Օրվա լրահոսը

Մահացել է Հայաստանի բարեկամ, միլիարդատեր գործարար Հանթսմանը. «Ամերիկայի ձայն»

Սոլթ Լեյք Սիթիի հիվանդանոցում մահացել է միլիարդատեր գործարար, բարերար Ջոն Հանթսման ավագը: Վերջինիս բազմաթիվ մարդասիրական ծրագրեր է իրականացրել Հայաստանում: ԱՄՆ-ի Յութա նահանգի Սոլթ Լեյք Սիթիի հիվանդանոցում երկարատև հիվանդությունից հետո ութսուն տարեկան հասակում մահացել է միլիարդատեր գործարար, բարերար Ջոն Հանթսման ավագը: Նա հայտնի մորմոն գործարար է: 1970-ականներին իր ընկերությունն արտադրում էր պլաստիկ տարաներ ֆաստֆուդ արտադրող ընկերությունների

Հայաստանի շախմատիստները խաղում են Իրանում

Իրանում մեկնարկել է «Ֆաջր»-ի գավաթի խաղարկությունը, որին մասնակցում 15 երկրի 82 շախմատիստ: Հայաստանը ներկայացնում են գրոսմայստեր Արսեն Եղիազարյանը, կանանց միջազգային վարպետ Սիրանուշ Ղուկասյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Վահե Դանիելյանը և Արփին Գրիգորյանը: Երեք տուրերի հետո մեր շախմատիստներից լավագույնը Սիրանուշ Ղուկասյանն է, որը տարել է մեկ հաղթանակ եւ երկու պարտիա ավարտել ոչ-ոքի: Արսեն Եղիազարյանը վաստակել է 1.5 միավոր, ՖԻԴԵ-ի

Վարչական դատարանում կայացավ ֆրանսահայ Ալեքսանդր Վարպետյանի նկատմամբ ԱԱԾ որոշման օրինաչափության հայցի մասին նախապատրաստական երկրորդ նիստը

Այսօր ՀՀ վարչական դատարանում դատավոր Լիանա Հակոբյանի նախագահությամբ կայացավ ֆրանսահայ Ալեքսանդր Վարպետյանի մուտքը ՀՀ տարածք արգելելու՝ ԱԱԾ-ի որոշման դեմ (ԱԱԾ-ն առաջնորդվելով «Օտարերկրացիների մասին» օրենքով՝ պնդում է, թե կան «hավաստի տվյալներ», որ Ա.Վարպետյանի գործունեությունը կարող է վնաս պատճառել ՀՀ անվտանգությանը) հայցապահանջի երկրորդ նախապատրաստական նիստը: Ալեքսանդր Վարպետյանի ներկայացուցիչ Անի Չատինյանը Aravot.am-ին ներկայացրեց հարցի նախապատմությունը: «Ֆրանսաբնակ Ալեքսանդր Վարպետյանը

«Փաշինյան, մի բան ասեմ, լավ ա հայ ժողովուրդը չինացի չի, թե չէ կասեին՝ գնացեք ծառից որդը կերեք, ապրեք». Երթի մասնակից

Փաշինյանի խոսքով՝ «Ասում են՝ չեն մեռնի, էս 20 տարվա մեջ աղքատներն այնքան իմունիտետ են ձեռք բերել, ինչքան ուզում եք թանկացրեք, կարտոֆիլ կուտեն, կարտոֆիլը թանկանա՝ խառը կանաչի կուտեն, խառը կանաչին թանկանա՝ կանաչ սոխ կուտեն եւ այսպես շարունակ: Ամեն ինչին էլ այլընտրանք կա ու ՀՀ քաղաքացիները այլընտրանք գտել են արտագաղթը: Արտագաղթն ի վերջո ամեն ինչին էլ այլընտրանք է, հո չեն մեռնի»:

Աջ ղեկով մեքենաների արգելքի օրենքն ԱԺ-ում է. «Ելքն» առաջարկել է ձախ ղեկով մեքենաների մաքսատուրքը 1.5 մլն-ով իջեցնել

Արամ Սարգսյանն ասաց, որ եթե աջ ղեկով մեքենաների վրա արգելք դրվի, դա տնտեսության, ՀՆԱ-ի առումով ծանր բեռ է լինելու ընտանիքի վրա. «Շաբաթը մեկ հին մեքենան խարաբ է լինելու, տանելու են սարքեն: Հետեւաբար, սա միանշանակ վնասակար է: Տնտեսության այս պայմաններում չի կարելի նման օրենք բերել»:

Հայտնաբերվել է արկ

Փետրվարի 5-ին, ժամը 15:25-ին  ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Տեղ գյուղից մոտ 2 կմ դեպի Արցախի Հանրապետություն տանող ճանապարհի մոտակայքում գտնվող ավազահանքերին հարակից տարածքում, հայտնաբերվել են արկեր. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Նշված վայրում հայտնաբերվել են 16 միավոր տարբեր տրամաչափի հրետանային արկ և ական: Դեպքի վայրում հերթապահություն

«Ելքը» վաղվանից ստորագրահավաք է սկսում

Երթի ընթացքում Մաշտոցի պողոտայում երթը կանգնեցրեցին ոստիկաններ, ցուցարարները պահանջում էին՝ «ճա-նա-պարհ»: Փաշինյանն ասաց, որ իրազեկել են պատկան մարմիններին եւ դա ընդունվել է ի գիտություն. «Մաշտոցի պողոտան մերն ա»:

«Մեր իշխանությունները հասցնելու են նրան, որ կովը սատկի, մենք առաջարկում ենք գնել նոր կով». Արամ Սարգսյան

Արամ Սարգսյանն ասաց. «Մեզ կրկնակի, եռակի էլ քերթեք, վերջում դա էլ է վերջանալու: Սրանով սպանում են ՀՀ տնտեսությունը եւ ասում են՝ դա անում ենք ձեզ համար»: Ըստ նրա, իշխանություններն ասում են՝ ժողովուրդ ջան, էս թանկացումներն անում ենք քո համար, որովհետեւ քեզ դա շատ է պետք ու եթե այլ երկրներում 7,8 10 տոկոս է, մեզ մոտ 2,5 տոկոս է, այնպես որ մեր նկարները տարեք փակցրեք ձեր պատին, տակը մոմ վառեք ու շնորհակալ եղեք, թե ինչքան իմաստուն իշխանություն ունեք:

Աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելելը դրական եզրակացություն է ստացել ԱԺ հանձնաժողովում

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Խոսրով Հարությունյանի նախագահությամբ փետրվարի 5-ի արտահերթ նիստում քննարկել է «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը հանձնաժողովականներին ներկայացրել է հիմնական զեկուցող ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանը: Ըստ հիմնական զեկուցողի՝ Հայաստանում աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումը երթեւեկության

«Հեղինակություններն ավելի մեծ օգուտ են տալիս Ռուսաստանում բնակվող հայ համայնքին, քան ՀՀ դիվանագետները»․ քաղաքագետ

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի կարծիքով, ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Թաթուլյանի շուրջ Հայաստանում բարձրացված աղմուկն անիմաստ է և մեզ հարվածող։ Ըստ նրա, կոնկրետ Կրասնոդարի երկրամասում հայ համայնքի դեմ բազմաթիվ քրեական խմբավորումներ են պայքարում նրանց ձեռքում գտնվող տարբեր բիզնեսները խլելու համար, իսկ այդպիսիններին հնարավոր է միայն կարգի հրավիրել իրենց ներկայացուցիչների միջոցով։ Մեր զրուցակցի ասելով, դա ողջ աշխարհում ընդունված պրակտիկա

Արա Բաբլոյանն առաջարկել է հայոց խորհրդարանի հիմնադրման 100-ամյակի միջոցառումները պատշաճ կազմակերպելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ

Փետրվարի 5-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Նիստի սկզբում Արա Բաբլոյանն առաջարկել է հայոց խորհրդարանի հիմնադրման 100-ամյակի միջոցառումները պատշաճ կազմակերպելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ, որը կղեկավարի ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը: Խորհուրդը հաստատել է Ազգային ժողովի վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին

Կարեն Կարապետյան. «Մենք ունենք մեծ հնարավորություններ, որոնք չենք օգտագործում»

Կարեն Կարապետյանին զեկուցվել են պետական գույքի կառավարման ոլորտում կատարված աշխատանքները

«Ելքն» առաջարկում է շքեղ ապրող օլիգարխների գույքը հարկել ու թանկացումների դեմն առնել

Մանե Թանդիլյանն ասաց, որ իրականում կա հնարավորություն հավաքագրել գումարներ եւ վճարել թոշակները, բանակը պահել, բայց սա չէ այդ տեղը, հնարավոր է գույքահարկի մեխանիզմները վերանայել, որի արդյունքում իրական հարուստները կկարողանան գումարներ մուտքագրել պետական բյուջե եւ լուծել այդ հարցերը: 30 տոկոս աղքատներ ունեցող երկրում շքեղ ապրող օլիգարխների գույքը կարող են հարկել:

Մալթայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնել է ՀՀ ԱԳ նախարարին

Փետրվարի 5-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Մալթայի նորանշանակ դեսպան Նատաշա Մելի Դաուդիին (նստավայրը՝ Վարշավա) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով և հաջողություններ մաղթելով դեսպան Դաուդիին՝ նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի Հայաստանի և Մալթայի միջև հարաբերությունների առավել ընդլայնմանն ու ամրապնդմանը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Դաուդին հավաստիացրեց,

Հին Դամասկոսի շրջանը հրթիռակոծուած է. արձանագրուած է զոհ մը եվ երկու հայ վիրավոր. «Գանձասար»

Երկուշաբթի, 5 Փետրուար 2018-ին, զինեալ ահաբեկչական խմբաւորումներ հրթիռակոծած են հին Դամասկոսի շրջանը՝ խախտելով լարուածութեան մեղմացման Ղութայի գօտիի համաձայնութիւնը: Դամասկոսի ոստիկանատան աղբիւր մը յայտնեց, որ Ղութայի արեւելեան շրջանին մէջ կայք հաստատած զինեալ ահաբեկչական խմբաւորումները հրթիռակոծած են յատկապէս Պապ Թումա շրջանը: «Գանձասար»ի աղբիւրները յայտնեցին, թէ Պապ Թումայի մէջ հրթիռ մը ինկած է հայ ընտանիքի մը բնակարանին վրայ,

«Այս մոբիլիզացիայի, այս պրոցեսների արդյունքում այս իշխանություններին պետք է ցույց տալ իրենց տեղը». Էդմոն Մարուքյան

Ըստ Մարուքյանի, վարչապետը սուտ տեղեկություններ է տարածում, ասում է՝ բենզինն ավելի թանկ է հարեւան երկրներում՝ Վրաստանում, բայց իրականության մեջ այդպես չէ. «Ասում է՝ բենզինը թանկացել է՝ գազով երթեւեկեք, գազը թանկացել է՝ ոտքով երթեւեկեք, արդեն հումորային բան է դարձել, ասում են՝ կոշիկն էլ է թանկացել արդեն, ոտքով գնալն էլ է դժվարացել: Սա խոսում է այն մասին, որ ունենք ոչ ադեկվատ, քաղաքացու իրական կյանքից կտրված իշխանություններ»:

Կկանոնակարգվի «Սևան» ազգային պարկի տարածքը

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեն մշակում է առաջարկություններ՝ Լճաշեն – Սևան և Սևանի թերակղզու հատվածներում քաղաքաշինական կանոնակարգման վերաբերյալ: Նախատեսվում է Լճաշեն – Սևան հատվածում կառուցել ծովափնյա հետիոտն ճանապարհ, տալով մանրամասն գոտևորում, առանձնացնելով լողափի, հանգստի և սպասարկման այլ օբյեկտների համար գրավիչ տարածքներ, նպաստելով ներդրումային ծրագրերի իրականացմանը՝ կանոնակարգված նախագծի շրջանակներում: Թերակղզու հատվածում կմշակվեն կառուցապատման կանոնակարգման, արտաքին լուսավորության

Վրաստանն ու ԵՄ-ը փայլուն հարաբերություններ ունեն. Մոգերինի

Վրաստանը և Եվրամիությունը փայլուն հարաբերություններ ունեն, և մենք ողջունում ենք այդ երկրի հաջողությունները: Այս մասին Վրաստան-ԵՄ ասոցացման խորհրդի նիստին հայտարարել է Եվրամիության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին, հաղորդում է «Գրուզիա Օնլայնը»: Վրաստանի կառավարության աշխատակազմի տեղեկացմամբ՝ Վրաստանի պատվիրակությունը խորհրդի նիստին մանրամասն քննարկել է անցյալ տարում երկրում իրականացված բարեփոխումները: Եվրամիության գերագույն հանձնակատարը ողջունել է ձեռքբերումներն այդ ուղղությամբ: «Վրաստանում

ՀՀ ՔԿ-ում ուսումնասիրվել են ՔԿ վարույթում 2017թ. ընթացքում ընտանեկան բռնության վերաբերյալ քննված քրեական գործերը։

Այսպես՝ ուսումնասիրությունների համաձայն՝ նշված ժամանակահատվածում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում 2017 թվականի ընթացքում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 458 քրեական գործ, որոնցից 8-ը՝ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում: Քրեական գործերի մեծ մասը վերաբերում է ամուսնու կողմից կիրառված բռնությանը՝ ծեծին, բացի այդ, գրանցվել են ընտանիքի անդամի կողմից կատարված սպանության, առևանգման և հանցավոր այլ դրսևորումներ։ Այսպես՝

Արմեն Ամիրյանի հանձնարարականների մեծ մասն այսօր վերաբերում էր Արցախին

Ստեփանակերտի թատրոնի շենքի նորոգումն Արցախի հետ համագործակցության ամենակարևոր գործն է այս պահին. նախարար Արմեն Ամիրյանն այսօր թռուցկաժողովում տեղակալ Արև Սամուելյանին հանձնարարեց կարճ ժամկետում գնահատել վերանորոգման աշխատանքի ծավալը, կազմել նախահաշիվը, ինչից հետո կորոշվի ֆինանսավորման համար դրամահավաքի եղանակը։ Վերանորոգումն արվելու է մասնավոր ընկերությունների, անհատների նվիրատվություններով։ Հայաստանի մշակույթի նախարարության ՊՈԱԿ-ներն Արմեն Ամիրյանի հանձնարարությամբ մեկ ամսվա ընթացքում պետք է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ փետրվարի 5-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության  լրատվական ծառայություն 

Արա Բաբլոյանը ՇՀ Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի հետ մասնակցել է «Ավանի աղի կոմբինատ»-ի նոր արտադրամասի բացմանը

Փետրվարի 5-ին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի հետ մասնակցել է «Ավանի աղի կոմբինատ»-ի նոր արտադրամասի բացմանը: Նախագիծն իրականացվել է հայ-շվեյցարական համատեղ ջանքերով. ներդրում է ունեցել նաեւ գերմանական կողմը: Հայաստանի եւ Շվեյցարիայի խորհրդարանների նախագահները շրջել են նորաբաց արտադրամասի տարածքում, ծանոթացել աշխատանքային գործընթացին ու պայմաններին: ՀՀ ԱԺ նախագահը, շնորհավորելով

Հարիսայի փառատոն-2018-ը մեկնարկեց Մառնեուլի շրջանի Ախքյորփի գյուղում

Վիրահայոց թեմում բարի ավանդույթ է դարձել Բուն Բարեկենդանը նշել հարիսայի փառատոնով: Այս տարի նույնպես ավանդույթը կպահպանվի, բայց առավել լայնամասշտաբ և բազմաբնույթ: 2018 թվականի փետրվարի 4-ին, Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախաձեռնությամբ և Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու լուսարարապետ Արժանապատիվ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանի աջակցությամբ, Մառնեուլի շրջանի Ախքյորփի հայաբնակ սահմանամերձ գյուղում մեկնարկեց հարիսայի փառատոնը: Դեռևս նախորդ օրը,

Քննարկվել են բուհերի դասակարգման և հաշվետվողականության մոդելներ

Հայաստանում բարձրագույն կրթության բարեփոխումներին նվիրված հերթական աշխատաժողովն է տեղի ունեցել Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակում: Աշխատանքային քննարկմանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանը, Հայաստանի բուհերի ներկայացուցիչներ և միջազգային փորձագետներ: Կարևորելով քննարկումը՝ ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանն ընդգծել է, որ «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծն առաջիկայում կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը: «Օրենքի

Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ են նշանակվել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկուշաբթի հրաման է ստորագրել երկրում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: Այս մասին գրում է Trend-ը: Ադրբեջանի Ընտրական օրենսգրքի համաձայն՝ ընտրությունները պետք է անցկացվեին հոկտեմբերի 17-ին: Ըստ հրամանի՝ արտահերթ նախագահական ընտրությունները կանցկացվեն 2018թ. ապրիլի 11-ին: Ընդ որում, հրամանի տեքստում հստակեցված չէ նման որոշման պատճառը: Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հրահանգվել է ապահովել ընտրությունների

«Դեռևս չգրված օրենքներն են ակտիվորեն գործում». Գագիկ Մակարյան

Ըստ Գագիկ Մելիքյանի՝ ՀՀԿ-ն բարձր տեմպերով իրականացնում է նախընտրական ծրագրում գրված դրույթները:

Վերաքննիչ դատարանը բավարարել է կրկնակի քվեարկելու փորձ կատարած քաղաքացուն երկու տարվա ռեալ ազատազրկման դատապարտելուն ուղղված դատախազության հերթական բողոքը

Ընտրությունների ժամանակ կրկնակի քվեարկելու փորձ կատարելու մեջ մեղադրվող անձի նկատմամբ նշանակված ազատազրկում պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանելու և փոխելու վերաբերյալ դատախազի ներկայացած հերթական բողոքն է բավարարվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից: 2017 թվականի ապրիլի 3-ին ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Ամասիայի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել

«Նա ծանր վիճակում է, հոգեմետ դեղեր է ընդունում». լրագրողների աշխատանքը խոչընդոտած անձի պաշտպան

Ոստիկանության գրության համաձայն՝ նրա, ինչպես նաեւ՝ գործով վկաների բնակարանների դռները փակ են

Հայկական գինիները ներկայացված են Մոսկվայում անցկացվող «ՊրոդԷքսպո» 25-րդ միջազգային ցուցահանդեսին

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի աջակցությամբ 13 գինեգործական ընկերություններ մասնակցում են փետրվարի 5-ից 9-ը Մոսկվայում անցկացվող սննդամթերքի, ըմպելիքների (ներառյալ ալկոհոլային խմիչքները) և դրանց հումքի «ՊրոդԷքսպո» 25-րդ հոբելյանական ցուցահանդեսին: Տարածաշրջանի խոշորագույն ամենամյա միջազգային այս ցուցահանդեսում հայկական ընկերությունները միասնական տաղավարով իրենց արտադրանքն են ներկայացնում արդեն երկրորդ անգամ: Հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը նշել է. «Գինու նվիրական երկիր

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031