Օրվա լրահոսը
Արամ Հակոբյանի պաշտպանները պահանջում են նրան տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց
Հիշեցնենք, որ 2016 թ․ մարտ ամսին Արամ Հակոբյանի մոտ ախտորոշվել են նյարդային և սրտանոթային համակարգի ծանր հիվանդություններ, իսկ հետագայում նրա առողջական վիճակն ավելի է վատացել և նա հայտնվել էր ըստ պաշտոնական վարկածի նախաինսուլտային վիճակում:
Մեկ շաբաթվա ընթացքում հաշվարկվել է շուրջ 764.660 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս
ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ս.թ. հունվարի 29-ից փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, Տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության, ինչպես նաև եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերվել և արձանագրվել է թվով 13 իրավախախտում, 4-ի վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք: Վերոնշյալ
Աշոտյանն առաջարկում է ծայրահեղական աղանդների գործունեությունը ՀՀ-ում արգելել եւ պահպանել հոգեորսության արգելքը
Արմեն Աշոտյանն ասաց, որ բազում դեպքեր են եղել, երբ երեխաների առողջապահության կամ կրթության իրավունքները հարցականի տակ են դրվել՝ կապված ծնողների՝ այս կամ այն աղանդին պատկանելու հետ: Նա ասաց, որ երբ ինքը ԿԳ նախարար էր, նման դեպքերի հանդիպել է եւ փորձել է հասցեական աջակցություն ցուցաբերել այդ երեխաներին:
«Անձը հայտարարում է՝ ի՞նչ քաղաքական գործիչ է Հայրիկյանը, եթե իր երեխաներն այլազգիներից են ծնվել». փաստաբանը դիմելու է ՄԻԵԴ
Ըստ փաստաբանի՝ Պարույր Հայրիկյանին չի փոխհատուցել հանցագործություն կատարած և նրան վնաս հասցրած անձը
Էդուարդ Շարմազանով. «Հարգանքս էլ, հնարավորություններս էլ, շրջապատս էլ 12 տարվա մեջ շատացել են»
ԱԺ փոխխոսնակը հավաստիացնում է`ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիան չի տրոհվի ռեյտինգային ընտրակարգի պատճառով
Ադամ Շիֆը պատասխանել է Թրամփին
Շիֆը թվիթերում գրել է, որ «կեղտոտ սխալներ թվիթելու փոխարեն» Թրամփը լավ կաներ անջատեր հեռուստացույցը և օգներ անցկացնել ֆինանսական խնդիրների հաղթահարմանն ուղղված օրինագիծը կամ «զբաղվել ցանկացած այլ հարցով»:
Պատգամավորը դիմեց ՌԴ դեսպանատանը՝ ռուսաց լեզվի դասավանդումը մեր դպրոցներում նորմալ դասավանդելու հարցով
Պատգամավորը դիմեց ՌԴ դեսպանատանը, ԿԳՆ-ին՝ ասելով՝ այս վիճակը հարիր չէ ՀՀ-ՌԴ ներկայիս բարձր մակարդակի հարաբերություններին: Եթե չեք ուզում, որ այս լուսավոր դարում հանրակրթության մեջ ռուսական սեկտորը վերջնականապես կործանվի, պետք է սա դարձնենք համակողմանի քննության առարկա:
Ըստ Արարատ Զուրաբյանի՝ մեր կառավարության ներկայացուցիչները մոտավորապես մոռացել են, որ իրենք ապրում են 21-րդ դարում
«Վերացել է ոչ թե նախագահի, այլ վարչապետի ինստիտուտը». Արմեն Բաղդասարյան
«Աշոտ Կարապետյանը եւ մյուս ոստիկանական պաշտոնյաները կոպիտ բառապաշարով ասում էին՝ ցրեք քաղաքացիներին». Վկա
Անդրիաս Ղուկասյանի գործով հարցաքննվեց «Ա1+»-ի նախկին լրագրողը
RAEX-Europe-ը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը
«Այնուամենայնիվ, պետական պարտքը մնում է բարձր՝ չնայած ակնկալվում էր, որ այն կկրճատվի, տնտեսության մրցունակությունը ցածր մակարդակի վրա է, իսկ տնտեսությունը շարունակում է ենթարկվել արտաքին ցնցումների»,- գրում են զեկույցի հեղինակները:
«Էդ ումի՞ց են գաղտնի պահում, ի՞նչ են գաղտնի պահում». Գեւորգ Պետրոսյանը՝ կառավարությանը
Գեւորգ Պետրոսյանը դիմեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին, որը կառավարության նիստերը դռնփակ անելու որոշումն արդարացրել էր՝ ասելով, որ Գերմանիայում էլ է դռնփակ. «Մի՞թե Գերմանիայում մանկավարժը սոված է, մի՞թե գիտնականը սոված է, մի՞թե Գերմանիայի Ազգային ժողովի բակերում մուրացկաններ են շրջում ու հետապնդում են պատգամավորներին, եկեք այս հարցերում էլ հիշենք Գերմանիային»:
Հրաչյա Ռոստոմյանը ամփոփեց 2017թ. արդյունքները եւ խոսեց ընթացիկ տարվա գերակա խնդիրների մասին
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն ամփոփեց 2017 թվականի գերակա խնդիրների եւ միջոցառումների իրականացման, ինչպես նաև սպորտի և երիտասարդական քաղաքականության ոլորտներում կատարված աշխատանքների արդյունքները: Նախարարն անդրադարձավ նաև կառավարության 2018թ. գործունեության ծրագրերի կատարումն ապահովող միջոցառումներին և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության 2018 թվականի գերակա խնդիրներին: Հաշվետվությունը ներկայացնելուց հետո Հրաչյա
Բենզինի, գազի եւ դիզելային վառելիքի գնաճն ըստ ԱՎԾ-ի
Ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակել է թանկացման ցուցանիշները
Ի՞նչ կանի ՀՀԿ-ն
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դեռ չգիտի, թե իր կուսակցությունն ի՞նչ դիրքորոշում կորդեգրի ամսի 16-ին կայանալիք արտահերթ նիստի մասով: Հիշեցնենք, թանկացումների թեմայով արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունը «Ելք» դաշինքինն է, որին միացավ նաեւ «Ծառուկյան» դաշինքը: Խորհրդարանում լրագրողներն ԱԺ փոխխոսնակից հետաքրքրվեցին`ՀՀԿ-ն կտապալի՞ այդ նիստը`քվորում չապահովելով, թե՞ թույլ կտա ընդդիմությանը`մինչեւ վերջ իրացնել իր իրավունքը: Էդուարդ Շարմազանովն ասաց`դեռ չեն քննարկել,
«Չեն բարուրել, պարուրել են». Արմեն Ռուստամյանը`Արամ Մանուկյանի արձանի էսքիզի շուրջ քննադատությունների մասին
«Ասում են՝ արձանը բարուրել են: Չեն բարուրել, պարուրել են: Գիշերազգեստ չէ հագին… ախր մենակ նկարներով չի կարելի դատողություն անել»,- խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում Արամ Մանուկյանի արձանի շուրջ առաջացած քննարկումներին անդրադարձավ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Հիշեցնենք, էսքիզը շատ քննադատվեց սոցիալական ցանցերում: Արմեն Ռուստամյանը հակադարձում է` Հայաստանում դեռ չի եղել արձան, որին բոլորը կողմ լինեն: Այլ
Ստեփանակերտցի դաշնակահարուհի Անահիտ Առուշանյանը Նյու-Յորքում արժանացել է առաջին մրցանակի
Փետրվարի 3-ին Նյու-Յորքի «Կարնեգի Հոլում» կայացած «Forte international competition» միջազգային մրցույթ-համերգին Ստեփանակերտցի երիտասարդ տաղանդաշատ դաշնակահարուհի Անահիտ Առուշանյանն արժանացել է առաջին մրցանակի, ինչպես նաև ստացել հատուկ մրցանակ՝ լավագույն կատարողական տեխնիկայի համար և ոսկե մեդալ: Հիշեցնենք, որ Անահիտ Առուշանյանը մի շարք միջազգային մրցույթների հաղթող է: Միայն 2017 թվականին Վրաստանում Մոցարտին նվիրված միջազգային մրցույթում արժանացել է առաջին մրցանակի,
Օլիմպիական խաղերի մայրաքաղաքում պաշտոնապես բարձրացվեց Հայաստանի պետական դրոշը
Հայաստանի օլիմպիական պատվիրակությունը 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի մայրաքաղաք Փհենչհան ժամանել է երեկ եւ հանգրվանել հատուկ մարզիկների համար կառուցված օլիմպիական ավանում: Օլիմպիական ավանում Հայաստանի պետական դրոշի բարձրացման հանդիսավոր արարողությունը կայացել է այսօր՝ մեր պատվիրակության անդամների մասնակցությամբ: Օլիմպիական ավանի քաղաքապետը դիմավորել եւ ողջունել է Հայաստանի պատվիրակությանը: Այնուհետեւ, Հայաստանի պատվիրակության ղեկավար եւ հանձնակատար Գագիկ Բոլշիկյանն ու քաղաքապետը հուշանվերներ
ՀՔԱՎ: Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերի մասին տարեկան հաշվետվություն
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացնում է 2017 թ.-ին ՀՀ-ում ոստիկանության աշխատակիցների կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերի վերաբերյալ տեղեկանքը: Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերը, ըստ ԶԼՄ հրապարակումների, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը տեղեկանքի ձևով ամփոփում է 2015 թ.-ից: Տեղեկանքում ներկայացված դեպքերը հավաքագրվել են 14 առցանց լրատվամիջոցից և ՀՀ Հատուկ քննչական ծառայության պաշտոնական կայքից: 2017 թ.-ը չի
Աբդուլ Համիդի ծոռը Էրդողանին համեմատել է սուլթանի հետ
Հայերի և քրիստոնյա այլ ազգերի արյունալի կոտորածները իրականացնելու համար «Կարմիր սուլթան» մականունով հայտնի Օսմանյան կայսրության սուլթաններից Աբդուլ Համիդ 2-րդի ծոռ Օրհան Օսմանօղլուն զուգահեռներ է անցկացրել իր պապի ու Էրդողանի ճակատագրերի միջև: Ըստ թուրքական «Diken.com.tr» լրատվական կայքի՝ Բուրսայում հիմնված Աբդուլ Համիդի անվան մշակույթի և կրթության կենտրոնում ելույթ ունեցած Օսմանօղլուն երախտագիտություն է հայտնել Էրդողանին՝ «15 տարում Թուրքերի
Թրամփը կոնգրեսական Ադամ Շիֆին մեղադրել է կեղծարարության մեջ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆին մեղադրել է կեղծարարության մեջ: «Փոքրիկ Ադամ Շիֆը, որը հուսահատ կերպով փորձում է առաջադրվել բարձր պաշտոնի համար, Վաշինգտոնի ամենամեծ կեղծարարներից և խաբեբաներից մեկն է, այնպես, ինչպիսիք են, Քոմին, Ուորները, Բրենանը և Քլափերը: Ադամը կոմիտեի փակ լսումներ է անցկացնում՝ անօրինական կերպով գաղտնի տեղեկատվություն կորզելու համար: Պետք է
«ԼՂ հակամարտությանը կրոնական երանգ հաղորդելու բոլոր փորձերը դատապարտելի են եւ ձախողված». Էդուարդ Շարմազանով
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը բարձր է գնահատել հայ-իրանական հարաբերությունների ներկա մակարդակը՝ այդ համատեքստում ընդգծելով երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը: Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել Իրանի իշխանությունների հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում: Նա կարծիք
Վարդան Արամյանն ընդունել է «Մուդիս» վարկանիշային կազմակերպության վերլուծաբաններին
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը փետրվարի 5-ին ընդունել է «Մուդիս» վարկանիշային կազմակերպության վերլուծաբաններին, ովքեր Հայաստան էին ժամանել Հայաստանի սուվերեն վարկանիշի վերանայման նպատակով: Հանդիպման շրջանակներում նախարար Արամյանն անդրադարձել է ՀՀ վերջին մակրոտնտեսական զարգացումներին, ծրագրային բյուջետավորման հարցերին, ներկայացրել հարկաբյուջետային կանոնների վերանայման, գնումների, հարկային քաղաքականության, հաշվապահական հաշվառման և ներքին աուդիտի ոլորտներում նախաձեռնված բարեփոխումները: Վերլուծաբանների կողմից բարձրացված հարցերին նախարարի
Շիրակի մարզի բնակչության թիվը նվազել է 4100-ով
Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, Շիրակի մարզում 2017 թվականին, 2016 թվականի հետ համեմատ, 4100-ով նվազել է բնակչության թիվը։ Բանը հասել է նրան, որ տեղական տուրքերը հավաքագրելու լուրջ խնդիրներ են առաջացել, օրինակ՝ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն իր տարեվերջյան ասուլիսի ժամանակ դժգոհեց աղբի չհավաքագրվող վարձավճարներից, նա ասաց՝ ծեծում ես, շատ դռներ փակ են։ Ազգագրագետ Արտաշես Բոյաջյանը
Տեղ գյուղի մոտակայքում հայտնաբերված զինամթերքը տեղում վնասազերծվել է
Փետրվարի 6-ին, ժամը 14:40-ին տեղեկություն է ստացվել, որ Տեղ գյուղի մոտակայքում հայտնաբերված զինամթերքի վնասազերծման աշխատանքներին աջակցելու համար ժամը 10:26-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 14:08-ին զինամթերքը տեղում վնասազերծվել է: *** Փետրվարի 5-ին, ժամը 15:25-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Տեղ գյուղից մոտ 2 կմ դեպի Արցախի Հանրապետություն տանող ճանապարհի մոտակայքում գտնվող
«Խոշորացումը չավարտած՝ եւ-եւ ենք անում». Հիմա էլ կառավարությունը միջհամայնքային միավորումներ է ուզում ստեղծել
Սերգեյ Բագրատյանը հարցրեց, բա որ մարզի բոլոր համայնքները միավորվեն եւ մեկ միավորում լինի, այդտեղ մարզպետի դերը ո՞րն է, ո՞նց պետք է նրանց հարաբերությունները կարգավորվեն՝ միավորման ղեկավարի եւ մարզպետի: Փոխնախարարը պատասխանեց, որ միջհամայնքային միավորները ընդամենը համայնքների միջեւ համագործակցության մի ձեւ են: Նրանք կարող են միասին դպրոցներ շահագործել, աղբահանություն իրականացնել եւ նման խնդիրներ լուծել:
Նախարարն ընդունել է «Մուդիզ» միջազգային վարկանիշային կազմակերպության պատվիրակությանը
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն ընդունել է «Մուդիզ» (Moody`s Investors Services) միջազգային վարկանիշային կազմակերպության նախագահի տեղակալ Մարտին Փեթչի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է մեր երկրի սուվերեն վարկանիշի հերթական վերանայման գործընթացի շրջանակներում: Ողջունելով հյուրերին՝ Աշոտ Մանուկյանը բարձր է գնահատել կազմակերպության առաքելությունն ու առկա փոխգործակցությունը, հյուրերի խնդրանքով ներկայացրել էներգետիկայի, հանքարդյունաբերության ոլորտներում իրականացվող բարեփոխումները,
«Ռոսիայի» ճարտարապետը նեղսրտեց անտարբերությունից
Եթե ուզում են, թող ընդվզեն, չեն ուզում, թող չընդվզեն, ես ի՞նչ անեմ


















































