 28-ամյա Քրիստինե Շ-ի դիերը։  Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանը մեզ փոխանցել էր, որ դիերի վրա բռնության

Արմեն Ամիրյանը՝ պարարվեստի գործիչներին. «Ավելի կարևոր է մե՛ր երկրում հանդիսատեսին գոհացնելը»

Նախարար Արմեն Ամիրյանը խորհրդական Արսեն Գրիգորյանի, փոխնախարար Արթուր Պողոսյանի և աշխատակազմի ղեկավար Սամվել Մուրադյանի հետ նախարարությունում այսօր հյուրընկալել էր Հայաստանի պարարվեստի գործիչներին, որոնք տարիներ շարունակ «իրենց ուսերին են տարել այս արվեստը», և որոնք այսօր բարձրաձայնեցին, որ առաջին անգամ են նման լուրջ ուշադրության արժանանում, և որ այս հանդիպմանը երկար են սպասել։ Նախարարը պատրաստակամությունը փոխանցեց լսելու նրանց

Լրագրողները մեկ օր անցկացրին Ծաղկաձորի ճոպանուղում

Անցած տարվա հոկտեմբերից սկսած ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ներդրումների շնորհիվ Ծաղկաձորի ճոպանուղում և հարակից տարածքում էական բարեփոխումներ են կատարվել: Ամբողջովին փոխվել են շահագործման ժամկետը սպառած ճոպանները, ընդարձակվել և բարեկարգվել են դահուկուղիները, կառուցվել է նոր գիշերային դահուկուղի: Ծաղկաձորում գործում է նաև հատուկ սահուղի ձմեռային ամենագնացների համար: Հիմա էլ Գագիկ Ծառուկյանը շուրջ 30 միլիարդ դրամ ներդրում է

Սայաթ Նովայի քամանչան, ձեռագիր երգարանն ու Թումանյանի նվիրատվության նամակը` «ՏաշիրՍթրիթ»-ում (Ֆոտոշարք)

Երևանի Հյուսիսային պողոտայի ստորգետնյա հատվածում գտնվող «Տաշիր Սթրիթ»-ում (Tashir Street Shopping Gallery) այսօր տեղի ունեցավ «Տաշիր փողոցը» մշակույթի և զբոսաշրջության կենտրոն հռչակելու ծրագրի շնորհանդեսը: ՀՀ մշակույթի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի և «Տաշիր սթրիթ»-ի միջև համագործակցության հուշագրերի ստորագրումից հետո տեղի ունեցավ թանգարանային առաջին ցուցանմուշի բացման արարողությունը: «Տաշիր Սթրիթ»-ի այցելուները մեկ ամիս շարունակ կարող

Երբ երեխան գրկում է քեզ և ասում «մամա», դու քեզ պարտավորված ես զգում նրա նկատմամբ. Մարիամ Գալստյան

«Ես չեմ կարողանում իմ երեխային բացատրել, թե ինչու նա չի հաճախում նույն դպրոցը, ուր գնում են իր ընկերները: Չնայած ես իրավունք ունեմ նրան տանել այդ դպրոցը, չտանելու պատճառներն իրականում ավելի շատ են»,- ասում է Պոլինա Իվանովան, որի երեխան տառապում է մտավոր հետամնացությամբ: Կան հաշմանդամության մի քանի աստիճաններ, որոնց դեպքում երեխաները չեն հաճախում դպրոց: Ներառված երեխաների

Զարուհի Փոստանջյան. «Մեր քաղաքացիները ոչ թե վախեցած են, այլ կոպիտ չհնչի՝ բթացած են» (Ֆոտոշարք և տեսանյութ)

«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն այսօր Լոռու մարզում էր: Վերջինս շրջելով Վանաձորի փողոցներում հայտարարում էր, որ այսուհետ ոչ մի հայ չպետք է հանդուրժի Հայաստանում տիրող ապօրինությունները: Նա հորդորեց, որ պետք է բոլորով միահամուռ ձեւով ընդվզեն. «Բոլորս միասին պետք է ձեռք ձեռքի բռնած ելնենք փողոցներ, լցնենք մեր փողոցներն ու հրապարակները եւ տապալենք Հայաստանում գործող ապօրինի

Ունենք բավականին լավ հիմքեր, որպեսզի մոտակա տարիներին ապահովենք տնտեսական աճ. Կարեն Կարապետյան

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Կոտայքի մարզ` ծանոթանալու 2017 թ. մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին ու 2018 թ. անելիքներին: «Այսօր սկսում ենք մեր մարզային այցերը: Նախորդ տարի որոշակի քայլեր ենք իրականացրել, որպեսզի հասկանանք մարզերի կառավարման, հաշվետվությունների ձևաչափերը, թե ինչ ցուցանիշներն ենք տարեցտարի համեմատելու, ինչ խնդիր ենք սահմանելու: Տարածքային կառավարման

Երիտասարդ բռնցքամարտիկները որոշեցին Հայաստանի չեմպիոններին

«Դինամո» ՄՀԿ դահլիճում այսօր ավարտվեց բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցեց Երեւանի եւ հանրապետության բոլոր մարզերի 142 մարզիկ: Աղջիկները մեդալակիրներին որոշեցին 51 կգ քաշային կարգում: Եզրափակիչ մենամարտում Կարինե Սարգսյանը հաղթեց Մանուշ Վարդերեսյանին, բրոնզե պարգեւի արժանացան Սյուզի Շահնազարյանը եւ Հայկանուշ Մանուկյանը: Տղաները մրցեցին տասը քաշային կարգերում, որտեղ չեմպիոն եւ մեդալակիրներ դարձան. 49 կգ՝ Սեյրան Եղիկյան, Մհեր

Ուսուցչի վերաբերմունքի պատճառով երեխաս այլևս դպրոց գնալ չի ուզում. Քաջարանի 1-ին միջնակարգ դպրոցի ծնող

Քաջարան քաղաքի 1-ին միջնակարգ դպրոցում սովորողների հանդեպ հոգեբանական և ֆիզիկական բռնության դեպքեր են գրանցվել: Դպրոցի աշակերտների փոխանցմամբ՝ որոշ ուսուցիչներ կոպիտ վերաբերմունք են ցույց տալիս նրանց, նույնիսկ հարվածում: «Ամենաշատը լարված ենք լինում հայոց լեզվի ուսուցիչ Անահիտ Ոսկանյանի դասերին: Թելադրություններն ու շարադրությունները ցածր է գնահատում. ասում է՝ պետք է սկսենք մասնավոր պարապել, որ բարձր գնահատական ստանանք: Դե,

Այրվել է ավտոմեքենա

Փետրվարի 10-ին` ժամը 12:51-ին, տեղեկություն է ստացվել, որ Դիլիջանի թունելում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:23-ին, մարվել՝ 13:38-ին: Իջևան-Երևան Մ-4 ավտոճանապարհի 67-րդ կմ-ին (Դիլիջանի թունել) ամբողջությամբ այրվել է «Ford Fiesta» մակնիշի 30 TT 782 պ/հ (վարորդ Ա. Գ.) ավտոմեքենան: ՀՀ ԱԻՆ

Նրանք զոհվեցին ու հավերժացան…(բանաստեղծություն)

Ապրիլի 2, 16 թվական, Հայորդիների ժանտ զգացումներ… Դավադիր ցեղի հերթական ժայթքում, Հայոց մայրերի լերթ մղձավանջեր… Հայ արծիվները երբեք քնած չեն, Եվ միշտ պատրաստ են ցանկացած մարտի, Անգամ արնաքամ նրանք ունակ են, Թշնամու զորքին մղել մեծ ջարդի: 27 տարվա այս պատերազմում, Թշնամին նման նենգ քայլ չէր արել, Եվ ինչը արեց ապրիլ 2-ին, Այն իր նենգությամբ ցնցեց

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Աշակերտների հայկական ասոցիացիան անցկացրեց ՀՀ նախագահի ընտրության մոդելային դերախաղ

«Աշակերտների հայկական ասոցիացիա» կրթական հասարակական կազմակերպությունը փետրվարի 10-ին անցկացրել է ՀՀ նախագահի ընտրության մոդելային դերախաղ։ Նախաձեռնությունը «Խորհրդարանական կառավարում Հայաստանի Հանրապետությունում» խորագրով ծրագրի շրջանակներում էր, որը «Աշակերտների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն անցկացնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ։ Մինչ մոդելային դերախաղին անցնելն ԱԺ նախագահի խորհրդական, իրավագիտության թեկնածու, Հայաստանում ամերիկյան համալսարանի դասախոս Ալեքսանդր Հարությունյանը ծրագրի մասնակիցներին ներկայացրեց ՀՀ նախագահի

ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը հանդիպել է Հայաստանի գործարարներին

ԱՄՆ Պետքարտուղարի փոխտեղակալ Բրիջիթ Բրինքը Հայաստան կատարած այցելության ժամանակ, որը հիմնականում տնտեսական ուղղություն ուներ, հանդիպեց Հայաստանի բիզնես ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ԱՄՆ-ի և Հայաստանի միջև առևտրի և ներդրումների ընդլայնման ուղիները: Այս մասին հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքի էջը: «Բազմաթիվ հնարավորություններ կան հայկական բիզնեսների համար՝ ամերիկյան շուկա մտնելու, իսկ ամերիկյան ընկերությունների համար Հայաստանի տնտեսության առանցքային հատվածներում

«Ալիեւը լուրջ մրցակից չի ունենալու»

Ադրբեջանում հիմնական ընդդիմադիր գործիչները հրաժարվում են հոկտեմբերի փոխարեն ապրիլին նշանակված ընտրություններին մասնակցելուց, իսկ ազդեցիկ քաղաքական գործիչ Իլգար Մամեդովը կալանավայրում է եւ գուցե ընտրություններից հետո միայն ազատ արձակվի. երեկ անդրադառնալով Իլհամ Ալիեւի՝ արտահերթ նախագահական ընտրություններ նշանակելու որոշմանը՝ ասաց իրանագետ Արտյոմ Տոնոյանը: «Ադրբեջանի «Ազգային խորհուրդը», որն ընդդիմադիր կուսակցությունների դաշինքն է, եւս բոյկոտելու է ընտրությունները: Մյուս թեկնածուները, որոնք

Կիրանցի անտառներում գտնվող հնամենի վանքերը կործանվում են

Մեր պատմության հին վկաները խնամքի կարոտ են

Պարականոն կենսագրություն

Եվ քանի որ հալածվածը, ճնշվածը առավել մեծ է եւ ավելի ուշադիր, քան հալածողը, ուրեմն Զաքյան փողոցի մայթեզրի իմ հրաշալի ծառը պիտի որ ապրեր անպայման, չնայած որ մի օր, չասեմ միտումնավոր, թերեւս պատահաբար, աշնանամուտի չորացած խոտերին նետված մի ծխախոտով կրակի բաժին դարձավ: Եվ տղայիս հետ պատշգամբում կանգնած` ես տեսա, թե ինչպես է վառվում իմ ծառը, բայց

«Լիսկային չսիրելը ուրիշ բանից է, ինքը համը հանել է հետո»

Պատերազմի մասնակիցները՝ Սուրիկ Խաչատրյանի մարտական ուղու, որդիների եւ այն մասին, թե ինչպես նրա կինը 92-ից հետո հաց չի դրել իրենց առաջ Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանն ասել էր, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ Լիսկան, ուզեցել է գումարտակի հրամանատար դառնալ, բայց 10 հոգի չի կարողացել հավաքել: Շիրխանյանի պատմելով՝ դա եղել է այն ժամանակ, երբ Գորիսում

Թեւան Պողոսյան. «Իրենք վախենում են կորուստներից, ամեն նման հայտարարությունից հետո պետք է կոնկրետ գործողություն լինի» (Տեսանյութ)

Նախկին պատգամավորը չի հասկանում`ինչո՞ւ է Ալիեւի վերջին հայտարարությունը Երեւանում այսպիսի աժիոտաժ առաջացրել

Գյուղացիներին հորդորել են հողերը չմշակել, ջուր չկա

Գյուղապետերն էլ վստահեցնում են՝ ոռոգման խնդիր չի լինի Մինչ քաղաքաբնակներն ուրախանում են տաք ու չոր ձմեռով, հողագործ գյուղացիները տագնապած են՝ տեղումներ գրեթե չեն եղել, ինչպե՞ս են ոռոգելու դաշտերը: Չնայած առջեւում դեռ մարտ ամիսն է, փետրվարն էլ չի ավարտվել, ու կարելի է ասել՝ հույսն էլ չի մարել տեղումներ լինելու, սակայն Արմավիրի մարզի մի քանի գյուղերի հողօգտագործողներ

Գայլերը հոշոտել են ոչխարներ

Փետրվարի 10-ին՝ ժամը 11:13-ին, տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Իրինդ գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է 13 ոչխար և 3 գառ: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ առավոտյան Իրինդ գյուղի 22–րդ փողոցում գայլերի ոհմակը անասնագոմում հոշոտել է 13 ոչխար և 5 գառ: Ստացված տեղեկությունը փոխանցվել է փոխմարզպետին: ՀՀ ԱԻՆ

«Արգելքից առաջ գնված աջ ղեկով մեքենաները պետք է թույլատրել ներկրել». Գևորգ Դավթյան (Տեսանյութ)

Պետք է համապատասխան պայմաններ ստեղծել, նոր միայն պահանջել, որ քաղաքացիներն աջ ղեկով մեքենաներ չներկրեն

Դիլիջանի պետական քոլեջը ՌԴ-ում գտնվող ապագա բուժքրոջը միայն գերազանց էր գնահատել

Քոլեջի տնօրեն Վարդան Գեւորգյանը դատապարտվել է 250.000 ՀՀ դրամի չափով տուգանքի եւ դատավճռով զրկվել է պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից 1 տարով: Նրա նկատմամբ ընտրվել է «Ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցը: Հինգ հատորանոց գործի տվյալների համաձայն, Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնի կողմից 2016թ. մարտին հարուցվել է քրեական գործ: Քրեական գործով 2013թ.

Բակո Սահակյանն ընդունել է Հրանտ Մարգարյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 10-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ ներհայկական գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր:  ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ          ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Յուրաքանչյուր ոք ունի «տուժողի» կողմից չդատվելու իրավունք

Փաստաբանի նկատմամբ 100.000 դրամ տուգանք սահմանող նախագիծը հակասում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի տրամաբանությանը: ՀՀ-ում գործող երիտասարդ, սակայն բավականին բարձր վարկանիշ ունեցող դատավորներից մեկի՝ Հայարփի Զարգարյանի կողմից քաղաքացիական գործերից մեկով սեփական նախաձեռնությամբ 02.08.2016թ. կայացվել է ինքնաբացարկ հայտնելու մասին շատ հիմնավոր եւ հետաքրքիր որոշում: Այսպես՝ տվյալ գործով պատասխանող է հանդես գալիս փորձաքննություններ կատարող մի

Ավելի քան 2000 կրակոց՝ հայ դիրքապահների ուղղությամբ

Փետրվարի 4-ից 10-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ՝ հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

«Ագենտի հիվանդությամբ չեմ տառապում»

Հայտարարում է սոպրանո Դիանա Հարությունյանը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի 85-ամյա պատմության ընթացքում մտաբերում ենք միայն մեկ բեմադրություն (եթե չենք սխալվում), որ ներկայացված լինի միջազգային փառատոնի, այն էլ Իսպանիայի Մերիդա քաղաքում անցկացվող օպերային արվեստի հեղինակավոր փառատոնում: Խոսքը Դոնիցետիի «Պողիկտոս» օպերայի մասին է, որը 1993թ. բեմադրել է Տիգրան Լեւոնյանը (բեմադրող դիրիժոր՝ Օհան

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Փետրվարի 10-ի ցերեկը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 11-12-ն առանձին շրջաններում, 13-ին՝ օրվա երկրորդ կեսին, 14-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 12-ին կբարձրանա 4-6 աստիճանով: Երևան քաղաքում՝ Փետրվարի 10-ի ցերեկը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 11-12-ը քաղաքի առանձին հատվածներում սպասվում

Հրդեհ՝ Ռանչպար գյուղում գտնվող զորամասի մոտակայքում

Փետրվարի 9-ին, ժամը 17:34-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ռանչպար գյուղում գտնվող զորամասի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:07-ին, մարվել` 18:32-ին: Այրվել է մոտ 3000 քմ խոտածածկույթ: *** Փետրվարի 9-ին, ժամը 14:39-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Հայանիստ գյուղում՝ «Սաթենիկ» մարկետի մոտակայքում,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031