Օրվա լրահոսը

Թուրքիայի զինուժը շարունակում է թիրախավորել Սիրիայի պատմամշակութային հուշարձանները

Թուրքիայի օդուժը հրթիռակոծել է Աֆրին նահանգի Սերա շրջանում գտնվող անտիկ ժամանակաշրջանին պատկանող Նեբի-Հուրի ամրոցը: Ըստ քրդական «ANF» լրատվական գործակալության` այն հանդիսանում է Սիրիայի տարածքում ամենահին պատմական հուշարձաններից մեկը: Ավելի վաղ Թուրքիայի զինուժը թիրախավորել էր Սիրիայի Այն-Դարայի հնագույն տաճարը, որը մեզ էր հասել երկաթի դարից։ Մանրամասներ չի հաղորդվում, թե ինչ վնաս է հասցվել ամրոցին: Նշվում է,

Խորհրդավոր կանաչ լույս` Ոսկեպարի սահմանագոտում

Այն նմանվել է լազերային լույսի

Արմեն Սարգսյան. «Իմ վարչապետ եղած ժամանակ լրատվության նախարարությունը փակվեց»

Արմեն Սարգսյանը խոստացավ նախագահ ընտրվելուց հետո աշխատել լրագրողների հետ

Օբամեյանգը Հենրիխ Մխիթարյանի թիմակից կարող է դառնալ առաջիկա ժամերին

Համաշխարհային հեղինակավոր ԶԼՄ-ներ BBC-ն,  Sky Sports-ը,  Telegraph-ը, Bild-ը տեղեկություն են տարածել, թե Լոնդոնի «Արսենալը» եւ Դորտմունդի «Բորուսիան» համաձայնեցրել են Պյեր-Էմերիկ Օբամեյանգի տրանսֆերը եւ գաբոնցու՝ «Արսենալ» տեղափոխվելու մասին պաշտոնապես կհայտարարեն առաջիկա ժամերի ընթացքում: Ըստ աղբյուրների, «Զինագործների» ակումբը «Բորուսիային» վճարում է 60 միլիոն ֆունտ, իսկ նոր ակումբում Օբամեյանգը տարեկան կստանա մոտ 10 մլն եւրո: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

ՀՅԴ-ն կպաշտպանի Արմեն Սարգսյանի թեկնածությունը

Արմեն Ռուստամյանը Արմեն Սարգսյանի հետ հանդիպման մասին

«Ինձ ասել են, որ պետք է խիստ դատապարտվեն, ես ուզում եմ, որ ցմահ ազատազրկվեն». Սպանված կուրսանտի հայր

«Այնպես չէ, որ միայն ես եմ ուզում, դա մեր պետության շահերից էլ է բխում». Արկադի Բարսեղյան

Վաղը Հենրիխ Մխիթարյանի նորամուտի ականատեսը կարող ենք լինել «Արսենալի» կազմում

Հեղինակավոր «Daily Star» հրատարակությունը տեղեկացնում է, որ ԱՊԼ-ի 25-րդ տուրի «Սուոնսիի» հետ արտագնա խաղում ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի անունը նշված է «Արսենալի» հավանական կազմում: Մխիթարյանը նորամուտը կնշի ձախ կիսապաշտպանի դիրքում: Աղբյուրը հրապարակել է նաեւ ամբողջ թիմի հավանական մեկնարկային կազմը, որում հայ ֆուտբոլիստից բացի խաղադաշտում կարող են լինել Պետեր Չեխը, Հեկտոր Բելյերինը, Լորան Կոսյելնին,

Մեղադրողը միջնորդեց 2 տարով ազատազրկել Վլադիկ Մարտիրոսյանին, իսկ Թագուհի Մանսուրյանի համար տուգանք սահմանել (Տեսանյութ)

Թագուհի Մանսուրյանը հայտարարեց՝ ինքը չի ճանկռել Վլադիկ Մարտիրոսյանին. եթե ճանկռած լիներ, տեսանյութում նրա բազուկների վրա հետքերը կերեւային

Կուրսանտի սպանության գործով առանցքային վկային բերման կենթարկեն

Նորիկ Օհանջանյանը համակուրսեցու սպանությունից հետո հոգեկան խորը ապրումների մեջ էր հայտնվել

Թումանյանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 29-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Թումանյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Գորիս – Սիսիան ավտոճանապարհին տեղ- տեղ մերկասառույց է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության  լրատվական

Նախագահի ՀՀԿ-ի թեկնածուն, ըստ գեներալի՝ «Սաղ ստանդարտներին համապատասխանում է»

ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը ՀՀ նախագահի ՀՀԿ-ի թեկնածու Արմեն Սարգսյանի մասին ասաց. «Լավ էլ խելոք մարդ է»: Սարոյանն այսօր ի թիվս այլ հանրապետականների հետ հանդիպում-քննարկում է ունեցել իրենց թեկնածու՝ Արմեն Սարգսյանի հետ: Լրագրողները գեներալից հետաքրքրվեցին, թե ինչ կարծիք ունի Սարգսյանի մասին, ինչին ի պատասխան Սարոյանն ասաց. «Լավ էլ թեկնածու է, սաղ ստանդարտներին համապատասխանում

71 զինծառայողների ընտանիքների հանձնվել են նոր բնակարաններ

Հունվարի 29-ին զինված ուժերի 71 զինծառայողների անհատույց օգտագործման իրավունքով հանձնվել են Երևանի Աջափնյակ համայնքում գտնվող նորակառույց բազմաբնակարան շենքի բնակարաններ: Բնակարանների բանալիները հանձնել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Բնակարանների հանձնման արարողության ընթացքում պաշտպանության նախարարը ծառայողական հաջողություններ և ընտանեկան երջանկություն է մաղթել բնակարանամուտ տոնող զինծառայողներին: Վիգեն Սարգսյանն ընդգծել է, որ այս տարվանից, շնորհիվ նոր հիպոթեքային ծրագրի

Արմեն Սարգսյանը ՀՀԿ-ի հետ արտագաղթից էլ է խոսել

ՀՀԿ-ի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը իր տեսլականն էլ ներկայացրել ՀՀԿ-ի հետ հանդիպման ժամանակ

«Քաղաքաշինական պլանավորման փաստաթղթերն անհրաժեշտ է դարձնել ավելի կիրառելի և մատչելի». Կարեն Կարապետյան

Վարչապետը ծանոթացել է Քաղաքաշինության պետական կոմիտեի գործունեության արդյունքներին

Երևանի երաժշտական և արվեստի դպրոցներում վարձավճարի արտոնություն է ստացել 510 դիմող

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ մայրաքաղաքում գործող երաժշտական և արվեստի դպրոցների ամսական վարձավճարը 8000 դրամ սահմանելու Երևանի ավագանու որոշումից հետո մինչ օրս 510 դիմող ստացել է վարձավճարի արտոնություն: Հարցը զեկուցող Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության թվով 26 երաժշտական և

Արդյոք տարկետում տվող հանձնաժողովը «հանճար» չի դարձնի պաշտոնյաների որդիներին. (Տեսանյութ)

Զինվորական ծառայությունից տարկետում տրվող գործընթացում կոռուպցիոն ռիսկեր կան

«Աբխազիայով եւ Հարավային Oսիայով անցնող ճանապարհների բացումը ՀՀ-ի համար կարեւոր խնդիր է». Նալբանդյան

ԱԳ նախարարը փակագծերը չբացեց՝ ակնարկելով, որ այդ հարցը բանակցային նուրբ գործընթաց է

«Մխիթարյան. հրաժեշտի նամակ Մոուրինիոյին». նոր երգ՝ նվիրված Մխիթարյանին (Տեսանյութ)

Ուկրաինական «Վալենտին Ստրիկալո» խումբը երգ է նվիրել Հենրիխ Մխիթարյանի՝ «Արսենալ» տեղափոխությանը: Երգը կոչվում է  «Մխիթարյան. հրաժեշտի նամակ Մոուրինիոյին»: Երգում, մասնավորապես Մխիթարյանը բողոքում է «Մաչեսթերում» իր կյանքից և ասում, որ ինքը, այնուամենայնիվ, ուժեղ կգտնվի, կվերցնի բջջայինը և ամեն ինչ կասի Մոուրինիոյին, որ ինքը գնում է ուրիշի մոտ, որի անունը Արսեն է՝ հիանալի մարզիչ և ջենտլմեն: Պատրաստեց՝

Պլանային ջրանջատում Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 1-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Արարատյան փող․ 67-ից-97 համարների և Ներքին Չարբախ թաղամասի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Վեոլիա Ջուր» ՓԲԸ

Զորակոչիկների իրավունքները (անիմացիոն տեսանյութ)

Չափահաս տարիքի հասած արական սեռի Հայաստանի քաղաքացիները զինապարտ են և ենթական են զորակոչի՝ օրենքով սահմանված կարգով: Հաճախ զինակոչիկները տեղյակ չեն զորակոչի ընթացքում իրենց իրավունքների վերաբերյալ, ուստի մենք որոշեցինք անիմացիոն տեսանյութով անդրադառնալ զինակոչիկների առավել կարևոր իրավունքներին և դրանց պաշտպանության մեխանիզմներին։ «Իրազեկ քաղացիների միավորում»՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հետ համատեղ։

«Թաթուլյանը զբաղվել է ՌԴ հարավային շրջաններում հայերին աջակցելու հարցերով». Նալբանդյան

ԱԳ նախարարը չպատասխանեց հարցին, թե արդյոք իր համար մտահոգիչ չէ՞ այն փաստը, որ Թաթուլյանի անունը կապվում է քրեական աշխարհի հետ

«Տասնյակ տարիներ Վազգեն Սարգսյանը, Արմեն Սարգսյանը, Վաչե Մանուկյանը մտերիմ ընկերներ են եղել». Ռազմիկ Դավոյան

Իրականում կա՞ր Արմեն Սարգսյան-Վազգեն Սարգսյան հակասությունը, ասում են նաեւ, որ Արմեն Սարգսյանը մեր իրականության հետ կապ չունեցող, խորթ է եղել ու դա շուտ հասկանալով՝ Վազգեն Սարգսյանը նրան ճանապարհ դրեց: Այսօր «Հայելի» ակումբում այս հարցին ի պատասխան՝ բանաստեղծ Ռազմիկ Դավոյանն ասաց. «Ես այդ օդի մեջ եղած խոսակցությունները լսել էի եւ բոլորովին սրբվեց, ցնդեց գնաց Վազգեն Սարգսյանի

«Իմ փոքր տղան Լոնդոնի Իմպերիալ համալսարանից դուրս եկավ, եկավ հայրենիքին պարտքը տալու». Ռազմիկ Դավոյան

Դավոյանն ասաց. «Ես իմ պահանջներն ունեմ այդ ասպարեզում: Այո, հոգեբաններ պետք են բանակին, պետք է հոգեբանները լինեն բարձր մտավորական մարդիկ: Մեր երիտասարդները, ինքնասպանությունների մի մասը, որ կա, իրար հետ չմերվելու արդյունք են, մեկը մյուսի նկատմամբ գերակայության դրսեւորումների արդյունք են եւ դա ուղղակի աններելի է: Սպայական կազմն ինքն էլ հոգեբանների կարիք ունի»:

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհը կգործի որոշակի սահմանափակումներով

Վանաձոր-Ալավերդի – Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհին իրականացվող երկու թունելների շինարարության ընթացքում երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով 2018թ. հունվարի 29-ից մինչև մարտի 1-ը՝ ժամը 8։00-ից մինչև 19։00-ը, ճանապարհի 30-32կմ հատվածում տրանսպորտային միջոցների երթևեկությունը կդադարեցվի։ Տրանսպորտային միջոցների ներհամայնքային երթևեկությունը դեպի Ալավերդի, Վանաձոր և մոտակա բնակավայրեր կարող է իրականացվել Դսեղ-Մարց ավտոճանապարհով։   ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

«Շահարկումներ են». Նալբանդյանը՝ Նժդեհի երեւանյան արձանը հանելու ռուսաստանյան ստորագրահավաքի մասին

Ըստ նախարարի՝ շահարկումների հեղինակները ՀՀ հակառակորդներն են, ուստի պետք չէ ծուղակն ընկնել

Գորիս – Սիսիան և Գորիս – Կապան ավտոճանապարհներին տեղ – տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 29-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Գորիս – Սիսիան և Գորիս – Կապան ավտոճանապարհներին տեղ- տեղ մերկասառույց է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:   ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031