Օրվա լրահոսը

Forbes. ՀՀ-ի վարկանիշը Ադրբեջանից ցածր է՝ որպես գործարարության համար լավագույն երկիր

Հեղինակավոր ամսագիրը երկրի բացասական գործոններից նշում է մենաշնորհները, պատերազմն ու փակ սահմանները

Հայ-թուրքական արձանագրությունների հետեւանքը (Տեսանյութ)

Շվեյցարիայի խորհրդարանի նախագահը զղջում է

«Սասնա ծուռ» Արամ Հակոբյանը սրտի անոթների ստենտավորման կարիք ունի». պաշտպան (Տեսանյութ)

Նրա վիճակն այնքան վատ է, որ ուղեկցող ոստիկանները նրան նիստերի դահլիճ չեն բերել

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը խորհուրդ է տալիս խաղողի այգիներում սկսել վաղ այգեբացը

Ընթացիկ տարվա փետրվար ամսին գրանցված նորմայից բարձր ջերմաստիճանային ռեժիմի պայմաններում գյուղատնտեսական որոշ աշխատանքներ անհրաժեշտ է կատարել սովորականից փոքր-ինչ ավելի վաղ: Մասնավորապես` այգեգործներին խորհուրդ է տրվում սկսել խաղողի այգիների այգեբացը: Գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանի խոսքով` այգեբացի աշխատանքները պետք է սկսել առավոտյան և ավարտել մինչև 15: 00-ն: Այս դեպքում խաղողի վազերը ենթարկվում են կլիմայավարժեցման և պաշտպանվում են ցրտահարության վտանգից:

Արգելվել է մսոսկրային ալյուրի ներմուծումը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, սահմանային վերահսկողության շրջանակներում, արգելել է անհատ ձեռներեց Սարգիս Ավետիսյանի կողմից ՌԴ «Նալչինսկի մյասոկոմբինատ» ՍՊԸ կողմից արտադրված 22000 կգ մսոսկրային ալյուրի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն: Պարզվել է, որ արտադրող և արտահանող կազմակերպություններից ոչ մեկը գրանցված չէ վերահսկման ենթակա ապրանքների արտադրություն, վերամշակում և պահպանում իրականացնող անձանց և տնտեսավարող սուբյեկտների ռեեստրում: Տնտեսվարողի կողմից

Օրական ավելի քան 175,000 երեխա առաջին անգամ սկսում է օգտվել համացանցից՝ բացահայտելով նոր հնարավորություններ, բայց նաև լրջագույն վտանգների հանդիպելով

Անվտանգ համացանցի միջազգային օրվա կապակցությամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում՝ անհապաղ միջոցներ ձեռնարկել երեխաներին և նրանց թվային «ոտնահետքը» պաշտպանելու համար Նյու Յորք, 6-ը փետրվարի 2018թ. – Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի, օրական ավելի քան 175,000 երեխա առաջին անգամ մուտք է գործում համացանց, այն է՝ յուրաքանչյուր կես վայրկյանը մեկ մի երեխա։ Համացանցը այս երեխաներին մեծ հնարավորություններ է ընձեռում, բայց, միևնույն

Արփինե Հովհաննիսյանն ընդգծել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դերակատարությունը մեր երկրի հանրային կյանքում

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը փետրվարի 6-ին ընդունել է Վենետիկի հանձնաժողովի պատվիրակությանը: Նշենք, որ պատվիրակությունն այցելել է Հայաստան «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ մասնագիտական կարծիք տրամադրելու նպատակով: Ողջունելով հյուրերին՝ Արփինե Հովհաննիսյանը դրական է գնահատել Վենետիկի հանձնաժողովի հետ շարունակական արդյունավետ համագործակցությունը: ԱԺ փոխնախագահը մանրամասներ է ներկայացրել օրենքի նախագծի մի շարք

«Ոչ ոք տեղյակ չէ, թե համայնքի հողը ինչպե՞ս է վաճառվում եւ ո՞ւմ». «Ա1+»

Հողերի աճուրդ-վաճառքն այլեւս փակ չի իրականացվի: Սահմանադրական դատարանը հունվարի 30-ին բավարարել է «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության հայցը, եւ հակասող ու անվավեր ճանաչել ՀՀ հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 6-րդ մասը, որով համայնքային հողերի փակ աճուրդ-վաճառք էր սահմանված: Հողերի վաճառքը փակ իրականացնելը կադաստրի ղեկավարների նախաձեռնությամբ է եղել: Համայնքներում հիմնական վաճառվող գույքը հենց հողն է, ոչ ոք տեղյակ չէր, թե համայնքապատկան

Լոռու մարզում առևանգել են անչափահաս աղջկա. քրեական գործն ուղարկվել է դատարան

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործով պարզվել են Լոռու մարզի անչափահաս բնակչուհու առևանգման և վերջինիս նկատմամբ սեռական ոտնձգության փորձ կատարելու դեպքի հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել 4 անձի, և քրեական գործն ուղարկվել դատարան: 2017թ. սեպտեմբերի 7-ին ահազանգ է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 19:30-ի սահմաններում, առևանգվել է Լոռու մարզի անչափահաս բնակչուհի՝ ծնված

ԱԺ-ում առաջարկում են ՌԴ-ից բերել շաքարավազը. «Բերեք, թող էժանություն լինի, ինչ-որ բարիերներ կա՞ն»

Մելքումյանի խոսքով՝ ՌԴ-ի նման խոշոր պետությունը նույն շաքարավազը պետք է բերեր 20-30 անգամ ավելի, ու եթե ավելի էին բերում, ուրեմն գներն էլ պետք է էժան լիներ, որովհետեւ մեծ խմբաքանակով են առնում. «Բա դրա մի փոքր պարտիան ինչի՞ Հայաստան չեն բերում: Երրորդ երկրից ենք բերում, ո՞նց եղավ, որ էժան ապրանքը չենք բերում: Մի պարտիա էլ թող գա Հայաստան, կարծես պիտի դա ձեռնտու լիներ՝ հաշվի առնելով գինն ու ճանապարհածախսը»:

«Ավտոդպրոցները վերացվել են, վարորդները վերապատրաստվելու տեղ չունեն». «Ա1+»

Մենք ունենք 2 առաջնագիծ. առաջինը մեր հայրենիքի սահմաններն են, երկրորդը՝ մեր ճանապարհները: Ճանապարհներին ավելի շատ զոհեր ենք ունենում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Ավտովարորդների պաշտպանության լիգա» իրավաբանական անձանց միության գլխավոր իրավաբան Մհեր Շահնազարյանը: «Ճանապարհատրանսպորտային պատահարների հիմնական մասը առաջանում է կամ ալկոհոլի չարաշահումից, կամ անփորձությունից, կամ էլ ճանապարհների անբարեկարգ լինելուց»: Ըստ նրա՝վարորդ դառնալու համար

Պոլսի Հայոց պատրիարքի ընտրությունների հարցով դատական հայց է ներկայացվել Թուրքիայի ներքին գործերի նախարարության դեմ

Պոլսի Հայոց պատրիարքի ընտրությունները համակարգող մարմինը՝ Ներկայացուցչական ժողովը, դատական հայց է ներկայացել Թուրքիայի ներքին գործերի նախարարության դեմ: «Ակօս» հայկական շաբաթաթերթի տեղեկացմամբ՝ Ներկայացուցչական ժողովն իրավունքները վերականգնելու նպատակով դատարան է դիմել այն բանից հետո, երբ նախարարությունը չի պատասխանել պատրիարքի ընտրությունների անցկացման համար ներկայացված դիմումներին: 2017թ մարտի 15-ին Պոլսի հայոց պատրիարքի տեղապահ ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի տնօրինությամբ կազմված Ներկայացուցչական ժողովը

Ծովակալ Իսակովի պողոտայում «Նիսան»-ը բախվել է ծառի

Փետրվարի 5-ին, ժամը 23.00-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Ծովակալ Իսակովի պողոտայում գտնվող բենզալցակայանի դիմաց դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ծառի: Վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն

Դավիթ Մինասյան. «Պատրաստ եմ առանց հոնորարի էլ աշխատել»

 Ժողովուրդ ջան, վա՞տ բան եմ արել, որ մասնակցել եմ երկրորդ մրցույթին

Տարոն Մարգարյան. «Մայրաքաղաքի կենտրոնի ավտոտրանսպորտային հոսքերի բեռնաթափումը մեզ համար կարևոր առաջնահերթություն է»

Երևանի վարչական շրջանների ղեկավարների տարեկան հաշվետվությունների շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի հետ: Խորհրդակցության ընթացքում վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը ներկայացրել է 2017թ. կատարված աշխատանքների հաշվետվությունը, ձեռքբերումները, ինչպես նաև՝ 2018թ. նախատեսված ծրագրերը: Ներկայացնելով նախորդ տարվա կատարած աշխատանքները՝ Ռուսլան Բաղդասարյանը զեկուցել է, որ նախանշված բոլոր ուղղություններով ծրագրերն իրականացվել

Կյանքից հեռացավ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Էդուարդ Խաչիկյանը

Հայ աստղագիտությունն անդառնալի կորուստ կրեց։ 2018թ. փետրվարի 4-ին 90 տարեկան հասակում կյանքից հեռացավ ճանաչված աստղաֆիզիկոս, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Էդուարդ Խաչիկյանը։ Էդուարդ Խաչիկյանը հայտնաբերել է Սեյֆերտի տիպի նոր գալակտիկաները և դասակարգել դրանք։ Նա հայտնի է Մարգարյանի գալակտիկաների առաջին սպեկտրային դիտումներով: Ակադեմիկոս Խաչիկյանն այն եզակի աստղագետներից էր, ով հնարավորություն է ունեցել իր ուսումնասիրություններն իրականացնել ԱՄՆ-ի (Պալոմար, Քիթ

ՀՀ Ազգային ժողովն Արցախի պաշտպանության նախարարությանը նվիրաբերել է տասը միլիոն դրամ

Արցախի Հանրապետություն այցի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը հանդիպել է ԱՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանի հետ: ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Լեւոն Մնացականյանին է փոխանցել ՀՀ ԱԺ պատգամավորների եւ աշխատակազմի կողմից ԱՀ պաշտպանության նախարարությանը տրամադրվող տասը միլիոն դրամի հավաստագիրը: Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ Ազգային ժողովն իր աշխատակազմով` տնտեսական աշխատակցից մինչեւ ՀՀ ԱԺ

ՀՀ արդարադատության նախարարությունը պատասխանում է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի և ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հայտարարություններին

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի և ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հայտարարությունների վերաբերյալ Երեկ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում «Իրավունքը մղվել է երկրորդ պլան» վերտառությամբ գրառում էր կատարել՝ նշելով, որ տեղի է ունեցել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի կոպիտ խախտում: ՀՀ արդարադատության նախարարությունն այս առնչությամբ հիշեցնում է որ 06.02.2018թ. ՀՀ ԱԺ

«Կներկայացնենք տեսանյութեր, որոնք ապացուցում են Դեխնավիի անմեղությունը». պաշտպան (Տեսանյութ)

Փաստաբանը դատարանին է ներկայացնելու ԶԼՄ ներկայացուցիչների նկարահանած որոշ տեսանյութեր

Դատարանը ՊՆ-ի ներկայացուցչին առաջարկեց ապացույց ներկայացնել ՀՔԱՎ-ի պահանջած տեղեկատվության գաղտնի լինելու մասին. հաջորդ դատական նիստը մարտի 19-ին է

2018 թ․ փետրվարի 5-ին ՀՀ Վարչական դատարանում շարունակվեց ՀՀ Պաշտպանության նախարարության դեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայցի քննությունը: Հիշեցնենք՝ ներկայացված հայցով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջել է զինվորական ծառայության սահմանափակումների բնութագրի, թույլատրվող ֆիզիկական վարժությունների և զինծառայողների պաշտոնների նշանակման սահմանափակումների վերաբերյալ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 2014 թ. հունվարի 15-ի հրամանով հաստատված ձեռնարկի պատճենը: Պաշտպանության նախարարությունն ավելի

«Եթե իմ ելույթն այստեղ ձեզ վրա թողել է լոլոյի տպավորություն, թույլ տվեք լռեմ». Խոսրով Հարությունյանը՝ Բագրատյանին

Միքայել Մելքումյանը բողոքեց՝ «Կառավարության արագ շարժվելու, արագ արձագանքելու ունակությունները որտե՞ղ մնացին, ինչքա՞ն պիտի մենք սպասենք: Բերել եք կոսմետիկ մի փոքր բան, մարդկանց եկամուտներն ընկել են, շարժվեք արագ եւ մարդկանց մի շարունակեք աղքատացնել: Հստակ ցուցանիշները կան, վերցրեք նայեք հունվար ամսին ինչ է եղել, առեւտրաշրջանառությունը ամենացածր ցուցանիշից ներքեւ է եղել»:

«Արևիկ» ազգային պարկի աշխատակիցները «թաքցրել» են 600-ից ավելի ապօրինի հատված ծառերը

2017թ.-ի դեկտեմբեր ամսին «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի աշխատակիցները հայտնաբերել են 600-ից ավել ապօրինի հատված ծառեր, սակայն այդ մասին չեն հայտնել ո՛չ Ոստիկանությանը, ո՛չ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին։ Այս մասին EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի հետ զրույցում հայտնեց «Էկո-մեդիա ցանցի» համահիմնադիր Նարինե Կիրակոսյանը: Ըստ հաղորդվող տվյալների, ապօրինի ծառահատումները «Արևիկ» ազգային պարկի տարածքում են իրականացվել։ «Արևիկ» ազգային պարկը

Նիկշա Բավցևիչը հրապարակել է ազգային հավաքականի կազմը

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչը հրապարակել է այն բասկետբոլիստների անունները, որոնք հրավեր են ստացել նախապատրաստվելու փետրվարի 25-ին կայանալիք Եվրոպայի առաջնության նախընտրական փուլի հանդիպմանը: ԵԱ-2021-ի նախընտրական փուլի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը փետրվարի 25-ին Երևանում ուժերը կչափի Ալբանիայի ազգային հավաքականի հետ: Հայաստանի հավաքականի ընդլայնված կազմը. 1.Ամիրան Ամիրխանով – «Գազպրոմ», Ռուսաստան 2.Լուկաս Ֆիշեր – «Գրան Կանարիա»,

Ադրբեջանի և Հայաստանի առաջին դեմքերի ընտրությունները կլինեն գրեթե միաժամանակ. «Կոմերսանտ»

Առանցքային ինտրիգն այն է, թե ինչպես Բաքվում և Երևանում միաժամանակյա քաղաքական ակտիվությունը կանդրադառնա տարածաշրջանում տիրող իրավիճակի, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վրա:

ԴՆԹ-ով բացահայտվել է Պռոշյանում ծառի տակ թողնված երեխայի հոր ինքնությունը

Պարզվել է, որ երեխային թողած կինն ամուսնացած է, ունի երկու երեխա, իսկ ծառի տակ թողած երրորդ երեխայի հայրը հենց իր ամուսինն է:

Հայկական արտադրողները «ProdExpo 2018»-ում են. 2.4 միլիարդ դրամի արտահանման պատվեր նախորդից

Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ 21 արտադրողներ մեր երկրի սննդարդյունաբերության ոլորտը ներկայացնում են Մոսկվայում ընթացող «ProdExpo2018» միջազգային ցուցահանդեսում։ Հայաստանյան արտադրողները միջազգային գնորդներին են առաջարկում պահածոներ, կաթնամթերք, հյութեր, մսամթերք, հանքային ջուր, ալկոհոլային խմիչքներ։ Հայաստանյան 17 ընկերություններ նախորդ ցուցահանդեսի արդյունքում 2.4 միլիարդ դրամի արտահանման պայմանագրեր են կնքել։ «ProdExpo»-ն սննդարդյունաբերության ոլորտի աշխարհի խոշորագույն ցուցահանդեսներից է, որին մասնակցության թիվն ու

39 հազար դրամի փոխարեն միկրոավտոբուսը կվճարի 29.900 դրամ. Ուղեւորափոխադրողների հարկերն իջնում են

Խոսրով Հարությունյանն ասաց, որ եթե հիմա Հարկային օրենսգրքում փոփոխություն չանեին, 13 նստատեղ ունեցող ուղեւորափոխադրող միկրոավտոբուսը պետք է վճարեր արդեն 39 հազար դրամ, մինչդեռ իրենց առաջարկով վճարելու է 29.900 դրամ. «Հարկային բեռը իջնում է 9100 դրամով»:

Փաստաբանները հայտարարում են մեկօրյա համապետական գործադուլ՝ պահանջում են նախագծերից հանել դատական տուգանքին վերաբերող իրավակարգավորումները

Փաստաբաններից կազմված նախաձեռնող խումբը հրապարակել է հետևյալ հայտարարությունը՝ «Մենք՝ Հայաստանի Հանրապետության փաստաբաններս, դատապարտում ենք ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի կողմից «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք» օրենքի նախագծում (այսուհետ՝ Նախագիծ)՝ դատական տուգանքի վերաբերյալ դրույթները և երկու նոր օրենքների նախագծեր ներառելու, այդ թվում՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի

Ինչո՞ւ երեկ «Ելք»-ը տուն ուղարկեց մարդկանց

Հարցն Էդմոն Մարուքյանին դուր չեկավ

ԵԱՀԿ դիտարկումը Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում

Փետրվարի 6-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտակերտի շրջանի Սեյսուլան գյուղից դեպի հյուսիս-արևմուտք ընկած հատվածում։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և Օգնեն Յովիչը

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031