Օրվա լրահոսը

Մաքրեք եւ վերականգնեք լյարդը

Հայտնի է, որ լյարդը օրգանիզմում կատարում է նյութափոխանակություն, ունի պաշտպանողական, թունազերծող, արտաթորող ֆունկցիա՝ օրգանիզմից հանում է թույները, որոնք այնտեղ ոչնչանում են: Լյարդում է արտադրվում լեղին, որից անցնում է լեղապարկ եւ այնտեղից մասնակցում մարսման աշխատանքներին: Ուստի անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ ուշադրություն դարձնել այդ կենսական նշանակության օրգանին: Եթե ցանկանում եք իմանալ, թե լյարդի հետ խնդիրներ ունեք,

Վահան Մարտիրոսյան. «Հայաստանը ՏՏ ոլորտում աճի մեծ պոտենցիալ ունի»

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի հարցազրույցը անգլիական emerging-europe.com-ին: Անգլիական emerging-europe.com-ը փետրվարի 8-ին անդրադարձել է Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացմանը` «Armenia Makes Global ICT Push» խորագրով ծավալուն հոդվածի ներքո։ Հղում անելով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի` փետրվարին Ալմաթիում անցկացված «Թվային օրակարգը գլոբալիզացիայի դարաշրջանում» համաժողովում հնչեցրած ելույթին, հեղինակը նշում է, որ վերջին մի քանի տարիներին

Զարուհի Փոստանջյանը՝ Արմեն Սարգսյանի մասին. «Նրա ախորժակն է թալանել եւ վերջնականապես դատարկել մեր ընդերքում առկա ազնիվ մետաղները»

Զարուհի Փոստանջյան. «Սերժ Սարգսյանը Արմեն Սարգսյանին բերել է, որ վերջնականապես թալանեն մեր ընդերքը»

ՎՏԲ-Հայաստան Բանկի հովանավորությամբ ավարտվեց ԶԼՄ-ների միջեւ շախմատի 4-րդ առաջնությունը

Փետրվարի 10-ին Հայաստանի շախմատի ակադեմիայում ավարտվեց ԶԼՄ-ների միջև շախմատային չորրորդ առաջնությունը: Այն տեղի ունեցավ ՎՏԲ-Հայաստան Բանկի հովանավորությամբ, Հայաստանի Շախմատի ակադեմիայի եւ Sil Maaza ընկերության աջակցությամբ: Մրցաշարի կազմակերպիչն էր Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան: Չորրորդ տարի անընդմեջ հաղթող ճանաչվեց «Գոլոս Արմենիի» սպորտային լրագրող Վադիմ Մկրտչյանը, որը վաստակեց 6 միավոր 7 հնարավորից: Երկրորդ տեղում էր «Ֆուտբոլ+» թերթի գլխավոր խմբագիր,

Գների իջեցում «Գրանդ Քենդիի» կողմից

Վերջապես հուսադրող մի լուր: Երբ բոլորը սպասում են թանկացումների, «Գրանդ Քենդին» էժանացնում է: Տեղական արտադրողը իջեցրել է բոլոր տեսակի կոնֆետների գները: Սպառողները զարմացած են: Սա նշանակում է, որ ցանկության դեպքում կարելի է նաև գին իջեցնել: Տեղական արտադրողի այս քայլը կարող է զսպել հոռետեսական սպասումները և ցրել ճնշող մթնոլորտը: Եթե մեկին հաջողվում է էժանացնել, ապա մյուսներն

Դամասկոսի հայկական վարժարանի դատարկ հանրակառքը հրթիռակոծուեցաւ. «Եռագույն»

Կիրակի, 11 Փետրուար 2018-ի յետմիջօրէին, Դամասկոսի Ժարամանա շրջանին մէջ տեղացող հրթիռներուն թիրախ դարձաւ Ազգ. Միացեալ վարժարանի աշակերտներուն փոխադրակառքը: Այս մասին կը հաղորդէ PerioNews-ը։ Աղբիւրը կը նշէ, որ ջախջախուած փոխադրակառքը կայանած էր վարժարանի վարորդին բնակարանին մօտ, որ կը գտնուի վերոնշեալ շրջանին մէջ: Մէկ շաբաթէ ի վեր «Արեւելեան ալ-Ղութա» շրջանէն «Ժապհեթ Նուսրա» զինեալ ահաբեկչական խմբաւորումը կը շարունակէ

Շիրակի համալսարանի ամբիոնի վարիչը հացադուլ է հայտարարել

Հովհաննես Խորիկյանը պահանջները ներկայացրել է ԿԳ նախարարին

Բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է

ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 12-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:   ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Քաղաքացիական հասարակությունն առաջարկում է հանդիպել թեկնածուներին

Ինչպես հայտնի է, 2018 թվականի մարտին ՀՀ Ազգային ժողովն ընտրելու է հանրապետության 4-րդ նախագահին, որն իր պաշտոնը կստանձնի ապրիլի 9-ից: 2017 թվականի դեկտեմբերի 14-ին «Ելք» կուսակցությունների դաշինքը հայտարարել է ԱԺ պատգամավոր Արտակ Զեյնալյանին նախագահի թեկնածու առաջադրելու մտադրության մասին: 2018 թվականի հունվարի 19-ին Սերժ Սարգսյանը նախագահի թեկնածու առաջադրվելու հրապարակային առաջարկ է արել Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան

Ինքնասպանության փորձը կանխվել է

Փետրվարի 12-ին, ժամը 00:49-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Դավթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը և մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները և քաղաքացիները կանխել են 1989 թ. ծնված Ա. Հ.-ի ինքնասպանության փորձը: ՀՀ ԱԻՆ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքին

Փետրվարի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը  Մերձմոսկովյան Ռամենսկի շրջանում «Սարատովյան ավիաուղիներ»-ին պատկանող ինքնաթիռի կործանման կապակցությամբ ցավակցագիր է հղել  Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Ա Պատրիարքին։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գերագույն հոգևոր խորհրդի, Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու հոգևոր դասի և հավատացելոց անունից վշտակցություն է հայտնել Ռուս Ուղղափառ Եկեղեցու հովվապետին, Ռուսաստանի ժողովրդին ավիավթարի

Վթար՝ ՀՀ Ոստիկանության կրթահամալիրի մոտ. կա տուժած

Փետրվարի 11-ին՝ ժամը 21:34-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանք քաղաքի Իսակովի պողոտայում՝ ՀՀ Ոստիկանության կրթահամալիրի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: ՀՀ ԱԻՆ

Զարուհի Փոստանջյանը մեխակների՞, թե՞ լույսերի հեղափոխություն է սկսել

Նոյեմբերյանի բնակիչ`Լեւոնն էլ էր հեղափոխություն անում…

Բուն Բարեկենդանի տոնը` Երևանում (Ֆոտոշարք)

Այսօր նշվում է Բուն Բարեկենդանի տոնը: Բարեկենդանը շաբաթապահքերի և Մեծ պահքի նախընթաց օրն է: Նշվում է Սուրբ Հարության` Զատկի տոնից 49 օր առաջ. այն շարժական տոն է։ Բուն Բարեկենդանի հաջորդ օրվանից սկսվում է Մեծ պահքի 40-օրյա շրջանը, որը կշարունակվի մինչև Սբ. Զատիկ: Բուն Բարեկենդանը հիշատակն է մարդկային առաջին երջանկության` Ադամի ու Եվայի դրախտային կյանքի։ Ներկայացնում ենք ֆոտոշարք, թե ինչպես Երևանում

Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Դմիտրի Մեդվեդևին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին՝ Մերձմոսկովյան Ռամենսկի շրջանում «Սարատովյան ավիաուղիներ»-ին պատկանող ուղևորատար ինքնաթիռի կործանման կապակցությամբ: Ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խոր վշտով տեղեկացա Մոսկվայի մարզի Ռամենսկի շրջանում «Սարատովյան ավիաուղիների» Ан-148 ինքնաթիռի վթարի հետևանքով մի քանի տասնյակ զոհերի ցավալի լուրի մասին: Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խորին

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Բաքվին և Երևանին կոչ են արել զերծ մնալ սադրիչ գործողություններից

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հաղորդագրություն են տարածել փետրվարի 7-ին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և փետրվարի 9-ին Երևանում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման արդյունքում: Երկու մայրաքաղաքներում էլ համանախագահները խորհրդակցություններ են անցկացրել նաև արտաքին գործերի նախարարների

Փհենչհանում մեդալների հաշվարկով առաջատարը Գերմանիան է

Հարավային Կորեայում մեկնարկած 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերում մրցումային երկրորդ օրվա ավարտից հետո Գերմանիան մեդալների հաշվարկով առաջատարն է՝ 3 ոսկի եւ 1 բրոնզ: Երկրորդ տեղում Հոլանդիան է (2, 2, 1), երրորդում՝ Նորվեգիան (1, 4, 3): Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Հայտնաբերվել է դի

Փետրվարի 11-ին, ժամը 15:26-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Ուկրշին» տնակային ավանի տնակներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են տնակի դուռը և ներսում՝ հատակին, հայտնաբերել 1941 թ. ծնված Ս. Ն.-ի դին: ՀՀ ԱԻՆ

Արմեն Սարգսյանը հիացրել է 500 հոգանոց լսարանին՝ ապագայի մասին իր ելույթով. Արամ Սարգսյան

Արմեն Սարգսյանը փայլուն ելույթ ունեցավ պլենար նիստում, եւ այդ ամբողջ լսարանը՝ մոտ 500 հոգանոց, մեծագույն ուշադրությամբ եւ հաճույքով լսեց իրեն, ամբողջ լսարանի տրամադրությունը բարձրացավ իր ելույթից հետո, որովհետեւ ներկայացնում էր, թե ապագան ինչպես է եւ երեխաներին ոնց է պետք պատրաստել այդ ապագային: Նա լայնախոհ, լավ ինտելեկտով անձնավորություն է, միայն պատիվ կբերի մեր երկրին, մեր ժողովրդին, երբ ինքը ներկայացնի Հայաստանի Հանրապետությունը:

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Մերձմոսկովյան Ռամենսկի շրջանում «Սարատովյան ավիաուղիներ»-ին պատկանող ուղևորատար ինքնաթիռի կործանման կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձել: «Հայաստանում ցնցված են այդ ողբերգությունից: Մենք անկեղծորեն կարեկցում ենք և կիսում բոլոր այն մարդկանց վիշտը, ովքեր կորցրել են իրենց հարազատներին, մտերիմներին ու բարեկամներին: Ընդունեք խորին ցավակցություններ

ՌԱԿ անդամները Արմեն Սարգսյանի հետ խոսել են ներքին մթնոլորտը փոխելու մասին

Փետրվարի 12-ին Երևանում` Ռամկավար Ազատական Կուսակցության կենտրոնական գրասենյակում, տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանի հանդիպումը ՌԱԿ Կենտրոնական վարչության անդամների և ՌԱԿ Գերագույն խորհրդի նախագահ Վարդան Նազիրյանի հետ: ՌԱԿ Կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Ավետիքյանը, ներկայացնելով Արմեն Սարգսյանին, նշեց, որ վերջինիս թեկնածության առաջադրումը պետության համար այդ կարևորագույն պաշտոնում ոգևորող է կուսակցության

Մուրացկանությունը ՝ բիզնեսի տեսակ

Հայաստանի ամեն անկյունում հնարավոր է  հանդիպել  արտաքնապես մուրացիկի չնմանող մարդկանց, ովքեր ամեն քայլափոխի դիմացդ են դուրս գալիս և օգնություն խնդրում: Կան այնպիսիք, ովքեր նույնիսկ փողոցների մայթերն են բաժանել միմյանց միջև: Բազմիցս եմ ականատես եղել նման դեպքերի Վանաձորի մի շարք փողոցներում: Քաղաքում Տերյան փողոցից մինչև հրապարակ կարելի է հանդիպել մուրացկանների, ովքեր տարածքը հավասար բաժանել են: Փորձիր

Արամ Սարգսյանը Արմեն Սարգսյանին ներկայացրել է կուսակցության մտահոգությունները

Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի և Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հանդիպումը։ ՀԴԿ նախագահը ներկայացրել է կուսակցության մտահոգությունները երկրի ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող խնդիրների վերաբերյալ։ Մասնավորապես, քննարկվել են տնտեսության, կրթական, առողջապահական, դատական համակարգերի, պետական պարտքի, տարածաշրջանային և այլ հիմնախնդիրների վերաբերյալ հարցեր։ Առաջիկայում նախատեսվում է նաև նախագահի թեկնածուի հանդիպումը

Թույլ լսողություն. ուժեղ կամք

«Մայրս միշտ էնպես էր անում, որ ինքն իրեն հասարակության լիարժեք անդամ զգար, ու իրեն շրջապատողներն էլ ընդունել են էնպիսին, ինչպիսին կա: Հետաքրքիր բան պատմեմ…հիշում եմ, որ փոքր էինք, միշտ մայրս իրեն սովորեցնում էր բառերը ճիշտ արտասանել, հայելին պահում էր բերանի մոտ, բառն ասում էր, Սենոն կրկնում էր ու էնքան, մինչև ճիշտ ասեր: Իմ ու փոքր

«Ասի՝ մարդ եմ սպանել, սպիտակավ, ուշքի եկավ, ասեց՝ թո՞ւրք ես սպանել, հային պաշտպանելո՞վ՝ օրհնում եմ քեզ». Վարդանով

Հետախույզ Վովա Վարդանովը պատմեց, թե ինչ ապրումների մեջ է  ընկել, երբ առաջին անգամ թուրքի է սպանել ու իրեն այդ ապրումներից քահանան է փրկել:

Աթեշյանի վերադարձը

Թե հատկապես որքան մեծ է  Հայ Առաքելական եկեղեցու դերը սփյուռքի հայկական գաղթօջախների միասնության, հայապահպանության հարցերում և որ ամենակարևորն է, հատկապես հայոց լեզվի պահպանման հարցում, դժվար է գերագնահատել, հետևաբար նաև նույնքան կարևոր է այդ գաղթօջախների Հայ Առաքելական եկեղեցիներում ծառայող հոգևորականների որպիսին լինելը: Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին առաջին հերթին պետք է ծառայի հայ ժողովրդին ու հայ ազգին,

Սիրիայից մեր հայրենակիցների կեցության ապահովումը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է. Աշոտ Սմբատյան

Փետրվարի 8-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից ֆինանսավորվող «Սիրիացի փախստականների տնտեսական ինտեգրումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում Գերմանիա ժամանած սիրիահայ գործարարներ խմբին: Սիրիահայ գործարարները և Հայաստանում գերմանական տնտեսվարողների միության ներկայացուցիչները ՀՀ դեսպանին հակիրճ ներկայացրել են իրենց այցի նպատակը և հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները: Ողջունելով հյուրերին` դեսպան Սմբատյանը նշել

Ջերմուկի ավտոճանապարհներին և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Ջերմուկի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում: Նշված ավտոճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Նոր մանրամասներ՝ Օրսկ թռչող կործանված ինքնաթիռից. 2-րդ օդաչուն հայ է (Տեսանյութ)

Ռուսական լրատվամիջոցները, հղում կատարելով ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությանը, հաղորդում են, որ Օրսկ քաղաք ուղևորվող «Սարատովյան ավիուղիներ» ընկերության Ан-148 ինքնաթիռը կործանվել է: Օդանավում գտնվել է 71 մարդ, որից 65-ն ուղևոր, իսկ 6-ը՝ անձնակազմի անդամ: ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ-ից կապ է հաստատվել ՌԴ ԱԻՆ Ազգային Ճգնաժամային կառավարման կենտրոնի հետ և պարզվել, որ ինքնաթիռի անձնակազմի 2-րդ օդաչուն հայ է:

«Շատ հավասարակշիռ, բայց ամբիցիոզ անձնավորություն է». Լյուդմիլա Սարգսյանը՝ Արմեն Սարգսյանի մասին

Լյուդմիլա Սարգսյանն ասաց, որ ճանաչում է Արմեն Սարգսյանին, ավելի շատ նրան գիտի՝ որպես դեսպան: Հարցին՝ ի՞նչ եք կարծում, նա կարո՞ղ է ըմբոստանալ, էությամբ ըմբո՞ստ է՝ Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց. «Այն, ինչ ես հանդիպումների արդյունքում նկատել եմ, շատ հավասարակշիռ, բայց ամբիցիոզ անձնավորություն է, որը ես վատ չեմ համարում: Ես տեսել եմ կայացած, ինքնավստահ, ամբիցիոզ մի անձնավորության, որը շատ բաներից է գլուխ հանում: Եթե կառաջադրվի եւ կընտրվի, Հայաստանը դրանից կշահի, ոչ թե կտուժի»:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031