Օրվա լրահոսը

Վիգեն Սարգսյան. «Ցավոք սրտի, նման դեպքեր բանակում եւ բանակից դուրս, նաեւ բոլոր բանակներում լինում են». «Հայկական ժամանակ»

Երեկ՝ հունվարի 29-ին, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը պատասխանել է «Հայկական ժամանակ»-ի հարցերին, թե՝ ինչո՞ւ զենքի կանոնների խախտման հետեւանքով ՀՀ բանակում շարունակում են զինվորներ զոհվել, նման դեպքերը ո՞ր օղակի անգործության պատճառով են տեղի ունենում: «Ցավոք սրտի, նման դեպքեր բանակում եւ բանակից դուրս, նաեւ բոլոր բանակներում լինում են: Այստեղ խնդիրն այն է, թե բանակը եւ հետագայում

Հեգնում էին Արթուր Ջավադյանի խոսքերը, երբ այդ մասին արդեն մի քանի ամիս գրում են համաշխարհային բոլոր ԶԼՄ-ները. «168 ժամ»

Անցյալ տարի ԱՄՆ-ում հրապարակվեցին կարագի սպառման և սրտանոթային հիվանդությունների միջև կապը հերքող գիտական հետազոտության արդյունքները։ Մինչ այդ մասնագետները բարձրաձայնում էին ուղիղ հակառակը՝ պնդելով, որ կարագը բարձրացնում է խոլեսթերինը, և պետք է հեռու մնալ այն օգտագործելուց։ Իհարկե, գիտական այս աշխատանքը մեծ արձագանք չէր ստանա, եթե հանրահայտ «Թայմ» ամսագիրը դրա արդյունքը չդարձներ շապիկի լուր՝ հայտարարելով՝ «կարագ կերեք»

«Պատանդ եք վերցրե՞լ հանրային պաշտպաններին». «Սասնա ծուռը»՝ դատավորին (Տեսանյութ)

Դատավոր Արթուր Օհանյանը պատասխանեց. «Դա ձեր կարծիքն է, ոչ մեկի իրավունքը չի խախտվում»

Իտալիայի ոստիկանությունը պաշարել էր հյուրանոցում Նիկոլ Փաշինյանի սենյակը

Քիչ առաջ Իտալիայի ոստիկանությունը պաշարել էր իմ հյուրանոցի սենյակը՝ Հռոմում։ Եկել էին ինձ ձերբակալելու։ Պարզվում է ՀՀ իշխանությունները Ինտերպոլով փնտրում են ինձ։ 2008 թվականից փնտրում-փնտրում ու չեն գտնում: Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆ «Ելք» խմբակցության ղեկավար  

«Գրանդ Հոլդինգը» թափուր աշխատատեղեր ունի (Տեսանյութ)

«Գրան Հոլդինգ» ընկերությունը թափուր աշխատատեղեր ունի: Ընկերությանն ավելի քան 50 մասնագիտությունների գծով աշխատողներ են անհրաժեշտ՝ փականագործներից, խառատներից, բանվորներից մինչեւ քիմիկոսներ, իրավաբաններ ու դիզայներներ: «Գրանդ Հոլդինգի» կազմի մեջ մտնող ընկերություններից յուրաքանչյուրում աշխատանք կգտնի բարձրագույն եւ միջին մասնագիտական կրթությամբ ցանկացած ոք: Մասիսում գտնվող ընկերություններում աշխատանքի անցնելու դեպքում ընկերությունը կտրամադրի փոխադրամիջոց: Աշխատանքի ընդունվելու համար պարզապես պետք է այցելել

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Հունվարի 30-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-ի ցերեկը, 2-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 1-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունվարի 31-ից փետրվարի 4-ը, այսօրվա համեմատ, աստիճանաբար կբարձրանա 6-8, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 11-13 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հունվարի 30-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-ի

Փոստային ծանրոցներով թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր պարունակող դեղահաբերի առաքման դեպքերն աճել են. ՊԵԿ

2017-2018թթ. ընթացքում փոստային ծանրոցներով թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր պարունակող դեղահաբերի առաքման դեպքերի զգալի աճ է արձանագրվել: Դեղամիջոցներն արտասահմանում բնակվող անձինք Հայաստան են ուղարկում իրենց բարեկամներին՝ որոշ դեպքերում որպես ցավազրկողներ՝ ծանր հիվանդություն ունեցող անձանց համար, երբեմն էլ որպես օգնություն: Սակայն ծանրոցներով թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր պարունակող դեղահաբերի առաքումը Հայաստանում արգելված է և մաքսանենգության հանցակազմի տարրեր է

Արման Ջանջուղազյանն ամեն կերպ ձգտում էր քողարկել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կոնկրետ անդամների հետ իր ունեցած կապերը. «Ժողովուրդ»

ԱԱԾ մասնագետների ջանքերով հաջողվեց հեռացնել Արման Ջանջուղազյանի բջջային հեռախոսի գաղտնաբառը, ինչպես նաեւ շրջանցել բջջային հավելվածի վրա տեղադրված արգելքն ու պարզել մեզ հետաքրքրող բոլոր տվյալները։

ԱՄՆ Ֆիննախի «Կրեմլյան ցուցակում» ներառված է գործարար Սամվել Կարապետյանը

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Կոնգրեսում ներկայացրել է այսպես կոչված «Կրեմլյան զեկույցը», որում թվարկված են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մոտ կանգնած մարդկանց անունները: Ընդհանուր առմամբ ցուցակում տեղ է գտել 210 անուն՝ 114 պաշտոնյա և 96 գործարար: Ցուցակում նշվում են այնպիսի անուններ, ինչպիսիք են «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը, Պուտինի աշխատակազմի ղեկավար Անտոն Վայնոն և նրա տեղակալներ

Պատրա՞ստ է այդ պայմաններում հայրենիքին ծառայել Կարեն Կարապետյանը. «Իրատես»

Գոնե այս հարցի պատասխանը նա պետք է ինքնուրույն տա` առանց կուսակցական ու անդրսահմանային հուշումների` իր կյանքն է, իր կարիերան, իր ժամանակը: Իր հայրենիքը:

«Վարորդի ընկեր» ԻՀԿ համահիմնադիր Դավիթ Պեդանյան. երթևեկությունը կառավարող սարքավորումները ոչ մի օգուտ չեն տալիս. «Փաստ»

Լայն փողոցներում չի կարելի հետիոտնային անցում գծել, այնտեղ պետք է վերգետնյա կամ ստորգետնյա անցում լինի։ Բայց երբ վրաերթի հետևանքով մարդ է մահանում, նշվածների փոխարեն արագաչափ են դնում, ինչը հարցի լուծում չէ:

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 30-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:   ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Facebook-ը 2018թ. լրահոսում ավելի շատ տեղական նորություններ ցույց կտա

2018թ. Facebook-ը լրահոսում ցույց կտա ավելի շատ տեղական նորություններ վստահելի աղբյուրներից: Այս մասին հայտնել է սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը Facebook-ի իր էջում: «Մենք մի շարք թարմացումներ ենք պատրաստում՝ ցույց տալու ավելի բարձր որակ և վստահված նորություններ: Անցյալ շաբաթ մենք մի թարմացում արեցինք, որով ավելի շատ նորություններ են երևում հանրության մեջ լայնորեն վստահելի աղբյուրներից: Այսօր մեր

«Ռուսական զենքի վաճառքն Ադրբեջանին անվերահսկելի գործընթաց է դարձել». Վլադիմիր Եվսեև. «168 ժամ»

«Այս վերջին մատակարարմանը մեծ նշանակություն տալ պետք չէ, դա ադրբեջանական կողմն անում է տեղեկատվական պատերազմի շրջանակում՝ փորձելով ճնշում գործադրել հայկական կողմի նկատմամբ, սրանք սովորական զրահամեքենաներ են»:

Թուրքիայի օդուժը հրթիռակոծել է PKK-ի ռազմաճամբարները

Հունվարի 29-ի երեկոյան Թուրքիայի օդուժը հրթիռակոծել է Հյուսիսային Իրաքի Քանդիլ և Ասոս շրջաններում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» ռազմաճամբարները։ Թուրքական «Yenicaggazetesi» թերթի կայքը, հղում անելով Թուրքիայի զինուժի գլխավոր շտաբին, տեղեկացնում է, որ գործողության ժամանակ ոչնչացվել է 11 թիրախ։ Նույն աղբյուրի համաձայն՝ քուրդ զինյալները պատրաստվում էին հարձակվել թուրք-իրաքյան սահմանին գտնվող ռազմաբազայի և պարեկային կետի վրա։ Հիշեցնենք, որ PKK-ն Թուրքիայում

Պատահական չէ, որ վարչապետը բավական լայն հնարավորություններ եւ արտոնություններ է ունենալու. «Ժողովուրդ»

Երեկվանից շրջանառության մեջ դրված «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրինագծով սահմանված է՝ վարչապետի նստավայրը լինելու է Բաղրամյան 26 հասցեում՝ ներկայիս նախագահական նստավայրում։ Իսկ ապագա նախագահին, որն, ի դեպ, նոր Սահմանադրությամբ շատ սահմանափակ լիազորություններ է ունենալու, որպես նստավայր հատկացվելու է Մաշտոցի 47 հասցեում գտնվող Կառավարության ընդունելությունների տունը։ Պատահական չէ, որ վարչապետը բավական լայն հնարավորություններ

ԱԺ նախագահը որեւէ առնչություն եւ լիազորություն չունի անվտանգության եւ պաշտպանության բնագավառներում. «Հրապարակ»

«Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին» օրենքի նախագծի լրամշակված տարբերակում ուշագրավ փոփոխություններ են կատարվել։ Անվտանգության խորհրդի կազմում, ի թիվս այլ բարձրաստիճան պաշտոնյաների, ներկայացված է Ազգային ժողովի նախագահը։ Նախագիծն առաջին անգամ հանրությանը ներկայացվեց հունվարի 10-ին, ապա հանվեց նախագծերի «սեւագրությունների կայքից» եւ վերադարձվել է օրեր առաջ։ Ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ ԱԺ նախագահի ներկայությունն ԱԽ

Լոռու մարզի դատախազի ունեցած տվյալները իրական վիճակագրությանը չեն համապատասխանում

2018 թ. հունվարի 12-ին Լոռու մարզի դատախազ Ա. Մարտիրոսյանը միջնորդագիր էր ներկայացրել Վանաձորի քաղաքապետ Մ. Ասլանյանին՝ Վանաձորի Երևանյան խճուղու 90-րդ հասցեի հանրակացարանի «հակաիրավական վարքագիծ ունեցող» բնակիչների նկատմամբ հսկողություն սահմանելու հարցով: Դատախազն իր միջնորդագրում հիշատակել էր վերջին շրջանում հանրակացարանում կատարված մի դեպքի մասին և ընդհանրացնելով՝ նշել, որ «հանրակացարանում հաճախ են արձանագրվում իրավախախտման և հանցագործության [….] դեպքեր»:

Պարզվել է Պռոշյան գյուղում ծառի տակ թողնված նորածնի մոր ինքնությունը. առաջադրվել է մեղադրանք

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է նորածին երեխային վտանգի մեջ թողնելու դեպքի հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել երեխայի մորը: 2017 թվականի օգոստոսի 12-ին՝ ժամը 09:20-ին, ահազանգ էր ստացվել առ այն, որ Պռոշյան գյուղի Տեղերաշեն փողոցի տներից մեկի հողամասում՝ ծառի տակ, թողնվել է

«Գիշերվա 10-ին դուռը ծեծեցին, ասեցին դուրս եկեք տնից, սա մեր հողն ա» (տեսանյութ). «Ա1+»

Նազար Ծատուրյանը 14 տարեկան էր, երբ Ադրբեջանի Մինգեչաուր քաղաքում ապրող իր ընտանիքը կարողացավ փրկվել ադրբեջանցիների իրականացրած ջարդից: Փոքր քույրը՝ Նարինեն, 7-րդ դասարանում էր սովորում, տան ամենակրտսերը՝ Արկադին, դեռ դպրոց չէր հաճախում: Իրենց տունն այսօրվա պես հիշում է. «Հիմա աչքերս փակ էլ իջացնեն մեր հայաթ, ուղիղ մեր տունն եմ»:  Ջարդերի մասին լուրերն արդեն տարածվել էին ադրբեջանաբնակ

Ռուսական ռազմակայանը մեծ խաղում. Հայաստանը պետք է լինի պատրաստ. «Ժամանակ»

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը 2017 թվականի գործունեությունն ամփոփող մամուլի ասուլիսում լրագրողների հարցին ի պատասխան անդրադառնալով Ադրբեջանին ռուսական սպառազինության մատակարարմանը՝ գործնականում անարձագանք է թողել բուն խնդիրը: Նալբանդյանն ասել է, թե միշտ էլ բարձրաձայնել են՝ թե՛ ինքը, թե՛ Սերժ Սարգսյանը, և մեկ անգամ ևս ասելու անհրաժեշտություն չկա: Նալբանդյանի արձագանքն այդ մասով չէ, որ հետաքրքիր է ու

Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 30-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար:   ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Շուշան Սարդարյան. «Չպետք է անտեսել, որ առաջին անհրաժեշտության որոշ ապրանքների գներն էլ զգալիորեն նվազել են». «Իրատես»

Նվազել են թռչնամսի, ալյուրի, ձեթի, հնդկաձավարի, շաքարավազի գները, և քանի որ սննդամթերքի որոշ տեսակների մասով կա թանկացում, մի մասով էլ՝ նվազեցում, կարծում եմ, սպառողական զամբյուղում գները պետք է որ իրար հավասարակշռեն:

Միջադեպ որսի ընթացքում

Հունվարի 29-ին, ժամը 2.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Ապարանի բաժին հաղորդում է ստացվել, որ «ձախ ազդրի առաջնային կողմնային մակերեսի, ձախ աճուկային շրջանի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1985 թ. ծնված Սմբատ Ա.-ն: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Սմբատ Ա.-ն վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 2.30-ի սահմաններում, «Նիգավանի աղբանոց» կոչվող տարածքում 1980 թ. ծնված

Դիլիջան-Վանաձոր, Գորիս-Սիսիան և Գորիս-Կապան ավտոճանապարհներին տեղ – տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվար 30-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Դիլիջան–Վանաձոր, Գորիս–Սիսիան և Գորիս–Կապան ավտոճանապարհներին տեղ – տեղ մերկասառույց է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:   ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Սահմանափակող գլխավոր խաղացողն ու սահմանափակվող գործիքը

Թուրքիայի նախագահը միայն օրեր առաջ բացատրելով «Ձիթենու ճյուղ» զինվորական ներխուժման նպատակը հայտարարում էր, «Մանբիջը պիտի ձերբազատենք ահաբեկիչներից… որովհետեւ նրանք այդ տարածքի իսկական տերերը չեն. իսկական տերերը մեր արաբ եղբայրներն են: Մեր գործողությունները պիտի շարունակենք ու հասնենք մինչեւ իրաքյան սահման` վնասազերծելու համար բոլոր ահաբեկիչներին»։ Միայն օրեր հետո` Թուրքիայի կառավարությունը հաղորդում էր, որ «Ձիթենու ճյուղ» գործողությունը սահմանափակ

«Ծխել ենք, ծխում ենք եւ շարունակելու ենք ծխել»

Եթե ձեզ ասում են՝ չի կարելի աղբը նետել մեքենայի պատուհանից, մի՛ համաձայնեք: Որովհետեւ Հայաստանում չկա սոցիալական արդարություն: Քանի որ չկա արդարություն, հետեւաբար ամեն քայլափոխի պետք է աղբանոցներ սարքել: Տրամաբանական է, չէ՞: Այ, եթե ինչ-որ հրաշքով մենք ապրեինք արդար, օրինական երկրում, այդ դեպքում հոգ կտանեինք քաղաքի եւ հանրապետության մաքրության մասին: Եթե ձեզ ասում են, որ աջակողմյա

ԱՍԵԿՈՍԵ

Ռուսական պետական ալիքների եւ Առաջին ալիքի սփռումը պետք է արգելել: ՎԱՀՐԱՄ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Իսա Ղամբարն առաջադրվել է որպես Ադրբեջանի նախագահի թեկնածու. «jam-news»

«Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցությունը հունվարի 27-ին որոշում է կայացրել Ադրբեջանի նախագահի առաջիկա ընտրություններին առաջադրել Իսա Ղամբարի թեկնածությունը: Չնայած նրան, որ, ըստ օրենքի, թեկնածուների պաշտոնական գրանցումը սկսվում է ընտրությունների օրվանից երկու ամիս առաջ, «Մուսավաթն» արդեն ընտրական շտաբի ստեղծման մասին որոշում է կայացրել: Իսա Ղամբարը եղել է Ադրբեջանի ազգային-ազատագրական շարժման առաջնորդներից մեկը, նա  22 տարի շարունակ՝ 1992թ-ին երկրի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031