Օրվա լրահոսը

Դեսպան Սարգսյանի և Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկայի հարցերով պետնախարարի հանդիպումը

Փետրվարի 5-ին Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը հանդիպում ունեցավ Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկայի հարցերով պետնախարար Ալեն Դանքնի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-բրիտանական հարաբերություններին, տարածաշրջանային զարգացումներին, ԵՄ կազմից ՄԹ դուրս գալու բանակցություններին, ԼՂ հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացին առնչվող հարցեր։ Կողմերը նաև անդրադարձ կատարեցին երկկողմ առևտրա-տնտեսական համագործակցության հետագա զարգացմանը, կարևորելով նշված բնագավառում համատեղ նախաձեռնությունները, որոնք

Դատարանը չքննեց «Սասնա ծուռ» Վարդան Գերավետյանի տունը կալանքից ազատելու հարցը

Դատավորը գտավ, որ դիմողն անգամ լիազորություն չի ունեցել նման հայցադիմում ներկայացնելու

«ԶԻԼ»-ը բախվել է գազատար խողովակի. 54-ամյա վարորդը տեղում մահացել է

Փետրվարի 5-ին, ժամը 13.00-ի սահմաններում, «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենան Շիրակի մարզի Սպանդարյան գյուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել գազատար խողովակին: Վարորդը` 1964 թ. ծնված Արթուրիկ Հարությունյանը, տեղում մահացել է: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն Լուսանկարը`  արխիվային

Ապօրինի անտառահատումների քրեական գործով բացահայտվել են պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու նոր դրվագներ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող` «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տարբեր անտառտնտեսություններում ծառերի ապօրինի հատման, պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառք ստանալու և կաշառք տալու դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել են պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու նոր դրվագներ: Հիշյալ քրեական գործի շրջանակներում ևս 2 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ կաշառք ստանալու, կաշառք տալու և ապօրինի ծառահատումներ իրականացնելու

Պատահար Ջրաբեր-Աբովյան ճանապարհին. 16-ամյա ուղևորը մահացել է

Փետրվարի 5-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Ջրաբեր-Աբովյան ճանապարհի միջնամասում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Ուղևորը` 2002 թ. ծնված Գևորգ Աբրահամյանը, տեղում մահացել է, իսկ մյուս 2 ուղևորները և վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն

«Հայկական վերածնունդ» կուսակցության 8 հիմնադիրներից 5-ն առանձնացել են

Դիմումի օրինակը փոստի միջոցով ուղարկվել է «Հայկական վերածնունդ» կուսակցության կենտրոնական գրասենյակ՝ Արթուր Բաղդասարյանին:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Փետրվարի 6-ի ցերեկը, 7-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 11-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Փետրվարի 6-ի ցերեկը, 7-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 11-ին սպասվում է անձրև: Երևան քաղաքի փետրվարի 7-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան՝  

Շփման գծում միջադեպերի հետաքննության հարցը բանակցությունների սեղանի՞ն է

«Տրամաբանությունը, թե որքան շատ կրակում են, այնքան ավելի արագ համաձայնության կգան, չի կարող աշխատել»,- ասում է Լավրովը

Տնտեսական աճը անհավասարաչափ է բաշխվում ոչ միայն հասարակության տարբեր շերտերի, այլև բնակավայրերի միջև. «168 ժամ»

Ստեղծված հավելյալ արժեքը կուտակվում է հիմնականում մայրաքաղաքում՝ հիմնականում մի խումբ մարդկանց մոտ։ Կարճ ասած, աճը ներառական չէ։ Հենց սա է «գաղտնիքը», թե բնակչությունն ինչու չի զգում տնտեսական աճը։

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ. «Մարդիկ ցանկանում են հստակ պատկերացում կազմել, թե որդեգրված քաղաքականության շնորհիվ ինչպիսի՞ Հայաստան են ունենում». «Հայոց աշխարհ»

Այսինքն՝ կատարված աշխատանքի արդյունքները ճիշտ եւ օպերատիվ ներկայացնելու խնդիր ունենք: Մինչդեռ շատ դեպքերում անհրաժեշտ տեղեկատվություն չի տրամադրվում, ու հանրային դժգոհությունների մի մասը նաեւ սրանով է պայմանավորված:

Մարտի 1-ի զոհի մայր. «Իմ տղու հեռախոսը հենց նախաքննական մարմնում գողացան, որտեղ պատկերված է կրակող ոստիկանի գլուխը». «Հայկական ժամանակ»

Մարտի 1-ի գնացքը գնացել է. Լեւոն Զուրաբյանը Մարտի 1-ը դարձրել է բրենդ, տարին մի անգամ ծաղիկը վերցնում, գնում Մյասնիկյանի ոտների տակ Մարտի 1 է նշում, հո Մյասնիկյանի տղուն չէին սպանել, հիմա էլ Տարոն Մարգարյանը սիրուն բան չի արել, բայց պաստառապատել է։

Գրիգորի Տրոֆիմչուկ. «Չեմ կարծում, որ թեկնածուների առաջադրման տեսանկյունից Ադրբեջանը պատրաստ է ապակայունացնել երկրում տիրող իրավիճակը». «168 ժամ»

«168 Ժամի» հետ զրույցում քաղաքական և անվտանգության հարցերով ռուս վերլուծաբան Գրիգորի Տրոֆիմչուկը հիշեցրեց, որ 2016 թվականին Ադրբեջանի սահմանադրական փոփոխություններից (դրանք ուղղակիորեն կապ ունեն նախագահական պաշտոնի և նրա շրջապատի հետ) անմիջապես հետո ռուսական առաջատար լրատվամիջոցների հետ զրույցում Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ մասնակցելու է հաջորդ ընտրություններին, եթե «ինչպես այսօր, այդ ժամանակ ևս զգա հասարակության աջակցությունը», որպեսզի

Արձագանք «Դեպուտատի շոու»-ին. «Հալալա տղերք, էս մեր 20 տարվա ապրածը բերեցիք, մի օրում մատուցեցիք». «Ժողովուրդ»

Ընդ որում, այնպիսի մարդիկ են արձագանքել, որոնց բոլորս էլ ճանաչում ենք։ Պարզապես անուններ չեմ տա։

Սեյրան Սարոյան. «Առողջապահության նախարարը դրա համար հաջողության մեջ մեռնում ա» 

Չծխող մարդը նորմալ մարդ ա, իսկ ծխող մարդը հիվանդ ա: Ոնց որ հիվանդ մարդուն ասես դեղ մի խմա. կըլնի՞ տենց:

Վերջին ամիսներին պարենամթերքի կտրուկ թանկացումը պայմանավորված է ոչ միայն «տնտեսվարողների» ախորժակով. «Հայկական ժամանակ»

Այլ կերպ ասած, ստվերի կրճատումը հանգեցնում է նրան, որ ոչ թե օլիգարխների շահույթներն են նվազում, այլ բնակչությունն է աղքատանում։

Գուցե հիմնավորվա՞ծ են տեղեկությունները, որ ինչ-ինչ շրջանակներ ոգեւորված չեն Բագրատ Եսայանի թեկնածությամբ. «Հրապարակ»

Մոտ երկու տարի է, ինչ «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի խորհրդական, ՀՅԴ-ական Բագրատ Եսայանն է, որը ոչ հեռավոր անցյալում ԿԳ փոխնախարար էր։ Շուտով հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը մրցույթ կհայտարարի տնօրենի ընտրության համար, սակայն մեծ է հավանականությունը, որ Եսայանը չի դառնա հիմնադրամի տնօրեն։ Նրա թեկնածությունը, «Հրապարակի» տեղեկություններով, ընդունելի չէ

«Գյումրու պետական քոլեջ»-ում ապօրինի կերպով պետական նմուշի դիպլոմներ տրամադրելու դեպքեր են բացահայտվել

ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում նոր քրեական գործ է հարուցվել «Գյումրու պետական քոլեջ»-ի աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ դեպքի կապակցությամբ: ՌԴ բնակիչներ Ի. Ռ.-ն և նրա կինը` Ա. Բ.-ն, նախնական համաձայնությամբ, վերջինիս դստերը «Գյումրու պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ում ընդունելու, ընթացիկ և ավարտական քննություններին դրական գնահատականներ ապահովելու և մասնագիտական որակավորման փաստը հավաստող դիպլոմ ստանալու նպատակով 2015-2016

Սահմանադրական օրենքի ոտնահարում հանուն փաստաբանների նկատմամբ ներդրվող սանկցիաների։

Քիչ առաջ գրությամբ դիմել եմ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին՝ հետևյալ խնդրի վերաբերյալ:․ ԱԺ Պետական-իրավական և Մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը երեկ՝ փետրվարի 05-ին երկրորդ ընթերցումից առաջ քննարկել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագիծը: Կառավարության ներկայացուցիչն առաջարկել է դատական սանկցիաների վերաբերյալ կարգավորումներ ներառել նախագծում, ինչպես նաև այն լրացնել երկու նոր օրենքների (ՀՀ քրեական դատավարության

Ո՞ր երկրում է գործել ՀՅԴ-ն այս տարիներին և ու՞մ վրա է գցում «նախորդ համակարգի ձևավորած կարծրատիպերի» մեղքը. «Իրատես»

Արմեն Սարգսյանի հետ հանդիպումից հետո (գուցե զուգադիպություն էր), ՀՅԴ-ն որոշեց, որ ԱԺ-ում նախագահի առաջին փուլով ընտրությունը չպետք է թողնել ԲՀԿ-ի հայեցողությանը, եթե ԲՀԿ-ն կարող է առևտուր անել, ինքն էլ կարող է, բայց` քաղաքակիրթ ու քաղաքական (փորձն իրենն անում է): Փետրվարի 1-ին ՀՅԴ Բյուրոյի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի 3-րդ նիստի օրակարգում քաղաքական կոալիցիայի մեկամյա գործունեությունն

«Ելքը» անհրաժեշտ ստորագրությունները կհավաքի, «Ծառուկյան» դաշինքը միացավ ստորագրահավաքին

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը կմիանա ստորագրահավաքին: Նա ասաց, որ կառավարությունը չնայած լսումներ կազմակերպեց, բայց լուծումները բոլոր դեպքերում ձգձգվում է. «Ասում էին կոսմետիկ լուծումներ, նույնիսկ այդ կոսմետիկ լուծումները չեն անում»:

ԱԱԾ-ն մանրամասներ է հայտնում ապահովագրական ընկերություններից կեղծ վթարների արդյունքում գումարներ հափշտակելու դեպքի առթիվ. «Ժողովուրդ»

2016- 2017թթ. ընթացքում Երեւանում կազմակերպել են թվով 15 կեղծ վթարներ, ինչի արդյունքում 2016 թվականի դեկտեմբեր ամսից մինչեւ 2017 թվականի ապրիլ ամիսն ընկած ժամանակահատվածում «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲ, «Ինգո Արմենիա» ԱՓԲ եւ «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊ ընկերություններից, որպես վթարի համար ապահովագրական հատուցում, խաբեությամբ հափշտակել են շուրջ 23 մլն ՀՀ դրամ գումար եւ 8 մլն ՀՀ դրամի հափշտակության փորձ են կատարել։

«Փաստորեն պատգամավորը կարող է հարձակվել պատգամավորի վրա». Գեղամյան-Փաշինյան միջադեպի մասին նախագիծը մերժվեց

Քվեարկությամբ նախագիծը մերժվեց, ընդ որում, կողմ էին միայն «Ելքի» պատգամավորները, ՀՅԴ-ն քվեարկեց ձեռնպահ, իսկ «Ծառուկյան» դաշինքն ուշագրավ է, որ ընդհանրապես չմասնակցեց քվեարկությանը: 52 դեմ ձայներով որոշումը չընդունվեց:

Արմեն Սարգսյանը Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվել է 2011թվականին. «Հրապարակ»

ՀՀ Սահմանադրության 124-րդ հոդվածի 2-րդ կետը սահմանում է․ «Հանրապետության նախագահ կարող է ընտրվել քառասուն տարին լրացած, վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին վեց տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող եւ հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք»։ Սահմանադրության այս դրույթով սկսեցինք հետաքրքրվել, երբ օրակարգ մտավ Արմեն Սարգսյանի՝ նախագահի թեկնածու առաջադրվելու հարցը։ Արդյոք Բրիտանիայում

Ինչպես են թանկացումներն ազդել գնաճի վրա. «Հայոց Աշխարհ»

Տարեսկզբին մի շարք ապրանքային շուկաներում արձանագրված թանկացումների հետեւանքով գնաճային միջավայրը Հայաստանում բավականաչափ ընդլայնվել է։ Տարեվերջի եւ այս տարեսկզբի ակտիվ դրսեւորումներից հետո գնաճը մտել է նախատեսված թիրախային ցուցանիշների տիրույթ։ Հիշեցնենք, որ պետական բյուջեով ամրագրված է 2,5¬5,5 տոկոս գնաճի միջավայր։ Վիճակագրական ծառայության տվյալներով, հունվարին այն եղել է 2,7 տոկոս՝ հաստատվելով նախատեսված միջակայքի ներքին սահմանում։ Գնաճը բարձր է

Ո՞ր դեպքում Թրամփը կշոշափեր Հայոց ցեղասպանության թեման (Տեսանյութ)

«Եթե ամերիկահայ համայնքը ժամանակին ճիշտ կողմնորոշվեր եւ իր ողջ ներուժն ու ունակությունները ներդներ Թրամփին սատարելու, նրան հայության խնդիրներով հետաքրքրելու համար եւ, ի վերջո, Ցեղասպանությունը ճանաչելու խոստում կորզեր, այսօր Թրամփի՝ դեռեւս չկատարված խոստումներից մեկը կլիներ Հայոց ցեղասպանության ճանաչումը»,- «Առավոտ»-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը: Նրա խոսքով՝ այն, ինչ ԱՄՆ նախորդ նախագահները խոստացան եւ

Միջինից բարձր աշխատավարձ ստացող քաղաքացիների մի ստվար հատված փաստի առաջ է կանգնել այս տարվա առաջին ամսվա աշխատավարձը ստանալիս. «Իրատես»

Հարկային նոր օրենսգիրքն իր տխուր հետևանքներն արդեն թողնում է: Միջինից բարձր աշխատավարձ ստացող քաղաքացիների մի ստվար հատված փաստի առաջ է կանգնել այս տարվա առաջին ամսվա աշխատավարձը ստանալիս: Պարզում է` ոմանք ոչ միայն հարկման տակ են հայտնվել, այլև որոշ հիմնարկներում աշխատավարձի որոշակի կրճատում է եղել: Կրճատում ասվածը հարաբերական է, այսինքն, բարձր աշխատավարձ ստացողները նաև 40 տոկոս

Շնորհանդեսն արդեն կայացել է

Վրաստանի նախկին նախագահ, իսկ ներկայումս Ուկրաինայում բոցաշունչ ընդդիմադիր Միխեիլ Սաակաշվիլին ամենեւին էլ աչքիս լույսը չէ: Չնայած հնարավոր չէ  հերքել, որ վարդերի հեղափոխությունից հետո նա որոշ չափով «կարգի բերեց» իր հայրենիքը: Հիմա ասում են, որ նա` որպես Վրաստանի ղեկավար, «հայատյաց էր»՝ դա էլ վիճելի հարց է: Ես նրան չեմ ընկալում որպես ինչ-որ վառ ժողովրդավար, նրա առաքելությունն

ԱՍԵԿՈՍԵ

Ով պահպանում է գեղեցիկը տեսնելու ունակությունը, երբեք չի ծերանում: ՖՐԱՆՑ ԿԱՖԿԱ

Ծառայակից ընկերոջ՝ համակարգչից օգտվելու խնդրանքը դարձավ 8 տարվա ազատազրկման պատճառ․ բողոք՝ կեղծ թղթադրամների գործով

Այսօր Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում մամուլի ասուլիս էին հրավիրել 27-ամյա Տիգրան Ավետյանի մայրը՝ Ռուզաննա Հակոբյանը ու փաստաբան Յուրիկ Խաչատրյանը՝ դժգոհելով, որ առանց լուրջ հիմնավորումների և ապացույցների նրան առանձնապես խոշոր չափի կեղծ թղթադրամներ պատրաստելու, պահելու և իրացնելու մեղադրանքով 8 տարվա ազատազրկման են դատապարտել։ Ըստ մեղադրական եզրակացության, այս գործի մասնակիցները, ՀՀ-ում շրջանառության մեջ գտնվող թղթադրամներ պատրաստելու և

Կոնտակտային կիոկուշին կայ կարատեի հինգ ֆեդերացիաներ միավորվել են

Կարատեի այս ոճի ֆեդերացիաների ներկայացուցիչներն այսօր հանդիպման էին հրավիրել ԶԼՄ-ներին՝ հայտարարելու, որ իրենք հոկտեմբերին արդարադատության նախարարությունում գրանցել են «Կոնտակտային կիոկուշին կայ կարատեի ասոցիացիա»: Նրանք խոսեցին նաեւ նպատակների ու ծրագրերի մասին: Բանախոսների փոխանցմամբ, ասոցիացիա ստեղծելու գաղափարը վաղուցվանից կար, սակայն խանգարող ինչ-ինչ հանգամանքների պատճառով չէր ստացվում: Սակայն իրենք երեք ամիս նյութը մշակելուց հետո հասկացել են, որ ուշացնել

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031