Օրվա լրահոսը

Արդյոք տարկետում տվող հանձնաժողովը «հանճար» չի դարձնի պաշտոնյաների որդիներին. (Տեսանյութ)

Զինվորական ծառայությունից տարկետում տրվող գործընթացում կոռուպցիոն ռիսկեր կան

«Աբխազիայով եւ Հարավային Oսիայով անցնող ճանապարհների բացումը ՀՀ-ի համար կարեւոր խնդիր է». Նալբանդյան

ԱԳ նախարարը փակագծերը չբացեց՝ ակնարկելով, որ այդ հարցը բանակցային նուրբ գործընթաց է

«Մխիթարյան. հրաժեշտի նամակ Մոուրինիոյին». նոր երգ՝ նվիրված Մխիթարյանին (Տեսանյութ)

Ուկրաինական «Վալենտին Ստրիկալո» խումբը երգ է նվիրել Հենրիխ Մխիթարյանի՝ «Արսենալ» տեղափոխությանը: Երգը կոչվում է  «Մխիթարյան. հրաժեշտի նամակ Մոուրինիոյին»: Երգում, մասնավորապես Մխիթարյանը բողոքում է «Մաչեսթերում» իր կյանքից և ասում, որ ինքը, այնուամենայնիվ, ուժեղ կգտնվի, կվերցնի բջջայինը և ամեն ինչ կասի Մոուրինիոյին, որ ինքը գնում է ուրիշի մոտ, որի անունը Արսեն է՝ հիանալի մարզիչ և ջենտլմեն: Պատրաստեց՝

Պլանային ջրանջատում Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 1-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Արարատյան փող․ 67-ից-97 համարների և Ներքին Չարբախ թաղամասի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Վեոլիա Ջուր» ՓԲԸ

Զորակոչիկների իրավունքները (անիմացիոն տեսանյութ)

Չափահաս տարիքի հասած արական սեռի Հայաստանի քաղաքացիները զինապարտ են և ենթական են զորակոչի՝ օրենքով սահմանված կարգով: Հաճախ զինակոչիկները տեղյակ չեն զորակոչի ընթացքում իրենց իրավունքների վերաբերյալ, ուստի մենք որոշեցինք անիմացիոն տեսանյութով անդրադառնալ զինակոչիկների առավել կարևոր իրավունքներին և դրանց պաշտպանության մեխանիզմներին։ «Իրազեկ քաղացիների միավորում»՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հետ համատեղ։

«Թաթուլյանը զբաղվել է ՌԴ հարավային շրջաններում հայերին աջակցելու հարցերով». Նալբանդյան

ԱԳ նախարարը չպատասխանեց հարցին, թե արդյոք իր համար մտահոգիչ չէ՞ այն փաստը, որ Թաթուլյանի անունը կապվում է քրեական աշխարհի հետ

«Տասնյակ տարիներ Վազգեն Սարգսյանը, Արմեն Սարգսյանը, Վաչե Մանուկյանը մտերիմ ընկերներ են եղել». Ռազմիկ Դավոյան

Իրականում կա՞ր Արմեն Սարգսյան-Վազգեն Սարգսյան հակասությունը, ասում են նաեւ, որ Արմեն Սարգսյանը մեր իրականության հետ կապ չունեցող, խորթ է եղել ու դա շուտ հասկանալով՝ Վազգեն Սարգսյանը նրան ճանապարհ դրեց: Այսօր «Հայելի» ակումբում այս հարցին ի պատասխան՝ բանաստեղծ Ռազմիկ Դավոյանն ասաց. «Ես այդ օդի մեջ եղած խոսակցությունները լսել էի եւ բոլորովին սրբվեց, ցնդեց գնաց Վազգեն Սարգսյանի

«Իմ փոքր տղան Լոնդոնի Իմպերիալ համալսարանից դուրս եկավ, եկավ հայրենիքին պարտքը տալու». Ռազմիկ Դավոյան

Դավոյանն ասաց. «Ես իմ պահանջներն ունեմ այդ ասպարեզում: Այո, հոգեբաններ պետք են բանակին, պետք է հոգեբանները լինեն բարձր մտավորական մարդիկ: Մեր երիտասարդները, ինքնասպանությունների մի մասը, որ կա, իրար հետ չմերվելու արդյունք են, մեկը մյուսի նկատմամբ գերակայության դրսեւորումների արդյունք են եւ դա ուղղակի աններելի է: Սպայական կազմն ինքն էլ հոգեբանների կարիք ունի»:

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհը կգործի որոշակի սահմանափակումներով

Վանաձոր-Ալավերդի – Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհին իրականացվող երկու թունելների շինարարության ընթացքում երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով 2018թ. հունվարի 29-ից մինչև մարտի 1-ը՝ ժամը 8։00-ից մինչև 19։00-ը, ճանապարհի 30-32կմ հատվածում տրանսպորտային միջոցների երթևեկությունը կդադարեցվի։ Տրանսպորտային միջոցների ներհամայնքային երթևեկությունը դեպի Ալավերդի, Վանաձոր և մոտակա բնակավայրեր կարող է իրականացվել Դսեղ-Մարց ավտոճանապարհով։   ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

«Շահարկումներ են». Նալբանդյանը՝ Նժդեհի երեւանյան արձանը հանելու ռուսաստանյան ստորագրահավաքի մասին

Ըստ նախարարի՝ շահարկումների հեղինակները ՀՀ հակառակորդներն են, ուստի պետք չէ ծուղակն ընկնել

Գորիս – Սիսիան և Գորիս – Կապան ավտոճանապարհներին տեղ – տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 29-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Գորիս – Սիսիան և Գորիս – Կապան ավտոճանապարհներին տեղ- տեղ մերկասառույց է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:   ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Պատահար Արմավիր-Իսահակյան-Գյումրի ճանապարհին. կա 2 զոհ

Հունվարի 28-ին, ժամը 7.30-ի սահմաններում, Արմավիրի մարզում` Արմավիր-Իսահակյան-Գյումրի ճանապարհի 16-րդ կմ-ին, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. վարորդը` 1985 թ. ծնված Սարգիս Թադևոսյանը, և ուղևորը՝ 1977 թ. ծնված Պարգև Հովհաննիսյանը, տեղում մահացել են: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն

Չարենցի թանգարանի տնօրեն. «Սահակաշվիլու գրքի շնորհանդեսը հանվել է տեխնիկական պատճառներով»

Aravot.am-ը երկարատեւ զանգերից հետո Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Անահիտ Ասատրյանից հետաքրքրվեց՚ ինչո՞ւ է հանվել Միխեիլ Սահակաշվիլու «Ուժերի զարթոնք» գրքի շնորհանդեսը, որը պետք է կայանար Չարենցի տուն-թանգարանում: Տիկին Ասատրյանն շատ սեղմ պատասխանեց` պատճառաբանելով բարձր ջերմությունը. «Միջոցառումը հանվել է տեխնիկական պատճառներով, հաշվապահական խնդիր է, հաշվետվությունների հետ է կապված մուտք ու ելք չեմ կարող անել…Էդքան բան»: Նշենք, որ միջոցառման

«Ադրբեջանի «սեւ ցուցակի» անձանց մեծ մասի համար պատիվ է այդ ցուցակում լինելը». Նալբանդյան

ՀՀ ԱԳ նախարարի խոսքով՝ իրական չեն Ադրբեջանի պնդումներն այն մասին, թե հայտնի գործիչներն Արցախ այցելելու համար ներողություն են խնդրում

«Ավելորդ չէր լինի Ալիեւին հնարավորություն տալ մասնակցել «Էրեբունի-Երեւան» տոնակատարությանը». Նալբանդյանի հեգնանքը

«Գուցե պատմությանը մոտիկից ծանոթանար»,-մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի հայտարարությունը՝ ասաց Էդվարդ Նալբանդյանը

Արդեն պատրաստ է մայրաքաղաքի բակային տարածքների բարեկարգման 2018թ. ծրագիրը

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ արդեն իսկ պատրաստ է մայրաքաղաքի բակային տարածքների բարեկարգման 2018թ. ծրագիրը: Նշվել է, որ այս համատեքստում բոլոր վարչական շրջաններում իրականացվել են համապատասխան ուսումնասիրություններ ու գույքագրման աշխատանքներ և համապատասխան փաթեթներն արդեն պատրաստ են մրցույթների հայտարարման համար: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին և վարչական

«Տեսանք սատկած խեցգետին, որի վրա շերտով խյուս էր նստած». Գևորգ Գորգիսյան

Բնապահպանական իրավիճակը ՀՀ-ում միջազգային սկանդալի վերածվելու վտանգ ունի

Սյունիքի մարզի փաստաբանները բողոքի մեկօրյա ցույց են անելու

Սյունիքի մարզի փաստաբաններս նույնպես միանում ենք մեր գործընկերների հայտարարությանը և պահանջում ենք ՀՀ դատական օրենսգրքի նախագծից հանել փաստաբաններին տուգանելու իրավակարգավորումը: Որպես նախազգուշական քայլ, մենք նույնպես մեկ օրյա բողոքի ակցիա ենք իրականացնելու՝ այդ օրը հրաժարվելով Սյունիքի մարզում պետական մարմիններում (այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում) պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց: Մեր պայքարի շահառունները մեր վստահորդներն են: Բողոքի ակցիան

Արդարադատության նախարարը ներկայացրել է Քրեակատարողական վարչության նորանշանակ պետին

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության աշխատակիցներին է ներկայացրել Քրեակատարողական վարչության պետի պաշտոնում ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակված Ռաֆայել Հովհաննիսյանին: Նախարարը շնորհավորել է Ռաֆայել Հովհաննիսյանին նշանակման կապակցությամբ՝ ընդգծելով, որ բարձր է գնահատում վերջինիս մասնագիտական փորձը քրեակատարողական համակարգում, ինչը, վստահաբար, նպաստելու է ոլորտի առջև ծառացած խնդիրների ու մարտահրավերների արդյունավետ և շուտափույթ լուծմանը: Նախարար

«ՀՀ-ԵՄ համաձայնագրի իրականացումը գուցե սկսվի մայիսի մեկից». ԱԳ նախարար

Էդվարդ Նալբանդյանը հույս հայտնեց, որ համաձայնագիրը հաջողությամբ կվավերացվի ԵՄ երկրների կողմից

Վովա Վարդանով. «ՀԱՊԿ-ում մենք մաքուր պեշկայի դեր ենք խաղում, ՀԱՊԿ-ի տարածքի վրա կրակում են, ՀԱՊԿ-ի վեջը չի»

Վարդանովի խոսքով՝ «Խի՞ պիտի մեր ռազմադիվանագիտությունը կամ դիվանագիտությունը թեկուզ մի կոպեկ աշխատավարձ ստանա, եթե իր գործառույթները չի կատարում: Եթե նորմալ դիվանագիտություն եւ ռազմադիվանագիտություն ունենայինք, Նախիջեւանը մեզ պարսիկները, ռուսները նվեր կտան: Այ այդ դաշտում է պետք աշխատել ավելի  շատ, թե չէ լեռների ու Արաքսի մեջ մխրճված այդ դաշտավայրը մեկից մեկ է գրավելը եւ ոչնչացնելը այնտեղ եղած ցանկացած զորախումբ…ավելի շատ դաբրոյի հարց է»:

«Սեֆ»-ի գործով հետախուզվողին գտել են մահացած

Քիչ առաջ ՀՀ քննչական կոմիտեն տարածեց հաղորդագրություն, ըստ որի «Սեֆ Ինթերնեյշնլ» ունիվերսալ վարկային կազմակերպության Վանաձորի մասնաճյուղից գողություն կատարելու մեջ կասկածվող անձին մահացած են գտել: 48-ամյա տղամարդը մահացել է երեկ՝ հունվարի 28-ին՝ ժամը 13:35-ի սահմաններում: Նրան հայտնաբերել են Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասի 2-րդ գերեզմանատանը: Նախնական տվյալներով՝ տղամարդու մահվան պատճառ է հանդիսացել սրտի կաթվածը։ Ենթադրյալ հանցագործություն կատարելու

Թե ինչպես են կեղծվում քաղաքաշինական փաստաթղթերը Երևանում. Արայիկ Հարությունյան

Օրեր առաջ հրապարակել էի մի փաստաթուղթ, որում նշվում էր, որ Բաղրամյան 1 հասցեի բակում օրինականացված ապօրինի կառույցի տեղում նախկինում էլ` 1996 թվականից ի վեր եղել է քարե ավտոտնակ: Հարևանները պնդում էին, որ դա այդպես չէ: Google Earth-ն էլ նույնպես պնդում է հակառակը: Ստորև բերված լուսանկարներում երևում է, որ քաղաքապետարանի կողմից օրինականացված ապօրինի կառույցը վերջին 2-3 տարիներին է հայտնվել

Աֆրինի ռազմական օպերացիա. պաշտոնական և ոչ պաշտոնական թվեր

Անգլիայում գործող «Սիրիայի մարդու իրավունքների աստղադիտարան» իրավապաշտպան կազմակերպության տվյալների համաձայն՝ Աֆրինում ռազմական գործողությունների 9 օրվա ընթացքում զոհվել է 42 արաբ, հայ և քուրդ։ Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի կայքի տեղեկացմամբ՝ նրանցից 12-ը երեխաներ են, 7-ը քաղաքացիական կանայք։ «Ձիթենու ճյուղ» ռազմագործողության շրջանակներում «Սիրիայի դեմոկրատական ուժեր»-ն (SDG), «Ժողովրդական ինքնապաշտպանական ուժերը» (YPG) մարտնչում են Թուրքիայի զինված ուժերի

«Իշխանությունն ասում է՝ փիլիսոփային տարկետում տանք՝ ի՞նչ անենք» (Տեսանյութ)

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները խնդրահարույց են համարում կառավարության՝ տարկետման տրամադրման չափանիշները

Երախտիքի տուրք՝ Արամ Մանուկյանի հիշատակին

Հունվարի 29-ին պետական եւ ազգային գործիչ, Հայաստանի Առաջին Հանրապետության ներքին գործերի առաջին նախարար Արամ Մանուկյանի մահվան 99-րդ տարելիցն էր։ Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ՝ ոստիկանության կոլեգիայի անդամներ, բարձրաստիճան սպաներ, քաղաքական գործիչներ, հյուրեր իրենց երախտիքի տուրքը մատուցեցին դեռեւս կենդանության օրոք լեգեոնդ դարձած Արամ Մանուկյանի հիշատակին: Հարգանքի տուրք՝ հայրենասեր գործչին, ում ջանքերի շնորհիվ կազմակերպվեց Վանի ինքնապաշտպանությունը, Վասպուրականի

ՍԴՀԿ-ն Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների վերաբերյալ տվեց իր գնահատականները

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի կազմակերպության 11-րդ համագումարի աշխատանքներն ավարտվեցին հունվարի 28-ին: 11-րդ համագումարը Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների վերաբերյալ տվեց իր գնահատականները. Հայաստանի Հանրապետության բնակչության սոցիալապես անապահով հատվածն ունի կուսակցության գործնական աջակցության կարիքը, որը դրսևորվելու է քաղաքական բոլոր հնարավոր հարթակներում և շարունակելու է մնալ Կուսակցության գործունեության առանցքային թիրախը: Հասարակության կարևորագույն ու առավելապես խոցելի հատվածը

Ռուբեն Հայրապետյանին բոլորը հայհոյում էին, ես ձեն չեմ հանել, որովհետեւ նրան տեսել եմ կռվի դաշտում. Վովա Վարդանով

Ըստ Վովա Վարդանովի, պարտադիր չի ՊՆ նախարարը լինի զինվորական եւ պարտադիր էլ չի, որ ծառայած լինի. «Մեր համար ավելի կարեւոր էր, որ ինքը լինի կոմպետենտ: Նույնիսկ կարիերիստը, որը վիզ է դնում, որ աչքի ընկնի ու պատմության մեջ հիշատակվի՝ որպես թիվ մեկ տղեն, այ դա մեզ ավելի հարմար է, քան, ասենք, բազկաթոռի վրա նստած, իր նախկին հաղթանակներից կայֆեր ստացող ինչ-որ մի գեներալ»:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031