Օրվա լրահոսը

Անհայտ պայմաններում մահացել է Ադրբեջանի բանակի զինծառայող. Ռազմինֆո

Փետրվարի 10-ին Ադրբեջանի Զաքաթալայի շրջանում հուղարկավորել են Աղդամի շրջանում առայժմ անհայտ պատճառներով մահացած Ադրբեջանի բանակի զինծառայող, 1999 թ․ ծնված Մեմմեդով Ղարիբ Թուրան օղլուին (Turan Qərib oglu Məmmədov)։ Ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV լրատվական կայքին տված մեկնաբանությունում տեղեկությունը հաստատել է սպանված զինծառայողի համագյուղացիներից մեկը։ Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

«Ժամանակը ցույց կտա, որ ես ունակ եմ». Արմեն Սարգսյանը՝ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներին

Մեր հարցին՝ դուք ի՞նչ զգացիք, Արմեն Սարգսյանը կարո՞ղ է հակակշռել իշխանության մյուս թեւերին՝ Գեւորգ Պետրոսյանը պատասխանեց. «Կոնկրետ այդ հարցը ես բարձրացրեցի, որ Հայաստանում այս պահին ունենք օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության բնականոն  գործունեությունը հավասարակշռելու խնդիր, ինքն ասաց, որ ընդամենը ժամանակ է պետք եւ ինքը դա կփորձի ապացուցել»:

Մոսկվա-Օրսկ ինքնաթիռը կործանվել է

«Սարատովյան ավիաուղիներին» պատկանող Ан-148 ուղեւորատար ինքնաթիռը, որը Մոսկվայից Օրսկ էր ուղեւորվում, վթարի է ենթարկվել: «Ինտերֆաքսին» արտակարգ ծառայությունների աղբյուրը հայտնել է, որ ենթադրվում է՝ ինքնաթիռը կործանվել է Մոսկվայի շրջանի Արգունովո գյուղի մոտակայքում եւ ինքնաթիռի անձնակազմն ու ուղեւորները փրկվելու հնարավորություն չունեին: ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ, ինքնաթիռում եղել է 65 ուղեւոր եւ անձնակազմի 6 անդամ, այսինքն՝ 71 մարդ: «Ինտերֆաքսի»

Փհենչանում Հայաստանի դահուկորդները մտադիր են բարելավել անձնական արդյունքները

Հայաստանի դահուկավազորդներ Միքայել Միքայելյանը եւ Կատյա Գալստյանը Ձմեռային օլիմպիական խաղերում մեկնարկելու են փետրվարի 13-ին: Իսկ մինչ այդ, նրանք մարզվում են օլիմպիական մրցուղիներում: Aravot.am-ը Փհենչհանում գտնվող մեր գործընկերներ, լրագրող Խաչիկ Չախոյանից եւ ֆոտոլրագրող  Ասատուր Եսայանից հետաքրքրվեց, թե ինչ տրամադրություն ունեն մեր մարզիկները: «Խաղերի բացմանը Հայաստանի պատվիրակության դրոշակակիր Միքայել Միքայելյանը հպարտություն է զգում, որ դրոշը տանելու պատիվն

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Փետրվարի 11-ի ցերեկը, 12-ին առանձին շրջաններում, 13-ին՝ օրվա երկրորդ կեսին, 14-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 12-ին կբարձրանա 4-6 աստիճանով: Երևան քաղաքում՝ Փետրվարի 11-ի ցերեկը, 12-ին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է թույլ և կարճատև անձրև, 13-ին՝

Անգլիական կեքս

Այս կեքսը, որն անգլիացիները կոչում են pound cake եւ կազմում է հայտնի անգլիական հետկեսօրյա թեյախմության` “5 o’clock tea”-ի անբաժան մասը, հայտնի է դեռ 1700-ականներից: Կեքսը երբեմն կոչում են նաեւ «չորս բաժին», որովհետեւ նրա բաղադրությունը շատ պարզ է` 1:1:1:1 բաժնեմասերով պետք է վերցնել կարագ, շաքար, ձու եւ ալյուր: Ժամանակին այդ բաժնեմասերից յուրաքանչյուրը կշռել է 1 ֆունտ`

Լեւոն Արոնյանի առաջին մրցակիցը հավակնորդների մրցաշարում Դին Լիժենն է

Կայացավ մարտի 10-ից 28-ը Բեռլինում կայանալիք շախմատի հավակնորդների մրցաշարի վիճակահանությունը: Մեկնարկային տուրում հայկական շախմատի առաջատար գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սպիտակներով կխաղա Չինաստանի ներկայացուցիչ Դին Լիժենի հետ: Մյուս զույգերն են. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)-Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան), Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)-Շահրիյար Մամեդյարով (Ադրբեջան), Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)-Ուեսլի Սո (ԱՄՆ): Հավակնորդների մրցաշարի հաղթողը նոյեմբերի 9-28-ը Լոնդոնում աշխարհի չեմպիոնի  տիտղոսը կվիճարկի նորվեգացի Մագնուս

16-ամյա Րաֆֆի Արտոյի կատարումը՝ ֆրանսիական «Ձայնը» նախագծում (Տեսանյութ)

Ֆրանսահայ երաժիշտ 16-ամյա Րաֆֆի Արտոյի հրաշալի կատարումը՝ ֆրանսիական «Ձայնը» նախագծում:  

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ փետրվարի 11-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Հաճելի ու անսպասելի

Սահմանադրական փոփոխությունները վաղուց են ընդունվել, բայց նույնիսկ գրագետ ու քաղաքականությունից ոչ հեռու քաղաքացիները նոր են միայն հասկանում, թե իրենցից ինչ են ներկայացնում սահմանադրական փոփոխությունները: Ասում ենք՝ գրագետ քաղաքացիները, բայց իրականում պատգամավորներից ոմանք էլ բավական պատկերացում չունեն: Օրինակ՝ իմ պատգամավոր ծանոթներից մեկն ընդամենը մի քանի ամիս առաջ դեռևս չգիտեր, թե ՀՀ 4-րդ նախագահը քանի՞ տարով է

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Փետրվարի 10-11-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքի Իսակովի պողոտայի և Մ.Մելքոնյան փողոցի խաչմերուկի մոտակայքում այրվել է մոտ 450 քմ խոտածածկույթ, ծառի կուտակված ճյուղեր և եղեգներ, Դաշտաքար-Ուրցաձոր ավտոճանապարհի 8-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 1800 քմ խոտածածկույթ, Սյունիքի մարզի Շաքի գյուղի մոտակայքում՝ մոտ 10

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Աֆրինի մէջ թրքական ուղղաթիռ մը վար առնուեցաւ. «Գանձասար»

«Գանձասար». Շաբաթ, 10 Փետրուարին Հալէպի հիւսիսային շրջանի Աֆրին քաղաքը գնդակոծող թրքական զինուորական ուղղաթիռ մը վար առնուեցաւ։ Ուղղաթիռին անձնակազմը սպաննուեցաւ։ Տեղական աղբիւրներ յայտնեցին, որ ուղղաթիռը կը գնդակոծէր Աֆրինի Ռաճօ շրջանի բնակչութիւնը, երբ տեղւոյն Ժողովրդային ինքնապաշտպանական ուժերը վար առին զայն։ Թրքական աղբիւրներ եւս հաստատեցին Աֆրինի մէջ թրքական զինուորական ուղղաթիռի մը ջախջախումը եւ անձնակազմին սպաննութիւնը։ Աւելցնենք, որ 20

Ձնակույտում մեքենաներ են արգելափակվել

Փետրվարի 11-ին, ժամը 04:44-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հանքավան գյուղի վերջնամասում ավտոմեքենա է արգելափակվել ձնակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel» մակնիշի 34 AQ 694 պետհամարանիշով ավտոմեքենան (2 ուղևոր): *** Փետրվարի 11-ին, ժամը 03:50-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի

Ինչո՞ւ է Ադրբեջանը ստեղծում «հին և մեծ Ադրբեջանի» միֆը․ Взгляд

Իլհամ Ալիևի խոսքերը, թե Երևանը «Ադրբեջանի պատմական տարածքն է» հետաքրքիր են ոչ միայն այն պատճառով, որ գիտական տեսանկյունից բացարձակ անհեթեթություններ են, գրում է Взгляд-ը։ Կարևորն այլ է՝ նման մարգինալ պատմագրությունը և դիցաբանությունը երբեմն հանգեցնում են իրական պատերազմների, և պատմության մեջ շատ օրինակներ կան, ներառյալ նախկին ԽՍՀՄ տարածքում։ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը «չպետք

«Արթիկ» քրեակատարողականի դատապարտյալը ռեկորդ է սահմանել ու հաղթանակը նվիրել Գագիկ Ծառուկյանին  (Տեսանյութ, ֆոտոշարք)

Երեկ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում տեղի է ունեցել արտառոց մի իրադարձություն․ դատապարտյալ Արթուր Կարապետյանը կրկնակի ռեկորդ է սահմանել․  նա կատարել է  8 կիլոգրամ կշռող կշռաքարերով վարժություն՝  կշռաքարերը մեկ րոպեում 105 անգամ վեր  բարձրացնելով, այնուհետ  7 կիլոգրամանոց  կշռաքարերը՝ 10 000 անգամից ավելի բարձրացրել է  2 ժամում։ Քանի որ ռեկորդն արդեն իսկ գրանցվել է, հանձնաժողովականները ընդհատել են իրենց ապշեցնող

Արթուր Աբրահամ. «Հեռանալու իմ ժամանակն էլ է մոտենում»

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը Երեւանում է: Նա եկել է անձնական գործերով եւ այստեղ կմնա մեկ շաբաթ: Այսօր Aravot.am-ը «Դինամո» ՄՀԿ-ում, որտեղ Աբրահամը հետեւում էր բռնցքամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության եզրափակչին, նրանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ մարզասերները տեւական ժամանակ նրան ռինգում չեն տեսնում. «Ճիշտ եք նկատել: Դադար էինք տվել: Հանգստանում էի: Բայց շուտով սկսելու եմ նախապատրաստվել

Գարեջուրն օգտակար է առողջության համար․ կարող է փրկել վտանգավոր հիվանդություններից. Emaxhealth

Գարեջուրը, չափի մեջ, առնվազն 3 դեպքում կարող է օգտակար լինել առողջության համար, գրում է Emaxhealth-ը։ Գարեջուրը կարող է օգտակար լինել առողջության համար և օգնել պայքարել վտանգավոր հիվանդությունների դեմ, պարզել են ամերիկացի կենսաբանները։ Գիտնականները պնդում են, որ խմիչքը պետք է օգտագործեն նրանք, ովքեր պայքարում են ավելորդ քաշի դեմ, ունեն արյան բարձր ճնշում և շաքարախտ։ Այնուամենայնիվ, հետազոտությունը

Քաղաքացին ընկել է վերելակի հորանը

Փետրվարի 10-ին, ժամը 22:15-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 44 շենքի վերելակի հորանը քաղաքացի է ընկել. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: ՀՀ ԱԻՆ

Ալավերդիում երիտասարդը Փոստանջյանին ասաց. «Մեր նախագահի հասցեին ստեղ բան չասեք»

Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ նա ՀՀԿ-ական է եւ հիմա էլ իր ընկերների հետ է եկել «հաշիվ պահանջելու»

«Գարուն» ռեստորանահյուրանոցային համալիրի սեփականատերը հայրս է, ոչ թե ես»․ Երևանի դատախազության դատախազ

Ինչպես հայտնի է՝ երեկ Գյումրու Մարմաշեն խճուղու 1-ին հասցեում գործող «Գարուն» ռեստորանահյուրանոցային համալիրին կից ավտոտնակում ողբերգական դեպք էր տեղի ունեցել․ ժամը 11․00-ի սահմաններում հյուրանոցի ադմինստրատորը հյուրանոցին պատկանող ավտոտնակում կայանված մեքենայի հետևի նստատեղին հայտնաբերել էր Գյումրիի բնակիչներ՝ 30-ամյա Դավիթ Մ․-ի և 28-ամյա Քրիստինե Շ-ի դիերը։  Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանը մեզ փոխանցել էր, որ դիերի վրա բռնության

Արմեն Ամիրյանը՝ պարարվեստի գործիչներին. «Ավելի կարևոր է մե՛ր երկրում հանդիսատեսին գոհացնելը»

Նախարար Արմեն Ամիրյանը խորհրդական Արսեն Գրիգորյանի, փոխնախարար Արթուր Պողոսյանի և աշխատակազմի ղեկավար Սամվել Մուրադյանի հետ նախարարությունում այսօր հյուրընկալել էր Հայաստանի պարարվեստի գործիչներին, որոնք տարիներ շարունակ «իրենց ուսերին են տարել այս արվեստը», և որոնք այսօր բարձրաձայնեցին, որ առաջին անգամ են նման լուրջ ուշադրության արժանանում, և որ այս հանդիպմանը երկար են սպասել։ Նախարարը պատրաստակամությունը փոխանցեց լսելու նրանց

Լրագրողները մեկ օր անցկացրին Ծաղկաձորի ճոպանուղում

Անցած տարվա հոկտեմբերից սկսած ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ներդրումների շնորհիվ Ծաղկաձորի ճոպանուղում և հարակից տարածքում էական բարեփոխումներ են կատարվել: Ամբողջովին փոխվել են շահագործման ժամկետը սպառած ճոպանները, ընդարձակվել և բարեկարգվել են դահուկուղիները, կառուցվել է նոր գիշերային դահուկուղի: Ծաղկաձորում գործում է նաև հատուկ սահուղի ձմեռային ամենագնացների համար: Հիմա էլ Գագիկ Ծառուկյանը շուրջ 30 միլիարդ դրամ ներդրում է

Սայաթ Նովայի քամանչան, ձեռագիր երգարանն ու Թումանյանի նվիրատվության նամակը` «ՏաշիրՍթրիթ»-ում (Ֆոտոշարք)

Երևանի Հյուսիսային պողոտայի ստորգետնյա հատվածում գտնվող «Տաշիր Սթրիթ»-ում (Tashir Street Shopping Gallery) այսօր տեղի ունեցավ «Տաշիր փողոցը» մշակույթի և զբոսաշրջության կենտրոն հռչակելու ծրագրի շնորհանդեսը: ՀՀ մշակույթի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի և «Տաշիր սթրիթ»-ի միջև համագործակցության հուշագրերի ստորագրումից հետո տեղի ունեցավ թանգարանային առաջին ցուցանմուշի բացման արարողությունը: «Տաշիր Սթրիթ»-ի այցելուները մեկ ամիս շարունակ կարող

Երբ երեխան գրկում է քեզ և ասում «մամա», դու քեզ պարտավորված ես զգում նրա նկատմամբ. Մարիամ Գալստյան

«Ես չեմ կարողանում իմ երեխային բացատրել, թե ինչու նա չի հաճախում նույն դպրոցը, ուր գնում են իր ընկերները: Չնայած ես իրավունք ունեմ նրան տանել այդ դպրոցը, չտանելու պատճառներն իրականում ավելի շատ են»,- ասում է Պոլինա Իվանովան, որի երեխան տառապում է մտավոր հետամնացությամբ: Կան հաշմանդամության մի քանի աստիճաններ, որոնց դեպքում երեխաները չեն հաճախում դպրոց: Ներառված երեխաների

Զարուհի Փոստանջյան. «Մեր քաղաքացիները ոչ թե վախեցած են, այլ կոպիտ չհնչի՝ բթացած են» (Ֆոտոշարք և տեսանյութ)

«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն այսօր Լոռու մարզում էր: Վերջինս շրջելով Վանաձորի փողոցներում հայտարարում էր, որ այսուհետ ոչ մի հայ չպետք է հանդուրժի Հայաստանում տիրող ապօրինությունները: Նա հորդորեց, որ պետք է բոլորով միահամուռ ձեւով ընդվզեն. «Բոլորս միասին պետք է ձեռք ձեռքի բռնած ելնենք փողոցներ, լցնենք մեր փողոցներն ու հրապարակները եւ տապալենք Հայաստանում գործող ապօրինի

Ունենք բավականին լավ հիմքեր, որպեսզի մոտակա տարիներին ապահովենք տնտեսական աճ. Կարեն Կարապետյան

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Կոտայքի մարզ` ծանոթանալու 2017 թ. մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին ու 2018 թ. անելիքներին: «Այսօր սկսում ենք մեր մարզային այցերը: Նախորդ տարի որոշակի քայլեր ենք իրականացրել, որպեսզի հասկանանք մարզերի կառավարման, հաշվետվությունների ձևաչափերը, թե ինչ ցուցանիշներն ենք տարեցտարի համեմատելու, ինչ խնդիր ենք սահմանելու: Տարածքային կառավարման

Երիտասարդ բռնցքամարտիկները որոշեցին Հայաստանի չեմպիոններին

«Դինամո» ՄՀԿ դահլիճում այսօր ավարտվեց բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցեց Երեւանի եւ հանրապետության բոլոր մարզերի 142 մարզիկ: Աղջիկները մեդալակիրներին որոշեցին 51 կգ քաշային կարգում: Եզրափակիչ մենամարտում Կարինե Սարգսյանը հաղթեց Մանուշ Վարդերեսյանին, բրոնզե պարգեւի արժանացան Սյուզի Շահնազարյանը եւ Հայկանուշ Մանուկյանը: Տղաները մրցեցին տասը քաշային կարգերում, որտեղ չեմպիոն եւ մեդալակիրներ դարձան. 49 կգ՝ Սեյրան Եղիկյան, Մհեր

Ուսուցչի վերաբերմունքի պատճառով երեխաս այլևս դպրոց գնալ չի ուզում. Քաջարանի 1-ին միջնակարգ դպրոցի ծնող

Քաջարան քաղաքի 1-ին միջնակարգ դպրոցում սովորողների հանդեպ հոգեբանական և ֆիզիկական բռնության դեպքեր են գրանցվել: Դպրոցի աշակերտների փոխանցմամբ՝ որոշ ուսուցիչներ կոպիտ վերաբերմունք են ցույց տալիս նրանց, նույնիսկ հարվածում: «Ամենաշատը լարված ենք լինում հայոց լեզվի ուսուցիչ Անահիտ Ոսկանյանի դասերին: Թելադրություններն ու շարադրությունները ցածր է գնահատում. ասում է՝ պետք է սկսենք մասնավոր պարապել, որ բարձր գնահատական ստանանք: Դե,

Այրվել է ավտոմեքենա

Փետրվարի 10-ին` ժամը 12:51-ին, տեղեկություն է ստացվել, որ Դիլիջանի թունելում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:23-ին, մարվել՝ 13:38-ին: Իջևան-Երևան Մ-4 ավտոճանապարհի 67-րդ կմ-ին (Դիլիջանի թունել) ամբողջությամբ այրվել է «Ford Fiesta» մակնիշի 30 TT 782 պ/հ (վարորդ Ա. Գ.) ավտոմեքենան: ՀՀ ԱԻՆ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031